23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ում թեկնածությունն իշխանությունը պատրաստվում էր առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, ըստ հավաստի տեղեկությունների, կտրականապես հրաժարվում է ստանձնել այդ դերը:
Եթե, այդուամենայնիվ, չհաջողվի Կարեն Կարապետյանին համոզել, նույն շրջանակները նշում են, թե հնարավոր է խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։
Երեկ, երբ մեր թղթակիցը Գալուստ Սահակյանին ասել է, որ նման խոսակցություններ են շրջանառվում, և հարցրել` որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, նա պատասխանել է. «Որևէ մեկը ոչինչ չի կարող ասել։ Ազգային ժողովի նախագահ կամ ընտրվում են, կամ՝ չեն ընտրվում։ Նման քննարկումներ չունենք»:
Հայկական ժամանակ
Մինչ քաղաքական շրջանակներում մղձավանջի են վերածվել նոր կառավարության և նոր ակնկալիքների հետ կապված սպասումները, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ապագա կառավարության արևի տակ տեղ գտնելու «տասովկաների» մեջ են, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ, ըստ «Հրապարակի»՝ վերջնագրային խոսք հնչեցրեց՝ ասելով. «Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության»:
Մինչդեռ թերթին հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանն արդեն հասցրել է համագործակցության համար որոշ առաջարկներ ներկայացնել Սերժ Սարգսյանին՝ մինչ Թուրքմենստան գնալը, դրանք հետևյալն են. նա առաջարկել է գործադիրը հանձնել իրենց, որն իրենք կձևավորեն առավելապես ոչ իշխանական անձերից, ներդրումներ կանեն, նոր ծրագրեր կիրականացնեն, մի խոսքով՝ երկիրը դուրս կբերեն փոսից: Ընդ որում՝ ուժային կառույցներում ևս վերադասավորումների պահանջ է ներկայացվել և ոչ իշխանական ուժերին վերահսկողության գործառույթների ընձեռում: Հատկապես շեշտվել է Վովա Գասպարյանի հարցը, որը Տիգրան Սարգսյանից հետո Ծառուկյանի և ԲՀԿ-ի թիրախային կենտրոնում է՝ մարզերը ԲՀԿ-աթափ անելու իր նկրտումների պատճառով: Առաջարկել են, որ կառավարության ղեկավար էլ իրենց «մարդուն» նշանակեն, իհարկե, Սերժ Սարգսյանի հավանությամբ, որպեսզի կարողանան վերականգնել «ավերված» տնտեսությունը:
Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ են Ծառուկյանի վերջին հանդիպումները, որոնք ժամը մեկ ցուցադրվում են նրա հեռուստաալիքով: Նա մեկ եվրոպական ինչ-որ պատվիրակություն է ընդունում, մեկ խոսում է տնտեսության մեջ ներդրումների մասին, մեկ ցուցադրվում է, թե մարդիկ ինչքան են հավատում ու գնահատում նրան: Ասենք, արձագանքելով ԲՀԿ ղեկավարի կոչին, ազգությամբ սլովակ և բուլղար մի շարք գործարարներ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել մեր երկրում, և այդ առիթով ԲՀԿ-ն հաղորդագրություն է տարածում:
Հրապարակ
Իշխանական աղբյոտները հայտնամ են. որ Ազգային ժոդովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ով երեկվա դրությամբ էլ շարանակում էր մնալ վարչապետի ամենահավանական թեկնածուն, արդեն ունի իր պատկերացրած կառավարության պատկերը։ Եվ այսպես՝ ում է տեսնում Աբրահամյանն ապագա կառավարությունում։ Սկսենք փոխվարչապետից։ Երեկ տեղեկացրել էինք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ կոնսուլտացիաների ընթացքում քննարկման առարկա դարձնել գյուատնտեսաթյան նախկին նախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետ նշանակելու հարցը։ Եթե քաղաքական համաձայնությունը կայանա, Լոքյանը կնշանակվի փոխվարչապետ։ Ավելին՝ անգամ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով այժմ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է, կլքի Աժ-ն և կդառնա նախարարություններից մեկի աշխատակազմի ղեկավարը։
Թե որ նախարարությունը կմտնի փոխվարչապետի ուղղակի վերահսկողության տակ, դեռ հստակ չէ։ Մի տարբերակով դա կշարունակի մնալ Տարածքային կառավարման նախարարությունը, մեկ այլ տարբերակով էլ քննարկվում է տարածքային կառավարման նախարար նշանակել տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանին։ Նույն աղբյուրները հայտնում են, որ ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու դեպքում նրանց կտրվի նաև Սփյուռքի նախարարի պորտֆելը։ Թե ով կդառնա նախարարը, թերևս հստալ չէ. հնարավոր է՝ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հնարավոր է, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Արդարադատության նախարարի պաշտոնում Հովիկ Աբրահամյանը տեսնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին։ Խոսվում է, որ արդարադատության փոխնախարար էլ կարող է դառնալ ՀՀԿ–ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ով համարվում է Աբրահամյանի հովանավորյալը։ Հովհաննիսյանն այդ նախարարությունում նախկինում աշխատել է (2003–2006թթ.)։ Ի դեպ, չի բացառվում անգամ, որ Արփինե Հովհաննիսյանն անգամ Աժ աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվի Վաչե Գաբրիելյանի փոխարեն։ Չնայած լուրեր կան, որ Դավիթ Հարությունյանը կարող է նաև Աժ նախագահ ընտրվել։
Այս պարագայում Արփինե Հովհաննիսյանը կարող է և արդարադատության նախարար դառնել:
Հայկական ժամանակ
Հայկական ժամանակ
Հովիկ Աμրահամյանը թեև մի կողմից՝ իր շրջապատի ներկայացուցիչներին պատրաստում է ՀՀ կառավարություն գնալու և այնտեղ աշխատելու համար, մյուս կողմից էլ՝ որոշել է «թանկացնել իրեն»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս, երբ նրան հարցրել են՝ կուզենա՞ դառնալ ՀՀ վարչապետ, Աբրահամյանը բավականին դժգոհ պատասխանել է. «Բյուջեում հազիվ 1.5 ամսվա աշխատավարձի փող է մնացել, այդ վիճակով ո՞նց գնամ կառավարություն»: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները՝ ասելով. «Նման խոսակցություն որևէ մեկի հետ չի եղել ու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ժողովուրդ
Այսօր Գյումրիում պետք է կայանար «հրաշալի քառյակի»՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ։ Սակայն հանրահավաք չի լինելու։ Իրավիճակ է փոխվել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ ՀՅԴ-ն կառավարությանը մաս կկազմի մի պայմանով եթե նրանք ընդունեն Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ևս 7 կետանոց պահանջագիր է կազմել և առաջիկայում կհրապարակի. կետերից մեկը Պարտադիր կուտակային համակարգի վերացումն է։ Ու եթե բոլոր 7 կետերը բավարարի Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ն էլ է համաձայն կառավարության մաս կազմել:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվել է, թե ուրիշ ի՞նչ պայմաններ են առաջ քաշելու:
«ԲՀԿ գործողությունների հետ կապված մշտապես տեղեկություններ տրամադրվում են, ինչ կապված է այդ քննարկումների հետ, ապա ես որևէ տեղեկություն չունեմ, ձեր հարցին չեմ կարող պատասխանել»,-ասել է Ի. Տոնոյանը:
Երեկ Գեղարքունիքի մարզի մարզխորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել, ընդ որում՝ այն ոչ սովորականներից է եղել, որովհետև մարզ է այցելել գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ու մարզպետից ոսկե մեդալ ստացել, սակայն Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կրկին նիստին չի մասնակցել։
Ի դեպ, լուրեր են պտտվում, թե նա մարզպետական հավակնություններ ունի, և այս պայքարը նաև դրան է միտված:
Հրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Հարգելի՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ բարեկամ Թուրքմենստան այցելելու հրավերի և, իհարկե, ջերմ հյուրընկալության համար: Գեղեցիկ և հյուրընկալ Աշգաբատը հիանալի քաղաք է, որն իր հորինվածքով, նախագծով, հարմարավետությամբ կարող է ժամանակակից քաղաքաշինության իսկական օրինակ ծառայել: Ես երեկ տեսա նոր շինություններ, տեսա, թե ինչ է Աշգաբատում ավելացել այս մեկ տարում և, իհարկե, հաճույքով եմ վերադառնում ձեր հիասքանչ երկիր:
Մենք բարեկամական և վստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկեցինք հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր կողմնորոշիչները: Ես ուրախ եմ, որ հայ-թուրքմենական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Մեր այցերի կանոնավորությունը հաստատում է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ մեր բարեկամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման գործում:
Մենք, իհարկե, հանգամանորեն քննարկեցինք առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ցավոք, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կրճատվել է, բայց մենք ունենք համագործակցության լավ փորձ և որ կարևորն է՝ ներուժ էներգետիկայի, թեթև և տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Մենք վստահ ենք, որ այդ հարաբերությունները կակտիվանան և ոչ միայն 2014 թվականին, այլ նաև հետագայում մեր հարաբերությունները, ես նկատի ունեմ առևտրատնտեսական, արժանի կլինեն մեր քաղաքական հարաբերություններին: Մենք նաև քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրերի զարգացումը:
Բանակցությունների արդյունքներով ստորագրվեցին քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթեր, որոնք կլրացնեն ավելի քան 60 փաստաթղթից կազմված մեր իրավապայմանագրային բազան: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել այսօր ստորագրված ավիացիայի հարցերով հուշագիրը, որը նպատակաուղղված է այդ ոլորտում փոխհարաբերությունների ազատականացմանը: Շուտով մեր երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել ուղիղ ավիահաղորդակցության հնարավորությունից: Հնարավոր կլինի Երևանից ուղիղ չվերթով Աշգաբատ հասնել ընդամենը երկու ժամում: Իսկ դա, վստահ եմ, կբերի փոխադարձ փոխանակումների, զբոսաշրջության աճին, ինչպես նաև գործարարությամբ զբաղվելու համար պայմանների էական թեթևացման:
Մենք պարոն Նախագահի հետ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային հարցեր և ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման կարևորությունը: Բանակցությունների ընթացքում հաստատվեց Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը՝ հետագայում ևս նպաստել խաղաղության և անվտանգության հաստատմանը Անկախ պետությունների համագործակցության, ՄԱԿ և ԵԱՀԿ շրջանակներում առավել արդյունավետ փոխգործակցության միջոցով:
Ես այսօր ևս մեկ անգամ ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված մեր սկզբունքային դիրքորոշումը ՝ հարցը կարող է և պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, և դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Մենք շնորհակալ ենք Թուրքմենստանին՝ մեզ համար կարևորագույն հարցում ըմբռնման և չեզոքության համար:
Մեր ժողովուրդներին միավորում են վաղեմի պատմությունն ու բարեկամության ավանդույթները: Մենք մանրամասնորեն խոսեցինք մեր հարաբերությունների հումանիտար բաղադրիչի մասին: Ես հույս ունեմ, որ այցի շրջանակներում անցկացվող մեր երկրի մշակույթի օրերը Թուրքմենստանում մեծ հետաքրքրություն կառաջացնեն:
Վերջերս Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր թուրքմեն մեծ պոետ, փիլիսոփա և մտածող Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված գիտական համաժողով: Նրա աշխատանքները թարգմանվել են հայերեն:
Հայաստանում ցանկանում են ավելին իմանալ թուրքմեն հին ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության մասին: Համոզված եմ, որ հաջորդ տարի Երևանում ծրագրված ձեր երկրի մշակույթի օրերը ևս մեծ հաջողությամբ կուղեկցվեն:
Վերջում ցանկանում եմ վստահություն հայտնել, որ կայացած բանակցությունները, իսկ դրանք եղել են բաց և կառուցողական, կծառայեն մեր երկրների միջև բարեկամական կապերի հետագա զարգացման գործին:
Իհարկե, մենք Թուրքմենստանի Նախագահի հետ միաձայն ընդգծեցինք, որ մեր հանդիպումների կանոնավորությունը մեր հարաբերությունների զարգացման շարժիչ ուժն է, և դրա համար էլ ես հաճույքով հրավիրեցի Թուրքմենստանի նախագահին այցելել Հայաստան, որովհետև այդպիսի հանդիպումները մեծ օգուտ են բերում: Մեկ անգամ ևս, պարոն Նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ջերմ ընդունելության և այն ուշադրության համար, որը Դուք հատկացնում ենք մեր հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն:
Այսօր Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև համագործակցության մասին համաձայնագիր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի համագործակցության մասին պայմանագիր, Երևան և Աշգաբատ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Թուրքմենխովայելլարի» պետական ազգային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015 թվականների համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն: Այս մասին տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
***
Հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն
2014 թվականի ապրիլի 8-9-ը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան:
Բանակցությունների ընթացքում, որոնք անցան բարեկամության և փոխվստահության մթնոլորտում, տեղի ունեցավ կարծիքների կառուցողական փոխանակում երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության շուրջ: Նախագահները նշեցին փոխհամաձայնության ձեռքբերումը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Երկու պետությունների ղեկավարներն արտահայտեցին միահամուռ կարծիք առ այն, որ 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-թուրքմենական համագործակցությունը հասել է նշանակալի արդյունքների:
Նշելով քաղաքական միջպետական երկխոսության բարձր դինամիկան` երկու երկրների ղեկավարները դրական գնահատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի իրագործումը, գոհունակություն հայտնեցին հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակից, ինչպես նաև հաստատեցին դրանց հետագա խորացման պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահները փաստեցին միջազգային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը, հաստատեցին միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցությունն ակտիվացնելու մտադրությունը: Նախագահներն ընդգծեցին ջանքերի համադրման անհրաժեշտությունը համընդհանուր և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքմենստանը: Կողմերը հաստատեցին գլոբալ հարցերի լուծման, կայուն զարգացման ապահովման, աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Միավորված ազգերի կազմակերպության և նրա հաստատությունների դերի բարձրացման կարևորությունը:
Ղեկավարվելով հիշատակված սկզբունքներով` ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, երկու պետությունների ղեկավարներն արտահայտվեցին բարձրագույն մակարդակում քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Երկու պետությունների ղեկավարները նշեցին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական համատեղ միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը, մասնավորապես, հեռանկարային բնագավառներում գործնական փոխգործակցության ակտիվացման հարցում: Այդ կապակցությամբ, ընդգծվեց Հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը` առևտրատնտեսական կապերի բնագավառում կոնկրետ արդյունքների ձեռքբերման նպատակով: Պետությունների ղեկավարներն արտահայտվեցին երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի միջև կապերի հետագա ամրապնդման օգտին և այդ համատեքստում ողջունեցին Աշգաբատում գործարար համաժողովի անցկացումը:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն առանձին ուշադրություն դարձրեցին հումանիտար բնագավառում համագործակցությանը` ընդգծելով համապատասխան կազմակերպությունների, մշակույթի և արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, կրթական հաստատությունների ու զանգվածային լրատվամիջոցների միջև կապերի կարևոր նշանակությունը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն գիտության և տեխնիկայի, սպորտի և զբոսաշրջության բնագավառում համագործակցության զգալի ակտիվացման վերաբերյալ:
Երկու պետությունների ղեկավարները, ողջունելով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը, պայմանավորվեցին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի մշակույթի օրերի կազմակերպման համար:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն ընդգծեցին երկկողմ համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա կատարելագործման և ընդլայնման կարևորությունը:
Երկու պետությունների ղեկավարները հաստատեցին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարի բնագավառում, ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ` համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայկական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության, ջերմ և բարեկամական ընդունելության համար ու հրավիրեց Թուրքմենստանի Նախագահին պաշտոնական այցով այցելել Հայաստանի Հանրապետություն` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվեց երախտագիտությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:
***
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Նրանք, ովքեր հայտարարում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր, առնվազն անկեղծ չեն: Չնայած առկա որոշակի ճգնաժամային իրավիճակին, Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի չէր, և ոչ մի քաղաքագետ, քաղաքական գործիչ չէր կարող վերլուծել, որ դա այս պահին տեղի կունենա: Տիգրան Սարգսյանի հրաժարականն, այնուամենայնիվ, անակնկալ էր»,-«Առավոտ»-ի հետ զրույցում նշել է նախկին վարչապետի նախկին օգնական Նարեկ Գալստյանը:
«Ես վստահ եմ, որ «ոչ իշխանական» քառյակի գործողությունների հիմքում ընկած էին անձնավորված դրսևորումներ, որոնք այսօր հանգել են իրենց տրամաբանական ավարտին, և առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչպես են իրենք իրենց համար լրջագույն խնդիրներ առաջացնում: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ԲՀԿ-ն առաջիկայում, այնուամենայնիվ, դառնալու է իշխող կոալիցիայի անդամ»,-նշել է Ն. Գալստյանը:
Թե հատկապես ինչն է դա հուշում` հարցին էլ նման պատասխան է տվել. «Ես կարծում եմ, որ այդ քաղաքական կազմակերպությունը, որը սպասարկում է մեծ գործարարի շահերը, վարում էր անձնավորված պայքար և խնդիր ուներ, որպեսզի Տիգրան Սարգսյանը հրաժարական տա: Եթե հաշվի առնենք այն անունները, որոնք շրջանառվում են վարչապետի հավանական թեկնածուների շարքում, իրենց համար, թերևս, ընդունելի կլինի, որ ԲՀԿ-ն կոալիցիա մտնի: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական անկումը, որը կոչվում է Հայ ազգային կոնգրես, և որը վերջին 3-4 տարիների ընթացքում ընդամենը սպասարկում էր ԲՀԿ նախագահի PR արշավը, կհայտնվի ոչ այնքան հաճելի իրավիճակում: Դեռ մի բան էլ ստիպված կլինեն քաղաքացիներին բացատրություն տալ իրենց կատարած գործողությունների համար:
Առավոտ
Թերթի տեղեկություններով, ԲՀԿ գործարարներն ուրախությունից մի քանի օր է՝ ուշքի չեն գալիս: Քեֆը քեֆի հետևից են անում: Նրանց մի մասը նախորդ օրը քեֆ անելով, հասել է Դիլիջան, անցել Վրաստան` «Շերատոն» ռեստորանում շարունակել «տոնախմբությունը»` հոտնկայս խմել իրենց ազատագրման, շառից-փորձանքից պրծած լինելու կենացը, ձեռքի հետ էլ «ապագա վարչապետ», «մեր ազիզ ախպեր» Հովիկ Արգամիչի կենացը:
Նույն շաբաթ օրը, ժամը մեկից մենարկել է ՀՅԴ ԳՄ նիստը, որը բավական երկար է տևել, դաշնակցակաները տարբեր մոտեցում ունեն Արգամիչի հարցում, բայց այստեղ էլ նրան «սիրողներ» կան: Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարությանը, ԳՄ-ում 2 թև կա. որոշ հավատավոր ընկերներ պնդել են, որ պետք է մտնել ազգային համաձայնության կառավարություն, ԲՀԿ-ն էլ պետք է ներկայացված լինի այնտեղ, պետք է կոալիցիայի հենքում լինեն իրենց հայտնի 7 կետերը, պորտֆելների մասով նախընտրելի են սփյուռքի, մշակույթի և սոցապնախարարությունները:
Բայց ԳՄ նիստն ավարտվել է առանց համաձայնության գալու: Քննարկումները ՀՅԴ-ում դեռ կշարունակվեն: Բայց էական է, թե ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում կունենա: Իսկ ՀՅԴ-ի հետ Սերժ Սարգսյանի քաղաքական կոնսուլտացիան կկայանա, հավանաբար, հինգշաբթի օրը:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.