23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

տեղեկացել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ՀՀ-ում առկա արտաքին և ներքին խնդիրների վերաբերյալ: Արդեն տևական ժամանակ է, ինչ մենք փորձում ենք տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն չի հաջողվում:
Ի՞նչ է հայտնի այս մասին Քոչարյանի հավատարիմի իմիջ ունեցող, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Իսագուլյանը հայտարարեց. «Որքանով ես ճանաչում եմ պարոն Քոչարյանին, նա դեմ աշխատելու բնավորություն չունի, միշտ աշխատում է հանուն ինչ-որ բանի և որոշում ներկայացնելիս առաջնորդվում է սեփական նախաձեռնությամբ»: Հարցին՝ արդյոք Ռ. Քոչարյա՞նն է ուղղորդում ԱԺ 4 ոչ իշխանական ուժերին, Իսագուլյանը պատասխանեց. «Միշտ ասել եմ, որ ինձ համար ցանկալի է՝ թե՜ առաջին, թե՜ երկրորդ նախագահներն ակտիվ մասնակցություն ունենան Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին:
Ժողովուրդ
՞նչ է սպասվում ապրիլի 28-ից հետո: «Երբ հարցնում ես` բա հաջորդ քայլը ո՞րն է լինելու, ասում են` հիմա պետք չէ այդ մասին խոսել, սրանք անենք` նոր. հիմա քննարկում ենք տեխնիկական հարցերը, թե որ թեմաները պետք է առաջնային լինեն ամսի 28-ի ԱԺ նիստի ժամանակ, ինչ շեշտադրումներով: Սկսելու ենք «Նաիրիտից»՝ ավարտենք գազի, օֆշորի թեմաներով, զուգահեռ էլ միտինգներ ենք անելու, հետո` տեղում կերևա»,-ասաց ոչ իշխանական 4 ուժերի քննարկումներին մասնակցող մեր զրուցակիցը:
Շուրջօրյա միտինգները ձեզ չե՞ն վախեցնում՝ հարցրինք իշխանության ներկայացուցչին: «Չէ, Զորավարն էս անգամ էլ Ծառուկյանին կտանի Եղեռնի հուշարձանի մոտ աղոթելու:
Հրապարակ
2012 թվականի մարտի 31-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում Ռոբերտ Քոչարյանի անունով էջ էր բացվել։ Հասարակությունը սպասում է՝ այսպիսին է էջի ետնանկարի վրա արված գրառումը։ Սույն էջում ինչ-որ օգտատերեր նրան թախանձագին խնդրում են հետ վերադառնալ։ «Նա պետք է վերադառնա», «Վերաղարձեք, պարոն Քոչարյան». «Վերադարձի համար կամք է պետք, կամքի համար դրսևորում։ ժողովուրդն իր կամքը կդրսևորի, միայն շուտ գա այդ օրը։ Նա է ժողովրդի նախագահը». «փրկեք հայրենիքս»,– նման գրառումներ են արված էջում։
Այդուհանդերձ, 2012 թվականի մարտի 31-ից առ այս օրը Ռոբերտ Քոչարյանի անունով բացված էջը ստացել է 857 like հավանություն։ Սա ֆեյսբուքյան ստանդարտներով փոքր, չափազանց փոքր ցուցանիշ է, աոավել ևս՝ «Հասարակությունը սպասում է» բարձրագոչ հայտարարության համար։
Հայկական ժամանակ
ՀՀԿ Գործադիր մարմնի նախորդ նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ ներքաղաքական խնդիրների շուրջ քննարկումը տեղի կունենա հաջորդ ԳՄ-ում, այսինքն` այսօր, ըստ ամենայնի` Դուբայում տեղի ունեցած էքստերն հավաքի մասին ամբողջական օպերատիվ տեղեկատվությունն ստանալուց հետո:
Բանն այն է, որ, ըստ որոշ աղբյուրների, Համահայկական խաղերի օրը Ծաղկաձորում` Սերժ Սարգսյանի առանձնատանը տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան զրույցի ժամանակ խոսքը ոչ այնքան վերաբերել է Արարատյան դաշտի ջրօգտագործման խնդիրներին, որքան քաղաքական զարգացումներին և, մասնավորապես, կառավարության հրաժարականին:
Ծառուկյանը Ս. Սարգսյանին ասել է. իրենք կարծում են, որ ոչ միայն վարչապետի փոփոխություն պետք է կատարվի, այլև պետք է ազգային համաձայնության կառավարություն ձևավորվի, և լավ կլինի, որ 5-6 նախարարական պորտֆել հատկացվի ոչ իշխանական ուժերին, քանի որ երկրի վիճակը լավ չէ: Այս խոսակցությունից է զայրացել Սերժ Սարգսյանը, և դրանից հետո են օլիգարխները մեկնել Դուբայ` որոշում կայացնելու:
Հրապարակ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:
Նամակում ասվում է.
«Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ: Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Բռնի գործողությունները, որոնք մեծ մասամբ ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, հանգեցրել են տեղի բնակչության տեղահանմանը: Ծայրահեղական խմբերը պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները, զգալի վնաս են հասցրել բնակիչների ունեցվածքին՝ արձանագրելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների գորշ տեսարան: Միայն մի քանի տարեց մարդիկ են մնացել քաղաքում, ովքեր ի վիճակի չեն եղել հեռանալ: Այս սոսկալի հարձակումները մեծապես վտանգում են ՄԱԿ-ի ԱԽ կողմից միաձայն ընդունված 2139 և 2118 բանաձևերի իրականացումը, որոնք ուղղված են ճանապարհ հարթելու սիրիական ճգնաժամի լուծման համար:
Հայաստանը բազմաթիվ առիթներով բարձրացրել է Սիրիայում զինված հակամարտության պայմաններում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի, պաշտպանության անհապաղ անհրաժեշտության մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ խոցելի իրավիճակում և դարձել են առաջնային թիրախներ: Քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է, շատ կարևոր է անհապաղ պահանջել թուրքական իշխանություններից ձեռնարկելու հրատապ քայլեր՝ ծայրահեղական խմբերի կողմից իր տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար:
Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար»:
Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը բավական թանկ է նստում ՀՀ քաղաքացիներիս վրա: Բանն այն է, որ ՄՄ-ին ՀՀ անդամակցության աշխատանքային խմբի անդամների գործուղումները մեծ գումարներ են արժենում:
«Ժողովուրդ-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ փետրվարի 2-6-ը ՀՀ էկոնոմիկայի փոխանախարար, վարչապետի հովանավորյալ Կարինե Մինասյանն ու ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը մեկնել են Աստանա` մասնակցելու համապատասխան աշխատանքային խմբի նիստին:
Նրանք Աստանա են մեկնել Երևան-Մոսկվա-Աստանա չվերթով: Միայն տիկին Մինասյանի ավիատոմսը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է 896 հազար դրամ (ավելի քան 2100 դոլար), իսկ Կարայանի ավիատոմսը` ավելի քան 949 հազար դրամ (ավելի քան 2200 դոլար):
Ժողովուրդ
Անցյալ շաբաթ Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը ՌԱՀՀԿ կենտրոնում հրավիրված սեմինար-քննարկման ընթացքում հայտարարել էր, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա այս շաբաթ և կշարունակի իր աշխատանքը։ Սակայն, ինչպես պարզվում է, դեսպանի վերադարձը հարցականի տակ է դրվել այն բանից հետո, երբ մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչելու վերաբերյալ բանաձևին Հայաստանը «դեմ» է քվեարկել։ Այս մասին մեզ հայտնեց նույն ինքը՝ Իգոր Ռոմանը, սակայն ցանկացավ զերծ մնալ մեկնաբանություններից՝ նշելով, որ հավելյալ տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ Կիևից որևէ նոր տեղեկություն տրամադրելու հրահանգ չունի։
«Այս պահին դեսպանի վերադարձի մասին ինֆորմացիա չունեմ։ Ես անցյալ շաբաթ ասել էի, որ դեսպանը հնարավոր է վերադառնա Երևան և դա ասել եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քվեարկությունից առաջ», — մեր զրույցում ասաց դեսպանատան աշխատակիցը և խուսափեց մեր մյուս հարցերից:
Հայկական ժամանակ
Ազգային ժողովի հաջորդ քառօրյան, ավելի ճիշտ՝ եռօրյան, ապրիլի 28-30-ին, լինելու է հակավարչապետական։ «Հրաշալի քառյակի» համար բոլոր «նպաստավոր» պայմանները կլինեն Տիգրան Սարգսյանին «վրաերթ» անելու համար, քանի որ ոչ միայն կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկն է ներկայացվելու խորհրդարանի քննարկմանը, այլև 2013 թ. բյուջեի կատարողականը։
Ի դեպ, անվստահության հարցի քվեարկությունը, ըստ օրենքի, պետք է կայանա ոչ ուշ, քան 72 ժամում։ Այնպես որ, քվեարկությունը կկայանա ամենաուշը չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին:
Հրապարակ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված «Պաշտպանելու պատասխանատվությունը» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Բելգիայի արտգործնախարարության կողմից՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության 20-րդ տարելիցի կապակցությամբ։
Համաժողովին ներկա են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, մի շարք այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ երեք տասնյակ երկրների արտգործնախարարներ, այլ բարձրաստիճան պատվիրակություններ, ականավոր գիտնականներ։
Համաժողովին ելույթ ունեցած շուրջ 120 երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչները կարևորել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասել է. «Ինչպես նշեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն՝ չորս շաբաթ առաջ Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ` «Այսօր արդեն հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է»: Այո՛, գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաջորդ տարի կլրանա այս ողբերգության 100-րդ տարելիցը: Որպես մի ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` մենք մեծ բարոյական պատասխանատվություն ենք զգում մեր ներդրումը բերելու միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու մարդկության դեմ հանցագործությունները»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է. «1948թ. Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի ընդունումից հետո անցած 60 տարիներին Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ողբերգությունները ցույց տվեցին, որ բարի կամքը բավարար չէ մարդկության դեմ հանցագործությունների նոր դեպքերը բացառելու համար:
Հասկանալի է, որ ցեղասպանությունների կրկնության կամ մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առանցքային պատճառներից մեկը միահամուռ և համարժեք միջազգային արձագանքի բացակայությունն է: Ցեղասպանությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը պետք է կիսվի միջազգային հանրության կողմից: Սա պահանջում է պետությունների կողմից քաղաքական հանձնառություններ՝ թույլ չտալու ցեղասպանությունների իրականացումն աշխարհի ցանկացած մասում` առանց ստորադասելու այս համամարդկային խնդիրը որևիցե աշխարհաքաղաքական հաշվարկներին:
Հասունացող ցեղասպան մթնոլորտի կանխումը ցեղասպանության կանխարգելման կարևոր հարթություն է: Անհրաժեշտ է չանտեսել և արմատախիլ անել այնպիսի ցեղասպան դրսևորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական հողի վրա քարոզվող ատելությունը և թշնամանքը: Իհարկե, լիակատար կանխատեսումը ոչ միշտ է հնարավոր թվում, բայց հնարավոր է բացահայտել ցեղասպանության դրսևորումներին տանող վտանգավոր իրավիճակները և գոտիները: Միջազգային հանրությունը պետք է գնահատի ցեղասպան մթնոլորտի արմատները և պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցագործությանը և կանխի դրանք, քանի դեռ ուշ չէ: Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության վրա»։
«Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է»,- շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։
Հոդվածի առիթ հանդիսացավ Սահմանադրական դատարանում քննարկվող կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը, որի ժամանակ ելույթ ունեցավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Ինքը՝ նախարարը խոստովանեց, որ հասարակությունը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որովհետև տեղյակ չէ օրենքին: Ակամայից հիշեցի, որ դեռևս հունվար ամսին երկրի նախագահը տարբեր գերատեսչություններում, հանդիպումների ժամանակ, պահանջեց, ժողովրդին լայնորեն տեղեկացնել նոր օրենքի դրական և անհրաժեշտ բաղադրիչների մասին:
Մի՞թե կառավարությունը իր ողջ ներուժով ու գերատեսչություններով չկարողացավ ստեղծել մասնագետների մի խումբ, որոնք կկարողանային կազմակերպել քննարկումներ ու հանդիպումներ՝ ժողովրդին տեղեկացնելու կենսաթոշակային բարեփոխման դրական կողմերը և համապետական նպատակահարմարությունը:
Այսինքն՝ երկրի նախագահի պահանջը կարևորագույն բարեփոխման մասին անտեսվել է: Այն, որ ՀՀ նախագահի խոսքն արդեն արժեք չունի երկրում, մտորելու տեղիք է տալիս, սակայն ծանոթ լինելով, թե ինչպիսի քաղաքական ուժերի վրա է հենվում ՀՀ նախագահը, ակամայից հարց է ծագում, թե՝ այդ քաղաքական հենարանը նրան բարեկամ է, թե՞ դավաճան:
Բերենք մի քանի օրինակներ. հասարակական բուռն շարժումների շրջանում, երբ մարդիկ օգտվելով իրենց ազատությունից, տարբեր հավաքների, երթերի, միտինգների ժամանակ իրենց կարծիքն են արտահայտում, Գալուստ Սահակյանը, մեջբերելով Հովհաննես Թումանյանի խոսքերը, այդ շարժումները բնութագրում է որպես կործանարար ամբոխի ելույթ, իսկ Կրթության և գիտության նախարար Աշոտյանը կարևորագույն նշանակության հարցերի քննարկման ժամանակ, ինքնավստահ ցինիզմով, (որը նրան տվել է իշխանական աթոռը և ոչ նրա անձի արժանիքը), վիրավորում է պատգամավորներին: ՀՀԿ անդամները իրենց պահվածքով ցույց են տալիս, որ նրանք հասարակության հետ չեն, և ժողովրդավարական ցանկացած շարժում ընդունում են թշնամաբար:
Վերջին շրջանում, բոլոր կարևորագույն հարցերի քննարկման ժամանակ իշխանության ներկայացուցիչներ ՀՀԿ-ական պատգամավորներն ու կառավարության անդամներն ամբարտավան կեցվածքով փողոցի տղայական պահվածքով հարցերի քննարկումը տանում են վիրավորանքների դաշտ, որովհետև նրանց մոտ բացակայում է հարցերի խորը համակողմանի վերլուծությունների ունակությունը և հստակ պատասխանները:
Այսպիսի հասարակական -քաղաքական իրականության մեջ առավել, քան դրական են երևում ընդդիմադիր պատգամավորներն՝ իրենց գիտական ու ազգային մոտեցմամբ:
Բոլորին է հայտնի, որ ՀՀԿ-ն՝ որպես կուսակցություն, քաղաքական դաշտում գոյություն ունի միայն իշխանության թույլտվությամբ ու հովանավորությամբ, սակայն ՀՀԿ-ն այսօր խանգարում է անգամ իշխանություններին՝ իր ոչ ազգային ու թույլ պրոֆեսիոնալ պահվածքով: Որպես քաղաքական կուսակցություն՝ այն հենվելով Աշոտ Նավասարդյանի ու Անդրանիկ Մարգարյանի ստեղծած գաղափարական հենքի վրա, չզարգացրեց այն, որովհետև մերօրյա ՀՀԿ -ականներին ոչ թե գաղափարներն են հետաքրքրում, այլ կուսակցության ընձեռած իշխանական և բիզնես հնարավորությունները:
Կառավարությունը հանրության կողմից բարձրացված ոչ մի հրատապ հարցի չի կարողանում պատասխանել և փորձում է խոհափիլիսոփայական կամ ամբարտավան խոսքերով ծածկել հասարակական հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ու դժվարությունները:
Երբ փոխվարչապետն ի լուր Հայաստանի Հանրապետության, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ կառավարության ուշադրության կենտրոնում են սահմանամերձ բնակավայրերը, և հսկայական միջոցներ են ծախսվում՝ կրթակենցաղային շինությունների վերանորոգման ու ճանապարհների բարեկարգման վրա, այդ նույն սահանամերձ բնակավայրերի բնակիչները հիասթափվում են և իշխանություններից, և երկրի նախագահից, որովհետև նրանք մի կերպ են քանդուքարափ ճանապարհներով, հասնում իրենց բնակավայր, տեսնում փակված դպրոցներ ու մանկապարտեզներ, երկաթյա կողպեքներով փակված դարպասների դռներ և հասկանում են, որ իրենք ոչ ոքի պետք չեն: Մինչդեռ իշխանավորները ստում են և էլ ավելի լկտիանում ու թալանում:
Մի՞թե դա դավաճանություն չէ երկրի նախագահի նկատմամբ, երբ իրական պատկերը ներկայացնելու և բարեփոխումների ուղիներ ծրագրելու փոխարեն՝ ոչինչ չասող հայտարարություններ են անում նպաստելով երկրի կործանմանը:
Սերժ Սարգսյանն այսօր չունի քաղաքական հենարան, նա հենվում է մարդկանց վրա, ովքեր իրենց անգործությամբ ու անհատական թույլ որակներով դավաճանում են իրեն:
Շարունակելի…
Պատմաբան-հասարակագետ,
Արցախյան ազատամարտի մասնակից Վոլոդյա Հովհաննիսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.