23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջերս Նյու Յորքում հանդիպել են աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու հրեական International Raoul Wallenberg Foundation (IRWF) հիմնադրամի ներկայացուցիչները` քննարկելու, թե ինչպես են Ազնավուրի հանգուցյալ ծնողները` Քնարն ու Միշան, ինչպես նաև նրա քույր Աիդան և հենց ինքը` Ազնավուրը, Ֆրանսիայում նացիստական շրջափակման տարիներին, վտանգելով սեփական կյանքը, փրկել հրեաներին:
Ինչպես նշում է Asbarez-ը, շանսոնյեն պատմել է, թե ինչպես են ծնողներն իրենց հարկի տակ ապաստան տրամադրել այն հրեաներին, որոնց հետապնդում էին նացիստները:
IRWF հիմնադրամն այս կապակցությամբ որոշել է հատուկ թիմ ստեղծել, որը կզբաղվի հրեաների փրկության գործում Ազնավուր ընտանիքի ունեցած ավանդի թեմայով:
Բացի այդ, հիմնադրամի ղեկավարությունը որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրներին` որոշելով Միշայի ու Քնարի պատվին Իսրայելում հատուկ նամականիշ թողարկել: Դրանից զատ, հիմնադրամը շանսոնյեին ու նրա քրոջը պարգևատրել է Ռաուլ Ուալենբերգի անվան մեդալով` այդպիսով գնահատելով երիտասարդ տարիքում նրանց ստանձնած ու պատվով իրագործած հրեաների փրկության առաքելությունը:
lratvakan.am-ը գրում է. Վրաստանը մտադիր Է վերջնականապես հրաժարվել խորհրդային ռազմական տեխնիկայի օգտագործումից եւ մշտական ռեժիմով բանակցություններ Է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է հանրապետության զինված ուժերի գլխավոր շտա բի պետ Վախթանգ Քափանաձեն:
«Դա մշտական գործընթաց Է: Մենք ցանկանում ենք նորացնել ռազմական տեխնիկան: Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ հրաժարվել խորհրդային արտադրության տեխնիկայից, որի պահպանումը եւ հետագա շահագործումը դժվարացել Է դրա հնության ու եւս մի շարք բոլորին հայտնի պատճառներով: Բայց մենք չենք կարող դա միանգամից անել, դա աստիճանական գործընթաց Է: Դրա համար մշտական աշխատանք Է կատարվում: Գլխավորն այն Է, որ այդ ուղղությամբ միշտ առկա Է ԱՄՆ-ի պատրաստությունը»,-հայտարարել Է Քափանաձեն:
Ադրբեջանի նախագահի տիկնոջը պատկանող SOCAR ընկերությունը «դուրս է շպրտվել» Շվեյցարիայի տարածքից: Նշենք, որ Մեհրիբան Ալիևան այդ երկրում ուներ ավելի քան 160 խոշոր բենզալցակայաններ:
Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Աքրամ Զեյնալլին երեկ հայտարարել է, որ վերջին մեկ ու կես տարում նավթի` ավելի քան եռակի էժանացումը SOCAR-ին ստիպում է գնալ խնայողությունների: Սա արդեն չորրորդ երկիրն է վերջին երկու ամսում, որ շուկայից դուրս է մղում Մեհրիբանի բիզնեսը:
Դրա փոխարեն Ադրբեջանի առաջին տիկինը իր այդ բիզնեսը կրկնապատկել է Վրաստանում, զուգահեռաբար ստանալով նաև նավթամշակման երկու գործարաններ կառուցելու իրավունք:
Շրջակա միջավայրի վիճակը վատանում է ավելի արագ, քան կարծում էին նախկինում, ինչը դրսևորվում է սառցադաշտերի հալոցքով, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմամբ և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի աճով։ Այս մասին ասվում է Նայրոբիում (Քենիա) ներկայացված՝ Շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի ծրագրի զեկույցում, որի պատրաստմանը մասնակցել է ավելի քան 1200 գիտնական հարյուրավոր ինստիտուտներից՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Հետազոտողները նշում են, որ աշխարհի գրեթե յուրաքանչյուր տարածաշրջանում դիտվում է բնակչության թվաքանակի և ուրբանիզացման տեմպերի աճ, ռեսուրսների սպառման մակարդակի մեծացում, հողի դեգրադացիա, ամայացում և կլիմայական փոփոխություններ։ Այդ ամենը չափազանց բացասաբար է ազդում մարդու կյանքի վրա և հանգեցնում ջրային ռեսուրսների և սննդամթերքի սուր դեֆիցիտի։
Գիտնականները հիշեցնում են, որ Արկտիկան ծառայում է մոլորակի վրա փոփոխությունների «բարոմետր», և հենց աշխարհի այդ հատվածում է վերջին շրջանում առավել ուժեղ դրսևորվում գլոբալ տաքացումը։ Մասնագետների տվյալներով՝ 1980 թվականից Հյուսիսային բևեռի շուրջ տարեկան միջին ջերմաստիճանն աճել է կրկնակի արագ, քան Երկրի մնացած մասերում։
Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե ներկայիս միտումները շարունակվեն, եթե չկարողանանք սահմանել բնական ռեսուրսների կայուն կիրառություն, ապա շրջակա միջավայրի վիճակը կշարունակի վատանալ։
Վաղը լուսադեմին ցիկլոնը կլքի մեր հանրապետության տարածքը, կլինի կայուն եղանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԻՆ “Հիդրոմետ” ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ տեղեկացնելով, որ ամբողջ օրվա ընթացքում կլինի առանց տեղումների կայուն եղանակ, երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է թույլ, կարճատև անձրև:
Անդրադառնալով առաջիկա օրերին եղանակի կանխատեսումներին, Սուրենյանը նշեց.
“Մայիսի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին հանրապետության տարածքին կրկին մոտենում է հերթական ցիկլոնը՝ այս անգամ արդեն Միջերկրական ծովից”,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Սուրենյանի խոսքով՝ այս ցիկլոնի առանձնահատկությունը կլինի այն, որ նշված օրերին օրվա մեծ մասը կլինի արևառատ, տաք եղանակ:
Նա նաև նշեց, որ նշված օրերին միայն երեկոյան ժամերին մարզերի մեծ մասում սպասվում են անձրևներ, ամպրոպ: “Ամպրոպների ժամանակ չի բացառվում դարձյալ քամու ուժգնացումը, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ երեկ էր: Այդ բոլոր օրերին առանձին հատվածներում մեծ է կարկտահարման վտանգը”,- նշեց նա:
Այս մասին մերոնք լռում են, լռում է նաև Ադրբեջանը:
Ռուսական REGNUM գործակալությունը դեռևս մայիսի 3-ին լուր տարածեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ «ԼՂՀ բանակին հաջողվեց հսկողություն սահմանել նախկին ԼՂԻՄ-ի Շահումյանի շրջանի Գյուլիստան (Շահեն Մեղրյանի ծննդավայրը. – խմբ.) բնակավայրի նկատմամբ: «Ռեգնումը» հղում է կատարել OSTKRAFT վերլուծական կենտրոնին: Այնուհետև նույն լրատվության մեջ «Ռեգնիմումը» գրում է, որ Գյուլիստանը ԼՂ-ի հինգ մելիքություններից ամենահյուսիսայինն էր, որը կազմավորվել է 17-րդ դարում:
«Հենց այնտեղ 1813թ. կնքվեց Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև խաղաղության համաձայնագիրը: Պարսկաստանը դրանով ընդունեց, որ «հավերժ ժամանակով» Ռուսաստանին են անցնում Դաղստանը, Քարթլին, Կախեթիան, Մեգրելիան, Իմերեթիան, Աբխազիան և այնպիսի խանություններ, ինչպիսիք են Բաքվի, Ղարաբաղի, Գանձակի, Շիրվանի, Դերբենդի խանությունները: Ռուսական կայսրությանն անցավ նաև Թալիշի խանությունը…»:
Այնուհետև հեղինակը հայտարարում է, թե այս ամենից պետք է հետևություն անել աշխարհաքաղաքական նոր շրջանի քարտեզի ուղղությամբ: Վերլուծաբանը Ռուսատանի կայսր Ալեքսանդր 1-ին այս քայլը լուրջ շրջադարձ է համարում Ռուսատանի կովկասյան քաղաքականության մեջ:
Ի դեպ, նյութի հետ դրված է Լեռնային Ղարաբաղի դրոշի նկարը, ինչից կատաղում են ադրբեջանցիները, ինչպես սատանան խունկից:
Աղբյուրը՝nyut.am
Մեկնաբանելով ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունն այն մասին որ, Հայաստանն ունի միջուկային զենք, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ասել է. «Մինսկի խումբը պետք է տեսակետ հայտնի այս կապակցությամբ, եթե դա այդպես է (Հայաստանն ունի ատոմային զենք — խմբ.), ապա այն վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի այլև ողջ տարածաշրջանի համար, ըստ այդմ մեր ցանկությունն է որ, այնտեղ (Երևանում — խմբ.) գործող առաքելությունը արդար դիրքորոշում որդեգրի, և գնահատական տա ռեալ գործընթացներին»:
Այս մասին նախօրեին ադրբեջանական ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը հանդիպել է Իսրայելի Կնեսետի պատգամավոր, արտաքին և պաշտպանության հարցերով պառլամենտական կոմիտեի նախագահ Ցաչի Հանեգբիի հետ:
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդիսանում է այն փոքրաթիվ մահմեդական երկրներից մեկը՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և նախկին Խորհրդային հանրապետությունների հետ միասին, որ ունի ռազմավարական և տնտեսական կապեր Իսրայելի հետ:
Ադրբեջանն ու Իսրայելը փաստորեն սերտ, խորը և լայն համագործակցություն են իրականացնում 1992 թվականից:
Կողմերը չեն մոռացել քննարկել նաև աշխարհաքաղաքական հարցեր՝ հատկապես կապված Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի իրավիճակների հետ:
Այնպես որ, սպասենք նոր ժամանակակից զինատեսակների՝ հատկապես անօդաչու սարքերի մատակարարմանը Ադդրբեջանին…
Ապրիլյան քառօրյա պատերազմից ժամանակ եւ դրանից հետո հայկական կողմը 100-ից ավել զոհ ունեցավ: Մինչ պատերազմական իրադարձությունները հայկական ընկերություններից մեկը ստեղծել էր մի սարք, որը ե՛ւ գիշերը, ե՛ւ ցերեկը կարող էր դիտարկում իրականացնել եւ հայտնաբերել ցանկացած շարժ:
«Astromaps» ընկերությանը ստեղծած ՕԴ-2 դիտարկման–տեսագրման օպտիկա-էլեկտրոնային համակարգը նախատեսված է կարևոր օբյեկտների, այդ թվում պետական սահմանների շուրջօրյա տեսահսկման համար:
ՕԴ-2 դիտարկման–տեսագրման օպտիկա-էլեկտրոնային համակարգի Տեխնիկական բնութագիր.
Գիշեր.
Մարդու հայտնաբերում – 6 կմ
Մարդու նույնականացում – 4 կմ
Ցերեկ.
Մարդու հայտնաբերում – 15 կմ
(60 X optical zoom)
Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարում է պետական և քաղաքական գործունեությունը թողնելու իր մտադրության մասին:
«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի», — այսօր Ֆեյսբուքում գրել է Աղաբեկյանը:
Հիշեցնենք, դաշնակցական, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ է նշանակվել 2012 թվականի սեպտեմբերին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.