Երեկ անդրադարձանք այս նյութին և խոստացանք շարունակել: Ստորև ներկայացվում է Հանրային խորհրդի երեկվա քննարկումը:
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի զարգացումը կոչված է ապահովելու երկրի տնտեսական աճի կայունությունը` հաղորդելով տնտեսությանը նորարարական ուղղվածություն և ճկունություն: Ընդունված տեսակետ կա, որ գոյություն չունի առողջ տնտեսություն առանց ՓՄՁ-ների, և դիտարկելով Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման աստիճանը կարող ենք փաստել, որ ՀՀ կառավարությունը դեռևս շատ անելիք ունի այս ոլորտում:
Հանրային խորհրդի բաց նիստի շրջանակներում երեկ քննարկվեցին ՓՄՁ ոլորտում առկա խնդիրները: Ինչպես նշեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը այս ոլորտում առկա են լուրջ խնդիրներ, սակայն դրա հետ մեկտեղ ակնհայտ են ձեռք բերած հաջողությունները, մասնավորապես հետճգնաժամային տարիներին: Նա ներկայացրեց կառավարության կողմից ծրագրերը, սակայն թե որքանով են արդյունավետ եղել այդ ծրագրերը, լուրջ քննարկման կարիք ունեն: Չնայած կառավարության իրականացրած միջոցառումներին, ՓՄՁ ոլորտում առկա խնդիրները շարունակում են պահպանվել և չեն ստանում կոնկրետ լուծում:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով պետք է առաջնորդվել գլոբալ մտածելակերպով և ամեն ինչ սկսել միկրո բիզնեսից, իսկ վերջինիս զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արգելվի պետական պաշտոնյաների մուտքը այս ոլորտ: Իսկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը առաջարկեց քննարկել բիզնեսի ներդրման բոլոր փուլերում առկա խնդիրները և յուրաքանչյուրի համար մշակել կարգավորման հստակ ծրագրեր:
Քննարկման ընթացքում առանձնացվեցին ոլորտի զարգացման 3 հիմնական խոչընդոտներ` պետությունը, մենաշնորհացման մեծ աստիճանը և մոնետար քաղաքականությունը: Քննարկման գլխավոր թիրախ դարձան արտոնագրային վճարների, ավելացված արժեքի հարկի կիրառման, մեկ պատուհանի սկզբունքի հետ կապված խնդիրները: Սակայն այս խնդիրները թերևս ոլորտում առկա չնչին խնդիրներն են, որոնք երկրորդ պլան են մղվում, օրինակ, մենաշնորհի հետ համեմատությամբ: Ինչպես նշեց ներկա գործարարներից մեկը, օրենսդրական բարեփոխումները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, քանի որ մեր պետական “չինովնիկները” այդ նույն օրենքը կարող են ցանկացած ձևով օգտագործել իրենց օգտին: Խնդիրը ավելի խորը արմատներ ունի: Ամեն մեկը պետք է աշխատի իր գործով, այստեղից պետք է սկսել ամեն ինչ: Անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար հավասար պայմաններ, սահմանել խաղի միևնույն կանոնները, փոխել ոչ թե գործող օրենքները, այլ դրանց կիրառման մեխանիզմները:
Ամփոփելով խորհրդի անդրանիկ նիստը՝ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ այս քննարկումը գործընթացի սկիզբն է, և որ քննարկումները կլինեն շարունակական, որի արդյունքում կձևավորվի առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարությանը:
Արևիկ Շահինյան
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.