23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա Վիեննայում կամ Ցյուրիխում՝ նոյեմբերի 19-ին: Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների՝ այն հանդիպում է հանդիպման համար:
Ամեիիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանի՝ Ղարաբաղի նկատմամբ աբխազական սցենար կիրառելու հնարավորությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայտնի ճշմարտություն է. ծայրահեղություններն իրար նման են։ Օրինակ՝ «ազգային գործիչները» վստահ են, ավելի շուտ՝ ձև են անում, թե վստահ են, որ «գենդեր» բառը միջազգայինից հայերեն թարգմանաբար նշանակում է «միասեռականություն», և պաշտպանում են ձեր ազգային ինքնությունն ու ընտանիքը գենդերի սարսափազդու հետևանքներից։ Մյուս կողմից՝ իրավապաշտպաններից ոմանք ասում են, որ՝ այո, ժամանակն է Հայաստանում գրանցել միասեռական ամուսնությունները։
Երկու ծայրահեղություններն էլ կարծում են կամ կրկնեմ՝ իմիտացիա են անում, թե կարծում են (որովհետև հիմար չեն), որ նման խնդիր իսկապես գոյություն ունի, արհեստականորեն թեժացնում են այն, ինքնահաստատվում են դրա շնորհիվ, գուցե նաև դրամաշնորհներ են ստանում։ Իրականում այդ ամբողջ բանավեճը փոթորիկ է՝ մի բաժակ ջրում, միասեռականներ Հայաստանում եղել են Պապ թագավորի ժամանակ, Սովետի ժամանակ, կան նաև հիմա, տղամարդկանց և կանանց իրավահավասարության մասին օրենքը նրանց հետ կապ չունի, և մոտակա տասնամյակներում Հայաստանում ոչ ոք միասեռականներին թույլ չի տա դուրս գալ հասարակության լուսանցքից։
Նույնը՝ Շանթ Հարությունյանի «մարգանցովկա–բրոնզ»–ի ակցիան։ Ծայրահեղ ընդդիմադիրներն ասում են, որ այդ ակցիայի շնորհիվ թմբիրի մեջ գտնվող ժողովուրդն արթնացավ, որ դա ազգային զարթոնքի սկիզբն էր, հեղափոխության, այսպես ասած, մրրկահավը։ Այսինքն՝ նրանք գտնում են, որ այդ ակցիան կարևոր քաղաքական իրադարձություն էր մեր կյանքում, որից հետո իշխանափոխությունը անխուսափելի է դառնում։
Բայց հետաքրքիր է, որ ճիշտ հակառակ շահագրգռվածությունն ունեցող իշխանությունը նույնպես փորձում է այդ ակցիային լրջություն հաղորդել՝ ներկայացնելով այն որպես համաշխարհային դավադրության մի մաս։ Իշխանամետ քաղաքագետները դրա մեջ տեսնում են Արևմուտքի կողմից հրահրվող «նարնջագույն հեղափոխություն», որն ուղղված է Մաքսային միության և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի դեմ։ Համարյա «Անորսալի վրիժառուների» նման՝ «Շնորհավորում եմ ձեզ, պարոնայք, քաղաքում նարնջագույներն են»։
Իհարկե, ոչ մոլի ընդդիմադիրներն են հավատում, որ Շանթը հեղափոխության հիմք դրեց, ոչ էլ իշխանություններն են այդ հեղափոխությունից առանձնապես վախենում։ Բայց առաջիններին պետք է սեփական ինքնազգացողությունը բարելավելու համար գործը ներկայացնել՝ «մե՞կ էլ, մեկ էլ մի զարկ տվեք» ոճով, իսկ երկրորդներին՝ անհրաժեշտության դեպքում «մահանա բռնել» հնարավոր բռնաճնշումների համար՝ ոչ թե չեղած հեղափոխությունը կանխելու, այլ սեփական անխռով կյանքն ապահովելու նկատառումով։
Ահա և ստացվում է, որ տրամագծորեն տարբեր նպատակներ հետապնդող, ծայրահեղ հակադիր ուժերը իրավիճակը ներկայացնում են նույն ձևով։ Նույն աստիճանի խեղաթյուրված:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
10.11.02013 թվականի «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրն էր ՀՀ փոխվարչապետ, Տարածքային ինքնակառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որն անկեղծորեն՝ որպես ոլորտի պատասխանատու և բարձրաստիճան իշխանավոր, սրտացավորեն վերլուծեց Հայաստանի մարզերում և գյուղերում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Նա անդրադարձավ երկու հիմնական հարցի, որոնց ժամանակ, նա ի լուր բոլորի, հայտարարեց, թե ՀՀ 500 գյուղական բնակավայրերում բացակայում է ջրամատակարարումը և մարդիկ արտագաղթում են գյուղերից, որովհետև ցանկանում են ժամանակակից կենցաղային սոցիալական պայմաններ ապահովել իրենց ընտանիքի անդամների համար:
Փաստորեն, դրանով Արմեն Գևորգյանն իրազեկ ու պատճառաբանված ներկայացրեց Հայաստանի գյուղերում տիրող ծանրագույն իրավիճակը՝ նորմալ ճանապարհների բացակայություն, խմելու ջրի բացակայություն և հեռանկարի բացակայություն:
Այսինքն, մեր հարգարժան փոխվարչապետ — նախարարը, որը վերջին 6 տարիներում պատասխանատու է հենց տեղական ինքնակառավարման մարմինների և այդ մարմինների ենթակայության տակ գտնվող բնակավայրերի զարգացման համար, տապալել է իրեն վստահված ոլորտը: Եվ ի՞նչն է ամենացավալին ու զավեշտալին. բարձրաստիճան չինովնիկը, որն իրականում շատ հեռու է գյուղից ու գյուղացուց ու նրանց հոգսերից, ժամանակ առ ժամանակ, մեսիջների տեսքով, քննադատում է նախագահ Սերժ Սարգսյանին, որն իր բազմաթիվ նախընտրական հանդիպումների ժամանակ՝ 2008 և 2013 թթ.-ին, պաշտոնապես հայտարարում էր, որ իր գործունեության կարևորագույն բնագավառներից մեկը լինելու է գյուղերի ու հանրապետության մարզային քաղաքների զարգացումը: Իսկ այժմ, ի լուր աշխարհի, պարոն Գևորգյանը պաշտոնապես հայտարարեց, որ տապալվել է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի այս դրույթը:
Դա այդքան ակնառու չէր լինի, եթե նույն ծրագրի ընթացքում հարգանքի ու խոնարհման խոսքեր չհնչեին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին:
Որպես նախագահի քաղաքականության տապալման մեկ օրինակ ևս բերեց պարոն փոխվարչապետը, երբ ոգևորված փորձում էր արդարացնել համայնքների խոշորացման ապագա ծրագիրը և որպես հիմնավորում՝ հայտարարեց, որ դա անհրաժեշտ է պետական ռեսուրսների բացակայության պատճառով: Երբ հանրապետությունում բարձացվում է 165 հազար պետական պաշտոնյաների աշխատավարձը, դրա կողքին զարմանալի է, թե ինչով են խանգարում ընդամենը հինգ հարյուր տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնք կկրճատվեն՝ ռեսուրսներ չլինելու պատճառով: Երևի դա Արմեն Գևորգյանի հերթական չինովնիկական հայտնագործությունն է ու փորձարարությունը:
Հիշենք, որ երկրի նախագահն իր ելույթներում հավատացնում էր, որ նոր աշխատատեղեր կբացվեն գյուղական բնակավայրերում, որը հնարավորություն կտա պայքարելու արտագաղթի դեմ:
Երբ պետական պաշտոնյանների աշխատավարձերը բարձացնում են, ռեսուրսներ կան, իսկ երբ փոքրիկ համայնքներում 5-6 տեղական ինքնակառավարման ոլորտում ներգրաված պաշտոնյաներ են կրճատվում, պատճառաբանությունը՝ ռեսուրսների բացակայությունն է:
Մենք տեսնում ենք, որ պարոն փոխվարչապետը բացահայտ ընդդիմանում է և իր մոտեցմամբ՝ հակադրվում ՀՀ նախագահի ծրագրերին:
Համայնքների խոշորացումն իր հետ կբերի 150 համայնքային ինքնակառավարման մարմինների վերացման, որը ծանր բարոյա-սոցիալական հարված կլինի և սկիզբ կդրվի այդ գյուղերի մահացմանը: Մի՞թե մեր երկրի նախագահի ծրագիրը՝ հզորացնել գյուղը, նախատեսում էր այդպիսի լուծում: Ես համոզված եմ, որ՝ ոչ:
Ճանաչելով երկրի նախագահի բարձր հայրենասիրությունը, չեմ հավատում, որ այդ դավաճանական ծրագրին ինքը ծանոթ է:
Զարմանալի է նաև այն փաստը, որ վերջին 6 տարիների ընթացքում առաջին անգամ բացահայտ քննադատության ենթարկվեց նախագահի ծրագիրը և հասարակությանը ցույց տրվեց այդ ծրագրի տապալումը: Եվ դա կատարեց այն մարդը, որն իր ողջ գիտակցական կյանքում եղել է պաշտոնյա, սակայն երբեք ոչնչի համար պատասխան չի տվել:
Այսօր էլ, փոխվարչապետ Գևորգյանն անմեղ ժպիտով ներկայացնում էր իր ոլորտի բացահայտ թերություններն ու ձախողումները՝ դա բացատրելով պետության անկարողությամբ և մարդկանց սոցիալ-բարոյական վիճակով:
Երբ երկրի նախագահն իր նախընտրական ելույթներում հայտարարում է.
«Մեզ անհրաժեշտ է ունենալ առողջ և հեռուն տանող նպատակադրում, որը թույլ կտա դիմակայել արդի մարտահրավերներին ու շարժվել առաջ՝ ապահովելով արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի համար: Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պետք է շարունակենք կառուցել այդ Հայաստանը», իսկ փոխվարչապետը հայտարարում է, որ վեց տարի հետո մոտ 1000 համայնքներից 500-ը ջրամատակարարված չէ և բոլոր համայնքներում սարսափելի կործանարար արտագաղթ է տեղի ունենում, և պետությունը չունի ռեզերվներ՝ զարգացման համար, այլ ընդամենը համայնքների խոշորացման համար գոյատևում պետք է ապահովի, ապա յուրաքանչյուր բանական մարդու համար պարզ է, թե ուր են թեքվում սլաքները :
Միգուցե փոխվարչապետն արդեն մտածում է ապագա նախագահական ընտրությունների մասին, և այդ ուղղությամբ կատարում իր առաջին քայլերը:
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Մինչ ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վ. Կովալենկոն Վիլնյուսից և Պուտինի այցից առաջ մեսիջ է ուղարկում Հայաստանին, թե երբ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այդ ժամանակ էլ Ղարաբաղը կմտնի Մաքսային միության մեջ, պարզվում, է՝ ՀՀ-ում ՌԴ այսօրվա դեսպան Իվան Վոլինկինը ժամանակ առաջ Աժ հանձնաժողովներից մեկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Ղարաբաղի գինին, գյուղատնտեսական որոշ ապրանքներ անպայմանորեն մուտք են ունենալու Մաքսային միություն՝ այդով հասկացնելով, որ Ղարաբաղը, ըստ ամենայնի, անուղղակի մաս կկազմի ՄՄ-ին:
Ի դեպ, թերթի տեղեկություններով, չնայած հանգամանքին, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև լուռ պայմանավորվածություն կա, որ Ղազախստանը պետք է պահանջի, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային կետ դրվի, Ռուսաստանը բարձր մակարդակով մեր իշխանություններին հավաստիացրել է, որ նման, բան չի լինելու:
Ընտրական «տեխնոլոգիաները» ընտրությունից ընտրություն կատարելագործվում են: Արարատի ընտրություններում ԲՀԿ-ն, օրինակ վերցնելով ՀՀԿ- ից, ամեն բան արել Է ընտրատեղամասերից դուրս, ընտրության նախօրեին ցեմենտի գործարանում «հարյուր հազարը տվել», ապսպրել են՝ երեք հոգի հետդ կբերես՝ «կենդանի թե մեռած»: ՀՀԿ-ի կողմից Էլ ողջ օրը ոտքի վրա Էր ոչ անհայտ Շմայսը, ով մարզպետ Արայիկ Գրիգորյանին «ահազանգել» Է ընտրատեղամասերի դույզն-ինչ «տեղաշարժը»:
Արայիկն Էլ որոշակի խախտումների մասով իր հերթին «ահազանգել Է» մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանին, սակայն վերջինս՝ «նոլ վնիմանիյե»:
Ըստ նույն աղբյուրների, Հովիկ Աբրահամյանը քվեարկության օրը չի խառնվել գործընթացին, պարզապես մի քանի անգամ զանգել Է Արայիկին՝ ճշտելու իրավիճակը: Քվեաթերթիկները հաշվելուց, ՀՀԿ-ի թեկնածուին «հաղթեցնելուց» հետո ՀՀԿ շտաբը «քրտինքը ճակատից սրբել», գնացել Է Ավշարի գործարանին կից ռեստորանային համալիր՝ նշելու հաղթանակը: Առաջինը խմել են Սերժ Աարգսյանի, երկրորդը՝ զորավար Վովայի, երրորդը՝ իրենց հաղթանակի կենացը: Եզակի անգամ Հովիկ Արգամիչի կենացը չի խմվել, ինչից Էլ ենթադրել են, որ մարզում «իշխանափոխություն» Է եղել:
Հրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի: ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը:
Արարատի մարզի Արարատ քաղաքում նոյեմբերի 10-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել հանրապետական թեկնածուն` Հայկ Հայկյանը:
ԿԸՀ նախնական արդյունքներով, Հայկյանը ստացել է 4544 քվե, իսկ նրա մրցակիցը` ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը` 4214 քվե:
Պաշտոնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 8921 ընտրող` գրանցված 13 հազար 218-ից: Անվավեր քվեաթերթիկների թիվը 160 է:
Նշենք, որ Արարատ քաղաքում առաջադրվել էին ՀՀԿ ներկայացուցիչ, «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը:
Նշավան համայնքում ևս հաղթանակ է տարել ՀՀԿ-ական թեկնածուն՝ Պապ Հակոբյանը, որը ստացել է 427 քվե, իսկ նրա մրցակից, անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը` 209 քվե:
Արարատում գործել է 7 տեղամաս, Նշավանում՝ մեկը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել էր 6 հասարակական կազմակերպություն:
Արդեն երկրորդ շաբաթն է՝ «Հայկական ժամանակ»–ի խմբագրությանը չի հաջողվում կապ հաստատել Բաղրամյան 26-ում տեղավորված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ։ Հանձնաժողովի ողջ անձնակազմը այսքան ժամանակ «սամավոլկա» է թռել Սերժ Սարսգսյանի քթի տակից։ Զանգերին ոչ ոք չի պատասխանում։ Հանձնաժողովի «սամավոլկան» այնքան երկար տևեց, որ մեզ սկսեց արդեն հետաքրքրել, թե որքան գումար են ստանում հանձնաժողովի աշխատակիցները՝ չաշխատելու համար։ Ինչպես և պետք էր սպասել՝ բավականին մեծ։ ԲՊԱԷՀ աշխատավարձը սահմանված է Հանրային ծառայության մասին օրենքով, որի հոդված 42-ի համաձայն, հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետբյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված՝ քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի 15–ապատիկի չափով, նախագահի տեղակալինը՝ 16-ապատիկի չափով, նախագահինը՝ 17–ապատիկի չափով։
Այս պահին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնյայի դրույքաչափը հավասար է 40 հազար դրամի։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամներ Արմեն Խուդավերդյանը, Արտակ Սարգսյանը և Լիլիթ Պետրոսյանը ստանում են 600 հազարական դրամ, հանձնաժողովի փոխնախագահ Արեգ Շուշյանը՝ 640 հազար դրամ, իսկ նախագահ Էմիլ Բաբայանը՝ 680 հազար դրամ աշխատավարձ։ Սա՝ առայժմ 2014թ. հուլիսի 1-ից սպասվում է քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի փոփոխություն մինչև 66 հազար դրամ։ Այդ ժամանակ ԲՊԱէՀ անդամները կստանան 990 հազար դրամ, փոխնախագահը՝ 1 միլիոն 56 հազար դրամ, նախագահը՝ 1 միլիոն 122 հազար դրամ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նախորդ օրը տեղի ունեցած ԳՄ նիստը բավականին երկար է տևել։ Չնայած ԳՄ-ականները մտածել են, որ թերևս անդրադարձ կլինի «Շանթի հարցին», քանզի Շանթի հայրը եղել է հայտնի ԱՄԿ-ական, նախկին քաղբանտարկյալ, այնուհանդերձ, հարցին որևէ անդրադարձ չի եղել, մի քանի խոսք Շանթի ոչ ադեկվատ «վարքի» մասին բարձրաձայնել է Ռազմիկ Զոհրաբյանը, և այդքանով խնդիրը փակվել է։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Արարատի ընտրությունները։ Ի դեպ, ներկաների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ նիստից առաջ միջանցքում կազմ ու պատրաստ սպասելիս են եղել «Կենտրոնի» օպերատորն ու լրագրողը, ինչը նշանակում է, որ նրանք նախօրոք տեղեկացված են եղել, որ Արարատի ընտրությունների հարցը քննարկվելու է ԳՄ-ում։ Հարցը ներկայացրել է ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը՝ արձանագրելով, որ իրավիճակը նորմալ է, ՀՀԿ-ականները բավականին ակտիվ աշխատել են, երկու օրից քվեարկությունն է։ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է ՀՀԿ շանսերով։ Խոսվել է նաև այն մասին, որ ԲՀԿ ողջ թիմն ակտիվ անցուդարձի մեջ է Արարատում, իրենցից մարդ չի՞ գնալու միտինգին։ Արձանագրել են, որ տեղում «Արայիկենք» աշխատում են, իմաստ չունի, որ որևէ մեկը գնա։ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ «Արայիկենց հետ ակտիվ շփման մեջ է մշտապես»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն այդ օրը «կամերաներով» նկարահանելու են ընտրությունների ընթացքը բոլոր 7 տեղամասերում։ ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանը բավականին երկար տետատետ հանդիպում է ունեցել մարզպետ Արամայիս. Գրիգորյանի հետ։
ԳՄ-ում քննարկվել են նաև գեոքաղաքական հարցեր, այդ թվում Ալիև-Սարգսյան հանդիպմանն առնչվող, սակայն տեղն ու ժամանակը չեն նշվել։ Անդրադարձ է եղել Դավութօղլուի՝ հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հայտնի հայտարարությանը՝ Բաքվի համաձայնությամբ պատրաստ են բացել այն, Սերժ Սարգսյանն ասել է՝ հարցի նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել և երբեք չի փոխվի։ Ինչ վերաբերում է Պուտինի ՀՀ կատարելիք այցին, այդ մասին Ս. Սարգսյանն արտահայտվել է դեռ ԳՄ մի քանի նիստ առաջ՝ ասելով. «Մաքսային միությանն առնչվող մնացած հարցերն էլ ՌԴ նախագահը կգա Հայաստան, դրանից հետո նոր ԳՄ-ում կանդրադառնանք»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Օրերս իրենց ցույցը որոշեցին անել նաև «գծատերերը»՝ պահանջելով ուղեվարձը դարձնել 200 դրամ։ Ես կասկածում եմ նման ցույցերի «ինքնաբուխ» լինելու մեջ՝ նախ այն պատճառով, որ նրանք, ովքեր ներկայանում են որպես «գծատեր», իրականում «proxy»–ի դեր են կատարում, նրանք գիծը «աշխատեցնողներն» են, ոչ թե տերերը։ Բայց ոչ աշխատեցնողները, ոչ էլ տերերը չեն կարող ցույց անել առանց իշխանությունների ցուցումի՝ որովհետև նրանք կախյալ մարդիկ են։ Դրա վառ ապացույցն այն է, որ հակառակ բիզնեսի տրամաբանության՝ նրանք չեն աշխատում, երբ իշխանությունները նրանց հրահանգում են։ Իսկ երբ են իշխանություններն այդպիսի հրահանգ տալիս, հիշո՞ւմ եք։ Այո, այն ժամանակ, երբ վախենում են ընդդիմության հանրահավաքներից և ուզում են, որ մարդիկ գան Ազատության հրապարակ։ Նաև այն ժամանակ, երբ ընտրակաշառք ստացած քաղաքացիներին անվճար տեղափոխում են ընտրատեղամասեր։ Այդ օրերին նրանք չե՞ն մտահոգվում, որ իրենց բիզնեսը տուժելու է։ Ինձ թվում է՝ այս պարզ օրինակներից հասկանալի է, որ գծատերերն իրենց գլխի տերը չեն։
Գծատերերի ցույցը մոտավորապես նույնն է, որ մաքսատան աշխատակիցները ցույց անեն և պահանջեն ավելացնել իրենց կաշառքների «ստավկեքը», կամ ճանապարհային ոստիկանները ցույց անեն՝ տեսանկարահանող սարքերը վերացնելու պահանջով, քանի որ այդ դեպքերում չեն կարողանում տուգանքն իրենց, գրպանը դնել։ Կամ նախարարները գնան Ազատության հրապարակ՝ «Պահանջում ենք ատկատը դարձնել 30 տոկոս» պաստառով։ Գծատերերը նույն համակարգի մի մասն են, նույն՝ այսպես ասած, «կանտորան» են՝ վերը թվարկված քաղաքացիների հետ միասին, և նրանց «ընդվզման» պահանջները, ի վերջո, նույն պետական չինովնիկների ձգտումներն են։ Դրա բնական ռեակցիան է՝ «յոլա տարեք ձեր՝ արդեն իսկ ոչ քիչ եկամուտներով»։
Ուղեվարձի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ գծատերերը (բնականաբար, իսկական գծատերերը) անեն այնպիսի ներդրումներ, որ հնարավոր լինի վարորդներին ազատել փող հավաքելու անհրաժեշտությունից և, հետևաբար, «պլանից», և երբ բոլոր ուղևորները կերթևեկեն նստած, ինչպես որ պահանջում է օրենքը։ Թանկացման մասին պետք է մտածել ներդրումներից հետո, ոչ թե առաջ։ Այսինքն՝ գծատերերը պետք է ներդրումներ անեն իրենց՝ արդեն ստացած գերշահույթներից, ոչ թե ժողովրդից հավաքեն այդ փողերը։ Որ նման ներդրումները հնարավոր են, ապացուցում է հետևյալ փաստը. «Պալաչ» նրբագեղ մականունով գործարարը կիսաքաղաքական-կիսաանձնական դրդապատճառներով (Հայաստանում դրանք մշտապես միահյուսված են) ներդրումներ արեց և գնեց թանկարժեք և հարմարավետ ավտոբուսներ։ Գծատերերը, ուրեմն, փող ունեն՝ պարզապես «տակներն են դրել»:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.