04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն` որոշվել է 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Որոշվել է նաև 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Ստամբուլի Զինջիրլիքյոյ թաղմասում տաքսու վարորդի կողմից երեկ ծեծի է ենտարկվել մի հայուհի`ազգային պատկանելության պատճառով : Այս մասին հայտնում է Պոլսո հայոց «Մարմարա» օրաթերթը։
Վարորդը, հաճախորդի առոգանությունից հասկանալով, որ նա թուրք չէ, հարցրել է. «Հա՞յ եք, թե՞ հրեա»։ Կինը պատասխանել է, որ ինքը հայ է, ինչից հետո վարորդը սկսել է հայհոյել և բռունցքով հարվածել նրա դեմքին՝ մեքենայից դուրս շպրտելով արնաշաղախ կնոջը։
Դեպքի պահին մի փաստաբան հասցրել է լուսանկարել տաքսու համարանիշն ու անվանումը։ Հայուհու ծանոթներն անմիջապես դիմել են ոստիկանություն, սակայն, տաքսու ընկերությունը պարզած ոստիկաններն այդպես էլ չեն կարողացել գտնել հիշյալ մեքենայի վարորդին։ Նշվել է միայն, որ վերջինս հոգեկան հիվանդ է։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է նույն հասցեում բնակվող 52-ամյա Երվանդ Սայունցի դիակը` կիսամերկ և արյունոտ վիճակում:
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել է աջ ազդրի` ծնկից մոտ 22 սմ բարձրության վրա 2 սմ երկարությամբ կտրած-ծակած վերք:
Պարզվել է, որ Ե .Սայունցի մահը վրա է հասել նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, նշված բնակարանում իր և 20-ամյա որդու միջև ծագած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում, վերջինիս կողմից խոհանոցային դանակով Ե. Սայունցի աջ ազդրին հարվածելու հետևանքով:
Տղան բերման է ենթարկվել բաժին և դեպքի վերաբերյալ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապ բժշկական օգնության բաժանմունքի բուժքրոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Գլխավոր դատախազության կայքը հաղորդում է, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապ բժշկական օգնության բաժանմունքի բուժքույրը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի վարչության Մարտունու բաժնում այն մասին, որ նույն օրը ժամը 12:30-ի սահմաններում, ստացված կանչի համաձայն բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում, հիվանդի ամուսինը, ով հանդիսանում է ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ ապտակել, ապա ոտքով հարվածել է իրեն:
Բուժքրոջ նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը հաստատել են նաև շտապ բժշկական օգնության բաժանմունքի բժիշկը և վարորդը, մինչդեռ հիվանդի ամուսինը և դեպքին ականատես ազգականները ժխտել են այն:
Նկատի ունենալով, որ բուժքրոջ հաղորդման մեջ մատնանշվել են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ և կողմերի բացատրություններում առկա են հակասություններ, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Օրերս ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ԱԺ ամբիոնից խոսել էր վճռաբեկ և Վերաքննիչ պալատի նախագահների մասին նրանց անվանելով կոռումպացված ու կաշառակեր: Ի պատասխան Հաղորդագրություն է տարածել ՀՀ վճռաբեկ դատարանի մամլո ծառայությունը.
2011 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվել է անչափահաս Վահե Արսենի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործը: Դատաքննության արդյունքում դատարանը հաստատված է համարել, որ Վ.Հակոբյանը, իրականացնելով ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր երթևեկություն, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում Սեյրան Մելիքյանին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով տուժողը նույն օրը մահացել է:
Սեյրան Մելիքյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրն է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով նշված արարքի համար Վ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում երեք տարի ժամկետով` ավտոմեքենա վարելու իրավունքից զրկելով երեք տարի ժամկետով:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ առկա է օրենսդրական պահանջ (ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդված) այն մասին, որ անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ մեղսագրվող արարքի համար կարող է նշանակվել ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը պարտավոր է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց, իսկ 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել:
Անդրադառնալով նշանակված պատիժը Վ.Հակոբյանի կողմից կրելու հարցին` դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիման վրա անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ կիրառելի է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը, որի արդյունքում, համաներման ակտի կիրառմամբ Վ.Հակոբյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից:
Տուժողի իրավահաջորդ Սպարտակ Մելիքյանի կողմից քրեական գործով ներկայացրած քաղաքացիական հայցը` 600.000.000 (վեց հարյուր միլիոն) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Վահե Հակոբյանից հօգուտ Սպարտակ Մելիքյանի բռնագանձել 4.804.000 ՀՀ դրամ:
Առաջին ատյանի դատարանի դատական քննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Սպարտակ Մելիքյանը և նրա ներկայացուցիչը հարուցել են բազմաթիվ տարաբնույթ միջնորդություններ դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ, որի արդյունքում գործի քննությունը տևել է չորս ամիս: Այդ ժամանակահատվածում ևս անչափահաս Վ.Հակոբյանը գտնվել է կալանքի տակ:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդ Ս.Մելիքյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում դժգոհություն է հայտնվել ինչպես անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ համաներում կիրառելու, այնպես էլ 600 միլիոն ՀՀ դրամի չափով ներկայացված քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու հանգամանքից, գտնելով, որ Վ.Հակոբյանը պետք է վերցվի կալանքի, իսկ ներկայացված քաղաքացիական հայցը` բավարարվի ամբողջությամբ: Վերաքննիչ բողոքը դեռևս քննության փուլում է:
Չբավարարվելով օրենքով սահմանված կարգով իր դժգոհությունները քննարկելու և լուծելու օրինական գործընթացով, Սպարտակ Մելիքյանը, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի իր կարգավիճակը, 2011 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որն իր մեջ պարունակում է դատական իշխանության և նրա ղեկավարների հասցեին արված վիրավորական և զրպարտչական արտահայտություններ:
Փաստորեն, Սպարտակ Մելիքյանը, հանդիսանալով դատարանում քննվող քրեական գործով դատավարության մասնակից, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու պատրվակով, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատության իրականացմանն ուղղված միջամտություն է:
Մինչդեռ, նման վարքագիծը ոչ միայն հարիր չէ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին, այլև կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվություն: Ընդ որում, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, համարվում է արարքը ծանրացնող հանգամանք:
Վերոգրյալի հիման վրա` աշխատավարձը փոխանցելու ցանկություն ունեցող, սակայն անչափահաս ամբաստանյալից 600 միլիոն ՀՀ դրամ պահանջող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանին հորդորում ենք զերծ մնալ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու անթույլատրելի փորձերից, ձեռնպահ մնալ ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն անձնական շահերին ծառայեցնելուց և հնարավորություն տալ դատարաններին անկախության, անկողմնակալության և արդարության պահանջների պահպանմամբ լուծել իր շահերին առնչվող քրեական գործը:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի ծննդատան ցանկապատի մոտ տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Աբովյան քաղաքի բնակիչ, 56-ամյա Սամվել Հարությունյանի դիակը` ծնկների, գոտկատեղի և գլխի մասերում վնասվածքների հետքերով:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհի խաչմերուկից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Երեմ Մ.-ին:
Երեմ Մ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հոկտեմբերի 5-ի երեկոյան ձերբակալվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը»` Կարեն Արայանը, ով կասկածվում է դերասանուհու պոռնկագրական բնույթի լուսանկարների տարածման մեջ: Այս մասին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ`Կարեն Արեյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով։
Այսօր Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում շարունակվեց դեռևս սեպտեմբերի 27-ին հետաձգված դատական նիստը: Քննվող գործը թրաֆիկիկնգ էր.
Մենք հետևում ենք այս դատավարությանը. հիշեցնենք որ Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ ու Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս նիստը սկսվեց համարյա մեկ ժամ ուշացումով, բայց այս անգամ բարյացկամ գտնվեցին ու պարզաբանեցին, թե ինչի է այդպես. պատճառը` 14.00-ին դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ երկու նիստ էր նշանակված:
Նիստին պաշտպան Կրոմվել Գրիգորյանը ևս մեկ ժամ ուշացումով ներկայացավ:
Ամբաստանյալ Գայանե Մելքոնյանը այս նիստին շարունակեց իր ցուցմունքը. «Մեղադրող կողմն ու Առաջին ատյանի դատարանը սխալ եզրակացություն են կազմել իմ գործով: Ես 8-ը ձևի ցուցմունք եմ տվել, ասեք տենամ նախաքննության համար տրված, որ ցուցմունքի համաձայն եմ դատվում ես: Ձեր գրած ցուցմունքի համաձայն` իբր ես առաջին անգամ ասել եմ, թե Տրապիզոնում եղել եմ, բայց հետո ես ապացուցեցի, որ այնտեղ չեմ եղել: Երկրորդ ցուցմունքիս ժամանակ ջղայնացած եմ եղել, չեմ էլ հիշում `ինչ եմ ասել, ու ձեր կազմած բոլոր ցուցմունքներն էլ տարբեր են: Ո՞նց հասկանամ»:
Ըստ ամբաստանյալի` Վճռաբեկում ու Շենգավիթի դատարանում ոչինչ չի բացահայտվել. «Ճիշտ ցուցմունքը չի լսվում երբևիցե, հասկանում եք նա իր չէր, որ բանտիկով կապեի ու ուղարկեի: Օրենքն ի՞նչ է մտածում. Սանոսյանին ոչ մեկ հարցեր չտվեց, դատարանը նրան նախկին լսումների ժամանակ հրավիրեց, ինչի՞ չեկավ, մենակ 2009-ին եկավ ու ներկայացավ որպես տուժող, բայց ոնց հայտնի է բոլորին, նա է իմ հետ համագործակցել է, ինչի՞ էդ այլանդակին չեն դատում, ինչի՞ դատարանն էդքան անզոր ա: Բողաքարկել եմ, որ գոնե դուք իմ պահանջը լսեք ու մի նորմալ որոշում կայացնեք: Նույն 2006-ի դատավճիռն է ու սաղի տեղն ինձ եք դատում, էդ որտեղա՞ գրած, ո՞ր օրենքով, դրանք վրաս ծիծաղեցին ու հանգիստ իրանց տները գնացին: 5 տարի ա մեկուսարանում եմ. ոչ գիտեմ բանտարկյալ եմ, ոչ էլ կալանավոր, քննիչի սխալի պատճառով ինչի՞ պիտի կյանքս խորտակվի ու էսքան հիվանդություն էլ ձեռք բերեմ: Ի՞նչ թրաֆիկինգ եմ արել, որ նույնիսկ տուն չունեմ, 100 դոլարով աղջիկ եմ տարել, դու՞ք հավատում եք ձեր փաստարկներին»:
Գայանե Մելքոնյանի պաշտպան Ջուվանովան կարճ խոսեց. «Ուշադրություն դարձրեք Շենգավիթի դատարանի վճռին, մի թողեք, որ նա նույն արարքի համար դատվի երկրորդ անգամ»:
Այնուհետև խոսեց Ալեքսան Կիրակոսյանի պաշտպան Վահագն Բաբայանը, որը, ներկայացնելով գործի մանրամասները, նշեց, որ սարասփելի բացթողումներ ու սխալ որոշումներ է կայացրել դատարանը իր պաշտպանյալի վերաբերյալ: Անհիմն ու ապօրինի որոշումներ են կայացվել,առանց որևէ նորմալ քննության`սկսած քննիչից, վերջացրած մեղադրող կողմի ներկայացրած փաստերով ու տուժածների ցուցմունքներով:Մեկի խոսքը մյուսին չի համընկնում, նույնիսկ ամսաթվերի սխալներ կան:
Ամբաստանյալ Ա. Կիրակոսյանը դատապարտվել է ՀՀ օրենսգրքի 262|2 մասի 1 կետով: Նա 2006 թ. հունիսի 20-ին Թուրքիայում ապրող քրոջ`Գոհար Կիրակոսյանի միջնորդությամբ ու գումարներով Տրապիզոն քաղաքում մատուցողուհի աշխատելու պատրվակով Թուրքիա է ուղարկել Չարենցավանի բնակիչ Աննա Տիգրանի Մկոյան-Հարությունյանին: Նույն վարկածով` այնտեղ նախկինում ևս աղջիկներ են ուղարկվել, մասնավորապես` Կարինե Թորոսյան, Անի Մատինյան և այլք:
Պաշտպանի կարծիքով` տրված ցուցմունքներն ու ապացույցները բավարար ու հիմնավոր չեն, որպեսզսի նրան դատեն: Թող դատարանը պարզաբանի, թե ինչ ապացույցներով են դատել: Չէ՞ որ քրեական վարույթ իրականացնող մարմինը պիտի ապացուցի այս ամենի հավաստիությունն, նոր որոշում կայացնի. միայն ապացույցների հիման վրա են դատապարտում ամբաստանյալին:
Նշենք, որ Աննա Մկոյան-Հարությունյանը 2005-2007թթ. ընթացքում 3 անգամ եղել է Թուրքիայում, 2 անգամ դեպորտ է արվել, իսկ երրորդ անգամ արդեն Հարությունյան ազգանունով է մեկնել: Առաջին անգամ, երբ գնացել է Թուրքիա ոմն Անժելան է միջնորդել ու էլի Գահարի մոտ է գնացել, բայց նա շատ լավ էլ գիտեր, որ չի գնում մատուցողի աշխատելու: Անժելան ևս տարիներ առաջ Գոհարի միջնորդությամբ Թուրքիայում նույն գործով է զբաղվել: Իսկ Աննայի ազգանվան փոփոխությունը պատահական չի եղել. Անժելայի առաջարկով կեղծ ամուսնացել է նրա բարեկամ ոմն Վարդան Հարությունյանի հետ, ստացել այս ազգանունն ու այնուհետև իբր Ալեքսանի օգնությամբ նորից գնացել է Թուրքիա:
«Անժելայի ցուցմունքի համաձայն` Ալիկը աղջիկներ է հավաքագրել ու ուղարկել քրոջ մոտ աշխատելու: Սակայն այս ամենի ժամանակագրությունը իրար չի համընկնում,- նշեց պաշտպանը,- դատարանը նաև հիմք է ընդունում Աննայի մոր` Սոֆյա Քոչարյանի սխալ ցուցմունքները, թե իր աղջկան խաբել են»:
Դատապաշտպան Անժելա Հոբոսյանի միջնորդությամբ դատը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հասմիկ Քարամյանն առողջական խնդիրներ ուներ և չէր կարողանում այլևս մասնակցել նիստին:
Աննա Ալեքսանյան
Ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանը երեկ դիմել է անժամկետ հացադուլի, ի նշան բողոքի` «իր նկատմամբ սահմանված անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ»:
Վահագն Չախալյանը վրաստանի իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ ներկայումս պահվում է Ռուսթավի թիվ 6 խիստ ռեժիմի բանտում::
Նա պահանջում է դադարեցնել «անօրինական ճնշումները» եւ բարելավել բանտային պայմանները:
Վահագն Չախալյանը հեռախոսով տեղեկացրել է «Երկիր» միությանը, որ հակառակ իր պահանջների, բանտի ադմինիստրացիան հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը սեպտեմբերի 14-ին հայտարարություն էր տարածել, արձանագրելով փաստը, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները, ի պատասխան Չախալյանի բողոքի ուժեղացրել են նրա նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում` նաեւ բանտային պայմանների էական խստացման միջոցով:
«Համակարգային բարեփոխումները, կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես փորձը ցույց տվեց, կոչված էին այդ երևույթները նվազեցնելու միայն ցածր ու միջին օղակներում։ Այսօր դատական համակարգի բոլոր կոռուպցիոն լծակները կենտրոնացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և Քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ձեռքում։ Նրանց անձնական շահադիտությամբ և կոնկրետ հրահանգով է կայացվում դատական վճիռների մեծ մասը։ Այդպիսով դատավորների մեծ մասը զրկված է որևէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու իրավունքից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից», — երեկ ԱԺ հայտարարությունների ժամին դարձյալ անսովոր հայտարարություն կատարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը:
Այս պատգամավորի մոտ ժամանակ առ ժամանակ հետաքրքիր բռնկումներ են տեղի ունենում, թե ինչով է դա պայմանավորված, դժվար է միանգամից ասել. Նա փաստորեն Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և նույն դատարանի Քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին հրապարակավ մեղադրեց կաշառակերության մեջ, որը Աժ ամբիոնից հայտարարություն է հանցագործության մասին.
Մելիքյանը ԱԺ պատգամավորներին տեղեկացրեց, որ դեռևս հուլիսին գրավոր դիմել է ԱԺ նախագահին՝ խնդրելով իր պատգամավորական աշխատավարձը փոխանցել «ամենաարդար դատավոր Արման Մկրտումյանին, որպեսզի ինչ-որ չափով բավարարի նրա ախորժակը»:
Ըստ պատգամավորի կոռուպցիոն մեխանիզմները դատական համակարգում աշխատում են ժամացույցի մեխանիզմի ճշտությամբ. «փոխվել են միայն միջնորդները, բայց աճել են կաշառքի չափերը»:
Հիշեցնենք ,որ Մելիքյանն մոտ մեկ տարի առաջ նույն ԱԺ ամբիոնից, կաշառակերության մեջ մեղադրեց ՀՀ Վերահսկիչ պալատին և դրա նախագահ Իշխան Զաքարյանին: Այդ փաստը նա հիմնավորում էր սեփական փորձով. Վերահսկիչի աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել Մելիքյանին պատկանող «Անանիա Շիրակացի» համալսարանում և խախտումները չնկատելու համար կաշառք էին պահանջել: Իշխան Զաքարյանն իր հերթին Մելիքյանին դատի տալու մասին հայտարարեց, սական, շուտով խոսակցությունները լռեցին: Չար լեզուներն ասում են, որ նրանք ի վերջո համաձայնության են եկել:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.