23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում, որոնք առավել արդիական են հենց այսօր, երբ իրավիճակը մեր երկրի սահմաններում լարված է։
Հայաստանի անկախության հռչակման ընթացքում Արամ Հարությունյանը շարունակել է մնալ «ազնիվ կոմունիստ»՝ 1985-1992թթ. զբաղեցնելով «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը։ Իսկ ահա 1992-1994թթ՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այսօր արդեն տարոնանժդեհական գաղափարախոսության կրող նախարարը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու փոխարեն մեկնել է «խոպան», փախել է. ըստ նրա կենսագրության՝ այդ թվականներին եղել է ՌԴ-ում և զբաղվել առևտրային գործունեությամբ։
Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994թ., երբ ավարտվել էր ԼՂ պատերազմը, և անմիջապես աշխատել է որպես «Հայինկոմսպասարկում» ՊԶ տնօրեն։
Իսկ այսօր արդեն նախարար է. ահա թե ինչպես են ոչնչանում արժեքները մեր օրերում:
Ժողովուրդ
Այն, որ հայաստանաբնակ հայերը չեն հավատում քաղաքական կուսակցություններին, քաղաքական այրերին և իշխանություններին, ակնհյատ ճշմարտություն է, որը հասարակական քաղաքական կյանքը մեր երկրում դարձրել է իներտ ու առանց զարգացման հեռանկարի: Բոլորը պայքարում են հանուն իրենց նեղ կլանային շահերի՝ մոռանալով պետականության ու ժողովրդի շահերի մասին: Ահա, թե ինչու, հնարավոր չէ ժողովրդական զանգվածներին պայքարի կոչել:
Մեղավորությունը, բնականաբար, մեր քսանամյա իշխանությանն է, որը դարձյալ միայն իր օգուտը հաշվի առնելով, քաղաքական շահերի ոլորտ ներգրավեց երբեմնի ընդդիմադիր ուժերին ու քաղաքական գործիչներին:
Երբեմնի իշխանատյաց ընդդիմադիրները իշխանության համար հանկարծ դարձան յուրային և այդ նույն ոգևորությամբ, որ քննադատում էին իշխանությանը, սկսեցին պաշտպանել նրան. օրինակները բազմաթիվ են:
Կա նաև հակադարձ գործընթացը, երբ երբեմնի իշխանության մեջ ընդգրկված քաղաքական ուժերը հանկարծ վերածվում են ընդդիմադիրների կամ այլընտրանքի, և նույն փրփրոտ բառապաշարով քննադատում երբեմնի իրենց գործընկերներին: Ժողովուրդն ինչպես հավատա ՀՅԴ-ին, որն իրեն հռչակել է ընդդիմադիր, սակայն չի խորշում այդ նույն իշխանության մեջ զբաղեցնել բարձր դիվանագիտական աթոռներ:
Այն նույն ժամանակ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քննադատում են իշխանությունների որդեգրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և Ազատության հրապարակում ի լուր աշխարհի քննադատում Սերժ Սարգսյանին ու նրա կառավարությանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ջերմորեն դիմավորում ու փառաբանում է երկրի նախագահին:
Այն նույն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հաշտվում է իշխանությունների հետ, նրա մունետիկները կրքոտ քննադատում են այդ իշխանությանը: Ո՞ւմ հավատա բախտի քմահաճույքին թողնված այս ժողովորդը. քաղաքական խամաճիկների՞ն, որոնք առաջնորդվում են միայն իրենց անձնական ու կլանային շահերով, իշխանությունների՞ն, որոնց գերխնդիրը թալանն է ու երկրի հայաթափությունը, թե՞ իր ինքնապահպանման գիտակցությանը:
Հասարակագիտական վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ ժողովրդի մեջ տիրում է քաղաքական նիհրի ու ոչ ակտիվ դիրքորոշում, և մարդիկ մտածում են ոչ թե պայքարի միջոցով իրավիճակի փոփոխության, այլ հաջողությամբ այս երկրից արտագաղթելու մասին: Ընդ որում, հավասարաչափ մեղադրում են ոչ միայն ցինիկ ու ամբարտավան իշխանություններին, այլ նաև ծախու ու խամաճիկ ընդդիմադիր կուսակցություններին:
Սթափվելու ժամանակն է, քանզի բարոյահոգեբանական այդ նույն դրսևորումը սպանում է ազգի պայքարի ու ինքնապահպանության ոգին:
Արցախյան ազատամարտի մասնակից, պատմաբան-հասարակագետ,
գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան
ԱԺ ՕԵԿ խմբակցության նորաթուխ անդամ Լևոն Դոխոլյանի (Քույրիկ Լևոն) կենսագրությունը մինչև այսօր ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված չէ։ Թեև դեռևս 2013թ. նոյեմբերի 28-ից Լ. Դոխոլյանը ներկայացված է որպես ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, այնուամենայնիվ, կայքում չկա նաև նրա լուսանկարը։ Այս իրողությունից կարելի է եզրակացնել, որ կամ Լ. Դոխոլյանը կենսագրություն չունի, կամ էլ կենսագրական տվյալներում թաքցնելու բաներ կան, դրա համար էլ մինչ օրս հանրությանը չի ներկայացրել իր անցած ճանապարհը։
Կա նաև երրորդ տարբերակը. գուցե ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին չի՞ հաջողվում քրոջ փեսայի՝ Լևոն Դոխոլյանի համար հպարտանալու աստիճան լավ կենսագրական տվյալներ «թխել»:
Ժողովուրդ
Թերթն իր այսօրվա համարում ծավալուն հոդված է ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյան–Գագիկ Ծառուկյան հանդիպման տեղի չունենալու թեմայով.
Ի՞նչն է խանգարում Գագիկ Ծառուկյան հանդիպմանն ու տետ ա տետ բանակցություններին… Սա մի հարց է, որի հիմքում Է, թերևս, ընկած ԲՀԿ-ՀԱԿ իրական, անկաշկանդ երկխոսությունը: Իհարկե, կարելի է պատճառաբանել, թե այս պահին քաղաքական ուժերի կոնսուլտացիաները գնում են այս մակարդակով, ու թեև կուսակցությունների ղեկավարների մակարդակով նման կոնսուլտացիաներ դեռ չեն եղել, բայց ապագայում կարող են լինել:
Եթե քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներով պետք է կուսակցությունը համարվի ընդդիմադիր կամ ավելին՝ իշխանափոխության ձգտող, ապա նորանկախ Հայաստանը «ընդդիմության» պակաս երբեբ չի զգացել:
Ժամանակ աո ժամանակ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանից մեկնում-ժամանումների մասին մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորում և ճանապարհում Է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս ղեպքերում անմիջապես ԲՀԿ-ից հիշեցնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Անվտանգության խորհրդի անդամ է, և դա ԱԽ անդամի լիազորությունների և պարտականությունների շրջանակներում իրականացրած գործառույթ Է: Տարեվերջին էլ մարզաշխարհի ներկայացուցիչների ավանդական միջոցառմանը, որին մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ձիու քանդակ Էր նվիրել, ապա հոտնկայս ու հանդիսավոր կերպով խմել Սերժ Սարգսյանի կենացը:
Կարելի է հազարումի դատողություններ, մեկնաբանություններ, վերլուծություններ անել՝ հասկանալու համար, թե ԲՀԿ-ն ի վերջո ընդդիմությո՞ւն է կամ կարո՞ղ է ընդդիմություն դառնալ, կամ՝ «այլընտրանքից» դեպի իշխանություն անցումը իրական ընդդիմադիրի գործունեությո՞ւն Է: Կամ՝ Ծաոուկյանը գուցե այնքան խորամանկ խաղ Է տանում, որ հասարակ մահկանացուներիս դժվար է «հաշվել» նրա քայլերը, ավելին՝ գուցե նրան հաջողվո՞ւմ է Սերժ Սարգսյանին հավատացնել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, սակայն ՀԱԿ-ի հետ բանակցություններում ԲՀԿ-ականներին հաջողվում է ապացուցել, որ իրենք իրական ընդդիմություն են:
Ի՞նչն է խոչընդոտում Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը: Այդ հանդիպումը գոնե վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր էր կազմակերպել, եթե Ծաոուկյանը նման ցանկություն ունենար:
Սակայն տպավորություն է ստեղծվում, որ Ծաոուկյանը խուսափում է նման ֆորմատով բանակցություններից և հանդիպումներից, ու հավանաբար նա ունի այդպես վարվելու իր պատճառները, որոնք, հավանաբար, չեն ցանկանում խոստովանել ՀԱԿ-ում:
Առավոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:
Հանրապետության Նախագահը ողջունել է այդ պաշտոնում Հայաստան վերջին այցելությունը կատարած Ֆ. Լեֆորին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կարևոր պաշտոնը վկայում է տարածաշրջանի անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ հետաքրքրվածության մասին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Լեֆորին՝ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման գործում նրա ներդրման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը նպաստելուն ուղղված ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում:
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից շարունակական սադրանքների ու զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լուրջ խոչընդոտ են հանդիսանում բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` մինչև ապրիլ տեղի կունենան ոչ միայն մի շարք նախարարների, «ժամկետանց» մարզպետների փոփոխություններ, այլև որոշ հետաքրքիր «ռակիրովկաներ»:
Ըստ ամենայնի` Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման «քրեական գործով» անցնող բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ըստ որոշ տեղեկությունների, «կտեղափոխեն» Կոտայք` Կովալենկո Շահգալդյանի պոստին տիրություն անելու, նախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել Արարատի ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանը, որին, ըստ մեր աղբյուրների, մարզպետ նշանակելու իմաստը մարզում ստեղծված լարված իրավիճակը թուլացնելն էր՝ կապված դիզվառելիքի, ձկնաբուծական և ջրօգտագործման խնդիրների հետ, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի և Լոնդիկի «լուծը» թեթևացնելը»:
Հրապարակ
«Ինչպես երևում է, բացահայտ պատերազմ է սկսվել պետական երկու գերատեսչությունների միջև. ՀՀ ֆինանսների նախարարությունն ու կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն երեկ միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Առիթը ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման ու վճարման ոլորտում հայտնաբերված չարաշահումներն են։ Ֆիննախ. Վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը ՊԵԿ-ին մեղադրել է այս և այլ ոլորտներում խախտումների մեջ, ՊԵԿ-ն էլ, այդ ամենը որակելով ապատեղեկատվություն, հայտարարել է, թե ՊԵԿ բացահայտումները ներկայացվում են ՊԵԿ-ի խախտումներ։
Պատասխան հաղորդագրությամբ հանդես է եկել ֆիննախ.-ը՝ տեղեկացնելով, որ բոլոր խախտումներն իրենք բացահայտել են ՊԵԿ-ում ստուգումների արդյունքում և «ցավով արձանագրել», որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվել են անտեղի արդարացումներ։
Եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի փոխհարաբերությունները մեղմ ասած լարված են, ապա պետք է արձանագրել, որ միջգերատեսչական պատերազմն այլ պատճառներ ունի. Տամոժնի Գագոն հարձակվել է վարչապետի սանիկ նախարարի վրա:
Ժողովուրդ
Թերթի լավատեղյակ աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ են փոխանցել Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճի հնարավոր պատճառների մասին։
Քոչարյանն իր մերձավոր շրջապատում անկեղծացել և ասել է, թե ինքը Տ. Սարգսյանին պատասխանել է զուտ մեկ պատճառով՝ ներկայիս իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը, ինչը վիրավորական է։ Քոչարյանն ասել է, որ իր իշխանության օրոք շինարարությունը գտնվել է պիկի վրա, բացի այդ՝ նա հիշեցրել, թե իր պաշտոնավարման վերջում աղքատությունը եղել է 27,6 տոկոս, իսկ արտաքին պարտքը՝ անհամեմատ ցածր՝ 1,4 միլիարդ դոլար։ Ու գործող իշխանությունները ոչ միայն չեն կարողացել այդ թիվը պահել, այլև ավելի են խորացրել իրավիճակը՝ աղքատությունը հասցնելով 32,5 տոկոսի, իսկ արտաքին պարտքը՝ 4,5 միլիարդ դոլարի։ Եվ այս իրավիճակում Քոչարյանին քննադատելը խիստ վիրավորել է երկրորդ նախագահին:
Ժողովուրդ
Ռուսաստանցի լրագրողներից ոչ մեկի մտքով չի անցնում ինձ հարցնել, թե ինչպես է Բաղրամյան 26-ը վերաբերվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին մեկ այլ անձով փոխարինելուն։ Չեն հարցնում, նախ՝ որովհետև ես այդ հարցի պատասխանը չգիտեմ՝ ի տարբերություն իմ բազմաթիվ գործընկերների, ես նշված վայրին «մոտ կանգնած աղբյուրներ» չունեմ: Բայց նաև այն պատճառով, որ այդ հարցում Բաղրամյան 26-ի կարծիքը որևէ նշանակություն չունի։ Բայց ահա մեր լրագրողները հետաքրքրվում են ռուսաստանցի մեկնաբան Մոդեստ Կոլերովից՝ Կրեմլը կո՞ղմ է Տիգրան Սարգսյանի հրաժարականին, թե՞ դեմ։ Եվ պարոն Կոլերովը, որը, ենթադրաբար, մոտ է կանգնած Կրեմլին, պատասխանում է՝ դեմ չէ։ Մոսկվան, մի խոսքով, «դաբրոն տվալ ա»։»:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք Տիգրան Սարգսյանի կառավարությունը «հասունացե՞լ է» հրաժարականի համար, թե՞ դեռ կմնա՝ շարունակելով իր, մեղմ ասած, ոչ այնբան ազնիվ և թափանցիկ գործելակերպը: Պարզ է, որ այս կառավարության մեղքով մեր քաղաքացիների կյանքը վատթարացել է: Բայց ինձ թվում է՝ եթե օլիգարխիային սպասարկող կառավարությունը փոխարինվի բուն օլիգարխիայի կառավարությամբ, ապա դրանից ոչ պետությունը, ոչ քաղաքացիները չեն շահի: Սակայն խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ մեզ՝ հայերիս, հետաքրքրում է այս հարցով Կրեմլի կարծիքը, և մեր հաշվարկները, վերլուծությունները, ծրագրերը կապում ենք բացառապես Մոսկվայի որոշումների և գերապատվությունների հետ:
Առավոտ
Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների` վերջին օրերին ընթացող տեղեկատվական պատերազմը հաջող մղելու համար քոչարյանական թևը որոշել է, որ ժամանակն է ակտիվացնել պայքարը նաև սոցցանցերում, առաջին հերթին՝ Ֆեյսբուքում, որպես ամենաարդյունավետ միջոց, մանավանդ որ, մերձ ԲՀԿ-ական կայքերը հիմա ավելի զգուշավոր են դարձել, քանի որ Ս. Սարգսյանի կողմից Ծառուկյանին հետ քաշվելու հրահանգ է տրվել:
Հիմա «քոչարյանական» պայքարն ընթանում է ոչ միայն ստատուսների, մեկնաբանությունների մակարդակում, այլև պրիվատ նամակների միջոցով, որոնցով ծանոթ ֆեյքերը տարբեր կարգի «ուտկաներ» են իբր շատ «գաղտնի» հաղորդում լրագրողներին, ակտիվ օգտատերերին, ասենք, օրինակ, ՌԴ դեսպան Վոլինկինն Ամանորին այցելել է Սերժ Սարգսյանին, նրան ասել, որ Քոչարյանն անպայման պետք է դառնա վարչապետ, որովհետև «Ռուսաստանն այդպես է ուզում, Սերժն էլ համաձայնել է:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.