29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այս սարսուռ առաջացնող երկտողը գտել են ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ապրիլի 30-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած Կոշ գյուղի բնակիչ, 21-ամյա Մանուկ Բադալյանի մոտ:
Բադալյանն իր երեք ընկերների հետ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Կոշ գյուղում, ամուսնության նպատակով, առևանգել էր 16-ամյա մի աղջկա:
Ապրիլի 30-ին, քննիչի միջնորդությամբ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: Դատավորը բավարարել էր միջնորդությունը: Դատարանից 21-ամյա երիտասարդին տեղափոխել են ՁՊՎ-ի մենախուց, որտեղ էլ, սավանով կախվելու միջոցով, նա ինքնասպան է եղել: Այդ պահին Մանուկ Բադալյանը խցում մենակ է եղել:
Այս հոգեցունց դեպքը, երբ նորապսակի սպիտակ հագուստ երազող պատանին, սիրած աղջկա ձեռքերի փոխարեն, պարանոցին է օղակում սավանը, մեր իրավապահ համակարգի անկատարության, օրենքի չոր տառի կիրառման հետևանքն է, երբ իրավապահը հարցը լուծում է մարդկայնության ոտնահարմամբ, մորթապաշտի կամակատարությամբ:
Մեկ տարուց ավելի ազատազրկում ենթադրող հոդվածի դեպքում քննիչը կարող է միջնորդել կալանավորել անձին՝ սա ամրագրված է օրենքով, սակայն կարող է և կալանք չմիջնորդել: Այս դեպքում քննիչն, իհարկե, կատարել է օրենքի պահանջը, այսինքն` պահպանել է չոր տառը՝ հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղջկա ծնողները վրդովված են, կարող են բողոքել (աղջկա հայրն աշխատում է ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում): Երևի նաև՝ շառից-փորձանքից հեռու մնալու նպատակով. Կարող էր, չէ՞, վերադասը շահարկել որոշումը, թե` կաշառք է վերցրել… Իսկ դատարանը ոչ միայն առաջնորդվել է նույն սկզբունքով, այլև՝ աչքերը փակ, «կտրոն դակողի» մակարդակով չափն անցել է: Մի խոսքով, կոպիտ ասած, բոլորն իրենց վրայից գցել են (հետո՞ ինչ, որ մարդկային ճակատագիր է խորտակվում, հետո՞ ինչ, որ երիտասարդ կյանքեր են կործանվում, կարևորն այն է, որ իրենք խնդիրներ չունենան)՝ 21-ամյա տղային թողնելով իր կատարած քայլի համար աչքի առաջ 10 տարուց ավելի պատժաժամկետ ունենալու փաստին դեմ հանդիման:
Մարդու առևանգման Քրօրի 131 հոդվածը (4-8 տարի), թերևս, ամենախիստ հոդվածներից է: Սակայն, մինչ օրենքի բարեփոխումները, այս հոդվածում կար ամուսնության նպատակով առևանգում, որը կարծեմ թե ենթադրում էր երկու տարվա ազատազրկում, նույնիսկ բողոքի, կողմերի չհաշտվելու դեպքում մեղմ էր լինում մոտեցումը: Սակայն, որպես կանոն, կրքերը հանդարտվելուց հետո, աղջկա կողմը չէր բողոքում, ի վերջո՝ հարցը փակվում էր: Հայտնի չէ, թե որ «խելոք բարեփոխիչի» կամքով՝ հոդվածի այդ մասը հանել են: Ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, մարդուն կառևանգեն գումար կորզելու, տանջելու թե այլ նպատակների համար՝ նույնացրել-հավասարեցրել են ամուսնության նպատակով առևանգմանը:
Ի դեպ, դեպքի օրը Մանուկ Բադալյանի հետ եղած 3 ընկերների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երեկ մենք անդրադարձել էինք «Սպայկա» ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի շուրջ ստեղծված աղմուկին, նշել, որ նա ձերբակալվել է, ապա ազատ արձակվել:
Նրա անունը կապվում է Քոչարյանների`նրանց ավագ որդու Սեդրակի հետ, ինչն էլ այսօր ի պաշտոնե հերքել է Հայաստանի երկրորդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, որ Սեդրակ Քոչարյանը «Սպայկա» ընկերության բաժնետեր է:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ երկրորդ նախագահի ընտանիքը ոչ մի կապ չունի այդ ընկերության հետ։ Դա պարզապես հերթական սուտն է»,- հավաստիացրեց Սողոմոնյանը:
Դավիթ Ղազարյանի դեմ քրեական գործ հարուցելու պատճառներից մեկը, մեր ունեցած տեղեկություններով,առնչվում է Վրաստանի մաքսային տեսչության հետ, որտեղ Ղազարյանը ներկայացրել էր կեղծ փաստաթղթեր Հայաստան ներկրման համար նախատեսված բեռների համար:
ԱԱԾ աշխատակիցները Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են բերել մաքսանենգության մեջ կասկածվող Արմեն Սարգսյանին:Մեզ չհաջողվեց այս պահին տեղեկություններ ստանալ ԱԱԾ-ից, սակայն, նշված անձնավորության անունը կապվում է ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի («Ալրաղացի Լյովիկ») հետ`կասկածյալը Սարգյանի թիկնապահ Արմեն Սարգսյանն է` «Գդըռ» մականունով, ով ձերբակալվել է մաքսանենգության գործով:
Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, դատական նիստը կբավարարի: Քննչական մարմնի միջնորդությունը և Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի երկամսյա կալանք:
Այսօր ԱԱԾ աշխատակիցները Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երեւանի «կենտրոն» ՔԿՀ մեկուսարան տեղափոխեցին երկու երիտասարդների, ովքեր Գավառի «հեղինակություններից» են, առնչություն ունեն Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործերից մեկին: Նրանք նաև նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են: Սա այն գործն է, որի հետ կապված կալանավորվել է նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը:
Դատական նիստը, նախագահել է դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և բավարարել է Հատուկ քննչական ծառայություն միջնորդությունը խափանման միջոց կիրառելով երկամսյա կալանքը:
Կալանավորված երիտասարդները Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներ Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները, մեղադրվում են ապօրինի զենք կրելու եւ Գավառի բնակիչ «Կոկո» մականվամբ Հակոբ Հովհաննիսյանի եւ նրա որդու` Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ: Ըստ նախաքննության մասին ունեցած մեր տեղեկությունների գործը ջրել հրահանգել է Հովհ. Թամամյանը, ինչի համար վերցրած գումարից «հզորներին» փայ չտալու համար էլ, նա այսօր հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Դեպքը տեղի էր ունեցել 2009 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 20:30-ի սահմաններում, Գավառի «Պարտեզ» խանութի մոտ: Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հորեղբոր որդիներն են, ինչպես արդեն ասացինք, նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են:
Քրեական գործ է հարուցված «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ: Սա պաշտոնապես հաստատված միակ տեղեկությունն է մայիսի 4-ին տեղի ունեցած այս միջադեպի մասին:
«Սպայկա» ընկերության անունը վաղուց ի վեր կապվում է Քոչարյանների որդու` Սեդրակ Քոչարյանի անվան հետ: Թե ինչ հանցանքի մեջ են կասկածում Ղազարյանին, Պետեկամուտների կոմիտեն չի հայտնում: Լուրեր են տարածվում, որ խոսքը փաստաթղթերի կեղծման մասին է: Ձեռնարկությանը մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ պատճառը խոշոր մաքսային խախտումներն են, որոնք հնարավոր չի եղել պարտակել: Ըստ դրանց, երեկ Դավիթ Ղազարյանը ձերբակալված է եղել կարճ ժամանակով, իսկ այսօր արդեն գլխավոր տնօրենին բաց են թողել:
Ձեռնարկությունում, որը հիմնվել է 2001 թվականին և ի սկզբանե պատկանել է այդ նույն Դավիթ Ղազարյանին, չեն կասկածում, որ տնօրենը ջրից չոր է դուրս գալու, և ոչ անհիմն: Բանն այն է, որ այս նույն Դավիթ Ղազարյանը, որը «Սպայկայի» նախկին տերն էր, 2007թվականին բռնվել էր ապօրինի ճանապարհով Հայաստան 2 — 3 տոննա մոլիբդենի փոշի ներկրելու գործում: Այն ժամանակ Ղազարյանը կարողացավ խուսափել պատժից: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Դավիթ Ղազարյանին այս կերպ փորձում էին դուրս մղել մոլիբդենի շուկայից այդտեղ վերահսկողություն իրականացնող Քոչարյանները: Վերջիններիս փայատեր դարձնելու արդյունքում Ղազարյանին հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ ծաղկացնել իր բիզնեսը, իսկ ճաղավանդակների հետևում հայտնվեց նրա աշխատողը`մոլիբդենի փոշի տեղափոխող բեռնատարի վարորդը:
Transparency International միջազգային հակակառուպցիան կազմակերպությունը իր զեկույցում Հարավկովկասյան երեք երկրներում ամենալուրջ խնդիրները արձանագել է դատական համակարգում եւ քաղաքացիական ծառայության ոլորտում:
Հայաստանիում ըստ զեկույցի 2010-ին աննշան տեղաշարժեր են արձանագրվել, մասնավորապես, դատական համակարգի բարեփոխումների եւ քաղաքացիական ծառայության համակարգերում: Դատական համակարգում խնդիրներ են անկախության եւ թափանցիկության պակասը, դատական համակարգը, ոստիկանության հետ մեկտեղ, համարվում է երկրորդ ամենակոռումպացված ոլորտը: Զեկույցի հեղինակները նշել են, որ քաղաքացիական ծառայության ոլորտը խիստ քաղաքականացված է:
Գրեթե նույն վիճակն է Ադրբեջանում. զեկույցի հեղինակները նշում են, որ այդ երկրում արդարադատության համակարգը թույլ է, մեծապես տուժում է անկախության եւ թափանցիկության պակասից:
Վրաստանում ևս դատական բարեփոխումների եւ քաղծառայության ոլորտներում զգալի տեղաշարժ չի արձանագրվել, քանի որ համակարգը գերքաղաքականացված է:
Transparency International-ի զեկույցում ասվում է որ, դատավորներից ու ոստիկաններից կոռումպացվածությամբ հետ չեն մնում նաեւ պետական պաշտոնյաները:
Այսօր, ի պատասխան «Վարկածի» հարցի, ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ իրենք գրավոր դիմում չեն ստացել քննիչներից, սակայն նրանց կողմից մտահոգություններ իրոք հնչել են:
Հարցը վերաբերում է համակարգային այն խնդրին, երբ վերին օղակների ուղղակի հրահանգը կատարող ենթական դեպքերի բերումով հայտնվում է, մեղմ ասած, ոչ նպաստավոր իրավիճակում: Չհաջողված օպերացիաների դեպքում նրան զոհաբերում են կամ դարձնում քավության նոխազ:
Այս պահին ոչ քիչ թվով շարքային քննիչներ սպառնում են դիմում գրել և ազատվել աշխատանքից: Ապրիլի 11-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր երկամսյա կալանք կիրառել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության (ՀԿԳ) ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի նկատմամբ, ինչը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց՝ Ազգային անվտանգության «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկ տեղափոխելով քննիչին, որը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով:
Վահան Խանզադյանը Մարտի 1-ի գործով քննիչներից մեկն է, ակտիվ և կարևոր դեր է կատարել զոհերի դիազննումների փաստերը և մահվան իրական պատճառները կոծկելու հարցում: Վ. Խանզադյանի կալանավորումը կարող է որոշակի նպատակներ հետապնդել, սակայն գործընկերների մտահոգությունն այլ է. նրանցից յուրաքանչյուրը վախենում է, որ հաջորդը կարող է ինքը լինել:
Ըստ լրատվամիջոցներից մեկի՝ իրավիճակը համակարգի ներսում այնքան էր լարվել, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը խնդրել էր երկու օր ժամանակ տալ իրեն, որպեսզի բանակցություններ վարի Վահան Խանզադյանին ազատ արձակելու ուղղությամբ: Սակայն, ըստ լրատվամիջոցի, դա գրեթե բացառվում է, և ցանկալի արդյունք չստանալով` այժմ նրանք մտադիր են ոստիկանապետի դեմ բացահայտումներով հանդես գալ, ինչը կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել ողջ ոստիկանական համակարգում:
Մեր հարևան Իրանում գողերի հանդեպ գործող օրենքն անողոք է։ Նույնիսկ պատահել է, որ խանութից շոկոլադե սալիկ թռցնելու համար դատարանը վճռել է կտրել գողի ձեռքը։ Այս առումով մեր դատարանն ու դատախազությունն անհամեմատ ավելի բարի են, իսկ Իրանից ժամանած թալանչիների նկատմամբ առավելագու՛յնս բարի են։ Ահա թե ինչու է իրանցի գողերին Հայաստանը դրախտ թվում:
2010 թվականի սեպտեմբերի 28-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը, Ն. Օհանյանի նախագահությամբ, արագացված կարգով մի դատավճիռ է կայացրել, որը հայ դատախազի «ողորմածության» ու «մեղմության» օրինակ և բավարար պայման է իրանցի հանցագործների ներգաղթը խթանելու համար։ Ըստ այդ դատավճռի, Իրանի Խորամաբադ քաղաքի բնակիչ Եիսա Սեիդ Միրզայի Դալվանդին և Համադան քաղաքի բնակիչ Դավուդ Բոռզուի Ղառբանիֆառդին 2 ամիս շարունակ խոշոր չափերի թալան և հափշտակություններ են կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում և մարզերում՝ Կապանում, Սիսիանում, Ստեփանակերտում, Գորիսում, Եղեգնաձորում և ձերբակալվել են 2010 թվականի հունվարի 19-ին՝ Սիսիանի ոստիկանների կողմից։ Հանցագործների տեսադաշտում են եղել փոխանակման կետերը, խանութները, առևտրային կետերը։ Քրգործը, ընդհանուր առմամբ, թալանի 8 դրվագ է ներառում։ Թե ինչպես է հաջողվել այս մարդկանց «ֆռռացնել» այդքան թվով ձեռներեց տուժողների, որոնց մեծ մասը կին է, և նրանց քթների տակից զգալի և խոշոր չափերի դրամ, տարադրամ, ոսկեղեն տանել, դատավճռից հնարավոր չէ հասկանալ։ Միայն մեկ արտահայտություն է օգտագործում դատավորը խարդախության եղանակը բնութագրելու համար՝ «ուշադրությունը շեղելու եղանակով»։ Տպավորություն է ստեղծվում, որ իրանցի գողերը կախարդական փայտիկը ձեռքները մտել են առևտրային վայրեր և փայտիկի մեկ թափահարումով ապուշացրել հայ գործարարներին։ Իրանցի խաբեբաների զոհերի թվում են կապանցի ձեռներեց Սերոբ Գրիգորյանը, որից «ուշադրությունը շեղելու միջոցով» հափշտակել են 170.000 դրամ, «Փեթակ» տոնավաճառի աշխատակից Յուրիկ Սարգսյանը, որի դրամարկղից տարել են «խոշոր չափերով` 2.226.860 դրամին համարժեք 6.000 (վեց հազար) ԱՄՆ դոլար», անհատ ձեռներեց Ջուլիետա Գաբրիելյանը։ Այս կնոջը պատկանող փոխանակման կետից գողացել են 555.106 դրամի համարժեք գումար։ Մեկ օրում իրանցի «վիրտուոզներին» հաջողվել է խոշոր չափերի մի քանի գողություն կատարել։ 640.000 դրամ տարել են Ստեփանակերտի «Էրլայն» ՍՊԸ դիսպետչերից, ապա շտապ մեկնել Գորիս և այնտեղ 550.000 հազար դրամի ոսկեղեն թռցրել «Սապֆիր» առևտրի սրահից՝ «շեղելով» անհատ ձեռներեց Ամալյա Ալեքսանյանի ուշադրությունը։ Հետո գնացել են Սիսիան ու 3 մլն դրամ տարել Եվգենիա Եղյանի տարադրամի փոխանակման կետից, իսկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում հասել են Եղեգնաձոր և մթերային մի խանութից 225 հազար դրամ հանել դրամարկղից։ Այսպիսի հանցագործությունների համար հայրենիքում նրանց պարզապես կվերացնեին աշխարհի երեսից։ Բայց մեր դատախազությունն ու դատավոր Ն. Օհանյանը աննախադեպ մարդասիրություն են ցուցաբերել «հյուրերի» նկատմամբ։ Նրանք հաշվի են առել, որ Եիսա Սեիդ Դալվանդին և Դավուդ Ղառբանիֆառդը հատուցել են պատճառված գույքային վնասը, իրենց մեղավոր են ճանաչել ու զղջացել, դատված չեն եղել, և Դալվանդին անչափահաս երեխաներ ունի իր խնամքի տակ։ Արդյունքում հանցագործներին չնչին ժամկետով պայմանական պատիժ են տվել և ազատ արձակել դատարանի դահլիճից։
Դատախազության անսպասելի գթասրտության պատճառների մասին միայն ենթադրություններ կարելի է անել, քանի որ դատավճռի օգնությամբ հնարավոր չէ դրանք պարզել: Ընդամենը մի քանի պարբերություն է գրված պատասխանատվության և պատժի անհատականացման, սոցիալական արդարության վերականգնման, պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցման անհրաժեշտության և մի քանի այլ սկզբունքների մասին, որոնք տարօրինակ կերպով մոռացվում են 2-3 բջջային հեռախոս տարած «անտեր» անչափահասների կամ «պակրիշկա» գողացող չափահաս «անտերների» դեպքում։
Հ.Գ. Ի դեպ, տուժողներից մեկը մեզ ասաց, որ որևէ փոխհատուցման մասին ասվածը ընդամենը հեքիաթ է, իսկ այս գործը «ջրվել է» դատախազության բարձր հովանու ներքո:
Այսօր` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Արթուր Սեփոյանը ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) մեղադրվող Կարեն Խաչատրյանի համար պահանջել է 4 տարի ազատազրկում:
Դատական նիստը հետաձգվել է, քանի որ Կարեն Խաչատրյանի փաստաբանը ժամանակ է խնդրել դատարանից, գործի նյութերին ծանոթանալու պաշտպանական ճառ պատրաստելու համար: Հաջորդ նիստը կայանալու է մայիսի 3-ին:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Նորագյուղի Ավետի ազգական, «Արցախ» բանկի աշխատակից Կարեն Խաչատրյանն այս տարվա հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենա, (պարզվել էր, որ նա մեքենան վարել է անսթափ վիճակում) դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի մաս, վրաերթի ենթարկել, 37-ամյա արվեստագետ Դավիթ Կարապետյանին (որն ավելի ուշ, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր) ապա հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային: Տաքսին էլ իր հերթին բախվել էր Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:
Արդյունքում բացի Կարեյանից մարմնական վնասվածքներով տարբեր հիվանդանոցներ էին տեղափոխվել տաքսու վարորդն ու 9 ուղևորներ:
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկատվություն է զետեղել իր կայքում, ըստ որի թմրամիջոցներ ձեռք բերելու համար կալանավորվել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Վահագն Ղրմաջյանը:
Տեղեկության համաձայն՝ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հատուկ բաժնի մաքսային տեսուչ Վահագն Ղրմաջյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 268-րդ, 34-268-րդ եւ, 34-266-րդ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ծանոթներ Բ.Մ-ի եւ Հ.Հ-ի հետ նախնական համաձայնության գալով, նրանց միջոցով, առանց իրացնելու նպատակի, Բ.Փ-ից կրկին անգամ ապօրինի ձեռք են բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Վահագն Ղրմաջյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառվել է Ապրիլի 16-ին:
Նույն գործի շրջանակներում կալանավորվել են նաեւ Հրաչյա Հակոբյանը¸ Բալաբեկ Մանուկյանը¸ Բագրատ Փաշինյանը եւ Գուրգեն Գեղամյանը:
Քրեական գործի նախաքննությունը ՀՔԾ — ում շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.