21.04.2021 | 15:10

21.04.2021 | 13:10

21.04.2021 | 12:10

21.04.2021 | 11:10

21.04.2021 | 11:03

20.04.2021 | 15:10

20.04.2021 | 14:10

20.04.2021 | 13:10

20.04.2021 | 12:10

20.04.2021 | 11:10

19.04.2021 | 15:33

19.04.2021 | 14:10

19.04.2021 | 12:10

19.04.2021 | 11:10

17.04.2021 | 15:10

17.04.2021 | 14:10

17.04.2021 | 13:10

17.04.2021 | 12:10

17.04.2021 | 11:10

16.04.2021 | 15:10

16.04.2021 | 14:10

16.04.2021 | 13:10

16.04.2021 | 12:10

16.04.2021 | 11:10

15.04.2021 | 14:10

15.04.2021 | 13:10

15.04.2021 | 12:10

15.04.2021 | 11:10

14.04.2021 | 15:10

14.04.2021 | 14:10

14.04.2021 | 13:10

14.04.2021 | 12:10

14.04.2021 | 11:10

13.04.2021 | 15:10

13.04.2021 | 15:10

13.04.2021 | 14:10

13.04.2021 | 13:10

13.04.2021 | 13:10

Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը 71 տարեկան էր: Գրել սկսել էր վաղ պատանեկան տարիքից և 1965 թվականից տպագրվել:
Նա հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ: Դավիթ Հովհաննեսը թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից:
Դավիթ Հովհաննեսը նաև հասարական-քաղաքական գործունեությամբ է զբաղվել և 1999-2003 թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:
Թուրքական ռազմական ուղղաթիռը, որի մեջ եղել է 8 մարդ, վայրէջք է կատարել հունական Ալեքսանդրուպոլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բոլոր ուղեւորները քաղաքական ապաստան են խնդրել Հունաստանից:
Ուղղաթիռի անձնակազմը վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել: Հաղորդվում է, որ տրանսպորտային միջոցը պատկանում է թուրքական ոստիկանությանը: Հունական օդուժի 2 կործանիչներ վայրէջքի պահին ուղեկցել են թուրքական ուղղաթիռին, որի ուղեւորներն առանց տարբերանշանի հագուստներով զինվորականներ են եղել:
Նշվում է, որ թուրք զինվորականները, ովքեր ժամանել են Հունաստան, հեղաշրջման կողմնակիցներ են:
Պաշտոնական Անկարան արդեն իսկ խնդրանքով դիմել է հունական կողմին՝ վերադարձնել հեղաշրջման կողմնակիցներին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան»,-հայտարարել է նախարարը:
Սյունիքի մարզի Դարպաս համայնքի արտահերթ ընտրություններում (գյուղապետը զոհվել էր արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ) ՀՀԿ- ն առաջադրել էր նախկին բազմամյա գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը: ԲՀԿ -ն՝ Սաշա Ստեփանյանի, վերջինս Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի սեփականությունը հանդիսացող հեկ-ի օպերատորն է:
Չնայած Սիսիանի քաղաքապետը հայտարարել է, որ դուրս է եկել ԲՀԿ -ից , սակայն փաստն այն է, որ նա իր խնամու ( ԲՀԿ տարածքային կառույցի նախագահն է) միջոցով աշխատում է հօգուտ ԲՀԿ-ի: Իսկ ԲՀԿ-ն, ի դեմս Աղասու, այս անգամ ևս ավելի ակտիվ էր և հանրապետական թեկնածուի հանդեպ հասավ հաղթանակի:
1in.am լրատվական կայքը հայտարարում է աշխատանքը դադարեցնելու մասին:
«Հասել է պահը, երբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունը այս պահին չկան։ Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը՝ մինչև դրանք հնարավոր լինի վերագտնել և վերակազմավորվել»:
«2010թ. ի վեր 1in.am-ը ջանացել է լինել առաջին ու անկողմնակալ լրատվական միջոցը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Տարիների ընթացքում մեզ հաջողվեց դառնալ Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկը ցանցային տիրույթում։ Մեր հաջողությունները «Ժամանակ» օրաթերթում, www.1in.am կայքում և «Առաջին լուրեր» լրատվական-վերլուծական կենտրոնում հնարավոր եղավ ապահովել մեր նախկին և ներկա աշխատակիցների շնորհիվ, ում հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Իհարկե այսպիսի արդյունքի մասին մենք չէինք էլ կարող երազել առանց մեր անդավաճան ընթերցողների, հեռուստադիտողների և սոցցանցերում հարյուր հազարավոր հետևորդների։ Շնորհակալություն», — ասված է կայքում հրապարակված հայտարարությունում:
Սա Կալաշնիկովի ավտոմատի պահեստատուփ (մագազին) չի: Սա պայթուցիկ սարք է՝ ամբողջովին նմանեցրած մեզ քաջ հայտնի պահեստատուփին:
Ինչու՞ եմ այս մասին հիմա գրառում անում: Որովհետև նման պայթուցիկ սարքեր հայտնվել են մեր արևելյան թշնամի հարևանի ձեռքում: Բնականաբար՝ կկիրառի մեր հանդեպ՝ նետելով մեր դիրքերի, զորամասերի ու ճանապարհների մերձակայքում:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի զինվորականներ, հատկապես՝ դիրքապահ և սահմանամերձ զորամասերի զինծառայողներ, խնդրում եմ զգոն լինեք, նման տեսքով սարք գտնելու դեպքում՝ անմիջապես չվերցնեք, ձեռք չտաք ու չբզբզեք՝ կարծելով, որ ավտոմատ հրազենի սովորական պահեստատուփ (մագազին) է: Այն անգամ վերնամասից կարող է սովորական փամփուշտներով լիցքավորված լինի: Դիտեք նկարը և կհասկանաք, թե ինչ սկզբունքով է այն կառուցված:
Յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը թանկ է մեզ համար:
Եղեք տեղեկացված ու աչալուրջ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 10-11-ը՝ շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 12-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն 13-14-ը կբարձրանա 2-4 աստիճանով:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարության մամուլի ծառայությունից:
Երևանում՝
Հուլիսի 10-11-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Վորոնցովի Ասլանյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից, տեղեկացնում է դատախազության կայքը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի նորանշանակ դատախազին:
Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Րաֆֆի Ասլանյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:
Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը միասին հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։
«Բարակ հացի պատրաստման մշակույթը» անունը կրող հայտի վերաբերյալ որոշումը պարզ կդառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ միջակառավարական կոմիտեի ժողովի ժամանակ, որը տեղի կունենա Եթովպիայում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է Ermenihaber-ը:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնյանները նշել են, որ լավաշը սերտորեն կապված է տեղական ավանդույթների հետ և օգտագործվում է մշակութային ծեսերում։
Ցերեկը մոտ ժամը մեկին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա. Tert.am-ի հետ զրույցում պատմել է Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը:
«Մոտ կես ժամ դադարներով կրակեցին ու վերջ: Հրաձգության պահին երթևեկությունը խաթարվել էր, վախեցնում էին, սակայն ոչ մի վնաս ու խնդիր չառաջացավ»,- ասել է գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 7-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևանհատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:
Աշխատանքներին ներգրավված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապօգնության ծառայությունները, հայտնում է առողջապահության նախարարությունը:
Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ և անխափան կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:
Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդվելու է ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը:
-
-
15.04.2021 | 11:10
Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում -
19.04.2021 | 11:10
Երբեք չենք հրաժարվելու պահանջատիրությունից․ Հայ մայրերի ուղերձն աշխարհին Ծիծեռնակաբերդից -
15.04.2021 | 03:10
Ջալալ որտեղ ես եղել այն գիշեր, որից հետո առավոտյան քո նկատմամբ մահափորձ եղավ -
21.04.2021 | 11:10
Հակառուսական հիստերիա՝ ոչնչից․ Երևանի արձագանքը՝ Ստրասբուրգին (տեսանյութ) -
21.04.2021 | 11:03
Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին -
15.04.2021 | 01:10
«Թող անուն տա, թե չէ ինքն ապացուցում է, որ անգրագետ և սուտասան է». Օհանյանը` Փաշինյանին -
20.04.2021 | 11:10
Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ -
16.04.2021 | 12:10
Փաշինյանի սկանդայալին հայտարարությունը Ռուսաստանի հայ իրավաբանների հետ հանդիպմանը․ձայնագրություն․Armvoice -
20.04.2021 | 02:10
Վերջին շաբաթներին ավելի քան 1 մլն նամակ է ուղղվել Սպիտակ տուն՝ քաջալերելու Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը -
16.04.2021 | 02:10
Մայորը, զինապարտության հարցը վերջնականապես լուծելու համար, զինվորական կոմիսարիատի շենքում քաղաքացուց պահանջել էր 600 հազար դրամ. նա ձերբակալվել է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.