Արդարադատության խորհրդի երեկվա նիստն անսպասելի ավարտ ունեցավ։ Մոտ երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո խորհուրդը հրապարակեց իր որոշումը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործը կարճել ՀՀ դատական օրենսգրքի 162 հոդվածի առաջին մասի երկրորդ կետի հիմքով, երբ վարույթը հարուցած անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի սահմանված ժամկետները։ Այդ ժամկետը 6 շաբաթ է, մինչդեռ վարույթն ավելի երկար է տևել։ Բացի դա, օրենքը նախատեսում է, որ մինչև կարգապահական վարույթի սկզբնական 4 շաբաթի ավարտը գործի նյութերը պետք է ուղարկվեն դատավորին, ինչն այս դեպքում չէր արվել։
Այս հիմնավորումները նիստի ժամանակ բերում էին դատավոր Բարսեղյանի շահերը ներկայացնող փաստաբաններ Գնել Մուղնեցյանն ու Տիգրան Ավետիսյանը։ Իսկ գործը հարուցողը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն էր։ Դատական դեպարտամենտի ամփոփ վիճակագրության բաժինն ուսումնասիրություններ է կատարել և տեղեկանք է կազմել Իշխան Բարսեղյանի քննած գործերի վերաբերյալ։ Այս տեղեկանքի հիման վրա էթիկայի հանձնաժողովը և դրա նախագահ Մնացական Մարտիրոսյանը դատավորին մեղադրում են դատական ակտերը կողմին ուշացումով ուղարկելու, քաղաքացիներին ոչ պատշաճ ծանուցումների, ինչպես նաև դատական վեճը չհիմնավորված ձևով կարճելու համար։
Նշված խախտումներով ոչ մի քաղաքացի բողոք չի ներկայացրել։ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Մնացական Մարտիրոսյանն ու անդամ Թադևոսյանը չէին կարողանում լիարժեք պատասխաններ տալ Իշխան Բարսեղյանի փաստաբանների հարցերին, և պարբերաբար հնչում էին «չգիտեմ», «չեմ պատասխանում» կամ «տեղյակ չեմ» պատասխանները։ Արդյունքում բազմաթիվ հարցեր մնացին օդում։ Օրինակ, թե ինչու է միայն Բարսեղյանի մասով տեղեկանք կազմվել, որն է նման կամայական վերաբերմունքի պատճառը։ Ինչի հիման վրա է կազմվել տեղեկանքը, ով է այն կազմել, իրավասու է արդյոք Դատական դեպարտամենտի որևէ աշխատող գնահատական տալու օրինական ուժի մեջ մտած դատական ակտին, եթե այո, ապա որ իրավական նորմերի հիման վրա։
Ինչպես եք պարզել, որ դատական պրակտիկայի ամփոփման վարչությունը ճիշտ տվյալներ է ներկայացրել, և այլն։ Այս ամենից տպավորություն էր ստեղծվում, որ Իշխան Բարսեղյանի դեմ ինչ-որ արշավ է ծրագրված։ Մինչ խորհրդի անդամները խորհրդակցական սենյակում էին, զրուցեցինք դատավորի հետ։ Զրույցի բովանդակությունը ներկայացնում ենք կարճ, քանի որ չենք ձայնագրել։
— Պարոն Բարսեղյան, Ձեզ մեղադրում են վճիռներն ուշացումով ուղարկելու համար, բայց Ձեր դեմ վարույթը և՞ս ժամկետի խախտումներով է իրականացվել։
— Այո, բայց իմ կայացրած դատական ակտերը բոլորն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր են, և որևէ մեկի իրավունքները չեն ոտնահարվել։
— Ի՞նչն է պատճառը, Ձեր կարծիքով, որ միայն Ձեր մասով են խախտումներ հայտնաբերվել։
— Չգիտեմ։
— Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր մասին լուրեր են շրջանառվում, թե, իբր, կազինոներում եք խաղում, Ձեր վարքագիծն են քննարկում։
— Հարգելիս, ես եվրոպական տարբեր քաղաքներում եմ եղել, այդ թվում՝ նաև երկու անգամ Բադեն-Բադենում։ Որպես տղամարդ և երեք երեխաների հայր, նաև աստվածապաշտ մարդ, երդվում եմ, կյանքում եթե գեթ մեկ անգամ, ուղղակի հետաքրքրության համար մտել եմ նման հաստատություն, թող Աստված այնպես անի, որ երեք երեխաներիս չտեսնեմ։ Ես կռվի մասնակից եմ, 4 վիրահատություն եմ կատարել, Ղափանի կենտրոնում ունեցել եմ բնակարան, որը նվիրել եմ իմ ընկերոջը, անբարոյական համարելով վաճառել այն։ Ես կարող եմ վստահեցնել, որ սրբությամբ կատարել եմ իմ աշխատանքը՝ 28 տարի։ Հարամություն չեմ արել։
— Կարո՞ղ է ինչ—որ դատական ակտ եք կայացրել, որը հաճելի չի եղել իշխանությանը։
— Ես չեմ կարող նման բան ասել։ Ինձ ասում են՝ ինչո՞ւ եք կարճել գործը։ Ասում եմ՝ լավ եմ արել, կարճել եմ, իմ իրավագիտակցությունն այսպիսին է, սրա համար պատասխանատվություն չի սահմանված։ Իմ առաքելությունն արդար դատելն է։ Այլ գործերի համար՝ այս բաժակը տանել-բերելու, ծանուցումներ ուղարկելու, պետություն աշխատող է պահում։ Եղել է, որ ծանուցումները գնացել են, մեզ մոտ երևացել է, թե նորմալ տեղ են հասել, հետո մի քանի օրից ծրարը հետ է եկել։
ՀԳ․ ԱԽ որոշումն ունկնդրելուց հետո դատավոր Իշխան Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին։ Ի դեպ, ԱԽ երեկվա նիստը պատմական էր նրանով, որ անցկացվում էր դռնբաց։ Այնուամենայնիվ, խոչընդոտներ մամուլի առաջ դրվեցին։ Լրագրողներին արգելեցին դահլիճում նկարահանումներ կատարել։ Մի երկու լուսանկար, այնուամենայնիվ, հաջողվեց անել։ ԱԽ օրակարգի երկրորդ հարցը Կենտրոն, Նորք-Մարաշ դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցն էր, որը, սակայն, լսվեց դռնփակ։ Այս գործով մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Սյուզան Սիմոնյան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.