23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 8-ին, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Հեյդարով Ալի Ինթիգամ օղլուն (Heydərov Əli İntiqam oğlu)։ Նույն օրը Բաքվի գլխավոր հոսպիտալում մահացել է ապրիլի 2-ի մարտերում վիրավորված կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուն (Savalanov Nəcməddin Akif oğlu): Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնել է միայն սպանված շարքայինի մասին՝ նշելով, որ նա սպանվել է «հայկական գնդակից», իսկ վիրավոր սպայի մահվան մասին հայտնել է միայն ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։
Ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ Հեյդարով Ալին սպանվել է Թարթառի հատվածում։ Նրա դին արդեն տեղափոխել են ծննդավայր՝ Աբշերոնի շրջանի Գոբու գյուղաքաղաք։
Ավելացնենք, որ ապրիլյան մարտերի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողներից որևէ մեկի անուն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի ներկայացրել իր կայքում, ավելին` պաշտոնապես հայտնել է միայն 33 կորստի մասին:
Հավելենք նաև, որ Razm.info-ին հաջողվել էր պարզել ապրիլի 2–5 լայնածավալ ռազմական գործողություններում Ադրբեջանի ԶՈւ 94 սպանված զինծառայողի ինքնությունը։ Ապրիլ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 97 մահացած զինծառայողի ինքնություն, իսկ մայիսի 1-ից՝ ևս 4 զինծառայողի ինքնություն՝ ներառյալ այսօրվա նշվածները։
razm.info
2015 թվականի հուլիսի 1-ից օրինական ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Ստեղծվել է ոլորտը կարգավորող մարմին` ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
Վերջինս յուրօրինակ է նրանով, որ գործակալության պետը նշանակվում է գործող հասարակական կազմակերպությունների խմբավորման կողմից ներկայացված թեկնածություններից: ՀՀ վարչապետն առաջարկված թեկնածուներից իր որոշմամբ նշանակում է գործակալության պետին` 5 տարի ժամկետով: ՀՀ վարչապետի 2015թ.-ի հոկտեմբերի 9-ին որոշմամբ` առաջադրված ընդամենը 2 թեկանծուներից գործակալության առաջին պետ է նշանակվել Շուշան Դոյդոյանը: Գործակալության աշխատակազմը բաղկացած է 6 աշխատակիցներից:
Քաղաքացիները գործակալությանը կարող են դիմել բոլոր այն դեպքերում, երբ կարծում են, որ իրենց անձնական տվյալները ապօրինի են մշակվում, հավաքվում և օգտագործվում որևէ կառույցի կողմից՝ մասնավոր թե պետական։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում կատարվել է լրացում և 189.17-րդ հոդվածով տվյալների մշակման ապօրինի լինելու դեպքում գործակալությանը տրվել է վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություն: Գործակալությունն իրավասու է տուգանել` մինչև 500.000 ՀՀ դրամ գումարի չափով, պահանջել կասեցնել, դադարեցնել անձնական տվյալների ապօրինի մշակումը, պարտադրել, որպեսզի մշակված տվյալները ոչնչացվեն կամ ուղեփակվեն, հակառակ դեպքում իրավասու է դիմել ՀՀ ԴԱՀԿ ծառայություն` ակտը հարկադիր կատարելուն պարտադրելու պահանջով:
Շուշան Դոյդոյանի խոսքով` այսօր իրենց համար առաջնահերթություն ներկայացնում են տեսահսկման կարգավորման և բջջային հեռախոսներին ուղարկվող ոչ ցանկալի հաղորդագրությունների ուղարկման հարցերը:
Հարկ է նշել, որ ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության հարցը բավական բաց և խնդրահարույց թեմա է, սակայն այս դաշտի օրենսդրական կարգավորումն այն վերահսկելու առաջին քայլերից է:
Մարիաննա Եղիազարյան
Ռուսաստանաբնակ հայերն արդեն տասնյակ մեքենաներ և նյութական այլ աջակցություն են բերել պաշտպանության բանակի համար:
Համայնքների ներկայացուցիչներից արդեն երկու դեպք են պատմել, որ իրենց քաղաքներում բնակվող որոշ ադրբեջանցիների էլ են տեղեկացրել հանգանակության մասին, և բավականին գումարներ ստացել նրանցից: Ընդ որում՝ բոլորին էլ ասել են, որ հանգանակությունն Արցախին աջակցելու համար է:
Իլհամիկը որ իմանա, իր թշնամիների շարքում հայերի կողքին կավելացնի նաև համերկրացիներին, ովքեր փաստացի «կռվում»են իրենց պետության դեմ Смайлик «smile»
Արտակ Բեգլարյան, ԼՂՀ վարչապետի խոսնակ; Ֆեյսբուք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հայտնի է իր քաղաքական որոշումներ կայացնելու անկանխատեսելիությամբ, դիտարկում է առաջիկայում Բաքու մեկնելու հնարավորոթյունը։ Այս մասին գրում է թուրքական Haqqin.az-ը՝ հղում անելով իր մոսկովյան բյուրոյի՝ ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին։
Աղբյուրի պնդմամբ՝ ՌԴ նախագահի ինքնաթիռը պատրաստ սպասում է թռիչքի։
Միաժամանակ աղբյուրը հայտնել է, որ վերջնական որոշում կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների արդյունքում:
Այդ օրը նախատեսվում են ավանդական բոլոր միջոցառումները, որոնք սովորաբար անց են կացվել Արցախի հանրապետությունում: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Պետք է այցելենք Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի տարիներին նահատակված մեր բոլոր հերոսների հիշատակին: Նախատեսվում է նաև զինվորական շքերթ, որից հետո լինելու այց Շուշի»,- հայտնեց Բաբայանը և հավելեց, որ «հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի կողմից դրսևորած ապրիլյան ագրեսիայի ժամանակ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված մեր զինվորների մահվանից դեռևս չի անցել 40 օր, համերգներ, հրավառություններ չեն լիելու»:
Բաբայանի փոխանցմամբ, զինվորական շքերթին ներկա կգտնվեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք Հայաստանից, Սփյուռքից, ինչպես նաև նախատեսվում է օտարերկրյա հյուրերի և լրատվամիջոցների ներկայություն:
Նշենք, որ Մայիսի 9-ը Արցախում եռատոն է, նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:
«Եթե Հայաստանի ռազմաքաղաքական վարչակարգը չկատարի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը և անհապաղ դուրս չբերի իր զինված ուժերը բռնազավթված ադրբեջանական տարածքներից, ապա ադրբեջանական հարձակումը անխուսափելի է»,-որպես մեկնաբանություն հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի` իբր մայիսի 8-9-ը նախատեսված ադրբեջանական հարձակման մասին ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:
«Հայերը ամեն օր, ամեն վայրկյան պետք է իմանան, որ Ադրբեջանի զինված ուժերը կձեռնարկեն քայլեր բռնազավթված տարածքները ազատագրելու և երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ պատրաստ են իրենց հողերը թշնամուց ազատագրելու համար, եթե հայերը չեն ցանկանում զոհվել, ապա պետք է լքեն ադրբեջանական տարածքները»,- ասված է հայտարարության տեքստում:
Իսկապես որ սրանց մոտ ամեն ինչ իրար հակասում են, ադրբեջանական արտգործնախարարը հայտարարում է, որ իր երկիրը պատրաստ է երկխոսության Մինսկի խմբի շրջանակներում, իսկ պաշտպանական գերատեսչության մամլո հաղորդագրությունը գրեթե պատերազմ հայտարարելու փաստաթուղթ է հիշեցնում:
Մի խոսքով, պաշտոնական Բաքուն դեռ կողմնորոշվում է, թե, ի վերջո, ինչ պետք է անի:
Կան սեցեսիայի տարբեր տեսություններ և այդ իրավունքի սուբյեկտային կազմի հնարավոր տեսակներ: Ըստ որոշ տեսաբանների գոյություն ունեն սեցեսիայի երկու նորմատիվ տեսություններ. վերականգնող (շտկող) իրավունքի տեսություն (Remedial Right Theories) և սկզբնական իրավունքի տեսություն (Primary Right Theories):
Մեր ազգային կարևորագույն խնդրի համար առավել արդիական է առաջին տեսությունը, որի համաձայն միակողմանի, արտասահմանադրական անջատման իրավունքը շատ մոտ է ժողովրդի հեղափոխության իրավունքին՝ արևմտյան լիբերալ գաղափարախոսության տրամաբանության համատեքստում:
Վերականգնողական իրավունքի տեսության համաձայն սեցեսիայի իրավունքն ընկալվում է որպես ԲԱՑԱՌԻԿ իրավունք (ultima ratio), երբ պետության կողմից պարբերաբար և հետևողականորեն խախտվում են կոնկրետ տարածքում բնակվող ժողովուրդների և ազգերի հիմնարար իրավունքները: Եթե իրավախախտումները չեն դադարեցվում և բացակայում են խախտված իրավունքների վերականգնման և խախտումները դադարեցնելու լեգիտիմ և մատչելի միջոցներ, ապա սեցեսիան դիտարկվում է որպես տուժած խմբերի համար այդ իրավունքների վերականգնման ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ, հատուկ իրավունք (remedial secession):
Սեցեսիայի և հեղափոխության իրավունքների հիմնական տարբերությունը սուբյեկտային կազմն է: Սեցեսիայի իրավունքի սուբյեկտ են, մասնավորապես էթնիկ, կրոնական, ազգային և այլ խմբերը, որոնք բնակվում են որոշակի տարածքում և որոնց նպատակն է սահմանափակել կամ դադարեցնել պետության իրավասությունն իրենց բնակության տարածքի նկատմամբ, իսկ հետագայում նաև պետական միավորում ձևավորել այդ տարածքում:
Այս բավականին հետաքրքրական, բայց միևնույն ժամանակ միջազգային իրավունքում առայժմ սաղմնավորվող տեսության պրոեկցիան ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ պետք է իրականացվի լրջախոհության, ծայրահեղ զգուշավորության և ֆունդամենտալ ուսումնասիրության ու քննարկումների ձևով միայն:
Համենայնդեպս, երեք առանձնահատկություն հընթացս կարելի է մատնանշել, ինչը սեցեսիայի տեսական սահմանման շրջանակների հետ համահունչ չի դարձնում մեր իրավական և փաստական հարցադրումները.
ա/ Արտասահմանադրականության բաղադրիչը: ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ունեցել է հստակ իրավական հիմնավորվածությամբ և ժողովրդավարական մեխանիզմներով կայացված որոշումների տեսքով լեգիտիմ հիմք,
բ/ ԼՂՀ-ն ՏԱՐԱԾՔ չէ և ի սկզբնե ունեցել է սահմանադրական ինքնավարության իրավականորեն որոշակի կարգավիճակ: Սեցեսիայի ձևակերպման մեջ ՏԱՐԱԾՔ բաղադրիչը հեղհեղուկ և անորոշ հասկացություն է,
գ/ Սեցեսիայի հիմնական բնորոշիչը՝ սահմանափակել կամ դադարեցնել պետության իրավասությունը կոնկրետ տարածքի նկատմամբ, ավելի քան երկու տասնամյակ արդեն փաստ է:
Հովհաննես Մանուկյան
Ժամեր առաջ «Հայկական վարկածը» տեղեկացավ, որ Նուբարաշենի ՔԿՀ-ի պետը՝ Ռուբեն Ստեփանյանը, սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Նոր պետի պաշտոնական նշանակումը կլինի մայիսի 10-ին: Թե ով կփոխարինի Ռուբեն Ստեփանյանին առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից՝ <<Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին>> ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Սամվել Կարապետյանի զբոսանավը թուրքական մամուլում քննարկման նյութ է դարձել:
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ace» զբոսանավը մեկ այլ ուղեկցող նավի հետ միասին խարիսխ է գցել Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ` Մարմարիս քաղաքից ոչ հեռու:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը «Ռուս միլիարդատերերի զբոսանավերը սկսել են զարդարել Էգեյան ծովի ափերը» վերնագրով հրապարակման մեջ շեշտում է, որ զբոսանավի սեփականատերը ազգությամբ հայ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է:
Թերթը գրում է, որ Կարապետյանին պատկանող 2 նավերից էլ հաճախ մարդիկ մոտորանավակներով ափ են իջնում գնումներ կատարելու` ավելացնելով, որ նավերի վրա գտնվողների մասին տեղեկություններ չկան:
Թուրքական թերթը նաև տեղեկություններ է հայթհայթել իրենց ափերը զարդարող նավերի վերաբերյալ: Ըստ այդմ` գերմանական «Lurssen Yachts» ընկերության կողմից արտադրված և 2012 թվականին ծով իջեցված 87 մ երկարությամբ զբոսանավը աշխարհում ամենալավերից մեկն է: 28 հոգանոց անձնակազմ ունեցող նավն ունի 6 նավախցիկ, ՍՊԱ սրահ, ռուսական բաղնիք, մերսման սենյակ, ջակուզի, մարզասրահ, դիսկոտեկ և կինոսրահ:
Ուղեկցող նավի վրա էլ, ըստ աղբյուրի, տեղակայված է 1 ուղղաթիռ, մոտորանավակներ, և ջրային սպորտի պարագաներ:
Աղբյուրը ՝ Ermenihaber.am
Մայիսի 3-ին, հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Յուզբեյով Էմրահ Այդըն օղլուն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Սա հատկանշական է այն պարագայում, որ ապրիլյան մարտերի ընթացքում սպանված 100-ավոր ադրբեջանցի զինծառայողներից որևէ մեկի անունն այս գերատեսչությունը չի ներկայացրել իր կայքում, ավելին` պաշտոնապես հայտնել է միայն 33 կորստի մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին հայտնի էր դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի մասին, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշված զինծառայողի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տարածել:
Հայկական զինուժի ոչնչացրած թշնամու կենդանի ուժի ներկայացուցիչը` Յուզբեյով Էմրահը չպետք է լիներ ռազմաճակատում այն պարզ պատճառով, որ պատկանում է այսպես կոչված «կարմիր գրքի» մեջ մտնող ժողովուրդների թվին, բայց սա, Ալիևին, բնականաբար չի հետաքրքրում:
Սպանված զինծառայողը Խաչմազի շրջանի Հաջիմամմադօբա գյուղից է, որի հիմնադիր Հաջի Մամմադը իր ազգակիցների հետ այս գյուղ է տեղափոխվել 19-րդ դարում Ղուբայի շրջանի Հափութ (/ Հափըթ) գյուղից: Բնականվան հիմքում շահդաղյան ժողովուրդների մեջ մտնող հափըթ ցեղանունն է, որը թուրքական արտասանությամբ հանդիպում է նաև հափութլու ձևով: Այն լեզուն, որով խոսում են այս ժողովրդի ներկայացուցիչները, նույնպես կոչվում է հափութ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.