23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանն այցելել է մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած և ժամեր առաջ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հ․ Պողոսյանին։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։ Նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։
Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:
ՀՀ Առողջապահության նախարարություն
Ռուսական NTV հեռուստաընկերությունը պատրաստել է մի ֆիլմ, որը պատմում է Իրաքի Շանգալ մարզի եզդիների շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև մի եզդի կնոջ, որը իր մանկահասակ երեխայի հետ հայտնվել է գերության մեջ: Իսլամիստները ստիպել են նրան ուտել ճաշ, որը պատրաստել են կնոջ երեխայով: Կինը անգամ իսլամիստների գերությունից ազատվելուց հետո չի կարողանում հավատալ կատարվածին: Մանրամասնները NTV հեռուստաընկերության ֆիլմում.
https://www.youtube.com/watch?v=XD6VkfUl1qQ
Մինգեչաուրի ջրամբարում որոշակի խնդիրներ են առաջացել, ինչը խիստ վտանգավոր է. հայտնել է Artsakhpress.am-ը: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական հարստությունների նախարար Հուսեինգուլու Բաղըրովը: Նա հայտնել է, որ ջրամբարի հողային պատնեշներում ջրի հոսքեր են դիտվում: «Եթե այնտեղ ջրի մեծ հոսքեր սկսվեն, ապա կարող են լուրջ վտանգավոր խնդիրներ ծագել: Դա ավելի լավ գիտեն այդ պատնեշները կառավարող կազմակերպությունները», -ասել է նա: Բաղըրովի խոսքով` ներկայում միջոցներ են ձեռնարկվում պատնեշներից ջրի արտահոսքերը վերացնելու ուղղությամբ, ինչը դեռ երկար ժամանակ կպահանջի: Ջրամբարը սնում է Մինգեչաուրի ՀԷԿ-ին, որը տալիս է Ադրբեջանի էլեկտրաէներգայի պահանջի զգալի մասը: Ջրամբարի դիրքն այնպիսին է, որ եթե այն պահող պատնեշը փլուզվի, ապա Ադրբեջանի ամբողջ հարթավայրային մասը, որը նրա տարածքի կեսից ավելին է, կմնա ջրի տակ:
ԱԺ արտաքին մշտական հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկսվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Արտաքին գործերի նախարարությունը դրական եզրակացություն չի տվել այս նախագծին՝ նշելով որ այս պահին նպատակահարմար չէ հարցի ճանաչումը, որը կարող է բանակցային գործընթացին խանգարել: Ըստ նրա, կառավարությունն էլ դրական եզրակացություն է տվել ԱԳՆ-ի հենց այդ եզրակացությանը և ոչ թե Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծին:
https://www.youtube.com/watch?v=xDEi2T0Olw4
տեսանյութը armlur.am
Բրազիլացի ճարտարապետ Միհրան Լաթիֆյանի անունը պատմությանը հայտնի է որպես ժամանակակից Ռիո Դե Ժանեյրոյի գլխավոր ճարտարապետ։
Միհրան Լաթիֆյանը, ով հայտնի է որպես Միհրան Լաթիֆ, Բրազիլիա է տեղափոխվել 1879 թ., նա առաջին հայերից էր, ով ոտք դրեց բրազիլական հող։
Ապագա ճարտարապետը ծնվել է 1856թ. մայիսի 20-ին Կոնստանդնուպոլիսում, հայկական ընտանիքում։ Կրթությունը ստացել է բելգիական Կանտի համալսարանում, այնուհետեւ տեղափոխվել է Բրազիլիա։
Միհրան Լաթիֆյանն այնտեղ հանդիպել է իր կյանքի գլխավոր սիրուն՝ Կինկաս Մոնտեյրու դե Բարրոսային, ում հետ էլ ամուսնացել է եւ ապրել մինչեւ խոր ծերություն։
1897 թ. հոկտեմբերին Ռիո-դե-Ժանեյրոյի իշխանությունը բանաձեւ ընդունեց Ռիոն մեկ համալիրում ինտեգրելու մասին։ Նրանք ամբողջական, անբաժան քաղաքի նախագծի մրցույթ հայտարարեցին, որում հաղթեց Միհրան Լաթիֆյանը։ Հենց նա գլխավորեց իր գաղափարի իրականացման աշխատանքները։
Ապագա Ռիոյի նախագիծն իրենից ներկայացնում էր տարածք՝ շրջապատված անցողիկ եւ բեռնաթափող մայրուղիներով։
Բլուրների կապվում էին կամուրջներով եւ բազմահարկ անցումներով, որոնք միացված էին գետնանցումներով։
Լաթիֆյանն ընդամենը տասնվեց ամսում ստեղծեց Պեյր Մարրի պողոտան, որն ունի 70 մետր լայնություն։
Այն դարձավ ժամանակակից քաղաքաշինության դասական օրինակ՝ հաշվի առնելով բոլոր յուրահատկությունները։
Իր մատուցած ծառայությունների համար ճարտարապետն արժանացել է հատուկ մեդալի։
Միհրան Լաթիֆյանը մահացել է 73 տարեկանում՝ իր ծննդյան օրը, տանը հավաքված հյուրերի առջեւ։
Աղբյուրը wnews.am
Օրերս «Եվրատեսիլ-2016»-ում Ադրբեջանը ներկայացնող երգչուհի Սամրան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին՝ արդյոք ինքը կատարո՞ւմ է նաև երգեր ադրբեջաներենով, դրական պատասխան է տվել և երգել «Սարի աղջիկ» հայկական երգը՝ներկայացնելով այն որպես ադրբեջանական ազգային երգ։
Ոստիկանության համակարգում այսօր՝ մայիսի 12-ին, պաշտոնանկություններ են տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանը եւ Գուգարքի ոստիկանության բաժնի պետ Արթուր Շահվերդյանը։ Վանաձորում տարածված տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետի եւ տեղակալի պաշտոնանկությունը պայմանավորված է մարզում անտառահատումների հետ, սակայն ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնել են, որ պաշտոնանկությունները պայմանավորված են համակարգի կադրային քաղաքականությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրյունհայտարարություն են տարածել, որով նշում են, թե ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ամբողջապես հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտության միջնորդական ջանքերին:
Շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում, ըստ համանախագահների, ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:
«Մեր երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը, որը կվերականգնի բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի լուծման հիմնարար սկզբունքների շուրջ:
Բանակցություններում ոչ մի հաջողություն չի կարող լինել շարունակվող բռնությունների պարագայում և ավելին, չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների: Մենք պնդում ենք, որ չի կարող լինել հակամարտության լուծում ռազմական ճանապարհով»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:
Շուշիի ազատագրման լուրը հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հասավ Իրանում, որտեղ գտնվում էր երկրի նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանիի հրավերով: Այստեղ էր նաև Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մահմեդովը: Զինադադար կնքելու նպատակով էին նրանք հրավիրվել… Առաջին հայացքից մտածում ես` արդյոք այս ամենը դիվանագիտական խա՞ղ էր: Ամենևին ոչ… «Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ համոզված էր, որ մենք չենք գրոհի Շուշին, և այդ օրերին մեկնեց Թեհրան: Վերադառնալուց հետո ինձ ազատեց պաշտոնից, քանի որ ես չեմ ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին»:
Արկադի Տեր-Թադևոսյան
(«Հայոց Աշխարհ» օրաթերթ, 7.05.2008 թ.)
Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը:
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.