29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը վտանգի է ենթարկում ԵԱՀԿ դիտորդների կյանքը, որոնք շփման գծի դիտարկումներ են իրականացնում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի այդ հայտարարությունները շատ ուշագրավ են, նման հայտարարություն՝ դիտորդների կյանքին սպառնացող վտանգի մասին, կարծես թե երբեք չի հնչել: Ինչն է խնդիրը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարում է դիտորդների կյանքին սպառնացող վտանգի մասին: Եթե սա ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին ուղղակի ահազանգ չէ, ապա, ըստ էության, կարող է հանդիսանալ արդեն «ձեռքերը լվանալու» ազդակ: Այսինքն՝ Կասպրշիկի հայտարարությունը կարող է նշանակել, որ ԵԱՀԿ մոնիտորինգի ինստիտուտը լվանում է ձեռքերը հայ-ադրբեջանական շփման գծից և կողմերին թողնում է դեմ դիմաց: Իսկ սա կարող է շատ հեռուն տանող հետևանքներ ունենալ, եթե վերածվի իսկապես առարկայական գործընթացի, այսինքն՝ եթե հարցն իսկապես առկա է օրակարգում և քննարկվում է ԵԱՀԿ շրջանակներում: Հարկ է հիշեցնել, որ Կասպրշիկի հանդեպ ուշադրությունը վերջին օրերին հատկապես սրվեց նախիջևանյան միջադեպից հետո, երբ նրան հրավիրեցին Հայաստանի ՊՆ և ուղիղ հորդորեցին քայլեր ձեռնարկել սահմանային կայունության ուղղությամբ: Սա ևս աննախադեպ քայլ էր հայկական կողմից, ինչը վկայում է այն մասին, որ Նախիջևանի ուղղությամբ կրակոցները ըստ էության հայկական կողմում էլ մեծ անհանգստություն էին առաջացրել: Իսկ սա էլ իր հերթին գուցե վկայում է, որ ԵԱՀԿ-ն ըստ էության հայտնվել է խաղից դուրս մնալու վտանգի առաջ և այսպիսով փորձում է կա՛մ սահուն կերպով դուրս գալ խաղից, այսինքն՝ դեմքը պահելով և ցույց տալով, որ մտածում են դիտորդների անվտանգության մասին, կա՛մ էլ ԵԱՀԿ-ն այս խնդիրը նախաձեռնում է, որպեսզի կանխի դերակատարման հետագա նվազման գործընթացը և հակամարտության կողմերին ստիպի վերադառնալ ԵԱՀԿ կանոնակարգման և վերահսկման շրջանակ: Այսպես, թե այնպես՝ ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդրում արձանագրվել է ուժերի հավասարակշռության էական տեղաշարժ ոչ միայն կողմերի դիրքավորման, այլ նաև ներգրավված միջնորդների մասով, և ԵԱՀԿ-ն առնվազն ազդարարում է իր կարևորության, իր կշռի նվազման միտումների մասին: Եվ այս կոնտեքստում հատկապես հետաքրքրական է դառնում և Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարարի հավակնոտ հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի, Ռուսաստանի հետ «համատեղ կարգավորման» մասին: Այս միտումները չեն կարող չանհանգստացնել Երևանին, քանի որ հակամարտության գործընթացում Երևանը երևի թե ամենաշահագրգռված սուբյեկտն է, Ստեփանակերտի հետ միասին՝ բնականաբար, որի համար ԵԱՀԿ ֆորմատը գրեթե անփոխարինելի է:
Առավել ևս այսօր, երբ գրեթե կայացած փաստ է Հայաստանի ինքնիշխանության հանձնումը Ռուսաստանին:
Ժամանակ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ սենսացիոն քայլի հեղինակ է դարձել. ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Ռուսաստանի դեսպանատունն ընդունելություն էր կազմակերպել ՌԴ ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով։ Եվ ահա Գալուստ Սահակյանը ընդունելության է ներկայացել թարգմանչի ուղեկցությամբ և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ շփվել է թարգմանչի միջոցով։ Ընդ որում՝ թարգմանիչը ոչ միայն Գալուստ Սահակյանի հայերեն խոսքն է ռուսերեն թարգմանել, այլև վերջինիս խոսքը հայերեն է թարգմանել Սահակյանի համար։ Հետաքրքիր ժեստի հեղինակ է դարձել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ Նա, ներկաներին ողջույնի խոսքը հղելով ռուսերեն, մի քանի նախադասություն հայերեն է արտասանել։
Այս ամենն իհարկե կապ ունի նախորդ օրը և երեկ առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը անհարգալից ոճով և ենթատեքստով հայտարարություններ էր արել Հայաստանի, հայ ժողովրդի, վերջին օրերին սահմանին զոհված զինվորների հասցեին, ինչպես նաև պահանջել էր փոխել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը և ռուսաց լեզվին տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ:
Հայկական ժամանակ
Դմիտրի Կիսելյովը լրագրող չէ, նա Կրեմլի ագրեսիվ, կացնային քարոզչության ներկայացուցիչ է, ըստ էության, պետական չինովնիկ է, ընդ որում՝ իր իրական կարգավիճակով ավելի բարձր է, քան ռուսաստանյան շատ-շատ պետական այրեր, համարյա «ճշմարտության նախարար» [եթե հիշենք Ջորջ Օրուելի հայտնի վեպը]: Նա հաստատ Պուտինի գաղտնի հրամանագրով պարգևատրված այն 300 «լրագրողներից» մեկն է, որոնք, ՌԴ նախագահի կարծիքով, «օբյեկտիվ են լուսաբանել» Ղրիմի իրադարձությունները:
Ոչ մի իսկական լրագրողի դատողություններ ՀՀԿ-ական պատգամավորները չէին լսի նման ուշադրությամբ: Եթե Դմիտրի Կիսելյովը լրագրող լիներ, նրանք այդպիսի հնազանդությամբ չէին ընկալի հյուրի «ղեկավար ցուցումները», թե ինչպես մենք պետք է կազմակերպենք մեր ներքին կյանքը: Իսկ այս դեպքում միանգամայն պարզ է ռուսաստանյան չինովնիկի գլխավոր ուղերձը` ուզո՞ւմ եք անվտանգություն, պետք է ընդունեք նաև մեր տոտալիտար մշակույթը: Ոչ թե ռուսական մշակույթը, որը հրաշալի ժողովրդավարական ավանդույթներ ունի, այլ այսօրվա Կրեմլից եկող քաղաքակրթական ազդակները:
Առավոտ
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունն այսօր ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. հունիսի 18-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգ ներառելով մի շարք հրատապ և անհետաձգելի հարցեր:
Երեկ ԱԺ-ում մեր թղթակցի հարցերին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 4 ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած պահանջների մեջ իրենց համար կան ընդունելի կետեր, և մի մասը կբավարարվի։
«Ես դրան (12 կետերին-խմբ.) կանդրադառնամ անպայման։ Մասամբ, կան կետեր, որոնց հետ կարելի է համաձայնել։ Ինչ մնում է բավարարելուն, չեմ կարող ասել՝ կեսը, թե ինչքան կբավարարենք, գուցե կեսից ավելին բավարարենք, կմտածենք»,- ասել է նա։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ պահանջները չբավարարելու դեպքում կպահանջեն իր հրաժարականը, Աբրահամյանն արձագանքել է. «Իրենց պետք է հարցնեք, իրենք են որոշում»։
Հայկական ժամանակ
Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ երկու երկրների նախագահներն ստորագրել են Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը, ապա նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը», «ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը»:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում ստորագրվել է նաև երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության և «Էռստե» բանկի միջև» և ևս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջև՝ սարքավորումների մատակարարման մասին»:
Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: Այնուհետև ի պատիվ պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ավստրիայի Հանրապետության Նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի Նախագահ պարոն Ֆիշերին պաշտոնական այցով Ավստրիայում հյուրընկալվելու հրավերի և, իհարկե, ջերմ ընդունելության համար: Այն փաստը, որ վերջին երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ երկկողմ հանդիպումն է, ինքնին խոսուն է:
Մեր բանակցությունների օրակարգը հագեցած էր. կառուցողական քննարկում ունեցանք ինչպես հայ-ավստրիական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: Վերահաստատեցինք բարձր մակարդակի երկխոսությունը շարունակելու, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ավստրիական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկությունը:
Մեզ համար Ավստրիան բարեկամ պետություն է և վստահելի գործընկեր և հենց այդ ոգով են զարգացել Հայաստանի և Ավստրիայի 22-ամյա միջպետական հարաբերությունները: Քաղաքական կանոնավոր երկխոսություն, առևտրատնտեսական զարգացող համագործակցություն, մշակութային և կրթական բազմաթիվ ծրագրեր, Ավստրիայի կողմից արդյունավետորեն իրականացվող օժանդակության ծրագրեր, փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, պարբերաբար հարստացվող իրավապայմանագրային դաշտ՝ սա է մեր կառուցողական համագործակցության արդյունքը, որի բազմապատկման համար պատրաստ ենք շարունակելու հետևողական աշխատանքը, և այդ նպատակին են ուղղված նաև այս այցի ընթացքում ձեր ներկայությամբ ստորագրված համաձայնագրերը:
Այցիս առաջնային նպատակներից է երկկողմ համագործակցության տնտեսական ուղղության խթանումը, և վաղը մենք Նախագահ Ֆիշերի հետ կբացենք հայ-ավստրիական տնտեսական համագործակցության համաժողովը: Ակնկալում ենք, որ այն կծառայի գործարարների միջև երկխոսության ծավալմանն ու նոր համատեղ ծրագրերի իրականացմանը:
Համագործակցության լավ հնարավորություններ ենք տեսնում Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի կառավարության կողմից իրականցվող սոցիալական քաղաքականության կատարելագործման համար:
Պարոն Ֆիշերի հետ անդրադարձանք ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, և ես վերահաստատեցի Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵՄ հետ վերջին տարիներին ծավալված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ Հայաստանն ունի առավել ժողովրդավարական կառույցներ, բաց շուկայական տնտեսություն, համեմատաբար լավ կառավարում, բարենպաստ գործարար միջավայր: Ես ներկայացրեցի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման մեր տեսլականը և խնդրեցի պարոն Նախագահին օժանդակելու մեզ այս հարցում:
Նախագահ Ֆիշերի հետ, իհարկե, քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այսօրվա բանակցային գործընթացը, և ես վստահ եմ խորապես կրկին քննարկելու ենք: Այստեղ՝ Վիեննայում է գտնվում նաև ԵԱՀԿ կենտրոնակայանը, մի կազմակերպություն, որ տարիներ ի վեր ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում: Վերահաստատեցի այս խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը, բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մեր հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում, որը խնդրի մանրամասներին լավագույնս տիրապետող միջազգային կառույցն է:
Այցի արդյունքներով մեր համատեղ հայտարարությամբ ամրագրված է, որ Ավստրիան՝ որպես բարեկամ երկիր, որը հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղությամբ, միջազգային հարաբերություններում իր բարձր համբավին և չեզոք պետության կարգավիճակին համահունչ շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա:
Անշուշտ, Ավստրիայի հետ հարաբերություններում անհնարին է չանդրադառնալ մեր ժողովուրդների պատմամշակութային կապերին: Մենք շնորհակալ ենք Ավստրիայի կառավարությանը, ժողովրդին՝ մեր համայնքի նկատմամբ դրսևորած բարեհաճ վերաբերմունքի համար, և այդ բարեհաճ վերաբերմունքի արդյունքում է նաև, որ Վիեննան դարձել է հայագիտության և հայապահպանության կենտրոններից մեկը՝ ի դեմս Մխիթարյան միաբանության: Եվ պատահական չէ, պարոն Նախագահ, որ Ֆրանց Վերֆելը ծնվել է հենց Ավստրիայում:
Շնորհակալություն: Այժմ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին:
Երեկ՝ քառյակի հրավիրած ասուլիսից հետո, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Հայական Վարկած»-ի հետ զրույցում ներկայացրեց իր տեսակետը իշխանությանը ներկայացված 12 կետից բաղկացած պահանջների վերաբերյալ. «Կետերի բովանդակությունն ինձ համար այնքան կարևոր չէ, որքան այն, որ չորս տարբեր մոտեցումներ ու տեսակետներ ունեցող քաղաքական ուժեր մի թղթի տակ ստորագրում են և խնդիրներ են դնում, այսինքն՝ այս փաստաթղթի քաղաքական ենթատեքստը շատ ավելի կարևոր է, ժողովրդի համար ավելի հուսադրող է, քան բովանդակային կետերը, որոնք կարող են փոխվել, ավելանալ, քաղաքական արժե՛քն է կարևոր»։
Քառյակի ներկայացրած պահանջներից մեկն էլ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն է, որը կարևորեց պատգամավորը՝ նշելով. «Քառասուն գողեր ու հանցագործներ, փողով ընտրված պատգամավորներ քիչ կլինեն։ Բոլորը գիտեն, որ մեծամասնական կարգով ընտրվում են մարդիկ, որոնք 15 տարի խորհրդարանում բերան չեն բացել, գրագետ չեն, անգամ սովորական կենսագրություն չեն կարող գրել։ Ճնշելով տեղի գյուղապետերին և իշխանական մեխանիզմի աջակցությամբ պատգամավոր են դառնում, կոճակ են սեղմում, նրանցից ոչ մեկն այստեղ պատգամավոր չի աշխատում։ Համամասնականի դեպքում դրա վտանգը կքչանա»։
Քառյակի պահանջներում թեև ներկայացված չէր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, սակայն Արամ Մանուկյանի համոզմամբ՝ այն պետք է քառյակի ուշադրության կենտրոնում լինի. «Դա խայտառակություն է, այլանդակություն է այն հիմքը, որով ներկայացվել է, այսինքն՝ նրանք հաշվարկել են, թե որքան փող է պետք, ստացել են այս նոր սակագինը։ Կարծում եմ, որ քառյակն իր հաջորդ քայլում պետք է անդրադառնա էլեկտրաէներգիայի նոր սակագնի ավելացմանը խոչընդոտելուն»։
Երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվարկել էր, որ սպառողների համար էլեկտրաէներգիան պետք է թանկանա շուրջ 10%-ով, կարծես քաղաքական դաշտում և հասարակության մեջ լուրջ արձագանքներ ու բողոքներ չեղան:
Ըստ պատգամավորի՝ «Լռություն չէ, դեռ կազմակերպող չկա, քննարկում չի եղել, ակտիվություն կլինի։ Դեռ այդ հարցը չի հասունացել, որ արձագանքներ լինեն, և Աստված տա, որ դրան չհասնի, պետք է փորձենք կանխել այս փուլում»։
Մարինե Ամիրյան
ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանին մի քանի հարց ուղղեցինք կապված ԱԺ դահլիճում իր պատգամավորական աթոռի տեղի փոփոխության հետ։ Հիշեցնենք, որ Բոթոյանը հեռացել էր ՕԵԿ-ի իր տեղից ու տեղափոխվել անկախ պատգամավորների շարք։ Մեր զրույցում նա ասաց. «Դե էնտեղ է անկախ պատգամավորների շարքը, ես էլ տեղափոխվել եմ»։ Հարցին, թե ինչպես են հարաբերությունները ՕԵԿ մյուս պատգամավորների հետ, Բոթոյանը կարճ պատասխանեց. «Նորմալ»։ Իսկ մյուս հարցին, թե ՕԵԿ-ը ընդդիմությո՞ւն է, նա կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Բա ի՞նչ է»։
Ի դեպ, Բոթոյանի պատգամավորական տեղի փոփոխությունից հետո իր տեղը չի կարողանում գտնել նորաթուխ հանրապետական Վահրամ Մկրտչյանը. Բոթոյանին անկախ պատգամավորների շարք տեղափոխելու համար Մկրտչյանին հանեցին իր նախկին տեղից։ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալուց հետո նրան տեղավորել էին անկախների շարքում, որովհետև ՀՀԿ հատվածում տեղ չկար։ Բոթոյանի՝ ՕԵԿ-ից դուրս գալուց հետո Մկրտչյանին վերջապես տեղափոխեցին հարազատ միջավայր, որովհետև Բոթոյանը նախկինում նստում էր ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի արանքում, և Մկրտչյանը, այդ տեղում հայտնվելով, կպավ Հանրապետականին։ Բայց այդ տեղում մնաց ընդամենը մեկ օր, որովհետև հիմա էլ տեղափոխել են պատգամավոր Արման Սահակյանի տեղը, Սահակյանին էլ բերել Բոթոյանի տեղը։ Տպավորություն է, թե ՀՀԿ խմբակցությունում Մկրտչյանին դրել են մալադոյի տեղ ու գանյատ են անում:
Հայկական ժամանակ
Մեր տեղեկություններով, ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը մտմտում է ԱԺ ներքին կանոնակարգ ստեղծելու մասին:
Ըստ այդմ, նախատեսվում է որոշակի չափանիշներ սահմանել և պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար: Խոսքը մասնավորապես հագուստի չափանիշների «դրես-կոդի» սահմանման, լրագրողների աշխատանքային վարքականոնների և այս կարգի մեկ-երկու հարցի մասին է:
Նման մի կանոնակարգ ժամանակին մշակել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ով, սակայն, չհասցրեց այն շրջանառության մեջ դնել:
Ենթադրվում է. որ Գասպարյանը կօգնի Թովմասյանին՝ գաղափարը կյանքի կոչելու համար: Այս ամենը, սակայն, խիստ նախնական է, և դժվար է ասել՝ կիրականացվի, թե ոչ:
Համենայնդեպս, վերջին շրջանում որոշակի նոր կանոնների սահմանման անհրաժեշտության մասին ակտիվորեն խոսվում է նաև պատգամավորների շրջանում:
Հայկական ժամանակ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Գարեգին Մելքոնյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975 թ., 8 ապրիլի, ք. Երևան
Կրթություն
1992-1997 թթ. — Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1996-1997 թթ. — ՀՀ առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության նախարարություն, գլխավոր մասնագետ
1997-1999 թթ. — ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համաձայնագրերի բաժնի պետ
1999 թ. — ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ
2000-2001 թթ. — ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության զբոսաշրջության վարչության պետ
2001-2002 թթ. — ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2002-2005 թթ. — ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2005-2011 թթ. — Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ
2011 -2014 թթ. — ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2014 թ. հունիսի 10-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Մասնակցել է արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.