յսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, «Ազատության»-ը փոխանցեց կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը։
«Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով են ուղարկել։ Չգիտեմ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են։ Նոր են բերել», — ասաց Գրիգորյանը։
Խանումյանի հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նրանց փոխանցմամբ, Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ և նրան ծեծելով նստեցրել մեքենան:
Նշենք, որ այդ տարածքը վերահսկվում է Ազգային ժողովի և հարակից հյուրանոցի տեսախցիկներով։
Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցեց, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։
Ընդդիմադիր պատգամավորի հարազատները ցույց տվեցին Խանումյանի կոստյումը՝ ամբողջովին պատռված՝ վրան ոտնահետքեր։
Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Հիվանդանոց է եկել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Վիտալի Բալասանյանը։
Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից Ֆելիքս Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Նման բան չկա, էտ ասեկոսեներին մի հավատացեք», — ասաց Հարությունյանը:
Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցչները ժամանեցին հիվանդանոց։
azatutyun.am
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.