23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տարածքային կառավարման նախարար, ժամանակին Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը շարունակում է մնալ կառավարության արտոնյալը:
Նա, ի տարբերություն մյուս նախարարների, որոնք մեքենաները կայանում են Դեմիրճյան փողոցում, ավտոշարասյունով է մտնում ԱԺ և ի տարբերություն մյուսների, վարչապետի համար նախատեսված «ապահով» մուտքով մտնում է խորհրդարանի շենք, վարչապետի պես Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակից էլ ներթափանցում է ԱԺ դահլիճ:
Հրապարակ
Որ Ռոբերտ Քոչարյանը խաղի մեջ է. դրանում ոչ մի կասկած չկա։ Քոչարյանը նախորդ տարեվերջին միացավ կառավարության դեմ ուղղված քննադատություններին, հետո ԲՀԿ պատգամավորները սկսեցին պաշտպանել Քոչարյանին. հետո տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրես կուսակցության Մարտի 1-ի հանրահավաքը, որտեղ ելույթ ունեցողներից ոչ ոք Քոչարյանի անունը չշոշափվեց։
Մարտիմեկյան հանրահավաքում, հատկապես մարտիմեկյան հանրահավաքամ, նման բան կարող էր պատահել միայն մի դեպքում՝ եթե ելույթ ունեցողներին հատուկ ասվեր Քոչարյանի մասին չխոսել։ Հետո ԲՀԿ-ական պատգամավոր. 2008 թվականի Մարտի 1-ին ներքին զորքերի հրամանատար Գ. Գրիգորյանը խոսեց Քոչաոյանի վերադարձի մասին, հետո ԲՀԿ վարչության անդամ Վարդան Բոստանջյանը չբացառեց. որ Քոչարյանը կարող է լինել վարչապետի իրենց թեկնածուն։ Սրանք չեն կարոդ պատահականություններ լինել։
Քառյակի տեղեկացված ներկայացուցիչները կոնֆինդենցիալ զրույցներում խոստովանում են, որ Քոչարյանը գործի մեջ է, բայց ասում են. թե նրան ընկալում են որպես գործին օգուտ տվող և նշում, որ նա ընդամենը օգնական ուժ է՝ իր կապերով, ազդեցությամբ, բայց չի կարող որևէ քաղաքական հավակնություն ունենաք և ընդամենը ուզում է աջակցել Գագիկ Ծառուկյանին։
Կարելի՞ է արդյոք լուրջ վերաբերվել այս փաստարկին։ Իհարկե, ոչ։ Որովհետեւ Քոչարյանի ինչի՞ն է պետք, օրինակ, Գագիկ Ծաոակյանին իշխանության հասցնելը։ Որ ստվերից ի՛նքը ղեկավարի։ Բայց Քոչարյանը դեո 2010-ին տված հարցազրույցում ասել է. որ իշխանությունը, ինչպես նաև պատասխանատվությանը, չի կարոդ ստվերային լինել, այսինքն իշխանության ունենալու համար անհրաժեշտ է լինել իշխանության դե յուրե կրող։ Եվ հետո, ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը ուզենա ուրիշին բերել իշխանության։ Հենա 2008-ին Սերժ Սարգսյանին բերեց։ Եթե այդ քայլը հիմա սխալ է համարում, եթե Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը իրեն քցել-ղավաճանել են, ինչո՞ւ նույնը չի կարող անել Գազիկ Ծաոուկյա նը։ Եթե իրոք ռևանշի կարիք ունի Սերժ Սարգսյանի խոսքով ասած, հո ախմախ չի՞ նույն սխալը երկրորդ անգամ կրկնի։ Իսկ եթե Սերժ Սարգսյանը իրեն չի քցել ու դավաճանել, ին չո՞ւ պետք է նրա դեմ ուգենա գործել Ռոբերտ Քոչարյանը։
Եվ ուրեմն, բոլոր հիմքերը կան պնդելու, որ հրաշալի քառյակայի պրոցեսի հիմնական դերակատարներից մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է, որովհետեւ Գագիկ Ծաոուկյանը, որ ինչպես ինքն է խոստովանել ոչ քաղաքական գործիչ է, ոչ էլ ընդդիմադիր, էդքան դուխ չէր ունենա մեծ խաղեր բռնել։ Եթե բռնել է, խաղը, ուրեմն, պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանով կամ Սերժ Սարգսյանով, կամ երկուսը միասին։ Այլապես՝ ինչպես բացատրել, որ ՀՅ դաշնակցությունը, որ քաղաքական ոսոխ է համարել ու համարում Լևոն Տեր-Պետրոսյանին. որոշել է նրա հետ համատեղ ապագա կառուցել։ Ազգի փրկության հա՞րց Է. 22 տարի է. ազգի փրկության հարց է. բայց այս 22 տարվա մեջ Դաշնակցությունը մի ժամ անգամ Տեր-Պետրոս յանի հետ ազգի փրկությամբ զբաղվելու տարբերակը հնարավոր չի համարել։ Թե՞ ՀՅԴ-ն որոշել է դառնալ Գագիկ Ծաոուկյանի հետևորդ։ Եթե որոշել է, ինչո՞ւ է ուրեմն Սերժ Սարգսյանի ձեռքից դեսպանի ու հյուպատոսի պաշտոն ստանում։ Թե՞ Սարգսյանից դեսպանի պաշտոն ստանալն ու Ծաոուկյանի հետևորդ լինելը չեն հակասում իրար։
Քառյակի գործում մեծ դեր կարող է ունենալ Ռուսաստանը, բայց Մոսկվայում ո՞վ ավելի մեծ կապեր ունի, քան Ռ. Քոչարյանը։ Ոչ ոք։ Ու եթե Մոսկվայի հետ կապը Քոչարյանն է, ուրեմն շեֆն է Քոչարյանը։
Իսկ ի՞նչ է ուզում Ռուսաստանը, իշխանափոխությո՞ւն։ Ինչի՝ համար, էդ ի՞նչ է Մոսկվային պետք ստանալ ՀՀ գործող իշխանությունից, որ չի կարողանում։ Չկա էդպիսի բան։ Ի՞՛նչ է ուզում ուրեմն, ընդամենը մի բան՝ որ իշխանությանն էլ լինի 100 տոկոսով և անվերապահորեն ռուսամետ. ընդդիմությանն էլ։ Իշխանության հարցը լուծել է, մնում Էէլուծի ընդդիմության հարցը։ Կարո՞ղ է իշխանափոխություն ուզենա Մոսկվան. բայց ինչո՞ւ պիտի քանդի իրեն ձեռնտու դիրքը, ի՞նչ է, Սերժ Սարգսյանի խոսքով ասած ախմա՞խ է։ Հիմա ունի լիովին վերահսկելի իրավիճակ, ինչո՞ւ պիտի ցանկանա փոփոխություն։
Հայկական ժամանակ
Մեր տեղեկություններով, Քոչարյանի երբեմնի և այսօրվա «նապարնիկ», ոչ անհայտ Հովհաննես Թամամյանը նոր «խնդիրների» առջև է կանգնել: Ահավոր սրվել են նրա և ոչ անհայտ Նորիկ Թևանյանի (ախալքալաքցի Նորոյի, որի խնդրանքով Սերժ Սարգսյանն ազատ էր արձակել Թամամյանին) հարաբերությունները Թամամյանի տված հարցազրույցներից մեկից հետո, որտեղ վերջինս Թևանյանի մասին ասել էր. «Նա շատ փոքր մարդ է, որպեսզի օգներ՝ ես ազատվեի»:
Ըստ մեր աղբյուրների, Թևանյանը փորձել է զանգել վերջինիս, բացատրություն ստանալ, սակայն Թամամյանը չի պատասխանել զանգերին, այնուհանդերձ, ընդհանուր ծանոթների միջոցով փոխանցել է, որ նման բան ինքը չի ասել: Չնայած Թամամյանը շարունակում է Ծաղկաձորի իր ամառանոցում մեկուսացած ապրել, սակայն հարաբերություններ պարզելուց նա դժվար թե խուսափի:
Հրապարակ
Եվրոպացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ԵԽԽՎ օրակարգ է մտցվել հրատապ բանաձևի նախագիծ, որն առաջարկում է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից։ Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով՝ ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչև ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը։
Տեղեկացանք, որ այս վերջին նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ ԵԽԽՎ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը։ Դրա համար անհրաժեշտ կլինի բանաձևի ընդունում՝ քվեարկությամբ։ Ու հիմա սպասվող քվեարկության պատճառով հայկական պատվիրակությունը հայտնվել է անհարմար իրավիճակում։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ իշխանություններն արդեն իսկ սկսել են լոբբիստական խմբերի միջոցով դիմել ՀՀ իշխանություններին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում «դեմ» քվեարկի բանաձևի նախագծին:
Ժողովուրդ
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջում մի գրառում պաշտոնական Ստեփանակերտը պատմական իրադարձություն է համարել։ Ուորլիքը «հայ–ադրբեջանական հակամարտություն» տերմինը փոխարինել էր «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն» տերմինով։
ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռ/կի հետ զրույցում նշել է. «Այսքան ժամանակ, որ մենք պնդում էինք, որ սա ոչ թե հակաադրբեջանական հակամարտություն է. որովհետև նման տերմինաբանությունը ընդհանրապես փոխում է էությունը: Նախ կողմերն են տարբեր՝ Հայաստան, Ադրբեջան։
Երկրորդ՝ դա ցույց է տալիս երկու ազգերի միջև հակամարտություն։ Իսկ երբ ներկայացնում եք ադրբեջանա-ղարաբաղյան, սա արդեն ավելի կոնկրետ է. սա արդեն ավելի ճիշտ է թե՜ քաղաքական առումով, թե՜ բոլոր այլ տեսանկյուններից։ Որովհետև հակամարտությունը Ադրբեջանի կողմից պարտադրվել է Արցախին, և այս հակամարտությունը պիտի լուծվի։ Կարծում եմ, որ Ուորլիքի նկատառումը չափազանց կարևոր է. պատմական է նույնիսկ, քանի որ սա արդեն նշանակում է, որ պիտի համապատասխան քայլեր իրականացվեն, որպեսզի հակամարտության կարգավորումն ընթանա ճիշտ ուղղությամբ»:
Առավոտ
Կիրակի օրը Հաագա մեկնող Սերժ Սարգսյանին ԲՀԿ առաջնորդ, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի ճանապարհել օդանավակայանում: Մեր տեղեկություններով` Ծաղկաձորում համահայկական խաղերի օրը Սերժ Սարգսյանի կոշտ խոսակցությունից հետո Ծառուկյանը, որը հաջորդող օրն էլ չէր մասնակցել ԱԱԽ նիստին, իշխանական հիերարխիայի հետ այլևս չի շփվում:
Ի դեպ, նախորդ ՀՀԿ ԳՄ-ում Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հարցին, թե ինչպես են վարվելու ԲՀԿ-ականների` կառավարության հասցեին հնչեցրած «մտքերի» առնչությամբ, ասել էր. դուք էլ իրենց կպեք` «հիմնավոր կպեք»: Իսկ անդրադարձին էլ, որ ընդդիմադիրները հավաքվել են ԲՀԿ-ի շուրջ, միտինգներ-գործընթացներ են իրականացնում, Սերժ Սարգսյանն ասել է` ընդդիմադիրներ չկան, բոլորը Գագոյի այլընտրանքի շուրջն են հավաքված. լավ չի՞ նրա շուրջը հավաքվեն, քան մեկ ուրիշի:
Հրապարակ
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու։
Այս նախաձեռնությունը, թերևս, պատահական չէ. կառավարությունն այսպես հող է նախապատրաստում՝ պետական կարևորագույն օբյեկտներն անձայն, անաղմուկ օտարելու համար, որպեսզի խուսափի հասարակական քննարկումներից, քննադատություններից։ Մանավանդ, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ անհատական իրավական ակտերը, ի տարբերություն նորմատիվների, պարտադիր չէ հրապարակելը:
Ժողովուրդ
Կան խնդիրներ, որոնց համար մեր կառավարությանը պետք է ոչ միայն քննադատել, այլև. կարծում եմ, դատել։ Դրանցից է «Որոտան համալիրի», որոշ փաստերից դատելով, ապօրինի վաճառքը։ Այս նստաշրջանում էլ իշխանությունն ուզում է անցկացնել օրենքի մի փոփոխություն, որով, ըստ էության, օրինականացվում է այդ կասկածելի գործարքը։ Փաստարկը՝ «բա որ դուք ջրի գնով ամեն ինչ վաճառում էիք…» չի գործում՝ նոր կամայականությունները հնարավոր չէ արդարացնել հին կամայականություններով:
Առավոտ. խմբագրական
Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։
Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։
«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:
«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Ստեղծված իրավիճակի մասին Հանրապետության Նախագահն այսօր խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:
Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները Հանրապետության Նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ռուտեին՝ Հաագայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ այն նաև պատեհ առիթ է հայ-նիդերլանդական հարաբերությունների օրակարգը քննարկելու և երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Նիդերլանդների հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Երկուստեք նշվել է, որ հայ-նիդերլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առևտրատնտեսական կապերը. Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռևս բավարար չեն համարել և կարևորել են երկուստեք հետևողական քայլերը առևտրատնտեսական կապերը խթանելու, տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմնական իրավական փաստաթղթերը:
Զրուցակիցների համոզմամբ, համագործակցության զարգացման հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում:
ՀՀ Նախագահը և Նիդերլանդների վարչապետն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարիներին ձեռքբերված Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության և ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ Բարձր ներկայացուցչի միջև փոխանակված նամակների համապատասխան: Այդ ճանապարհին, ըստ Նախագահի, մեր երկիրն ակնկալում է նաև բարեկամ Նիդերլանդների՝ որպես ԵՄ հիմնադիր երկրի, աջակցությունը:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում երեկ երեկոյան հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական հարցերին, հայ-նիդերլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:
Այցի շրջանակներում Նախագահը մարտի 24-25-ին կմասնակցի Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այսօր երեկոյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի անունից կտրվի ընդունելություն՝ ի պատիվ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.