23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ապրիլի լույս 5-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ» տիպի 13 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա, հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերը։ Դրանք բոլորը խոցվել են։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկի խոսքով՝ անօդաչու սարքերը խոցվել են Զապորոժյեի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։
Ինչպես նաև, ըստ Ուկրաինայի Զինված ուժերի, ռուս զինվորականները Բելգորոդի շրջանից արձակել են երկու Ս-300/Ս-400 զենիթային կառավարվող հրթիռներ և երեք «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ։ Հրթիռային հարվածների հետեւանքների մասին չի հաղորդվում։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք շինությունների սեփականատերերից որպես կաշառք պարբերաբար ստացել են տարբեր չափի գումարներ: Հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի վերը նշված պաշտոնատար անձինք Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ ավարտական փաստաթղթերում դրական կարծիք (եզրակացություն) տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինությունների սեփականատերերից պահանջել և 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանցից ստացել են 50.000-ից մինչև 3.000.000 ՀՀ դրամ կաշառք, որն այնուհետև բաժանել են միմյանց միջև:
Բացի այդ, նշված անձինք իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ քաղաքաշինական բնագավառում խախտումների առկայության պայմաններում Երևանի կենտրոնական հատվածներից մեկում կառուցվող շինության՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ ավարտական փաստաթղթերում եզրակացություն տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինարարական կազմակերության տնօրենից 2023 թվականի հոկտեմբեր ամսին պահանջել և ստացել են խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Այսպիսով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերը նշված 6 պաշտոնատար անձինք, այդ թվում՝ երկու ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների 9 սեփականատերերից 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ որպես կաշառք ստացել են 8,800 ԱՄՆ դոլար և 5 մլն ՀՀ դրամ:
Կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, իսկ վերջիններիս կաշառք տված շինությունների սեփականատերերին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի տարբեր մասերով:
Պաշտոնյաներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
«Հայքի մշակութային ժառանգության» օմբուդսմենը գրում է․
Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ապրիլի 4-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է Արցախի Հանրապետության բռնազավթված Քաշաթաղի շրջանում։ Տեսանյութում Քաշաթաղի շրջանում գտնվող Զորախաչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։ Այս քաղաքականությամբ խեղաթյուրվում է պատմությունը։ Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում: Եկեղեցու մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ https://monumentwatch.org/en/monument/zorakhach-church/:
Ադրբեջանը որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն Արցախի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության զգալի մասը, այլ նաև՝ Տաթևի վանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հաղարծինի վանքը, Գոշավանքը, Հաղպատի վանական համալիրը, Սևանավանքը, Գեղարդավանքը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին և այլ հոգևոր մշակութային արժեքներ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
«Կրոկուս»-ում ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվողներից մեկի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով քողարկված մարդկանց լուսանկարներ, հայտնում է Քննչական կոմիտեն Telegram-ի իր ալիքում։
«Ահաբեկչի հեռախոսում եղել են քողարկված համազգեստով մարդկանց լուսանկարներ՝ ուկրաինական դրոշով ավերված տների ֆոնին և ուկրաինական փոստային նամականիշ՝ անպարկեշտ ժեստով։ Այս տվյալները կարող են վկայել կատարված ահաբեկչության և հատուկ ռազմական գործողության անցկացման միջև կապի մասին»,- ասվում է հրապարակման մեջ։
Հետաքննությունը պարզել է, որ հարձակվողներն ահաբեկչության համար ընտրել են Crocus City Hall համերգասրահը՝ իրենց գործողությունները ղեկավարած կուրատորի հանձնարարությամբ։
«2024 թվականի փետրվարի 24-ի առավոտյան, այսինքն՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարեդարձին, մեղսակիցներից մեկը համացանցային ռեսուրսներում գտել և նրան է ուղարկել Crocus City Hall շենքի և դրան մուտքի ճանապարհների մուտքերի պատկերների սքրինշոթներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Քննիչներն ընդգծել են, որ մեղադրյալն իր ցուցմունքում հաստատել է այս ամենը։
Քննչական կոմիտեն ստուգում է ահաբեկչության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը Ուկրաինայի հատուկ ծառայությունների և իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը։
Կրասնոգորսկի Crocus City Hall համերգասրահում կրակոցներ են տեղի ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Մի քանի տղամարդ ներխուժել են շենք, նրանք կրակել են մարդկանց ուղիղ հեռավորության վրա և հրկիզիչ ռումբեր նետել:
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երրորդ անգամ է հայտարարել կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը)՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները Երևանի հասցեին, ինչպես նաև վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա։
«Նախկինում մենք բազմաթիվ կարմիր դրոշի և SOS ահազանգեր ենք տարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար: Այժմ, ինչպես և ենթադրվում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանության վտանգը տարածվել է նաև բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանը, կարծես, վարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն», — նշում են ինստիտուտի փորձագետները՝ ընդգծելով, որ Բաքուն այժմ ձգտում է վերահսկողություն հաստատել ութ գյուղի նկատմամբ, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, գտնվում են «հայկական օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) տակ:
«Նրա նպատակն է ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային… Հավակնելով վերահսկել Հայաստանի ռազմավարական կետերը, Ադրբեջանը, կարծես թե, իր քաղաքականությունը մոդելավորում է Պաղեստինում իսրայելական բնակավայրերի ստեղծման օրինակի վրա: Հայաստանին սպառնացող վտանգը դարձել է հրատապ՝ պահանջելով միջազգային հանրության անհապաղ և համակարգված ուշադրությունը։ Հրատապ գործողությունները հրամայական են՝ թույլ չտալու համար տարածքային օկուպացիայի և ցեղասպանության հերթական դեպքը, որը նման է ընդամենը վեց ամիս առաջ Արցախում տեղի ունեցածին», — նշվում է հրապարակման մեջ:
մանկավարժ, հրատարակիչ, «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Ա. Սարգսյանը գրում է.
«ՏԽՈՒՐ Է ՈՒ ՁԱՆՁՐԱԼԻ
Վերջերս սովորույթ է դարձել համացանցում դնել որևէ դասագրքի որևէ էջի նկար ու գրել՝ օգնեք լուծել, գտնել պատասխանը և այլն: Սա համարում եմ բնական մի բան: Մարդը չի կարողացել, չգիտի, տեղյակ չէ, խելքը չի հասնում և օգնություն է խնդրում:
Անբնականն ու աննորմալությունն այն է, որ կան դեպքեր, երբ այդ ամենը պիտակավորված է ներկայացվում՝ դեբիլություն, հիմարություն, աղբ և այլն: Այդպես գրողները չեն էլ հասկանում, որ իրենք իրենց են բնորոշում:
Բայց ավելի զազրելի է, որ իրենց ամենագետ համարող որոշ թունավոր տհասներ իրենց մեկնաբանություններում սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին, իրենց նման տհասներին դուր գալու նպատակով:
Առանց ամաչելու, առանց հասկանալու խնդրի էությունը, առանց գիտակցելու թե ինչի է կոչված որևէ առաջադրանք, ինչ նպատակով է ստեղծված, կյանքում որևէ օգտակար բան չարած, բանից անտեղյակ որևէ դուրսպրծուկ կարող է հանգիստ հայհոյել տքնաջան աշխատանքով ստեղծված դասագրքի հեղինակներին, երեխաների միտքն ու տրամաբանությունը զարգագացնող, բայց իր հավուղեղին անհասանելի առաջադրանքը անվանարկելով ու ծաղրելով, համարելով դեբիլություն:
Մարդը փոխանակ ամաչելու, որ հասարակ բանը չի հասկանում, առանց կարմրելու գնահատական է տալիս դասագրքին՝ իրեն վեր դասելով դասագրքաստեղծ խմբից, իր պստլիկ եսիկի խեղված պահանջմունքները բավարարելու համար:
Ուրախալին այն է, որ բոլոր նման գրառումների տակ միշտ հանդես են գալիս բազմաթիվ օգտատերեր, որոնք մանրամասն, համբերատար ու ճշգրիտ բացատրում են, թե ինչն ինչոց է, բայց ցավալին այն է, որ նրանց լսող չկա: Կարևորը՝ տեղ է բացվել իրենց թույնը թափելու, զսպված խելացնորությունները դուրս տալու համար»։
Թուրքիայի Կարս քաղաքում առգրավվել է 1 կիլոգրամ 51,74 գրամ ոսկու ձուլակտոր՝ 109 հազար դոլար շուկայական արժեքով, որը թաքցված էր երկու հայազգիերի կոշիկների մեջ։
«Ոստիկանները խուզարկել են կասկածյալներին, ովքեր պարզվել են, որ Հայաստանի քաղաքացի են, և նրանց կոշիկների մեջ հայտնաբերել են 1 կգ 51,74 գրամ մաքսանենգ ոսկու ձուլակտոր՝ 7 կտորով»,- հայտում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ մաքսանենգության դեմ պայքարի օրենքը խախտելու համար 2 կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
«Իրոք, ես ուզում եմ ծաղրել: Բայց ինձ թվում է, որ դա չարժե անել։ Ոչ այն պատճառով, որ ես չկարողացա հաղթել լեզուների մասին արտահայտությանը, ես կարող էի դա անել, այլ այն պատճառով, որ նման մարդիկ Հայաստանը տանում են փակուղի»,-ապրիլի 3-ի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ արգենտինական Todo Noticias պարբերականին տված հարցազրույցում արված հայտարարությանը։
Արարատ Միրզոյանն ասել էր. «Այսօր մենք տարբեր մտքեր ունենք և, ավելի հեշտ է խոսել, բայց մենք չենք խոսում նույն լեզվով։ Այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, չեն կարող թաքցնել»։
«Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են զոհաբերել Ռուսաստանի և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն այն ժամանակավոր բոնուսների, որոնցով Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները գայթակղեցին Երևանին։ Բայց հարցն այն է, որ նրանք չեն դավաճանում մեզ կամ իրենց գործընկերներին, դաշնակիցներին, այլ դավաճանում են իրենց ժողովրդին»,- ասել է Զախարովան։
Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, X-ի էջում հայտնել է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
Ոստիկանությունը առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման, ապօրինի կերպով, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։
Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել:
Սեդրակ Բալյանն է «X»-ի իր էջում մի տեսանյութ հրապարակել։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրել է. «Բոլորս էլ գիտենք, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի Արցախի կորստից, ինչ արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին իր անկարողության պատճառով։ Կարող ենք մեջբերել Փաշինյանի բազմաթիվ սխալ գործողություններ և իրարամերժ հայտարարություններ: 2020 թվականի պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում իր լիակատար ձախողումից հետո, Փաշինյանը հիմա փորձում է այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով Արցախի անունը ժողովրդի հիշողությունից:
Փաշինյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել արցախահայերի՝ իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի պաշտպանության համար: Նա նաև նախապատրաստություններ չի տեսել Արցախից ավելի քան 100 հազար փախստականների տեղավորման համար, չնայած գիտեր, որ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի հայերը վերջին հաշվով փախչելու են Հայաստան: Իմանալով, որ ապագա ընտրություններում Արցախի հայերը իրենց ձայնը չեն տա իր կուսակցության օգտին, Փաշինյանը, իրավիճակը վատթարացնելով, հայտարարեց, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ չեն: Այս մարդիկ տասնամյակներ շարունակ ունեցել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր, որոնք ճանաչվել են ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա պետությունների կողմից՝ արտասահման իրենց ուղևորությունների ժամանակ: Ցավոք, հազարավոր արցախցիներ Հայաստանից մեկնել են Ռուսաստան՝ ապաստան և աշխատանք գտնելու համար, որպեսզի կարողանան կերակրել իրենց ընտանիքները:
Բացի այդ, Փաշինյանը հրաժարվում է հանդիպել Արցախի որևէ պաշտոնյայի հետ և դեմ է, որ արցախցիները բողոքի ցույցեր անցկացնեն Երևանում՝ բողոքելով Հայաստանում իրենց ծանր վիճակից: Ահա Փաշինյանի հակաարցախյան գործողությունների վերջին օրինակը: Անցյալ շաբաթ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տվեց ֆրանսիական Le Figaro թերթին, որտեղ նա ասաց, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ՝ չնայած Ադրբեջանի կողմից բռնագրավմանը: Նա նաև հայտարարեց, որ գոյություն ունի Արցախի վտարանդի կառավարություն Երևանում, որտեղ գտնվում են նրա գրասենյակները: Շահրամանյանի խոսքերը զայրացրել էին Փաշինյանին, որն անմիջապես պատասխանեց և սպառնաց, որ օրինական գործողություններ կձեռնարկվեն բոլոր նրանց դեմ, որոնք խոսում են Արցախի վտարանդի կառավարության մասին: Առանց որևէ փաստարկի, Փաշինյանը մեղադրեց Արցախի ղեկավարներին՝ Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ։
Չհասկանալով «վտարանդի կառավարություն» եզրույթի իմաստը, Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կա միայն մեկ կառավարություն և չի կարող լինել երկրորդ կառավարություն, չնայած ոչ ոք չէր խոսում երկրորդ կառավարության ստեղծման մասին: Եթե Փաշինյանն ունենար որևէ փորձառու խորհրդական, ապա նրան կտեղեկացներ, որ շատ երկրներում գոյություն ունեն տասնյակ «վտարանդի կառավարություններ», որոնք ամենուրեք ընդունված են միջազգային իրավունքի համաձայն: Իրականում, Հայաստանում միակ մարդը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանը, հենց ինքը՝ Փաշինյանն է:
Նա ոչ միայն չի պաշտպանել արցախահայերի իրավունքները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, այլև թույլ է տվել Ադրբեջանի զինված ուժերին հատել Հայաստանի սահմանները 2021 և 2022 թվականներին: Բացի այդ, երբ Ալիևը պահանջեց, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի չորս հայկական գյուղերը, Փաշինյանը զգուշացրեց այդ գյուղերի բնակիչներին, որ հակառակ դեպքում Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի: Շահրամանյանին ուղղված իր կոշտ պատասխանում Փաշինյանը սպառնաց նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի «արտաքին ուժերը չօգտագործեն որոշակի շրջանակների [Արցախի]՝ Հայաստանի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար»։
Ցավալի է, որ Փաշինյանը կեղծ մեղադրանք է ներկայացնում արցախահայությանը՝ օտարերկրացիների կողմից շահարկվելու մեջ։ Փաշինյանի իրական խնդիրը ոչ թե Արցախի վտարանդի իշխանությունն է, այլ այն փաստը, որ արցախահայությունը քայլեր է ձեռնարկում Արցախի հիշատակը վառ պահելու համար, ինչը նրա համար խիստ խայտառակիչ է, քանի որ ինքն է հանձնողը։ Մենք կորցրեցինք Արցախը թշնամուն, բայց չպետք է այն ջնջենք մեր հիշողությունից։ Մենք պարտավոր ենք ոչ միայն հիշել Արցախը, այլև Արցախ վերադառնալու երազանքը փոխանցել հաջորդ սերնդին: Սա շատ կարևոր է, քանի որ եթե ապագա սերունդները չիմանան, որ Արցախը հայկական հող է, երբ հնարավորություն ընձեռվի այն ազատագրելու համար, նրանք չեն օգտվի դրանից, դրանով ընդմիշտ կորցնելով Արցախը ոչ թե թշնամու արածի, այլ մեր իսկ անգործության պատճառով։
Միևնույն ժամանակ, մեզ մնում է միայն ափսոսալ, որ Հայաստանի վարչապետը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, կատարում է Ալիևի հրամանը՝ փորձելով խեղդել նույնիսկ Արցախի մասին հիշողությունն ու երազանքը։ Ավելին, ամոթալի կլինի, եթե Փաշինյանը, գործելով ըստ իր սպառնալիքների, հրամայի ձերբակալել Արցախի ղեկավարներին Հայաստանում, այդպիսով միանալով Բաքվին՝ Արցախի ղեկավարներին գերության մեջ պահելու հարցում։ Օրեցօր Փաշինյանն ավելի է սատկացնում իր հակահայկական գործողությունները։
Մինչև ե՞րբ պիտի լռեն հայերը Հայաստանում և Սփյուռքում նման ինքնակործան գործողությունների դիմաց։ Ե՞րբ է հայ ժողովուրդն արթնանալու իր նիրհից, ասելու «բավակա՛ն է» և գտնելու նոր ձեռնհաս ղեկավար, որը երկիրը դուրս կբերի այս ճահճից։ Հակառակ Փաշինյանի պնդմանը՝ Արցախի հարցը փակված չէ։ Հայերը չպետք է շարունակեն ձեռքերը ծալած նստել և հետևել, թե ինչպես է Հայաստանն աստիճանաբար անհետանում մեկ մարդու չարագործությունների պատճառով… Վերջապես, ամոթալի կլինի, եթե Փաշինյանը ստիպի Շահրամանյանին և Արցախի մյուս պաշտոնյաներին լքել Հայաստանը և իրենց վտարանդի կառավարությունը տեղափոխել օտար երկիր։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.