23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետը «անկախությունը» կնշի Չինաստանում
Վաղը` սեպտեմբերի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Այցի շրջանակներում վարչապետը Պեկինում հանդիպումներ կունենա ՉԺՀ Պետական խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Լի Կեցյանգի, ՉԺՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վանգ Գուանյայի ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարական պատվիրակությունը կմասնակցի ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ կազմակերպվելիք ընդունելությանը։ Այնուհետև սեպտեմբերի 21-ին Շանհայում վարչապետը ներկա կգտնվի «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Ազգային օրվան նվիրված միջոցառումներին։ Նախատեսվում է նաև վարչապետի այցը Չենգդու քաղաքում գտնվող բազալտի մշակման ձեռնակություն և արևային մարտկոցների գործարան։
Սեպտեմբերի 23-ին վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան։
Ռուսաստանում երեկ մեծ աղմուկ էր բարձրացել: Մոսկվայի կենտրոնում վիրավորվել է հանրահայտ օրենքով գող Ասլան Ուսոյանը, որը ավելի հայտնի է Դեդ Հասան մականունով:
Դեպքից անմիջապես հետո հայտնել էին, որ Դեդ Հասանը մահացել է, սակայն այժմ պարզվել է, որ նա իր թիկնապահ Արթուր Բաղրամյանի հետ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Ըստ նախնական տվյալների Ուսոյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նույնպես որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է Դեդ Հասանի ամենամոտ ընկերը`Վյաչեսլավ Իվանկովը , որը քաջ հայտնի է Յապոնչիկ մականունով:
Դեդ Հասանը և Յապոնչիկը լուրջ հակամարտության մեջ էին վրացի օրենքով գողերի հետ, որոնց գլխավորում է Տարո մականունով Տարիել Օնիանին:
Յապոնչիկի մահից հետո, Դեդ Հասանը երդվել է վրեժ լուծել վրացիներից:
Էսօրվա թեման ներքին անմեղությունն ա՝ մաքրությունը, բարոյականությունը, ոնց կուզեք` անվանեք: Առանց «կլիշե»-ների: Ես ինձ հաճախ հարց եմ տալիս` կարա՞մ ես էս գործի մեջ մնամ մաքուր ներքուստ, չապականվել, զգալ ինձ կին: Չեմ ասում՝ նամուսով, թասիբով եւ այլն, որոնք կարգին մարդկանց համար են, ոչ թե իմ: Ոնց եմ ե´ս զգում ինձ: Իմ ներքին բարոյականության սահմանները պահպանելով կարո՞ղ եմ մաքուր մնալ էս հանգամանքներում: Իսկ առհասարակ կարա՞ մարդը, գտնվելով սենց վիճակի մեջ, մնա մաքուր:
Մեզ մոտ շատ լավ աղջիկներ են աշխատում, որոնք, ինչ էլ պատահի, չեմ ասի, որ վատն են, փչացած են, շեղված են կամ շփոթված: Մեր աղջիկները ոսկի աղջիկներ են, ոսկի մարդիկ են: Ես ինձ լավ եմ զգում նրանց մեջ, ինձ թվում ա` բոլորս էլ իրար հետ լավ ենք զգում: Բոլորն էլ էս գործն անում են հանուն ինչ-որ մի բարի նպատակի:
Նունեն փոքր երեխա ունի, ամուսինը ռուսաստաններում կորել ա, ինքն էլ ռայոնից ա, ուր գործ չկա, Ռուզանի մայրն ա ծանր հիվանդ, արյան ռակ ունի, Սոնան բիզնես էր անում, նախանցած տարվա դեֆոլտը լավ խփեց, մնաց պարտքերի տակ, ամենատարիքովը՝ Սինարեն, տղայի ուսման վարձն ա աշխատում, որն Անգլիայում սովորում ա: Նրանք էլ բոլոր մարդկանց նման ունեն երազանքներ, պլաններ:
Ադրինեն ամուսնացած ա մի շատ լավ տղայի հետ, որն արդեն հինգ ամիս ա` գործ չունի, իսկ Ադրինեն ձեւ ա անում, յանըմ չգիտի… Ասել ա, որ սուպերմարկետում օպերատոր ա ընդունվել, ու մի ութ ժամ ստիպված նստում ա տանջատանը: Ես ոչ մի ուրիշ տեղ չեմ հանդիպել, որ կանայք սենց խորությամբ իրար հասկանան ու հարգեն, լսեն ու օգնեն:
Ու տնեցիներից ոչ ոք չգիտի, որ էս կանայք էս գործին են: Դե, որ ցերեկվա ժամերին ա, էդքան կասկածներ չի առաջացնում: Երբ ես վատ եմ լինում, բոլորն ինձ շրջապատում են ու խոսում ինձ հետ, ամենալավ հոգեբանից էլ լավ են օգնում, որովհետեւ նույն դաշտից ենք, նույն աշխարհում ենք, նույն շրջանակում ենք գտնվում:
Էս գործին գալով` ես ամեն ինչի սպասում էի, բայց ոչ, որ էս անմարդկային երկրում մարդկայնություն կգտնեմ հենց էստեղ… Էս կանայք, որոնցից ամեն մեկը մի ողբերգություն ա ապրել, տարբեր տարիքի ինը հոգի են՝ 25-55 տարեկան, բոլորն էլ ջահել են երեւում իրենց տարիքի համար. էդքան բարի ու հասնող կլինե՞ն:
Բոլորս կեղծանուններով ենք աշխատում, չնայած գիտենք բոլորի անունները: Նունեին ասում են «տիրուհի Անաստասիա»: Նույնիսկ ներսում իրար դիմում ենք կեղծանուններով, տենց ենք սովորել, մարդ ես, հանկարծ կլիենտներից մեկնումեկը չլսի: Համ էլ իսկական անունները մաքուր ենք պահում, «տիրուհու» հետ մի տեսակ չի ստացվում արտաբերել: Տանջատնից դուրս էլ ոչ ոք ոչ ոքի չի հանդիպում:
Բոլորս ապրում ենք երկու տարբեր կյանքերով, տարբեր աշխարհներում: Իսկական անունը մարդու իրական աշխարհն ա բացահայտում: Նույնիսկ եթե անունն էդքան էլ «փափուկ» չի, բայց կարան լսեն ու արդեն բարի պատկերացնեն նրանց, որը գործի մեջ պետք չի…
Բոլորս էլ գիտենք, թե ինչի համար ենք մենք էստեղ, ու բոլորս հարգում ենք իրար ու մեր ընտրությունը: Մենք ստեղ ենք գալիս տիրուհի լինելու: Վատ, կամ լավ, հուսամ՝ լավ: Սուսանը մեծ պարտք ունի, թանկ իրավաբան ա վարձել ու կաշառք ա տվել, որ եղբորը չնստացնեն ինչ-որ չգործած հանցանքի համար, հետո ամուսնուց բաժանվել ա, հենց էս գործը գտել ա, որովհետեւ չի կարողացել խաբի… Միշտ ուրախ ա, շատ պոզիտիվ մարդ ա: Ցածրահասակ, մի քիչ թմբլիկ, արհեստական կրծքեր ա դրել, որ շատ կլիենտ ունենա: Ու ասում ա, որ իրա նախկին փոքր կրծքերը իրա մտքերի հետ հաշտ էին, էս մեծերը խանգարում են մտածել՝ ճնշում են: Նա ինձ շատ մոտ ա, իրան եմ դարդերս պատմում, ինքն էլ օգնում ա խորհուրդներով, ուժ ա տալիս ու հույս…
Նա նախկին կյանքում պետաշխատող էր, ինչ-որ նոմենկլատուրային թղթաբանությամբ էր զբաղվում: Հա, մեկ էլ Յոգայի նման ինչ-որ բանի դասեր ա տալիս հասարակական հիմունքներով: Տանջատանը էզոթերիկ գրականություն ա կարդում, տիբեթյան բժշկության մասին, հոգեբանական գրքեր, նաեւ Տարոյի կարտերով գուշակություններ անել գիտի:
Առաջին օրը, որ եկա, գժվում էի: Մտա հանգստի սենյակ, Սուսանը մենակ նստած էր լափ-թոփը գրկին: Ես էլ ներվային էի շատ, տիկին Ռիման ասել էր, որ հիմա կլիենտ կգա, որը խիստ տիրապետություն ա ուզում, ես էլ ի՞նչ իմանայի` էդ տիրապետությունն ինչ ա: Մտածում էի, որ սեսիան պրովալ եմ տալու: Սուսանն ասեց. «Լիլիթ ջան, նայի, բոլորս էլ անցել ենք էդ վատ ու տհաճ պահերը: Դու ինքդ քեզ համարի Արարչի պատկերը: Մտի էնտեղ ասելով. «Մերսի, երկրագունդ, մերսի Արարիչ, դու ինձ նման ես»:
Դու պիտի հավատաս, որ Աստված կարա լինի կին, նաեւ տղամարդ: Մտի ու ասա Աստծո անունը, ասա` դու իմ մեջ ես, իմ միջոցով աշխատիր էս մարդու վրա»:
Հաջորդ անգամ ինքն ինձ հետ եկավ իմ սեսիային ու օգնեց անցկացնեմ: Երկու տիրուհի մի սենյակում էինք: Շատ լավ սեսիա չէր, բայց ծիծաղելի էր, էնքան ծիծաղելի էր, որ կլիենտը մեզ հետ ծիծաղում էր, էնքան էինք կատակներ անում: Դրա ֆանտազիան էն էր, որ իբր իրան կինոյում նկարում են ու պոռնիկ են անվանում:
Ես ասեցի. «Այ տղա ջան, ի՞նչ ես անելու, այ պոռնիկ ջան, ո՞նց ա քո ֆիլմը կոչվելու»: Ասեց`«Դրախտի ծակերը»: Տղան չուզելով ծիծաղում էր, բայց զգացվում էր, որ դուրն ա գալիս, որ ես խենթ տիրուհի եմ: Սուսանը հազիվ էր ծիծաղը պահում: Հետո սկսեցինք ուրիշ փիս բառեր ասել նրան, ինքն էր տենց ուզում:
Շարունակելի…
Լուսինե Վայաչյան
Այսօր Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, բացահայտելով այն անձին, որը ՊՆ բանակի զորամասերից մեկում նվաստացրել է զինծառայողին։ ԱԱԾ –ի օգնությամբ և Ռազմական ոստիկանության ջանքերով բացահայտված սպան ըստ հավաստի լուրերի ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասից է։ Թե ի՞նչ է կատարվել իրականում, հուսով ենք, հայտնի կդառնա հաղորդագրությունից։ Հետաքրքիր է, թե ինչպես է, որ սպան թույլ է տվել տեսագրել իր «հերոսությունները».այստեղ կարող է լինել երկու կարծիք` կամ նա չի պատկերացրել, որ որևէ մեկը այդքան համարձակություն կունենա դուրս բերելու տեսագրությունը, կամ էլ այնքան լկտի է, ու տեղի ունեցածն էլ բանակում այնքան սովորական ու ընդունված երևույթ է, որ թքած է ունեցել այդ փաստի վրա։ Կամ էլ սա, իսկապես, միտումնավոր սարքված նյութ է։
Ինչևէ, հուսով ենք, քննությունը կպարզի իրականությունը։
Մենք դեռևս դեպքի օրը տեղեկացրել ենք, որ Այգեստանում տեղի է ունեցել ջիպավոր երիտասարդների ռազբորկա, որի ընթացքում նախկին բարձրաստիճան ոստիկանի որդին` Աշոտ Աղազարյանը, գազային ատրճանակից կրակելով, հրազենային վնասվածք է պատճառել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի որդուն։
Այսօր մամուլում տեղեկություններ կային, թե դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված: Մենք փորձեցինք ճշտել` որտեղ և ինչ հատկանիշներով է հարուցվել քրեական գործը, սակայն ոստիկանությունից ասացին, որ իրենց մոտ նման գործ չի հարուցվել, այդ գործն ընդհանրապես իրենց չի առնչվել ու խորհուրդ տվեցին դիմել Ռազմական ոստիկանություն, քանի որ կրտսեր Աղազարյանը գտնվում է զինծառայության մեջ։
Ռազմական ոստիկանության պետի տեղակալ Հայկ Ստեփանյանը մեզ փոխանցեց, որ նման գործ իրենց մոտ չի քննվում։
Փաստորեն, միակ կառույցը, որտեղ կարող է գործ հարուցվել ՊՆ քննչական վարչությունն է։ Մեզ առայժմ չհաջողվեց պարզել` կա նման գործ ՊՆ ՔՎ –ում։ Առաջիկայում, կարծում ենք, հնարավոր կլինի առավել ամփոփ տեղեկություն հաղորդել դեպքի հետագա ընթացքի վերաբերյալ։
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը, ինչպես հայտնի է, բանակում կարգուկանոնի հաստատմանը նվիրված կարգապահական կանոնագիրք է պատրաստում: Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարց ուղղեցին այդ հանձնաժողովի նախագահ դաշնակցական Հրայր Կարապետյանին` վերջին շրջանում բանակում ծայր առած միջադեպերի և դրանց մեջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դերակատարության վերաբերյալ:
«Դատապարտելի են բոլոր այդ տեսակ երևույթները. այս բոլոր խնդիրների մեղավորները ամենայն խստությամբ պետք է պատժվեն, որովհետև լավ ճանաչում եմ Սեյրան Օհանյանին: Ես հավատում եմ, որ նա ուզում է բանակում ինչ-որ բան փոխել, բայց հավատացե´ք, որ սրանք տարիներով կուտակված երևույթներ են` ժառանգված խորհրդային բանակից և ղարաբաղյան պատերազմից: Մի մոռացեք, որ վիետնամական պատերազմից հետո գոյություն ուներ վիետնամական սինդրոմը, երբ որ նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են մարտական գործողություններին, խաղաղ ժամանակ նորից ծառայում են զինված ուժերում. նրանց թվում է, թե իրենց ամեն ինչ կարելի է: Էդպես չէ , էդպես չի կարող լինել. բոլորը օրենքի առջև հավասար են: Այս ամենը բանակից արմատախիլ անելը հեշտ գործ չէ: Բանակում կա նաև կոռուպցիա: Սա է պատճառը, որ մեր հանձնաժողովն իր հնարավորության սահմաններում նախաձեռնել է լսումներ: Առաջին անգամ օրենքով կսահմանվեն հրամանատարների և զինվորների իրավունքներն ու պարտականությունները: Կարևոր է նաև այն կրթական-դաստիարակչական ծրագիրը, որի մասին պաշտպանության նախարարն էլ է խոսում. նա գրքույկներ է պատրաստել սպաների համար, կրթական-դաստիարակչական գրպանի գրքույկներ. սրանք ողջունելի բաներ են: Պետք է անընդհատ աշխատանք տանել հրամանատարական կազմի հետ, որպեսզի նրանք կիրթ լինեն, դաստիարակվեն, հարգեն զինվորին»,-մանրակրկիտ պատասխանեց Հրայր Կարապետյանը:
Բանակի վերաբերյալ իր բարձր կարծիքը հայտնեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Բանակի դատապարտելի մասնավոր դեպքերը պիտի առիթ չտան, որ ամեն առիթով սրբապղծենք այն զորությունը, որին անսում է մեր ժողովուրդը. մենք պիտի բանակի կողքին լինենք: Այս տարիների ընթացքում ավելի դժվար դեպքեր են եղել, բայց քաղաքական կյանքը լարված է եղել, և դրանք աննկատ են մնացել և´ հասարակությունից, և´ մամուլի ուշադրությունից: Այսօր հավասարակշիռ է քաղաքական կյանքը, և միտում կա` իշխանություններին ինչ -որ դիպվածներով հեղինակազրկելու: Դրան էլ դեմ չեմ, բայց, խնդրում եմ, բանակի մասին այդքան մի խոսեք: Մենք այսօր էլ իրապես պատերազմող երկիր ենք, բայց բանակը բնութագրել միջադեպերով, կարծում եմ, ճիշտ չէ»:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
«Զորաց քարեր»-ը մեգալիթյան դարաշրջանի հուշարձան է. այն գտնվում է Սիսիան քաղաքից 3կմ հեռավորության վրա: «Զորաց քարեր»-ն արևային աստղադիտարան է և մի շարք նմանություններ ունի անգլիական Սթոունհենջի հետ. նմանություններից մեկն արևելքից արևմուտք ուղղվածությունն է, ինչն էլ ապացուցում է, որ այն արևային աստղադիտարան է եղել: Սակայն անցքերը թույլ են տալիս մտածել, որ ծառայել է նաև այլ մոլորակների ուսումնասիրման գործին:
Օքսֆորդի համալսարանի «Աստղեր և քարեր» գիտական արշավախումբը առաջարկել է «Զորաց քարեր»-ը ներառել ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում: Այս թեմայի շուրջ այսօր լրագորողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին փորձագետներ Նիկոլաս Հովարդը, Միհրան Վարդանյանը և Վարդան Բալյանը: Փորձագետները պատմեցին, որ խմբում ընդգրկված 5 հոգուց 3-ը հայ են և սովորում են Օքսֆորդի համալսարանում:
Նրանց խոսքերով` «Զորաց քարեր»-ը բացառիկ հուշարձան է: Նիկոլաս Հովարդը պարզաբանեց, որ հուշարձանի բացառիկությունը պայմանավորված է քարերի մեջ գտնվող անցքերով, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղղված են դեպի երկնային օբյեկտներ: Այս ամենը հիմնավորելու համար փորձագետները դեռ պետք է բազմաթիվ հետազոտություններ կատարեն: Հետազոտությունների արդյունքում Զորաց քարերը կընդգրկվեն համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Փորձագետները նշեցին, որ արշավախմբի անդամները նպատակ ունեն նորագույն մեթոդներով կրկնել Պարիս Հերունու կատարած աշխատանքներն ու ուսումնասիրությունները:
Արշավախմբի անդամները 2 ամիս առաջ նամակով դիմել են ՀՀ վարչապետին, որտեղ նշել են, որ «Զորաց քարեր» հուշարձանը արժանի է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում ընդգրկվելու: Փորձագետները համոզված են, որ դա կնպաստի այդ բացառիկ հուշարձանի համաշխարհային ճանաչմանը, ինչպես նաև կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Սյունիք: Իրենց ուսումնասիրությունների ժամանակ մասնակիցներն առնչվել են ոստիկանների հետ: Ասվածից հետևում է , որ հուշարձանը հսկողության տակ է գտնվում, ինչը, իհարկե, ողջունելի է:
2001 –ի սեպտեմբերի 11 – ին տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց աշխարհն ու ստիպեց, որ համաշխարհային հանրությունն այդ օրը համերաշխորեն «ոչ» ասի ահաբեկչությանը։ Ինը տարի առաջ տեղի ունեցած դեպքի օրը Հայաստանում նույնպես ահաբեկչություն եղավ. իր տան մուտքի մոտ տեղադրված ֆ1 պայթուցիկից մահացավ այն ժամանակվա հարկային ծառայության պետ Գագիկ Պողոսյանը` Իմակի Գագոն։ Նա «Իմակ» ֆիրմայի սեփականատերն էր ու վարչապետի վստահելի անձը։
Բացի այն, որ թիվ 1 հարկահավաքը բավականին լայն լիազորություններով էր օժտված, վարչապետի հատուկ հանձնարարականով ստեղծվել էր վերահսկողական ծառայություն, որը ստուգումներ էր իրականացնում նաև այն օբյեկտներում, որոնց վրա վետո էր դրված։ Դրանց թվում հայտնված բնապահապանության նախարարությունը ղեկավարում էր Մուրադ Մուրադյանը, իսկ ստուգումների ենթարկված անտառտնտեսության վարչությունը` գեներալ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկը։ Այստեղ կատարված ստուգումները հայտնաբերեցին մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չարաշահումներ։ Այդ ընթացքում հիվանդության պատրվակով արտասահման մեկնած նախարար Մուրադյանը հրաժարվեց վերադառնալ։ Դրանից մի քանի օր հետո չարաշահումները հայտնաբերած խմբի ղեկավար Գագիկ Պողոսյանը աշխատանքի գնալիս բացում է տան մուտքի դուռը և դռանն ամրացված պայթուցիկից վնասվում։ Այնուհետ իջնում է, նստում ծառայողական մեքենան, հասնում թիվ 2 հիվանդանոց, որտեղ էլ մահանում է ստացած վնասվածքներից ։ Մինչ օրս այդ սպանությունը բացահայտված չէ: Չբացահայտված մնաց նույն եղանակով սպանված հարկայինի մյուս բարձրաստիճան աշխատակցի` Շահեն Հովասափյանի սպանությունը։
Հենրի Ֆորդ. «Իմ կյանքը, իմ նվաճումները»
ԱՄՆ ամենահայտնի կապիտալիստներից մեկը`Հենրի Ֆորդը, ծնվել է 1863 թվականի հուլիսի 30-ին` Իռլանդիայից գաղթած էմիգրանտի ընտանիքում: Երբ լրացավ 16 տարին, նա մեկնեց Դետրոիտ` աշխատելու: 1888-1899 թթ. աշխատել է «Edison Illuminating Company» ընկերությունում, որպես ինժեներ-մեխանիկ: Դա այն ժամանակներն էին, երբ ԱՄՆ-ում արտադրվում էին միայն չափերով մեծ ավտոմեքենաներ, որոնց արժեքը կազմում էր մոտ 2 հազար դոլար, և, իհարկե, մատչելի էր միայն եզակի մարդկանց։
Հենրին միշտ իր ազատ ժամանակը տրամադրում էր ավտոմեքենայի կոնստրուկցիաներ պատրաստելուն: Նա ձգտում էր ստեղծել այնպիսի մի մեքենա, որ կլիներ չափերով համեմատաբար փոքր, համեմատաբար էժան ու հանրամատչելի: Նա առաջիններից էր, որ հասկացավ, որ գերշահույթ կարելի է ստանալ, երբ արտադրված ապրանքը հասանելի կլինի ոչ թե մի քանի հարյուր, այլ հարյուր հազարավոր մարդկանց: Եվ վերջապես 1893 թվականին նրան հաջողվեց ավարտին հասցնել իր առաջին ավտոմեքենան:
Հենրի Ֆորդը կարողացավ հեղափոխություն մտցնել արտադրության կազմակերպման մեջ: Նա ուներ ձեռնարկության ղեկավարման իր մեթոդները.
1. Աշխատել ոչ թե լոկ շահույթի համար, այլ արտադրությունը զարգացնելու համար:
2. Արտադրության կազմակերպել հիմքում դնելով աշխատանքի բաժանման և հոսքային արտադրության կազմակերպումը: Այս մեթոդն ունի իր պատմությունը: Մի անգամ Հենրին, մտնելով սպանդանոց, տեսնում է իրար կողքի կախված մսակտորներ: Մի ուրիշ բանվոր, ձգելով երկրորդ պարանը, դրանք տեղափոխում էր չորանոց: Տեսնելով դա` նրա մոտ միտք հղացավ մարդու կատարած բազմաբնույթ աշխատանքը բաժանել պարզագույն գործողությունների: Ինչպես գիտենք հոսքային այս մեթոդը, որն ապահովում է արտադրության մաքսիմալ արագություն, հաջողությամբ կիրառվում է մինչ այժմ:
3. Աշխատակիցների վերապատրաստումը և խրախուսական համակարգի ներդրումը: Նրա աշխատողների աշխատավարձերը բարձրանում էին ամուսնանալուց, երեխայի ծնվելուց և այլն:
Ահա այս երեք սկզբունք-բանաձևերի հիման վրա նա կառուցեց մի կայսրություն, որը հզորագույններից էր հզորագույնների մեջ:
Շատերը Հենրի Ֆորդին համարում էին շահագործող բիզնեսմեն: Սակայն նրա այս համակարգը ապացուցում է հակառակը:
Ասում են` նրա գործարանի մոտ մշտապես հավաքվում էին աշխատանք փնտրող մարդկանց հոծ բազմություն:
Ավա~ղ, նրա հետնորդները, չդիմանալով նոր եկող մագնատների մրցակցությանը չկարողացան պահպանել հզորագույնի կոչումը, սակայն Հենրի Ֆորդը համաշխարհային տնտեսության մեջ թողեց ուրույն ձեռագիր, որը ժամանակի ընթացքում հարստացրեց միլիարդավոր մարդկանց:
Գոռ Ենգոյան
Ջուլիտա Գյունաշյանը իր ամբողջ կյանքը նվիրաբերել է հայրենիքին, հայոց բանակի կայացմանը:
Նա դարձավ հայոց Փառանձեմների բանակի այն նվիրյալներից, ով կռվեց ու պայքարեց Հայոց ու Արցախ հողի համար: Եվ այսօր, այս խաղաղ պայմաներում, զենքը խոսք ու լույս դարձրած կազմակերպում է այցելություններ հայոց բանակի զորամասեր`ոգեշնչելու ու ոգեկոչելու հայոց զինվորներին:
Այս տիկնանց տիկինը քայլող պատմություն է մեր օրերում և հայրենասիրության մի վառ օրինակ:
Նրա հարուստ կենսագրության մեջ վառ դրսևորվել են հատկապես նրա հումանիստական կողմերը:Այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում Տիկին Ջուլիետայի կյանքի Աղավնաձորյան էջերը, երբ նա մանկավարժական բուռն գործունեություն է ծավալել Աղավնաձորի մանկական առողջարանում` որպես ավագ մանկավարժ: Նրա սաներից այսօր շատ շատերը կայացած մարդիկ են և հասարակության լիիրավ անդամ:
Հատկանշական է հատկապես այն փաստը, որ տարիներ շարունակ նա մայրական խնամքով պահել ու կրթել է Շիրակ աշխարհի ծննունդ և Արարատի հավերժ երգիչ մեծանուն Շիրազի 6 զավակներին: Իհարկե այս մասին Տիկին Ջուլիետան տարիներ շարունակ համեստորեն լռել է, ինչն էլ գուցե առիթ է հանդիսացել, որ ոմանք, չգիտես ինչ համոզմունք ունենալով , տեղի անտեղի հայտարարություններ են անում, թե իրենք են պահել Շիրազի զավակներին:
Սակայն այս անտեղի հայտարարությունները ի չիք են դարձնում այն լուսանկարները, որոնք խնամքով պահում է տիկին Ջուլիետան:
Ստորև մի փոքր ներկայացնում ենք կենսագրական փաստեր , որոնք առնչություն ունեն վերը նշված հանգամանքների հետ:
Ջուլիետա Գյունաշյանը ծնվել է 1942 թվականին` Ազատան գյուղում: Միջնակարգ կրթուրյուն ստացել է Գյումրու թիվ 38 ապա 39 դպրոցներում: Ավարտելուց հետո ամուսնացել է և տեղափոխվել քաղաք Երևան: Երկար տարիներ աշխատել է Գուլպանասկեղենի գործարանում` լաբորատորիայի վարիչ: Նրա հետ աշխատել է նաև Շիրազի քույրը`Գոհարը, որին հետագայում տիկին Ջուլիետան օժանդակում է` տեղափոխելով առողջարան նոր աշխատանքի:
1970 թվականից Ջուլիետա Գյունաշյանը տեղափոխվում է Աղավնաձորի մանկական առողջարան`որպես ավագ մանկավարժ: 1970-1984 թվականներին նրա խնամքի տակ են գտնվել Շիրազի վեց զավակները:
Ինչպես պատմում է տիկին Ջուլիետան, ամեն ամառ միջոցառումներ էին կազմակերպում, որի պատվավոր հյուրը միշտ Շիրազն էր լինում: Իսկ Գյումրվա հարսանիք-ը ամենատպավորիչն է եղել այդ միջոցառումների շարքում:
Նա շատ լավ ճանաչում էր Շիրազին ու ինչպես նշում է անձնապես շատ էին շփվում: Երբ գալիս էր քաղաք բանաստեղծին հրավիրելու միջոցառումներին: Մի հետաքրքիր դեպք է պատմում. « Ամառ էր: Առողջարանի մեքենայով եկանք Երևան, որպեսզի Շիրազին հրավիրեինք և միասին Աղավնաձոր գնայինք: Ասեց մի քանի գործեր կան վերջացնեմ ու գնանք: Շատ արագ կազմակերպեց այդ ամենը` իր բնավորության համաձայն: Վերջում գնացինք Գրողների միություն, որտեղ պետք Է ելույթ ունենար: Նստած էին մի քանիսը: Շիրազը բեմ բարձրացավ, նայեց դահլիճին և խոսափողով բարձրաձայն ասեց……Բարև աթոռներ, բարև աթոռներ….բարև աթոռներ, և արագ հեռացավ դահլիճից:
Սա գուցե այնքան էլ մեծ պատմություն չէ, բայց այն նկարևոր դրվագներից է , որը բնորոշում է մեծանուն բանաստեղծին»,-ասում է Տիկին Ջուլիետան:
«Մենք շատ մոտիկ էինք: Երեխաներին շատ էի սիրում: Մենք տանը ճնճղուկ ունեինք, որին վանդակի մեջ էինք պահում: Վանանդին այդ թռչունը շատ էր դուր եկել: Ես դա հասկացել էի: Նվիրեցի նրան, սակայն մի քանի ժամ անց այն վերադարձրեցին. Շիրազը պատվիրել էր թռչունին բաց թողնել»:
«Շիրազը ինձ իմ անունով չէր դիմում , ինձ Փառանձեմ էր ասում: Մի շարք բանստեղծություներ ու աքրոստիկոսներ է ինձ նվիրել:
Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:
Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս,
Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ»:
Շուշան Գալստյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.