13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...ՀՀԿ-ական շրջանակները հայտնում են, որ անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստը բավական բուռն է անցել: Սերժ Սարգսյանը մանրակրկիտ խոսել է սահմանադրական հանրաքվեի մասին, նաև դժգոհություն հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից, որ նա գարնանային նստաշրջանի վերջում չի կարողացել պատշաճ ձևով ապահովել ՀՀԿ-ական պատգամավորների ներկայությունը ԱԺ-ում, ինչի պատճառով մի շարք օրինագծեր հայտնվել են չանցնելու վտանգի առաջ: Սարգսյանն անդրադարձել է նաև ՀՀԿ-ական կանանց և հրահանգել իրար հետ քիչ գզվռտվել գործուղումների և այս կարգի այլ պատճառներով:
Սարգսյանի հիմնական ասելիքը, այնուամենայնիվ, եղել է սահմանադրական հանրաքվեն։ Նա խորհուրդ է տվել ուշադրություն չդարձնել պտտվող այն խոսակցություններին, թե սահմանադրական հանրաքվեն չի լինելու, և հրահանգել է պատրաստ լինել երկրի կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուն:
Հայկական ժամանակ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած օրենքի կապակցությամբ.
Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։
Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։
Օրեր առաջ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվեց ՀՀ ջրպետկոմի նախագահ՝ հրաժեշտ տալով մարզպետի աթոռին:
Երկրի ղեկավար այրերն անհասկանալի պատճառով ինչ-որ շատ են շտապել նորանշանակ նախագահին ներկայացնելիս. փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Վահե Հակոբյանին ներկայացրել է մի քանի օր շուտ՝ մինչ վարչապետը կստորագրեր նշանակման հրամանը:
Իսկ Սյունիքի մարզպետի հարցում, կարծես, չեն շտապում. այդ աթոռն առ այսօր թափուր է, և ռազմավարական նշանակության մարզը հերթական անգամ անորոշության մեջ է: Նախկին մարզպետի՝ Սուրեն Խաչատրյանի կողմնակիցներն այլևս առաջվա ոգևորությամբ չեն պնդում, որ Լիսկան վերադառնում է:
Մեր ունեցած տեղեկություններով, չի բացառվում, որ մարզպետ նշանակվի այնպիսի մեկը, որի անունը չի շոշափվում շրջանառվող անունների մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարը: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դեսպան Բալքարն իր փորձն ու գիտելիքներն ամբողջությամբ կներդնի ի նպաստ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման: Ընդգծելով, որ հայ-արաբական բարեկամական հարաբերությունները գնում են դեպի դարերի խորքերը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ հիմքի վրա էլ Հայաստանը հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ, որտեղ, նրա խոսքով, անշուշտ, կարևոր դերակատարություն է հատկացնում նաև Հորդանանին:
Սերժ Սարգսյանը և դեսպան Բալքարը համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների ամրապնդման և մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է նպատակաուղղել ջանքերը: Այդ համատեքստում կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կխթանի նաև առևտրատնտեսական կապերը:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության մասին:
Հորդանանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ ջանք չի խնայի իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանի և Հորդանանի միջև բարեկամական կապերն ավելի սերտացնելու համար:
ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական 4 ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և Ժառանգություն, անցկացնում են հերթական նիստը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե հանդիպման օրակարգը ձևավորվում է նիստի ընթացքում:
Թերթի Գորիսի աղբյուրների հավաստմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը արդեն թիմ է հավաքում՝ հին ու նոր դեմքերից: Մասնավորապես, փոխմարզպետի պաշտոն է խոստացել մի պատմաբանի:
Գորիսի «Սյունիք» ինստիտուտի շրջանավարտ Լիսկան հայտնի է պատմախոհական թեմայով զրույցների նկատմամբ սիրով, ավելին՝ նա իրեն համարում է Օրբելիների ժառանգորդը: Եվ չի բացառվում, որ շուտով դոկտորական թեզ պաշտպանի: Սուրիկ Խաչատրյանը պաշտոններ է խոստացել ոչ միայն իր հին յուրայիններին, այլև դիվանագիտորեն որոշել է սիրաշահել նաև իրենից ոչ այնքան գոհ սյունեցիներին: Ասում են՝ նա ցուցակ է կազմել, թե ով ինչի կարիք ունի, ում ինչով կարող է գրավել իր կողմը: Մի խոսքով, Լիսկայենց տանն արդեն մարզպետական անցուդարձ է: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել խոշոր հասարակական-քաղաքական գործիչ և հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ և նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում: Սերժ Սարգսյանը կարևորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն տեղում ծանոթանալու երկրում տեղի ունեցող զարգացումներին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացանող հարցեր և, իհարկե, նոր թափ հաղորդելու միջպետական հարաբերությունների զարգացմանը: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ են ստացել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերածվելով առանձնաշնորհյալ հարաբերությունների։ Սերժ Սարգսյանի խոսքով, դրա վկայությունն է հայ-ֆրանսիական կապերի վերընթաց զարգացումը բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսությունը, միջխորհրդարանական ակտիվ կապերը, Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի շրջանների ու քաղաքների միջև սերտ գործընկերային կապերը, տնտեսական, մշակութային, կրթական ու այլ բնագավառներում արդյունավետ համագործակցությունը, ձևավորված լայն իրավապայմանագրային դաշտը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ս.թ. մայիսին Ֆրանսիայի Նախագահի պետական այցը Հայաստան նոր թափ է հաղորդել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել, որ Ֆրանսիայի Նախագահը հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը: Ընդամենը երկու օր առաջ Միացյալ Թագավորությունում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Նախագահ Օլանդի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ևս, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Ֆրանսուա Օլանդը հետաքրքրվել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքով:
Բրյունո լը Ռուն ընդգծել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը մեծ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում լավ առիթ են Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամությունը, որի ջատագովն էր Ժորեսը, ավելի խորացնելու: Որպես Ֆրանսիայի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ՝ նա ևս երկկողմ միջպետական կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը:
Նախագահը բարձր գնահատելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու քայլը՝ նշել է, որ Հայաստանն ամենայն ուշադրությամբ է հետևում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման ուղղությամբ գործընթացներին, որը, նրա համոզմամբ, ոչ միայն հարգանքի տուրք կլինի Ցեղասպանության զոհերի հիշատակին, այլև գործուն քայլ` ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ նման զանգվածային հանցագործությունների կանխարգելման: Բրյունո լը Ռուն վստահեցրել է, որ իրենք ջանք չեն խնայելու այդ ուղղությամբ աշխատանքները հետևողականորեն շարունակելու և տրամաբանական ավարտին հասցնելու համար, քանի որ, ըստ նրա, այն ինչ անում է Ֆրանսիան՝ ուղղված է ամբողջ մարդկությանը:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է նաև ֆրանսիացի օրենսդիրների այցելությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և «Ֆրանսիա-Լեռնային Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ստեղծումը:
Իշխանական վերնախավում այս օրերին ակտիվորեն քննարկում են, թե ո՞վ պետք է փոխարինի Սյունիքի նախկին մարզպետ Վահան Հակոբյանին: Բացի Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունից, շրջանառվում է նաև մեկ սյունեցու անուն: Խոսքը ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մասին է:
Ասում են, որ ոչ միայն Մովսիսյանը դեմ չէ մարզպետ նշանակվել, այլև՝ ՀՀԿ-ականների ազդեցիկ հատվածը: Այս պահին ՀՀԿ-ականները, սակայն, պաշտոնական որևէ մեկնաբանություն այս առնչությամբ հրաժարվում են տալ. սպասում են Սերժ Սարգսյանի վերադարձին: Ամենայն հավանականությամբ, շաբաթ օրր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում, որին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը, Սյունիքի նոր մարզպետի հարցը վերջնական կլուծվի:
Չորրորդ ինքնիշխանություն
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:
ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և նախանշվել նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:
Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանրապետության Նախագահը նախ ողջունել է հյուրընկալ երկրի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, հանդիպման մասնակիցներին, այդ թվում` աֆղան գործընկերներին:Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը:
«Որպես ՆԱՏՕ-ի գործընկեր և միջազգային անվտանգության ապահովմանն իր մասնակցությունը բերող պետություն` Հայաստանը 2010թ. փետրվարից ներգրավվեց Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցության ուժերում՝ մեկ տարի անց` 2011թ. հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը: Անցած չորս ու կես տարիների ընթացքում հայ խաղաղապահները Միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակներում ձեռք բերեցին փոխգործակցության անգնահատելի փորձ: Հատուկ կառանձնացնեմ Գերմանիայի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, որը, վստահաբար, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն և ուսանելի օրինակ է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում լավ գիտեն թե´ անվտանգության, թե´ խաղաղության գինը։ Սերժ Սարգսյանի խոսքով, դրանց համար մեր երկիրն ստիպված է պայքարել գրեթե ամեն օր։ «Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում։ Կա´մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա´մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Նյուպորտում այսօր երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմիհասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:
Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:
Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը:
https://www.youtube.com/watch?v=1LMDjPVwX1k
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.