29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեց Հայ ազգային կոնգրեսի համակիր, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը: Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը որոշում է կայացրել մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտել Սամսոն Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ Ս.Խաչատրյանը մեղադրվում էր 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Մարտի 15-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Միթար Պապոյանի նախագահությամբ, ընթացավ ՀԱԿ համակիր, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Սամսոն Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ փոխվի խափանման միջոց ընտրված կալանքը, և նա գրավի դիմաց ազատ արձակվի: Փաստաբանը նշեց, որ բազմաթիվ պատգամավորներ, հասարակական գործիչներ երաշխավորել են, որ Սամսոն Խաչատրյանը, ազատության պայմաններում չի խոչընդոտի դատաքննությանը, պատշաճ կներկայանա դատարան: Փաստաբանը հավաստիացրեց, որ պատրաստ են մինչև 2 մլն դրամ գրավ մուծել:
Սակայն դատախազ Աֆանդյանը առարկեց միջնորդությանը, իսկ գործով տուժողներ ճանաչված ոստիկանները հայտնեցին, թե կարծիք չունեն, և որոշումը թողնում են դատարանի հայեցողությանը:
Դատավոր Պապոյանը խորհրդակցական սենյակում քննեց պաշտպանի միջնորդությունը, որից հետո, վերադառնալով նիստերի դահլիճ, մերժեց միջնորդությունը:
Ի դեպ, դատարանի դահլիճում հավաքված մեծաթիվ անձինք բռնցքամարտիկին դիմավորեցին ՀԱԿ-ի ավանդական` «Հաղթելու ենք», Սամսոն Խաչատրյանի հեղինակած «Թունիսիլ տենք» և այլ կոչերով:
Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքից հետո` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: ՀԱԿ-ը նրա ձերբակալությունը քաղաքական հետապնդում է համարում:
ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը դիմել է դատարան պահանջելով փոխել իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը:
Հայտնի գործարարը դժգոհություն է հայտնել, որ Հատուկ քննչական ծառայությունն իր դեմ հարուցված գործը կարճել է ոչ թե հանցակազմի բացակայության, այլ ապացույցների անբավարարության հիմքով, և դիմել ՀՀ գլխավոր դատախազություն բողոքարկելով ՀՔԾ-ի որոշումը, պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն դատախազությունը մերժել է: Այդ մերժումը որակելով անօրինական` գործարարի փաստաբաններն այժմ փորձում են խնդիրը լուծել դատարանի միջոցով:
Գործով դատաքննությունը դեռեւս չի սկսվել:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը հայտնվեց անցանկալի անձաց ցուցակում, երբ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որի հետեւանքով, մարտիմեկյան դեպքերից հետո նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, որից հետո ներկայացավ իրավապահներին: Դատարանը Խ. Սուքիասյանի նկատմամբ կալանք չկիրառեց ու դրանից մի քանի օր անց Սուքիասյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ սեպտեմբերի վերջին պատճառաբանելով առողջական խնդիրները, հեռացավ Հայաստանից: Այս ընթացքում Խ. Սուքիասյանից տարբեր ճնշումների միջոցով վերցրեցին «Բջնի» հանքային ջրերի գործարանը:Ապա փորձեցին գործ սարքել նրա եղբոր` Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ,անձի առևանգման մեղադրանքով, ու եթե «առևանգվածը» չլքեր Հայաստանը, դժվար թե կրտսեր Սուքիասյանը այդքան հեշտությամբ դուրս պրծներ դատախազության ճիրաններից: Չկար տուժողը` փչվեց նաև քրեական գործը:
Ինչևէ, շաբաթներ առաջ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Խ. Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ «ապացույցների անբավարարության» հիմքով, այնինչ նրա փաստաբանների խոսքով, գործը պետք է կարճվեր ոչ թե ապացույցների անբավարարության, այլ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:
Ըստ թուրքական «Դողան» գործակալության, Թուրքիայի արտգործնախարարության միջնորդությամբ՝ Տրապիզոնի ոստիկանական բաժանմունք հաղորդագրություն է ուղարկվել, որի համաձայն, հայտնի կավատ Գոհար Կիրակոսյանը պատրաստվում է հայաստանցի աղջիկների նոր խումբ տեղափոխել Թուրքիա։
Հայաստանից Թուրքիայի իրավապահ մարմիններին հաղորդագրությունն ուղարկել է Հայաստանում գործող «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ենոք Շատվորյանը։
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Շատվորյանը, վկայակոչելով հետախուզության աղբյուրները, տեղեկացրել է թուրք իրավապահներին, որ ներկա պահին «Վերջին տիրուհի» մականունով հայտնի կավատ Գոհարն աշխատանքներ է իրականացնում վաճառելու նպատակով Հայաստանից Թուրքիա աղջիկներ տեղափոխելու ուղղությամբ։
«Տեղեկություն է ստացվել, որ նա այստեղ աշխատանքներ է իրականացնում հայ աղջիկներին խաբեությամբ Թուրքիա տանելու և նրանց մարմնավաճառության պարտադրելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ենոք Շատվորյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը զբաղվում է թրաֆիքինգի խնդիրներով: Մեզ հետ զրույցում նա ժխտեց, թե ինքը դիմել է Թուրքիայի որևէ կառույցի, միաժամանակ շեշտեց, որ թուրքերը մեր հարևաններն են, և հենց իրենք են դիմել «Հույս և օգնություն» ՀԿ-ին՝ տվյալներ ստանալու նկատառումով, ինքն էլ տրամադրել է: Այս շատ հետաքրքիր դրվագը, սակայն, Շատվորյանը չմանրամասնեց. թե ինչպես է եղել, որ հենց իրեն են դիմել մեր հարևանները: Եվ արդյո՞ք հասարակական հիմունքներով գործող կազմակերպությունն իրավունք ունի տրամադրելու իրավապահ ոլորտին վերաբերող տվյալներ: ՀԿ-ն է եղել դիմողը, թե՞ տեղեկատվությունն է սխալ: Մի խոսքով, նա ասաց միայն, որ թուրք իրավապահները Թուրքիայի քաղաքացիություն ունեցող կավատ Գոհարի հանցավոր խումբը բացահայտել էին դեռևս 10 ամիս առաջ։ Կավատի համար աշխատող 15 կանայք, ըստ պաշտոնական վարկածի, արտաքսվել էին Թուրքիայից, իսկ Գոհար Կիրակոսյանը ձերբակալվել էր և երկու ամիս կալանված մնալուց հետո՝ ազատ արձակվել։
Շատվորյանը տեղեկացրեց, որ «տիրուհի» Գոհարի զոհերը, ըստ իրավապահների տվյալների, արտաքսվելուց հետո Հայաստան չեն հասել. Քանի որ որևէ սահմանային մաքսակետում նրանց անցումը ձևակերպված չէ: Ինքը՝ Շատվորյանը, կավատի որոշ զոհերի հետ նախկինում առնչվել է:
Իսկ ահա Կիրակոսյանի վերաբերյալ մեզ որոշ տվյալներ փոխանցեցին ոստիկանությունից: Պարզվում է, կավատության մեղադրանքով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հայաստանում, հետո «տիրուհին» ձերբակալվել է Թուրքիայում, և քանի որ նա այդ երկրի քաղաքացի է, չեն հանձնել Հայաստանին, այլ հենց Հայաստանից են նրան առնչվող գործը թարգմանել և ուղարկել Թուրքիա: «Կավատը Հայաստանում չի եղել»,- ասացին ոստիկանության համապատասխան բաժնից:
Ստացվում է, որ կավատն այսօր էլ անարգել աշխատում է, երկրից երկիր մարդիկ է հավաքագրում, տեղափոխում Թուրքիա, դեռ մի բան էլ մեր ՀԿ-ն՝ ի դեմս Շատվորյանի, զգուշացում է ուղարկում հարևան երկրին, թե խումբ են բերում ձեզ մոտ, իսկ մեր իրավապահները կարծես ուղտի ականջում քնած լինեն: Մինչդեռ հավաքագրումը տեղի է ունենում Հայաստանում, տանում են մե՛ր կանանց ու աղջիկներին… Փաստորեն՝ ինչ-որ ցանց է գործում, հետո՞ ինչ, որ «տիրուհի» Գոհարը Հայաստանում չի լինում: Նա փաստացի գործում է մեր երկրի տարածքում և գուցե գործում է բարձր հովանու՞ ներքո:
Ռուզան Ավոյան
Class aptent taciti sociosqu ad litora torquent per conubia nostra, per inceptos himenaeos. Aenean dapibus elit ut risus varius ac mollis augue pretium! Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Phasellus vulputate ipsum at libero hendrerit imperdiet. Sed porta posuere sem, quis viverra dolor fermentum sed. Cras non felis at nibh gravida venenatis. Nam volutpat urna luctus nunc ultricies ut ultrices augue fermentum. In hac habitasse platea dictumst. Sed nec iaculis quam. Nunc rutrum, risus at tempor interdum, sem felis dignissim tellus, non tincidunt est arcu ac arcu. Integer tortor elit, auctor nec imperdiet nec, sollicitudin aliquet odio.
Etiam id urna tortor. Ut in dui leo. Vivamus sed eros sit amet risus faucibus dictum. Nullam pulvinar leo quis justo feugiat quis posuere tortor faucibus. Aenean vehicula orci eget lectus fermentum facilisis fringilla dui gravida. Integer elit velit, luctus id lobortis vitae, lacinia at mauris. Aliquam ut elit elit. Nulla vitae elementum purus? Integer orci tellus, consectetur a convallis convallis, vehicula nec elit. Maecenas eu massa eros?
Nunc vehicula tortor ac nibh consectetur placerat. Nam fringilla ipsum in ligula dignissim in rutrum nulla mattis. Sed hendrerit dui ut nulla euismod eu vulputate ante laoreet. Etiam eget diam nunc; quis convallis ligula. Aenean euismod ultricies volutpat. Integer sit amet sollicitudin tortor. Nunc commodo leo at dolor auctor tempus? Donec neque nisl, tempor id sodales in, placerat quis dolor. Nullam sapien felis; porttitor vel pharetra ac; mollis ac diam. In pharetra gravida nunc, vitae scelerisque massa luctus nec. Donec adipiscing tortor sit amet lacus eleifend vel vehicula dui blandit. Duis mollis volutpat ultrices. Nulla facilisi. Donec at scelerisque risus. Mauris at purus nisl, ut lacinia orci. In fringilla lobortis sodales?
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննարկվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու հարցը:
Հատուկ քննչական ծառայությունը Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում միջնորդել է երկամսյա կալանքի կիրառումը:
Այս պահին ընթանում է դատական նիստը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը երկու ամսով կալանքի վճիռ է կայացվել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերգծով տեղակալ Կամո Ներսիսյանի նկատմամբ:
Դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:Վերջինս մեղադրվում է քր.օր-ի 308 հոդվածի (Պաշտոնեական դիրքի չարաշահում) հատկանիշներով:
Նույն գործով, դատաբժշկական փորձաքննություն իրականացնող դատաբժիշկ Սարգիս Հայրապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել կեղծ եզրակացություն տալու և արհեստական ապացույցներ ստեղծելու համար, իսկ Կամո Հայրապետյանին` ապօրինի ձեռքբերված ինքնաձիգով քաղ. Ա.Խ-ին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելու համար: Սույն գործի շրջանակներում էլ կալանավորվել է Սիսիանի բաժնի պետի տեղակալը:
Զարմանալի շտապողականությամբ քննչական գլխավոր վարչությունը «Օշականցի Գեւորիկ» մականունով Գեւորգ Մելիքյանին ներկայացրել է դատարան, նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը ընտրելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ ընդամենը երեկ Մելիքյանին ձերբակալել էին թմրանյութ պահելու կասկածանքով: Հետաքրքիր է նյութերը նախապատրաստելու ընթացքում պարզվել է, որ «օրենքով գողը» նաև բարի՞գ է, թե այս պատմությունը այլ ենթատեքստ ունի:
Հետաքրքիր է, նաև որ Գեւորգ Մելիքյանին դատարան էին ուղեկցում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները: Կարելի է չկասկածել դատավոր Մխիթար Պապոյանը պարզապես կդակի հերթական կտրոնը` որոշում կկայացնի կալանավորել Մելիքյանին:
2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում արդարացման դատավճիռ է կայացվել 27 դատական գործով 35 անձանց նկատմամբ:
Ի պատասխան մեր հարցման, այս տեղեկությունը տրամադրեցին դատական դեպարտամենտից : 25 դատական գործի վերաբերյալ արդարացումը եղել է լիովին իսկ 2 գործով`փոփոխություններով, այսինքն` արդարացման վճիռը կայացվել է դատապարտվելուց հետո միայն:
Նշենք նաև, որ 2010-ին դատապարտվել է 4402 անձ:
Հարգարժան պարոն Սարգսյան.
Դեռևս 2008 թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանին անմիջապես իր հայրական տան դիմացից առևանգել, Երևանում գործող «Էլիտ Շանթ» գործարան է տեղափոխել ու դաժան ծեծի ենթարկել բազում հանցագործություններ կատարած և անպատիժ մնացած Վարշամ (Յուրա) Ղարիբյանը: Այս գործողությունների նպատակն է եղել ստիպել Հ. Եղիազարյանին՝ ստացականներ գրել, թե իբր՝ ինքը պարտքով խոշոր գումար է վերցրել Վ. Ղարիբյանից: Ստացականները ստիպողաբար գրելուց հետո Վ. Ղարիբյանը վերցրել է Հ. Եղիազարյանի գրպանում եղած 120.000 ՀՀ դրամը, որից միայն 5000 ՀՀ դրամն է վերադարձրել`տաքսիով տուն հասնելու համար: Հ. Եղիազարյանի ավտոմեքենան ևս Վ. Ղարիբյանը պահել է գործարանի տարածքում:
Ծեծի հետևանքով Հ. Եղիազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում` գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք, և մինչև 2008 թ. Հոկտեմբերի վերջը բուժում է ստացել տարբեր բուժհաստատություններում:
Դեպքի առթիվ 29.09.2008 թ. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Եղիազարյանին առևանգելու փոստի առթիվ:
Միայն 13.02.2009 թ. է Վարշամ Ղարիբյանին մեղադրանք առաջադրվել, այն էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով Հ. Եղիազարյանին թեթև վնաս պատճառելու կապակցությամբ:
Ակնհայտ թերի, միակողմանի քննություն կատարելուց հետո, նախաքննական մարմինը 3 անգամ`28.02.2009, 06.08.2009 և 11.03.2010 թթ. որոշումներ է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և Վարշամ Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Կատարվածն այն աստիճան զարհուրելի է եղել, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք անգամ շարունակ` 30.06.2009, 19.10.2009 և 10.06.2010 թթ. վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, և կարճված քրեական գործի վարույթը վերահսկվել է:
Անգամ այս աստիճան միակողմանի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները հիմնավորում են Վարշամ Ղարիբյանի կողմից կատարված հանցագործությունների փաստը, և օրենքը թույլ է տալիս սահմանված կարգով Վ. Ղարիբյանին ենթարկել քրեական պատասխանատվության:
Քննչական մարմնի և նրա նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության նման պահվածքն ունի իր պատճառները: Քրեական գործի շարունակաբար ապօրինի կարճումներն ուղղակիորեն կապվում են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի անվան հետ: Գաղտնիք չէ, ու մամուլում էլ բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Վ. Ղարիբյանը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի անձնական հովանավորության ներքո: Հենց դա է պատճառը, որ Վ. Ղարիբյանը դիմել է նման լկտի ու սանձարձակ քայլի, համոզված լինելով, որ Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ խուսափելու է պատասխանատվությունից, և անպատժելիությունը Վ. Ղարիբյանին դրդում է նորանոր հանցագործություններ կատարել: Միայն այս երկու տարիների ընթացքում Վ.Ղարիբյանը կատարել է բազմաթիվ հանցագործություններ, ու դրանց վերաբերյալ հարուցված քրեական գործերը հաջորդաբար կարճվել են:
Ի վերջո, Վ. Ղարիբյանի «ուժեղ մեջքն» իր գործը արել է, և 17.09.2010թ. քննիչը (որի եղբայրն, ի դեպ, նույնպես աշխատում է Վ. Ղարիբյանի մոտ՝ որպես առաքիչ) կայացրել է Վ. Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր մեջ ուժ չի գտել վերացնելու այդ որոշումներն, ու այդ որոշումների դեմ ներկայացված բողոքները մերժել է: Այժմ կայացված որոշումները Հ. Եղիազարյանը բողոքարկել է ՀՀ Վճռաբեկ դատարան, և մենք սպասում ենք այդ դատարանի որոշմանը:
Չենք ցանկանում հավատալ, որ Վ.Ղարիբյանին հովանավորողն այնքան զորեղ է, որ Վ. Ղարիբյանը կարողանա հերթական անգամ խուսափել իր արարքին համարժեք, օրենքով սահմանված պատասխանատվությունից:
Ավելին, անպատասխանատվությունից թևավորված Վ. Ղարիբյանը, օգտագործելով առևանգման ու ծեծի հետևանքով ստիպողաբար գրված ստացականները, քաղաքացիական հայց է հարուցել Հ. Եղիազարյանի դեմ և հիմա էլ ցանկանում է նրա ձեռքից խլել հայրական տունը՝ ընտանիքին թողնելով փողոցում:
Հարգելի պարոն Նախագահ, սա է պատճառը, որ ճարահատյալ դիմում ենք Ձեզ՝ հայցելով Ձեր միջամտությունը Հ. Եղիազարյանին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերսկսելու և օրինական ընթացք ապահովելու հարցում:
Ս.թ. փետրվարի 28-ին մենք` Հ. Եղիազարյանի հարազատներս ու համագյուղացիներս, այցելել էինք Նախագահի նստավայր ու Ձեզ հասցեագրված դիմում հանձնել, որում առավել մանրամասն ներկայացված էր կատարվածը: Ի զարմանս մեզ, սակայն, հաշված օրեր անց տեղեկացանք, որ Հ. Եղիազարյանի դիմումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Փաստորեն ստացվում է, որ դիմումում բարձրացված հարցերին պետք է պատասխանի Վ. Ղարիբյանին հովանավորողի կողմից ղեկավարվող հիմնարկը:
Համոզված ենք, որ դիմումի բովանդակությունը Ձեզ պատշաճ կարգով չի զեկուցվել, այլապես չէր վերահասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Սա է պատճառը, որ ստիպված ենք Ձեզ դիմել բաց նամակի ձևով՝ հավատալով, որ կատարվածի մասին տեղեկանալով, թույլ չեք տա, որ օրինազանցն օգտվի պետական պաշտոնյայի հովանավորությունից և խուսափի պատասխանատվությունից:
Հարգելի պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեր հանձնարարությունը պատշաճ մարմիններին՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու և հանցագործություն կատարած Վ. Ղարիբյանին պատժելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.