23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ դիմումի քննությունն ու հեռացավ խորհրդակցական սենյակ’ որոշում կայացնելու:
Թեև ընդդիմությունը շոու որակեց դատական լսումների ընթացքը, այնուամենայնիվ երեկվա ՍԴ նիստում ի ցույց դրվեց մեր երկրի պետական ապարատի ողջ թշվառությունը: ՍԴ անդամների հարցերը պարբերաբար անհարմար դրության մեջ էին գցում ՀՀԿ-ականներին. ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի պատասխաններն ուղղակի ծիծաղ էին առաջացնում անգամ ՍԴ անդամների մոտ:
Դատարանի հարցին, թե կարո՞ղ եք մատնանշել՝ որոնք են օրենքի այն թերությունները, որոնց մասին ասել էր ԱԺ նախագահը, պատասխանողները չկարողացան: Ստացվում է, որ մեր երկրում չկա համակարգված մոտեցում և յուրաքանչյուր պաշտոնյա խոսում է այն, ինչ խելքին փչում է՝ առանց ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելու: Իսկ մեծագույն զավեշտը ՍԴ անդամի հարցն էր, թե ո՞վ է իրավունք տվել ԿԲ-ին մեկնաբանելու ՍԴ-ի կայացրած որոշումը՝ պարտադիր բաղադրիչը կասեցնելու մասով: ԿԲ փոխնախագահը կմկմաց, թե դա ենթադրություն էր՝ իրավիճակը կարգավորելու համար: Հարցին, թե ով է պատասխանատվություն կրելու համակարգի համար, Ներսես Երիցյանը պատասխանեց. «Ես անձամբ պատասխանատու եմ իմ ասածների համար»: Ասել է թե՝ ՀՀ Կառավարության անունից հանդես եկողներն արդեն խուսափում են համակարգի համար ամբողջական պատասխանատվություն կրել: Այսքանից հետո աբսուրդ կլինի պատասխանատվություն ակնկալել նրանց գործողությունների համար 20-30 տարի անց, երբ այսօրվա երիտասարդները թոշակառու դառնան:
Ժողովուրդ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ-ում այսօր տեղի է ունենալու «հրաշալի քառյակի» հերթական հանդիպումը:
Նշենք, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ԱԺ քառօրյայի պատճառով, քառյակը նոր հանդիպում չէր անցկացրել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ հանդիպումը տեղի կունենա ՀՅԴ խմբակցության սենյակում: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, քառյակը պատրաստվում է քննարկել մինչեւ ապրիլի 28-ի ԱԺ նիստում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ներկայացնելը իրենց իրականացնելիք քայլերը:
Ժողովուրդ
Երեկ առավոտյան, ԱԺ բրիֆինգի ժամանակ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը սպառնացել էր՝ եթե չընդունեն կառավարության հրաժարականը, իրենք «բարիկադներ ու ցնցումներ» են խոստանում:
Ավելի ուշ տեղակացանք, որ ԲՀԿ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանի և մի խումբ օլիգարխների հետ այս օրերին Դուբայում է՝ քննարկում են առաջիկա անելիքները:
Հրապարակ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսնակ Տիգրան Բալայանը հերքում է լայնորեն տարածված տեղեկությունը այն մասին, որ ՀՀ ԱԳՆ-ն նախապես հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովում Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցով:
«Ես նույն օրը պաշտոնապես հայտարարել եմ մի քանի ԶԼՄ-ների, որ մենք մեր դիրքորոշումը քվեարկությունից առաջ չենք հրապարակում»,-ասել է Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ տեղեկության սկզբնաղբյուրը «Ազատություն» ռադիոկայանն էր, որը հղում էր կատարել ԱԳՆ-ին: Հարցին, թե ինչու ԱԳ նախարարության կայքում չկա պաշտոնական տեղեկատվություն ՄԱԿ-ի հիշյալ բանաձևի շուրջ մարտի 27-ին տեղի ունեցած քվեարկության վերաբերյալ, խոսնակը ասել է. «Մենք դնում ենք մեր կայքում միայն այն նորությունները, որոնք կարևորություն ենք տալիս»:
Փաստորեն ԱԳ ոլորտի ամենակարևոր իրադարձությունների մասին հանրությունն ու ԶԼՄ-ները տեղեկանում են կամ արտասահմանյան մամուլից կամ միմյանցից, սա այն դեպքում, երբ պետությունը ՀՀ ԱԳՆ-ում ահռելի ապարատ է ֆինանսավորում:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով՝ մոտ ապագայում Արարատի մարզպետի փոփոխություն է սպասվում։ Ըստ հավաստի աղբյուրների՝ մարզպետի փոփոխությունը պայմանավորված է Գրիգորյան եղբայրների՝ սեփական դիրքերը ամրապնդելու և Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը մարզում թուլացնելու մղումով։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նոր մարզպետի հավանական թեկնածու է համարվում Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ դուստրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը Աժ պատգամավոր էր դարձել Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքից։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս նրան կարևոր պաշտոն էր վստահվել։ Նա դարձել էր Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար։ Ի դեպ, այդ պաշտոնը զբաղեցնում էր Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը։ Նրա պաշտոնանկությունից հետո ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը փաստորեն վստահվեց ոչ թե դաշնակցությանը հարող մարզպետին` Արամայիս Գրիգորյանին, այլ դպրոցի նախկին տնօրեն ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանին:
Չորրորդ ինքնիշխանություն
ԲՀԿ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին: Ուկրաինայի ներկայացրած այդ բանաձևը անօրինական է համարում Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանի կողմից դրա` իրեն միացումը: Առաջինի հետ կապված մենք, իհարկե, չենք կարող կողմ լինել, որովհետև պաշտպանում ենք ժողովուրդների կամարտահայտության իրավունքը: Մյուս կողմից, մենք չենք կարող դեմ լինել երկրորդ կետին , քանի որ ինքներս Ղարաբաղում անցկացված հանրաքվեից հետո արդեն 23 տարի է՝ շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ: Այս երկուսի դրույթները հուշում են, որ պետք էր ձեռնպահ քվեարկել՝ դրանով ընդգծելով մեր սկզբունքային լինելը»:
Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով, բացահայտեց, թե ինչպիսի կուսակցական խտրականության է ենթարկվում ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանը գործող իշխանությունների կողմից։
«Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ էր, Գագիկ Ծառուկյանին թույլ էր տրվում բարեգործություն անել, վճարել կրթաթոշակներ և ուսանողների ուղևորվարձը։ Երբ ԲՀԿ-ն ընդդիմություն դարձավ այս իշխանություններին, այդ գործունեությունը անմիջապես խոչընդոտվեց, և նույն գործառույթը պարտադրվեց մի մեծահարուստի, որը այնքան հեռու է կրթությունից, ինչքան նախարար Աշոտյանը բալետից, բայց մի կարևոր առավելությունի ունի. անվերապահ հավատարմություն Հանրապետական կուսակցության առաջնորդին», — հայտարարեց Զուրաբյանը։
Փաստորեն, այս ելույթով պարոն Զուրաբյանը երկու կարևոր շեշտադրում արեց. Նախ՝ փաստորեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չափազանց մոտ է կանգնած գիտությանն ու կրթությանը։ Եվ երկրորդ՝ նա հետապնդումների է ենթարկվում իշխող ռեժիմի կողմից։ Հետապնդումն էլ գրեթե համարժեք է խոշտանգմանը. նրան թույլ չեն տալիս փող ծախսել բուհերում:
Հայկական ժամանակ
«Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի առջև լուռ ակցիա անցկացնելու ձևով յուրօրինակ լակմուսի թուղթ կարող է դառնալ քաղաքական դաշտի համար։
ՀՀ կառավարությունն ասում է, թե պատրաստ է առանց նախապայմանների երկխոսել «Դեմ եմ»-ի հետ (տպավորություն է, թե հայ-թուրքական արձանագրությունների մասին է խոսքը), իսկ ոչ իշխանական ուժերը որոշել են ներկա գտնվել միայն Սահմանադրական դատարանում ընթացող նիստին։
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ 3 ուժերը խնդիր են դրել, որպեսզի իրենց ներկայացուցիչներից հաշվով մարդիկ մասնակցեն «Դեմ եմ»-ի և Ր. Հովհաննիսյանի միջոցառումներին, որպեսզի շատ մարդ չհավաքվի։ Տեսնենք, թե ինչ կստացվի այսօր:
Ժողովուրդ
Ամենացավալին, իհարկե, այն է, որ Հայաստանը քվեարկում է ոչ թե ինչ-որ ստանդարտներ հաշվի առնելով, այլ պարզապես այն պատճառով, որ Ռուսաստանն է այդպես հրամայում։ Իսկ եթե մենք նրա հրամանները չլսենք, ասում են մեզ՝ այդ երկրի ղեկավարությունը Ղարաբաղը կտա Ադրբեջանին։ Կամ, ինչպես անկեղծորեն հայտարարել է եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը, «Ղարաբաղից մարշներդ կնվագեք»։ Բացի այդ, Մոսկվայից մեր գազը, լույսը և հեռախոսակապը կանջատեն։ Չգիտեմ, այդ սպառնալիքները իրական են, թե ոչ, բայց անվերջ ապրել այդ դամոկլյան սրի տակ պարզապես անհնարին է։
Քաղաքական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք սոցիալական ցանցերում գրում են մոտավորապես այն, ինչ ես եմ այժմ գրում, թող հորդորեն իրենց «ոչ իշխանական» կուսակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Թող տղամարդավարի ասեն՝ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը սխալ էր, պետք էր «ձեռնպահ» կամ «կողմ» քվեարկել։ Դժվար թե ասեն՝ կվախենան Պուտինին նեղացնեն։ Փոխարենը երկար-բարակ կխոսեն «հանցավոր ռեժիմի» մասին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Ռուսաստանին, Բելառուսին, Կուբային, Հյուսիսային Կորեային, Սիրիային, Զիմբաբվեին, Բոլիվիային, Վենեսուելային, Նիկարագուային և Սուդանին՝ այդ «հրաշալի 11-յակին», ապա հաշվի առնելով մեր հոգևոր հարազատությունը՝ առաջարկում եմ ստեղծել G11-ը՝ ի հակադրություն G7-ի։ Թվով ավելի շատ ենք:
Առավոտ
2000-ականներից սկսած՝ Ռուսաստանի իշխանությունը և նրա պաշտոնական քարոզչությունը փորձում է մտցնել իր ժողովրդի գլուխը, որ Խորհրդային Միության փլուզումը մի իրադարձություն էր, որը կարելի էր համեմատել համաշխարհային պատերազմում պարտության հետ։ Եվ ստացվում է, որ իբր իրենք այստեղ պարտվել են, իսկ Արևմուտքը հաղթել է, բայց հիմա Ռուսաստանը վեր է կացել ծնկած դիրքից և պետք է ռևանշի հասնի, վրեժխնդիր լինի։
Մոտավորապես այդպիսի քարոզչություն էր իրականացվում Առաջին և Երկրորդ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում։ Ընդհանրապես, ինձ թվում է, որ բազմաթիվ չարիքների, այդ թվում՝ ազգայնամոլության հիմքում ընկած է թերարժեքության բարդույթը՝ մեզ ստորացրել են, ստրկացրել են, ծնկի են բերել, ջարդել-կոտորել են, բայց հիմա մենք փյունիկի պես կհառնենք և ավելի հուժկու հարված կտանք մեր թշնամիներին։ Լալկանությունը սովորաբար ագրեսիայի է վերածվում։
10-12 տարիների ընթացքում Ռուսաստանի իշխանությամը հաջողվել է կոմպլեքսավորել սեփական ժողովրդին, արթնացնել նրա մեջ մեծապետական բնազդները, սեփական բացառիկության և «առաքելության» զգացողությունները։ Դրանից տուժում ենք նաև մենք՝ հայերս։ Որովհետև այդ «ուղղության» բաղադրիչներից մեկը ազգերին «առաջին» և «երկրորդ» կարգի դասելն է։ Մենք այդ առումով, իհարկե, երկրորդ կագի ենք։
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.