23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ի պատասխան PanARMENIAN.Netհարցմանը մեկնաբանել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Բունդեսթագի հայտարարության վերաբերյալ:
Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի երախտագետ զգացումները։
«Սակայն այս դեպքում գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ։ Բնավ չփորձելով արդարացնել որևէ մեկին՝ միևնույն ժամանակ նշեմ, որ չենք բացառում հարկադրանքի պարագան», — ընգծգել է Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուն։
«Պետք չէ վիրավորել և այպանել այս իրավիճակում, պարզապես վերհիշեք, թե ինչպիսի քայլեր և ելույթներ էր ունենում ոչ վաղ անցյալում Մեսրոպ պատրիարքը կամ նույն Արամ արքեպիսկոպոսը։ Հայոց պատրիարքարանը պատասխանատվություն ունի հայ համայնքի համար. կարծում եմ նման հայտարարություններով սոսկ տեղական խնդիր է լուծվում, որը բացարձակ կապ չունի ողջ Եկեղեցու և նրա դիրքորոշումների հետ: Թուրքիան ջանում է բոլոր հնարավոր միջոցների գործադրությամբ ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Վերստին՝ չեմ բացառում հարկադրանքը», — նշել է նա։
Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները կենդանի այրել են 19 եզդի կանանց: Այդ մասին հայտնել Է The Independent-ը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ:
Տեղի ակտիվիստ Աբդուլա ալ Մալայի խոսքով՝ կանանց հրապարակավ այրել են երկաթե վանդակներում այն բանի համար, որ նրանք հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ ԻՊ-ի զինյալների հետ:
«Հարյուրավոր մարդիկ կանգնել եւ դիտում Էին նրանց մահապատիժը,-պատմել Է ալ Մալան:-Նրանց հաշվեհարդարից փրկելու ոչ մի հնարավորություն չկար»:
Հազարավոր եզդի կանայք իսլամիստների գերության մեջ հայտնվեցին, երբ ԻՊ-ի զինյալները 2014 թվականի օգոստոսին գրավեցին Իրաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինջար քաղաքը: Նրանցից շատերին ահաբեկիչներն օտագործում են որպես սեքս-ստրկուհիներ՝ դաժան հաշվեհարդար տեսնելով նրանց հետ, ովքեր հրաժարվում են սեռական կապի մեջ մտնել զինյալների հետ: Այսպես, 2016 թվականի ապրիլին հաղորդվել Էր 250 կանանց մահապատժի մասին, որոնք փորձել Էին խուսափել «սեքս-ջիհադին» բռնի մասնակցությունից:
Ռուս գեներալը Արցախյան պատերազմի ժամանակ աջակցել է ադրբեջանցիներին. Քանի որ ՀՀ իշխանությունը ցանկանում է հայկական ՀՕՊ-ը միացնի ռուսական ՀՕՊ-ի հետ , ապա պետք է որոշ տեղեկություն ստանալ տվյալ երկրի ՀՕՊ /Հակաօդային պաշտպանություն/ զորքերի մասին : Տվյալ ստորաբաժանման մասին տեղեկությունը սկսում է հենց ՀՕՊ զորքերի հրամանատարի կենսագրությամբ: Բաց թողնենք նրա կյանքի մանրամասն դրվագները ու կենտրոնանանք այն հարցերի շուրջ ինչը կարևոր է մեզ համար: Ռուսաստանի ՀՕՊ զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը Արցախյան պատերազմի ժամանակ աջակցել է Ադրբեջանին: Նրա գունդը տեղակայված է եղել Կիրովաբադում: 1992 թվականին, հենց այդ շրջանից, մասնակցել է պատերազմական գործողությունների և մեծ օգուտ է տվել ադրբեջանցիներին: Պատերազմից հետո գունդը տեղափոխվել է Ուլյանովսկ:
Ու հիմա ինչքանո՞վ է նպատակահարմար ու անվտանգ , որ պատերազմական վիճակում գտնվող երկրի գլխավոր պաշտպանները՝ ՀՕՊ զորքերը, համագործակցեն, հետագայում նաև վստահ եմ ենթարկվեն , մի մարդու ղեկավարած ստորաբաժանման հետ , որը տարիներ առաջ եղել է թշնամու կողմը ու լուրջ գործողություններ է կատարել մեր երկրի դեմ:
Աշոտ Ասատրյան
Համացանցում Հայկ Խանումյանի ծեծի միջադեպը կապվում է Սամվել Բաբայանի վերադարձի եւ վերջինիս Պաշտպանության նախարար նշանակվելու համար նրա նախաձեռնած շարժման հետ: : Խանումյանի կինը՝ լրագրող Դիաննա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղի ունեցածի մասին գրել է. «Бандитская хунта Бако Саакяна и ко. Больше нечего добавить»:
Հիշեցնենք, որ երեկ Հայկ Խանումյանը հայտարարել էր, որ ստեղծվել է նախաձեռնող խումբ՝ Սամվել Բաբայանին Արցախի Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու պահանջով: «Վաղվանից սկսում ենք կազմակերպչական աշխատանքներն այս հարցով մեծ հավաք կազմակերպելու ուղղությամբ: Նախաձեռնող խումբը գրասենյակ է վարձակալել «Օկեան» հյուրանոցի տարածքում, վաղվանից սկսում ենք ակտիվորեն աշխատել: Հավաքի օրվա, ժամի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք նախօրոք»,- գրել էր Խանումյանը:
յսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, «Ազատության»-ը փոխանցեց կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը։
«Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով են ուղարկել։ Չգիտեմ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են։ Նոր են բերել», — ասաց Գրիգորյանը։
Խանումյանի հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նրանց փոխանցմամբ, Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ և նրան ծեծելով նստեցրել մեքենան:
Նշենք, որ այդ տարածքը վերահսկվում է Ազգային ժողովի և հարակից հյուրանոցի տեսախցիկներով։
Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցեց, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։

Ընդդիմադիր պատգամավորի հարազատները ցույց տվեցին Խանումյանի կոստյումը՝ ամբողջովին պատռված՝ վրան ոտնահետքեր։
Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Հիվանդանոց է եկել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Վիտալի Բալասանյանը։
Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից Ֆելիքս Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Նման բան չկա, էտ ասեկոսեներին մի հավատացեք», — ասաց Հարությունյանը:
Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցչները ժամանեցին հիվանդանոց։
azatutyun.am
Հունիսի 6-10-ին‵ շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-7-ին էապես չի փոխվի, 8-ին‵ կնվազի 3-4 աստիճանով:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը տարօրինակ դեպք է տեղի ունեցել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գիշերը սպիտակ «Նիվա»-ով շրջող երիտասարդները քաղաքի կենտրոնական փողոցներում գոռացել են, թե երկրաշարժ է, տներից դուրս եկեք: Նրանց կոչը խուճապի է մատնել վանաձորցիներին, որոնք տներից դուրս են եկել:
Երիտասարդներին նկատել են հերթական ահազանգից վերադարձող փրկարարները, որոնք էլ ահազանգել են ոստիկանության:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Երևանի Նորքի զանգված թաղամասի Մոլդովական հասցեի շենքերից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել։
Tert.am-ի տեղեկություններով տղամարդը, որը շենքի բնակիչ չէ, իրեն նետել է վերևի հարկերից։ Ընկնելիս գլուխը հարվածել է երկաթի, ինչի արդյունքում գլուխը պոկվել է։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 9։30-ի սահմաններում։
Թուրքիայում սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարում, որպես հավաքարար աշխատող թուրքը, հունիսի 3-ին դատապարտվել է 108 տարվա ազատազրկման: Թուրք հավաքարարը մեղադրվում է սիրիացի երեխաներին սեռական շահագործման ենթարկելու մեջ:
29-ամյա տղամարդը դատարանում չի ժխտել իրեն առաջադրված մեղադրանքը և կատարել սենսացիոն հայտարարություն՝ ասելով, որ ճամբարի ղեկավար աշխատակիցները ևս սիրիացի տղա երեխաներին ենթարկում են սեռական շահագործման:
Ըստ նրա՝ ճամբարում տղա երեխաներին վճարում են 2-5 լիրա ($ 0.70- $ 1.70) և սեռական հարաբերություններ ունենում:
Խոսքը մասնավորապես վերաբերվում է Թուրքիայի հարավ-արևելյան Գազիանթեփի քաղաքում սիրիացի փախստականների համար տեղակայաված Նիզիփ ճամբարի մասին:
108 տարի ազատազրկման դատապարտված անձը դատապարտվել է ութ սիրիացի տղաների նկատմամաբ սեռական գործողոություններ իրականացնելու մեղադրանքով:
Այս լուրը մեծ վրդովմունք է առաջացրել միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Միջազգային կառույցները սկսել են մեղադրել Թուրքիային՝ պայմանագրերով իրեն վերապահած պարտավորությունները չկատարելու մեջ:
Թուրքիան 2.7 միլիոն փախստականների համար միջազգային հանրությունից տարբեր ճանապարհներով ստանում է աստղաբաշխական գումարներ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դժգոհել է Թուրքիայի իշխանությունից և փախստականների նկատմամբ Թուրքիայի պարտավորությունների թերի կատարումից:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք:
nyut.am-ի հավաստամբ` եկող շաբաթ ևս երկու գեներալներ կազատվեն Պաշտպանության նախարարության համակարգից:
Տվյալներ կան, որ օրերս ձերբակալված գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը, աշխատանքից ազատվելուց հետո, ձերբակալվելուց առաջ, հասցրել են պառկել ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նրանց հենց այնտեղից էլ ձերբակալել են: Ընդհանրապես այսպիսի ընկալում կա. եթե ձերբակալում են հոսպիտալից, ապա ձերբակալությունից հետո քեզ ոչ թե խուց են տեղափոխում, այլ համապատասխան բժշկական կետի պալատ: Այդ իսկ պատճառով, գոնե այս «մինիմումն» ապահովելու համար ձերբակալության ենթակա անձը փորձում է մինչ այդ հայտնվել հոսպիտալում:
Մեր ունեցած տվյալներով, առաջիկա շաբաթում պաշտոնանկ կլինեն այս պահին զինվորական հոսպիտալում գտնվող ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:
Որքանով ստույգ կլինի այս տեղեկատվությունը` կերևա առաջիկա շաբաթվա ընթացքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.