23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քիչ առաջ ի պատասխան Հայկական վարկածի հարցի ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ Ապրիլի 12-ի գիշերը թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված հանցավոր աշխարհում ճանաչված «օրենքով գող» «Օշականցի Գևորիկ» մականունով Գևորգ Մելիքյանը ձերբակալվել է: Գևորգ Մելիքյանի մոտ, ըստ ոստիկանության, խուզարկությամբ հայտնաբերվել է ափիոն թմրամիջոցի նմանվող 1,5 գ մուգ շագանակագույն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքրեագիտական ստուգման, իսկ նախապատրաստված նյութերը Քննչական գլխավոր վարչություն:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նախկինում դատապարտված 41-ամյա «օրենքով գողին» ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել Աշտարակ-Երևան ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտից:
Վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ, որ Օշականցի Գևորիկը գրավում է իրավապահների ուշադրությունը ու բերման ենթարկվում ոստիկանության համապատասխան բաժին: Հետքաքրքիր է ի՞նչն է նմանօրինակ ուշադրության պատճառը: Նախկինում մեր այդ հարցին իրավապահ համակարգից պարզաբանել էին, որ ժամանակ առ ժամանակ հանցաշխարհի կենտրոնական դեմքերին պրոֆիլակտիկայի համար բաժին են բերում, սակայն այս անգամ կարծես, բանը պրոֆիլակտիկ միջոցառմամբ չի ավարտվել, թեպետ ով իմանա…
Հիշեցնենք, որ Օշականցի Գևորիկը երգչուհի Սյուզի Մելիքյանի հարազատ հորեղբայրն է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ԱԱԾ մեկուսարան` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխեցին Հովհաննես Թամամյանի գործին առնչվող մի անձի:
Հատուկ քննչական ծառայությունը այսօր միջնորդել էր դատարանին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու: Խանզադյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է ապրիլի 11-ին` 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:
Խանզադյանը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական մեկ այլ գործով, որի հետ կապում են նաև հայր Թամամյանի ինքնասպանության փաստը:
Այս մասին արդեն գրվել է մամուլում`2009թ. նոյեմբերի 5-ին Գավառ քաղաքում քաղաքապետի ազգականները մի քաղաքացու նկատմամբ սպանության փորձ էր կազմակերպել. Եղբայրներ`Արամ և Արթուր Մարտիրոսյանները, Հրաչյա Պետրոսյանը ձեռք էին բերել ապօրինի հրազեն և սպանությունը տեղի չէր ունեցել, իսկ նախաքննության ընթացքում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք կատարել էին չարաշահումներ:
Դռնփակ դատական նիստը վարում էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը:
Ապրիլի 7-ին՝ժամը 18.01-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում: Դեպքի վայր են մեկնել ութ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հրդեհաշիջման շտաբը, երկու ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության 9 ջրատար:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 բիս» կանչ, ապա հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել`19.58-ին:
Այրվել է ռեստորանի երկշերտանի տանիքը (յուրաքանչյուր շերտը` 1000 քմ մակերեսով) և ջերմահարվել, թափվել է սրահի պլաստիկե կախովի առաստաղը` 1000 քմ մակերեսով: Տուժածներ չկան:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ղարիբյան եղբայրների հակամարտության հերթական՝ Աստված գիտե թե որերրորդ դատական հայցն էր քննվում:
«Շանթ» ընկերության սեփականատեր եղբայրների միջև ծագած թշնամությունից ի վեր՝ Մանվել և Վարշամ Ղարիբյաններն իրար հետ հարաբերվում են բացառապես դատարանների և ոստիկանության միջոցով:
Տարիներ ձգվող այս հակամարտության մեջ կա երրորդ` շահագրգիռ կողմ, որը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս եղբայրներին: (Պատմում են, որ եղբայրների հետ նույն հողուջրից` դատախազ Աղվան Հովսեփյանը եղել է Մանվել Ղարիբյանի մտերիմ ընկերը, իսկ հետո տեսնելով, որ կրտսեր եղբայրը հեշտ ծամվող պատառ է, նրան հանել է ավագի դեմ, տիրանալով նրա բիզնեսների իր ուզած մասնաբաժնին` շաաատ մոտ ընկերոջ կարգավիճակով):
Ու նրանց հարազատներն ու աշխատակիցները` մեծ թվով ՀՀ քաղաքացիներ, ակնհայտ կամայականությունների պատճառով հայտնվել են դատական ու ոստիկանական համակարգի լաբիրինթոսում: Այս անգամ գլխավոր դերերում հակամարտող կողմերի առաջին դեմքերն էին. Վարշամ Ղարիբյանը ավագ եղբորը` Մանվել Ղարիբյանին մեղադրում էր իր ավտոմեքենաները հափշտակելու համար:
«Տեղեկանալով իր եղբոր կողմից «Մերսեդես» մակնիշի և «Կամազ» մակնիշի բետոնախառնիչ մեքենաներ ձեռք բերելու փաստի մասին, հարազատ եղբայրներ լինելու հանգամանքը օգտագործելով, չարաշահել է Վարշամ Ղարիբյանի վստահությունը և 2005 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում խարդախությամբ հափշտակել է Վարշամ Ղարիբյանի կողմից գնած և նրա սեփականությունը հանդիսացող «Մերսեդես-Բենց 220-S-430» մակնիշի, 0005LU05 պետհամարանիշի և ԱԲ-92Վ1 («Կամազ-5511») մակնիշի 03OL305 պետհամարանիշի ավտոմեքենաները». այսպես էր ձևակերպել իր մեղադրանքը ավելի շատ Յուրա անունով հայտնի Վարշամ Ղարիբյանը:
Մանվել Ղարիբյանի փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Բագրատ Վարդանյանը պնդում են, թե նման մեղադրանքն ուղղակի անհեթեթ է, քանի որ Մանվել Ղարիբյանն, ըստ էության, մեղադրվում է իր սեփական մեքենաները հափշտակելու համար:
Դատական նիստը նշանակված էր ժամը 12:00-ին, սակայն նիստի մասնակիցները ստիպված եղան ավելի քան մեկ ժամ սպասել. Պատճառաբեցին, թե՝ նոր դատավոր են ընդունել, դրա համար էլ նիստերի դահլիճները այլևս չեն բավարարում: Միջանցքում սպասելիս նկատեցի Մանվել Ղարիբյանին և մոտեցա` ինձ հետաքրքրող որոշ հարցեր տալու: Անգամ ամենասուր հարցերին ավագ Ղարիբյանը տալիս էր զուսպ և ամբողջական պատասխաններ: Իսկ որ այս եղբայրների հետ կապված հարցերը բազմաթիվ են, ակնհայտ է: Եվ հանկարծ աչքովս ընկավ, թե ինչպես է դատական նիստը լուսաբանելու եկած «Երևան» հեռուստաընկերության երիտասարդ օպերատորը` ակնհայտորեն իրեն լավ չզգալով, բայց պարտադրված իր կողքին կանգնած մի տարեց կնոջ կողմից, գաղտնի լուսանկարում ինձ և Մանվել Ղարիբյանին զրուցելիս` կարծես լրագրողն իրավունք չուներ զրուցելու դատական նիստի մասնակիցներից որևէ մեկի հետ, կարծես դավադրություն էին հայտնաբերել: Կուզենայի լսել նաև Վարշամ Ղարիբյանին, իմանալ նաև նրա տեսակետները հիշյալ գործի և մյուս գործերի առնչությամբ` ավելի օբյեկտիվ տեղեկատվություն ունենալու համար, սակայն այս հարցում բախտս չբերեց (կամ գուցե բերե՞ց), կրտսեր Ղարիբյանը մտավ դահլիճ նիստի սկսվելուց հետո:
Այսօրվա նիստին ներկայացել էին միայն «Կամազ» ավտոմեքենայի գործարքի հետ առնչություն ունեցողները, որոնք էլ պատմեցին, թե ինչպես է 2005 թ. Վարշամ Ղարիբյանը տեղեկացել, որ Սպիտակ քաղաքում նման ավտոմեքենա կա, ինչպես են եկել նրա մոտ և ստացել 16 հազար դոլար գումար: Այս դատական հայցը ներկայացվել էր Վարշամ Ղարիբյանի կողմից. նա էր հին դարմանը քամուն տվել` չմտածելով, որ դրա պատճառով կարող են բացահայտվել նոր իրողություններ: Այդպես, հենց այս հայցի քննության ժամանակ էլ (գործն, ի դեպ, արդեն քննվել էր որպես քաղաքացիական հայց և բավարարվել հօգուտ Մանվել Ղարիբյանի, որից հետո վերին ցուցումով, այս անգամ էլ քրեական գործ էր հարուցվել) Մանվել Ղարիբյանը պարզել էր, որ կրտսեր եղբորից հերթական անգամ խաբվել է նաև այս ավտոմեքենայի գնման ժամանակ. Վարշամ Ղարիբյանը մեքենայի համար առձեռն վճարել է 16 հազար դոլար, մինչդեռ Մանվել Ղարիբյանը գնել և նոտարական վավերացմամբ առքուվաճառքի պայմանագիր է կնքել 11 մլն դրամի կամ 24 հազար դոլարի հաշվով` ճիշտ այդքան էլ տալով Վարշամին: Նա ավագ եղբորը հավատացրել էր, թե մեքենան ձեռք է բերել այդ գնով: Նույն կերպ հակասություն կար նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետ կապված: Վարշամ Ղարիբյանը հայցում նշել էր, թե այս ավտոմեքենան գնել է 25 000 $-ով, մինչդեռ Մանվել Ղարիբյանն ասում է, որ մեքենայի գնման գործը ինքն է կազմակերպել` բերել տալով Ֆրանսիայից և վճարելով 15 000 եվրո:
Դատական նիստը վարում էր երիտասարդ դատավոր Վազգեն Ռշտունին: Նա հենց սկզբից թույլատրեց տեսա- և լուսանկարահանել: Վարշամ Ղարիբյանին պատկանող «Երևան» հեռուստաընկերությունն, արդեն նշեցինք, ներկա էր նիստին: Նիստի ընթացքում որոշեցի լուսանկարել նաև օրվա հերոս եղբայրներին: Երկու անգամ Մանվել Ղարիբյանին լուսանկարելուց հետո անցա Վարշամ Ղարիբյանին, երբ հանկարծ վերջինս վերցրեց հեռախոսը ու սկսեց ինձ լուսանկարել. թե ինչու` միայն ինքը կիմանա: Բարեկրթությանս հավատարիմ` սպասեցի մի քիչ, չցանկանալով ընթերցողին հրամցնել դեռահասին բնորոշ հեռախոս բռնածի կերպար (առանձնապես չէի հետաքրքրվել Ղարիբյաններով. առնչվել էի ընդամենը մեկ-երկու քրեական գործի` նրանց անվան հետ կապված, այնպես որ չգիտեի էլ, թե մարդկային ինչ որակներով են օժտված եղբայրներից յուրաքանչյուրը):
Մեկ էլ հանկարծ Վարշամ Ղարիբյանը ձայնը գցեց գլուխը և հարձակվեց միաժամանակ իմ ու դատավորի վրա՝ էս ի՞նչ ֆոտոսեսիա են անում: Դատավորի զարմացած աչքերը կլորացան, իմ աչքերն էլ ուղղվեցին դեպի հանկարծակի կատաղության նոպայով բռնվածը: Դատարանի դահլիճում նստածները շշմել էին, չգիտեին ինչ անել` ժպտա՞լ, քրքջա՞լ, թե՞… Մեկ էլ հայտնվեց Վարշամ Ղարիբյանի հրամանատարը (պարզվեց, որ իմ և Մանվել Ղարիբյանի զրույցը տեսագրել հրամայած տարեց կինը, համատեղության կարգով, նաև Վարշամ Ղարիբյանի հրամանատարն է): Այս տիկինը միանգամից ասպարեզ մտավ, շուկաներում հերոսաբար կռվողի տոնով ձայնը գլուխը գցեց՝ հլը մի հատ ներկայացեք, ո՞վ եք, ես որ մտա, գնացի` դատավորին ներկայացա (թե ո՞վ էր խնդրել դատավորին ներկայանալ, ինչի՞ էր ներկայացել. ներկաները պարզապես ֆիքսեցին, որ Վարշամ Ղարիբյանի տնօրինությանը հանձնված հեռուստաընկերությունում — ի դեպ, այս հեռուստաընկերությունը ևս բացել է Մանվել Ղարիբյանը` գրանցելով եղբոր անունով- տեղյակ չեն անգամ դատական նիստերին իրենց պահելու վարքի կանոնների մասին): Դատավորը հանգիստ լսեց, զգացվեց, որ հազիվ է զսպում ժպիտը, հետո նույն հանգիստ տոնով բացատրեց, որ դատական նիստը դռնբաց է, ինքն էլ թույլ է տվել տեսագրել և լուսանկարել, ինչը անում է հիշյալ հեռուստաընկերությունը, ուրեմն՝ նույն իրավունքն ունեն նաև մյուս լրագրողները: Ի դեպ, նիստին ներկա էին նաև այլ լրագրողներ, սակայն նրանց բախտը բերեց, և Վարշամ Ղարիբյանի կատաղության նոպան ընդամենը մեկ անգամ բռնկվեց, իսկ դատավորի նկատողությունից հետո՝ զսպվեց:
Ինչևէ, այս նիստը ևս ավարտվեց, դատավորը նշանակեց հաջորդ նիստը, սակայն անկախ նիստերից, անկախ դրանց բովանդակությունից, անկախ եղբայրների բարոյական հատկանիշներից, անհնար է անտարբեր անցնել այս երևույթի կողքով. հայ ընտանիքում, այն էլ՝ ունևոր, թշնամություն է տիրում ունեցվածքի համար, եղբայրը եղբոր դեմ է դուրս գալիս հանուն օտարի շահի: Եվ որ ավելի վատ է, արդեն չորրորդ տարին ձգվող հակամարտության ավարտը կարծես չի էլ երևում (եղբայրների միջով սև կատուն անցավ 2007 թ.), իսկ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է չտեսնելու տալ: Մինչդեռ նրանք տնտեսվարողներ են, հսկայական հարկեր են վճարում պետությանը, և պետությունը պարտավոր է սատար կանգնել հենց այնպիսի մարդկանց, որոնք չեն խառնվում քաղաքականությանը, չեն օգտագործում փողը այս կամ այն ճամբարին հաճոյանալու համար, այլ աշխատում են՝ նպաստելով երկրի բարօրության ու տնտեսության կայացմանը: Մինչդեռ ոմանք, սողոսկելով եղբայրների արանքը, անաշխատ եկամտի իրենց փայն են ուզում ու չստանալով՝ վրեժ լուծում, օգտագործելով իրավապահի լծակները՝ փորձում քայքայել ու մասնատել մարդկանց ունեցվածքը:
Ի դեպ, այս ամենի մասին ՀՀ նախագահին բաց նամակով տեղեկացրել է Ղարիբյանների երրորդ եղբայրը` Սամվել Ղարիբյանը:
Լուսինե Կեսոյան
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դատախազություն է դիմել Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը:
Իր դիմումի տեքստը և քայլը հիմնավորող փաստաթղթերը նա հրապարակել է Facebook սոցիալական ցանցում հատուկ բացված ՙՈչ անպատժելիությանը՚ անվամբ էջում:
Էդուարդ Մանուկյանը մեղադրում է Հայաստանի նախկին և ներկա իշխանություններին Հայաստանը թալանելու մեջ:
«Ինչու է Հայաստանի Հանրապետությունը ծանր վիճակում: Որովհետև մեր պետությունը թալանվել և թալանվում է: Այս վիճակից միակ ելքն է վերացնել ստեղծված անպատժելիության մթնոլորտը, որը տևում է արդեն մոտ 20 տարի: Հարկավոր է պատժել թե հներին, թե նորերին: Սկսենք Լևոնից», — գտնում է գիտնականը:
«Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում Էդուարդ Մանուկյանը տեղեկացրել է, որ ինքն իր համախոհների հետ առաջարկում է «պատժել բոլոր թալանողներին, սկսած Լ. Տեր-Պետրոսյանից, բոլոր նախարարներին ու պատգամավորներին, որոնք մասնակցել են կամ պատասխանատու են այս թալանի համար:
Նա տեղեկացրել է նաև, որ 2008թ.-ի հունվարի 15-ին ինքը և իր համախոհները մեկ անգամ արդեն դիմել են դատախազություն, պահանջելով, որ ներկայացված փաստերը հետաքննվեն: Էդուարդ Մանուկյանի կարծիքով, քրեական հետապնդման են ենթակա Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք արված առնվազն 22 քայլերը, որոնք թվարկված են և նախորդ, և ներկա դիմումներում: «Նրա կատարած քայլերի վերլուծությունը մեզ ցույց է տալիս, որ դրանք բխել են թշնամի երկրների շահերից, և նույնիսկ կասկած է առաջանում, որ Լ.Տեր-Պետրոսյանը եղել է թշնամու կողմից ուղղարկված գաղտնի գործակալ: «Դիմումում մենք խնդրում ենք դատախազությանը անցկացնել համապատասխան քննություն և հաստատել կամ ժխտել մեր կասկածները»,- ասաց Է. Մանուկյանը:
Ըստ նրա, առաջին դիմումի վերաբերյալ դատախազությունից ստացվել է պատասխան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես ՀՀ նախագահի թեկնածու ենթակա չէ քրեական հետապնդման: ՙԱյն ժամանակ ես հետևողական չգտնվեցի, բայց օրերս կրկին դիմել եմ դատախազություն և պատրաստվում եմ գնալ մինչև վերջ: Բոլոր փաստերը և փաստաթղթերը հրապարակված են Facebook-ի «Ոչ անպատժելիությանը» խորագրով էջում, և բոլոր ցանկացողները ազատորեն կարող են ծանոթանալ դրանց»,- ասաց Է. Մանուկյանը:
Գրեթե մեկ տարի առաջ, Աբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի տարածքը, կառավարության 2007 թ.-ի որոշմամբ, համարվել էր «գերակա հանրային շահ» և տրվել կառուցապատող «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերությանը` շինարարություն իրականացնելու համար։ Այնուհետև, դատական քաշքշուկներից հետո, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները բռնի ուժով «մաքրել» էին տարածքը։
Այսօր Վճռաբեկ դատարանը մերժեց «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերության դեմ
ներկայացրած հայցի քննությունն այն հիմնավորմամբ, թե գործը չի առնչվում «Օլիմպի» իրավունքների և շահերի ոտնահարմանը։ «Հայկական Վարկածի» հետ զրույցում «Օլիմպ» ԱԿ փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ այս գործով դատարանն ապացուցեց իր անդեմությունը, և որ ինքն ընդամենը պատվեր կատարող մարմին է:
Ըստ փաստաբանի, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այս գործը քննվել է առանց «Օլիմպ» ԱԿ ներկայացուցիչների. «Դատարանը քննում է «Օլիմպի» գործը, բայց չի թողնում, որ «Օլիմպը» գնա ու բացատրություն տա։ Վերջին 15-20 տարիների ընթացքում Հայաստանում չէր եղել մի դատական նիստ, որում չներգրավվեր հակառակ կողմը։ Ստալինյան ժամակահատվածի դատական նիստ էր»,- ասաց Հայրապետյանը` հավելելով, որ դատավարության ընթացքում այլ խախտումներ էլ են կատարվել։ Հիշեցնենք, որ այս հայցով «Օլիմպ» ԱԿ-ն պահանջում էր բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով «Օլիմպին» պատկանող «Միլանո» խանութի տարածքի սեփականության իրավունքը գրանցվել է «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ անունով:
Մինչ օրս «Օլիմպի» փոխհատուցումը դեռ չի տրվել։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նաև նշեց, որ թեև «Միլանո» խանութի տարածքը 5-6 մլն դոլար է գնահատվում, սակայն, որպես իրացման գոտի, գնահատվել է 700-800 հազար դոլար։ Նա վստահեցրեց, որ գնալու են մինչև վերջ. «Դիմելու ենք Եվրադատարան: Հիշեցնեմ, որ այնտեղ «Օլիմպի» գործով մեկ հայց արդեն կա, որով «Օլիմպը» Հայաստանի Հանրապետությունից պահանջում է իր գույքին համարժեք փոխհատուցում տրամադրել, վերականգնել իր ոտնահարված իրավունքները։ Եթե այս անգամ էլ դիմենք Եվրադատարան, Հայաստանի Հանրապետության համար դա խայտառակություն կլինի։ Մեր բյուջեն մեծ վնաս է կրում ու շարունակելու է կրել դատավորների սխալների պատճառով»,- եզրափակեց փաստաբան Հայրապետյանը:
Շուշան Գալստյան
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի օգնական Արտակ Սահակյանի դանակահարության հետ կապված դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ`մարտի 18-ին: Նա այժմ ապաքինվել է և մեր ունեցած տեղեկություններով շարունակում է աշխատել նույն պաշտոնում:
Սահակյանը հիվանդանոց է ընդունվել դանակահարության արդյունքում` ծանր մարմնական` կրծքավանդակի և ձախ ուսագոտու շրջանում ստացած կտրած-ծակած վնասվածքներով: «Վնասվել է ձախ թոքը, ստոծանին և որովայնի խոռոչը: պացիենտը ենթարկվել է մի շարք վիրահատությունների, կատարվել է կրծքավանդակի ձախ պլեվրալ խոռոչի հատում, թոքի կարում, որովայնահատում, վնասված ստամոքսի կարում»,- ասել է Մալաթիա բժշկական կենտրոնի նրան բուժող բժիշկը:
34-ամյա Արտակ Սահակյանը, դանակահարվել է մարտի 18-ին: Նրան մարմնական վնասվածք պատճառած անձը Իշխան Պ-ն կալանավորվել է: Կանավորվածը նույն դատարանի`որտեղ աշխատում է Արտակը, աշխատակցուհիներից մեկի սկեսրայրն է, իսկ միջադեպը տեղի է ունեցել նրանց տանը, որտեղ սկեսրայրը` Գայանե Վ-ին «բռնացրել է» Արտակ Սահակյանի հետ ինտիմ հարաբերության պահին և տան միջանցքում դանակահարել վերջինիս:
Իսկ ավելի ուշ` նույն օրը ժամը 02:45-ին, Գայանե Վ-ն հաղորդում է տվել ոստիկանության, ըստ որի «Մարտի 18-ին, ժամը 23:00-ին տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, իր սկեսրայրը դանակով մի քանի անգամ հարվածել է Արտակ Ս-ի կրծքավանդակին և պատճառել նշված վնասվածքը»:
Հարուցվել է քրեական գործ` ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելը) , Իշխան Պ-ն կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է»:
Այսօր 12:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զինված անձը մտել է «Կոնվերս բանկի» Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 12/10 հասցեում գտնվող մասնաճյուղ և փորձել է կողոպտել այն: Ավելի ուշ բանկում հայտնաբերվել է տոպրակ, որում եղել է խոշոր չափի գումար, ինչպես նաև «Մակարով» տեսակի ատրճանակ` իր պահունակով: Բանկ մտած անձը ներսում արձակել է երկու-երեք կրակոց:
Պարզվել է, որ հանցագործություն կատարողը ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է, որը զինված և դիմակավորված, մտել է բանկի բաժանմունք:
Հանցագործը վնասազերծվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ստացել մարմնական վնասվածք: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները եւ փորձաքրեագիտական, մատնադրոշմային, հետքաբանական աշխատանքներ են իրականացնում:
Շուտով դեպքի վայրում կլինեն նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները` քննչական աշխատանքներ կատարելու նպատակով:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է ավարտվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Հովհաննես Թամամյանի կալանավորման վերաբերյալ մի քանի ժամ տևած դատական քննությունը:
Արդեն տեղեկացրել ենք, որ հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է, որպեսզի Հովհաննես Թամամյանի նկատմամբ կայացվի երկամսյա կալանավորման որոշում: Գործը քննել է դատավոր Մխիթար Պապոյանը:
Քիչ առաջ դատարանի ետնամուտքից իրավապահները դուրս բերեցին Թամամյանին: Մենք կրկին փորձեցինք տեղեկանալ, թե ինչ էորոշել դատարանը դատավորի օգնականն ասաց թե` Թամամյանի թեմայով խոսելն արգելված է:
Թամամյանի հարազատները սպասասրահում ամեն բան արել են, որ լրագրողները չնկարեն նրան: Մեր ունեցած տեղեկությամբ, սակայն Թամամյանը կալանավորվել է և տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է եղել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Հովհաննես Թամամյանը:
Ըստ նախնական տեղեկության հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է, որպեսզի Հովհաննես Թամամյանի նկատմամբ կայացվի երկամսյա կալանավորման որոշում:Իսկ գործը դատավոր Մխիթար Պապոյանի մոտ է:
Քիչ առաջ մենք կրկին փորձեցինք տեղեկանալ, թե ինչ է կատարավում դատարանում` դատավորի օգնականն ասաց թե` Թամամյանի թեմայով խոսելն արգելված է:
Իսկ մինչ այդ` հիշեցնենք, որ հետաքրքիր պատասխան էր ստացվել նաև հատուկ քննչական ծառայությունից: Քննիչներից մեկն ասաց. « Գործ որպես այդպիսին կա ՀՔԾ –ում, սակայն դա հեռախոսային խոսակցություն չի»: Հետաքրքիր է, որ Թամամյանին կալանքի վերցնելու հարցը ոչ հերքում, ոչ հաստատում են.
Պապոյանի գրասենյակից հայտնեցին, որ միջնորդությունը սովորաբար ստանում է անձամբ դատավորը և կալանքի որոշման մասին հարցը փակ է քննարկվում և իրենք իրավունք չունեն բարձրաձայնելու, այդպես էլ չկոնկրետացնելով եղել է Թամամայանի հետ կապված որևէ միջնորդություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.