01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...Երեկ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կազդի Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ու Վրաստանի միջև բեռնափոխադրումների վրա:
Ըստ մամուլի հրապարակումների, Վրաստան կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը այդ հարցը քննարկել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
Ի պատասխան Բեգլարյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել, և ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ խնդիրներ չեն առաջանում. «Բոլորովին չկա նման բան: Ես մասնակցել եմ այդ պետական այցին, եղել եմ Սերժ Սարգսյանի հետ: Դա խնդիր չի»,- ասաց Բեգլարյանը:
Նախարարի այս լավատեսական վստահեցումները, սակայն, այնքան էլ համոզիչ չեն թվում: Պարզապես ներկայումս այդ հարցը չի քննարկվում և չի շոշափվում միայն այն պատճառով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչպես պետք է կանոնակարգվի բեռների շրջանառությունը ՄՄ անդամ հանդիսացող Հայաստանի և ՌԴ-ի միջև երրորդ երկրների տարածքով: Ավելի մեծ է հավանականությունը, որ Վրաստանի՝ Եվրամիության հետ ավելի խոր ինտեգրման և Հայաստանի՝ ՄՄ լիարժեք անդամ դառնալուց հետո ՀՀ և ՌԴ միջև տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում որոշակի բարդություններ առաջանան:
Հայկական ժամանակ
Որ «մեծամասնական-համամասնական» խնդիրը լակմուսի թուղթ է՝ իշխանություն-ընդդիմություն լինելու համար, ցույց է տալիս նաև հանգամանքը, որ նույն գործիչներն ու կուսակցությունները, երբ իշխանություն են՝ պայքարում են համամասնականի դեմ, իսկ երբ տեղափոխվում են ընդդիմություն՝ դառնում են համամասնականի ջերմ ջատագովը: Դա կարելի է, մասնավորապես, ասել առաջին և երկրորդ նախագահների ու նրանց շուրջը համախմբված քաղաքական ուժերի մասին:
Իրականում խնդիրը, կարծում եմ, մտացածին է: Չնայած իշխանության և ընդդիմության կողմից մշտապես բերվող փաստարկները ռացիոնալ հատիկ ունեն, բայց խորհրդարանի ամենահրատապ խնդիրը հաստատ այն 41 տեղերը չեն, որոնք զբաղեցրել են «մեծամասնական» պատգամավորները: Ի դեպ, այսօր նրանց թվում է հաջողված պատգամավոր Էդմոն Մարուբյանը, որը դժվար թե որևէ ցուցակով անցներ Ազգային ժողով: Հայաստանի խնդիրը արդար ընտրություններն են, և այդ խնդիրը «մեծամասնական-համամասնականի» հետ որևէ կապ չունի: ՌԴ Պետդումայի ընտրությունները 100 տոկոսով համամասնական են: Պետդուման 100 տոկոսով գտնվում է Պուտինի գրպանում:
Առավոտ
Բաց նամակ ՀՀ վարչապետին.
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից հնչեցրած գնահատականները ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ու ակտիվիստների հասցեին առնվազն կարելի է գնահատել որպես իշխանական սնապարծության և ինքնագոհության հորդում:
Մարդիկ ակտիվորեն պայքարեցին պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ, իսկ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հանրությունը կրկին հիասթափություն ապրի հասկանալով, որ այս երկրում ոչինչ էլ չի կարող փոխվել:
Կառավարությունն օրենսդրական զարտուղի ճանապարհով այն փաթաթեց աղքատության ճիրաններում տառապող ժողովրդի վզին: Մի՞թե ամենաթողություն չէ այն, որ մինչ այսօր չքննարկվեց ու չպատասխանեցին հասարակության մեջ ակտիվորեն շրջանառվող այն լուրերին, թե՝ իբր օֆշորում 6 ամիս առաջ հայտնված հաշվեհամարին պետք է փոխանցվեն միլիարդավոր դրամներ:
Վարչապետն ասում է՝ իշխանավորն էլ ունի ինքնասիրություն և պետք չէ նրան նվաստացնել: Հարց է. ո՞րն է ավելի վիրավորական, ընչազուրկ ժողովրդից, երիտասարդ մասնագետից, իշխանության ազնիվ աշխատակցից վերցրած գումարները երկրից հանելը, և օֆշորում շրջանառության միջոցով կապիտալ ձեռք բերելը, թե՞ 10 դրամ այդ նույն իշխանության դեմքին շպրտելը: Ո՞վ է մեղավոր. իշխանությունը, թե՞ խաբված ու թալանված ժողովուրդը. երկու դեպքում էլ իշխանությունը:
Հայտարարություն անելիս Հովիկ Արգամիչը երևի տեղյակ չէր, որ վերջին 5 տարում ՀՀ տարածքում Արմեն Գևորգյանի վերահսկմամբ մոտավորապես 60 մլն դոլար արժողությամբ հակակարկտային կայաններ են տեղադրվել, (որոնք նույն վիճակում են ինչ 124 միլիոն դրամով ձեռք բերված տխրահռչակ բիոզուգարանները), իսկ գյուղացիների բերքը, միևնույն է, կարկտից ոչնչանում է:
Իհարկե, գործող վարչապետը Հայաստանում միակն է, ով կարողացել է հողից անբավ հարստություն դիզել և կառուցել միլիոնավոր դոլարներ արժեցող առանձնատներ և բնականաբար, գյուղացիները և ակտիվիստները, որոնք ճանապարհ են փակում, իր իսկ խոսքով անարխիա ու ամենաթողություն սերմանող հակապետական գործիչներ կարող են դիտվել: Նրանք են, որ «քայքայում են» մեր երկրի օրինականությունն ու «հարված են հասցնում» 60 մլն դոլար փոշիացնող իշխանավորների բարի անվանը և «թույլ չեն տալիս» անաղմուկ վայելելու իշխանական դրախտը:
Պարոն Աբրահամյանի գնահատման չափանիշները երևի թե այնքան են աղավաղվել, որ հանուն պատմական մշակութային արժեքների պայքարողներին անվանում է վտանգավոր ու պետական կարգերին սպառնացող հակաօրինական տարրեր, որոնց դեմ պայքարելու համար կոչ է անում մոբիլիզացնելու երկրի իրավապաշտպան մարմինների ուժերը և անգամ հրավիրելու խորհրդականներ արտերկրից:
Եվ ինչպես կարող էին վարչապետի ասածները ծիծաղ չառաջացնել փորձառու գեներալների մոտ, որոնք պետական պաշտոնյա Արգամիչի կենսագրության չափ ծառայություններ ունեն այս երկրի համար: Ո՞ւմ պատվերն էր կատարում վարչապետը և ի՞նչ էր ուզում ցույց տալ:
Գալիք հասարակական շարժումներն ու զարգացումներն իրենց հետ բերելու են նոր լարվածություններ և ուժերի բախումն ավելի է սրվելու. մի կողմից հանրապետական կուսակցության կլանն ամեն կերպ ցանկանալու է հավերժացնել իր իշխանությունը, իսկ մյուս կողմից ակտիվանալու են հասարակական ու քաղաքական շարժումները:
Հովիկ Աբրահամյանը փորձում է ծառայել Սերժ Սարգսյանին, սակայն իր քայլերով ավելի ծանր հարված է հասցնում Սերժ Սարգսյանի հեղինակությանը՝ հասարակական շրջանում:
Ցանկացած երկրում, եթե որևէ քաղաքական գործիչ որպես Ազգային ժողովի նախագահ, փակեր Արարատյան դաշտում գործող պոմպակայաններն ու ջրհորները, իսկ երեք ամիս հետո, որպես վարչապետ, կառավարության նիստում հայտարարեր այդ նույն փակված ջրհորների բացման մասին և հատկացներ 550 մլն դրամ, նրանով կզբաղվեին իրավապահ մարմինները:
Երկրի համար դժբախտություն հանդիսացող անարխիան ու ամենաթողությունն այն է, երբ իշխանավորները կարող են առանց պատասխանատվության ու խղճի խայթ զգալու թալանել, գռփել, կործանել մի ամբողջ պատմական հայրենիք:
Պարոն վարչապետ, դուք, որ Արցախյան ազատամարտի տարիներին, ոչնչով աչքի չընկաք, դուք, որ ձեր պաշտոնավարման բոլոր օրերին միայն ձեր անձի մասին մտածեցիք, մի խանգարեք հասարակության ակտիվ խավերին՝ պայքարելու մեր երկրի ապագայի համար:
Արցախյան ազատամարտի մասնակից, Պահեստազորի գնդապետ,
պատմաբան-հասարակագետ Վոլոդյա Հովհաննիսյան
Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ:
Ինչպես հայտնում են ՀԱԿ մամուլի ծառայությունից, նիստում վարչությունը կազմավորել է Քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման ու Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները:
Փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը հաղորդում են ներկայացրել Քառյակի մաս կազմող ուժերի հետ ընթացիկ համագործակցության և Քառյակի հետագա անելիքների վերաբերյալ:
Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասին:
Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել ամռան ընթացքում` աշնանը սպասվող քաղաքական ակտիվ գործընթացներին ընդառաջ, տարածքային կառույցներում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:
«Անի պլազա» հյուրանոցում ընթանում է «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը:
***
Ստեփան Սաֆարյանն իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ դուրս է գալիս վարչության կազմից:
***
Փակ քվեարկության արդյունքում հաստատվել է կուսակցության նոր վարչության կազմը: Վարչության անդամների թվակազմն ընդլայնվել է՝ 11-ից դառնալով 15: Վարչությունում ընդգրկվել են’ Աբասյան Գայանե, Արզումանյան Ֆիլիպ, Բախշյան Անահիտ, Գրիգորյան Անդրանիկ, Հակոբյան Ռուբեն, Հասան-Ջալալյան Ստեփան, Հովհաննիսյան Վահագն, Հովհաննիսյան Րաֆֆի, Ղազարյան Հովսեփ, Մանուկյան Հրայր, Մարգարյան Գագիկ, Մարտիրոսյան Արմեն, Մարտիրոսյան Ռշտուն, Մուրադյան Սուսաննա, Փոստանջյան Զարուհի:
Ուղիղ միացումն՝ 1in.am-ի
Հայկական պատվիրակությանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացրած բանաձևի նախագիծը ԵԽԽՎ-ի որևէ մարմնում այդպես էլ չի քննարկվել:
Այս մասին երեկ երեկոյան մեր թղթակցի հետ զրույցում Ստրասբուրգից հայտնել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ադրբեջանական նախագիծը նախատեսվում էր քննարկել երեկ, ԵԽԽՎ բյուրոյում:
Հայկական ժամանակ
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մինչև հուլիս պատրաստ չի լինի: Թեև Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարճրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից հետո կայացրած որոշման մեջ ասվում է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել Հայաստանի անդամակցության պայմանագիրը, կան որոշ «տեխնիկական» խնդիրներ, որոնք փաստորեն այնքան էլ «տեխնիկական» չեն, եթե դառնում են նման հետաձգման պատճառ:
Թե ո՞րն է նման անորոշության պատճառը՝ ոչ ոք չի խոսում, իշխող ՀՀԿ-ականներն էլ ոչ միայն չգիտեն, այլև չեն էլ պատկերացնում, թե ի՞նչ է ասել «տեխնիկական» խնդիրներ, ինչո՞ւ փաստաթուղթը պատրաստ չէ: Նրանք խուսափում են խոսել ԵՏՄ-ի թեմայով. ասում են, որ մինչև հուլիսի 1-ը պայմանագիրը մասամբ էլ պատրաստ չի լինի: Իսկ թե ե՞րբ պատրաստ կլինի՝ անհայտ է:
Չորրորդ ինքնիշխանություն
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ փոխոստիկանապետին և Երևանի քաղաքապետին հակադարձելուց հետո Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerkir.am-ին հայտնել էր, որ առանձին տեքստով անդրադառնալու են նաև էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի գնահատականներին՝ կապված «Որոտան»-ի վաճառքի հետ:
Ստորև ներկայացնում ենք Վիկտոր Սողոմոնյանի պատասխանը՝ Արմեն Մովսիսյանին:
«Ցավոք, կառավարությունում տասից ավելի տարիներ աշխատած նախարարը չի հասկացել /կամ ձևացնում է, որ չի հասկացել/ տարբերությունը կառավարության կողմից ձեռնարկության` իբրև գույքային համալիրի մասնավորեցման և կառավարության համաձայնությամբ ձեռնարկության իսկ կողմից ակտիվների օտարման միջև:
Առաջին դեպքում դա օրինական մասնավորեցում է` գումարները մտնում են ՀՀ բյուջե և, համապատասխանաբար, ծախսվում Ազգային ժողովի վերահսկմամբ: Իսկ երկրորդում՝ թաքնված /ապօրինի ու անհասկանալի/ սեփականացում է, որի միջոցները գնում են ձեռնարկության սեփական հաշիվներին և, համապատասխանաբար, կարող են ծախսվել՝ շրջանցելով խորհրդարանը: Վատ շարժառիթ չէ այդ ձևով 180 միլիոն դոլար ձեռքի տակ ունենալու համար:
«Որոտանի» վերաբերյալ որոշումը հենց այդպիսին է` կառավարությունը հավանություն է տալիս ձեռնարկության կողմից իր բոլոր էներգետիկ ակտիվների օտարմանը, իսկ գործարքի միջոցները /180 մլն դոլար/ պետք է գնան մի ձեռնարկության հաշիվներին, որը արդեն, փաստորեն, գոյություն է ունենալու միայն թղթի վրա: Ի դեպ, Որոտանը 2006թ. հանվել է մասնավորեցման ծրագրի ցանկից /ՀՕ-124-Ն 31.05.2006թ./, այսպիսով, իբրև գույքային համալիր, ձեռնարկության ի՞նչ մասնավորեցման մասին է խոսում նախկին նախարարը: Նրա կողմից բերված օրինակները ոչ մի ընդհանուր բան չունեն «Որոտան»-ի արտասովոր վաճառքի դեպքի հետ:
Իսկ Հրազդանի ՋԷԿ-ը ընդհանրապես վաճառվել է «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում՝ ԱԺ-ի կողմից համապատասխան օրենքի ընդունմամբ և Սահմանադրական դատարանում նախնական քննարկմամբ: Ա.Մովսիսյանի հայտարարությունն այն դեպքն է, որի համար մտածվել է «Լռությունը ոսկի է» ասացվածքը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ որակի խորհուրդներ կարող է տալ այսպիսի «խորհրդականը» նախագահին»:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը:
«Հժ»-ի տեղեկություններով, սույն հաստիքացուցակով կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում:
Բացի այն, որ երեկ Աժ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի ու ևս մի քանի հոգու վերջնահաշվարկն էր արվում, նաև խոսվում է հասարակայնության հետ կապերի վարչությունում հնարավոր փոփոխության մասին:
Նաև Թովմասյանն Աժ մի շարք վարչությունների պետերի կնշանակի՝ իրավաբանական, տնտեսագիտական վարչությունների ու հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի:
Միևնույն ժամանակ, նոր աշխատողներ են ընդունվում, օրինակ՝ պատգամավորներից մեկի 63-ամյա քենին:
Հայկական ժամանակ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Տիգրան Սարգսյանին շնորհել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահը մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը Տիգրան Սարգսյանին նշանակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)։
Իսկ Թաթուլ Մարգարյանն ազատվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից:
-
-
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.