21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...Երեկ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխան կտար Կիսելյովին, եթե ներկա գտնվեր հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստին:
Այդ մասին խոսելով Սեդրակյանն ասաց. «Ես որ ընդեղ լինեի, սև Կիսելյով կբերեի գլխին: Սամբո կանեի»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Սեդրակյանը ու նշեց, որ իր համար անընդունելի է, որ ռուսերենը հայերենից գերադասվի. «Ո՞նց կարող ա նման բան լինի, հայերենն է մեր լեզուն, ռուսերենը ոնց որ անգլերենը, կարող են գոյություն ունենալ, էդքան բան: Մեր լեզուն հայերենն է»,- ասաց նա:
Հայկական ժամանակ
Այսօր Վրաստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հայաստանի և Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների արդյունքներով
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ լրագրողներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ես շնորհակալ եմ Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին հրավերի ու ջերմ ընդունելության համար, անչափ ուրախ եմ հյուրընկալվել եղբայրական Վրաստանում:
Մեծարգո՛ պարոն Նախագահ, թույլ տվեք մեկ անգամ ևս վերահաստատել բարեկամության և փոխըմբռնման ոգով Ձեզ հետ աշխատելու մեր ջերմ ցանկությունն ու պատրաստակամությունը: Մենք անչափ կարևորում ենք այս այցը Վրաստան, որի շրջանակներում Ձեզ հետ ունեցանք և վստահ ենք ունենալու ենք գործնական և արդյունավետ բանակցություններ և քննարկումներ հայ-վրացական հարաբերությունների հագեցած օրակարգի շուրջ, մենք ունենք հարցերի լայն շրջանակ և, անպայման, կարողանալու ենք ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարները:
Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է: Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ: Մենք մշտապես հարգել ենք միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրիս առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը և ուրախացել ենք դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով և միմյանց հետ:
Ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթանն է տնտեսական համագործակցության աշխուժացման համար: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում արդեն ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը և բազմաթիվ այլ ոլորտներ: Ե՛վ անցյալ տարի, և՛ ընթացիկ տարում մենք գրանցել ենք առևտրաշրջանառության աճ, և ես վստահ եմ, որ մենք ունենք դեռևս չօգտագործված շատ մեծ ռեզերվներ:
Մենք կարևորեցինք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի և տարբեր խմբերի աշխատանքը, պայմանավորվեցինք, որ պետք է ակտիվացնել այդ շփումներն ու փոխանակումներն: Սա հնարավորություն կտա այդ խմբերին քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները և, իհարկե, ձեռք բերել նոր պայմանավորվածություններ: Անդրադարձանք, անշուշտ, նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրացի գործընկերներին ներկայացրեցինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարները: Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում:
Իհարկե, տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կարևորեցինք միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման պահպանումը: Սա ևս չափազանց կարևոր հանգամանք է: Վրաստանի Նախագահի հետ մենք միակարծիք ենք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Անշուշտ, մենք անդրադարձանք նաև մեր հումանիտար համագործակցությանը, քանի որ միգուցե մի քիչ պատկերավոր եմ ասում, իմ կարծիքով, մեր համագործակցությունը հումանիտար ոլորտում կարևոր է նույնիսկ, քան համագործակցությունը տնտեսության ոլորտում, որովհետև մենք շատ-շատ երկար ենք ապրել այս տարածաշրջանում և բազմաթիվ են դեպքերը, երբ մենք ունեցել ենք մշակութային ներթափանցումներ, այսինքն՝ հարստացել է և՛ վրացական մշակույթը, և՛ հայկական: Եվ, իհարկե, շատ շնորհակալ եմ Վրաստանի Նախագահին, որ ընդունեց մեր առաջարկը՝ այսօր Թբիլիսիում անցկացնել համերգ՝ նվիրված մեծ արվեստագետ Սայաթ-Նովայի հոբելյանին, որի արվեստը, որի ստեղծագործությունն ամենավառ օրինակն է մշակութային փոխլրացման, մշակութային ներթափանցման:
Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և կրկնեմ՝ ուրախ եմ, որ գտնվում եմ եղբայրական Վրաստանում:
Իր քաղաքական գոյության ընթացքում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ստրկական հավատարմությամբ ծառայել է իր բոլոր տերերին, իսկ Սերժ Սարգսյանի օրոք, վերջինիս քաղաքական նպատակների համար հենց ծնունդ է առել Արթուր Բաղդասարյան քաղաքական գործիչը:
Երկու անգամ նա աճպարարարական քաղաքական խաղերով փախավ ընդդիմադիր դաշտ, անբարո ստախոսությամբ ստեղծեց հասարակական կարծիք և ընտրություններում ձայներ հավաքելով իր կարիրիստական պաշտոնամոլական երազանքներն իրականացրեց, իշխանությունների և կառավարող օլիգարխիայի հավատարիմ ծառան, բոլոր պաշտոններում իր կուսակցության հետ միասին անշեղորեն իրականացրեց իշխող կառավարության և նախագահի քաղաքական կամքն ու ձգտումները:
Ամեն անգամ խաբեբայությամբ փախչելով իշխանական կոալիցիայից նա գալիք համապետական ընտրություններում իշխանությունների հետ գաղտնի բանակցությունների միջոցով ապահովում էր իր տեղը տաքուկ պաշտոնների ցանկում, իր ապրած կյանքով ու քաղաքական գործունեությամբ նա կարողացավ անբավ հարստություն կուտակել և ասում են, որ Աշտարակի մոտ մի քանի տասնյակ հեկտարների վրա փռված գինու-կոնյակի գործարանը՝ թուրքական ոճով կառուցված պարսպով հենց նրա սեփականությունն է:
Այնքան անբարոյական ու ապազգային եղավ Արթուր Բաղդասարյանի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, որ անգամ ազգային հպարտության ու գիտակցության դեմ են կատարվեցին ոտնձգություններ:
Նախագահական ընտրություններից առաջ, բոլորս հիշում ենք, այն տեսահոլովակները, որտեղ Արթուր Բաղդասարյանն օգնություն ու փրկություն էր փնտրում Եվրոպական կառույցներում: Մեծահոգի հայ ժողովուրդը սատար կանգնեց օգնություն հայցողին և ձայներ տվեց նրան: Եվ ի զարմանս մեզ՝ հաջորդ օրը նա իշխանական թևում էր և հրճվալից ժպիտով ստանձնեց նոր պաշտոն: Նա բոլոր քաղաքական զարգացումների մեջ տեսնում է ոչ թե ժողովրդի ու հասարակության բարօրությունը, երկրի ապագան, այլ իր ու միայն իր սեփական անձի համար ցանկալի որևէ պաշտոն կամ շահույթ:
Ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանը նորից լքեց իշխանական թևը և ի՞նչ է ցանկանում նա անել: Չլինելով լուրջ ինտելեկտի տեր անձնավորություն՝ նա հավակնում էր երկրի վարչապետի կարևորագույն պաշտոնին և այդ վայ-հայրենանվեր գործիչը դավաճանեց իր բոլոր սկզբունքները և տասնամյակներ ապրած քաղաքական կյանքին իր պաշտոնամոլական նկրտումները չբավարարված համարելով: Նա այսօր փորձում է նորից հասարակության ուշադրությունն իր վրա բևեռել՝ որպես ընդդիմադիր, հալածված գործիչ, որպեսզի գալիք ընտրություններում կարողանա ձայներ շահել և նոր սահմանադրությունից բխող քաղաքական վարչատնտեսական դաշտում իր շահաբաժինը ունենալ:
Կարելի է առանց դյուզն իսկ կասկածի հայտարարել, որ Արթուր Բաղդասարյանն ու նրա կուսակցությունն ապազգային շահամոլների մի խումբ է, որոնք զուտ իրենց շահից ելնելով դավաճանում են ամենքին ու ամեն ինչ: Մերժելի ու զզվելի է «առնետների» նման պահվածքը, երբ մեր պետության ու ժողովրդի առաջ գոյապայքարի խնդիրներ են ծառացած:
Արցախյան ազատամարտի մասնակից, պատմաբան-հասարակագետ,
գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նրանց համատեղ առաքելությունն արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համազեկուցողների հետևողական ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Երկուստեք նշվել է, որ իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված խորքային բարեփոխումները եղել են հետևողական: Զրուցակիցների համոզմամբ, առաջընթացը տեսանելի է:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-ԵԽ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված նախագծերը ուղղակի կամ անուղղակի առնչվում են Հայաստանի պարտավորություններին՝ աջակցություն արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն:
ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով, Հանրապետության Նախագահը կարևորել է նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների կատարած աշխատանքը և վստահություն հայտնել, որ կառուցողական համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և ոստիկանության ոլորտներում բարեփոխումների և այդ ոլորտներում դեռևս առկա խնդիրների շուրջ:
ՀՀ Նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ևս:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում որոշվեց մինչև հունիսի 15-ը հետաձգել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրման ժամկետը: Այնուհետև պարզորոշ տեղեկատվություն տարածվեց, որ Ռուսաստանը ջանքեր է թափում Ադրբեջանին ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ և այսօր էլ ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը մեկնում է Բաքու, իսկ մի քանի օրից կայցելի նաև Հայաստան:
Հայաստանը կրկին լուրջ գործընթացների առաջ է կանգնած և կրկին որոշվում է հայ ժողովրդի ճակատագիրն ու դեռևս պարզ չէ Ռուսաստանի վերջնական դիրքորոշումը Հայաստանի, Ղարաբաղի հարցի նկատմամբ ընդհանրապես: Կրկին փորձ է արվում «առևտուր անել» մեր թիկունքում, օգտագործելով ղարաբաղյան խաղաքարտը:
Եվ ինչ, Ռուսաստանը մի՞թե կկրկնի անցած դարաշրջանի իր պահելաձևը, թե վերջապես կունենա կայուն հայանպաստ դիրքորոշում…Անձամբ ես կասկածում եմ, որովհետև մեծ գրավ է դրված այդ խաղաքարտի վրա…Ռուսաստանն ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Ադրբեջանն անդամակցի Եվրասիական միությանը, իսկ Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի այնպիսի կարգավիճակում չէ, որ հեշտությամբ, առանց լուրջ ակնկալիքների, առանց այդ հարցերի շուրջ «առևտուր» անելու համաձայնվի: Համաձայնվելու դեպքում էլ, նրա առաջնահերթ պահանջը կլինի Ղարաբաղի հարցն ի օգուտ իրեն լուծելու երաշխիքները:
Կասկած չկա, որ Լավրովի առաջիկայում Բաքու կատարելիք այցի օրակարգում առաջնային հարցը հենց սա է լինելու: Եվ ամենևին էլ նպատակը անցակետի խնդիրը չէ, ինչպես ոմանք կարծում են, դա երկրորդական է Ղարաբաղյան թնջուկի լուծման ընդհանուր հարցերի շրջանակում և Ադրբեջանն ամենևին էլ այդքան հեշտությամբ չի «տրվի» ռուսներին և օգտվելով Ռուսաստանի ներկայիս անորոշ, «իզգոյ», ցայտնոտային իրավիճակից կփորձի թանկացնել և «հետույք խաղացնել», փորձելով շահել հնարավորինս ավելին…
Եթե այս անգամ էլ Ռուսաստանը զիջի դիրքերը և հերթական անգամ կանգնի իր մեծաքանակ ռազմական տեխնիկա գնող հավատարիմ գնորդի կողքը և ոտնահարի Հայաստանի, հայ ժողովրդի շահերը, ապա Հայաստանում կտրուկ կաճեն առանց այդ էլ նկատվող հակառուսական տրամադրություններն ու թշնամանքը:
Հավանաբար Հայաստանում ՌԴ դեսպանատանը հասկանում են ու պետք է, որ ահազանգեն այդ օրեցօր աճող տրամադրությունների և անվստահության մթնոլորտի վերաբերյալ:
Ինչևէ, ցավոք մեզ կրկին ոչինչ չի մնում անել, քան «հանգիստ», համբերատար հետևել գործընթացներին…
Միայն թե նորից գնացքից չուշանանք…»:
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարտավոր է անհապաղ բողոքի նոտա հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն, ինչպես նաև՝ բոլոր այն միջազգային կազմակերպությունների քարտուղարություններին, ովքեր պատրաստվում են Բաքվում կազմակերպել որևէ միջոցառում: Պահանջը մեկը պետք է լինի՝ այդ երկրում չկազմակերպել իրենց միջոցառումը, քանի որ նրանք ոչ միայն ունակ չեն քաղաքակիրթ ընդունելու հակառակորդ երկրի ներկայացուցիչներին, ոչ միայն վիրավորում են նրանց մարդկային ու ազգային արժանապատվությունը, այլև անգամ սպառնալիքներ են տեղում, ինչպես այսօր Թևան Պողոսյանի հասցեին է հնչել: ՆԱՏՕ-ի ԽՎ-ին ու նրանց պետք է հիշեցվի նախկին միջադեպերը (2012թ. Եվրանեսթ ԽՎ, 2004թ.ՆԱՏՕ-ի Ռոուզ Ռոութ սեմինար և այլն), որ այդ երկիրն ուղղակի վտանգ է ներկայացնում բոլորին, իսկ նման միջոցառումներն ավելի են ուժեղացնում ռազմատենչ ու ֆաշիստ վարչախմբին»:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: 2007թ. ընդունված օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումին պետք է կցվեն նաև հայցադիմումը և կից փաստաթղթի պատճենները ստանալը հավաստող փաստաթղթերը: ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով նշված իրավանորմի սահմանադրականության հարցը, 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով այն ճանաչել է Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
Նույնաբովանդակ ձևակերպմամբ դրույթ է ամրագրվել նաև 2014թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, հանգամանք, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը: Հարցին լուծում տալու նպատակով առաջարկվում է օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված դրույթը խմբագրել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ ձևակերպմամբ: Նշված փոփոխությունից բխող անհրաժեշտ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում՝ դատարանի համար հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման հետ հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները նույնպես պատասխանող կողմին ուղարկելու պարտադիր պայման ամրագրելով: Օրինագծի ընդունմամբ օրենսգիրքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
Կառավարության հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը: Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Եվ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ օրենքում առաջարկվող փոփոխություններն համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում, երեկ դրանց վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՀ նախագահը: «Մեծ զիջում ենք անում, — հավելել է վարչապետը, — տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից»:
Նիստում հավանություն է ստացել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով հստակ սահմանվում են այն դեպքերը, որոնց պարագայում սեփականության չօտարված մասի սեփականատերը իրավունք ունի օտարում պահանջել, ինչպես նաև սեփականության չօտարված մասի օտարման պահանջի քննարկման կարգը: Իրավական ակտն ընդունելու արդյունքում կկանոնակարգվեն սեփականության չօգտագործված մասի օտարման հիմքերը և ընթացակարգերը, ինչպես նաև կհստակեցվի դատական կարգով սեփականության օտարումը:
ՀՀ կառավարությունն հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս համատեքստում նշել է, որ ս.թ. հուլիսի 1-ից մոտ 200 հազար պետական աշխատողների աշխատավարձն է բարձրացվելու: Այս իրողությունը նաև նպատակային սոցիալական վճար սահմանելու հիմք է: Կառավարության կողմից շատ համարձակ քայլ է հուլիսի 1-ից աշխատավարձի բարձրացմանը 38 մլրդ դրամ հատկացնելը: Հանրությունը, Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան այս իրողությունը, — շեշտել է վարչապետը:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2014թ. հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկությունը նշանակված է 2014 թ. հունիսի 29-ին` թեկնածուների նույն կազմով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը խորհրդարանում սկսում է շատ կարևոր, կարելի է ասել, առանցքային անձ դառնալ, թեև երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա, ըստ էության, չի ցանկացել դա խոստովանել:
Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ցեղասպանության թեմայով կազմակերպված Աժ լսումների ժամանակ մասնակիցներին տրված նյութերի փաթեթում Կարինե Աճեմյանի անվան դիմաց մի շարք պաշտոններ են նշված եղել՝ ՀՀ և ԼՂՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար, Միջխորհրդարանական միության անդամ: Աճեմյանը. սակայն, պնդում էր, թե ինքն այդ խմբերի ղեկավարը չէ: ԱԺ կայքում նմանատիպ խմբերի կազմը սկսվում է ղեկավարի անունից, ու վերոնշյալ խմբերում Աճեմյանի անունը առաջինն է:
Հայկական ժամանակ
Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քարորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»:
Մի կողմ դնենք՝ ում են այդ մտադրությունները դուր գալիս, ում՝ ոչ: Ավելի լավ է մտածենք՝ արդյոք այդ ծրագիրը իրագործելի՞ է: Ինձ, օրինակ, թվում է, թե որ կողմից էլ նայես, դա կատարյալ ուտոպիա է, որի քննարկման վրա անգամ չարժե ժամանակ ծախսել: Ռուսաստանի ղեկավարությունը իզուր ժամանակ և ուժեր է ծախսում՝ ինքն իրեն թուլացնելով և Արևմուտքի հետ թշնամանալով:
Բայց դա դեռ ոչինչ: «Քարեր», ասինքն՝ խորհրդային հանրապետություններ հավաքելու փորձերն արվում են առանց որևէ ճկունություն դրսևորելու, կացնային մեթոդներով, կոպիտ շանտաժի լեզվով՝ «առանց մեզ դուք կորած եք», վիրավորելով այդ պետությունների բնակիչների արժանապատվությունը: Հավանաբար, Կրեմլում նստած մարդկանց թվում է, որ հենց այդպես են նախկին խորհրդային ժողովուրդները մերձենալու Ռուսաստանի հետ:
Այդպիսով, քարերն ավելի հեռու են շպրտվում:
Առավոտ
-
-
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
20.05.2024 | 01:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.