23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Գարեգին Մելքոնյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975 թ., 8 ապրիլի, ք. Երևան
Կրթություն
1992-1997 թթ. — Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1996-1997 թթ. — ՀՀ առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության նախարարություն, գլխավոր մասնագետ
1997-1999 թթ. — ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համաձայնագրերի բաժնի պետ
1999 թ. — ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ
2000-2001 թթ. — ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության զբոսաշրջության վարչության պետ
2001-2002 թթ. — ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2002-2005 թթ. — ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2005-2011 թթ. — Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ
2011 -2014 թթ. — ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2014 թ. հունիսի 10-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Մասնակցել է արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, հայտարարություն են տարածել, որում ասվում է.
Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական և տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը:
Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ:
Քառյակը արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումները արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության և ընդդիմության միջև հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը:
Միևնույն ժամանակ իշխանության քայլերը և նոր կառավարության ծրագիրը համարժեք չեն ժողովրդի պահանջներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:
Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը և տնտեսական անկումը կասեցնելու, սեփական պետության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու, հիմնարար փոփոխությունների գործընթաց սկսելու նպատակով ահնրաժեշտ են անհապաղ միջոցառումներ:
Ելնելով վերոհիշյալից՝ քառյակը իշխանություններին ներկայացնում է հետևյալ առաջնահերթ պահանջները՝ ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչև 2014թ. սեպտեմբերի վերջը.
1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:
2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:
3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը՝ 15 մլն դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:
4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
6. Հաստատել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձևավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
7. Բացառել «Որոտան հէկերի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:
8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:
9. Ընդունել ձևավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու և ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:
10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռման հնարավորությամբ, կտեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:
11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:
12. Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:
Գիտակցելով, որ հիմնարար փոփոխությունների միակ երաշխավորը ժողովուրդն է, քառյակը աշնանը, Ազատության հրապարակում, կհրավիրի Հայաստանի քաղաքացիների համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարումը և կորոշվեն հետագա համատեղ գործողությունները:
ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր, ներկայումս անկախ պատգամավոր համարվող Կարեն Բոթոյանը Աժ դահլիճում փոխել է իր նստելու տեղը: Նախկինում Բոթոյանը նստում էր ՕԵԿ խմբակցության հետ, սակայն երեկ արդեն տեղափոխվեց դահլիճի մեկ այլ՝ ընդդիմության և անկախ պատգամավորների հատված այնտեղ, որտեղ նախկինում նստում էր ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, ով այդտեղ էր հայտնվել իշխանական թևում ազատ աթոռ չլինելու պատճառով: Մկրտչյանն էլ երեկ արդեն տեղափոխվել էր, ու նստում էր ՕԵԿ և ՀՀԿ խմբակցության սահմանին:
Հայկական ժամանակ
Աստանայում մայիսի 29-ին Եւրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագրի քննարկման պահին Ղազախստանի նախագահի կողմից Ալիեւի հղած նամակի ընթերցումը հիշեցնում է նախնական քննարկմանը նույն նախագահի` Հայաստանի Հանրապետության հավանական անդամակցության գծով արտահայտած վերապահությունը:
Պարզ է, որ Ղազախստանի նախագահը նման ընթերցում եւ ապա վերապահություն կամ հստակացումներ կատարելու համար ամեն տեսակի շեշտադրում համաձայնեցրել էր նոր ստեղծվող միության առաջատար ուժի հետ: Սա ուղերձ էր ուրեմն Մոսկվայից հղված Բաքվին. գուցե նաեւ ոչ միայն Բաքվին: Թեկուզ Ղազախստանի նախագահի միջոցով:
Կվերադառնանք ուղերձին եւ ղազախական կամուրջին: Նշենք միայն, որ բուռն բանավեճերի դուռ բացած այս խնդիրը ունի դիտարժան մի քանի կետ:
Նախ այն, որ ՀՀ-ը միջպետական կամ միջազգային համաձայնագրերին կմիանա իր ճանաչված սահմաններով: Դրանցից գլխավորը եթե նկատի ունենանք` ՄԱԿ-ը, այս դեպքում թե՛ Ադրբեջանը եւ թե՛ ՀՀ-ը դրան անդամակցել են իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Խնդիրը այն է, որ միջազգային կազմակերպությունների անդամակցությունը եւ տնտեսական միության անդամակցությունը հստակ տարբերություն ունեն: Այս դեպքում, մաքսային անցակետերի տեղադրման իրականությունն է, որ Բաքուն շահարկել է եւ Աստանայի միջոցով վերապահություն եւ պայմաններ է արծարծում:
Եթե մի կողմից նախագահ Սարգսյանի լուռ մնալը այդ ժողովին սուր քննադատության է ենթարկվում, մյուս կողմից նաեւ հարցի բարձրաձայնումը կարող էր հանգեցնել Բաքվի պայմանի որդեգրման` համաձայնագրի բնագիրը ստորագրող պետությունների ներկայացուցիչների կողմից:
Այս հարցի բանավիճումը կարող է շարունակվել: Կանխատեսումները կզարգանան հասնելու համար այնտեղ, ուր սա պատեհ առիթ է պաշտոնական Երեւանին հրաժարվելու եւրասիական կառույցներին անդամակցելուց:
Չմոռանանք, որ Արցախը միջազգային ընտանիքին ներկայանում է որպես ինքնորոշված տարածք, հետևաբար այն չի կարող նրանց կողմից Հայաստանի Հանրապետության մաս նկատվել: Տարբեր է անշուշտ իրողական բաժինը: Եւ այս բոլորի պատասխանը կլինի ՀՀ -ԼՂՀ առանց մաքսային կետի, ներկա անցակետային սահմանի դրվածքի պահպանումը:
Մտահոգիչը անշուշտ ռուսական գործոնի թույլտվությամբ կարդացվող նամակն է եւ նրա ներկայության արծարծվող նախապայմանային տրամադրությունները: Առանց Պուտինի համաձայնության ոչ մի Նազարբաեւ նման հանդիպումների ընթացքում նախապայմանային հռետորաբանություն չէր կարող օգտագործել:
Նազարբաեւը այստեղ ռուսական խոսափողի դեր է կատարել պարզապես: Ռուսական ուղերձը այլ տեղ եւս առարկայացավ, երբ զենքի նոր քանակի տրամադրում արձանագրվեց Մոսկվայից Բաքու: Ասացինք արդեն, որ ուղերձները հատում էին Բաքվի սահմանը: Նույն Նազարբաեւը, այս անգամ Թուրքիայում, մի քանի օր առաջ թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ վեհաժողովի ավարտին տրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եւրասիական տնտեսական միության ընկերակցող անդամ:
Նազարբաեւ նաեւ ընդգծել է թուրքական խորհրդի եւ Եւրասիական տնտեսական միության միջեւ որեւէ տարակարծության բացակայությունը: «Եւրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների անդամակցության համար: Թուրքիան եւ այլ երկրներ կարող են ապագայում դառնալ նշյալ միության ընկերակցված անդամ»:
Մայիսի 25-ին Եւրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռարձակված բանավեճի ընթացքում հայտարարել էր, որ ներկա դրությամբ Թուրքիան չի կարող անդամակցել Եւրամիությանը: ԵՄ-ի ներկայացուցիչների կողմից անցքերի փակումը Անկարայի առաջ, Եւրասիական միության ճարտարապետներին մղել է «էստի համեցեք» ասելու Թուրքիային:
Այս բոլորը իրենց հերթին: Ալիեւի նամակը, Նազարբաեւի խոսափողի դերը, ռուսական ուղերձը, հայկական լռությունը կամ Անկարային ուղղված հրավերը երկրորդական նշանակություն կունենան: Կարեւորը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ մաքսային կետի բացառումն է:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Սահմանի իրարանցումը նոր չի սկսվել, այլ սկսվեց այն պահից, երբ Արցախը բանակցային գործընթացի մեջ դարձավ սայլի հինգերորդ անիվ, իսկ ողջ բանակցային գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև, այդ սրիկաներն էլ, մեր զինվորներին սպանելով, ուզում են ցույց տալ, որ իրենց կռիվը ՀՀ-ի հետ է:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ հեգնանքով ավելացնելով, որ եթե դրսում գծվող կարմիր գծերից տանեն և երկրի սահմանային գոտիներում էլ գծեն, շատ լավ կլինի:
Նրա կարծիքով՝ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը ծրագրավորված է գործում. «Մենք էլ պետք է ծրագիր ունենանք, այլ ոչ թե միայն ասենք «գնանք առաջ» կամ «լինենք ապահով»»:
ՀՀԿ-ից Լեռնիկ Ալեքսանյանն էլ այն կարծիքին է, որ երկրի անվտանգությանը պետք է շատ լուրջ մոտենալ, և համոզված է, որ նախագահի և պաշտպանության նախարարի կողմից Ադրբեջանի գործողությունները շատ լուրջ վերահսկվում են:
«Նախիջևանի սահմանում տեղի ունեցած կրակոցները նորություն էին, քանի որ այստեղ երբեք կրակոցներ չեն եղել. սա նշանակում է, որ տարածաշրջանի հետ կապված նոր խնդիրներ են ի հայտ գալիս, իսկ ռուս-ուկրաինական հարաբերությունները կարող են նոր իրավիճակներ առաջացնել մեզ համար»,-նշեց Ալեքսանյանը:
Վերջինս անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ նշեց, որ անհնար է անել տնտեսական, կառավարական բարեփոխումներ առանց սահմանադրական բարեփոխումների:
Սակայն Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ չպետք է սկսել սահմանադրական բարեփոխումներից, քանի որ, ըստ նրա, մենք ունենք շատ լավ օրենքներ, որոնցից և ոչ մեկը չի գործածվում:
Անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած Նազարբաևի հայտարարությանը՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ այդ հայտարարությունը արվեց՝ առանց հաշվի առնելու նախագահի ներկայությունը. «Պանթուրքիզմի ջատագով Նազարբաևի հայտարարությունը չպետք է ընդհանուր ասվեր, նա պետք է հաշվի առներ, որ զրուցում է երկրի նախագահի հետ:Մերոնք էլ այս խառնաշփոթի մեջ կարմիր գծեր են գծում՝ հաշվի չառնելով, որ բանակը լրջագույն խնդիրների առջև է կանգնած»:
Այս հարցերի միակ լուծումը, ըստ Եղիազարյանի, Սերժ Սարգսյանի հրաժարականը պետք է լինի:
Իսկ Հովիկ Աբրահամյանի մասին խոսելիս, վերջինս նշեց, որ նախորդ վարչապետի համեմատ Հովիկ Աբրահամյանը նախ և առաջ տղամարդ է. «Տղամարդ լինելու հանգամանքը շատ կարևոր է, քանի որ մեր քայքայված երկրին ուժեղ և ամուր ձեռք է հարկավոր»:
Մարիանա Պետրոսյան
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, վաղը 13:30-ին, մամուլի ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն 12 կետից բաղկացած հայտարարությունը. Այս մասին այսօր, քառյակի փակ նիստից հետո, լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Կետերը հիմնականում վերաբերում են ներքին խնդիրներին, սական, Ռուբեն Հակոբյանի տեղեկացմամբ, խմբագրումներից հետո ավելացել են նաև արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են Արցախի հիմնախնդրին։
«Բնականաբար այս ընթացքում խմբագրումներ եղել են, մեր պատվիրակությունները նիստերից վերադարձել են և ինչ-որ առումով արձանագրել ենք այդ հայտարարության մեջ»,-ընդգծել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։
Հունիսի 8-ին Շիրակի մարզի Բավրայի, Մեծ Սարիարի, Ցողամարգի և Սառնաղբյուրի համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի, իսկ Ալվարի, Բերդաշենի, Թորոսգյուղի համայնքներում՝ համայնքի ավագանու անդամների ընտրություն:
Շիրակի մարզի թիվ 33/1 ընտրատարածքի Բավրայի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Մկրտիչ Սամսոնի Պետրոսյանը, ՀՀԿ անդամ և Կորյուն Միքայելի Սումբուլյանը, ինքնառաջադրված թեկնածու ,,ԼԵԳԱՄԵ,, հիմնադրամին նախագահ:
Ըստ նախնական տվյալների Մկրտիչ Սամսոնի Պետրոսյանի օգտին կողմ են քվեարկել 127 ընտրող,Կորյուն Միքայելի Սումբուլյանի օգտին 176-ը: Բավրայի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 480 է, ընտրությանը մասնակցել են 311-ը: Անվավեր ճանաչվել է 8 քվեաթերթիկ:
Թիվ 33/1 ընտրատարածքի Մեծ Սարիարի համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել համայնքի գործող ղեկավար Բաբիկ Ցոլակի Ավետիսյանը, ՀՀԿ անդամ: Ըստ նախնական տվյալների Բաբիկ Ցոլակի Ավետիսյանի օգտին կողմ են քվեարկել 144 ընտրող: Մեծ Սարիարի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 296 է, ընտրությանը մասնակցել են 153-ը: Անվավեր ճանաչվել է 4 քվեաթերթիկ:
Թիվ 33/1 ընտրատարածքի Ցողամարգի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Հովսեփ Արտաշեսի Տոնոյանը, ՀՀԿ անդամ, անկուսակցական, չաշխատող Արման Նիկոլի Ավագյանը և Ցողամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ անդամ Գնել Աղասու Բարսեղյանը:
Ըստ նախնական տվյալների Հովսեփ Արտաշեսի Տոնոյանի օգտին կողմ են քվեարկել 83 ընտրող, Արման Նիկոլի Ավագյանի օգտին 103 կողմ և Գնել Աղասու Բարսեղյանի օգտին 108 կողմ: Ցողամարգի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 427 է, ընտրությանը մասնակցել են 300-ը: Անվավեր ճանաչվել է 6 քվեաթերթիկ
Թիվ 36/1 ընտրատարածքի Սառնաղբյուրի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար ՀՅԴ անդամ, Սևակ Հայկարամի Մադաթյանը և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Եղիկ Զիաթի Դավթյանը:
Ըստ նախնական տվյալների Սևակ Հայկարամի Մադաթյանի օգտին կողմ են քվեարկել 752 ընտրող, Եղիկ Զիաթի Դավթյանի օգտին 615-ը: Սառնաղբյուրի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 2509 է, ընտրությանը մասնակցել են 1395-ը: Անվավեր ճանաչվել է 27 քվեաթերթիկ
Թիվ 33/1 ընտրատարածքի Ալվարի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամներիընտրություն: Ինքնառաջադրված բոլոր վեց թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ են, վեցից միայն մեկն է տղամարդ՝ Մկրտիչ Ցոլակի Ավագյանը, մնացած հինգ թեկնածուները կանայք: Ալվարի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 219 է, ընտրությանը մասնակցել են 71-ը: Անվավեր 0 քվեաթերթիկ
Քվեարկության արդյունքներն ըստ մասնակիցների՝
Մկրտիչ Ցոլակի Ավագյանը – 12 կողմ
Գաբրիելյան Լուսյա Շալիկոյի – 19 կողմ
Նահապետյան Մանուշակ Հովհհանեսի — 7 կողմ
Նանայան Արփենիկ Մկրտիչի — 19 կողմ
Պապոյան Քիշմիշ Նորայրի – 9 կողմ
Սահակյան Տիրուհի Արամայիսի- 5 կողմ
Թիվ 33/1 ընտրատարածքի Բերդաշենի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամներիընտրություն: Այստեղ էլ հակառակն է, առաջադրված վեց թեկնածուներից մեկն է կին, մնացածը տղամարդ, առաջադրված բոլոր վեց թեկնածուներն էլ ինքնառաջադրված անկուսակցականներ են: Բերդաշենի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 262 է, ընտրությանը մասնակցել են 82-ը: Անվավեր 1 քվեաթերթիկ
Քվեարկության արդյունքներն ըստ մասնակիցների՝
Ախցխեցյան Ալեքսան Վելիխանի – 13 կողմ
Ախցխեցյան Սաշիկ Երվանդի – 8 կողմ
Զորօղլյան Գառնիկ Արտաշեսի – 6 կողմ
Հովհաննիսյան Խաչատուր Գևորգի – 18 կողմ
Մադոյան Համբարձում Մասիսի –12 կողմ
Քյարամյան Եվգենիյա Մաքսիմի – 24 կողմ
Թիվ 33/1 ընտրատարածքի Թորոսգյուղի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամներիընտրություն: Ինքնառաջադրված բոլոր վեց թեկնածուները ՀՀԿ անդամ են. Թորոսգյուղի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 269 է, ընտրությանը մասնակցել են 100-ը: Անվավեր 2 քվեաթերթիկ
Քվեարկության արդյունքներն ըստ մասնակիցների՝
Դանիելյան Անդրանիկ Մելսիկի – 8 կողմ
Հակոբյան Համբար Վարդանի – 41 կողմ
Հարությունյան Գագիկ Ալբերտի – 18 կողմ
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 8-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, քաղաքապետ է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Վաչագան Ադունցը:
Նախնական տվյալներով՝ նա ստացել է 4743 ձայն, իսկ անկուսակցական Հրայր Յոլյանը՝ 2959 ձայն, անվավեր է ճանաչվել 511 քվեաթերթիկ:
Նշենք, որ Վաչագան Ադունցին սատարում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նույն օրը համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ են անցկացվել Սյունիքի Աճանան, Օխտար, Թանահատ գյուղական համայնքներում: Իսկ Իշխանասարում անցկացվել են համայնքի ավագանու հերթական ընտրություններ:
Ընտրությունների նախնական տվյալներով վերընտրվել են գործող գյուղապետերը’ Աճանանում ՀՀԿ-ից առաջադրված Վաչե Ավետիսյանը, Օխտարում’ ինքնաառաջադրված, ՀՅԴ անդամ Վաղարշակ Համբարձումյանը, Թանահատում’ ՀՀԿ-ից առաջադրված Արսեն Օհանյանը:
««Օրինաց երկիր» կուսակցությունը, նախապես հայտարարված քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում, գալիք շաբաթ՝ հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ:
«Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրական բարեփոխումները դիտարկում է որպես Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման կարևորագույն հրամայական:
ՕԵԿ-ը խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ հասարակությանը պատշաճ կերպով կտեղեկացնի շաբաթվա վերջում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում»,–այս մասին ասվում է կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել էկոնոմիկայի նախկին փոխնարար Կարինե Մինասյանին ՀՀ Նախագահի խորհրդական նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է’ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.