23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գյումրու Մուշ 2 թաղամասի շինարարությունն ընթանում էր փակ գոտում։ Երբեմն – երբեմն համակենտրոնացման ճամբարի կանոններով կազմակերպված շինարարական հրապարակում աշխատող առանձին բանվորների ու վարպետների միջոցով տեղեկություններ էին սպրդում, որ «Գլենդել Հիլզ»-ի կառուցած շենքերը խայտառակություն են, ամեն ինչ արվում էր, որ դրանք հնարավորինս արագ լռության մատնվեն, որ հատկապես լրատվամիջոցները այդ մասին չհամարձակվեն անգամ ծպտուն հանել:
Նախորդ տարվա դեկտեմբերին «Գլենդել Հիլզ»-ն ինձ դիմավորեց 50 հոգանոց ախրանիկների բանդայով, որոնք ամեն ինչ արեցին, թույլ չտալու մուտք գործել շինհրապարակ և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ:
Հետագա ուսումնասիրություններս պարզեցին, որ Հայաստանի Հանրապետությունում «Գլենդել Հիլզ» ընկերությունը ինչ-որ առանձնահատուկ լիազորություններով օժտված կազմակերպություն է։ Շիրակի մարզպետարանում հայտնեցին, թե իրենք իրավասու չեն վերահսկելու շինարարության որակը, որ, իբր դա հսկայական գումարների հետ կապված գործ է ու միայն այս ընկերությունն է, որ բարի է գտնվել հանձն առել նման ծավալի աշխատանք:
Փաստորեն, «Գլենդել Հիլզը» Գյումրու աղետյալների համար թաղամաս էր կառուցում, բայց թե´ քաղաքապետարանը, թե´ Շիրակի մարզպետարանը, թե´ ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդամենը դիտորդի ու սպասողի կարգավիճակում էին, իսկ որակի վերահսկողություն որևէ կառույց չէր իրականացնում:
Ինչու՞: Որովհետև, ըստ որոշ խոսակցությունների, «Գլենդել Հիլզ» ընկերությունը պատկանում է ՀՀ նախագահի եղբայր, պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին: Եղբոր սխալներն սրբագրելու թե մեկ այլ պատճառով, անգամ արյունակցական սերտ կապը չփակեց ՀՀ նախագահի աչքերը, որ չտեսնելու տար շինարարությունում առկա թերությունները:
Նախագահն այցելեց շինհրապարակ իմ այցից մեկ երկու օր հետո։ Սարգսյանը տեսավ այն, ինչ թույլ չտվեցին տեսնել լրագրողին: Հետևանքը` մարզպետարանում գումարված խորհրդակցությունն ու խիստ հանձնարարականները` շտկել ամեն ինչ և նոր միայն կազմակերպել բնակարանների բաշխումը: Չլիներ նախագահի այցը, «Գլենդել Հիլզը» դեռ դեկտեմբեր-հունվարին էր պատրաստվում ավարտել շինարարությունը:
Նախագահի հանձնարարականով բնակարանների բաշխումը հետաձգվեց. 2010թ. հուլիսի 9-ին, ապա հանդիսավոր պայմաններում դրանք հանձնվեց 20 տարի տնակներում ապրող և բնակարանի հույսով ապրող աղետյալներին: Նախագահն անձամբ մասնակցեց հանձնմանը, բաժակ բարձրացրեց գյումրեցիների հետ, լսեց շնորհակալական խոսքեր և նայելով արտաքինից կոկած բնակարաններին, երևի կարծեց, թե իր ասածը տեղ է հասել և նորամուտ նշողները խնդիրներ չեն ունենա:
2010թ. օգոստոսի 17-ին, երբ «Մուշ 2» թաղամասում հարցուփորձ էի անում, մարդիկ, ճիշտ է, խուսափողական տոնով, բայց հավատացնում էին, թե ամեն ինչ կարգին է: Հատկապես մի տղամարդ` քարոզարշավների մեջ կոփված գովաբանողի ճարտարությամբ սկսեց մի առանձահատուկ եռանդով փառաբանել շենքերը, թե «ամեն ինչ հոյակապ է, ի՞նչ է եղել, որ, էդ հատուկենտ դժգոհողները նրանք են, որ ամեն ինչից դժգոհ են, բա ո՞նց, մանր-մունր բաներ են, էդ էլ մենք կանենք, հո ամեն ինչ ուրիշի վրա գցելով չի՞»:
«Սազանդարը» Գյումրու «Մուշ 2» թաղամասի 16-րդ շենքից էր: Իմ հեռանալուց հետո, նույն գիշերը այդ շենքի բնակարաններից մեկի առաստաղն ամբողջությամբ փլվեց` ջարդելով կահկարասին, բարեբախտաբար, բնակիչները փրկվել էին շինարարների թողտվությամբ առաջացած «երկրաշարժից»:
«Մուշ 2» թաղամասում ամենաաչքի զարնողը բնակիչների վախեցած ու կաշկանդված վիճակն էր. Ցավն այն է որ երկիրը հասել է նրան որ ասող – խոսող անկաշկանդ հումորով գյումրեցին հիմնովին դեգրադացվի և դառնա երկչոտ, անհամարձակ` վախենալով ասել այն, ինչ մտածում է:
Սկզբում թվաց, թե հիմնական խնդիրը միայն ջրի բացակայությունն է. ջրագծերը պատրաստ էին, բայց քանի որ բնակարանները դեռ ամբողջությամբ բնակեցված չէին, ջուրը չէին միացրել, այդ իսկ պատճառով թաղամասի բնակիչները իրենց կարիքները հոգում էին դույլերով ջուր կրելով, ինչը, հուսով էին, ժամանակավոր երևույթ էր:
Սակայն հետագա համառ ուսումնասիրությունները միանգամայն այլ պատկեր բացեցին. Բնակիչներից մեկը խոսքի մեջ բերանից թռցրեց, թե «էնքա~ն թերություններ կան, կուզեք` գնացեք առաջին շենք` «բըլի գը»»:
Առաջին շենքի առաջին մուտքի առաջին հարկում շինարարական աղբի մի մեծ կույտ էր: Այդ կույտը, պարզվեց, երկու ամիս առաջ նորամուտ նշած բնակարանի լողասենյակի պատերի ու առաստաղի պոկվելու հետևանքն էր: երբ բողոքի տուտը բացվեց, բնակիչներն իրար խառնված, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում էին իրենց բնակարան կանչել և ցույց տալ իրենց մոտ տիրող վիճակը: «Ըսիգ տուն չէ, որ տվել են, ըսիգ եղբայրական գերեզմանոց է», ասաց բնակիչներից մեկը:
Բոլոր բնակարաններում սարսափելի գարշահոտություն էր, քանի որ կոյուղին ոչ մի շենքում չէր գործում: «Բա ո՞նց եք անում» հարցին մի տարիքով կին պատասխանեց. «Գնում եմ ուրիշի տունն եմ անում, բայց դե ինչքա՞ն կարաս ուրիշի զուգարանից օգտվես»:
Նախագահը Գյումրու աղետյալներին հանձնել էր, այսպես կոչված, եվրոբնակարաններ` սալիկապատված, ամեն ինչ տեղը-տեղին: Երկու ամիս հետո, երբ նախագահի հանձնարարականով արագությամբ կպցված սալիկները պոկվել-թափվել էին, բնակիչները սկսել էին հերթով հայտնաբերել թերությունները: «Ըսիգ կաֆել կպցնել է՞, աշե, աշե, կլեյի հետք կտենի՞ս, բետոնի վրա խփել են, ո´չ ցեմենտ կա, ո´չ բան, բա հլը´ տես ըդոնց դրած դուռը»: Բնակչի մատնանշած դուռն իսկապես շինարարական արվեստի «գլուխգործոց էր». դռան և պատի միջև «շինարարները» խցկել էին ամեն ինչ, բացի նրանից, ինչ պետք էր. ջարդուփշուր եղած սալիկներ, փայտի կտորտանք, իսկ ցեմենտի, գաջի հետք, չկար: Խայտառակությունն ամենուր էր և բնակարանից բնակարան պատկերն ավելի վատթար էր: «Մի հատ կծվի, թթվի տեղ չկա». քաղաքացու համար առաջին հայացքից այդքան էլ կարևորություն չունեցող հանգամանքը, աստիճանաբար ավելի հասկանալի էր դառնում. նախ, բնակարանների նախագիծը չափից դուրս անհաջող էր, սենյակները շատ փոքր, անհարմար, ներքնահարկ չկար և, որ ամենակարևորն էր և ամենախոսունը` բոլոր բնակիչներին պաշտոնապես արգելել էին մեխ խփել պատերին: «Փլե´ գը», բացատրում էին բնակիչները, ստացվում էր, որ անգամ սեփական ուժերով պահարան ամրացնելու հնարավորություն չկար. ահա թե ինչպիսի բնակարաններ էր հրամցրել «Գլենդել Հիլզը» աղետյալներին: Ի դեպ, մի մխիթարիչ հանգամանք. փլված հատվածներն այս ընկերությունում հանձն էին առել վերականգնել սեփական ուժերով:
«Մուշ 2» թաղամասի շինարարությունը կատարվել էր անցյալ տարի Ռուսաստանից ստացված 500 մլն դոլար վարկի հաշվին, որը երկրի ղեկավարությունը հատկացրեց ընկերությանը` Գյումրու բնակարաշինական ծրագիրն ավարտին հասցնելու համար: Ասում են, թե սկզբնական շրջանում այստեղ մասնագետներ շատ քիչ են եղել. վարձել են տարբեր մարդկանց, մոտ մեկ ամիս աշխատացրել, հետո հեռացրել` առանց վճարելու: Հետևանքը` հանձնելուց երկու ամիս հետո փլված տները:
Բնակարանների հանձնման ժամանակ շինարարության որակից քաջատեղյակ մասնագետներն ասում էին, թե թաղամասը հենց առաջին ձմռանը ցույց կտա իր բոլոր թերությունները և բավական է մի ձմեռ, որ «Մուշ 2»-ից այլևս ոչինչ չմնա: Ստացվում է` ոչ ցածր տոկոսադրույքով վերցված վարկը, որը դեռ հարկավոր է մարել, մսխվեց` առանց օգուտի, իսկ վնասի մասին անգամ մտածելն է վտանգավոր. Աստված գիտե, թե ինչ կկատարվի, եթե շենքերը իսկապես չդիմանան և փլվեն։ Ինչ զոհեր կարող է դարձյալ տեսնել աղետի գոտու կարգավիճակից դեռ դուրս չեկած Գյումրին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հ.Գ. Գյումրիի Մուշ-2 թաղամասի նորակառույց, նոր շահագործման հանձնված շենքերի բնակարաններում արձանագրված շինարարական թերությունների կապակցությամբ, որոնց մասին բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդումներ էին տվել օգոստոսի 18-ին, պարզաբանում է տվել շինարարությունն իրականացրած Գլենդել Հիլզ ընկերությունը:
“Գլենդել Հիլզ» ՓԲԸ մասնագետները տվել են Գյումրիի Մուշ 2 թաղամասում շահագործման հանձնված բնակարաններից մեկում առաստաղի գաջային հատվածի վնասման և թափվելու պատճառների նախնական գնահատականը: Ըստ այդմ, շինարարության ընթացքում երկաթբետոնե աղյուսի (панель) մեջ ջուր է հավաքվել, որը որոշակի դեպքերում չի կարող նկատվել կամ բացահայտվել ստուգումների ընթացքում: Ժամանակի ընթացքում ջուրը ներծծվելով գաջապատ հատվածի մեջ և խոնավեցնելով այն, թուլացրել և վնասել է: Իսկ դրա վերջնականապես վնասմանն ու թափվելուն նպաստել է նույն առաստաղից ջահի տեղադրման (կախելու) կանոնների խախտումը. ջահը կախվել է ոչ թե ծանրության կենտրոն վերցնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի հատվածը, այլ առաստաղի գաջապատ հատվածը:
Շինարարական որևէ չափանիշով տեղի ունեցածը փլուզում չի համարվում: Արդյունքում` այն վնասվել է ամբողջությամբ: Ի դեպ, հենց այդպիսի դեպքերի համար է մեր ընկերությունը հայտարարել երաշխիքային սպասարկաման ժամանակահատված:
Ուշագրավ է, որ իրավիճակը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է ուռճացված, մեկ աղբյուրից, առանց պատճառների մասին տեղեկանալու փորձի և որևէ իրավասուի հետ խորհրդակցելու:
Ամեն դեպքում, ցավում ենք տեղի ունեցածի համար և տեղեկացնում, որ վնասվածքի հետևանքներն ամբողությամբ կվերացվեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքը եզակի է, և մյուս բնակարանների բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն”, ասված է ընկերության հանրային կապերի եւ տեղեկատվության վարչության տարածած պարզաբանման մեջ:
случайно падали звезды
в мои пустые карманы ու
Մենք գնում ենք Զեմֆիրայի համերգին
Լիլիթ Մովսիսյանը 21 տարեկան է, սովորում է Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի 5-րդ կուրսում: Ուզում է իրականացնել մի շատ հետաքրքիր պրոյեկտ` ռեալիթի-շոու -դոկումենտալ-երաժշտական ֆիլմ- մասշտաբով: Պրոյեկտը կայանում է նրանում, որ մի խումբ երիտասարդներ, որոնց համախմբում է սերը Զեմֆիրայի հանդեպ, հա, հա էն նույն, ռուսական ռոք երգչուհու, որի ներաշխարհը իրար խառնող երաժշտությունը ոչ ոքի անտարբեր չի կարող թողնել:
Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում Զեմֆիրան մեծ համերգ է տալիս, ու Լիլիթը որոշել է նրա վեց երկրպագուի օգնել հասնելու այնտեղ ու ներկա գտնվել սիրելի երգչուհու համերգին: Նշեմ, որ երիտասարդները բնավ մոլի երկրպագուներ չեն, նրանք Զեմֆիրայի հետ յուրովի են կապված՝ ասոցիատիվ, զգայական, իրենց հարազատ թեմաներով ու… Պրոյեկտն իրականացնելու համար պետք են որոշակի գումարներ, պետք է եթերաժամի տրամադրման վստահելի տարբերակ ունենալ, հովանավորներ, Զեմֆիրայի համերգի տոմսերն էլ էժան չեն՝ 8000 ռուբլի…
Դժվա՞ր է: Այո, մեր երիտասարդ արվեստագետին, շոու-մենին, թե վումանին, չգիտեմ ոնց է ճիշտը, ի՞նչ է պետք այսօր Հայաստանում ունենալ երազանքն իրականացնելու համար: Ի՞նչ մարդկային, մասնագիտական որակներ են պահանջվում նրանից, ի՞նչն է հեշտ ստացվում, ինչը՝ դժվար…
-Սկզբում պրոյեկտի մասին ես ի՞ նչ չասեցի՝ ավելացրու: Ո՞նց ծագեց միտքը:
-Միտքը չի կարևորը, այլ ցանկությունը: Ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ էդ միտքը հնարավոր էր իրագործել: Ցանկությունն էր շատ, կատասրոֆիկ մեծ: Մտածեցի, որ մենք Զեմֆիրային ոչինչ չենք տալիս ի պատասխան նրա մեզ տված էդ ամեն ինչի՝ սեր, էներգիա, ոգեշնչում, ապրելու ցանկություն՝ քեզ հետ քո զգացմունքների մահն ապրելով: Որոշեցի, ու անում եմ:
-Ի՞նչ ես արել, համերգին քիչ ժամանակ է մնացել, ո՞ր փուլում են գործերդ:
-Գտել եմ ինֆորմացիոն հովանավորներ, դիմել եմ MTC Վիվասելլ ընկերությանը, Վարչապետ Տիգրան Սարգսյանին` համագործակցելու առաջարկով: Մի քանի օրից սպասում եմ պատասխանի: ATV հեռուստաընկերության հետ եթերաժամի տրամադրման հետ կապված արդեն իսկ ունեմ ֆիլմի հեռարձակման պայմանավորվածություն: Ճշտված է նաև երթուղին՝ միկրոավտոբուսով վրացական Փոթի նավահանգիստ, որտեղից լաստանավով Սոչի, և ապա` գնացքով Մոսկվա: Հիմա կապ ենք հաստատում Զեմֆիրայի ադմինիստրացիայի հետ, համերգի մուտքի տոմսերն արդեն ունենք, մնում է թույտվություն ստանալ նկարահանումների համար: Կատսինգը ավարտված է, արդեն հաստատ ընտրված են խմբի մյուս 5 մասնակիցները, որոնք պետք է լինեն ֆիլմի հերոսները: Նրանք արվեստի կամ գրականության հետ կապված լինելով, բոլորն իրարից շատ տարբեր մարդիկ են: Կարելի է ասել `իրար հետ ծանոթացել ենք պրոյեկտի շրջանակներում, կարգին չենք էլ շփվել: Կարծում եմ հետաքրքիր կլինի կոլեկտիվը:
Դավիթ Հակոբյան – 20 տարեկան, երաժիշտ
Արուսյակ Սիմոնյան – 27 տարեկան., ռեժիսոր-վավերագրող
Փիրուզա Գինոյան – 23 տարեկան, ռուս- բանասեր
Ռուբեն Աբրահամյան – 31 տարեկան, դերասան
Սվետլանա Անտոնյան (Ocean) – լուսանկարիչ
-Հատուկ խաղարկային սցենար կա՞, թե պետք է ամեն բան իմպրովիզի մեջ լինի՝ բնական:
-Քանի որ նպատակը անկեղծությունն է, որը համահունչ է Զեմֆիրայի արվեստին, ինձնից ,որպես ռեժիսոր, ընդամենը կպահանջվի ինչ-ինչ իրավիճակներ ստեղծել` նպաստելու մարդկանց բացահայտվելուն: Ինձ համար կարևոր է ցույց տալ, թե ինչպես են իմ հերոսներն ընկալում Զեմֆիրայի յուրաքանչյուր երգ, երգչուհուն ցույց տալ հերոսներիս աշխարհի պրիզմայով:
-Իսկ Մոսկվայում միայն համերգին եք ներկա լինելու ու անմիաջպես վերադառնա՞ք: Չկա՞ն այլ գաղափարներ, էդքան գումար եք ծախսում ճամփի վրա, գուցե ինչ-որ էլի բան մտածեք:
-Մենք չգիտենք` Մոսկվայում ինչ անակնկալներ են սպասվում մեզ: Հենց հետաքրքիրն էլ էդ ա, որ ոչ ոք չգիտի, թե ի՞նչ կարա լինի: Ոչ ես, ոչ հերոսներից որևէ մեկը չգիտի, թե համերգից հետո ի՞նչ կլինի…. և ինչպե՞ս կավարտվի ֆիլմը…
-Իսկ եթե մեկնումեկը որոշի չվերադառնա՞լ: Մարդ են…: Կամ մնա, հետո հետ գա, ի՞նչ կա որ:
-Ոչ, գնալուց առաջ բոլորս պայմանագիր ենք կնքելու, որտեղ հստակ ձևակերպվելու են բոլորիս պարտավորությունները: Բոլորս միասին գնալու ենք ու միասին հետ ենք վերադառնալու: Եթե ինչ-որ բան էլ որոշենք, պիտի միասին որոշենք, մենք կոլեկտիվ ենք, ու պիտի ունենանք կոլեկտիվ գիտակցություն, որն, իմիջիայլոց, մեր հայերին շատ ա պակասում:
-Իսկ եթե կոլեկտիվդ չստացվի՞ :
-Մեզ կապողը Զեմֆիրան ա:
-Զեմֆիրայի հետ հերոսներդ անձամբ չե՞ն հանդիպելու, նկարահանումներ չե՞ն լինելու:
-Իմ առաջին նպատակն էն ա, որ հերոսներս հանդիպեն ոչ թե Զեմֆիրայի, այլ նրա երաժշտության հետ: Եթե ստացվի պայմանավորվել` ինչո՞ւ չէ։
Լուսինե Վայաչյան
Գաղափարը հզոր մի զենք է, որը կարող է փոխել մարդու կենսակերպն ու մտածելակերպը:
Վիլիամ Կամկվամբայի և Բրայան Միլլերի ՙԻնչպես ես որսացի քամուն՚ գրքում պատմվում է, թե ինչպես տասնչորս տարեկանում, աղքատության ու սովի պայմաններում այս մալավիացի տղան` Վիլիամ Կամկվամբան, (Բիլլի) հողմաղաց է կառուցում և իր ընտանիքին ապահովում էլեկտրաէներգիայով այն դեպքում, երբ իրենց գյուղում չկար ո°չ հոսող ջուր, ո°չ էլեկտրականություն: Չկար նաև գումար ու կրթության հնարավորություն: Այսօր` քսաներկու տարեկանում, Վիլիամ Կամկվամբան պատմում է իր կյանքը փոխած հայտնագործությունների մասին:
1970- ականներին համեստ և ամանչկոտ պատանի Բիլլ Գեյթսի գլխում մի միտք է ծագում, որի արդյունքում հիմնվում է ՙՄայքրոսոֆթ՚ կորպորացիան:
Բիլը դառնում է հայտնի գործարար և աշխարհի թիվ 1 հարուստ մարդը: ՆԱՍԴԱՔԻ` ամերիկյան արժեթղթերի էլեկտրոնային բորսայի ցուցակում գրանցված բոլոր 4,000 ընկերություններն էլ լոկ մտքի թռիչքի արդյունքում են սկսել կերտել իրենց հաջողության պատմությունը։
Բայց և այնպես, միշտ չէ, որ ճիշտ է գլխում ծագած միտքն անմիջապես գործի դնել: Երբեմն անհարժեշտ է պատեհ ժամանակի սպասել, քանզի գաղափարը կյանքի կոչելու համար համապատասխան ռեսուրսներ ու մարդիկ են պետք:
Ուստի, երբ լավ ու հետաքրքիր միտք ես ունենում, մի° շտապիր, թող որ Աստված գործի: Եթե կան գետեր կամ սարեր, որ քեզ թվում է` չես կարող անցնել, հավատա, որ այն ինչ մեզ համար անկարելի է, Աստծո համար կարելի է:
Երեմիա 33:3 — «Կանչի¯ր ինձ, և ես պատասխան կը տամ քեզ, կը պատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես»£
Հարգելի ընթերցող պատասխանեք առաջարկվող երեք հարցին ու դրանցից ամենահետաքրքիրները կտեղադրվեն կայքում։
1. Ճանաչո՞ւմ ես մարդու, ում արտասովոր գաղափարը վերածվել է արդյունավետ գործի: Քո կարծիքով, այդ գաղափարն ինչպե՞ս իրականություն դարձավ:
2. Նոր` հետևաբար արտասովոր թվացող գաղափարը, սովորաբար ծաղրանքի ու հակառակության է արժանանում: Ինչպե՞ս է հնարավոր չհուսահատվել և հաղթահարել խոչընդոտները:
3. Հեղինակն ասում է, որ երբ հետաքրքիր գաղափար ունես, պետք է սպասել և թույլ տալ, որ Աստված գործի: Քո կարծիքով, արժե՞ հետևել խորհրդին:
Եթե այո, ապա ինչպե՞ս կարող է իմանալ, որ արդեն գործելու ժամանակն է:
Գյումրին աննկարագրելի եռուզեռի մեջ է: Մեդվեդևի այցին այստեղ պատրաստվում են մի առանձնահատուկ ձևով: Նման պատրաստություն այս քաղաքը տեսել է մեկ էլ 1990թ, երբ Բայրոնի անվան անգլիական դպրոց բացելու նպատակով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգրետ Թետչերն էր ժամանելուԳյումրի։
Այն ժամանակ դեռ խորհրդային երկրում ապրող, բայց թշվառ վիճակում գտնվող հետերկրաշարժյան Գյումրիում աննախադեպ ճանապարահաշինություն կազմակերպվեց. Թետչերն իջնելու էր օդանավակայանում,ու այնտեղից մինչև անգլիական դպրոց ընկած տարածքը մոտ 10 կմ ասֆալտապատվեց ,այսինքն` ստացվեց այնպես, որ ակամայից քաղաքի բավական մեծ հատված բարեկարգվեց:
Այս անգամ գյումրեցիների բախտն այդքան էլ չի բերել: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղաթիռով իջեցնելու են մարզադաշտում, որը գտնվում է նրա անցնելիք ճանապարհի գրեթե կենտրոնում և այդ պատճառով Վարդան Ղուկասյանը ասֆալտապատում է ոչ թե 10 կմ-ոց ճանապարհ, այլ հազիվ դրա մեկ երրորդը:
Մարզադաշտից ՌԴ նախագահը գնալու է «Պատվո բլուր» հուշահամալիր-պանթեոն. սա Գյումրիում հայտնի «Պլպլան ժամի» տարածքում է,այն բարեկարգվել ու վերածվել է իսկական հուշահամալիրի: Հուշարձանը, որը հանդիսավորապես պետք է բացեն ՀՀ և ՌԴ նախագահները, ստեղծվել է Ղրիմի պատերազմում` հայ-ռուսական համատեղ պայքարը խորհրդանշող հուշարձանի նմանությամբ: Գրեթե երկու դար առաջ կառուցված հուշարձանը թուրքերը 1920թ. պայթեցրել են. ներկայիս հուշարձանը պայթեցվածի կրկնապատկերն է։
«Պատվո բլուրը» երեկվա դրությամբ կազմ-պատրաստ վիճակում էր. բոլոր աշխատանքներն այստեղ ավարտված էին: «Պլպլան ժամը» իրականում մատուռ է եղել, որից այն կողմ ռուսական գերեզմանատունն էր. հենց այդ գերեզմանատան տարածքը հիմա վերածվել է ծաղկանոցի, պարսպապատվել է, տնկվել են ծառեր ու ծաղիկներ:
Ի տարբերություն «Պատվո բլուրի», մյուս ճանապարհները դեռ ինտենսիվ վերանորոգման փուլում են. «Պատվո բլուրից» հետո ՌԴ նախագահն այցելելու է ռուսական զորամաս, որտեղ էլ նրան զինվորական բորշով են պատվելու. հենց այս ճանապարհն է, որ հիմնովին նորոգվում է: Ամենավատն այն է, որ ճանապարհն այնքան էլ բանուկ չէ, սա քաղաքի համար եզրային հատված է, ռուսական զորամասն, ընդհանրապես, գտնվում է մի բլրի վրա, որտեղ բացի ռեստորանից այլ բան չկա:
Ստացվում է, որ Մեդեվեդևի «խաթր» այսօր ասֆալտապատվում են երկրորդական նշանակության ճանապարհներ, որոնք երբեք ասֆալտ չեն ունեցել. աբսուրդը հասնում է այնտեղ, որ ճանապարհի հետ մեկտեղ նոր մայթեր են կառուցվում, այդ նպատակով բերվել են հատուկ բազալտե քարեր, որոնցով մայթն առանձնացվում է երթևեկելի գոտուց ու մայթի հատվածում` Մեդվեդևի աչքին դրական ֆոն ստեղծելու համար, մի փառահեղ ասֆալտ է գցվում, որի որակը, սակայն, չկարողացանք պարզել:
Մայթ է կառուցվում անգամ այն մասում, որտեղ ուղղակի ամայի հատված է, աղբանոց: Ռուսական զորամաս տանող ճանապարհին անգամ մի սովորական թեքություն է ասֆալտապատվել, ինչ է թե, Մեդվեդևը կարող է դա տեսնել: Իսկ ամենակուրիոզ փաստն այն է, որ մայթը կառուցվում է մաթեմատիկական ճշգրտությամբ, այսինքն `վերջանում է ճիշտ այնտեղ, որտեղ կարող է ավարտվել ՌԴ նախագահի տեսադաշտը. դրանից մի մետր անգամ ավելի մայթ կառուցելու թույլտվություն ու, հավանաբար, նաև հնարավորություն չկա:
Այս ամենով հանդերձ, ամենաողբերգականը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակն է: Պարզ է, որ շինարարությունը, քաղաքի բարեկարգման գործը նրա վրա է դրված: Եվ հիմա Ղուկասյանը, բարեկարգելով դեպի ռուսական զորամաս տանող ճանապարհը, ըստ էության, բարեկարգում է իր ոխերիմ թշնամուն` Արտաշես Սարգսյանին պատկանող «Ոսկե բլուր» ռեստորանային համալիր գնացող ճանապարհը, որի որդու`Ռուստամի հետ փոխհրաձգության պատճառով ժամանակին քաղաքապետի որդի Սպարտակը, գրեթե մեկ տարի անցկացրեց բանտում: Ճակատագրի հեգնանք է, բայց Մեդվեդևի պատճառով, Ղուկասյանը ստիպված է իր ոխերիմ թշնամու օբյեկտ գնացող ճանապարհը բարեկարգել:
Մեդվեդևի այցը անհետևանք չի անցնի Գյումրու համար. ճիշտ է, ինչպես ժամանակին Թետչերի համար փռված ասֆալտը, սրանից էլ դժվար թե հուշերից բացի այլ բան մնա, բայց գոնե մի որոշ ժամանակ, մարդկանց մի փոքր խումբ կօգտվի դրանից:
Այնպես որ, գյումրեցիներին մնում է հուսալ, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ անվանի անձիք ցանկություն հայտնեն հյուրընկալվել Հայաստանի երկրորդ քաղաքում:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, ԱՄՆ Մարշալի Գերմանական Հիմնադրամի (GMF) ավագ փորձագետ Դեւիդ Կրամերը հույս է հայտնել, որ արձակուրդի ավարտից հետո Մեթյու Բրայզայի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հավանության կարժանանա Արտաքին գործերի կոմիտեի, ապա` Սենատի ողջ կազմի կողմից:
Դեւիդ Կրամերը խոստովանել է, որ բարեկամական հարաբերություններ ունի Մեթյու Բրայզայի հետ: Նրա խոսքերով, Բրայզան շատ լավ է պատրաստված այդ աշխատանքի համար եւ «կդառնա հիանալի դեսպան»:
«Նա գիտի բոլոր առանցքային դերակատարներին Ադրբեջանի կառավարությունում եւ դրանից դուրս: Նա վճռականորեն եւ հմտորեն կներկայացնի ԱՄՆ շահերը եւ չի խուսափի բարդ խնդիրներից, որոնք ներառում են Ադրբեջանում ժողովրդավարության զարգացումն ու մտահոգությունները մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ»,- ասել է Դեւիդ Կրամերը:
«Երեւանում աշխատում է ԱՄՆ շատ գործունյա դեսպան Մարի Յովանովիչը, եւ Ադրբեջանում ամերիկյան լիարժեք ներկայությունը շատ կարեւոր է Ադրբեջանի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար: Հուսով եմ` Մեթյու Բրայզան կհաստատվի հնարավորինս շուտ»,- Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականը:
Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին։ Այս տարին նոր է նաև նրանով, որ այսուհետ կրթական համակարգում կսկսի գործել ավագ դպրոցը։ Մինչ ավարտական դասարաններ կորցրած դպրոցների տնօրենները ախուվախ են անում, նրանցից ճարպիկները լուրջ գործարար որակներ են ցուցաբերում։
Թիվ 160 դպրոցը ստացել է ավագի կարգավիճակ։ Չնայած տնօրենը առաջին դասարանի ընդունելություն կազմակերպելու իրավունք չուներ, բայց դպրոցի պատին հայտարարություն է փակցրել այդ մասին։ Դպրոցի կարգավիճակի փոփոխությունից անտեղյակ դիմողներին տիկին տնօրենը ցուցակագրում է, ու հետո… փոխանակում. նա հարցի հետաքրքիր ու աշխատող լուծում է գտել.
Սևակի անվան նախկին միջնակարգ դպրոցն այս տարի կորցրեց իր ավագ դասարանները։ Աշակերտությունը պիտի վերաբաշխվի։ Թիվ 160-ի տնօրենը իր հավաքագրած առաջին դասարանցիներին փոխանակում է «Սևակի» ավարտական դասարանի աշակերտների հետ։ Փոխանակման պայմանը շատ պարզ է . «Սևակի» տնօրենը համոզում է իր աշակերտներին գնալ 160 –ի ավագ դպրոց, դրա դիմաց«160» -ը նրանց է տրամադրում իր առաջին դասարանցիների դիմումները։
Տնօրենների մտավախությունն ու ջանքերը զուր չեն. խոսակցություններ են շրջում, որ 160 ի ավագ դպրոցը աշակերտների քանակի հետ կապված խնդիրներ է ունենալու, քանի որ շատերը գերադասում են նախկին ֆրանսիական թեքումով թիվ 119 դպրոցը, որը բավականին լավ ռեյտինգ ունի։ Դե մարդիկ մտածում են, որ պիտի դպրոց փոխվի և տրանսպորտի հարց առաջանա, ի՞նչ տարբերություն` երկու կանգառ կիջնես, թե` չորս։
Դպրոց, դասարան փոխելը հոգեբանորեն բարդ երևույթ է, շատերը համաձայն չեն նման մոդելին, բայց եվրոպականացման ճանապարհին անհրաժեշտ գործառույթ է, որ շատերին թե ուսուցիչ- տնօրեններին, թե ծնողներին կանգնեցրել է փաստի առջև։ Միակ մխիթարությունը, որով այսօր արդարացվում է ստեղծված քաոսը`առանց կրկնուսույցի երեխաների բուհ ընդունվելու հեռանկարն է, բայց այստեղ մի հանգամանք կա, որ վրիպել է ծնողների ուշադրությունից. նրանք կարող են համակարգը բարեփոխողներից պարզապես պահանջել 100 տոկոսանոց եվրոպականացում , ասել է թե, հանել ընդունելության քննությունները , ինչպես Եվրոպայում է։ Դրանով թե կոռուպցիայի հարցը կլուծվի, թե ընդունելությունը համահայկական տրագիկոմեդիայի վերածողների։
Երբեմն, որոշակի կարգավիճակ ունեցող անձիք, օգտվելով իրենց դիրքից, կատարում են քայլեր` իրենց հեղինակությամբ գործի մեջ ներքաշելով նաև այլ անձանց։ Այս դեպքում Երկրապահի տարածքային կառույցի պետն է ծովը ծնկից համարել։ Իսկ թերի, մակերեսորեն քննված և արդյունքում, ըստ էության, չբացահայտված քրեական գործերը հանցագործներին հնարավորություն են տալիս էլ ավելի ծավալվելու։ 2008թ. դեկտեմբերին անհայտ անձի կողմից «Նոր Նորք» տարածքի նոտարական գրասենյակից հափշտակվել են նոտարի կնիքն ու ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակները։ Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրգործ, քրօրի 324-րդ հոդվածով, սակայն, որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով վարույթը կասեցվել է։
Գրեթե նույն ժամանակահատվածում մոտ մեկ տարի շարունակ, ոմն Նազիկ Խաչատրյանի հետ իրեն Արթուր Ալբերտիչ անվանող անձը այդ նույն պաշտպանիչ պիտակների օգնությամբ կեղծել է փաստաթղթեր և խաբեությամբ Երևան քաղաքի երեք բնակարանների նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք։ Արաբկիրի քննչական բաժնում այս առթիվ հարուցվել է քրեական գործ` քրօր-ի 178-րդ և 325-րդ հոդվածներով:
2009 թ. օգոստոսի սկզբին ոմն Մանվել Բատիկյան , Հ. Անդրեասյանի և Ա. Ներսիսյանի հետ ապօրինի զենքի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ջրվեժի բնակիչ Մարգարյանի վրա։ Այս անգամ էլ Կոտայքի քննչական բաժանմունքում է հարուցվել քրեական գործ։
Մոտ մեկ տարի պետք եղավ իրավապահներին պարզելու, որ Արթուր Ալբերտիչը նույն Մանվել Բատիկայանն է։ Դա պարզվեց նրա հետ համագործակցած կնոջ` Ն. Խաչատրյանի ցուցմունքներից, որը իր հանցակցի իսկական անունը չգիտեր։ Հենց նրա օգնությամբ էլ հայտնի դարձան գործի հանգամանքները. գտան համակարգիչը, նաև այն անձին, որը Ալբերտիչի ցուցումով այրել էր նոտարի գրասենյակը, այնտեղից անհետացած կնիքի և այլ պարագաների փաստը թաքցնելու նպատակով։
Անցյալ տարեվերջին, երբ բոլոր թելերը ի մի եկան, երեք գործերն էլ միավորվեցին մեկ վարույթում, ու Ալբերտիչ –Բատիկյանի գործը հանձնվեց Կենտրոն, Նոր Նորք Մարաշ համայնքների դատարան։
Իրարանցման նման մի վիճակ էր տանը: Կլիենտը սպասում էր, ու աղջիկներն էլ իմանալով, որ լավ փող կաշխատեն, մի տեսակ դրանից ոնց-որ հաճույք ստանային…
Հերթով մտնում միզում, դուրս էին գալիս:
Իմ հերթն էլ մոտեցավ էդ մարդու վրա միզելու: Երկար պատրաստվում է ի դրան: Լիքը-լիքը ջուր խմեցի, էնքան խմեցի, որ կարողացա չորս անգամ միզել: Մի անգամ, հերթս դեռ չէր հասել, չդիմացա ու զուգարան գնացի, մեկ էլ լսում եմ Ռիմայի ձայնը, որ գոռում ա՝ «Վա՜յ Լիլո՜, փողերդ լցնում ես ունիտազի ծակը, վա՜յ, վա՜յ, վա՜յ»: Ու ծիծաղից մեռնում ենք սաղս: Ասում եմ՝ «Չեմ կարա պահեմ, էդ սաղ որ պահեմ, էն խեղճ մարդը կխեղդվի ,եթե դեմքին տենց ուժեղ միզեմ»:
Հերթս եկավ միլիոնատիրոջ վրա միզելու: Մտա տանջասենյակ: Նա կանացի շորեր էր հագել և ինքն իրան կապել աթոռից, որն ունիտազի նման էր սարքված՝ մեջը ծակ, էդ մարդու դեմքն էլ աթոռի տակից ծակի մեջ էր՝ դեմքով դեպի վեր: Արդեն երեք հոգի միզել էին նրա դեմքին, երբ ես մտա: Մենակ էի իրա հետ տանջասենյակում: Համ ծիծաղս էր գալիս, համ վախենում էի, առաջին անգամ պիտի անեի դա, շատ ներվային էի:
Կլիենտի աչքերը փայլփլում էին… Ոնց որ զզվելուց ջղայնացած լիներ ու ուզեր բարձր գոռար, էդքան որ ստորացրել էինք իրան, կարողա հոգու խորքում ամաչում էր, եսիմ… Էնքան էինք ստորացրել, որ երևի թե կուզեր շորերը ճղոտեր ու գոռար՝ «մամաաա՜»: Բայց միևնույն ժամանակ երևի հենց էդ զգացողություններն էլ իրան գրգռում էին, նա շատ գրգռված էր, անդամն էլ էր կապկպել, որ նաև ցավ զգա:
Նստեցի աթոռին… նա պատրաստվեց… տեղավորվեց, շարժվում էր, մինչև դեմքը ուղիղ միզածորանիս տակ հայտնվեց: Ես ասեցի.
— Ինձ ասել են, զուգարանը էստեղ ա, հա՞, ճիշտ ա՞:
— Այո՜, այո՜, խնդրում եմ, տիրուհի… սիրում եմ, հա՜,հա՜, ես քո զուգարանն եմ:
Ու ես վախվորած, դանդաղ բաց թողեցի մեզիս առաջին շիթը նրա դեմքին: Մեկ էլ ի՞նչ տեսնեմ… Նա բերանը բաց, լեզուն հանած մեզիս համն ա առնում, խմում ա՜… Չկարողացա շարունակեմ, դադարեցի միզել: Հետո տեսա, որ սպասում ա, մի ուրիշ բանի մասին մտածելով միզեցի… Հետո աթոռից թռա, որ փախչեմ: Ասեց.
— Տիրուհի՞:
— Հա:
— Չե՞ս ուզում սրբվես,- ու մատներով, քանի որ կապկպված էր, ցույց ա տալիս զուգարանի թուղթը:
— Հա, ուզում եմ…
Հասկացել էր, որ ուզում եմ փախչեմ: Ու ես, իրանից ավելի ամաչելով, մի կտոր թուղթ պոկեցի, սրբվեցի ու վազելով դուրս թռա սենյակից…
Մի տեսակ, էդ մարդն ինձ շատ դուր եկավ: Ինչի՞: Որովհետև իմ մեզի միջոցով դեռ ինձ սիրում էր, հոգում էր իմ մասին՝ թուղթ տալով: Ու իմ մոտ շատ նուրբ ու տարօրինակ զգացումներ առաջացան էդ մարդու հանդեպ: Չեմ կարա բացատրեմ, բայց մարդկային այլասերվածության նողկանքից ծնված ինչ-որ մի լավ, վեհ բան էր, որ թվում ա թե պիտի ատելություն ծներ, բայց ուրիշ մի բան զգացի, որ զգում ես, երբ քո մասին անշահախնդիր հոգում են: Ի վերջո, նրան պետք էր` ես միզեի, նրա վեջը չպիտի լիներ ես կսրբվեմ, թե թաց-թաց կֆրֆռամ, բայց նա ինձ թուղթ առաջարկեց, չնայած դա իր սցենարի մեջ չէր մտնում…
Իմ մշտական մասնագիտությամբ աշխատանքին ես գնում եմ ամեն օր՝ տաղտկալի, հաջորդը նախորդին նման…
Էս տիրուհու գործն ա, որ ինձ զվարճացնում ա, կասեի` նույնիսկ տալիս ա շատ նուրբ, թեթև, ոչնչի հետ չհամեմատվող, ոչնչով չգնահատվող մեղմ ուրախություն…
Լուսինե Վայաչյան
Շարունակելի…
Իրավապահ հիմնական երեք կառույցները վաղուց է, ինչ իրար վրա բոչկա են գլորում։ ԱԱԾ –ի, Դատախազության և Ոստիկանության ղեկավարները իրենց անհաշտությունն այլևս չեն թաքցնում։ Սրանից տուժում են շարքային քաղաքացիները։ Ինչ- որ տարօրինակ մրցավազք է, որի արդյունքում շուտով քաղաքացիների 60 տոկոսանոց դատվածություն ունեցող երկիր կդառնանք։ Առանց այդ էլ անհանդուրժողականության և դժգոհության մթնոլորտում երևույթը մտահոգում է հանրությանը։
Օրերս, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ նախագահին է ներկայացրել իր «Կաշվե թղթապանակը»`այն բոլոր գործերը, որոնց, իր կարծիքով, դատախազությունը պատշաճ ընթացք չի տվել` որոշակի նկատառումներից ելնելով։ Թե ի՞նչ արձագանք կլինի Բաղրամյան 26-ից ,առայժմ պարզ չէ, այնտեղ այս օրերին խառն են` պատրաստվում են բարձրաստիճան հյուրերի ընդունելությանը։ Գլխավոր դատախազին դա չէր կարող դուր գալ, բայց նա էլ որևէ կերպ չի անդրադարձել դրան ու մեկնել է երկշաբաթյա հանգստի ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը արձակուրդում է, կառավարության ղեկավարությունն անցել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և երեկվա նիստում գործադիրը, այսպես ասած, «բիրիքով» տարկետման իրավունք է տվել միանգամից 15 հոգու: Նրանցից 12-ը հայկական բանակում չեն ծառայի քանի որ, Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի «ՄԱՍԴԱՐ» կրթահամալիրի կողմից ՀՀ քաղաքացիներին ուսման և կրթաթոշակ ստանալու համար դիմած 12 ուսանողներ ստացել են տարեկետում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2010թ. աշնանային զորակոչ: Այդ ընտրյալներն են Վահագն Հովհաննեսի Հարությունյանը, Սերգեյ Սամվելի Հակոբյանը, Միքայել Աշոտի Թորոսյանը, Արեգ Պողոսի Կարապետյանը, Աշոտ Ռոբերտի Մնացականյանը, Արմեն Լևոնի Զաքարյանը, Գևորգ Արմենի Եղյանը, Ռաֆայել Սերգեյի Հարությունյանը, Տիգրան Մուրադի Բարսեղյանը, Սմբատ Պավլիկի Խաչատրյանը, Հովիկ Գառնիկի Խասիկյանը, Ավագ Սայիկի Սայանը:
Եվս երկու հոգի տարկետման իրավունք է ստացել Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրով (Գլոբալ ՅՈՒՆԳՐԵԴ) հաղթելու շնորհիվ: Նրանցից մեկը ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Կապան քաղաքի բնակիչ Արսեն Աշոտի Աղասյանն է, մյուսը` ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող, Երևանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ Վահան Հակոբի Հուրոյանը:
Իսկ ահա Երջանիկ Հակոբի Ասրյանը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է ստացել Ռուսաստանի պետական կառավարման համալսարան, որը ՌԴ-ում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է, ընդունվելու կապակցությամբ: Տարկետումը հաշվված է մինչև ուսումնառության ավարտը` 2014թ. աշնանային զորակոչը: Երջանիկը սակայն տարկետում կստանա միայն գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը 2010թ. Հուլիսի 1-ին տարկետման իրավունք տված Անդրանիկ Հակոբի Բաղդասարյանին թույլ է տվել «2012» թվականի փոխարեն բանակ զորակոչվել «2013» թվականին:
Կառավարության նախորդ նիստում տարկետման իրավունք էին ստացել 4 հոգի, այս նիստում` 15 հոգի: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է` մինչև զորակոչի հայտարարումը Պաշտպանության նախարարությունը կանգնի լուրջ խնդրի առաջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.