23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ԱԺ-ում սկսվել են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ներկայացված «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկումները։
Այն ներկայացրել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, և, ըստ որոշ տեղեկությունների, հենց նա էլ կարող է ղեկավարել հանձնաժողովը, չնայած հանձնաժողովի կազմն այնպիսին է լինելու, որ իշխանական կոալիցիան և ոչ իշխանական ուժերն ունենալու են հավասար ներկայացվածություն՝ 5-ական ներկայացուցիչ:
168 ժամ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում, մասնավորապես Սոչիում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Տ.Սարգսյանը ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից նախ շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու, և ռուս մարզիկների արձանագրած հաջողությունների ու պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: «Օլիմպիական խաղերը մեծ տոն էին և բոլորս հիանում էինք այդ փայլուն սպորտային միջոցառմամբ, տիրում էր հիանալի մթնոլորտ»,-նշել Տիգրան Սարգսյանը:
«Հարգելի Տիգրան Սուրենի, ողջունում եմ Ձեզ Սոչիում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանել եք օլիմպիական խաղերի փակմանը: Ձեր երկրի նախագահը ներկա էր խաղերի բացմանը: Սա նաև մեր բարեկամության և գործընկերության խորհրդանիշ է: Այսօր նման աշխատանքային հանդիպման ընթացքում հնարավորություն ունենք անդրադառնալ ռուս-հայկական համագործակցությանը, դիտարկել, թե ինչպես են ընթանում աշխատանքները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության հետագա զարգացման ուղղությամբ»,-նշել է Դմիտրի Մեդվեդևը:
Այնուհետև, երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը’ ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածնքների բնագավառների համատեղ ծրագրերը:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ռուսական ընկերությունները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայաստանում գործում են հազարից ավելի ռուսական կապիտալով ընկերություններ: Ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում զբաղեցնում է առաջին տեղը: Հույս ունենք, որ առաջիկայում ևս այդ ներդրումները կշարունակվեն մեր երկրի տարբեր ոլորտներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալների մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո:
Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը բարձր են գնահատել նաև Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: ՌԴ վարչապետը նշել է, որ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերվում են արդյունաբերական և հումանիտար համագործակցությանը:
Փետրվարի 23-ին Դմիտրի Մեդվեդևի հրավերով Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել նաև ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Դրա շրջանակներում ՀՀ վարչապետը կարճատև զրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
2rd.am-ը ներկայցնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը դեռևս անցած տարվա դեկտեմբերին ուղարկված հարցաշարի հերթական հարցին:
Կայքը գրում է.
Խնդրո առարկան Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության թեման է: Անկեղծ ասած, մենք ակնկալում էինք պարզել Ռոբերտ Քոչարյանի կարծիքը նաև մեկ այլ թեմայի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեցին 2-րդ նախագահի գրասենյակից, այս հարցի վերաբերյալ առայժմ գրեթե հնարավոր չէ առարկայական տեսակետ հայտնել՝ թեմայի վերաբերյալ հրապարակային տեղեկատվության սակավության պատճառով: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այդ բացը կլրացվի, և մենք կտեղեկանանք նաև այդ հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին:
Պարոն նախագահ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային Միությանը՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
Թեման չափազանց կարևոր է, բայց դրա էությունը հասկանալու համար պետք է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ու Ռուսաստանում իրագործվող մաքսային քաղաքականության մոտեցումների համեմատական վերլուծություն կատարել:
Սկսեմ Ռուսաստանից:
Ռուսաստանը ԽՍՀՄ-ից ժառանգեց գործնականում տնտեսության բոլոր ոլորտներն ընդգրկող հզոր արդյունաբերական ներուժ’ ռազմաարդյունաբերական համիլիրի վրա արտայատված շեշտադրումով: Բայց այդ ներուժը ինտեգրված չէր համաշխարհային տնտեսությանը և գերակշիռ մեծամասնությամբ պարփակված էր ներքին շուկայում ու սոցիալիստական ճամբարի երկրներում: ԽՍՀՄ արտահանման հիմնական հոդվածը /65 տոկոս/ կազմում էր նավթի ու գազի արտահանումը: Որպեսզի պաշտպանի իր տնտեսությունը ավելի մրցունակ ներմուծումից, Ռուսաստանը կիրառում էր բարձր մաքսատուրքեր, իսկ ներքին շուկայի ծավալները թույլ էին տալիս գործել նրա արդյունաբերությանը: Կիրառելով արտահանման տուրքեր և քվոտաներ էներգակիրների արտահանման վրա՝ կառավարությունը պահպանում էր դրանց ներքին ցածր գները, ինչը պահում էր ռուսական տնտեսության որոշակի մրցունակությունը: Իմիջիայլոց, դա թույլ տվեց խուսափել այն կոլապսից, որ տեղի ունեցավ Հայաստանի տնտեսության հետ 90-ական թվականների սկզբին: Այժմ, անդամակցելով Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը, Ռուսաստանը համաշխարհային տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար աստիճանաբար վերանայում է արտաքին առևտրի կանոնները: Դա կարճաժամկետ հեռանկարում որոշակի դժվարություններ կստեղծի, սակայն երկարաժամկետ առումով երկիրն անկասկած շահելու է:
Իսկ ի˚նչ կատարվեց Հայաստանում:
Մենք ժառանգեցինք լուրջ արդյունաբերական ներուժ՝ կողմնորոշված դեպի ԽՍՀՄ շուկա, որն արդեն գոյություն չուներ: Ներքին շուկայի ծավալներն այդ արդյունաբերության համար չնչին էին, իսկ մի շարք ոլորտների համար՝ պարզապես զրոյական: Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի և երկաթուղային հաղորդակցության բացակայությունը ի չիք էր դարձնում նախկին կոոպերացիայի վերականգնման ջանքերը: Ռուսական տնտեսության մի շարք ոլորտների աղետալի վիճակը 90-ականների կեսերին նույնպես լավատեսություն չէր ավելացնում: ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ Հայաստանի արդյունաբերության զգալի մասը անմիջապես դարձավ էքսպորտային՝ ավանդական վաճառահանման շուկայի և տեխնոլոգիական կոոպերացիաների գծով գործընկերների կորուստի պայմաններում: Ըստ էության, բացի գյուղատնտեսությունից ու վերամշակու¬մից, արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի պաշտպանությունը մաքսա¬տուր¬քերով անիմաստ էր: Հովանավորչությունը կարող էր արտահայտվել բոլորովին այլ գործիքների կիրառմամբ, բայց ոչ մաքսային արգելքներով: Գումարեք դրան նաև Հայաստանի շրջափակումը, որը բերում էր տրանսպորտային ծախսերի թանկացման գրեթե բոլոր ապրանաքատեսակ¬ների համար: Այդ պատճառով էլ ՀՀ կառավարությունը 90-ականների կեսերին գնաց արտաքին առևտրի ազատականացման, և Հայաստանը մտավ ԱՀԿ 2003թ.՝ համաշխարհային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրացիայի գործընթացն արագացնելու համար:
Այսպիսով, Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, և այդ մոտեցումները մեր երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան: Իսկ քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները:
Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են: Մարդիկ տարիներով կառուցում են իրենց բիզնեսը գործող կանոների տրամաբանությամբ, և այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշները՝ ուղղակի կմեռնեն: Անհրաժեշտ է խորը և բիզնեսի համար բաց վերլուծություն ՄՄ երկրների շուկաների բոլոր ապրանքային խմբերի գծով՝ կանխատեսելու համար բոլոր հնարավոր հետևանքները: Գործարարներն ու ֆերմերները պետք է իմանան, թե որ ճյուղերում են իրենց դժվարություններ սպասում, և հակառակը՝ որում իրենք կարող են ավելացնել իրենց հնարավորությունները: Դա կօգնի նաև բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ և փոքր ռիսկայնությամբ տնօրինել ֆինանսական ռեսուրսները:
Բացի այդ, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը Հայաստանի հետ առևտրում կվերանայի արտոնությունների համակարգը (GSP+), ինչի մասին արդեն ակնարկում են ԵՄ երկրների դեսպանները: Հարցեր կառաջանան նաև ԱՀԿ շրջանակներում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ, ինչից դժվար թե հաջողվի խուսափել: Դա կբերի մեր ապրանքների նկատամամբ պատասխան միջոցների կիրառմանը: Թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության և մեր երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա՝ դժվար է գնահատել:
Մեկ այլ՝ արդեն բարձրաձայնված խնդիր. ՄՄ շրջանակներից դուրս գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների գների բարձրացումը: Հաշվի առնելով սպառողական շուկայում այդպիսի ապրանքների գերակայությունն ու Հայաստանի առևտրային բալանսի դեֆիցիտի մակարդակը՝ խոսք է գնում բավականին էական ծավալների մասին: Այստեղ բանաձևը շատ պարզ է. բարձացնում ես մաքսատուրքերը՝ բարձանում է նաև ապրանքի գինը խանութում: Կամ էլ տեղի է ունենում այդ ապրանքների փոխարինումը համանման ապրանքներով՝ Մաքսային Միության անդամ երկրներից, եթե այդպիսիք այնտեղ արտադրվում են: Օրինակ, ասենք, Բելառուսի մսամթերքները և կաթնամթերքները կարող են էժանանալ Հայաստանում, իսկ մեր գինին ու կոնյակը՝ Բելառուսում: Ինչպե՞ս կդիմանա այս մրցակցությանը մեր անասնապահությունը, ցույց կտա ժամանակը: Այլ երկրներից ներմուծվող կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի ու մեքենաների զգալի մասը կթանկանա, եթե չլինեն համպատասխան բացառություններ: Այստեղ ամեն ինչ հնարավոր է հաշվարկել և կանխատեսել, և այդ հաշվարկները պետք է մատչելի լինեն հասարակությանը: Գների էական ավելացումը կարելի է զսպել միայն ներդնելով բացառությունների ծավալուն ցուցակ, ներդաշնակելով այն ԱՀԿ առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում մաքսային գանձումների աստիճանական նվազեցման հետ: Իսկ դա կախված է անցկացվելիք աշխատանքային բանակցությունների արդյունքներից՝ ՄՄ բոլոր երկրների հետ, որոնք էլ իրենց հերթին կներկայացնեն փոխադարձ պահանջներ: Դա շահերի համաձայնեցման աշխատատար գործընթաց է, և շտապողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:
Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային Միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլևս չես շտկի: Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր:
Այսպես թե այնպես՝ ունենք այն, ինչ ունենք: Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար:
Հ. Գ. Նրանց, ովքեր չեն կարող տեղի-անտեղի չարտահայտվել, առաջարկում եմ ուշադիր կարդալ, որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ:
Ո՞վ է մեղավոր, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելու հարցում։ Կա տեսակետ, որ դրան դեմ են ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների գործարարները, ովքեր չեն ցանկանում թշնամանալ կառավարության հետ և վտանգի տակ դնել իրենց բիզնեսը։
Բայց կա նաև տեղեկություն, թե պատճառը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դրսևորած արմատական կեցվածքն է։ Արմատական՝ այն իմաստով, որ նա առաջարկում է քննարկել ոչ թե կառավարությանն անվստահություն հայտնելու, այլ նախագահին իմպիչմենթ հայտնելու հարցը։
Այս պահանջը շատ ծանր վիճակի մեջ է դնում ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, որոնք սարսափում են նախագահի պաշտոնանկության մասին ցանկացած հարցից։ Եթե դա իսկապես այդպես լիներ, Ռուբեն Հակոբյանի մոտեցումը կարելի էր համարել սկզբունքային, բայց Հակոբյանը հրաժարվում է հաստատել այդ մասին տեղեկությունները:
168 ժամ
Ռոբերտ Քոչարյանի խնամուն` Վոլոդյա Բադալյանին հարցրինք. իմպիչմենտ է հասունանում պառլամենտում ոչ թե Տիգրան Սարգսյանի, այլ Սերժ Սարգսյանի նկատմամբ, հնարավո՞ր է: «Ոչ, լուրջ չէ»: Մի ասեք` մի ասեք, որպես հարյուր տարվա պատգամավոր, հիշում եք, չէ՞, ոնց 98-ին մի գիշերում իմպիչմենտը հասունացավ: Մեկ գիշերում բոլորդ դարձաք երկրապահ ու հանրապետական: «Չէ, էդպես չի, ես 98-ին չեմ մասնակցել այդ գործունեությանը եւ չեմ գիշերով դարձել հանրապետական, ես մնացել եմ որպես ազատ պատգամավոր
Հրապարակ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ԽՎ վերջին նիստերից մեկում բավական անհարմար վիճակում է հայտնվել:
Գեղամյանը, որ վերջին շրջանում սովորաբար անբաժան է իր ipad-ից, ԵԱՀԿ ԽՎ նիստերի ժամանակ դրանով տեսագրում է իր ելույթները, որոնք հետո փոխանցում է պետական լրատվամիջոցներին: Եվ ահա նիստերից մեկում, երբ նա սկսել է իր ելույթը, սարքը խափանվել է։ Գեղամյանի ռուսերեն ելույթի ժամանակ եվրոպացի պատգամավորները ցուցադրաբար նետել են ականջակալներն ու հեռացել, ռուս պատգամավորները կիսահեգնական տոնով սկսել են «բալետ» անել Գեղամյանին՝ «давай, давай, Армения», իսկ ադրբեջանական պատվիրակության ղեկավար` Միլի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան կողքից հուշել է «ipad-դդ միացրու, րոպեներդ գնում են:
Սույն դառը փորձից հետո Գեղամյանն այժմ ԵԱՀԿ նիստերին գնալիս 2 օպերատոր է տանում՝ Հ1– ից և իր կուսակցությունից:
Հայկական ժամանակ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի ելույթը` Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովին.
«Պարոն վարչապետ և հարգարժան հյուրեր, շատ հաճելի է, որ այսօր այստեղ եմ՝ մասնակցելու երրորդ ամենամյա կենսաթոշակային համաժողովին:
Միացյալ Նահանգները կարևորում է իր հարաբերությունները Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, երկրի տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական համակարգերի և հաստատությունների զարգացմանն աջակցելու համար:
13 տարի է, որ ԱՄՆ-ն աշխատում է տեղական գործընկերների հետ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը բարեփոխելու համար, հատուկ ուշադրություն դարձնելով կենսաթոշակներին: Մենք աշխատել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի կառուցենք սոցիալական ծառայությունների մատուցման կայուն մոդելներ և լայնածավալ սոցիալական բարեփոխումներ իրականացնենք:
Ինչո՞ւ են կենսաթոշակային բարեփոխումն այդքան կարևոր.
♦ Կարևոր է, քանի որ այն ազդեցություն ունի յուրաքանչյուր քաղաքացու վրա:
♦ Կարևոր է, քանի որ Հայաստանը պետք է գտնի մի ճանապարհ կենսաթոշակառուների բարեկեցությունն ավելի լավ ապահովելու համար:
♦ Կենսաթոշակային բարեփոխումը կարևոր է, քանի որ փոխվել են զբաղվածության կառուցվածքը և Հայաստանի ժողովրդագրությունը, և կենսաթոշակային համակարգը պետք է նույնպես փոխվի:
♦ Վերջապես, դա կարևոր է, քանի որ նոր կենսաթոշակային համակարգը հնարավորություն կտա աշխատողներին ձևավորելու իրենց կենսաթոշակը և անձամբ կուտակել կենսաթոշակային խնայողություններ:
Ցանկացած երկրի առջև ծառացած առավել դժվարին բարեփոխումներից մեկը կենսաթոշակային բարեփոխումն է: Սա է պատճառը, որ Հայաստանը ներգրավել է միջազգային փորձագետների և ծախսել է ավելի քան տասը տարի՝ մանրակրկիտ կերպով ընտրելով և ձևավորելով նոր կենսաթոշակային համակարգ, որը հարմարեցված է Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական կարիքներին:
Կենսաթոշակային բարեփոխումները վիճահարույց են: Դրանք ներառում են երկարաժամկետ պլանավորում կառավարությունների, գործատուների և աշխատողների կողմից, որոնք արդեն իսկ գտնվում են բազմաթիվ կարճաժամկետ ճնշումների տակ:
Այսպիսով, ինչ կտա այս նոր համակարգը: Նոր կենսաթոշակային համակարգը.
1) կապահովի երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին, սա ամենակարևորն է՝ երաշխավորված և համարժեք կենսաթոշակ թոշակառուներին,
2) ստվերից դուրս կբերի աշխատողների աշխատավարձերը,
3) կբարելավի հարկային վարչարարությունը և կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը,
4) կխթանի տնտեսական զարգացումը՝ արդյունավետ կերպով ներդնելով կենսաթոշակային վճարները:
Մենք բոլորս գիտենք, որ բարեփոխումների իրականացումը կդառնա հաջողության իսկական փորձություն: Առաջ շարժվելու համար կարևորվում են մի շարք խնդիրներ.
♦ Կարևոր է լայն հանրային իրազեկումը: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները բարեփոխումների հետ կապված նույնիսկ ամենահիմնական բաները մարդկանց հասկանալի չեն: Քաղաքացիները հարցնում են. ինչո՞ւ են անհրաժեշտ այս բարեփոխումները, ի՞նչ է արվում այս բարեփոխումներով, դրանից ի՞նչ օգուտ կստանան աշխատողն ու ապագա կենսաթոշակառուն, ինչպե՞ս այն կանդրադառնա ընթացիկ կենսաթոշակառուների վրա:
♦ Կառավարությունն աշխատելով քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների հետ՝ պետք է իրազեկի ու պարզաբանի բարեփոխումները, դա պետք է արվի ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ կրկին ու կրկին: Հասարակության վստահությունն ավելի մեծ կլինի, եթե խնդրի բոլոր կողմերում գտնվող քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալ կառավարության իրազեկման աշխատանքներում: Ճշգրիտ, ներառական, թափանցիկ և համընդգրկուն իրազեկման արշավները կմեծացնեն վստահությունը բարեփոխումների նկատմամբ և կնպաստեն դրանց հաջողությանը:
♦ Մեկ այլ առանցքային գործոն է ֆինանսական գրագիտությունը: Աշխատողներն ու ապագա կենսաթոշակառուները պետք է հասկանան, թե ինչպես է ձևավորվում իրենց ապագա կենսաթոշակը: Միայն այդ պարագայում կարող են իրազեկ որոշումներ կայացնել և ընտրել իրենց հատկացումների համար համապատասխան ներդրումային տարբերակը:
♦ Կենսաթոշակային բարեփոխման հաջող իրականացման կարևոր գործոնները ներառում են. Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված ամուր ներդրումային քաղաքականություն, շրջահայաց կարագավորում, որը կմեծացնի հասրարակության վստահությունը համակարգի նկատմամբ և կպաշտպանի կենսաթոշակային հիմնադրամի մասնակիցների շահերը, և առավելագույնս թափանցիկ ու ճշգրիտ հաշվետվությունների ապահովում բոլորի կողմից:
Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության ջանքերն այս նոր համակարգի հիմքերը ձևավորելու համար: Այժմ հարկ է ավելի շատ տեղեկատվություն ապահովել այն մասին, թե համակարգն ինչպես է ապահովելու քաղաքացիների կողմից կատարվող կենսաթոշակային հատկացումների երաշխավորվածությունը, նպատակային գործածումը և անկողմնակալությունը:
Գործատուները նույնպես որոշ պատասխանատվություններ ունեն: Նրանք պետք է որդեգրեն կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքները, որպեսզի կրճատվի ստվերային տնտեսությունը: Այլևս անցյալում պետք է մնան այն ժամանակները, երբ եկամուտների, շահույթի, աշխատավարձերի ու սոցիալական վճարումների տվյալները ամբողջովին չէին ներկայացվում հաշվետվություններում՝ հարկերից խուսափելու նպատակով:
Հավատացած ենք, որ նոր կենսաթոշակային համակարգը շրջահայաց ձևով մշակված է՝ պաշտպանելու ապագա կենսաթոշակառուների շահերը: Այն Հայաստանի աշխատողներին հնարավորություն կտա բարելավել իրենց ֆինասական ապահովածությունը կենսաթոշակային տարիքում՝ եկամուտների աղբյուրները դիվերսիֆիկացնելու, այդ թվում մասնավոր, կրկնում եմ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամում խնայողությունների կատարելու միջոցով:
Մի կարևոր բան էլ ներկայացնեմ, որը կարծես հասարակության շրջանում շատերին հայտնի չէ: Այս բարեփոխումների շրջանակում կենսաթոշակային հիմնադրամները կկառավարվեն ակտիվների կառավարման 2 մասնավոր ընկերությունների կողմից, որոնք միջազգային համբավ և հաջող գործունեության երկար պատմություն ունեցող ընկերություններ են, մեկը՝ ֆրանսիական, մյուսը՝ գերմանական/ավստրիական:
Եվ կրկին, ոչ ոք չի հերքում, որ թոշակային բարեփոխումը խնդրահարույց է: Ամեն շաբաթ մարդկանց տարբեր խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում այս նոր օրենքի վերաբերյալ: Սահմանադրական դատարանը նույնպես ուսումնասիրում է օրենքի որոշակի հատվածներ: Բարեփոխմանը վերաբերող այս անհանգստությունները պետք է զարմանք չառաջացնեն՝ հաշվի առնելով, որ սա տարիներ շարունակ գոյություն ունեցող համակարգի հիմնավոր փոփոխություն է:
Հիշենք նաև, որ Խորհրդային Միության փլուզման հետևանքով շատ հայաստանցիներ կորցրեցին երկար սպասված թոշակները: Հիշողությունները դեռ թարմ են: Դեռ ավելին, գոյություն ունի վստահության պակաս, կառավարության, հայաստանյան հաստատությունների և քաղաքացիների միջև: Կառավարությունը պետք է աշխատի այս բացը լրացնելու ուղղությամբ՝ լրջորեն ներգրավելով քաղաքացիներին, շտկելով բոլոր թյուրըմբռնումներն ու լսելով և արձագանքելով վերջիններս մտահոգություններին:
Կենսաթոշակային այս բարեփոխումը կառավարության, միջազգային դոնորների և փորձագետների տասը տարվա սերտ համագործակցության արդյունք է: Այս մոդելը անհատների խնայողությունների և ներդրումների պաշտպանության համար ձևավորված մեխանիզմների հետ միասին հաջողությամբ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում: Իրականությունն այն է, որ Հայաստանում գործող ներկայիս համակարգը երկար գոյատևել չի կարող: Փոփոխությունը, թեկուզ բարդ, սակայն անհրաժեշտ է:
Եվ վերջում, ցանկանում եմ մեր շարունակական աջակցությունը հայտնել այս բարեփոխման հաջող իրականացմանը և հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունը, գործատուներն ու աշխատողները կիրականացնեն այս բարեփոխումները ի շահ բոլորի:
Շնորհակալություն: Մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք»:
Հայաստանի սոցիալ տնտեսական իրավիճակը ներկայացնող երեկ հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանը համառորեն գնում է Մաքսային միության իր ապագա գործընկերների, մասնավորապես` Ռուսաստանի տնտեսության հետքերով:
Այս տարվա հունվարին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի ընդամենը 1.8 տոկոս աճ, որը ամենացածրերից մեկն է վերջին տարիներին: Արդյունաբերությունում, շինարարությունում և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում արձանագրվել է անկում, իսկ գյուղատնտեսությունում աճը ընդամենը 1.7 տոկոս է: Արտաքին ապրանքաշրջանառությունը հունվարի նվազել է 3.3 տոկոսով:
Նման տխուր ցուցանիշներ մեր տնտեսությունը արձանագրում է արդեն 10 ամիս անընդմեջ: և որ ամենակարևորն է, պետական պաշտոնյաները որևէ կերպ չեն մատնանշում նման իրավիճակի պատճառները: Տնտեսական իրավիճակի նմանատիպ միտումներ արձանագրվում են նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Փաստորեն Հայաստանը ՄՄ-ին դեռ պաշտոնապես չանդամագրված, արդեն ապրում է ՄՄ-ի «դարդերով»:
Հայկական ժամանակ
Արդյոք Վիկտոր Յանուկովիչը, նրա որդին որն, ասում են, բոլոր լուրջ բիզնեսներում «փայ» է մտնում, նրա դոնեցկյան «ախպերությունը» «Ուկրաինայի կեսի» պատվիրակնե՞րն են: Եվ արդյոք Կլիչկոն, Յացենյուկը, Տյագնիբոկը, ինչպես նաև ընդդիմադիր օլիգարխ և Մայդանի գլխավոր հովանավոր Պյոտր Պորոշենկոն ներկայացնո՞ւմ են «Ուկրաինայի մյուս կեսի» շահերը։ Իհարկե՝ ոչ։ Իսկ քանի որ չեն ներկայացնում, ինչ էլ որ պայմանավորվեն իրար հետ քաղաքական գործիչների այդ երկու խմբերը, ուկրաինացիների համար այդ պայմանավորվածությունները որևէ նշանակություն չեն ունենա։
Հենց սա էլ նշանակում է քաղաքական համակարգի բացակայություն։ Իսկ այս պայմաններում սուր ճգնաժամի դեպքում ամբոխին և նրա ոչ քաղաքական լիդերներին այլևս հնարավոր չէ կանգնեցնել։ Եվ այստեղ սկսվում են անարխիան և «պոգրոմները», իսկ դիմակայությունը ձեռք է բերում քաղաքացիական պատերազմի հստակ ուրվագծեր։
Ճգնաժամը քաղաքական մեթոդներով չլուծելու խնդիրը, ինձ թվում է, առաջնային է, հիմնական, իսկ Ռուսաստանի կամ Արևմուտքի շահագրգռվածությունները ածանցյալ։ Ի դեպ, Հայաստանում էլ է ճիշտ այդպես, խնդիրը մեր մեջ է, ոչ թե Պուտինի կամ Օբամայի։
Որևէ մեկը քաղաքական՝ գործիչներից՝ իշխանամետ, թե ընդդիմադիր, բնականաբար, չէր ցանկանա, որ իրավիճակը զարգանա այդ ուղղությամբ։ Բայց նրանք այլևս չեն վերահսկում իրավիճակը, քաղաքական մեխանիզմներն այլևս չեն գործում։
Հավանաբար, իրավիճակի որոշակի լիցքաթափմանը կարող է նպաստել Յանուկովիչի հրաժարականը։ Բայց դա ակնհայտորեն բավարար չէ։ Ով էլ լինի Ուկրաինայի ղեկավարը, ստիպված կլինի երկրում տարրական կարգուկանոն հաստատել։ Այս իրավիճակում հնարավո՞ր է դա անել առանց արյուն թափելու:
Առավոտ
ՀՀԿ-ի կողմից խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը Հովիկ Աբրահամյանը «պոկել» է Սերժ Սարգսյանին Սոչի` օլիմպիադա ճանապարհելիս: Սերժ Սարգսյանն ուշադիր լսել է նրա արգումենտները, ապա ասել` «արեք»:
Արգամիչը «շնչակտուր» հասել է ԱԺ ու հայտարարել այդ մասին: Ըստ մեր աղբյուրների, ժամանակավոր հանձնաժողովի իմաստը ոչ միայն ԱԺ հեղինակությունը «բարձրացնելն» է, այլև կառավարության դեմ 4 ուժերի անվստահության գործընթացը վիժեցնելը, քանի որ ԱԺ ընդդիմադիրները Հովիկ Աբրահամյանի հետ «շատ լավ» են:
Գազային հանձնաժողովը ձեռնտու է իշխանություններին բոլոր առումներով. փողոցում թափ հավաքող, Մայդանի հեռանկար ունեցող բողոքի «ակցիաները» պառլամենտում պարպելու, օդ բաց թողնելու նպատակով:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.