23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում դատական նիստը սկսվեց «բազարով» նիստը վարող դատավորների եռյակը փոփոխության էր ենթարկվել. նախագահող դատավորն Արմեն Դանիելյանն էր, ինչքան հասկացանք, Մանուշակ Պետրոսյանի փոխարեն նիստին մասնակցում էր Սերժիկ Ավետիսյանը: Փաստաբանները չէին հասկանում` ինչ է կատարվում. Կրոմվել Գրիգորյանն ասաց, թե` կարելի էր գոնե նիստի սկզբում բացատրություն տալ, թե ինչի հետ է սա կապված փոփոխությունը: Ավետիսյանն էլ թե` նման բաներ հնարավոր են. շատերն արձակուրդի մեջ են, երկու դատավոր թոշակի է անցել և թափուր տեղեր կան, այսուհետ նման դեպքերը պետք է խուճապ չառաջացնեն:
Գործը, որը լսվում էր դատավոր Դանիելյանի նախագահությամբ, դասական թրաֆիկինգ էր. Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ և Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի: Գործով պատասխանող էր ճանաչվել Ագապի Ասոյանը, սակայն նա դատական նիստին ներկայացված չէր:
Դատավարությունը սկսվեց դատավորների ինքնաբացարկի միջնորդությամբ:
Միջնորդության մեջ նշվում էր` քանի որ ամբաստանյալնների վերաբերյալ նախորդ դատական նիստում 2006թ.-ին դատավճիռը կայացրել է Արմեն Դանիելյանը պաշտպանական կողմը գտնում է, որ նա չի կարող անաչառ լինել և կատարում է մեղադրողի պատվերը: Դատարանը հեռացավ որոշում ընդունելու:
«Ավետիսյան Սերժիկը պրիմիտիվ սխալներ է թույլ տալիս և հաստատ բողոքը չի կարդացել, դա զգացվում էր նրա խոսքից և սպասում ենք, որ կկարդան դաժան ու անգրագետ դատավճիռ: Մեր հիբրիդային օրենքով հազիվ էլ այսքան սպասենք: Օրենքի հիմքը ֆրանսիական է`ռուսական ու ամերիկյան ծաղկաքաղով լրացված»,- ասաց պաշտպան Գրիգորյանը:
Դատարանը 90 և 313 հոդվածներով անհիմն համարեց ներկայացված ինքնաբացարկները և մերժեց:
Գայանե Մելքոնյանի պաշտպան Աննա Ջուվանովան նշեց, որ իր պաշտպանյալը նույն արարքի համար 2-րդ անգամ է պատժվում: 2004-ի դեպքերն ու փաստերը կցվել են 2009-ի դատավարությանը և նույն որոշմամբ դատել են Գայանեին, իսկ կալանքի ժամանակը հաշվում են 2009թ, բայց Մելքոնյանը կալանքի տակ է 2006-ի սեպտեմբերի 30-ից: Ըստ նրա` Գայանեն դատապարտվել է ազատազրկման նախկինում 4, ապա 7 տարի ժամկետներով:Նա խնդրեց դատարանին միջնորդել որպես պատասխանող հարցաքննման կանչեն գործով անցնող Նաիրա Սանոսյանին (նշեց, որ Վճռաբեկ դատարանում իր այս միջնորդությունը մերժել են, և Սանոսյանը չի կանչվել):
«Չորս ատյան է քննել այս գործը և չորսում էլ սխալ որոշում է կայացվել`Առաջին ատյան, Վերաքննիչ, Վճռաբեկ, Շենգավիթ: Մի տեղ նշվում է, թե Գայանեն Նաիրայի միջնորդությամբ է Գյումրիից Թուրքիայի Տրապիզոն քաղաք տեղափոխել Լիլիթ Հարությունյանին, եթե միջնորդել է, ուրեմն համագործակցել է Գայանեի հետ, իսկ մի այլ դատարանում էլ նշվեց, որ Նաիրան տուժող է, ոչ թե համագործակցող: Գայանեն 12 տարեկան աղջիկ ունի, որին 6 տարի անմիջական չի խնամել և այս փաստերի հիման վրա խնդրում ենք ազատ արձակել նրան»,- ասաց Ջուվանովան:
Այնուհետև խոսեց ամբաստանյալ Գայանե Մելքոնյանը. «Նաիրան, չգիտես ինչի մնաց անպատիժ: Մինչև իմ հետ ծանոթանալը, նա լավ էլ գիտեր Թուրքիայի ճանապարհը, նույնիսկ ամուսնացած է եղել թուրքի հետ:Նրա թիկունքին մեկը կա կանգնած, նա լավ էլ Թուրքիայից տեղյակ էր, էլ ինչի պիտի ինձ նայեր, լավ թուրքերեն էր խոսում, մի քանի անգամ էլ անօրինական ձևով գնացել էր, իրեն «դեպորտ» էին արել, էդ ո՞վ տվեց էդ մի քանի անձնագրերը դրան, բա՞ էդ վիզաները…հինգ տարվա սխալին վերջապես լուծում տվեք, իմ պատիժը կրել եմ, հանեք ինձ էստեղից: Ես Նաիրային չեմ խաբել ու տարել Թուրքիա, ո՞նց կարող են 40 տարեկան կնոջը խաբել, հո՞ դեռատի 18 տարեկան աղջիկ չի, և եթե կինը չուզի, նրան ոչ մեկ սեռական բռնության, կամ պարտադրանքի չի կարող ենթարկել: Իմ գործով սխալը գնաց հենց սկզբից: 2006-ի սեպտեմբերի 30-ին ինձ ձերբակալել են Էջմիածնում բարեկամի տանը հյուրընկալվելիս, գիշերով, ես պիժամայով էի նույնիսկ, շորերս հագա ու տարան, իսկ գործերիս մեջ գրած է, թե ինձ ձերբակալել ու բերման են ենթարկել Գ.Նժդեհ չգիտեմ ինչ հասցեից…….»:
Դատական նիստը ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով:
Սեպտեմբերի 21-ին «Նուբարաշեն» ՔԿՀ տանող ճանապարհն ամբողջովին ասֆալտապատ էր, թերևս առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում: Բայց սա կլոր բանտի միակ փոփոխությունը չէր. ըստ խմբագրությունում ստացված ահազանգերի հենց այդ օրվանից սկսել են գործել դեռևս օգոստոս ամսից տեղադրվող բջջային հեռախոսակապը խլացնող սարքերը: Իսկ, այն, որ դրանք պիտի դրվեին Արդարադատության նախարարն ասել էր դեռևս նշանակման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ` վկայակոչելով օրենքի տառը:
Բացի այդ, նախարարը նշեց, որ բջջային հեռախոսների մուտքը ՔԿՀ-ներ այլ կերպ արգելել շատ բարդ է, որ դրանք կոռուպցիայի աղբյուր են և այլն:
Մամուլում վերջին օրերին եղած հրապարակումներին արձագանքեց ՔԿՎ հանրային կապերի բաժինը` մեջբերելով դարձյալ օրենքի տառը. «Ըստ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դատապարտյալների արգելված իրեր ունենալու ցանկի 3-րդ կետի` արգելվում է կրել ցանակացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն) բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների»:
Հարկ է նշել, սակայն, որ հատկապես ցմահ դատապարտյալների հարազատները դժգոհում են ու ահազանգում, որ երկու անգամ կրճատվել է բանտի տարածքում տեղադրված տաքսաֆոններից օգտվելու քանակը` նախկինում ամսական չորս անգամի փոխարեն, նրանք հարազատներին են զանգահարում երկու անգամ` այն էլ սեփական, այսինքն` հարազատների միջոցների հաշվին. «Լավ կլիներ խլացուցիչների փոխարեն տաքսաֆոններն ավելացնեին, մեր երեխաները այլևս չէին էլ ցանկանա բջջային ունենալ: Կամ այդ մեծ ծախսերի փոխարեն` թող ջեռուցման, ջրի ու կոյուղու հարց լուծեին: Պրոբլեմները «Նուբարաշեն»-ում շատ են: Իսկ մեր երեխեքը, կարելի է ասել, տեղի «բնակիչներ» են` 17,18 տարով նստած են ու դեռ ինչքան պիտի էդ չորս պատերի մեջ լինեն,Աստված գիտի»,- մեզ հետ զրույցում նշեց «Նուբարաշենի» բանտում իրենց պատիժը կրող շուրջ 100 ցմահ դատապարտյալներից մեկի մայրը:
Գերմանական հեղինակավոր ընկերության նախկին փորձագետ նախարարը գնաց այն ճանապարհով, որով տարիներ առաջ գնաց Ղազախստանը`բանտերը «փաթաթելով» բջջային կապը խափանող սարքերով: Մինչդեռ զարգացած այնպիսի երկրներում, ինչպիսիք, օրինակ, Բրիտանիան է վերջերս նման որոշում է ընդունել. Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունն առաջիկայում թույլ կտա կալանավայրերում հեռախոսներ տեղադրել: Յուրաքանչյուր բանտախցում հեռախոսի հայտնվելը, գերատեսչության կարծիքով, վերջ կդնի բջջային հեռախոսների վաճառքի սեւ շուկային, որ ծաղկում է կալանավայրերում: Նորամուծության շնորհիվ կալանավորները հատուկ քարտեր կգնեն, սակայն պարտավորված կլինեն տեղեկացնել` ում են զանգահարում: Իսկ բանտի աշխատակիցներն իրավունք ունեն հետևելու խոսակցություններին:
«Մենք ևս նման առաջարկությամբ էինք հանդես եկել: Ի դեպ, նմանօրինակ քայլ կատարվեց բանակային համակարգում: Այսինքն` տալ զանգերի հնարավորություն, սակայն ֆիքսել կոնկրետ հեռախոսահամարներ»,- նշեց ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական առաքելություն իրականացնող խմբի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նաև ավելացրեց, որ լուծման այլ ուղղիներ ևս առաջարկել են այս խնդրի առնչությամբ. «Ի վերջո, կարելի է տաքսաֆոնների քանակն ավելացնել, դրանք կոնկրետ Նուբարաշենում ութն են: Սակայն բանտի ղեկավարությունն այդ ժամանակ էլ պատճառաբանում է, թե ծանրաբեռնված է աշխատում և բավարար կադրեր չունի, որպեսզի ամեն դատապարտյալի հաճախակի ուղեկցի զանգ կատարելու: Բայց դա հիմնավորում լինել չի կարող: Այսինքն` պիտի կատարվի բարեփոխում, նոր անցում կատարվի ռադիկալ քայլերի: Ի վերջո,պիտի գտնել երևույթը ծնող պատճառը, ոչ թե միանգամից արգելքի ճանապարհով գնալ, կամ հետևանքը վերացնել: Դիտորդական խումբը եղել է տեղում,տեսել իրավիճակը, և անպայման կարձագանքի այս խնդրի հետ կապված»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, արտաքին կապի սահմանափակումները նախաքննության փուլում, կալանավորների պարագայում,այսինքն` մինչև դատավճիռը ընկալելի ու ընդունելի են, սակայն նույնը, ըստ նրա, չի կարելի կիրառել դատապարտյալների, առավել ևս` ցմահ դատապարտյալների նկատմամբ.
«Պարադոքս է ստացվում. հեռախոսից օգտվել թույլատրվում է, բայց բջջայինից` ոչ: Ինձ թվում է` ժամանակակից տեխնիկական զարգացումների ֆոնի վրա օրենքի այս տառն արդեն ժամանակավրեպ է դարձել: Միտում եմ տեսնում. կարծես այս ալիքը ուղղված լինի հենց ցմահ դատապարտյալների դեմ, քանի որ համակարգի տղայական մոտեցումը թույլ չի տալիս առավել հումանիստական փոփոխություններ անել: Կարծես` ասում են`ամեն ինչ ճիշտ ենք արել, ճիշտ ենք դատել, մենք անսխալական ենք: Սա ասում եմ` հաշվի առնելով Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունների հիմքով դատավարությունները: Արդյունքում` ցմահ դատապարտյալի ոչ մի պատժաչափ չի փոխարինվում կոնկրետ տարիներով: Ուրեմն կոնկրետ հանձնարարական կա: Արդյո՞ք 100-ից գոնե մեկի արարքը չի համապատասխանում 15-20 տարվա միջակայքում ընկած պատժաչափին»,-հռետորական հարց է տալիս իրավապաշտպանը` նշելով, որ խլացուցիչների ու հատկապես ցմահ դատապարտյալների արտաքին աշխարհի հետ շփման սահմանափակումների մասին կտեղեկացնեն միջազգային CPJ /Միջազգային բանտային բարեփոխումներ/ կազմակերպությանը:
Զարուհի Մեջլումյան
Հ.Գ. «Նուբարաշեն» ՔԿՀ- ում մի քանի տարի առաջ խլացուցիչ սարքերի փորձնական կիրառման արդյունքում խափանվել էր նաև շրջակա շենքերի բջջային կապը: Բնակիչները բողոքում էին, որ իրենք ևս զրկվել են բջջայինով խոսելու հնարավորությունից:
Էլեկտրոնային որոշ լրատավամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցավոր խմբի անդամներից մեկը` Հայկ Հակոբյանը, նախկինում դատապարտված է եղել և 2006 թ. հիվանդության պատճառով վաղաժամկետ ազատվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից:
Հայտնում ենք, որ 2006 թվականին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից նման անուն ազգանվամբ դատապարտյալ ազատ չի արձակվել:
Ցմահ դատապարտյալները իրենց գործերի վերանայման, դրանք նոր օրենսգրքին համապատասխանեցման խնդրանքով, դիմել էին դատական ատյաններին. Մենք փորձեցինք դատական դեպարտամենտից ստանալ ամբողջական պատկերը:
Որտեղից ի պատասխան «Հայկական Վարկած» -ի հարցման հայտնեցին.
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով ցմահ ազատազրկման դատապարտված անձանցից 42-ը դիմել են ՀՀ դատարաններ` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 23.05.2011թ. թիվ ՀՕ-143-Ն օրենքի հիման վրա իրենց վերաբերյալ դատավճիռները վերանայելու խնդրանքով:
Վերոնշյալ 42 դիմումներից 5-ով որոշում է կայացվել դիմումը մերժելու մասին,12-ով դատավճիռները համապատասխանեցվել են նոր օրենքի դրույթներին, սակայն վերջնական պատիժները թողնվել են անփոփոխ,իսկ 25 դիմումներ դեռևս գտնվում են դատարանների վարույթում:
Երևանում սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցախմբի չորս անդամների մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք. Չորս անձանցից ` 32-ամյա Արամ Հայրապետյանին, 43-ամյա Սամվել Դավթյանին, 31-ամյա Դավիթ Գալստյանին և 21-ամյա Արթուր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 222 (բանդիտիզմ) և 175 (ավազակային հարձակում) հոդվածների հատկանիշներով: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածով, իսկ Արթուր Մանուկյանին` նաև 316 հոդվածով (բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Վերջինս ըստ նախաքննական մարմնի, փախուստի ժամանակ կրակել է ոստիկանի ուղղությամբ: Մեր տեղեկություններով, առաջիկա ժամերին մեղադրանք կառաջադրվի ևս երկու կասկածյալի, որոնցից մեկը բանդայի պարագլուխներից է:
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա, բեռնված սոճենու 18 գերաններով:
Պարզվել է, որ վարորդն առանց համապատասխան փաստաթղթերի է տեղափոխել փայտանյութը, իսկ «ԿամԱԶ»-ի ուղևորը խոստովանել է, որ փայտանյութն ինքն է հատել Գուգարքի անտառտնտեսության «Խնձորուտ» անտառպետության տարածքում:
Փայտանյութն առգրավված է:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։ Մեքենան բեռնված է եղել բոխենի և հաճարենի ծառերի 1,5 խմ փայտանյութով: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փայտանյութը հատվել է ապօրինի։
«ՈւԱԶ»-ի վարորդը խոստովանել է, որ ծառերը հատել է «Գուգարքի» անտառտնտեսության «Եղեգնուտ» անտառպետության տարածքից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Ս/թ օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի դեկան Հենրիկ Հակոբյանը նույն մասնաճյուղի հեռակա բաժնի 4-րդ կուրսի մի ուսանողից, առանց խոչընդոտների նշված համալսարանի հեռակա բաժին ընդունվելու համար, պահանջել և ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ հետագայում` 2008 թ.-ից մինչև 2011 թ. ընկած ժամանակահատվածում, դասերից բացակայելու, ընթացիկ քննությունները, ստուգարքներն ու ստուգողական աշխատանքները առանց խոչընդոտների ստանալու համար, նույն ուսանողից պահանջել և ստացել է 480.000 դրամ կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
Բեզոարյան այծ են որսացել
Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրվել 1957 թ. ծնված Նորիկ Պ.-ն, 1967 թ. ծնված Արթուր Հ.-ն և 1971 թ. ծնված Ռոբերտ Բ.-ն:
Նրանք խոստովաննել են, որ ս/թ օգոստոսի սկզբներին Նռնաձոր գյուղի «Ճապկեր» կոչվող տեղամասում ապօրինի որս են արել` սպանելով մեկ բեզոարյան այծ:
Նույն օրը Արթուր Հ.-ն ներկայացրել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` հայտնելով, որ հանգուցյալ հորը պատկանող այդ զենքն օգտագործվել է որսագողության ժամանակ:
Ինքնաձիգն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ավտոմեքենան այրվել է. մեկ զոհ և վիրավորներ
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում 1961 թ. ծնված Մանվել Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հենասյուներին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1983 թ. ծնված Արփիկ Հախվերդյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարից հետո ավտոմեքենան այրվել է:
Կատարվում է քննություն:
Գլորվել է ձորը
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 1990 թ. ծնված Բեկա Ս.-ի վարած «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 86 կմ-ին դուրս է եկել ճանապարհից և գլորվել ձորը, ինչի հետևանքով 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Խարդախության մեղադրանքով
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Համլետ Հովհաննիսյանին, որը 2006 թ. նոյեմբերի 1-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության Նիժնեկամսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Հետախուզվող` Ստամբուլ-Երևան չվերթով
Սեպտեմբերի 22-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները Թուրքիայի Ստամբուլ քաղաքից Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 31-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին, որը 2008 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:
Հայկանուշ Հովհաննիսյանը կալանավորված է:
Կեղծ անձնագիր
Սեպտեմբերի 22-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի մի շենքից բերման են ենթարկել 39-ամյա Արտակ Սնխչյանին, որը 2003 թ. դեկտեմբերի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Արտակ Սնխչյանի մոտից հայտնաբերվել է իր լուսանկարով, 1972 թ. սեպտեմբերի 24-ին ծնված Արման Գևորգյանի անվամբ Վրաստանի քաղաքացու անձնագիրը:
Այսօր` սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ոստիկանական գործողության արդյունքում բերման է ենթարկվել թվով 13 անձ: Հայտնի է նաեւ մահացածի ինքնությունը, նա 49-ամյա, նախկինում դատված Գուրգեն Հայրապետյանն է:
Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Այն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում, ավազակախմբի անդամներին բռնել են: Ձերբակալվածների մեջ շրջանառվում են ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու, ՊՆ քննչական վարչության մի քննիչի որդու անունները:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ Գուրգեն Բաբկենի Հայրապետյանը 22. 04. 2004թ.-ին ձերբակալվել է, 23.04.2004թ.-ին կալանավորվել: ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի, 316-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 6-րդ կետով դատապարտվել է 6 տարի 11 ամիս 28 օր ազատազրկման: «Պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել 2010թ.-ի մարտի 23-ին»,- տեղեկացրեց Գոռ Ղլեչյանը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են դրամանենգների խմբի գործունեությունն ու ձերբակալել անդամներին, որոնցից երկուսը Ուկրաինայի քաղաքացիներ են, իսկ մեկը՝ Հայաստանի։
Ըստ նրանց հաղորդած տեղեկությունների` հանցագործները 200 գրիվնայի թղթադրամներ են պատրաստել։
Սեպտեմբերի 20–ին իրավապահները հանցագործներից հսկիչ գնում են կատարել, ինչից հետո որոշում է ընդունվել նրանց ձերբակալության մասին։ Գործողության ժամանակ հանցագործները դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին և փորձել փախուստի դիմել։
Նրանցից առգրավվել է 279հզ գրիվնա կեղծ թղթադրամ, 30հզ գրիվնա գումար, կապի միջոցներ ու ավտոմեքենա։
«Հանցավոր գործունեության իրականացման համար հանցագործները կապի միջոցներ են գործածել, իսկ խոսակցությունները եղել են օտար լեզվով։ Չարագործները խիստ գաղտնիություն են պահպանել», – ասել է Ղրիմի ԿՀԴՊ պետի տեղակալ Դմիտրի Գոլովինը։
Ձերբակալվածներին սպառնում է 8–ից 12 տարվա ազատազրկում։ Ներկայում իրավապահները պարզում են կեղծ թղթադրամների՝ Ղրիմի ներկրման ուղիներն ու հնարավոր հանցակիցներին։
Նախագահ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Ստրասբուրգ): Այս պաշտոնը թափուր էր ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանին ԱԳ փոխնախարար նշանակելուց հետո:
Պապիկյանը Հանրային խորհրդի անդամ ու Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի փեսան է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.