23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով։ Այս մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ։ «Երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով։
Այս պատրաստակամությունը Հայաստանը հայտնել է պաշտոնապես։
Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որոնք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարվային ուղի։
Այն նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար։
Հայաստանը Խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով»,-ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, թե Հայաստանը նույն պատրաստակամությունը ցուցաբերում է նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով։
«Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Այս ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների և հաղորդակցության համար»։
Ճիշտ երկու ամիսից՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կլինեն։ Եվ սա այն դեպքն է, երբ լուրը հրապարակվելու պահից պարզ է, թե ով է լինելու Ադրբեջանի նախագահը նաև այս ընտրությունից հետո։
Անակնկալ, անսպասելի և անհասկանալի է Ալիևի որոշումը։ Անգամ Բաքվի ակտիվ քաղաքական շրջանակների՝ ընդդիմադիրների դերում ներկայացող գործիչների, ակտիվիստների և Ալիևի մերձավորների համար։
Ալիևի արտահերթ ընտրություն
Ոչ թե նախագահի արտահերթ ընտրություն, այլ առանց չափազանցության, բառացի և ճշգրիտ՝ Ալիևի արտահերթ ընտրություն. սա այն է, ինչ լինելու է Ադրբեջանում։
1993-ի հոկտեմբերի 3-ին Հեյդար Ալիևը ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը, տասը տարի անց՝ 2003-ի հոկտեմբերի 15-ին Բաքվի Ազատության հրապարակում, դիերի վրայով անցնելով, որդին սեփականաշնորհեց այդ աթոռը։ Եվ արդեն երեսուն տարի՝ ինչ Ալիևներն ընտանեկան գույքի են վերածել երկրի գլխավոր պաշտոնը, դեռ ոչ մի անգամ փոքր իսկ հնարավորություն չի եղել, որ կպարտվեն նախագահի ընտրություններում։ Այդպիսի հնարավորություն առնվազն ևս մեկ սերունդ չի ուրվագծվում։ Եթե չլինի արտաքին միջամտություն։
Նախագահի պաշտոնում Ալիևը վերընտրվել է 2008 և 2013 թվականներին, ինչը հնարավոր է դարձել 2009-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով։ Այդ փոփոխություններով նույն անձին թույլատրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում առաջադրվել ավելի քան երկու անգամ։
Սահմանադրության փոփոխության ևս մեկ հանրաքվե էլ եղավ 2016-ին։ Այդ ժամանակ Ալիևը վերացրեց բոլոր արգելքները և հիմա նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել որքան ցանկանա։ Ընդ որում նաև երկարաձգվեց պաշտոնավարման ժամկետը՝ 5-ից դարձնելով 7 տարի։ Եվ նախագահ վերընտրվեց նաև 2018-ին։
Բաքվի ընդդիմությունը շշմած է
Ալիևը մրցակից չունի։ Անգամ եթե ընտրությունները չլինեին արտահերթ և երկու ամսից։
Իրականությունն այն է, որ Ալիևը պառակտել, հետապնդել, կալանավորել է բոլոր այն ընդդիմադիրներին, որոնք կարող էին փոքր-ինչ վտանգավոր լինել։ Նրանց, ում չի կալանավորել, փախել են երկրից և հիմա պարզապես ընդդիմադիր ակտիվիստներ են։
Առավելագույնը, որ կարողանում են անել՝ Ալիևի արտասահմանյան այցերի ժամանակ երբեմն գոռում են «դիկտատոր»՝ տասնյակ տեսախցիկների առաջ խայտառակելով «երկաթե բռունցք» թափահարողին։
Ալիևից Եվրոպա փախած ակտիվիստներից, օրինակ, Աֆղան Մուխթարլըն հույս է հայտնել, որ ընդդիմությունն այս անգամ էլ բոյկոտ չի հայտարարի։ 2020-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները հիմնական ընդդիմադիր ուժերը բոյկոտեցին՝ հայտարարելով, թե Ալիևի անակնկալ որոշման պատճառով պատրաստվելու ժամանակ չունեն:
Ադրբեջանում ակտիվ ընդդիմադիր կուսակցություններից Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին Ալիևի որոշումն անվանել է «անակնկալ ռազմական գործողություն Ադրբեջանի ժողովրդի դեմ»:
Ընդդիմադիր մուսավաթական Թոֆիք Յաքուբլուն կարծում է, որ Ալիևն այս հրամանով Ադրբեջանի ժողովրդին ասում է.«Քանի դեռ դուք չեք կարողանում հեռացնել ինձ այս աթոռից, այս երկրում ընտրություն չի լինելու»։
Բայց որևէ մեկն Ադրբեջանում դեռ բացատրություն չունի, թե ինչ է անում Ալիևն ու ինչու։ Հստակ է միայն, որ նա ինչ-որ ծրագիր ունի։
Արտահերթ նախագահական ընտրությունների պատճառը
Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025-ի հոկտեմբերին։ Արտահերթ ընտրության գնալու պաշտոնական որևէ պատճառ չի նշվում։ Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահականի կայքում պարզապես հայտնել է իր որոշումը և վերջ։ Ոչ մի բացատրություն, ոչ մի հիմնավորում Ադրբեջանի քաղաքացիներին՝ դիկտատորական լավագույն ավանդույթներով։
Եվ հենց այս խորհրդավորությունն է առաջինը հուշում, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որ Ալիևն ինչ-որ բան է ծրագրում։
Տարբեր վերլուծաբաններ տեղին նշում են փաստը, որ Ալիևը հաշվի է առել ՌԴ-ում և ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների հանգամանքն ու փորձում է հարցերը կարգավորել մինչև այդ։
Ուրիշները խոսում են անկայուն և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական զարգացումների մասին և նկատում, որ Ալիևը փորձում է հարցերը կարգավորել քիչ թե շատ վերահսկելի ներկա հանգամանքներում։
Անհիմն է տեսակետը, թե Ալիևը փորձում է օգտագործել պահը՝ քանի դեռ թարմ են դափնիներն ու վայելում է ընտրողների համակրանքը։ Մինչդեռ ընտրողներն ու առավել ևս նրանց համակրանքը Բաքվում երբեք որոշիչ չեն եղել։ Նախորդ ընտրություններում Ալիևը ստացել է քվեների 80 տոկոսից ավելին՝ առանց Արցախի Հանրապետության տարածքն օկուպացնելու։
Կա նաև տեսակետ, թե Ալիևը ցանկանում է նախագահ ընտրվել երբ իր վերահսկողության տակ է անցել «Ադրբեջանի ամբողջ տարածքը»։ Բայց մեկ տարի անց՝ ավելի վաղ ընտրությունների սպասվող օրը ևս «Ադրբեջանի ամբողջ տարածքը», մեծ հավանականությամբ, կլինի Ալիևի վերահսկողության տակ։
Իրականությունն այն է, որ ընտրություններն արտահերթ դարձնելու Ալիևի վերջին երկու որոշումներն ուղիղ առնչություն են ունեցել Հայաստանի հետ։ 2018-ին Երևանի փողոցներում Նիկոլ Փաշինյանն էր, և նախագահի ընտրությունը հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշման հիմքում ամեն ինչ արագ հստակեցնելու միտումն էր։ 2020-ին մեջլիսի ընտրությունները արտահերթ կերպով կայացան փետրվարին՝ նախատեսվածից երկու ամիս շուտ։ Կես տարի անց՝ սեպտեմներին պատերազմն էր։
Եվ հիմա, երբ Ալիևը նորից գնում է արտահերթ ընտրությունների, թիրախում ՀՀ տարածքն է։ Ընդ որում թիրախի մասին հայտարարության հեղինակը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է։ «Ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը», ֊ հայտարարել է Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի իր ելույթում, նոյեմբերի 30-ին։
Դեկտեմբերի 6-ին՝ արտահերթ նախագահական ընտրությունների մասին հայտարարելուց մեկ օր առաջ, Ալիևը հայտարարություններ է արել ՀՀ տարածքով միջանցքի մասին։ «Ես Հայաստանի վարչապետին հարցրել եմ, թե ինչու չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Որովհետև, ըստ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության, պետք է կապ հաստատվի Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև, նույնիսկ գրված է, թե ով է այնտեղ վերահսկողություն և անվտանգություն ապահովելու։ Խոսքը Ռուսաստանի սահմանապահ դաշնային ծառայության մասին է։ Հայտարարությունը ստորագրել է անձամբ Փաշինյանը։ Հիմա նա ո՛չ այս երթուղին է ուզում, ո՛չ էլ Ռուսաստանի մասնակցությունն այս հարցում։ Ի՞նչ կարող ենք ասել՝ միայն այն, որ նրանք խախտել են իրենց ստանձնած պարտավորությունը։ Հայաստանը պետք է անհապաղ 42 կիլոմետրանոց երկաթուղի կառուցի՝ իրենց միջոցներով կամ եվրոպական ֆոնդերից։ Մենք դա համարում ենք, ըստ էության, իրենց ինքնիշխան տարածքը։ Այնուամենայնիվ, Ադրբեջանից Նախիջևան պետք է հեշտ մուտք լինի։ Ինչպես արդեն ասել եմ Փաշինյանին, սա Ադրբեջանից Ադրբեջան անցում է լինելու, հետևաբար, չպետք է լինեն մաքսազերծում, ստուգումներ, սահմանապահների ընթացակարգեր։ Սա մեր օրինական իրավունքն է»։
Հայաստանից առանց հայկական վերահսկողության միջանցք պահանջող Ալիևը թիկունքում ունենալով թուրքական շունչը, չի պատրաստվում ուղղակի սպասել։ Հայաստանի ամբողջ տարածքն առանց մեկ կրակոցի օկուպացնելու պլանի մասին ևս նորից խոսել է.«Այն ադրբեջանցիները, որոնք ցանկանում են ուղղակի գնալ, այցելել իրենց պապերի գերեզմաններին ու վերադառնալ, պետք է կարողանան, նրանք ովքեր ցանկանում են տեղափոխվել ու ապրել այնտեղ, պետք է կարողանան: Հայաստանը չպետք է խոչընդոտի դրան։ Անհրաժեշտ է բավարարել հարյուր հազարավոր տեղահանված ադրբեջանցիների՝ մեր հայրենակիցների կարիքները։ Նրանց ունեցվածքը, սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն»։
Հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ՝ Հայաստանում։
Մյուս կողմից ուշագրավ և Ալիևի ագրեսիվ տրամաբանության մեջ է այն, որ արտահերթ ընտրությունների որոշումը կայացվեց Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ բանակցությունից հետո։ ԱՄՆ գործող վարչակազմը Բաքվում և, որ ավելի կարևոր է՝ Անկարայում, ընկալվում է որպես հայամետ։ Եվ բայդենյան, դեմոկրատների միջնորդությամբ «խաղաղության պայմանագիրը» չեն ցանկանում ստորագրել՝ սպասելով Բայդենի հեռանալուն։ Արտահերթ ընտրություններով՝ մինչև փետրվար Ալիևն ստանում է մանևրելու հնարավորություն։
Ինչ է ծրագրում Ալիևը՝ իրականում դեռ բարդ է որոշել։ Այս հետևությունները միայն նրա նախորդ գործողությունների հիմքով են։ Հստակ է միայն, որ Ալիևի արտահերթ ընտրությունը չի բխում Հայաստանի շահից, ուղղված է Հայաստանի դեմ և Հայաստանը պետք է ավելացնի զգոնությունն ամենուր։
Աղբյուրը՝ Voskanapat-ի
«Միասին» նախաձեռնությունն սկսել է հանրային քննարկում՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու օրակարգի շուրջ
Քննարկումների ընթացքում նախատեսվում է նախապատրաստել և ձևակերպել բոլոր այն հիմնավորումները, որոնք անհրաժեշտ են կառավարության և նրա ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու համար։
Նախաձեռնության անդամ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն ընդգծեց, որ թեև հայտնի է, թե ինչ իրավիճակների մեջ ենք եղել անցած 5 տարիների ընթացքում, սակայն ամփոփված ներկայացված չէ այն ամենը, ինչը կարող է հիմք դառնալ նրան հրաժարականը պարտադրելու համար։
Քննարկման մասնակիցները վստահ են, որ ոչ միայն Արցախի հիմնախնդիրևը տապալելն ու Արցախի կորուստն է Փաշինյանին անվստահություն հայտնելու խատճառը, այլ նաև Հայաստանի ազգային պետական ինստիտուտների կազմաքանդումը։
Ըստ մասնակիցների՝ Արցախի հանձնումը կանխորոշված էր դեռ 2018 թ-ին, երբ Փաշինյանն իշխանության եկավ։
«Այս մասին մի քանի օր առաջ իր խոսքում հաստատել է հենց Նիկոլ Փաշինյանը, երբ ասաց, որ Արցախի հանձնումը կանխորոշված էր, ու պետք է իրականացվեր։ Հիմա, երբ վերլուծում ենք այդ պրոցեսը՝ հասկանում ենք, որ քայլ առ քայլ այդ ծրագիրն իրականացվել է և այժմ էլ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀ ճակատագիրը բացարձակ մշուշոտ է քանի որ օր-օրի կազմաքանդրում են նաև պետական համակարգերը։ Ընդ որում՝ այս կամ այն երկրից զենք գնելը ոչինչ չի նշանակում, քանի որ չկա գործող համակարգ, ուստի՝ Փաշինյանին ու իր կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացը պետք է օր առաջ տեղի ունենա»։
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը կախված չէ հայերից ու ադրբեջանցիներից, կախված է գերտերություններից, որոնք իշխում են այս տարածաշրջանում: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Ադրբեջանը տարել է հաղթանակ, բայց այդ հաղթանակը ունի նաեւ այլ շահառուներ ու տերեր, եւ հիմա այդ շահառուների կմքից է կախված պայմանագրի ստորագրումը: Դրա համար է իրավիճակը կանգնած: Այդ պայմանագիրը՝ բաղկացած 22 կետից, դրված է սեղանին:
Ալիեւը Արեւմուտքի օգնությամբ լուծել է Արցախի հարց, բայց դրանից հետո առաջացել են այլ հարցեր: Ինքը հոյակապ հասկանում է, որ ինքը դրան հասել է ՌԴ-ի լռության արդյունքում, եւ այդ լռությունն ունի գին: Հիմա Ադրբեջանը պետք է վճրի դրա գինը: Իսկ Արեւմուտքի հետ Ալիեւը խնդիր չունի: Հայկական սեգմենտում որոշ մանկամիտներ ասում են, որ Ալիեւն, իբր, գտնվում է Արեւմուտքի աննախադեպ ճնշման տակ, այն դեպքում, որ նա արեւմտյան վոյաժների մեջ է եւ իրեն շատ լավեն ընդունում, որովհետեւ ապահովում է Արեւմուտքի համար անհրաժեշտ էներգակիրները»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:
Նա հիշեցրեց, որ ՌԴ-ում էլ են ընտրություններ եւ Պուտինին էլ են պետք տեսարաններ եւ ինքը ձգտելու է, որ իր բարձր հովանու ներքո Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր:
«Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե ՌԴ-ի լռության դիմաց ինքը գինը չվճարի, փորձի «քցել» Ռուսաստանին, ինքը կունենա խնդիրներ»,-ասաց նա:
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«2023 թվականի սեպտեմբերի 19-ի ահաբեկչական գործողությունճց առաջ Ադրբեջանը համաձայնության եկավ Ակնայի ճանապարհով հումանիտար բեռ Արցախի Հանրապետության տարածք մտցնելու համար։
Շատերը սա գնահատեցին որպես Արեւմուտքի ճնշման արդյունք, ոմանք անգամ արդեն Արցախի Հանրապետության ապագան էին կանխատեսում` միջազգային հանրության բարձր հովանու ներքո, որի միակ խանգարող հանգամանքը Սամվել Շահրամանյանն էր։
Ընդամենը օրեր անց սկսվեց ահաբեկչական հարձակումների աննախադեպ փուլը։
Նույնը հիմա` չի կարելի միանգամից «բոբիկանալ», թե բա բարի կամքի դրսեւորում։
Սպասեք, մեր թշնամին հաստատ մեզ համար ունի անակնկալ, իսկ մենք ո’չ թե հնարածին հաջողություն պետք է տոնենք, այլ պատրաստվենք ամենավատ սցենարին։ Ոչինչ, թող լավը լինի, բայց վատին պատրաստ վիճակում»։
Արցախն իր անկախությունը ձեռք է բերել ինքնորոշման իրավունքի հիման վրա և ՀՀ ստորագրած որևէ փաստաթուղթ չի կարող արցախահայությանը զրկել այդ իրավունքից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Արցախի Խորհրդարանի պատգամավոր Վահրամ Բալայանը։
«ՀՀ ստորագրած ոչ մի փաստաթուղթ իրավական առումով չի կարող խանգարել, որ արցախահայությունն իրացնի ինքնորոշման իրավունքը։ Իհարկե, եթե, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» ստորագրվի՝ առանց Արցախի հետ կապված վերապահման, ապա հետագայում հնարավոր է դա պատրվակ դառնա ու բարդացնի մեր ճանապարհը։ Այսինքն, ինչպես ՌԴ-ն է ասել, թե ՀՀ իշխանությունը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, ոչինչ չենք կարող անել, այնպես էլ այդ պայմանագիրը կարող են պատրվակ դարձնել, եթե չցանկանան, որ Արցախի հարցը լուծում ստանա, բայց կրկնում եմ՝ դա իրավական առումով չի կարող խանգարել, որ շարունակենք ինքնորոշման ճանապարհը։ Չմոռանանք, որ Արցախն ինքնորոշվել էր իր տարածքի վրա և ոչ թե Ադրբեջանի կամ այլ պետության»,-ասաց Բալայանը և համոզմունք հայտնեց, որ որևէ «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվելու, քանի որ Բաքվի ախորժակը բավականին մեծ է և այն չի սահմանափակվել Արցախով, այլ ուզում է զավթել ամբողջ Հայաստանը։
Դիտարկելով համաշխարհային պրակտիկան՝ պատգամավորն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, որ փաստաթղթերն ու պայմանագրերը կնքվելուց որոշա ժամանակ անց խախտվել են․
«Իհարկե, ցանկալի է ստորագրել այնպիսի պայմանագիր, որը քո ազգի շահերից կբխի, բայց որևէ փաստաթուղթ չի խանգարել, որ այս կամ այն հարցը նորից վերաբացվի կամ տարածքների փոփոխություն լինի։ Մոլոտով- Ռիբենտրոպ պայմանագիր է եղել, բայց դա չի խանգարել, որ Գերմանիան ռազմական գործողություն սկսի ԽՍՀՄ դեմ։ Այնպես որ, եթե անգամ նման պայմանագիր կնքվի ՀՀ և Ադրբեջանի միջև, ապա դա չի կարող փակել Արցախի հարցը։ Անընդհատ քաղաքական իրավիճակն աշխարհում փոփոխվում է, ու մենք պետք է չդադարենք պաշտպանել, տեր կանգնել մեր իրավունքներին, չպիտի դադարեցնենք հայրենիք վերադառնալու համար պայքարը։ Պետք է հետամուտ լինենք Արցախն ազատագրելու, այնտեղ վերադառնալու հարցում»,-նշեց Բալայանը։
Հայաստանը վերածվել է տարածաշրջանում տեխնոլոգիական հանգույցի՝ համաշխարհային խաղացողների առկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով. այս մասին գրել է հեղինակավոր Forbes հանդեսը:
«Տարբեր ցուցանիշներ Հայաստանը ներկայացնում են որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացող տեխնոլոգիական հանգույց, ինչը Խորհրդային Միության առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը լինելու ժառանգությունն է»,- գրում է աղբյուրը՝ հիշեցնելով, որ ԽՍՀՄ-ում առաջին ընդհանուր նշանակության համակարգիչները մշակվել են Հայաստանում՝ 1960-ականների սկզբին:
Ըստ Forbes-ի՝ Հայաստանում ինովացիոն ոլորտն ավելի անկախ է դառնում վենչուրային հիմնադրամների և հայազգի ձեռնարկատերերի աջակցության շնորհիվ։
«Նախկինում հայկական ընկերությունները վաղ փուլերում ֆինանսավորում ստանալու համար պետք է գնային Սիլիկոնային հովիտ, իսկ այժմ մենք կարող ենք 2-3 միլիոն դոլար հավաքել հայկական միջոցների օգնությամբ», — ամսագրին ասել է Prelaunch հարթակի գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը։
Հոդվածի հեղինակ Քրեյգ Սմիթը պատմել է Հայաստանի՝ 1990-ականների տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման պատմությունը և ընդգծել սփյուռքի դերը երկրի տեխնոլոգիական ներուժի վերականգնման գործում։ Հոդվածում նշվում է, որ հայերը փոխազդում են՝ օգտագործելով «ցանցային ազգի» մեխանիզմը և մեծապես աջակցում են նորարարությանը։
«Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունը ներկայումս երկրի ամենաարագ զարգացող ոլորտն է՝ 2023 թվականին աճելով ավելի քան 30%-ով՝ առաջ անցնելով տնտեսության հիմնական շարժիչ ուժերը համարվող ռեսուրսների արդյունահանումից և գյուղատնտեսությունից: Եվ սա ներգրավում է օտարերկրյա ներդրումներ։ Բացի Adobe-ից, այստեղ մասնաճյուղեր են հիմնել աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական ընկերություններից շատերը, այդ թվում՝ Microsoft-ը, Google-ը, IBM-ը և Cisco-ն»,- նշել է հանդեսը։
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 9-ի հարձակումը եւ 44-օրյա պատերազմը միմիանցից շատ-շատ տարբեր էին: Այս մասին դեկտեմբերի 10-ին, «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողով՝ Արցախի Սահմանադրության ընդունման, Արցախի Անկախության Հանրաքվեի, մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրերի կապակցությամբ համաժողովին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին սկսված հարձակմանը:
«Սեպտեմբերի 20-ին ադրբեջանական զինված ուժերը արդեն կանգնած էին Շուշիի տանկի մոտ, ընդամենը 5-10 րոպեի ընթացքում կարող էին մտնել Ստեփանակերտ եւ սկսվելու էր այդ ցեղասպանությունը բառի բուն իմաստով: Իհարկե, առկա ուժերով այդ հատուկ նշանակության ուժերին դիմակայելը հնարավոր չէր: Քաղաքացիական բնակչության շրջանում 23 զոհ է արձանագրվել, ոոնցից 5-ը երեխաներ էին: Հարձակումը սկսվել է այն ժամանակ, երբ երեխաները դպրոցում էին գտնվում»,- հիշում է Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ-ը ասում է, որ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ինքը վստահ է՝ որեւէ մեկը չէր դիմանա:
«Թե այդ քաոտիկ վիճակը, թե սպառնալիքը, որ ադրբեջանցիները ակարող են ցանկացած պահի բնակավայր մտնել, թե նրան, որ բնակավայրերը կտրվել էին կենտրոններից: Ես այդ օրերին այնպիսի զանգեր էի ստանում համայնքների ղեկավարներից, որ մինչեւ կյանքիս վերջ չեմ մոռանա, թե ինչ էին ասում այդ մարդիկ: Երբ որ Ստփեանակերտը Մարտունու հետ կապ չուներ, Ստեփանակերտը Մարտակերտի հետ կապ չուներ, երբ ինտերնետ կամ հեռախոսակապ չկար, որ իմանայինք՝ որ համայնքում, քանի մարդ է մահացել,երբ որ Մարտունու դիահերձարանում դիակներ էին ու չէինք կարողանում տեղափոխել է: Հեռավորության վրա շատ հեշտ է արտահայտություններ եւ շատ-շատ բաներ ասել, բայց բավական է լինել այնտե ընդամենը մի քանի րոպեով եւ կտեսնեին՝ մարդիկ ինչից են փրկվել: 30 տարի զրկանքների մեջ ապրելով արցախցին չէր լքի իր հայրենիքը, այն ամեն ինչը որ ձեռք է բերվել եւ պահպանվել է հազարավոր զոհերի գնով: Այդ խոսողները պետք է հասկանան, որ մարդիկ ընդամենը 10 օրվա գերեզմաններ են թողել: Կարծում եմ՝ պատմությունը դեռ կպատմի՝ ինչ է կատարվել Արցախում այդ օրերի ընթացքում»,-ասաց նա:
Ստեփանյանը փաստում է՝ արցախցին երկընտրանքի մեջ էր՝ մեռնել սեփական հողում, թե փրկվել եւ բնազդաբար ընտրեցին երկրորդը իրենց երեխաների եւ հարազատների համար:
Կարծում եմ` ադրբեջանական կողմը համաձայնել է 2-ի դիմաց 32 գերի վերադարձնել, քանի որ հայկական կողմը նախապես ինչ-որ զիջումների էր գնացել, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ կառավարության տարածած հայտարարությանը, որ Ադրբեջանը կվերադարձնի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը կհանձնի երկու անդրբեջանցի դիվերսանտի, որոնցից մեկը նաեւ մեր ինքնիշխան տարածքում սպանություն էր կատարել մինչ իրավապահները փորձում էին նրան հայտնաբերել։
«Ադրբեջանը վստահաբար միակողմանի նման քայլի չէր դիմի։ Պետք է ենթադրել, որ դա պետք է մոտեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրումը ու, եթե դա Ադրբեջանն անում է, ապա ակնհայտորեն, ստորագվելիք փաստաթուղթը պետք է բավարարի ադրբեջանական կողմի պահանջները։ Ամենահավանական ենթադրությունը սա է։
Դրան գումարած, իհարկե, կա միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը իր այս քայլով պետք է փորձի կարգավորել հարաբերությունները արևմուտքի հետ և, դատելով առաջին անձագանքներից, տեսնում ենք, որ դա նրանք հաջողվում է»,- նշել է վերլուծաբանը։
Հարցին, թե ինչ զիջումների մասին կարող է խոսք լինել՝ քաղաքագետը հավանական համարեց և՛, այսպես կոչված, միջանցքների, և՛ անկլավների հարցը, բայց որ ամենակարևորն է՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքի հարցը։
«Ընդ որում, երբ ասում եմ միջանցք, դա չի նշանակում միջանցք այնպես, ինչպես Ադբեջանն է դա պատկերացնում, և չի նշանակում այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պատկերացնում։ Կարծում եմ, ինչ-որ միջանկյալ տարբերակ կգտնեն՝ դեմքը փրկելու համար։ Այսինքն, մի այնպիսի լուծում կգտնեն, որ Ադրբեջանը կարողանա այդ ճանապարհներից օգտվել անխափան, բայց բոլոր միջազգային փաստաթղթերով դա կհամարվի ՀՀ սուվերեն տարածք։ Այսինքն, կլինի մի միջանկյալ լուծում, որը հնարավորություն կտա և Հայաստանի, և Ադրբեջանի իշխանություններին իրենց ժողովուրդներին դա ներկայացնել որպես հաղթանակ»,- է նշեց վերլուծաբանը։
Դիտարկմանը, թե տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև անմիջական կապ է եղել, արդյո՞ք դա նշանակում է, որ վերադարձվող գերիների ցանկը համաձայնեցված է և ՀՀ իշխանությունները համաձայնություն են տվել, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մնա Ադրբեջանում՝ նա նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը վերադարձնում է այն գերիներին, որոնք իրենց այլևս «պետք չեն»։ «Ադրբեջանը պահել է այն գերիներին, որոնց հետագայում կարող է օգտագործել Հայաստանի դեմ միջազգային ատյաններում՝ դատական հայցեր ներկայացնելու համար։ Այսինքն, այդ իմաստով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է իրենց, և իրենք դա օգտագործելու են, իսկ մեր զինվորականները արդեն պետք չեն։ Այսինքն, այստեղ ոչ թե մեր իշխանությունների ցանկությունն է, այլ ադրբեջանական կողմի։ Ես վստահ եմ, որ այս փուլում նույնպես թելադրող կողմը եղել է ադրբեջանական կողմը»,- արձանագրեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։
Ես կխուսափեմ որեւէ անուն հնչեցնել, նախ մանրամասներին ծանոթ չեմ, բացի այդ, շատ զգայուն թեմա է եւ մինչեւ գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, նաեւ լրատվամիջոցներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, որովհետեւ հասկանում եք՝ ինչքան բարդ կարող է սա լինել գերիների հարազատների համար:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի տարածած համատեղ հայտարարությանը:
«Մինչեւ չհատեն գերիները ՀՀ սահմանը, կարծւմ եմ՝ Հայաստանը չի կարող հստակ բան ասել: Գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում՝ ժամերի կամ օրերի հարց է»,-ասաց նա՝ հավելելով, որ գերիների հանձնումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենալու։
Խանդանյանը հաստատեց, որ գերիների փոխանակման շրջանակում ադրբեջանական կողմին է փոխանցվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդին սպանած և ՀՀ-ում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայողը։
Ինչ վերաբերում է բոլոր գերիներին վերադարձնելու հարցին, ապա պատգամավորը նշեց. «Սա գործընթացի մի մասն էր, և որոշակի արդյունք կա այս գործընթացի հետ կապված, և ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական դիվանագիտության ճանապարհով, որ բոլոր գերիները և այլ պահվող անձինք, որոնք Ադրբեջանում են, նմանատիպ գործընթացի արդյունքում ևս վերադառնան»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.