23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է Ջերմուկի բոլոր ձեռնարկատերերին, առաջին հերթին, հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին` Ջերմուկի հարևանությամբ գտնվող և անտերությունից կործանվող Գնդեվանք վանական համալիրի փրկության հարցում միավորվելու խնդրանքով:
«Ձեռնարկատերերը միասին կարո՛ղ են իրականացնել սրբավայրի փրկման աստվածահաճո գործը:
Մեր հայրենիքում մեր պատմությունը պետք է ապահովագրված լինի կործանումից, մեր անցյալը պետք է պաշտպանված լինի մոռացումից: Դեռևս ուշ չէ պահպանել այդ անցյալը` հանուն ապագայի»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
Գնդեվանք միջնադարյան համալիրի հիմքը դրվել է 936 թվականին, իսկ համալիրի գլխավոր` Սբ. Աստվածածին եկեղեցին, համաձայն արևմտյան դռան ճակատակալ քարե արձանագրության, կառուցվել է 1686 թվականին:
Թատերական գործիչ Երվանդ Մանարյանը, նկարչուհի, ՀՀ նկարիչների միության անդամ Զարուհի Սարգսի Մուրադյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, գրող հրապառակախոս, հայ դատի պաշտպան Սոնա Արշունեցին (Բրյուսել) Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցով
կաթողիկոսին բաց նամակ են հղել՝ խնդրելով միջամտել Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցին։
«Վեհափառ Տեր,
Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը բազմաթիվ անգամներ ունկնդրելով Ձեզ, համոզվել է Ձեր խոսքի անկեղծության, Ձեր արժանապատիվ կեցվածքի, հայ մարդուն խոսքով և գործով անշահախնդիր օգնության ձեռք մեկնելու Ձեր պատրաստակամության մեջ:
Այս նամակով հայցում ենք Ձեր ուշադրությունը աղաղակող մի անարդարության հանդեպ, որի մասին պարբերաբար լուսաբանում են թե Հայաստանի և թե արտերկրի զանգվածային լրատվամիջոցները, այդ խնդրով հանդես են գալիս անհատ քաղաքացիներ, հասարակական և ազգային կազմակերպություններ:
Խնդիրը վերաբերում է Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր իր ընտանիքի հետ Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրական պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելուն ՀՀ իշխանությունների կողմնակալ կեցվածքին, որի հետևանքով 2004թ., 2006թ. և 2008թ. Ժիրայր Սեֆիլյանի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար իշխանությունների կողմից հանիրավի մերժվել են:
Իշխանությունները անտեսել և մերժել են Երևանի 20 պատվավոր քաղաքացիների, հանրաճանաչ հայ անհատների, հազարավոր քաղաքացիների դիմումները Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրում:
Մերժելով հայրենիքի քաղաքացի դառնալու նրա դիմումները ՀՀ իշխանությունը խարխլում և կասկածի տակ է դնում ազգային միասնությունը՝ այն հիմնարար գաղափարը, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը անկախ քաղաքական, կուսակցական և կրոնական պատկանելությունից։
Աշխարհասփյուռ հայությանը միավորող գաղափարը կարմիր թելի նման անցնում էր
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազի բնապահպանական պետական տեսչության կողմից սեպտեմբերի 26-30-ին իրականացված շրջայցերի ընթացքում, կայացվել է 3.08 մլն. դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 634 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, Տավուշում ապօրինի ծառահատման 8 գործով կայացվել է 450 հազար դրամի 8 վարչական տուգանքի որոշում:
Արարատի մարզում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպք, ինչի համար կայացվել է 500 հազար դրամի վարչական տուգանքի 5 որոշում:Կոտայքի մարզում արձանագրվել է նմանատիպ 3 դեպք, կայացվել է 300 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, Գեղարքունիքի մարզում` 4 դեպք, կայացվել է 400 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, Տավուշի մարզում` 1 դեպք, կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:Գեղարքունիքի մարզում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշումներ:
Առգրավված 17.4 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ Շիրակի մարզում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ ձկան ապօրինի որսի համար 1 անձ տուգանվել է 150 հազա դրամ գումարով: Որսի կանոնների խախտման համար, 1 անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 27 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 21 հատ «կարաս» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Գյումրի քաղաքի ծերանոց, իսկ 4.0 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրային ավազան: Առգրավվել է նաեւ 50 գծամետր դնովի ցանց եւ 15 հատ խեցգետնաորսիչ:
Ըստ LifeNews.ru-ի`Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Մոսկվայի Զվենիգորոդի մարզի 31–ամյա փոխքաղաքապետ Գրիգորի Թաթուսյանի նկատմամբ`«կաշառք վերցնելու փորձի» հատկանիշներով: Նա մեղադրվում է հողի սեփականաշնորհման դիմաց 33 մլն ռուբլի կաշառք վերցնելու փորձի համար։ Փոխքաղաքապետի հետ դատարանի առաջ է կանգնել նաև քաղաքապետարանի հողային հանձնաժողովի նախագահը։ Արդյունքում դատարանը որոշել է 72 ժամով հետաձգել փոխքաղաքապետի ձերբակալման հարցը։ Այդ ընթացքում հայազքի պաշտոնյան կլինի ճաղերի ետևում:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ին, «Նիսսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 32-ամյա Ալվարդ Միրզոյանին, որը տեղում մահացել է:
Շարունակում են մանրամասներ պարզվել վնասազերծված ավազակախմբի վերաբերյալ.
Պարզվել է, որ հանցախմբի պարագլուխ համարվող Գուրգեն Հայրապետյանի եղբորորդին` Արա Հայրապետյանն, այն երիտասարդն է, որ օրեր առաջ ինքնասպան էր եղել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: 28-ամյա Հայրապետյանը ինքնասպան էր եղել սեպտեմբերի 15-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, կախվելու միջոցով: Հիշեցնենք որ նա գրություն էր թողել, որով խնդրել էր կատարվածի համար ոչ ոքի չմեղադրել, որ իր արարքը պայմանավորված չէ պատժի կրմամբ, այլ ունի անձնական դրդապատճառներ: Արան, 2008թ. ապրիլի 22-ին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման ավազակության եւ կողոպուտի փորձի համար:
Նրա ավագ եղբայրը` 32-ամյա Արամ Հայրապետյանը ներկայումս կալանավորված է բանդիտիզմի եւ ավազակային հարձակումների հոդվածներով:
Հանցախմբի մեկ այլ անդամի մասին ևս ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվել է, որ 19-ամյա Քյարամ Ամոյանը, ով հայտնի քրեական «հեղինակություն», ազգությամբ եզդի «Ճակոյի» ազգականն է, 2008 թվականի մարտի 1-ի գիշերը, խանութները թալանողներից մեկն է եղել եւ այդ պատճառով դատապարտվել է ազատազրկման:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, սեպտեմբերի 29-ին, գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.50-ին, ալկոհոլային թունավորումով բուժօգնության էր ընդունվել նշված կենտրոնի վերակենդանացման բաժանմունք եւ բուժքույրերի հանդերձասենյակից գողացել պայուսակ, որի մեջ եղել է դրամապանակ, կոշիկներ եւ վերնազգեստ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են Ռուսաստանում կատարված մի անչափահասի սպանության դեպքի մանրամասները. Բոգուչարսկի շրջանային դատարանը, սեպտեմբերի 28-ին, 42-ամյա Արայիկ Կյուրեղյանին մեղադրել է անչափահասի առեւանգման եւ սպանության մեջ, դատապարտվելով 15 տարվա ազատազրկման:
Դատարանը պարզել է, որ պատմությունը սկսվել է Ռոստովի մարզի Չերտկովո գյուղում։ Ապրիլի վերջին տեղացի բնակչուհին թողել է ազգությամբ հայ իր քաղաքացիական ամուսնուն` և հեռացել անհայտ ուղղությամբ: Իր սիրած կնոջը վերադարձնելու համար տղամարդը գնացել է նրա մոր մոտ: Չգտնելով նրան մոր տանըԿյուրեղյանն առեւանգել է տատիկի մոտ հյուրընկալված նրա 17-ամյա որդուն:
Դեռահասն իր մոր ամուսնուն պատմել է, որ մայրը վաղուց սիրեկան ունի: Իրեն կորցրած տղամարդը սկսել է դանակով հարվածել տղային, վերջինս կորցրել է գիտակցությունը: Փորձագետները պարզել են, որ դեռահասը մահացել է արյունահոսությունից:
Սթափվելով` տղամարդը որոշել է ինքնասպան լինել. Կտրել է երակները, հարվածել է իրեն դանակով, սակայն անարդյունք: Նա որոշել է հանձնվել: Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել: Դատավճիռը նա կարող է բողոքարկել 10 տարվա ընթացքում:
Այսօր լրագրողները դարձյալ Ալիկ Սերգեյիչին «բռնացրել են» կառավարության նիստից հետո.
Հարցը, որ բոլորին հետաքրքրում էր բնականաբար կապված էր ավազակախմբի բացահայտման մանրամասների հետ. «Էս խումբը վերջացած խումբ է, այն ուղղման էլ ենթակա չէ,- վերջից սկսեց Սերգեյիչը,- բանդան ամբողջությամբ ձերբակալված է: Մինչ այս պահը որևէ պաշտոնյա կամ նրա որդի բանդայում ներգրավված չէ և առնչություն չունի»:
Ըստ նրա ոստիկանները պարզել են, որ չորս հանցագործություն է կատարվել հանցախմբի կողմից, սակայն ժամանակ է պետք գողոնը հայտնաբերելու համար: «Այն ամբողջությամբ վերականգնել հնարավոր չի լինի, քանի որ գումարը ծախսել են», — ասաց Սերգեյիչը: Այսինքն`խոսքը վերաբերվում է գումարին, իսկ գողացված ապրանքներից որևէ իրեղեն ապացույց դեռևս ձեռքբերված չէ: Ոստիկանապետն ասաց, որ առայժմ հանցախմբի ղեկավարները երկուսն են համարվում, մեկն ավելի շատ ուղեղն է եղել, մյուսը` բռնության կողմնակիցը:
Չգիտես ինչու, ոստիկանապետը դեմ է, որ տրվեն այն մարդկանց անունները, ում տուն մտել են հանցագործները, ըստ նրա, պարզապես նշել է պետք դրվագները` Նոր Նորք, Մալաթիա, Կիլիկիայի դեպք, մյուսը հայտնի մարդ չէ:
Ինչ վերաբերում է «Լավաշի» Սուրիկի հայտարարությանը, թե իր որդիներին ձերբակալել են բիզնեսը իր ձեռքից խլելու համար, ոստիկանապետը հայտարարեց, որ բանդայի վնասազերծումը բիզնեսի հետ բացարձակապես կապ չունի: «Հակառակը, կողջունենք, որ հանցագործ աշխարհի նախկին ներկայացուցիչները փող աշխատեն, ուրիշների ունեցվածքին աչք չգցեն»,- նշեց Ալիկ Սարգսյանը: Սա նշանակում է, որ նախկինում դատապարտված Արտուշ Հակոբյանը, լավ կաներ գործարար ճանապարհով գումար աշխատել, և չգնար նման քայլի:
Իսկ այն, որ Սուրիկի տղա Արտուշը հանցագործ է, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, ավելին նրա կնոջը ևս` վրացահայ Մարինային, որին երկամսյա կալանքի սանկացիա է տվել դատարանը, կասկածում են հացակցության մեջ:
Ուֆայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել 40-ամյա Հայաստանի մի քաղաքացի, ում մեղադրանք էր առաջադրվել խոշոր չափերով թմրամիջոցներ պատրաստելու և տարածելու համար: Մինչև վերջին պահը ՀՀ քաղաքացին դատարանում պնդում էր, որ ինքը որևէ առնչություն չունի այդ գործի հետ և տանը խուզարկության ժամանակ հայտնաբերված 250 հերոյինը ինչ-որ մեկը չարամտորեն այնտեղ է գցել: Սակայն դատարանը որոշեց, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն անհերքելի են: Մեղադրյալը պատիժը կկրի քրեական օրենսգրիքի միանգամից երկու հոդվածներով, քանի որ թմրաբիզնեսով զբաղվելիս համախոհ ու գործընկեր էր ունեցել՝ հանձին 34-ամյա մի ռուսի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.