23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մահացել է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի նախագահ Շչորս Դավթյանը: Նա Սահյանի նվիրյալներից էր և դեռևս 2014 –ին հյուրընկալվելով «Վարկած» ակումբում տեղեկացրեց, որ իր հիմնադրած կենտրոնը երեք ուղղությամբ է աշխատում՝ Համո Սահյանի ստեղծագործությունների տպագրությամբ, նրա ստեղծագործությունների գիտական արժևորմամբ և նրա հիշատակի հավերժացման հարցերով:
Շչորս Դավթյանը մեծ բանաստեղծի հետ կապված մի շարք գործեր էր նախաձեռնել, որոնց չնայած հիվանդությանը՝ սրտացավորեն հետամուտ էր լինում: Ցավոք, նա չհասցրեց տեսնելՀամո Սահյանի արձանը Երևանում, որի համար պայքարում էր: Կառավարական հանձնաժողովը արդեն քանի տարի է խոստացել է Երևանում կանգնեցնել բանաստեղծի հուշարձանը, որին սպասում էին բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը և Շչորս Դավթյանը:
Աննա Գրիգորյան
Չբացահայտված թռչող օբյեկտների ուսումնասիրությամբ (ՉԹՕ) զբաղվող Paradigm Research Group (PRG) խմբի ղեկավար Ստեֆան Բասսեթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տունը լքելուց առաջ կարևոր հայտարարություն կանի Չբացահայտված թռչող օբյեկտների վերաբերյալ:
Բասսեթը վստահ է, որ նրա օրինակին կհետևի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը:
Daily Express պարբերականին տված իր հարցազրույցում Ստեֆան Բասսեթն ասել է, որ այս տարի արդեն կբացահատվեն ՉԹՕ-ների վերաբերյալ բոլոր գաղտնիքները և ողջ աշխարհի թերթերի առաջնորդող հոդվածները դրա մասին կլինեն:
Իր հերթին ,ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի խորհրդական Ջոն Պեդոստան Huffington Post պարբերականին ասել է, որ Հիլարի Քլինթոնը նախագահ ընտրվելու դեպքում կգաղտնազերծի այլմոլորակայինների և ՉԹՕ-ների վերաբերյալ բոլոր պետական գաղտնի փաստաթղթերը:
՛՛Մենք խոսել ենք այդ մասին Հիլարիի հետ: Կարծում եմ , որ ես կարողացել եմ համոզել նրան՛՛,-ասել է Պեդոստան:
Նա նաև կարծիք է հայտնել, որ ամերիկացիները հոգեբանորեն պատրաստ են լսել ճշմարտությունը ՉԹՕ-ների վերաբերյալ:
Օրեր առաջ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերին վնաս հասցրած փոթորիկից ավելի հզորն է սպասվում Հայաստանում։
Հայաստանը կհայտնվի նոր ցիկլոնի էպիկենտրոնի գոտում մայիսի 28-30-ին, հայտնում է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հայաստանը դեռ երկար ժամանակ կգտնվի ցիկլոնի ազդեցության ներքո. Հայպետհիդրոմետ>>
Այդ ցիկլոնի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ:
«Հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ»,– ընդգծեց Սուրենյանը։
Մայիսի 26-27-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, ուշ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, որոնց հավանականությունը հատկապես մեծ է Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում և Գեղարքունիքում: Մայիսի 28-30-ին այդ ցիկլոնի կենտրոնը մոտենում է մեր հանրապետության տարածքին, որի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ:
Հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ:
Մայիսի 26-28-ին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի՝ Երևանում գիշերը տատանվելով +13..+15, ցերեկը +25…+27 աստիճանի սահմաններում: Մայիսի 29-ից հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, որի հետևանով հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով և մինչև մայիսի վերջ կմնա անփոփոխ:
Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Մայիսի 25-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված զինծառայող 19-ամյա Վահե Եղոյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր:
Գյուղապետ Գալուստ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Վահեն 10 ամսվա ծառայող է եղել, վիրավորվել է գլխի շրջանում: «Ասել են, որ Վահենին ներկայացրել են «Արիության մեդալի», որից ենթադրում ենք, որ հակառակորդի գործողությունների հետեւանքով է զոհվել»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ նա ծառայում էր Մատաղիսում:
«Վահեի հետ երեկ երեկոյան 17.30-ի սահմաններում են ծնողները խոսել, ասել է, որ ամեն ինչ լավ է, ծառայությունը նորմալ է անցնում ու դրանից մեկ ժամ անց եղել է դեպքը»,-ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ Վահե Եղոյանը երկու եղբայր ունի, որից մեկը՝ երկվորյակ: Ավագ եղբայրը նույնպես ծառայել է Մատաղիսում, իսկ երկվորյակ եղբայրը ներկայումս սովորում է Ագրարային համալսարանում:
Այս պահին Վահե Եղոյանի մարմինը բերել են Երեւան: Երեւանու են մեկնել զինվորի հայրը, հորեղբայն ու գյուղապետը, սակայն իրենց դեռ ոչինչ չեն ասում:
Թուրքական դատարանը 7 ամիս 15 օր ազատազրկման է դատապարտել թուրք ազգայնական Թոլգա Ադըգյուզելին Կարսի փողոցներում «հայերի որս» սկսելու սպառնալիքներ հնչեցնելու համար:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի ներկայացրած հայցի հիման վրա հարուցված դատական գործի արդյունքում ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Ադըգյուզալը պարտավորվել է նաև 11 հազար 240 լիրա տուգանք վճարել:
Թուրքական «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ, պատժի կիրառումը հետաձգվել է` հաշվի առնելով, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել:
Թուրք ազգայնականին պատժելու պահանջով հանդես եկած Գարո Փայլանը դատարանի որոշումը հուսադրող է համարել:
«Ատելություն պարունակող խոսքերը ատելության հանցանքների համար ճանապարհ են բացում: Ե՛վ հայերի, և՛ Թուրքիայում հասարակական խաղաղության և արդարության հավատացողների համար հուսադրող է, որ այս դատական գործում հայկական ինքնության դեմ ուղղված ատելության խոսքերը անպատիժ չմնացին: Մենք շարունակելու ենք պայքարել ռասիստական, ատելություն պարունակող հանցագործությունների դեմ, փնտրել արդարություն և աշխատել հասարակական խաղաղության համար», — ասել է Փայլանը:
Անցած տարվա հունիսին Անիի ավերակներում ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի համերգից հետո թուրք ազգայնական Թոլգա Ադըգյուզելը ասուլիս էր հրավիրել` սպառնալով Կարսի փողոցներում «հայերի որս» սկսել: Նա վրդովմունք էր հայտնել համերգի կապակցությամբ` հայտարարելով, որ «բոլորը պետք է իմանան իրենց տեղը»:
Մայիսի 25-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զինվոր է զոհվել: Hraparak.am-ի տեղեկություններով՝ զոհվածը ժամկետային զինծառայող է, նա Արարատի մարզից է, դին արդեն բերել են Երեւան: Դեպքը տեղի է ունեցել Մատաղիսում: Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացել է հակառակորդի կրակոցից: Փորձեցինք տեղեկութունները ճշտել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով ասաց՝ դիմեք ԼՂՀ ՊՆ: Իսկ ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ ասաց, որ անհրաժեշտության դեպքում իրենք հաղորդագրություն կտարածեն, այժմ ճշտումներ են անում:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա առաջին ժամերը Ղարաբաղի Թալիշ գյուղում խաղաղ էին։ Պատերազմ տեսած ու թշնամու հարձակումներին սովոր թալիշցիները սահմանի այն կողմից ներխուժման վտանգ չէին կանխազգում։
Լուսաբացը սակայն բարի չէր, հակառակորդը մի քանի ժամում ռմբակոծեց գյուղը գրեթե ամբողջությամբ, ռումբերի ու արկերի տակ թողնելով հայ գյուղացու տարիների աշխատանքը: Թալիշցին այսօր իր տեղում չէ, գյուղի բնակիչները լքել են գյուղը: Այսօր Թալիշում զինվորականներից բացի մնացել են միայն գյուղացիների հատուկենտ կենդանիները:
Մեր նկարահանումների ժամանակ տեղի զինվորականները գյուղում մնացած հավի ճակատագրի մասին էին խոսում, քննարկում, տեղ տեղ անգամ հպարտանում, մտածեցի կատակում են… պարզվեց պատերազմական օրերին, երբ ազերիները ռմբակոծել են Թալիշը, գյուղում մեկ հավ է մնացել, հավը թուղս նստած է եղել, ինչի շնորհիվ կենդանի է մնացել, իսկ երբ ավարտվել է ռմբակոծությունը նրա 9 ճուտիկները դուրս են եկել ձվից:
Այսօր մայր հավն ու իր 9 ճուտիկները զինվորականների ուշադրության կենտրոնում են, ասում են անհամբեր են թե երբ պիտի մեծանան: Զինվորկանները մայր հավին հերոս են անվանում, ճուտիկներին էլ նոր կյանքի սկիզբը Թալիշում:
106 կողմ, 0 դեմ ու ձեռնպահ ձայներով այսօր Աժզգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում արված փոփոխությունները, որոնցով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ են սահմանվում: Փոփոխությունները պայմանավորված են Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի խախտման և 2016 ապրիլի 1-ից հետո սանձազերծված ռազմական գործողություններով, ինչպես նաև հետագայում Ադրբեջանի հնարավոր նախահարձակ գործողություններով:
«Անհրաժեշտ է Աշխատանքային օրենսգրքում կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղերի պահպանում և վարձատրության կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածում»,-հայտարարեց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը: Հիշեցնենք, որ ողջ ապրիլ ամսվա ընթացքում բազմաթիվ կայքեր ու լրատվամիջոցներ գրում էին, որ այս կամ այն գործատուն ազատել է աշխատանքից առաջնագիծ մեկնած այս կամ այն կամավորին:
Նախարարը վստահեցրեց, որ առաջարկվող լուծումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորում աշխատողներին:
Հ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը 2016 թվականի ապրիլին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կազմել է 571 մլն դրամ, ինչը 33 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 625 հազար բնակիչ-բաժանորդ։ Նախորդ ամսվա համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվն ավելացել է ևս 54 հազարով։ Բնակիչ-բաժանորդների ավելի քան 80 տոկոսը ապրիլին օգտվել է փոխհատուցումից։ Բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 547 մլն դրամը։
Անցած յոթ ամիսներին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ավելի քան 5,5 մլրդ դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ 5,3 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։ Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-ներին՝ 250 կՎտ-ի դիմաց:
Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.