29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Դեպրեսիայի մեջ ընկնելու ամենակարճ ճանապարհը անցյալի իդեալականացումն է: Հենց որ մենք սկսում ենք ինքներս մեզ և ուրիշներին ներկայացնել մեր մանկությունը, պատանեկությունը կամ երիտասարդությունը՝ որպես չընդհատվող հաճույքների և վայելքների շղթա, որից, ավաղ, այս հասուն տարիքում ստիպված ես հրաժարվել ՝ այդ պահին «դարդոտվելը» մեկից մեկ է :
70-ն անց մարդկանց մի մասը հույս ունի, որ եթե Հայաստանում իշխանության գան կոմունիստները կամ/և վերականգնվի Խորհրդային Միությունը (երկու ենթադրություններն էլ ֆանտաստիկայի ժանրից են), ապա Լենինականի երշիկը կդառնա 4 ռուբլի 50 կոպեկ, իսկ նվազագույն աշխատավարձը կդառնա 120 ռուբլի: Իսկ ամենակարևորը ՝ նրանք կդառնան 30-40 տարեկան ՝ այդ տարիքին հատուկ առողջությամբ և կայտառությամբ:
Նրանք, ովքեր հարստացել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, պնդում են, որ «այն ժամանակ երկիրը զարգանում էր»: Հավանաբար, նվազագույն աշխատավարձը 1000 դոլար էր կամ հացի գինն էր 10 դրամ: Կամ՝ արտագաղթ չկար: Կամ Էլ՝ ժողովրդավարությունն էր ծաղկում: Եվ հիմա, եթե նորից Քոչարյանը գա, նրանք 10 տարով կերիտասարդանան և նոր թափով կհարստանան: Ճիշտ է, ինքը երկրորդ նախագահն այդ պատրանքները, հավանաբար, չի կիսում՝ նրա թոռնիկը ծնվել է Միացյալ Նահանգներում և, հետևաբար, մեխանիկորեն դարձել է ԱՄՆ քաղաքացի: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Քոչարյանը Հայաստանի հետ իր ապագան չի կապում:
Պարզապես պետք չէ անցյալն իդեալականացնել՝ անցյալում կարելի է գտնել թե դրական և թե բացասական երևույթներ: Հակառակը մտածելը դեպրեսիայի բուն է:
Առավոտ
Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի բաժնից պաշտոնապես պատասխանել են մեր թղթակցի գրավոր հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացին։
Հարցին, թե արդյոք Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգումը պայմանավորված է շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ ընթացող բանակցություններով, թե՞ քաղաքական այլ խնդիրներ կան, պատասխանել են. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացում փորձագետների կողմից կատարված աշխատանքը։ Գործնականորեն բոլոր հարցերը լուծվել են։ Մնացել են մի քանի ասպեկտներ, որոնք, ըստ մեր ակնկալիքների, կկարգավորվեն մոտ ապագայում։
Այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն երկկողմ բանակցությունների, բազմակողմ համաձայնագրերը, այդ թվում՝ տնտեսական բնույթի, միշտ դժվար է համաձայնեցնել։ Ամեն երկիր առաջնորդվում է իր ազգային շահերով, որոնք պետք է հաշվի առնել՝ կոմպրոմիսային որոշում մշակելու համար։ Սա վերաբերում է նաև Հայաստանին, որը հետևողականորեն ու փաստարկված պաշտպանում է իր դիրքորոշումը։ Միաժամանակ, սա չի նշանակում, որ միության որևէ անդամ երկիր չի աջակցում Հայաստանի՝ ԵՏՄ-ին ամենամոտ ժամկետներում միանալուն։
Մեզ հղված պատասխանում ՌԴ ԱԳՆ-ն պայմանագրի ստորագրման ձգձգումը չի կապում ԼՂ-ի շուրջ ԵՏՄ անդամ երկրների միջև եղած տարաձայնությունների հետ:
Առավոտ
Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջանակներում արձանագրված սխալ հաշվարկների, ձախողումների հետևանքով այդ երկրի ղեկավարության և հատկապես գործող վարչապետ ու նախագահի թեկնածու Ռ․Թ․ Էրդողանի կոշտ, հաճախ վերամբարձ հռետորաբանությանն ի պատասխան դրա թիրախը հանդիսացած մի շարք մերձավորարևելյան պետությունների ղեկավար շրջանակների և ԶԼՄ-ների կողմից վերջին 1 տարվա ընթացքում արդեն 3 անգամ է շահարկվում Հայոց ցեղասպանության թեման։ Նախ, մոտ 1 տարի առաջ Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանն ուղղված Էրդողանի կտրուկ քննադատությանն ու մեղադրանքների դեմ այդ երկրի ղեկավար շրջանակներում և լրատվական դաշտում շրջանառության մեջ դրվեց Հայոց Մեծ եղեռնի հարցը, դրա ճանաչման հնարավորությունը։ Ավելի ուշ՝ արդեն 2014-ի սկզբներին, իր հարցազրույցներից մեկում Հայոց մեծ աղետի մասին հիշատակեց 3 տարի շարունակ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող «բարեկամական» քաղաքականության թիրախը հանդիսացող Բաշար ալ-Ասադը, իսկ երկրում անարդյունք քննարկումներ նախաձեռնվեցին թեմայի վերաբերյալ։
Ամենավերջինն՝ իսրայելապաղեստինյան ընթացիկ առճակատմանը զուգահեռ՝ Հրեական պետության գործող իշխանություններին և ընդհանրապես իսրայեցիներին «ֆաշիզմի» ու պաղեստինցի ժողովրդի դեմ «սիստեմատիկ ցեղասպանություն» իրագործելու Էրդողանի մեղադրանքին հակազդեց Իսրայելի տանսպորտի նախարար Յիսրայել Կաացը՝ հիշեցնելով 1915-1918թթ․ Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից սպանված 600 հազարից 1,5 մլն հայերի մասին։
Այնուամենայնիվ, ինչ մակարդակով կամ ինչ հարթության շրջանակներում էլ արվեն նման բնույթի հայտարարությունները, կազմակերպվեն Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ քննարկումներ, առանց ոճրագործին ուղղված արդարացի մեղադրանքների, իրական կարեկցանքի, կամ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու մասին գոնե փաստաթղթային ձևակերպումների, այլ շահարկել մի ամբողջ ժողովրդի ազգային աղետը բացառապես քաղաքական նպատակներով, որպես քարոզչական պատասխան թուրքական իշխանությունների հռետորաբանությանն,առնվազն անբարոյականություն է. Հայոց ցեղասպանության թեման շարունակվում է հանդիսանալ որպես բազմակի կիրառման քարոզչական զենք՝ ընդդեմ պաշտոնական Անկարայի։
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
– Պարոն նախագահ, Մինսկի խմբի փաստացի անգործությունը, եվրասիական Միության շրջանակներում Ղարաբաղի խնդրի անսպասելի արծարծումը և մանավանդ Ադրբեջանի կողմից զինադադարի հաճախացած խախտումները չափազանց մտահոգիչ վիճակ են ստեղծել Արցախի անվտանգության և ընդհանրապես Ղարաբաղյան կարգավորման հեռանկարի առումով։ Հայաստանի իշխանությունները, ջայլամի քաղաքականություն որդեգրելով, առայժմ որևէ բանական մեկնաբանությամբ հանդես չեն եկել այս ամենի վերաբերյալ։ Բայց շատերը նաև մեղադրում են ընդդիմությանն ու ոչ իշխանական քաղաքական ուժերին, որ վերջիններս նույնպես հավուր պատշաճի չեն արձագանքում նշված խնդիրներին։
– Զարգացումներն իսկապես մտահոգիչ են, բայց ընդդիմությունը կամ իշխանական համակարգից դուրս գտնվող որևէ ուժ, չտիրապետելով խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը, չի կարող որևէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել։ Կարելի է, իհարկե, լուրջ դեմք ընդունելով, ինչ-ինչ դատողություններ անել, բայց Ձեզ հայտնի պիտի լինի, որ քաղաքագիտական սպեկուլյացիաներն իմ ժանրը չեն, հետևաբար ես զերծ կմնամ դրանից։ Տեղեկատվությանը և Ղարաբաղյան խնդրի ներքին խութերին տիրապետում է բացառապես իշխանությունը, և առաջին հերթին հենց նրա պարտքն է հանդես գալ անհրաժեշտ մեկնաբանություններով։ Մինչդեռ, ինչպես Դուք նշեցիք, իշխանության պատկան մարմիններն առայժմ որևէ հոդաբաշխ բացատրություն չեն տվել հասարակությանը, ինչը ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը։
– Անհրաժեշտ մեկնաբանություններով հանդես չգալու թերացումից բացի, ինչո՞վ եք բացատրում հայկական կողմի ակնհայտ պասիվությունը շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած ինտենսիվ պրովոկացիաների հանդեպ, որոնք բացի տագնապ սերմանելուց, ուղեկցվում են ցավալի մարդկային կորուստներով, ինչպես զինվորականության, այնպես էլ քաղաքացիական անձանց շարքերում։
– Այո, ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետևյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են դժվարագույն դիլեմայի առջև, որի լուծումը ահռելի ջանքեր և բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում։
– Եթե գաղտնիք չէ, այդ առումով ի՞նչ խորհուրդ կտայիք իշխանություններին։
– Խորհուրդ տալը տվյալ պարագայում իմ կողմից անլրջություն կլիներ, որովհետև, ինչպես արդեն նշեցի, ես չեմ տիրապետում խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը։ Կցանկանայի ավելացնել միայն, որ, իմ կարծիքով, Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից` եվրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռևս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ։
– Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ է ուշանում այդ կարգավիճակի հստակեցումը։ Չէ՞ որ Հայաստանի իշխանությունները ձգտում էին եվրասիական միությանը միանալու համաձայնագիրը ստորագրել դեռևս հուլիսի 3-ին։ Հետո հայտարարվեց, որ դա տեղի կունենա հուլիսի 30-ին։ Իսկ այժմ արդեն խոսքը գնում է հոկտեմբերի կամ նույնիսկ տարեվերջի մասին։
– Կարծում եմ, այդ հարցի ձգձգման պատճառը ո՛չ տեխնիկական խնդիրներն են, որոնք հայկական կողմի հավաստմամբ վաղուց լուծված են, ո՛չ էլ տնտեսական նկատառումները, քանի որ Հայաստանի և Ղարաբաղի առևտրա-տնտեսական հարաբերությունների չնչին ծավալը (շուրջ 20-30 մլն դոլար) ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական առումով որևէ ազդեցություն չի կարող ունենալ եվրասիական միության հսկայական շուկայի վրա։ Հարցի պատասխանն, ուստի, պետք է որոնել քաղաքական ոլորտում։ Հստակ է, որ եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջև կտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են այդ պայմանը կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջև` հարկադրված լինելով ծանրութեթև անել իրենց այս կամ այն որոշման լրջագույն հետևանքները, որոնք կանխատեսելը մեծ երևակայություն չի պահանջում։ Պայմանը չկատարելու պարագայում` արդեն իսկ իր հարաբերություններն Արևմուտքի հետ փչացրած Հայաստանը կհայտնվի լիակատար քաղաքական և տնտեսական վակուումում, իսկ կատարելու պարագայում` լքվածության խուճապային հոգեբանական վիճակ կստեղծվի Ղարաբաղում` հղի Հայաստանի և Ղարաբաղի հարաբերություններում լուրջ լարվածություն առաջացնելու վտանգով։ Մի խոսքով` եվրասիական միությանն անդամակցության հետաձգման պատճառն այս պահին ոչ թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելոռուսիան է, այլ Հայաստանը, որն առայժմ չի գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին։
– Շատերը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ապահովելու ակնկալիքով, որոշ հույսեր են կապում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև Փարիզում հանդիպում անցկացնելու նախաձեռնության հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը, և արդյոք արդարացվա՞ծ եք համարում նման ակնկալիքը։
– Սկսենք նրանից, որ հակամարտող երկրների ղեկավարների միջև կայացած ցանկացած հանդիպում ինքնըստինքյան դրական պետք է գնահատել։ Սակայն ինչ վերաբերում է Օլանդի նախաձեռնած հանդիպմանը, ապա դժվարանում եմ ասել, թե այն, բացի փոխըմբռնման որոշ մթնոլորտ ստեղծելուց, ի՞նչ կոնկրետ արդյունք կտա։ Այս առիթով, զուտ փաստի արձանագրման կամ հետաքրքրության համար, ուզում եմ մի դրվագ պատմել իմ անձնական փորձից։ 1996 թվականին նման մի նախաձեռնությամբ հանդես եկավ նաև Ժակ Շիրակը` առաջարկելով Փարիզում եռակողմ հանդիպում կազմակերպել իր, Հեյդար Ալիևի և իմ միջև։ Ես պարոն Շիրակին ասացի, որ այդ հանդիպումն անիմաստ է ու դժվար-թե որևէ արդյունք տա, եթե դրան չմասնակցի նաև ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նկատի ունենալով, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ Ղարաբաղը ճանաչված է որպես հակամարտության երրորդ իրավահավասար կողմ։ Շիրակն ընդունեց տվյալ փաստարկի հիմնավորվածությունը և խոստացավ համոզել Ալիևին` համաձայնելու հանդիպման իմ առաջարկած ձևաչափին։ Սակայն վերջինս չհամաձայնեց, և այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Ինչևիցե, եթե Օլանդ-Ալիև-Սարգսյան հանդիպումը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժ չապահովելով հանդերձ, թեկուզ միայն նպաստի հայ-ադրբեջանական սահմանային գոտում լարվածության թուլացմանը, ապա այդ արդյունքն անգամ լիովին գոհացուցիչ կարելի է համարել։
– Կարծեսթե, մենք մի փոքր շեղվեցինք հարցազրույցի հիմնական ուղղվածությունից, ուստի վերադառնանք մեր բուն նյութին։ Երկրի առջև ծառացած ներքին թե արտաքին անթիվ մարտահրավերների առկայության պայմաններում, Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունն ի՞նչ պիտի աներ, որ չի արել։
– Ես հարցը կձևակերպեի այլ կերպ. Հայաստանի իշխանությունն ի՞նչ պիտի չաներ, որ անում է։ Տվյալ ձևակերպումն, առաջին հայացքից, կարող է պարադոքսալ թվալ, սակայն, հավատացեք, որ այն լավագույնս է բնութագրում Հայաստանի իշխանության կատարյալ անմեղսունակությունը կամ, ավելի ճիշտ, հանցավոր անպատասխանատվությունը։ Փոխանակ լծվելու Ձեր նշած մարտահրավերների շուտափույթ դիմագրավման գործին, սարգսյանական ռեժիմն այսօր սևեռված է բացառապես մեկ խնդրի` Հայաստանի գործող Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ ծրագրի վրա, այն էլ անգամ Սահմանադրական դատարանի նախագահի վերջնական փչացման գնով (վերջինիս խայտառակ դերակատարությունն այս ծրագրի իրականացման գործում առանձին թեմա է, որին թերևս կանդրադառնամ մի այլ առիթով)։ Ավելի պատկերավոր ասած, Հայաստանում և Ղարաբաղում բռնկված հրդեհը հանգցնելու փոխարեն, ռեժիմն զբաղված է Հայոց պետականության հիմքերը քայքայելու ազգակործան գործով` թշնամական մի ակտ, որն անգամ Ադրբեջանի մտքով չէր կարող անցնել։ Հայաստանի և Ղարաբաղի հետ կապված հրատապ լուծում պահանջող բոլոր խնդիրներն, ըստ այդմ, ստորադասված են Սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի բռնապետության հավերժացման միակ նպատակին։ և դա արվում է այնքան ցինիկ ու կոպիտ ձևով, որ այլևս ոչ ոքի մոտ կասկած չի թողնում Սարգսյանի բուն շարժառիթի վերաբերյալ։ Թեև քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել Սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը։ Եվ եթե մինչև հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների և շանտաժի լեզուն, ինչը որևէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի և ողջ հասարակության կողմից։ Վստահ եմ, նրանք այլևս թույլ չեն տա տասը զոհերի արյան գնով իշխանության եկած բռնապետին` իր քաղաքական հակառակորդների հետ կրկին խոսել բիրտ ուժի դիրքերից։ Սահմանադրական փոփոխությունների խնդիրն, ըստ այդմ, յուրատեսակ ջրբաժան է բռնապետական ռեժիմի և հասարակության առողջ ուժերի միջև` կնճիռ, որի հանգուցալուծումից է կախված Հայաստանի և Ղարաբաղի ապագան։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը։ Քաղաքական ուժերը որոշ առումով նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Սերժ Սարգսյանին` իրենց մի այնպիսի կոնսոլիդացնող զենք տրամադրելու համար, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միավորիչ գաղափարն է։ Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը, վերջիվերջո մի ճակատագրական սխալ թույլ է տալիս։ Սերժի պարագայում այդ ճակատագրական սխալը միանշանակ սահմանադրական փոփոխությունների ձախորդ նախաձեռնությունն է հանդիսանալու։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 21-ին Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Ես պացիֆիստ չեմ, այսինքն՝ չեմ կարծում, որ պատերազմի ժամանակ պետք չէ կռվել: Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես՝ կամ հարձակվողը քեզ կսպանի, կամ դու իրեն: Բայց ինձ թվում է՝ երբ պատերազմը դեռ սաղմնային, այսպես ասած, «լատենտ» փուլում է, այն հնարավոր է կանխել: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի քաղաքական գործիչները, մտավորականները լինեն վերին աստիճանի խոհեմ, իմաստուն, հանդուրժող՝ անվստահության, փոխադարձ վիրավորվածության, ատելության ձնագունդը չմեծացնելու համար:
Ադրբեջանը օրը մեջ սպառնում է պատերազմի վերսկսմամբ: Բայց արդյոք դա Ադրբեջա՞նն է: Արդյոք Ռուսաստա՞նը Ալիևի շուրթերով չի սպառնում մեզ՝ տեսեք, եթե ձեզ լավ չպահեք, մենք Ադրբեջանին ձեր վրա քսի կտանք: Եվ մեր զգուշավոր իշխանավորները և քաղաքական ուժերը «իրենց լավ են պահում»: Վստահ չեմ, սակայն, որ այդպես մենք կխուսափենք պատերազմից:
Իսկ գուցե արժե այդքան վիզ չծռել ռուսների առաջ և փորձել լինել ավելի ինքնուրույն, ավելի պատասխանատու սեփական երկրի ու նրա անվտանգության համար: Իհարկե, դրան կարող են «պատժամիջոցներ» հետևել, այդ թվում ՝ «Ադրբեջանի ձեռքով» սկսած պատերազմով: Չգիտեմ, գուցե ասածս արկածախնդրություն թվա, բայց գուցե արժե մեր ուժերի չափով այդ կռիվը տալ, իսկ հետո փորձել ինքնուրույն կարգավորել խնդիրները հարևանների հետ:
Թե չէ՝ այսպես կռացած ապրելը բավականին մեծ դիսկոմֆորտ է պատճառում:
Առավոտ. խմբագրական
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքները:
Բոլոր նման խոսակցություններ վարողները չարախոսներ են, իմ ու Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում, և ոչ միայն քաղաքապետ-վարչապետ, այլ նաև անձնական հարաբերությունները լավ են»,- այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր հարցին, թե լարվե՞լ են հարաբերությունները իր ու վարչապետի միջև:
Մարգարյանը հիշեց նաև, որ ընտանիքներով էլ են մոտ արդեն 10-15 տարի: Նաև հերքեց մամուլի այն հրապարակումները, որ իր մեքենան կառավարության բակից հանել են: Նախօրեին մամուլում գրվել էր, որ մի 10 օր առաջ քաղաքապետին զրկել են իր մեքենան կառավարության բակում կանգնեցնելու արտոնյալ իրավունքից:
Հայկական ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Այսօրվանից ԱԺ պատգամավորները պաշտոնապես մեկնում են արձակուրդ, իսկ ԱԺ աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 8-ին։ Սա նշանակում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ ռեժիմով լսումները տեղի չեն ունենա։
Լսումները նախատեսված էին այս շաբաթվա սկզբին՝ Աստանայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության թեմայով։ Խորհրդարանում սպասում էին, որ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը ՀՀ վերադառնա և որոշակի պարզաբանումներ տա ԱԺ համապատասխան հանձնաժողովներին։ Նալբանդյանը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ Լատինական Ամերիկա կատարած այցից հետո մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված զորահանդեսին։
Փաստորեն, վերոնշյալ հրատապ թեմայով ոչ ԱԺ նախագահ Գ. Սահակյանի խոստացած լսումները տեղի ունեցան, ոչ էլ փակ քննարկում անցկացվեց:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.