Եվրախորհրդարանը հարգում է Հայաստանի որոշումը և մտածում է, թե այս նոր պայմաններում ինչ հարթակներ կարող են ստեղծվել, որպեսզի դրանց հիման վրա շարունակվի Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը հայաստանյան համանախագահ Սամվել Ֆարմանյանի հետ համատեղ ասուլիսին:
Հիշեցնենք, որ Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Բյուրոյի նիստ՝ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի փոխարեն, որը չի կայացել տեխնիկական պատճառներով:
«Եվրախորհրդարանի անդամները Հայաստանը ճանաչում են որպես առանցքային երկիր, և մենք սերտորեն համագործակցում ենք միմյանց հետ տարբեր ձևաչափերով, տարբեր մակարդակներով»,-հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը և ավելացրեց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, ազատ խոսքին, մամուլին՝ «որպես եվրոպական արժեքների հիմնական սյուներ»:
Պարոն նախագահը շատ հստակ ու խորը բացատրեց ՄՄ-ին միանալու խորապատկերը. Միլան Ցաբրնոխ
Միլան Ցաբրնոխն առավել գնահատելի համարեց այն հանգամանքը, որ անցած երկու օրերին Հայաստանում հանդիպել է շատ կարևոր անձանց, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Իմ հանդիպումը ՀՀ նախագահի հետ շատ բաց հանդիպում էր և առաջինը չէր: Չափազանց բարձր եմ գնահատում այն բաց քննարկումը, որը տեղի ունեցավ մեր միջև: Պարոն նախագահը շատ հստակ ու խորը բացատրեց այն պատճառները, խորապատկերը, որի հիման վրա կայացվել է այդ որոշումը»,-հայտարարեց ավստրիացի պատգամավորը՝ վերստին հնչեցելով եվրապաշտոնյաների այն մոտեցումը, որ ՄՄ-ին անդամակցությունն ու Ասոցացաման համաձայնագրի ստորագրումն անհամատեղելի են:
Ինչ վերաբերում է Վիլնյուսի գագաթնաժողովին, ապա Ցաբրնոխն ընդգծեց, որ ակնկալում են Վիզաների դյուրացման պայմանագրի վավերացում, ինչը կապահովի Հայաստանի քաղաքացիների շարժունակությանը և ԵՄ-Հայաստան միջանձնային հարաբերությունների խորացմանը:
Երևան-Բրյուսել խորը բանակցություններ՝ հետագա համագործակցության ուղիներ մշակելու համար. Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանն էլ իր կողմից հայտարարեց, որ Երևանի և Բրյուսելի միջև խորը բանակցություններ են ընթանում՝ հետագա համագործակցության ուղիներ մշակելու և դրանք հաստատելու համար:
«Կողմերի միջև կա չհասկացվածություն, որը փոխադարձ է, և մենք կարևորում ենք նման շփումներն ու հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս առավել մանրամասն ծանոթանալ կողմերի պատկերացումներին և առաջ շարժվել այդ կարևոր հարցի ուղղությամբ»,-հայտարարեց հանրապետական պատգամավորը:
Անդրադառնալով պատվիրակության անդամների ոչ ամբողջական կազմով Երևան ժամանելուն՝ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ հայկական կողմն ակնկալում էր, որ Երևանում նախատեսված, այսպես կոչված՝ լիարժեք նիստը տեղի կունենար, բայց ավելացրեց, որ հարգում է Եվրախորհրդարանի իրենց գործընկերների ներկայացրած հիմնավորումները, որ զբաղվածության պատճառով չեն կարողացել ներկա լինել նիստին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ցաբրնոխին այն վճռականության դրսևորման համար՝ կապված միջխորհրդարանական մեր ձևաչափի համագործակցությունը հետայսու ևս խթանելու ուղղությամբ»,-հայտարարեց Սամվել Ֆարմանյանը:
ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցությունը վերահաստատվում է՝ Հայաստանի եվրոպական օրակարգը առաջ մղելու նպատակով
ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Միլան Ցաբրնոխի և Սամվել Ֆարմանյանի տարածած համատեղ հայտարարությունում վերջիններս վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակել ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացումը՝ «հիմնված նախորդ տարիներին երկու կառույցների խորհրդարանականների արդյունավետ համագործակցության վրա՝ Հայաստանի եվրոպական օրակարգը առաջ մղելու նպատակով»:
Համանախագահները հիշեցնում են, որ կարճաժամկետ հեռանկարում էական առաջընթաց կարելի է ակնկալել, մասնավորապես ոլորտային համագործակցության առումով, ինչպիսին օրինակ՝ Հայաստանի շարժունակության օրակարգն է:
«Այսպիսով, համանախագահները ողջունում են Եվրոպական խորհրդարանին՝ ԵՄ-Հայաստան Արտոնագրերի դյուրացման համաձայնագրին «կանաչ լույս» տալու կապակցությամբ և նույնը ակնկալում են ՀՀ Ազգային ժողովից՝ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Համանախագահներն իրենց տարածած հայտարարության մեջ նշում են, որ «համանախագահներն, այնուամենայնիվ, հասկանում են այն դժվարությունները, որոնք այլևս թույլ չեն տալիս շարունակել ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ ԽՀԱԱԳ գործընթացը, ինչպես նախատեսված էր այս նոյեմբերին՝ Վիլնյուսում»: Նրանք, այնումենայնիվ, «ցանկանում են արժանին մատուցել կատարված աշխատանքի և ներդրված ջանքերի համար և կոչ են անում շարունակել նույն եռանդով՝ հստակեցնելու, թե ինչպես պետք է առաջ շարժվել Վիլնյուսի գագաթնաժողովից հետո»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.