23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ալիևի գրպանային կայքերից մեկը՝ haqqin.az-ը իբրև թե հղում անելով հայաստանյան ԶԼՄ-ներին տեղեկություն էր տարածել,ըստ որի՝ Համաշխարհային Բանկը Մարտունի-Վարդենիս-Սոթք ճանապարհի 6,5 – 11,1 կիլոմետրի վերականգնման համար գումար է հատկացրել ՀՀ տրանսպորտի նախարարությանը,որի մի մասը,ըստ անգրագետ haqqin.az-ցիների անցնելու էր Քարվաճառի (Քելբաջարի) շրջանով…Ու սկսվեց “Կիկոսի մահը”…
Իր հակահայ կեցվածքով հայտնի այս կայքն առանց որևէ բան ճշգրտելու հայտարարել էր,որ շուտով կներկայացնի Ադրբեջանի ԱԳՆ-ի պարզաբանումներն այս հարցի շուրջ,իսկ մինչ այդ էլ մեկնաբանություններ էր վերցրել հայտնի ազերի քաղաքագետներից՝Արաստուն Օրուջլուից և Զարդուշտ Ալիզադեից,որոնք առանց տեղեկության իսկությունը ճշտելու մեկնաբանել էին haqqin.az-ի այս ապուշությունը…
Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը բավական կոշտ էր…”Ոչ ոք կայքին թույլ չի տվել խոսել մեր անունից…Առանց որևէ պաշտոնական կազմակերպության դիրքորոշումը ճշտելու խոսել նրա անունից՝դա պրոֆեսիոնալ լրագրության կանոններից դուրս է և ԶԼՄ-ների մասին օրենքի կոպիտ խախտում է…
Առիթից օգտվելով կոչ ենք անում տպագիր որոշ ԶԼՄ-ների այս զգայուն ժամանակաշրջանում չդառնալ քարոզչության գործիք հայերի ձեռքում”,-բարբաջել է Մամեդյարովի գերատեսչության մամլո ծառայությունը…
Այն,որ haqqin.az-ը հայտնի է իր ոչ պրոֆեսիոնալիզմով՝փաստ է.կարող է հոդված կամ տեղեկություն տպագրել,իսկ մի քանի ժամ անց հանել այն…Սա ապացուցում է,որ կայքն անլուրջ է…Սակայն հետաքրիր է,թե այս ապատեղեկատվության տարածումը սույն կայքի կողմից ի՞նչ կապ ունի “հայերի ձեռքում գործիք դառնալու” հետ…Աշխարհագրություն չիմանալն,ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝հայամետություն է… —
Մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:
Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հանրապետության տարածքում`
Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2- ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2- ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ո՛չ ադրբեջանական ժողովուրդը, ո՛չ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ «սեփական պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետությունը», հայտնում է minval.az-ը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերին, ապա ինչպես նրանք այնտեղ ապրել են, թող այդպես էլ շարունակեն ապրել: Մեր դիրքորոշումն այն է, որ յուրաքանչյուրը կարողանա ապրել այնտեղ, որտեղ նախկինում ապրել է: Որևէ փոփոխություն չկա մեր դիրքորոշման մեջ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ ո՛չ ադրբեջանական ժողովուրդը, ո՛չ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ մեր սեփական պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Մենք երբեք դա թույլ չենք տա»,- ասել է Ալիևը:
«Իսկ ո՞վ է ուզում պատերազմ, բայց մենք կարգավորում ենք ցանկանում, ահա թե ինչում է Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը. Հայաստանը ցանկանում է խաղաղ կարգավորում, բայց չի նպաստում կարգավորմանը»,- պնդել է Ադրբեջանի նախագահն ու ամփոփել՝ «Մեր դիրքորոշումը կառուցողական է, և միջնորդները գիտեն այդ մասին, թեև պաշտոնապես չեն ընդունում: Մենք ձգտում ենք, որ հարցը հնարավորինս արագ լուծվի՝ խաղաղ ճանապարհով»,-նշել է Ալ իևը։
Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ կառավարությունում պաշտոնանկություններ կլինեն, եթե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները: Այս մասին այսօր Սարդարապատ հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբահամյանը:
“Ամեն ինչ կհասցնենք, բոլորին շնորհավորում եմ, հայ ժողովրդի համար մայիս ամիսը հաղթանակների ամիս է։ Ինչ վերաբերում է տնտեսական բարեփոխումներին, օպտիմալացման և այլն, մենք ժամանակի ընթացքում իրականացնելու ենք, միայն առաջ”,– ասաց նա։
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ եթե գործադիրը չկարողանա կատարել իր հանձնարարականները պաշտոնանկություններ կարող են լինել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. “Եթե չկարողանան անել, ապա ես համաձայն եմ ձեր առաջարկի հետ”:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ խոսել է Մեծամորի ատոմակայանի մասին: Ադրբեջանցի լրագրողին այն հարցին, թե Մեծամորի ատոմակայանի աշխատանքը տարածաշրջանում սպառնալիք չէ՞, և չպե՞տք է արդյոք կանգնեցնել այն, նա պատասխանել է.
-Ինքնիշխան պետությունների էներգետիկ հարցերը պետք է լուծեն հենց այդ պետությունները: Միանշանակ, միջազգային հանրությունը կարող է հետաքրքրություն ցուցաբերել դրա նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, եկեք առաջնահերթությունը տանք այն երկրներին, որտեղ գտնվում են կայանները,- ասել է Զախարովան:
RIA Novosti-իի հետ զրույցումԱդրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է ,որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համափարփակ բանակցությունների, սակայն այդ կարգավորմանը խանգարում է Հայաստանի դիրքորոշումը:
«Հայկական կողմը կրկին խեղաթյուրում է Վիեննայի հանդիպման էությունը: Բառախաղերի ժամանակը վաղուց անցել է: Վիեննայի հանդիպման արդյունքում առաջ քաշված առաջարկությունները փոխկապակցված են միմյանց հետ: Կրակի դադարեցման ռեժիմի նպատակը համապարփակ և բովանդակային բանակցությունների համար հող նախապատրաստելն է, որին իր պատրաստակամությունն է հայտնել Ադրբեջանը:
Հակամարտության համապարփակ քաղաքական լուծման հիմնական մասն անթույլատրելի և անհետևողական ստատուս քվոյի փոփոխությունն է ու Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը ադրբեջանական օկուպացված տարածքներից: Եթե Հայաստանը կրակի դադարեցում է ցանկանում, պետք է վերջ տա «հայկական օկուպացիային ու ադրբեջանական տարածքներում հայկական զորքերի ներկայությանը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի խախտման պատճառ է»:«Հակամարտության լուծման հիմքերը վաղուց հայտնի են: Հայկական կողմը պետք է նախապատրաստի իր ժողովրդին խաղաղության և ճիշտ տեղեկատվություն հաղորդի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Ցավոք, գործով մենք տեսնում ենք հակառակը»,- ասել է Գաջիևը:
ՌԴ դեսպանատան մեր աղբյուրները հայտնում են,որ Անի Հովհաննիսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց ՌԴ Դեսպան Իվան Վոլինկինը անժամկետ արձակուրդ է վերցրել և լքել ՀՀ-ն:
Հիշեցնենք,որ իր հայտարարության մեջ Անի Հովհաննիսյանը նշել էր,որ իր դեմ շորթման գործ սարքելու իրական պատվիրատուն ՌԴ Դեսպան Վոլինկինն է,թեման ՎՏԲ Բանկում Ադրբեջանական մասնակցության հետ կապված Անալիտիկ.ամ -ի հրապարակումների լռեցումը, իսկ Ուրիխանյանը այս ամենի մեջ ընդամենը գործակալ է եղել:
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 26-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 16-ամյա Տիգրան Բալայանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 FT 160 համարանիշի ավտոմեքենայով Զովք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Բալայանը, ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 17-ամյա Տիրով Հայրապետյանը և 17-ամյա Միշա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները սովորում են Զովք գյուղի միջնակարգ դպրոցում. Տ. Բալայանը՝ 11-րդ դասարանում, իսկ Տ. Հայրապետյանն ու Մ. Բարսեղյանը՝ 12-րդ դասարանում, իսկ մեքենան պատկանել է Տ. Բալայանի պապիկի,ն և նրանք մասնակցելիս են եղել դպրոցի «Վերջին զանգ»-ի արարողությանը:
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com –ի կայքում ։
Բենզինը թանկացել է հարկային դրույքաչափերի փոփոխության հետեւանքով: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում նշեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից՝ անդրադառնալով վերջին օրերին բենզինի գնի 10 դրամով թանկացման փաստին:
Նշենք, որ վերջին օրերին հանրապետության բենզալցակայաններում բենզինի գնի աճ է նկատվում: Ռեգուլյար տեսակի բենզինը, որը սպառման ծավալներով ամենամեծն է, թանկացել է 1 լիտրի հաշվով 10 դրամով: Նախկին 370 դրամի փոխարեն այն վաճառվում է 380-ով:
Բենզինի գնի փոփոխության հետ կապված NEWS.am-ի հարցին ի պատասխան ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը պարզաբանեց. «Հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող ընկերությունների բենզալցակայաններում կատարված դիտանցման տվյալներով 2016 թվականի մայիսի 23-ից բենզինի իրացման մանրածախ գինը 10 դրամով բարձրացել է: Տեղեկացնեմ, որ բենզինի մանրածախ գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Մասնավորապես «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, եթե նախկինում բենզինի ներմուծման դեպքում 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի հանրագումարը պետք է կազմեր նվազագույնը 112 000 ՀՀ դրամ, ապա օրենսդրական նոր փոփոխությունից հետո, 2016 թվականի մայիս 1-ից ներմուծված բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի հանրագումարը պետք է կազմի նվազագույնը 120 000 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով, որ ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը հանդիսանում են անուղղակի հարկատեսակներ, ուստի այդ հարկատեսակների դրույքաչափերի փոփոխությունները ուղղակիորեն անդրադառնում են ապրանքների վերջնական գների վրա»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.