29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հունիսի 21-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի իր տանը մեկփողանի որսորդական հրացանից իր որովայնին կրակելու միջոցով ինքնասպան է եղել 33-ամյա Ասողիկ Հարությունյանը:
Հարությունյանը տեղում մահացել է:
Մեզ հետ զրույցում համագյուղացիները պատմեցին, որ բոլորի համար դեպքը շատ անսպասելի է եղել.«Նրանք կրթված ընտանիք են. հայրը` գրող, մանկավարժ Մարզպետ Հարությունյանը, անցյալ տարի է մահացել: Ասողիկը խելացի տղա էր , դեռ չէր ամուսնացել: Ասում են, այդ պահին նա տանը մենակ է եղել»:
Այսօր տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը:
Ասողիկ Հարությունյանը «Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրենի քրոջորդին էր: Բագրատ Նավոյանի համար վերջին շրջանում, սա երկրորդ ողբերգությունն է, մեկ երկու տարի առաջ նրա կրտսեր որդին Թուրքիայում մահացավ ավտովթարից:
«Իմ կարծի՞քն եք ուզում իմանալ` որպես ոստիկանապետ: Ես կարծում եմ, որ ամեն ինչ արվել է օրինաչափ, ոստիկանի արարքի մեջ որևէ խախտում չկա»,- այսօր լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը`օրինաչափ համարելով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանի երկու կրակոցով 30-ամյա երիտասարդի սպանվելը:
«Սա սովորական դեպք է, սա կարող է ամեն օր պատահի, և ըտենց կողմնորոշվել, թե ինչի պիտի ոտքին չկպներ կամ կպներ մատի ծայրին, իմ կարծիքով` սա ճիշտ չէ: Ովքեր մի անգամ հրազենի հետ գործ են ունեցել, պիտի հասկանան, որ հրազեն օգտագործելը «տիր»-ում չի, որ մի տեղ էլ ըստեղ-ընդեղ տեղադրած լինի, այն էլ այն պահին, այն վիճակում, երբ դիմացինը կրակ է արձակում քեզ վրա: Եվ այդ պահին կողմնորոշվել, խփել մարմնի մատերի ծայրին, ոչ մեկը դրանից պաշտպանված չի և չի կարող ոստիկանից պահանջի»,-ասել է Ալիկ Սարգսյանը:
Այն դիտարկմանը, թե ծնողները հավաստիացնում են, որ իրենց որդին չի եղել հետախուզվողը, և շփոթել է ոստիկանը, Սարգսյանը պատասխանել է. «Ծնողների ասելով չի: Այս պահին փորձաքննություն է գնում, այս պահին տուժողները գալիս` տեսնում, ճանաչում են, հիմա ես հավատամ ծնողների ասածի՞ն»:
Ոստիկանապետի խոսքով, ինքը չի հիշում մի դեպք, երբ հանցագործի ծնողը խոստովանում է, որ որդին այդիպիսին է: «Ես չեմ հիշում մեկ այսպիսի դեպք, երբ հանցագործի ծնողը հայտարարի, որ իր տղան մեղավոր է և պիտի պատժվի: Ամեն դեպքում, ես իմ երկար տարիների աշխատանքի ընթացքում նման ծնող չեմ տեսել: Բոլորի ծնողներն այն կարծիքին են, որ տղան անմեղ է, և դա հազար անգամ եմ լսել: Փորձում ապացուցում ես, այդ պահին լսում համոզվում են, բայց 15 րոպե անց նորից այն կարծիքին են, որ անմեղ է: Թերթերն էլ են գրում` նա «ֆսյո տըկի» էն տղան չի, որովհետև նա վատ տղա չի: Հիշում եք, էն ժամանակ որ նստած խոսում էինք, ինչքան բարի էր, ինչքան մեկին օգնեց: Էն անգամ էլ խոսում էր կյանքից, էլ չենք խոսում, որ կինը ճանապարհում է աշխատանքի, շատ հուզիչ տեսարան էր»,-հեգնանքով ասել է ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ Արման Երգիբարյանի ընտանիքի անդամները հերքել են, որ իրենց որդին հանցագործ է, և պնդել են, որ ոստիկանը սխալ մարդու է սպանել:
Կարելի՞ է ասել, որ Հայաստանի ոստիկանապետը պատրաստ է խրախուսել այն ոստիկանին, ով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ երկու կրակոցով սպանել է 30-ամյա Արման Ենգիբարյանին: «Բոլոր եզրակացություններին կծանոթանամ, ըստ այդմ` ոստիկանին կխրախուսեմ, եթե բոլոր ծառայությունները գտնում են, որ նա օրինաչափ է գործել: Ես առայժմ չեմ պատրաստվում մեծարել ու պարգևատրել ոստիկանին, քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել»,- ասել է Ալիկ Սարգսյանը` ավելացնելով, որ տակտը կպահի և կսպասի բոլոր եզրակացություններին, կծանոթանա, ըստ այդմ` ոստիկանին կխրախուսի:
«Ժողովուրդ, ես իմ կարծիքն իրավունք ունեմ ասեմ, շատ ուրիշ կերպ եմ վերաբերվում նրա ծնողներին, ինչու չէ, ցավում եմ, երիտասարդ տղա է, կյանքից հեռացել է, էդ ամեն ինչը ես էլ եմ շատ լավ հասկանում, բայց միաժամանակ ինձնից շատ բան մի սպասեք: Ես ասում եմ այն, ինչ այս պահին մտածում եմ: Միգուցե այդ պահին ուսերս թեթևացավ, ինձ լավ զգացի, որ իմացա` հանցագործը վնասազերծված է: Չէ՞ որ տեռորի է ենթարկել ամբողջ քաղաքը»,- ասել է նա:
Լրագրողի հարցին,, թե արդյոք ոստիկանի արարքը չի՞ վկայում նրա ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին, Ա. Սարգսյանը պատասխանել է. «Ես շատ կուզենայի, որ կպներ ոտքին կամ ընդհանրապես կրակոց չլիներ: Մեր զենքերը, որ մեզ հատկացված են, մարտական զենքեր են, Մակարով տեսակի ատրճանակներ: Իսկ ո՞վ է ասել, որ Մակարովից հետո խնձոր էին բաժանել: Կրակոցից հետո պարզ է` մարդ էլ կմահանա, մեկը կվիրավորվի, մեկը կմահանա: Նորմալ եմ համարում այնքանով, քանի որ աշխատանքում ամեն ինչ կարող է լինել»:
Այսօր Ալիկ Սարգսյանը անդրադարձել է նաև մարմնավաճառության դեմ պայքարի բարձիթողի վիճակին: «Ամեն դեպքում լավ է, որ ինտեգրվում ենք եվրոպական ընտանիքին, մեր մոտեցումները փոխում ենք կյանքի նկատմամբ, մարդու իրավունքների նկատմամբ: Բայց դա մեր ազգին հարիր չէ, մեր սովորույթներին հարիր չէ, պատիվ չի բերում մեզ»,- ասաց ոստիկանապետն ու հավելեց, որ խանդով է վերաբերվում այդ երևույթին, քանի որ արժանապատվության ու ինքնասիրության խնդիր կա: «Երբ ուրիշ տեղ տեսնում ենք` նորմալ ենք համարում, բայց երբ մեր աղջիկներին ենք տեսնում այդ վիճակում, սրա-նրա հետ` տարբեր ազգությունների, ես` որպես հայ մարդ ցավում եմ»,- ասել է ոստիկանապետը:
Օրենսդրությունը մարմնավաճառության համար սահմանել է 1000-1500 դրամ տուգանք, որը, ոստիկանապետի կարծիքով, թույլ չի տալիս մարմնավաճառներին կարգի հրավիրել: «Իրենք էլ ընտելացել են, վարժվել են, գիտեն իրենց իրավունքները: Քանի՞ անգամ կարելի է նույն մարդուն տանել-բերել ու չպատժել, իրականում մնում է անպատիժ»,- ասել է նա:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի գնահատման եւ կառավարման ավագ հարկային տեսուչ Արշակ Արիստակեսի Մաթեւոսյանի նկատմամբ հունիսի 22-ին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ այս տարվա մայիսի 13-ի ժամը 01.10-ի սահմաններում ալկոհոլային հարբածության վիճակում վարելով «Ֆոլկսվագեն Պասսատե մակնիշի 19 SU 444 պետհամարանիշի ավտոմեքենան եւ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատ Ջանոյանին, ով տեղում մահացել է£ Ինքըª Ա.Մաթեւոսյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել է փախուստի:
Այսօր մամուլը անդրադարձել էր հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակում որպես հանցագործ սպանված Արման Ենգիբարյանին` նշելով, որ նա հետախուզման մեջ չի եղել, հանցագործ չէր, այլ խոհարար էր` Խոհարարների ասոցիացիայի նախագահը:
Որովայնին և պարանոցին հասցված երկու կրակոցով ոստիկանները վերջ էին տվել Արմանի կյանքին` նրան ներկայացնելով «Ջրմուղի» աշխատակցի անվան տակ ներկայացած և ավազակային հարձակումների համար կասկածվող անձ:
Արդյո՞ք այս դեպքն էլ Վահան Խալաֆյանի սպանության նմանօրինակը չէ, երբ ոստիկանությունը ջանք չէր խնայում ապացուցելու ինքնասպանության վարկածը:
Ոստիկանության լրատվության բաժինը պնդում է, որ մամուլում տեղ գտած հրապարակումներն ապատեղեկատվություն են: «Այս պահին բոլոր գործերը միավորվել և գտնվում են Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում: Այս գործով բոլոր վկաները ճանաչել և մատնացույց են արել Արման Ենգիբարյանին և փաստել, որ հենց նա է ջրմուղի աշխատակցի անվան տակ ներխուժել բնակարաններ և զենքի սպառնալիքի տակ հափշտակել ոսկեղեն և գումար: Մասնավորապես այդպիսի դեպքեր գրանցվել են մի քանի վարչական շրջաններում`Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն,Արաբկիր և այլն»,-պարզաբանել է բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանը:
Այսօր` հունիսի 20-ին ձերբակալվել է «Էսկո կոնցեռն» ՓԲ ընկերության հիմնադիր- նախագահ Սարգիս Լևիկի Աղաբեկյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Դա տեղի է ունեցել ՀՔԾ վարույթում քննվող` «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և Լուսաբեկ Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքն հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով` որպես արհեստ` վաշխառությամբ զբաղվելու և տուժողին նյութական ծանր կացության վիճակում դնելու կասկածանքի արդյունքում:
Սարգիս Աղաբեկյանը եղել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդականը, այնուհետեւ ԼՂՀ ԱԺ նախագահի ներկայացուցիչը ՀՀ ԱԺ-ում:
Հայ-թուրքական հարաբերությունները Կազանից հետո
Հունիսի 17-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 466 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 70 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 56-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 109-ը, կրճատում 8,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 44-ը, կրճատում 3,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8
«Սևան» — ազատ է արձակվել 56-ը,
«Հրազդան» — ազատ է արձակվել 24-ը,
«Աբովյան» — ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 90-ը, կրճատում 22:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Այսօր Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իր կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին ծեծով մահվան հասցրած Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստն էր:
Նիստի ընթացքում հրապարակվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը. բանն այն է, որ պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք էր բերել նիստը դռնփակ անցկացնելու առաջարկով, սակայն Վճռաբեկը մերժել էր: Դատական նիստն ընթանալու է դռնբաց:
Այս նիստին ամբաստանյալ Սարկիսովի պաշտպան Ժ. Հարությունյանը նաև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ դատարանին մեղադրելով կողմնակալության համար: Դատարանը մերժեց միջնորդությունը, և դատական նիստը շարունակվեց նույն դատավորի նախագահությամբ:
Այս փաստը վրդովեցրեց պաշտպանական կողմին, և ամբաստանյալն ու իր պաշտպանը հրաժարվեցին պատասխանել դատարանի հարցերին: Դատավորը նախազգուշացրեց պաշտպանին, որ դատարանը ստիպված կլինի դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ պաշտպան Ժ. Հարությունյանի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, քանի որ դատավարության ընթացքում տրված հարցերին չպատասխանելը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցադրում է համարվում:
Որպես վկա դատարան էին հրավիրվել հանգուցյալ Զարուհի Պետրոսյանի 3 համակուրսեցիները: Գործով անցնող մյուս վկաների բացակայության պատճառով դատաքննությունը հետաձգվեց, դատարանը որոշեց հաջորդ նիստին վկաներին բերման ենթարկել:
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ ամուսնու ծեծի հետևանքով: Երիտասարդ կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է այս գործի քննությանը:
Ստամբուլի անչափահասների գործերով դատարանում հանրապետական դատախազ Ալի Դեմիրը հայտարարել է, թե ինչ պատժաչափ է պահանջում Հրանտ Դինքի սպանության գործով ամբաստանյալին:
Հանրապետական դատախազը, հիմնվելով «կանխամտածված սպանություն» և «անօրինական զենք կրել» հոդվածների վրա, դատարանին առաջարկել է 19-27 տարի պատժաժամկետ Օգյուն Սամասթի համար։ Մեղմ պատժաժամկետի պահանջը դատախազը հիմնավորել է Սամասթի տարիքով՝ հանցագործությունը կատարելու պահին նրա 18-ը չէր լրացել։
Ի դեպ, հենց այդ նույն հիմնավորմամբ էլ Օգյուն Սամասթի փաստաբանը հասավ այն բանին, որ գործը տեղափոխվեց Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:
Հունիսի 16-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 455 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 54 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 53-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 107-ը, կրճատում 8,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 43-ը, կրճատում 3,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8
«Սևան» — ազատ է արձակվել 52-ը,
«Հրազդան» — ազատ է արձակվել 23-ը,
«Աբովյան» — ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 90-ը, կրճատում 6:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.