06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Երեւանում, քիչ առաջ, ժամը 15․15-ի սահմաններում անսպասելի փոթորիկ է բարձրացել։ Ուժեղ քամին պոկել է շենքերի տանիքները, արմատախիլ արել ծառեր։ Քամին քշում էր փողոցում գտնվողներին։ Անգամ բակերում կայանված մեքենաներն էին ուժեղ քամուց օրորվում։
Որոշ մարզերում ուժեղ կարկուտ է եկել, որի պատճառով լրջորեն բվնասվել է բերքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղ քամու հետևանքների առնչությամբ 15:40-ի դրությամբ դեռևս ահազանգեր չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին նախարարությունից: «Կարող ենք ասել, որ դեռևս չեն ստացվել ահազանգեր:
Ժամը 15:00-15:20-ի դրությամբ` ուժեղ քամի է գրանցվել Արմավիրի մարզում` 23 մետր/վայրկյան արագությամբ, ինչպես նաև Աշտարակ քաղաքում` 13-20 մետր/վայրկյան արագությամբ: Երևանում քամին սկսվել է 8 մետր/վայրկյան արագությունից և զարգացել մինչև 20 մետր/վ»,-նշեցին ԱԻՆ-ից: Հայտնեցին նաև, որ հնարավոր է ուժգին քամին շարունակվի ևս երկու ժամ:
«Հաստատ չէ, բայց կա հավանականություն, որ քամին կշարունակվի, Երևանում արագությունը զարգանա մինչև 21 մետր/վայրկյան: Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացներին խորուրդ է տալիս մնալ շինությունների ներսում»,-հավելեցին նախարարությունից:
Քամին Երևանում տապալել է ծառեր, քշել տանիքներ, կիսակառույց շենքերից պոկել շինարարական որոշ կոնստրուկցիաներ:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
https://www.youtube.com/watch?v=UOzJWbJ2NuU
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:
«Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ-ի բանաձևերը կամ ենթարկվի պատժամիջոցների»,- հայտարարել է նա այսօր Ստամբուլում աշխատանքերը սկսած` ՄԱԿ-ի հումանիտար գագաթաժողովում. հայտնում է haqqin.az-ը:
«Ավելի քան 20 տարի միլիոնից ավելի ադրբեջանցիներ փասխտական և պարտադրված տեղահանվածներ են: Հայաստանը էթնիկ զտումներ և ցեղասպանություն է իրականացնում ադրբեջանցիների հանդեպ»,- ասել է Ալիևը` խոսելով նաև ապրիլյան պատերազմի մասին ու տարատեսակ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին:
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գնդապետ Թեմուր Շահնազարյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրել են նախագահական նստավայրից:
Նշենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել ապրիլի 26-ից, երբ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել ՀՀ Զինված ուժերիկապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարմանհամակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը:
Որոշ տեղեկությունների համաձայն, նրա պաշտոնանկությունը պայմանավորված էր քառօրյա պատերազմի ժամանակ կապի հետ առկա խնդիրների հետ:
Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» ֆիլմը Կաննի կինոշուկայում ամենասպասված ու պահանջված ռուսական կինոարտադրություններից մեկն է եղել: Ինչպես հաղորդում է հայտնի «Կինոմետրո» պարբերականը հղում անելով «Planeta Inform Film Distribution» -ի տարածած տեղեկատվությանը, ֆիլմի իրավունքներն արդեն վաճառվել են Լատիանակն Ամերիկայի (Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Չիլի, Պերու, Էկվադոր, Կոլումբիա, Բոլիվիա), Հարավ-արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի (բացի Իրանից) ներկայացուցիչներին: Եվրոպայում արդեն ավարտվել են Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները, ընթացքի մեջ են Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի հետ համագործակցության գործընթացը: Հատկանշական է, որ բանակցություններ են ընթանում նաև հայ ռեժիսորի ֆիլմը Թուրքայում ցուցադրելու կապակցությամբ:
Հաղորդագրության համաձայն՝ այս ֆիլմի իրավունքների վաճառքից գոյացել է շուրջ 2 մլն դոլար: Հավելենք միայն, որ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի գալիք տարվա փետրվարի 23-ին:
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, երեկ նրան տարել են Ավագյան բժշկական կենտրոն, հետազոտել են եւ նորից տեղափոխել են մեկուսարան:
«Կտրուկ ջերմություն էր անցնում նրա մարմնով, եւ սրտի աշխատանքը անկանոն էր: Հետազոտության արդյունքները մի քանի օրից նոր հայտնի կլինեն: Կալանավորումից հետո միշտ բարձր ջերմություն է ունեցել, իսկ ոտքերում միշտ անզգայունություն է եղել:
Պաշտպանը հիշեցնում է՝ դատարաններում պարբերաբար բարձրացրել են հարցը, որ Վահան Շիրխանյանը առողջական խնդիրներ ունի եւ որեւէ խոչընդոտ չկա, որ նա բուժումը ստանա տնային պայմաններում՝ հսկողության տակ:
«Բայց եւ նախաքննական մարմինը, եւ դատարանները բոլոր այդ միջնորդությունները անտեսեցին եւ երկրորդ երկարացման ժամանակ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել»,- նշեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին. նա մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ Վահան Շիրխանյանի ձախ ոտքը վիրահատվել էր:
Ադրբեջանը հերթական անգամ համաներում է իրականացնում:
Նախորդ համաներումը հայտարարվել էր ապրիլյան դեպքերից ընդամենը 15 օր առաջ՝ մարտի 17-ին: Այդ ժամանակ ազատ էին արձակվել 137 բանտարկյալներ, որոնցից 82 ազատազրկման էին դատապարտված ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար: Ենթադրվում է, որ նրանք ազատ էին արձակվել ապրիլի սկզբին ծրագրված պատերազմին մասնակցելու համար, հատկապես, որ բոլորն էլ եղել են զինապարտության տարիքի:
Այս համաներման հեղինակը նախագահի պատգամավոր կինն է՝ Մեհրիբան Ալիևան: Համաներումի շնորհվում է մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա տոնի առթիվ: Սպասվում է, որ համաներումը կտարածվի մոտ 10 հազար բանտարկյալի վրա, որոնցից 3500-ը ազատ կարձակվեն: Սրա նպատակը Ադրբեջանի հետագա սադրիչ գործողություններին այդ բանտարկյալների մասնակցությունն է:
Այսպիսով՝ պարզ է դառնում, որ Ադրբեջանը հերթական անգամ անթաքույց կերպով շարունակում է լայնածավալ պատերազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները: Մինչ հակառակորդը զինվում է, մենք էլի մնում ենք էշի ականջում քնած՝ սպասելով եվրոպացիների և ռուսների անբովանդակ հայտարարություններին:
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները մահապատժի են ենթարկել լրտեսության մեջ մեղադրվող իրենց զինակիցներին` վերջիններիս նետելով ազոտական ծծմբաթվով լի ավազանի մեջ, հայտնում է Lenta.ru-ն:
Իրաքի կառավարության և գաղտնի ծառայությունների օգտին լրտեսության մեջ մեղադրվել է 25 տղամարդ: Նրանց այդպիսի դաժան ճանապարհով մահապատժի են ենթարկել Մոսուլ քաղաքում: Տղամարդկանց պարաններով կապել են իրար և նետել ծծմբաթվով լի ավազանի մեջ:
Նշվում է, որ մայիսի 11-ին Իրաքում իսլամիստները ողջ-ողջ թաղել են իրենց 35 նախկին կողմնակիցներին, ովքեր մեղադրվել են դասալքության մեջ, իսկ մայիսի 10-ին էլ ահաբեկիչները կենդանի այրել են մի ընտանիքի:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե ինչու է Վլադիմիր Պուտինը հրաժարվել ՄԱԿ-ի հումանիտար գագաթնաժողովին մասնակցել, որը տեղի է ունենալու Ստամբուլում, մայիսի 23-24-ը, հայտնում է Lenta.ru-ն
Պեսկովի խոսքով` Պուտինի աշխատանքային գրաֆիկում այդ այցը նախատեսված չէ: «Ցավոք, գրաֆիկում այդ այցի համար տեղ չկա: Ռուսաստանը կներկայացվի այլ մակարդակով»,- ասել է Պեսկովը:
Իր հերթին` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի ՌԴ ԱԻՆ ղեկավարի տեղակալը:
Թուրքիայի կառավարությունը այն կառավարությունն է, որն այսօր տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն է վարում եւ նույնիսկ ներգրավված է եղել Ղարաբաղում վերջին ապրիլյան ռազմական գործողություններին։
Այս մասին մայիսի 19-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Համբուրգի խորհրդարանի պատգամավոր, Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամ Մարտին Դոլցերը, հայտնում է news.am-ը։
«Էրդողանն այսօր նեոօսմանիզմի քաղաքականություն է վարում։ Սիրիայում նա համագործակցում է «Իսլամական պետություն» խմբավորման հետ, սեփական երկրում ջարդում է քրդերին եւ ագրեսիվ հռետորաբանություն վարում հայերի դեմ։ Ղարաբաղում ապրիլյան ագրեսիայից հետո նա առաջինն էր, որ աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Ըստ մեր ստացած զեկույցների՝ Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին ներգրավված են եղել նաեւ թուրք զինվորներ»,- ասել է պատգամավորը։
Դոլցերի հիշեցրել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության հարցը արծարծվել է նաեւ Եվրահանձնաժողովում։ «Վաղուց ժամանակն է, որ Բունդեսթագը եւ միջազգային հանրությունը կանգնեցնեն Էրդողանի նկրտումները»,- ասել է պատգամավորը։
Երեկ կտրուկ վատացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրենի Մաքսիմ Հակոբյանի առողջական վիճակը ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նա կաթված է ստացել և այժմ գտնվում է« էրեբունի» բժշկական կենտրոնում։
Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.