23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բոլոր հիմքերը կան պնդելու որ շուտով ՀՀ-ում նոր միջգերատեսչական պատերազմ է սկսվելու՝ ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական պետական կոմիտեի միջև։ Գ.Կոստանյանի պաշտոնավարման սկզբում 80 դատախազ ազատվել է աշխատանքից:
Այս մասին երեկ իր առաջին ասուլիսի ժամանակ հայտնել է ինքը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նաև թափանցիկ ակնարկներ է արել ազատված դատախազների կաշառակեր և ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նշված 80 դատախազների մեծ մասը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կադրերն են: Այժմ նրանք սպասում են Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական պետական կոմիտեում աշխատանքի անցնելուն:
Ենթադրվում է, որ նրանք իրենց ղեկավարի հետ վրեժխնդիր են լինելու նոր գլխավոր դատախազից իրենց անվանարկելու համար:
Հայկական ժամանակ
Իշխանական մեր աղբյուրները հայտնում են. որ բոլորովին վերջերս լուրջ կոնֆլիկտ է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կառավարության աշխատակազմի դեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի միջև:
Ըստ նույն աղբյուրների, Դավիթ Հարությունյանը կառավարություն է հրավիրել Տարոն Մարգարյանին: Վերջինս, սակայն, իգնոր է արել ու չի ներկայացել: Հարությունյան-Մարգարյան հեռախոսազրույցից հետո տեղի ունեցած կառավարության առաջին իսկ նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հաշիվ է պահանջել Երևանի քաղաքապետից «երբ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ներկայանալ» մոտիվներով: Խոսակցությունն այնքան է թեժացել, որ կողմերն անցել են փոխադարձ վիրավորանքների:
Երեկ, երբ Դավիթ Հարությունյանից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների կապակցությամբ, նա, բնականաբար, հերքեց դրանք: «Հորինած է: Կռիվ կինոները որտեղի՞ց եք ճարում»,-այսպիսին էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի արձագանքը:
Հայկական ժամանակ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանում քննադատական մի քանի ձայն հնչեց՝ Իլհամ Ալիևին մեր պատվիրակության հարց չտալու կապակցությամբ: Փորձեմ առավել հստակ և մատչելի պարզաբանել.
ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամությունը ենթադրում է նաև դիվանագիտական բնույթի աշխատանք, հետևաբար և՝ դիվանագիտական մոտեցումներ: Եթե ունես մի քանի վայրկյան տևողությամբ հարցի իրավունք միայն, իսկ պատասխանողն՝ անսահմանափակ ժամանակ՝ իր «հակափաստարկներն» առանց պատասխանի ակնկալիքի հնչեցնելու՝ անհրաժեշտ է հաշվարկել նման հարցի օգտակարության կամ վնասակարության գործակիցը: Եվ դա՝ անկախ հարցի արդարացիությունից կամ որակից: Հարցն ինքնանպատակ չի կարող և չպետք է լինի: Եվ եթե ինքնանպատակ է՝ ապա դատապարտված է ձախողման, դարձյալ՝ անկախ իր արդարացիությունից կամ որակից: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված և ինչպես դեպքը ցույց տվեց՝ արդարացված լռություն էր: Լռություն, որ անսպասելի էր նախագահ Ալիևի համար և հիմք հանդիսացավ՝ մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցված հարցերին նրա խիստ անհավասարակշիռ և ռեակցիոն պատասխանի և վարքագծի, որն իր հերթին ԵԽԽՎ միջանցքներում խիստ բացասական տպավորություն գործեց՝ հենց ամենասկզբից փաստացի վարկաբեկելով Ադրբեջանի նախագահությունը:
Լռություն կա, որ բազում խոսքերից առավել զորեղ է: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված, արդարացված և արդյունավետ լռություն էր: Եվ այդ լռությունը գնահատել է պետք:
Հայաստանյան մեր ընդդիմախոսներին նույնպես գոնե այս պարագայում՝ լռությունը չէր խանգարի»:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ և խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սնունդից:
«Շատ կարևոր է լինել զինվորների կողքին, լսել և տեղում ծանոթանալ նրանց բոլոր խնդիրներին: Այս անգամ ավելի շատ զգացի, որ զինվորների մոտ կա խանդավառություն, վստահություն և, ամենակարևորը, վիճակը լավ է: Նրանք արժանապատիվ գործ են անում՝ պաշտպանում են իրենց հայրենիքի սահմանները, ծնողներին, ընտանիքը: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարը՝ պաշտպանության նախարարը սրտացավ է և մանրակրկիտ տիրապետում է ամեն ինչին: Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար: Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են, մեծ զգուշություն և զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձևավորումը շարունակական են լինելու», — ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անվտանգության ապահովումը մեր երկրի գերակա խնդիրն է և կարևորել է պետական բարձրաստիճան այրերի պարբերական այցերը մարտական դիրքեր:
«Զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում կա պետություն, կա ժողովուրդ, ով գնահատում է իր ծառայությունը, ազգանվեր գործը: Աստված խաղաղություն տա մեր երկրին», — հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Այնուհետև Հայաստանի վարչապետն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի N զորամաս, զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական և կենցաղային պայմաններին: Զինծառայողներին ուղղված ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուր զինվորի և սպայի ծառայությունը: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում զգացինք, թե ինչ անձնվիրությամբ են նրանք ծառայում՝ պաշտպանելով մեր Արցախի անվտանգությունը: Վստահ եղեք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի որակյալ: Մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք կներկայացվեն մեր զինվորների, սպաների, հրամանատարների կողմից: Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու և բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը»:
Զինվորական բարձր կարգապահությամբ և պարտաճանաչությամբ աչքի ընկնելու համար ՀՀ կառավարության ղեկավարը մի խումբ զինծառայողների և հրամանատարների նվիրել է ժամացույց և կենցաղային տեխնիկա:
Արցախի պաշտպանական դիրքեր այցելությամբ ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
Հայաստանում լրատվամիջոցների հետ շփվելու քաղաքական գործիչների կրկնվող կարծրատիպերը, որոնք բնութագրում են մեր քաղաքական դաշտի մտավոր եւ բարոյական մակարդակը:
1. «Ես գիտեմ` դա ում պատվերն է»: Կայուն արժեքներ չունեցող մարդիկ (ոչ միայն քաղաքական գործիչները) առաջնորդվում են դավադրությունների տեսությամբ: Իրենց հաճելի է մտածել, որ ոչ միայն Հայաստանը, ոչ միայն աշխարհը, այլեւ ամբողջ տիեզերքը հետաքրքրվում է իրենց գործունեությամբ: Եվ քանի որ այն տիեզերական արժեք է ներկայացնում, կան առանձին «մութ ուժեր», որոնք խոչընդոտում են այդ աշխարհափրկիչ գործունեությանը: Որովհետեւ իրականում բոլոր անաչառ մարդիկ պարտավոր են հիանալ տվյալ քաղաքական գործչի ամեն մի քայլով: Ամենահիմար հարցը, որը տալիս են այս տեսակի գործիչները` «ի՞նչ նպատակով եք դուք հրապարակել այդ նյութը»: Պատասխանեմ. նյութը տպագրվում կամ դրվում է համացանցում, որովհետեւ այն, խմբագրության տեսանկյունից, հետաքրքրություն է ներկայացնում ընթերցողների համար: Սեփական թանկագին անձը տիեզերքի կենտրոնում պատկերացնելը վկայում է, առաջին հերթին, հումորի բացակայության մասին:
2. «Ես ձեր լրատվամիջոցին հարցազրույց չեմ տա»: Նույնպես պարանոյայի դրսեւորում է: Գործիչները (մանավանդ իշխանավոր) գերադասում են գործ ունենալ իրենց գրպանում գտնվող լրատվամիջոցների հետ, իրենք հնարեն հարմար հարցեր եւ իրենք տան «իմաստուն» պատասխաններ: «Դուք իմ ասածները կրճատում եք»` երբեմն այդպիսին է լինում բացատրությունը: Այսինքն` եթե նա խոսի մեկուկես ժամ, ճիշտ նույնքան էլ պետք է եթեր գնա, կամ վերծանվի եւ դրվի թերթում: Դարձյալ սեփական անձի գերագնահատման դրսեւորում է` իբր, նրա ամեն մի բառ արժանի է լինել քանդակած մարմարի վրա, եւ հանկարծ եթե որեւէ իմաստուն միտք չհրապարակվի, աշխարհը շուռ կգա: Լինում է նաեւ այնպես, որ տվյալ կուսակցությունների «պոլիտբյուրոն» որոշում է ընդունում «թշնամի» լրատվամիջոցին հարցազրույց չտալ:
3. «Ես այդպիսի բան չեմ ասել, լրագրողները խեղաթյուրել են իմ մտքերը»: Թուլամորթ, «ղզիկական» պահվածք է: Հարցազրույցի, սեմինարի կամ այլ հրապարակային ելույթի ժամանակ «ասլան են կտրում», հետո, երբ այս կամ այն ձեւով պատասխանատվության են կանչվում, խոսքից հետ են կանգնում եւ մեղքը փորձում են գցել լրագրողի վրա: Կամ էլ հիշում են, որ կարող են իրենց ասածների պատճառով անախորժություններ ունենալ: Եթե լրագրողը ձայնագրություն չունի, նման վախկոտն իրավունք ունի իր խոսքերից հրաժարվելու: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները փորձում են ուրանալ իրենց խոսքը նույնիսկ այն դեպքում, երբ ձայնագրություն կա: Իհարկե, ամեն ինչ մեր հասարակության արտացոլումն է:
Քաղաքական կյանքը` նույնպես:
Առավոտ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով’ Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի): Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ըստ «ՀՀ ինտերակտիվ բյուջե» պորտալում հրապարակված տեղեկատվության, այս պահի դրությամբ «պարտադիր կուտակային» համակարգին ՀՀ կառավարությունը ուղղել է 122 միլիարդ դրամ: Հունիսի մեկի դրությամբ դա պետք է կազմեր 8.5 մլրդ դրամ:
Կենսաթոշակային նոր համակարգով աշխատողների աշխատավարձից պետք է պահվի 5 տոկոս, ևս 5 տոկոս յուրաքանչյուր աշխատողի հաշվին պետք է վճարի կառավարությունը:
Ընդ որում, այդ վճարումները կառավարությունը պետք է կատարեր անկախ իրականացվող օրենսդրական փոփոխություններից:
Ստացվում է, որ կառավարությունը նույնպես դեմ է «պարտադիրին» և ամենայն կերպ խուսափում է կատարել պարտադիր, բայց ոչ պարտադրված վճարումները:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, աշխատանքից ազատել է իր օգնականին և աշխատանքի է ընդունել սեփական դստերը: Թե ինչն է հրապուրել ԱԺ պատգամավորին՝ օգնականի աշխատավարձը, թե՞ Ազգային ժողովում իր դստեր հայտնվելու հանգամանքը, դժվար է ասել:
Բայց Ազգային ժողովում խոսում են, որ նրա նախկին օգնականը եղել է պատրաստված ու փորձառու մասնագետ, սակայն դա չի խանգարել, որպեսզի Հովիկ Աբրահամյանի զարմուհին ազատվի նրանից: Չնայած ՀՀԿ-ական տիկինը բավական պասիվ է օրենսդրական գործունեության մեջ, բայց Ազգային ժողով է ներկայանում շքեղ հագնված և տոնականորեն հարդարված մազերով:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սեյգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին.
Հարգելի Սերգեյ Վիկտորի,
Հարգելի բարեկամներ,
Բարի գալուստ Երևան:
Մեր հանդիպումները կրում են կանոնավոր և միշտ բովանդակալից ու արդյունավետ բնույթ: Մեր միջև առկա է մշտական ինտենսիվ երկխոսություն:
Նախարար Լավրովի այցը Երևան, մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է` քննարկելու այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, ինչպես նաև մեր երկրների ղեկավարների հետագա հանդիպումների ընթացքում։ Նախագահների յուրաքանչյուր հանդիպումը տալիս է մեզ նոր ուղեցույցներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով:
Մենք Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ անդրադարձանք երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Գոհունակությամբ նշեցինք, որ մեր երկրների միջև գոյություն ունեցող դաշնակցային փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, միջխորհրդարանական, ապակենտրոնացված ոլորտներում ունի դրական դինամիկա:
Բանակցությունների ընթացքում հարցերի առանձին խումբ նվիրված էր եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։ Մենք հանգամանալից քննարկեցինք Հայաստանի` Եվրասիական միությանը անդամակցելու հետ կապված մի շարք հարցեր:
Գոհունակությամբ արձանագրեցինք տնտեսական համագործակցության և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, ապակենտրոնացված փոխգործակցության դրական ընթացքը։ ՌԴ շուրջ յոթանասուն սուբյեկտներ գործընկերային հարաբերություններ ունեն Հայաստանի մարզերի հետ:
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերը: 2013թ. ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան 10%-ով և կազմել է մոտ 1,445 մլրդ. ԱՄՆ դոլար: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մեջ կարևոր ներդրող: Ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 3,2 մլրդ. ԱՄՆ դոլարը: Այսօր Հայաստանում ռուսական կապիտալով գործում են շուրջ 1300 ձեռնարկություններ: Կան նոր մտահղացումներ, ծրագրեր, և կողմերը նպատակաուղղված աշխատում են՝ դրանք կյանքի կոչելու համար:
ՌԴ միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները բախվեցին որոշակի դժվարությունների հետ, ինչը նույնպես այսօր մեր քննարկումների առարկան էր հանդիսանում:
Իհարկե, հանգամանալից անդրադարձ կատարվեց ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերի համար:
Մեկ ամիս առաջ նշեցինք հրադադարի հաստատման 20-ամյակը և լավ ենք հիշում, որ հատկապես ռուսական կողմի ջանքերի, ռուսաստանյան միջնորդի քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հասնել Արցախի և Ադրբեջանի միջև հրադադարի ստորագրմանը, որին միացավ նաև Հայաստանը:
Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և միջազգային արդի թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձանք իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Մենք ակտիվ և բարեհաջող համագործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպություններում, այդ թվում` ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ: Բնականաբար, սերտ փոխգործակցություն է իրականացվում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: ԱԳՆ-ների միջև հաստատված է պարբերական խորհրդատվությունների մեխանիզմ: Հաստատված ծրագրի համաձայն` յուրաքանչյուր տարի անցկացվում է շուրջ տասը խորհրդատվություն:
Սա է, ընդհանուր առմամբ, այսօրվա բանակցությունների բովանդակությունը:
Կցանկանայի կրկին ողջունել պարոն Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը, և նրան փոխանցել խոսքը:
Հարց. Վլադիմիր Կոստարև, ԻՏԱՌ-ՏԱՍՍ. Պարոն Նալբանդյան, հաշվի առնելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում հաստատված լավ հարաբերությունները` ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է Ռուսաստանը նպաստել նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Շնորհակալություն:
Պատասխան. ՌԴ արտգործնախարարը ներկա էր գտնվում 2009թ. հոկտեմբերին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը, և դա խորհրդանշում էր Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Այդ գործընթացին աջակցող Ռուսաստանի և այլ պետությունների դիրքորոշումը արտահայտվել է բազմաթիվ հայտարարություններում, որտեղ ասվել է, որ պետք է առանց նախապայմանների վավերացնել և իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք դրված էին 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հիմքում:
Այնպես որ Ռուսաստանը իրոք կարող է և փորձում է անել այն, ինչ հնարավոր է:
Հարց. News.am, Մարիամ Լևինա. Կապված ֆրանսիական կողմի առաջարկի հետ` կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Փարիզում` Մամեդյարովը հայտնեց, որ Բաքուն սպասում է հստակության: Ինչի՞ մասին է խոսքը:
Պատասխան. Տարածաշրջան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը
ներկայացրել է առավել քան կոնկրետ առաջարկ, այդ թվում և բովանդակային
առումով` Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողով կազմակերպելու վերաբերյալ: Երևում է` այդ հստակությունը Բաքվի սրտով չէ, ուստի այնտեղ այլ բանի են սպասում:
Չգիտես ինչու մշտապես Ադրբեջանի սրտով չեն միջազգային հանրության անունից համանախագահող երկրների կողմից արվող առաջարկները, այդ թվում `հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, սրտով չեն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ համատեղ հայտարարություններում որպես մեկ ամբողջություն ներկայացված առաջարկները:
Համանախագահող երկրների կողմից ներկայացվող հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կոնկրետ առաջարկներին այլընտրանք պարզապես գոյություն չունի:
ՀՀ արտգործնախարարություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Ողջունելով հյուրին՝ Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները հարստացրել են երկկողմ օրակարգը և ըստ Նախագահի, անկասկած է, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը շատ լուրջ խթան կհաղորդի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչև հումանիտար ոլորտում համագործակցությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տրամադրված է ակտիվ և լուրջ աշխատանքի, քանի որ միայն նման մոտեցումն է համապատասխանում երկու ժողովուրդների միջև պատմական ավանդույթներին և, իհարկե, ժամանակի ընթացքում ձևավորված դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցելով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները՝ ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Նախագահ Վլ. Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ նա ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի Նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաև Մոսկվայում մայիսի 8-ին կայացած հանդիպման ժամանակ: Սերգեյ Լավրովը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը և՛ երկկողմ ձևաչափով՝ օրակարգի առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, և՛ հայ-ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են և հուսալի բարեկամներ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում: ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ: ՌԴ արտգործնախարարի խոսքով, ՀՀ արտգործնախարարությունում քննարկվել են նաև ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը: Նախարար Լավրովի հավաստմամբ, հայ գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մտքեր են փոխանակվել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Բնականաբար, քննարկվել է ղարաբաղյան կարգավորման խնդիրը, որտեղ, ՌԴ-ն, ըստ Սերգեյ Լավրովի, հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են երեք համանախագահող երկրների նախագահների կողմից:
Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանգամանորեն քննարկել են բոլոր ուղղություններով հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշել երկկողմ և բազմակողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա անելիքները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.