23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 1-ին Բրեստ քաղաքում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացմանը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: Նշենք, որ խաչքարի բացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը եւ մոսկվաբնակ ջավախքցի բարերար Անդրանիկ Սուրվալյանը:
Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է. «Հայաստանը՝ որպես մշակութային արժեքների պահպանման իրական ջատագով, ձգտում է իր նպաստը բերել քրիստոնեական մշակույթի պահպանման ու տարածման գործում, եւ դրա դրսեւորումներից մեկն է նաեւ Բրեստի ամրոցն ազատագրած հայ զինվորների հիշատակին նվիրված այս խաչքարի տեղադրումը:
Այսօր, բացելով հուշարձանը՝ մենք բոլորս սգում ենք ռազմի դաշտում զոհվածների համար:
Հայ ժողովրդի տասնյակ հազարավոր որդիներ մասնակցել են հիտլերյան լծից ազատագրմանը:
Մենք դատապարտում ենք ահաբեկչության եւ այլատյացության բոլոր դրսեւորումները: Ցավով կցանկանայի նշել, որ հայերս՝ որպես հազարամյա մշակութային ժառանգության կրողներ, անգամ 21-րդ դարում ականատես ենք լինում հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացմանը, որն անվանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն, պարզապես հնարավոր չէ՝ ընդ որում ոչ միայն հայկական, այլ ընդհանրապես քրիստոնեական հոգեւոր արժեքների նկատմամբ: Սրա վառ ապացույցն է ներկայում Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջեւանում Ջուղայի եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումը:
Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հանցավոր նացիստական դոկտրիններն իրենց բոլոր դրսեւորումներով մնան անցյալում:
Եվ այսօր, տեղադրելով այս խաչքարը՝ մենք կրկին ապացուցում ենք, որ լույսը հաղթում է խավարին, եւ բարությունը հաղթական է»:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 1-ին ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է.
«Դատախազության համակարգի հարգարժան ներկայացուցիչներ, հարգելի բարեկամներ, նախ թույլ տվեք շնորհավորել մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատողի օրվա առթիվ:
Դատախազությունն անցել է կայացման եւ զարգացման երկար ճանապարհ՝ մշտապես առանձնահատուկ տեղ զբաղեցնելով պետական մարմինների համակարգում: Մյուս կողմից, այնքան էլ վաղուց չէ, որ անկախ Հայաստանում պաշտոնապես նշվում է Դատախազության աշխատողի օրը եւ այդ տեսանկյունից սա դեպի հետագա հոբելյաններ տանող ճանապարհի հերթական փուլն է: Ի պատիվ ձեզ, պետք է ասեմ, որ դուք հաջողությամբ եք անցնում այդ ճանապարհը:
Յուրաքանչյուր իրավական պետություն կայունության եւ օրինականության հուսալի հիմքերի կարիք ունի: Որպես պետական իշխանության հիմնասյուներից մեկը՝ դատախազությունն անցել է մեր երկրի զարգացման բոլոր փուլերը: Մեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունները որոշակի սրբագրումներ են մտցնում ցանկացած, այդ թվում եւ՝ դատախազության համակարգի աշխատանքներում:
Արագ փոփոխվող այս աշխարհում որեւէ կառույցի աշխատանքը գնահատելու համար նրա գործունեության ժամանակահատվածի տեւողությունը ոչ միշտ է ընդունվում որպես գնահատման հիմնական չափանիշ: Ավելի կարեւոր է ժամանակի ռիթմը զգալը եւ ձեռքբերումներ արձանագրելը: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ դատախազական համակարգն իր կենսագրությամբ կարողանում է վստահորեն քայլել ժամանակին համընթաց: Այն, որ նրա հասցեին հնչում են նաեւ քննադատություններ, նշանակում է, որ համակարգն աշխատող, գործուն եւ կենդանի օրգանիզմ է, որի պարագայում, բնական է ե՛ւ դրվատանքի, ե՛ւ դժգոհության առկայությունը:
Սա նշանակում է լինել ուշադրության կենտրոնում, արժանանալ վերաբերմունքի, ինչն իր հերթին վկայում է, որ մարդկանց մեջ կոտրվում է հասարակական կյանքի նկատմամբ անտարբերության պատը` անկախ նրանց արձագանքից, իսկ դուք կարողանում եք ձեր ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության կայացման գործում՝ ապահովելով անձի, հասարակության եւ պետության շահերի պատշաճ պաշտպանություն, հատկապես որ քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների իրացման երաշխիքներից մեկը համարվում են դատախազական մարմինները: Իսկ քաղաքացիների վստահության աճը համակարգի հանդեպ ձեր աշխատանքի գնահատականի գլխավոր չափանիշն է: Դա, իհարկե, ենթադրում է մեծ պատասխանատվություն դատախազության աշխատակիցների համար, մանավանդ որ մշտապես պետք է հիշել, որ յուրաքանչյուր գործողության հետեւում մարդն է, մարդկային ճակատագիրը:
Հարգելի բարեկամներ, իրավական հարթությունից բացի շատ կարեւոր է դատախազության ու հասարակության փոխադարձ կապը եւ միմյանց հասկանալի ու լսելի լինելը, ինչը նշանակում է նոր մակարդակի բարձրացնել դատախազություն-քաղաքացի փոխհարաբերությունները: Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դատախազական համակարգում միտված են ավելի հստակ ու վստահելի դարձնել այդ հարաբերությունները:
Համոզված եմ, որ ձեր փորձն ու գիտելիքները կշարունակեն նպաստել երկրում օրինականության ու կարգուկանոնի ամրապնդմանը եւ ձեր համակարգված ու արհեստավարժ գործունեության շնորհիվ դատախազության առջեւ դրված խնդիրները, այդ թվում՝ քաղաքացիների իրավունքների եւ պետության շահերի պաշտպանությունը, այսուհետ եւս հաջողությամբ կլուծվեն:
Եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ հաստատակամություն»:
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգեւատրել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Փանոսյանին, Շիրակի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանին եւ Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին:
Հայաստանում էլեկտրաէներգիայի ոլորտում տիրող բարդ իրավիճակը, երբ սակագնի բարձրացումը զանգվածային բողոքի ալիք առաջ բերեց, բացառապես տնտեսական եւ ոչ թե քաղաքական պատճառներ ունի, եւ դրա հիմքում սեկտորի կարգավորման համակարգային խնդիրներն են ընկած։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը։
«Հայաստանում էլեկտրաէներգիայի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի։ Այստեղ քաղաքականություն չկա»,-ասել է Կովալչուկը։
Նա հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտ անցկացնելու գաղափարը։ «Վստահ եմ, որ արդյունքում եզրակացություններ կարվեն, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,-ասել է խորհրդի նախագահը։
Կովալչուկը հայտարարել է, որ ՀԷՑ-ի կրած վնասները երկրում գործող կարգավորող համակարգի արդյունք են։
«ՀԷՑ» ՓԲԸ-ի տարիներ շարունակ կուտակած կորուստները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի շուկայի կանոնների եւ սակագների կարգավորման գործող համակարգով»,-ասել է Կովալչուկը։
Նրա խոսքով՝ կարգավորման համակարգը ենթադրում է ՀԷՑ-ի հաշվին գեներացնող ընկերությունների ֆինանսավորում եւ հարկադրում է ընկերությանը գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, քան նախատեսված է Հայաստանի էներգետիկ հաշվեկշռով՝ առանց սպառողի կողմից փոխհատուցման։
Նա հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաեւ Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրման ծավալների նվազեցումը հանգեցրել է նրան, որ երկրի բաշխիչ ցանցը 37 մլրդ դրամ պակասորդ է ունեցել։
«Դա էլ հենց դարձել է այս բարդ ֆինանսական իրավիճակի պատճառը»,-ասել է Կովալչուկը։
Նա նշել է, որ ավելի վաղ ընկերությունը կարողանում էր փակել ճեղքերը վարկերի միջոցով, սակայն այսօր հետագա վարկերի հնարավորությունները սպառվել են։
«2014թ. սկզբից ոչ բավարար դրամական միջոցների պատճառով «ՀԷՑ» ՓԲԸ-ն, չունենալով հնարավորություն գեներացնող ընկերություններին ժամանակին վճարելու հնարավորություն, գործում է ֆինանսական կայունության սահմանին»,-ասել է Կովալչուկը։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
Դրանից օրեր անց՝ հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից, քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Մի քանի օր տեւած բողոքի ցույցերից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀԷՑ-ում պետք է միջազգային աուդիտ անցկացվի, իսկ մինչեւ այդ 2 ամսով կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը։
news.am
Լսի’ր, որդիս, պատգամ որպէս
Սիրող քո մօր խօ՜սքը սրտանց,
Այսօրուանից յանձնում եմ քեզ
Հայոց լեզուն հազարագանձ:
(Սիլվա Կապուտիկեան)
Անառարկելի իրողութիւն է որ իւրաքանչիւր եկեղեցւոյ կողքին անհրաժեշտ է ունենալ հայ դպրոց: Վերջին քանի մը տասնամեակներուն Արեւելքէն եկող հայախօս սերունդը իր մայրամուտը կ’ապրի. այլ խօսքով, անցնելու վրայ է: Նոր մատղաշ սերունդը, որ կ’աճի ու հասակ կը նետէ հայ տան մէջ, դժբախտաբար հայօրէն պիտի չապրի եթէ հայեցի դաստիարակութիւն չստանայ որպէս սնունդ իր մտքին ու հոգիին: Իսկ այդ սնունդը կրնայ մատակարարել միա՛յն հայ դպրոցը – ո’չ եկեղեցին եւ ո’չ ալ ակումբը: Հայ դպրոց ըսելով չենք ուզեր հասկնալ միայն մանկապարտէզներ ու ծաղկոցներ, այլ միջնակարգ եւ երկրորդական վարժարաններ որոնք հայ լեզուի ճամբով կրնան ամրապնդել եւ կերտել հայ աշակերտին ինքնութիւնը:
Անգամ մը որ հայ պատանին սպառազինուած ըլլայ հայեցի դաստիարակութեամբ եւ հայ լեզուով, կրնայ անվարան շարունակել իր բարձրագոյն ուսումը ամերիկեան եւ կամ եւրոպական համալսարաններու մէջ, առանց կորսնցնելու իր հայութիւնը: Եթէ չգուրգուրանք մեր վարժարաններուն վրայ, մեր բոլոր հայապահպանման բաղձանքներն ու ծրագիրները կը մնան միայն որպէս երազային հաճոյք:
Որքան ալ շեշտենք հայ դպրոցի դերն ու կարեւորութիւնը, եթէ մեր խօսքին չենք միացներ մեր գործօն մասնակցութիւնն ու աշխատանքը զայն կենդանի ոյժ պահելով մեր հասարակական կեանքի մէջ՝ ան կը մնայ լոկ բաղձանքի սահմաններուն մէջ, մինչեւ որ հայախօս հին սերունդը անհետանայ:
Արտասաhմանեան պայմաններու, նամանաւանդ Միացեալ Նահանգներու մէջ, այդքան ալ դիւրին չէ հայկական դպրոց պահել երբ ամէն քայլափոխին կան պետական հանրային ձրի դպրոցներ: Ամերիկեան «բարձր» քաղաքակրթութեան ազդեցութեան ներքեւ, շա՜տ դիւրութեամբ պիտի ձուլուին մեր նոր սերունդի զաւակները, որովհետեւ պատմութիւնը բազմիցս փաստած է, որ այդ մեծ հալոցին մէջ ոչ մէկ ազգութիւն կրնայ դիմանալ եւ գոյատեւել:
Նկատի ունենալով ձուլումի վտանգը, Ամերիկայի հայ գաղութները պարտաւոր են ի գին ամէն զոհողութեան բանալ հայեցի դաստիարակութեան օճախներ, եւ եղածներուն վրայ ալ գուրգուրալ եւ պահել զանոնք ինչպէս կը պահենք մեր եկեղեցիները, որովհետեւ հայ դպրոցը տաճարն է մեսրոպաշունչ հայ լեզուին:
Թէեւ անցեալին յաճախ կը կրկնէինք որ հայը ոչ-քրիստոնեայ երկիրներու մէջ չի կրնար ձուլուիլ, Միջին Արեւելքի քաղաքական վերիվայրումները դժբախտաբար ստիպեցին որ մեր համոզումը փոխենք, որովհետեւ անհանդուրժող իսլամական շարժումները կը սպառնան մեր գոյութեան, ուստի եւ մեր լեզուի յարատեւման, մեզ արմատախիլ ընելով մեր որդեգրուած երկրորդ հայրենիքներէն՝ Սուրիայէն, Լիբանանէն, Պարսկաստանէն, Եգիպտոսէն եւ այլուր:
Ահաւասիկ հայեցի դաստիարակութեան անհրաժեշտութիւնը զգալով, Գաբրիէլ Ինճէճիքեան («Խենթը») յաջողեցաւ դպրոց բանալ 1960ական թուականներու սկիզբը, Ամերիկայի Արեւմտեան ափին վրայ, ուր սկսած էին հաւաքուիլ Միջին Արեւելքէն եւ արեւելեան Եւրոպայէն հասած նոր գաղթականներ: Թէեւ թերահաւատներ ծիծաղով դիմաւորեցին Ինճէճիքեանի այս յանդուգն քայլը, եւ սակայն իրողութիւնը մէջտեղն է եւ բոլոր անոնք որոնք քմծիծաղով «Ամերիկայի մէջ մանկապարտէզ» կը յայտարարէին, այսօր լռած են ի տես Ինճէճիքեանի յաջողութեան: Վարձքդ կատա՛ր, Գաբրիէլ…
Այսօր՝ Լոս Անճէլըսահայ գաղութը կը կանգնի դժբախտ իրողութեան մը առջեւ: Երկա՜ր տարիներու տքնաջան աշխատանքէ եւ յաջողութեան բազմաթիւ մրցանակներէ ետք, Արշակ Տիգրանեան Վարժարանը ո’չ թէ փակուելու վտանգի առջեւ է, այլ Թէքէեան Մշակութային Միութեան պատուարժան վարչութիւնը որոշած է դպրոցը փակելէ ետք՝ կալուածը ծախել, ըստ մեր ստոյգ աղբիւրներուն (երանի՜ թէ սխալած ըլլանք): Նոյն ատեն կը լսենք ո’չ պաշտօնական աղբիւրներէ, որ վարչութիւնը որոշած է դպրոցը ծախելէ ետք, ուրիշ հայաշատ վայր մը փոխադրել վարժարանը: Հոլիվուտէն աւելի հայաշատ վա՞յր: Այս ըսի ըսաւներուն վերջ տալու համար, կ’ակնկալէինք Թէքէեան Մշակութային Միութեան պատուարժան վարչութենէն յստակ յայտարարութիւն մը կամ հաղորդագրութիւն մը. բայց աւա՜ղ, մինչեւ այսօր պաշտօնական ո’չ մէկ յայտարարութիւն, որուն որպէս հետեւանք, կը լսենք զանազան մեկնաբանութիւններ, զորս հրապարակաւ յայտնելու հարկը չենք տեսներ, որովհետեւ մեր մտահոգութիւնը այդ ըսի-ըսաւներէն շա՜տ աւելի խոր են եւ մտահոգիչ:
Ցեղասպանութեան հարիւրամեակին, նման անպատասխանատու քայլ մը բացարձակապէս ներելի չէ, չըսելու համար որ զայն կը նկատենք՝ ոճիր հայ ժողովուրդի գոյութենական պայքարի ճանապարհին վրայ: Մենք պէտք էր նոր դպրոցներ բանայինք ցեղասպանութեան հարիւրամեակին առիթով, մեր վրէժը լուծելու մեր թշնամիէն, որ փորձեց մեզ արմատախիլ ընել մեր հազարամեայ հայրենիքէն, բայց չկրցաւ կործանել մեր ապրելու եւ ստեղծելու անկորնչելի կամքն ու կորովը: Ինչպէ՞ս պիտի լուծենք մեր մայրերուն եւ մեծ մայրերուն վրէժը, որոնք Տէր Զօրի անապատներուն մէջ, անօթի ու ծարաւ, չմոռցան իրենց մանուկներուն այբուբեն սորվեցնել կիզիչ անապատի աւազներուն վրայ, իսկ մենք այսօր, Ամերիկայի եւ Կիպրոսի հանգիստ պայմաններուն մէջ կը փակենք յաջողած դպրոցներ, զանազան անհեթեթ պատճառաբանութիւններով:
Ի՛նչ ալ ըլլան տարակարծութիւնները Թէքէեան Մշակութային Միութեան շրջանակէն եւ կամ Արշակ Տիգրանեանի հոգաբարձական կազմէն ներս, եւ կամ ալ տնօրէնութեան եւ ուսուցչական կազմէն ներս, ատոնք ո’չ մէկ ձեւով անդրադարձ պէտք չէ ունենան գաղութի գոյութենական պայքարի առաքելութեան վրայ: Եթէ հարցը նիւթական է, կարելի է համազգային հանգանակութիւն կազմակերպել եւ ապահովել նոր բարերարներ ինչպէս անցեալին: Եթէ հարցը անձնական հեղինակութեան խնդիր է, պէտք է զոհել անձնական շահերն ու հաշիւները՝ ի գին հաւաքականին, այսինք ժողովուրդին: Այլ խօսքով՝ անկարելի բան չկայ այս պարագային, եթէ իսկապէս կը հաւատանք հայ դպրոցի կարեւորութեան, մասնաւորաբար Լոս Անճէլըսի հայահոծ գաղութին մէջ:
Ամէն անգամ որ դպրոց մը կը փակենք, կ’ուրախացնենք մեր թշնամին եւ կը պղծենք մեր նահատակներու արիւնաթաթախ կտակը – գոյատեւել եւ ապրիլ հայօրէն եւ մեր գոյութիւնը խարսխել հայ լեզուի վրայ, որովհետեւ առանց հայ լեզուի չկայ ինքնութիւն:
Հաւանաբար շատեր առարկեն, որ դիւրին է խօսիլ քան գործել եւ մանաւանդ դպրոց պահել, որ այդքա՜ն նիւթական զոհողութիւններու կարիքն ունի: Ահաւասիկ՝ պաշտօնապէս եւ հրապարակաւ կոչ կ’ուղղեմ Թէքէեան Մշակութային Միութեան եւ կ’առաջարկեմ հետեւեալը.- Ինչպէս որ ամերիկացին կ’ըսէ, Put your money where your mouth is, հետեւելով այդ ճշմարիտ սկզբունքին, պատրաստ ենք անվճար ստանձնել Արշակ Տիգրանեան Վարժարանի տնօրէնութիւնը եւ ի հարկին ապահովել ա՛յլ կամաւոր սիրայօժար գործակիցներ, եթէ Թէքէեան Մշակութային Միութիւնը յետս կոչէ իր որոշումը եւ անմիջապէս լծուի դպրոցը վերաբանալու 2015-16 տարեշրջանին համար:
Ոսկան Մխիթարեան
Նախկին Տնօրէն Մխիթարեան Վարժարանի
1 Յուլիս 2015
Վերջերս ֆոտոսեսիաներ անցկացնող, կառավարության երկարաբնակ, սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին, ով նախորդ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անչափ անտրամադիր էր, հարցրինք` ճի՞շտ է, որ Դաշնակցությունը ցանկանում է «վերցնել» իր պորտֆելը, դրա համար է այդքան անտրամադիր։ Պատրա՞ստ եք Ձեր պորտֆելը տալ իրենց: «Չէ՜, ի՞նչ եք ասում, ես շատ լավ եմ, հանգիստ եմ, ուզում եմ մնացած բոլորդ էլ հանգիստ լինեք, երբ կտամ, էդ ժամանակ էլ կուրախանաք»,- ասաց տիկին Հրանուշը:
Չէ, ի՞նչ ուրախանալ, տիկին Հակոբյան: «Դե բա ինչի՞ ես հարցնում էդ ժամանակ»: Պարզապես ասում են` սփյուռքի նախարարի պորտֆելը ՀՅԴ-ի սրտով է, դրա համար: «Ոչ, դա ոչ ճիշտ ինֆորմացիա է»: Կմնա՞ք դեռ նախարար: Տիկին Հրանուշը բազմավեկտոր ու լոկ իրեն հասկանալի ժպիտով մտավ վերելակ ու այդպես` ժպիտը դեմքին մեզ նայելով, հեռացավ:
Հրապարակ
Հունիսի 14 -ի Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի կոնֆերենս սրահում տեղի ունեցավ Արցախի Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարին ներկա էին Երևանից և սփյուռքից ժամանած հյուրեր, այլ կուսակցության ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության հիմնադիր անդամ Աննա Ասատրյանը, որի խոսքին հաջորդեց ՌԱԿ-ի հիմնը՝ ապա Ասատրյանը համագումարը հայտարարեց բացված:
Ողջյունի խոսքով հանդես եկավ ԱՄՆ արևմտյան շրջանի ազգային — հասարակական հանրահայտ գործիչ և ՌԱԿ կուսակցության՝ իր գործունեությամբ աչքի ընկած Արա Ահարոնյանը: Նա որպես լիազոր պատվիրակ ողջունեց Արցախի կառույցի ստեղծման գաղափարը և համագումարում պատգամեց պայքարել հանուն աշխարհացրիվ հայության և հարազատ կուսակցության գաղափարների իրականացման:
Համագումարին նորաստեղծ կառույցի ատենապետ ընտրվեց ՀՀԱգրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի դասախոս Բարդուղ Գալստյանը: Վերջինս զեկուցեց կառույցի գործունեության ծրագիրը ԼՂ հանրապետությունում, ապա առաջարկեց ձևավորել հարնապետական կազմը, և հարակից մարմինները, որոնք վավերականացվեցին համագումարի կողմից:
Օրակարգի ավարտին 3 տարբեր շրջաններում կազմավորվեցին տեղական միավորներ:
«Բարի երթ ավանդական կուսակցությանն իր նոր կառույցի հիմնադրման առթիվ: Պատվով շարունակեք130 տարի առաջ Վանում ստեղծված հայկական կուսակցության առաջին՝ Արմենակյան հարազատ շառավիղը կազմող Ռամկավարության գործը», — մաղթեց Արա Ահարոնյանը:
Ռուսական «Կոմերսանտի» տեղեկացմամբ՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵէՍ» ընկերությունը կարող է վաճառքի հանել ՀԷՑ-ը, և որպես հնարավոր գնորդ կարող է հանդես գալ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կամ մեկ այլ ռուսաստանցի հայ օլիգարխ:
Ըստ պարբերականի՝ նոր գնորդ գտնելն այնքան էլ հեշտ գործ չի լինի:
Սակայն իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ ՀԷՑ-ի գնորդների պակաս չկա, և կան շատ լուրջ հավակնորդներ, որոնք պատրաստ են ռուսական ընկերությունից գնել ՀԷՑ-ը: Ըստ մեր աղբյուրի՝ ՀԷՑ-ով հետաքրքրված են նաև ԱՄՆ և եվրոպական կապիտալով ընկերություններ, սակայն քանի դեռ ՀԷՑ-ի սեփականատերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն է, և իշխանությունները անկարող են որևէ որոշում կայացնել ընկերության վաճառքի հարցով:
Ժամանակ
Կիրակի օրը տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի որդու նշանադրությունը: Հարսնացուն «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դուստրն է: Հատուկ դրա համար Հայաստան է եկել Արա Աբրահամյանը, որը վերջերս դարձել է Արթուր Բաղդասարյանի որդու քավորը: Ի դեպ, Արա Աբրահամյանը մեկօրյա այցի ընթացթում 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգպանին: Քննարկման թեմաները պտտվել են Հայաստանում ընթացող զարգացումների շուրջ, Աբրահամյանն ինչ-ինչ մեսիջներ է տարել Ռուսաստան, ըստ ամենայնի՝ անձամբ «ցար ի բոգին», գաղտնիք չէ, որ Արա Արշավիրովիչն ՝«ասոբո պրիբլիժոն կ իմպերատորու։
Հրապարակ
Արդարադատության խորհրդի երեկվա նիստն անսպասելի ավարտ ունեցավ։ Մոտ երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո խորհուրդը հրապարակեց իր որոշումը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործը կարճել ՀՀ դատական օրենսգրքի 162 հոդվածի առաջին մասի երկրորդ կետի հիմքով, երբ վարույթը հարուցած անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի սահմանված ժամկետները։ Այդ ժամկետը 6 շաբաթ է, մինչդեռ վարույթն ավելի երկար է տևել։ Բացի դա, օրենքը նախատեսում է, որ մինչև կարգապահական վարույթի սկզբնական 4 շաբաթի ավարտը գործի նյութերը պետք է ուղարկվեն դատավորին, ինչն այս դեպքում չէր արվել։
Այս հիմնավորումները նիստի ժամանակ բերում էին դատավոր Բարսեղյանի շահերը ներկայացնող փաստաբաններ Գնել Մուղնեցյանն ու Տիգրան Ավետիսյանը։ Իսկ գործը հարուցողը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն էր։ Դատական դեպարտամենտի ամփոփ վիճակագրության բաժինն ուսումնասիրություններ է կատարել և տեղեկանք է կազմել Իշխան Բարսեղյանի քննած գործերի վերաբերյալ։ Այս տեղեկանքի հիման վրա էթիկայի հանձնաժողովը և դրա նախագահ Մնացական Մարտիրոսյանը դատավորին մեղադրում են դատական ակտերը կողմին ուշացումով ուղարկելու, քաղաքացիներին ոչ պատշաճ ծանուցումների, ինչպես նաև դատական վեճը չհիմնավորված ձևով կարճելու համար։
Նշված խախտումներով ոչ մի քաղաքացի բողոք չի ներկայացրել։ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Մնացական Մարտիրոսյանն ու անդամ Թադևոսյանը չէին կարողանում լիարժեք պատասխաններ տալ Իշխան Բարսեղյանի փաստաբանների հարցերին, և պարբերաբար հնչում էին «չգիտեմ», «չեմ պատասխանում» կամ «տեղյակ չեմ» պատասխանները։ Արդյունքում բազմաթիվ հարցեր մնացին օդում։ Օրինակ, թե ինչու է միայն Բարսեղյանի մասով տեղեկանք կազմվել, որն է նման կամայական վերաբերմունքի պատճառը։ Ինչի հիման վրա է կազմվել տեղեկանքը, ով է այն կազմել, իրավասու է արդյոք Դատական դեպարտամենտի որևէ աշխատող գնահատական տալու օրինական ուժի մեջ մտած դատական ակտին, եթե այո, ապա որ իրավական նորմերի հիման վրա։
Ինչպես եք պարզել, որ դատական պրակտիկայի ամփոփման վարչությունը ճիշտ տվյալներ է ներկայացրել, և այլն։ Այս ամենից տպավորություն էր ստեղծվում, որ Իշխան Բարսեղյանի դեմ ինչ-որ արշավ է ծրագրված։ Մինչ խորհրդի անդամները խորհրդակցական սենյակում էին, զրուցեցինք դատավորի հետ։ Զրույցի բովանդակությունը ներկայացնում ենք կարճ, քանի որ չենք ձայնագրել։
— Պարոն Բարսեղյան, Ձեզ մեղադրում են վճիռներն ուշացումով ուղարկելու համար, բայց Ձեր դեմ վարույթը և՞ս ժամկետի խախտումներով է իրականացվել։
— Այո, բայց իմ կայացրած դատական ակտերը բոլորն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր են, և որևէ մեկի իրավունքները չեն ոտնահարվել։
— Ի՞նչն է պատճառը, Ձեր կարծիքով, որ միայն Ձեր մասով են խախտումներ հայտնաբերվել։
— Չգիտեմ։
— Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր մասին լուրեր են շրջանառվում, թե, իբր, կազինոներում եք խաղում, Ձեր վարքագիծն են քննարկում։
— Հարգելիս, ես եվրոպական տարբեր քաղաքներում եմ եղել, այդ թվում՝ նաև երկու անգամ Բադեն-Բադենում։ Որպես տղամարդ և երեք երեխաների հայր, նաև աստվածապաշտ մարդ, երդվում եմ, կյանքում եթե գեթ մեկ անգամ, ուղղակի հետաքրքրության համար մտել եմ նման հաստատություն, թող Աստված այնպես անի, որ երեք երեխաներիս չտեսնեմ։ Ես կռվի մասնակից եմ, 4 վիրահատություն եմ կատարել, Ղափանի կենտրոնում ունեցել եմ բնակարան, որը նվիրել եմ իմ ընկերոջը, անբարոյական համարելով վաճառել այն։ Ես կարող եմ վստահեցնել, որ սրբությամբ կատարել եմ իմ աշխատանքը՝ 28 տարի։ Հարամություն չեմ արել։
— Կարո՞ղ է ինչ—որ դատական ակտ եք կայացրել, որը հաճելի չի եղել իշխանությանը։
— Ես չեմ կարող նման բան ասել։ Ինձ ասում են՝ ինչո՞ւ եք կարճել գործը։ Ասում եմ՝ լավ եմ արել, կարճել եմ, իմ իրավագիտակցությունն այսպիսին է, սրա համար պատասխանատվություն չի սահմանված։ Իմ առաքելությունն արդար դատելն է։ Այլ գործերի համար՝ այս բաժակը տանել-բերելու, ծանուցումներ ուղարկելու, պետություն աշխատող է պահում։ Եղել է, որ ծանուցումները գնացել են, մեզ մոտ երևացել է, թե նորմալ տեղ են հասել, հետո մի քանի օրից ծրարը հետ է եկել։
ՀԳ․ ԱԽ որոշումն ունկնդրելուց հետո դատավոր Իշխան Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին։ Ի դեպ, ԱԽ երեկվա նիստը պատմական էր նրանով, որ անցկացվում էր դռնբաց։ Այնուամենայնիվ, խոչընդոտներ մամուլի առաջ դրվեցին։ Լրագրողներին արգելեցին դահլիճում նկարահանումներ կատարել։ Մի երկու լուսանկար, այնուամենայնիվ, հաջողվեց անել։ ԱԽ օրակարգի երկրորդ հարցը Կենտրոն, Նորք-Մարաշ դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցն էր, որը, սակայն, լսվեց դռնփակ։ Այս գործով մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Սյուզան Սիմոնյան
ՀՀ Ճանպարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը պաշտոնանկ է արվել: Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվել է, սակայն նշվում է, որ Հարությունյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն և ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Դժվար թե մի քանի ամիս պաշտոնավարած ՃՈ պետն իր ցանկությամբ ազատվեր զբաղեցրած պաշտոնից:
politik.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.