23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ անդրադարձանք այս նյութին և խոստացանք շարունակել: Ստորև ներկայացվում է Հանրային խորհրդի երեկվա քննարկումը:
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի զարգացումը կոչված է ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` հաղորդելով տնտեսությանը նորարարական ուղղվածություն և ճկունություն: Ընդունված տեսակետ կա, որ գոյություն չունի առողջ տնտեսություն առանց ՓՄՁ-ների, և դիտարկելով Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման աստիճանը կարող ենք փաստել, որ ՀՀ կառավարությունը դեռևս շատ անելիք ունի այս ոլորտում:
Հանրային խորհրդի բաց նիստի շրջանակներում երեկ քննարկվեցին ՓՄՁ ոլորտում առկա խնդիրները: Ինչպես նշեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը այս ոլորտում առկա են լուրջ խնդիրներ, սակայն դրա հետ մեկտեղ ակնհայտ են ձեռք բերած հաջողությունները, մասնավորապես հետճգնաժամային տարիներին: Նա ներկայացրեց կառավարության կողմից ծրագրերը, սակայն թե որքանով են արդյունավետ եղել այդ ծրագրերը, լուրջ քննարկման կարիք ունեն: Չնայած կառավարության իրականացրած միջոցառումներին, ՓՄՁ ոլորտում առկա խնդիրները շարունակում են պահպանվել և չեն ստանում կոնկրետ լուծում:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով պետք է առաջնորդվել գլոբալ մտածելակերպով և ամեն ինչ սկսել միկրո բիզնեսից, իսկ վերջինիս զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արգելվի պետական պաշտոնյաների մուտքը այս ոլորտ: Իսկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը առաջարկեց քննարկել բիզնեսի ներդրման բոլոր փուլերում առկա խնդիրները և յուրաքանչյուրի համար մշակել կարգավորման հստակ ծրագրեր:
Քննարկման ընթացքում առանձնացվեցին ոլորտի զարգացման 3 հիմնական խոչընդոտներ` պետությունը, մենաշնորհացման մեծ աստիճանը և մոնետար քաղաքականությունը: Քննարկման գլխավոր թիրախ դարձան արտոնագրային վճարների, ավելացված արժեքի հարկի կիրառման, մեկ պատուհանի սկզբունքի հետ կապված խնդիրները: Սակայն այս խնդիրները թերևս ոլորտում առկա չնչին խնդիրներն են, որոնք երկրորդ պլան են մղվում, օրինակ, մենաշնորհի հետ համեմատությամբ: Ինչպես նշեց ներկա գործարարներից մեկը, օրենսդրական բարեփոխումները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, քանի որ մեր պետական “չինովնիկները” այդ նույն օրենքը կարող են ցանկացած ձևով օգտագործել իրենց օգտին: Խնդիրը ավելի խորը արմատներ ունի: Ամեն մեկը պետք է աշխատի իր գործով, այստեղից պետք է սկսել ամեն ինչ: Անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար հավասար պայմաններ, սահմանել խաղի միևնույն կանոնները, փոխել ոչ թե գործող օրենքները, այլ դրանց կիրառման մեխանիզմները:
Ամփոփելով խորհրդի անդրանիկ նիստը՝ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ այս քննարկումը գործընթացի սկիզբն է, և որ քննարկումները կլինեն շարունակական, որի արդյունքում կձևավորվի առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարությանը:
Արևիկ Շահինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:
17 տարի առաջ ընդունված մեր երկրի հիմնական օրենքը դարձավ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները անվերապահորեն ամրագրող, պետականաշինության գործընթացը լիարժեք կանոնակարգող հիմնարար փաստաթուղթ, առաջընթացի հուսալի և կայուն հիմք:
Սահմանադրությանը հավանություն տալով` մեր ժողովուրդը հստակեցրեց պետության ապագայի ուղենիշները, իրավական ձևակերպում տվեց անկախության հռչակագրով ու անկախության հանրաքվեով ավելի վաղ հաստատած իր ձգտումներին:
Համոզված եմ, որ շարունակելու ենք միասին հետևողականորեն շենացնել ժողովրդավարության, սոցիալական արդարության և քաղաքացիական համերաշխության վրա հիմնված մեր պետությունը, միասին կարողանալու ենք հասնել մեր նպատակներին, քանի որ բոլորիս ցանկությունն է` զարգացնելով ձեռք բերածը` կառուցել հզոր, բարեկեցիկ և մրցունակ Հայաստան: Դրա համար անհրաժեշտ հիմքեր ու հնարավորություններ են ապահովված Սահմանադրությամբ, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են կատարվում երկրի իշխանությունների կողմից, այդ են պահանջում ժողովրդի ու պետության շահերը:
Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ երջանկություն, լավատեսություն և բարեկեցություն, իսկ մեր երկրին` խաղաղություն, զարգացում և առաջընթաց»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայրենակիցներին շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է, որով մենք մեր նվիրվածությունն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի մեջ ամրագրված արժեքներին ու իդեալներին:
Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման: Այստեղ պետք է խոստովանենք, որ ունենք խնդիրներ: Ակնհայտ է, որ Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ անկախ որևէ հատկանիշից օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, առօրյա կյանքում պետք է անվերապահորեն դրվեն մեր հասարակության և պետության մեջ առկա հակասությունների լուծման հիմքում:
Միայն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապի մեջ պետությունը կարող է դառնալ իրապես ժողովրդավարական և կառուցել քաղաքակիրթ հասարակարգ, որում ազատությունը և հասարակական կարգը լիովին հավասարակշռված են: Հասարակական համերաշխության համար պատասխանատու ենք բոլորս, հասարակության բոլոր շերտերը, և բոլորիս պարտքն է համատեղ ջանքերով օր առաջ վերացնել հռչակված արժեքների և իրականության մեջ առկա խզումը: Այս ճանապարհին մեր ամենահուսալի հենարանը դարձյալ Սահմանադրությունն է՝ նրա տառն ու ոգին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ այն հաստատ համոզմունքով, որ մեր Սահմանադրությունը դեռ ծառայելու է Հայաստանի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել մեր պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը»:
ՀՀԿ-ի նախընտրական վերջին հանրահավաք-համերգի ժամանակ` մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով նախաքննության ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով: Առաջին երկու ամիսը լրացավ երեկ:
Ժամկետը երկարաձգելու մասին թերթի թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ոստիկանությունն այս ողջ ընթացքում, փաստորեն, չի կարողացել պարզել` կատարվածի առնչությամբ քրգործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե` ոչ: Թերթը հիշեցնում է, որ անհայտ գազով լիցքավորված փուչիկները պայթել էին հանրահավաքին մասնակցող ուսանողների ձեռքերի մեջ: Շուրջ 150 երիտասարդ ստացել էր բազմաթիվ այրվածքներ` հիմնականում ձեռքերի ու դեմքի շրջանում: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի թղթակցին երեկ ասել են, որ փուչիկների պայթյունից տուժած վերջին հիվանդը բուժհաստատությունից դուրս է գրվել նախորդ երկուշաբթի:
Հայկական ժամանակ
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հուլիսի 4-ին, գումարել է հերթական նիստ:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2012թ. հուլիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 9 ընտրատարածքների 17 համայնքում, որոնցից 16-ում` անցկացվելու են հերթական և մեկում` արտահերթ ընտրություններ:
Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի 16 համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի, իսկ մեկ համայնքում (Լոռու Ահնիձոր)` ավագանու անդամի ընտրություններ: 16 համայնքներից երկուսում միաժամանակ անցկացվելու են նաև ավագանու անդամի ընտրություններ: 6 համայնքում գրանցվել են համայնքի ղեկավարի 1-ական թեկնածու, 6 համայնքում` 2-ական, 3 համայնքում` 3-ական և մեկ համայնքում` 4 թեկնածու: Գրանցված համայնքի ղեկավարի թեկնածուներից երկուսը կին են:
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց նաև, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` իրականացվել են ընտրությունների նախապատրաստական բոլոր աշխատանքները, կազմավորվել են ընտրական տեղամասերը, և սահմանվել են տեղամասային կենտրոնները:
Սուքիաս Ավետիսյանը, որն ընդգրկված է Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում, դարձավ ԱԺ-ի պատգամավոր:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի` 2012 թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 3 արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուքիաս Հեգելի Ավետիսյանին տալու մասին:
Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Կարինե Վիլիկի Հարությունյանի գրանցումը` հաշվի առնելով նրա կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումը:
Հիշեցնենք , որ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Ռաֆիկ Գրիգորյանը:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ,փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երեկոյան բավարարել է ՊՆ քննչական բաժնի միջնորդությունը՝ Վ. Սամվելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելով: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը, ժ.02.15-ի սահմաններում, Վ. Սամվելյանը մուտք էր գործել Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր՝ զինամթերքով և սպառնացել պայթեցնել այն:
Այն կապված էր ՊՆ սպա, բժիշկ Վահե Ավետյանի «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկվելու և նրա սպանության հետ:
«Հայկական Վարկածի » տեղեկություններով, ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, Շիրակի մարզում պայթունավտանգ իրավիճակ է հասունացել:
Մի կողմից , ՀՀԿ էլիտան Գյումրվա երկարակյաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեսիջներ է ուղարկում` չառաջադրել իր թեկնածությունը, մյուս կողմից էլ՝ մեկ այլ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը՝Բուռնաշը, ՀՀկ-ի չափանիշներով քաղաքապետի թեկնածու է փնտրում:
Չի բացառվում, որ ՀՀԿ-ն Գյումրիի քաղաքապետ առաջադրի նաև Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի մտերիմ ընկեր՝ Արման Սահակյանի թեկնածությունը, թեև ԲՀկ-ն նույնպես՝ ի դեմս Մարտուն Գրիգորյանի անզիջում պայքարի է նախապատրաստվում: Գյումրիի մեր աղբյուրները նշում են, որ վերջին ժամանակներս Շիրակի մարզային ՀՀկ-ականների հետ տարօրինա կերպով իր շփումներն է պասիվացրել Վարդանիկը, իսկ նրանց մի որոշակի հատված էլ սկսել է Շիրակի մարզպետի թևի տակ տեղավորվել:
Ի միջի այլոց, վերին էշելոններում, արդեն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, և հարազատ կուսակցություն ՀՀԿ-ն այստեղ ընդգծված «խաղեր » չեն տալու, քանի որ, այսպես թե, այնպես Գյումրիում ՀՀԿ-ն մեծ շանսեր չունի: Մեզ մնում է հետևել առաջիկա զարգացումներին, ու հասկանալ, թե իրականում ո՞վ ում ջրաղացին է փորձելու ջուր լցնել:
Անի Սուլթանյան
Արմավիա ընկերության վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասել է «Արմավիայի» մամլո խոսնակ Նանա Ավետիսովան:
Ի պատասխան ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկության, թե, մոսկվաբնակ հայ գործարար Հարություն Փամբուկյանը 55 մլն դոլար է առաջարկել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին:
«Արմավիայի» վաճառքի մասին լուրերն, ըստ Ավետիսովայի անհեթեթություն են: «Ընկերությունն ընդհակառակը` այս պահին փորձում է զարգացնել թռիչքների աշխարհագրական քաղաքականությունը»,- ասել է նա:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը եւ Marriott International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն, այսօր` հուլիսի 3-ին, համաձայնագիր են կնքել, ըստ որի, «ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տան կառավարումը կանցնի MARRIOTT ընկերությանը, իսկ համալիրը կկրի TSAGHKADZOR MARRIOTT HOTEL անվանումը:
«Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում միջազգային ստանդարտներին համապատասխան հյուրանոցային համալիր կառուցելու որոշման արդյունքում դեռեւս 13.04.2011թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Marriott International ընկերության Luxury Hotels International Management Company B.V.-ի միջեւ կնքվել էր «Մտադրությունների մասին հուշագիր»՝ «Ադիգազ» հանգստյան տունը վերակառուցելու եւ MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային ցանցին միավորելու վերաբերյալ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ MARRIOTT International Design and Construction Services (MIDCS) ընկերության միջեւ կնքված Միջանկյալ խորհրդատվական ծառայությունների համաձայնագրով նախատեսվում է հյուրանոցի վերակառուցումը իրականացնել MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան:
Ինչպես նշել է Իշխան Կարապետյանը, վերակառուցման ծրագրի համար հիմք հանդիսացան Հայաստանի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրում ամրագրված դրույթները: «Նախագիծը կյանքի կոչվեց եւ դարձավ իրականություն «Գազպրոմ» ընկերության գործուն եւ իրական աջակցության արդյունքում: Թեեւ հյուրանոցային համալիրը «ՀայՌուսգազարդ»-ի համար գործունեության հիմնական ուղղություն չի հանդիսանում, այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընգծել, որ այն իր տեխնիկական եւ դիզայներական լուծումներով համապատասխանում է հյուրանոցային բիզնեսում ընդունված ամենաբարձր չափանիշներին», — ասել է ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը:
Marriot International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն իր հերթին նշել է, որ այս նախագծի միջոցով Marriot ընկերությունն ընդլայնում է իր հնարավորություններն տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում:
«Մենք մեծ ակնկալիքով ցանկանում ենք համագործակցել «ՀայՌուսգազարդ»-ի հետ, որպես հուսալի գործընկերոջ: «ՀայՌուսգազարդ»-ի մեր գործընկերների հետ համագործակցելով՝ մենք ցանկանում ենք ստեղծել կարիերայի զարգացման հնարավորություններ, ինչպես նաեւ ժամանցի ու հանգստի պայմաններ մեր հյուրերի համար», — ասել է Տուոմաս Լաակսոն:
Հյուրանոցային համալիրի բացումը նախատեսվում է 2012թ. սեպտեմբերին` միջազգային զբոսաշրջային շուկային առաջարկելով մրցունակ զբոսաշրջային արդյունք եւ բարձրակարգ ծառայություններ:
Հյուրանոցային համալիրի շինարարությունն ու ձեւավորումը իրականացվել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան եւ հսկվել է համաշխարհային բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Հյուրանոցը ունի ավելի քան 100 համար, հյուրանոցում ընդգրկված է ծառայությունների մատուցման լայն սպեկտոր եւ ժամանցի կազմակերպման ամենատարբեր առաջարկներ:
Հյուրանոցի շահագործումը եւս մեկ առաջընթաց քայլ է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու եւ օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու համար:
News.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.