Կարծում եմ` ադրբեջանական կողմը համաձայնել է 2-ի դիմաց 32 գերի վերադարձնել, քանի որ հայկական կողմը նախապես ինչ-որ զիջումների էր գնացել, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ կառավարության տարածած հայտարարությանը, որ Ադրբեջանը կվերադարձնի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը կհանձնի երկու անդրբեջանցի դիվերսանտի, որոնցից մեկը նաեւ մեր ինքնիշխան տարածքում սպանություն էր կատարել մինչ իրավապահները փորձում էին նրան հայտնաբերել։
«Ադրբեջանը վստահաբար միակողմանի նման քայլի չէր դիմի։ Պետք է ենթադրել, որ դա պետք է մոտեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրումը ու, եթե դա Ադրբեջանն անում է, ապա ակնհայտորեն, ստորագվելիք փաստաթուղթը պետք է բավարարի ադրբեջանական կողմի պահանջները։ Ամենահավանական ենթադրությունը սա է։
Դրան գումարած, իհարկե, կա միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը իր այս քայլով պետք է փորձի կարգավորել հարաբերությունները արևմուտքի հետ և, դատելով առաջին անձագանքներից, տեսնում ենք, որ դա նրանք հաջողվում է»,- նշել է վերլուծաբանը։
Հարցին, թե ինչ զիջումների մասին կարող է խոսք լինել՝ քաղաքագետը հավանական համարեց և՛, այսպես կոչված, միջանցքների, և՛ անկլավների հարցը, բայց որ ամենակարևորն է՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքի հարցը։
«Ընդ որում, երբ ասում եմ միջանցք, դա չի նշանակում միջանցք այնպես, ինչպես Ադբեջանն է դա պատկերացնում, և չի նշանակում այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պատկերացնում։ Կարծում եմ, ինչ-որ միջանկյալ տարբերակ կգտնեն՝ դեմքը փրկելու համար։ Այսինքն, մի այնպիսի լուծում կգտնեն, որ Ադրբեջանը կարողանա այդ ճանապարհներից օգտվել անխափան, բայց բոլոր միջազգային փաստաթղթերով դա կհամարվի ՀՀ սուվերեն տարածք։ Այսինքն, կլինի մի միջանկյալ լուծում, որը հնարավորություն կտա և Հայաստանի, և Ադրբեջանի իշխանություններին իրենց ժողովուրդներին դա ներկայացնել որպես հաղթանակ»,- է նշեց վերլուծաբանը։
Դիտարկմանը, թե տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև անմիջական կապ է եղել, արդյո՞ք դա նշանակում է, որ վերադարձվող գերիների ցանկը համաձայնեցված է և ՀՀ իշխանությունները համաձայնություն են տվել, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մնա Ադրբեջանում՝ նա նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը վերադարձնում է այն գերիներին, որոնք իրենց այլևս «պետք չեն»։ «Ադրբեջանը պահել է այն գերիներին, որոնց հետագայում կարող է օգտագործել Հայաստանի դեմ միջազգային ատյաններում՝ դատական հայցեր ներկայացնելու համար։ Այսինքն, այդ իմաստով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է իրենց, և իրենք դա օգտագործելու են, իսկ մեր զինվորականները արդեն պետք չեն։ Այսինքն, այստեղ ոչ թե մեր իշխանությունների ցանկությունն է, այլ ադրբեջանական կողմի։ Ես վստահ եմ, որ այս փուլում նույնպես թելադրող կողմը եղել է ադրբեջանական կողմը»,- արձանագրեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.