29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա. Հանրապետության Նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինայի Հանրապետություն, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Նախագահը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև բազմակողմ փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այցի արդյունքներով նախատեսված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություններ:
Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Արգենտինայի, Ուրուգվայի և Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում:
Խորապես արժևորում ենք Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Կարևորում ենք հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցության խորացումը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության կայացմանը ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը:
Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ’ Վահե Ջիլավյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Նորանշանակ դեսպանը վերջին շրջանում Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսն էր ու փաստորեն մասնագիտացել է թեժ կետերում դիվանագիտական աշխատանքի գործում:
Ներկայումս Իրաքը գտնվում է Սիրիական սցենարի շեմին, քանի որ արմատական ISIS խմբավորումը զինված ապստամբության միջոցով գրավել է Իրաքի մի շարք շրջաններ, իսկ իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարել է անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, և չի բացառվում, որ առաջիկայում մենք նոր պետություն կտեսնենք տարածաշրջանում: Կարևոր է նշել, որ վերջին շրջանում Իրաքը չափազանց կարևոր նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար, մեր երկրից արտահանվող ապրանքների երեք տոկոսը հենց Իրաք էր տարվում:
Նախորդ տարի մոտ 50 միլիոն դոլարի ապրանք է ՀՀ-ից արտահանվել այդ երկիր, և այն չափազանց խոստումնալից շուկա կարող է դառնալ մեզ համար: 2013 թվականին, օրինակ, Հայաստանից Իրաք է արտահանվել 46 միլիոն դոլարի ծխախոտ, ավելի քան 1 միլիոն դոլարի ալկոհոլային խմիչք, շուրջ 1 միլիոն դոլարի կարտոֆիլ, 1 միլիոն դոլարի հանքային ջուր:
Հայկական ժամանակ
Անվստահություն՝ ահա այն բառը, որը բնութագրում է մեր վիճակը: Մենք չենք վստահում մեր պատգամավորներին, որոնք գնում են կամ չեն գնում սահմանամերձ գյուղեր, չենք վստահում կառավարությանը՝ անկախ նրանից՝ այն փոխհատուցում է, թե չի փոխհատուցում: Մենք, բնականաբար, չենք վստահում նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ կասկածելով, որ սակագին նշանակելիս այն առաջնորդվում է ոչ թե տնտեսական, այլ բոլորովին այլ հաշվարկներով: Մենք վստահ չենք, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժված և համարակալած քարերը նորից որևէ տեղ կմոնտաժվեին: Եվ այդ անվստահության համար հիմքեր ունենք, քանի որ 2000-ականներից սկսած՝ ապամոնտաժվել և համարակալվել է այդպիսի մոտ երեք տասնյակ շենք, և այդ համարակալած քարերի ճակատագիրն անհայտ է:
Իհարկե, 74 թվականից հետո ծնվածներն էլ չեն հավատում, որ իրենցից հիմա փող են հավաքում, որ նրանք 45 տարի հետո լավ ապրեն:
Կարդացեք այս տողերը և մի պահ մտածեք՝ իսկ կա՞ քաղաքական կամ ոչ քաղաքական գործիչ, որին դուք հավատում եք, և նրա խոսքը կամ գործը ձեր մեջ կասկածներ չի առաջացնի:
Առավոտ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ) նշանակելու մասին:
ՀՀ Նախագահը հրամանագիրը ստորագրել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով։
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Թերթն, անդրադառնալով Ղազախստանի արտգործնախարարի երեկվա հայտարարությանը, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին, գրում է. «Հայտարարությունն ընդամենը նշանակում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհին առաջացել են խոչընդոտներ։
Ամենայն հավանականությամբ, այդ խոչընդոտները կապված են Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը փորձում է այդ երկիրը նույնպես ներքաշել ԵՏՄ-ի մեջ, և Ադրբեջանը հստակ ասում է, որ դրանում հետաքրքրված կլինի միայն մի պարագայում՝ եթե Ռուսաստանը Ղարաբաղի հարցը լուծի հօգուտ իրեն կամ առնվազն հասնի նրան, որ ազատագրված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին։ Հենց այս հեռանկարը հաշվի առնելով էր Սերժ Սարգսյանը փորձում ԵՏՄ հիմնադիր անդամ դառնալ կամ առնվազն Ադրբեջանից առաջ մտնել այդ կառույց։ Սա հնարավորություն էր տալիս վետո դնել Ադրբեջանի հնարավոր անդամակցության վրա, եթե դա կկապվեր Ղարաբաղի հարցի հետ։
Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ Ռուսաստանը ձգձգում է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Ստեղծված իրավիճակը միանշանակ ձախողում է Սերժ Սարգսյանի համար, եթե իհարկե Սարգսյանն էնքան խելոք չէ, որ ՌԴ ճնշումների տակ հրաժարվելով ասոցացման համաձայնագրի ստորագրումից, հիմա ինքն է այնպիսի իրավիճակ ստեղծում, որ Ռուսաստանը Հայաստանին չկարողանա ԵՏՄ մտցնել։ Բայց նման սցենարը չափազանց անհավանական է թվում և որ կարևոր է՝ չափազանց վտանգավոր Հայաստանի համար:
Հայկական ժամանակ
Նախօրեին, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց օգոստոսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել էլէներգիայի սակագինը, Սերժ Սարգսյանը դիմեց կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել 105 հազար աղքատ ընտանիքներին սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար։ Սերժ Սարգսյանի հրահանգի համաձայն՝ կառավարության համապատասխան որոշման նախագիծը պետք է քննարկվեր կառավարության հուլիսի 3-ի նիստում։ Այսօր կայանալիք նիստի օրակարգում, սակայն, նման հարց երեկ կեսգիշերի դրությամբ այդպես էլ չներառվեց:
Հայկական ժամանակ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Արմեն Սմբատյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական:
Ինչպես հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից, հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Արմեն Սմբատյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական՝ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով:
Արմեն Սմբատյանը 1996-98թթ.. եղել է մշակույթի նախարար, 2002-2010 թվականներին՝ դեսպան ՌԴ-ում, իսկ 2010-ից 2013 թվականները՝ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Աննա Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.