29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Խոսքի իրավունք» միավորման անդամները հերթական անգամ խստիվ դատապարտում են հայոց բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերը:
ՄԱռաջարկում ենք Հայաստանի բոլոր մտավորականներին`անկախ քաղաքական հայացքներից, իրար հետ ունեցած հարաբերություններից, գործունեության ոլորտից կազմել բաց նամակի մի տեքստ, ուր հնարավորինս կտրուկ եւ սուր կքննադատվի բանակում տեղի ունեցածը: Ստորագրողների թվում պետք է լինեն նաեւ ՄԻՊ գրասենյակի, Հանրային խորհրդի, ՊՆ հասարակական խորհրդի եւ այլ կառույցների ներկայացուցիչներ: Այդ նախաձեռնությունը պետք է միավորի բազմաժանր արվեստագետներ եւ շոու-բիզնեսի «աստղեր»: Կարեւոր է նաեւ այն երիտասարդների խոսքը, ովքեր ասում էին, որ Հայաստանը մենք ենք: Այս նախաձեռնությունը ավելի մեծ կշիռ կտա նրանց խոսքերին եւ կամրագրի նրանց տեղը մտավորականության շարքերում: Դա չպետք է լինի կոչ կամ պահանջ: Ավագ եւ կրտսեր այդ քաղաքացիները պետք գրեն կոշտ:
Նրանք պետք է վերջնագիր ներկայացնեն իշխանություններին: Այս դեպքում լռելը աններելի է: Անտարբերությունը `ամենամեծ չարիքն է, որը շղթայով ծնում է նորանոր հանցանքներ»,- ասված է «Խոսքի իրավունք» միավորման հաղորդագրության մեջ:
Հայկական բանակում մեզ հայտնի դարձած բռնության հերթական դեպքը տեղի է շուրջ մեկ ամիս առաջ, Մարտակերտի “Ինտերնատ” կոչվող զորամասում: 19-ամյա զինծառայողին Կանազի հոսպիտալ են տեղափոխել «սուր փսիխոզ» ախտորոշմամբ:
Տղային բռնաբարել են խոշտանգել ու ստորացրել: Հայտնի են բռնություն գործադրող զինծառայողների անունները, սակայն մինչ այս պահը ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չկան: Ավելի քան մեկ ամիս է անցել, մինչ այսօր որևէ մեկի պատասխանատվության ենթարկելու հարցը դրված չէ:
Հ.Գ.Այդ հարցի պատասխանը մենք չկարողացանք պարզել, քանի որ ՊՆ մամլո խոսնակի թե, բջջային, թե, քաղաքային հեռախոսին որջ օրը պատասխանող չեղավ:
Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ ձերբակալվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Աթաբեկյանը: Քիչ առաջ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը հաստատեց այդ փաստը և ավելացրեց, որ դեռ ծանոթ չէ գործի մանրամասներին .«Նախնական տեղեկության համաձայն` նա կասկածվում է խարդախության մեջ»,- ասաց Սահակյանը, հարցին թե` «փաստաբանակա՞ն գործունեության համար», պատասխանեց` այո: Աթաբեկյանը նախկին քննիչ է, որը մեկ անգամ ևս դատապարտվել է, մասնագիտական գործունեության հետ կապված, սակայն կրել է պատիժը, և շարունակել աշխատանքը փաստաբանության ոլորտում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօրվա կառավարության նիստում ներկայացրել է «Դելֆինարիում-Նեմո» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հարցը` առաջարկելով Երեւանի դելֆինարիումում ներկայացումներ տվող դելֆինների նկատմամբ «ժամանակավոր ներմուծման» ռեժիմը երկարացնել եւս 3 տարով:
Այդ առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրել է . «Իսկ դելֆիններն այդքան կդիմանա՞ն», ինչին նախարար Դավթյանը պատասխանել է, թե «հավանաբար դելֆիններին կփոխեն»:
Հիշեցնենք, որ հայ բնապահպանները բողոքում են Երևանի դելֆինարիում տիրող իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ այնտեղ չկան բավարար պայմաններ դելֆինների գոյատևման համար, որոնք կարող են ժամկետից շուտ մահանալ լողալու սահմանափակ տարածության, պահպանման անբավարար պայմանների եւ ջրի որակի պատճառով:
«Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը» միջազգային կոնֆերանսին մասնակցում էր «Human Rights Watch» կազմակերպության եվրոպական երկրների բաժնի ղեկավար, հայտնի իրավապաշտպան Ռեյչել Դենբերը: Նրան մի քանի հրատապ հարց ուղղեցինք:
— 2008թ. մարտի 1-ից անմիջապես հետո Ձեր կազմակերպությունը զեկույց հրապարակեց դեպքերի վերաբերյալ, որը միջազգային կազմակերպությունների այդ օրերի անդրադարձներից թերևս ամենաօբյեկտիվն էր և կտրուկը: Ի՞նչ կասեիք այսօր, հայտնի դեպքերի գնահատականների հետ կապված:
— Կարող եմ ասել, որ ինչ-ինչ հարցերում փոփոխություններ կան, ինչ-ինչ հարցերում`ոչ: Իհարկե, լավ է, որ վերջապես ազատ են արձակվել բոլոր բանտարկյալները, որոնք դատապարտվել էին մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, որ ընդդիմության հետ երկխոսություն սկսվեց, և որ կառավարությունը համաձայնվեց հետաքննություն անցկացնել այդ գործերով: Որքան հասկացել եմ, հիմա ցույցերը թույլատրվում են: Բայց ամենակարևորն այն է, թե կկատարվեն արդյո՞ք հիմնարար բարեփոխումներ, որ նման իրադարձությունների ժամանակ իրավապահ մարմինների պահվածքը, վարքը փոխվի: Մինչ այսօր անհասկանալի է, թե ովքեր են կրակել մարտի մեկին: Մենք հասկանում ենք, որ անվտանգության նկատառումով չի կարելի նշել այդ մարդկանց անունները, բայց ինչպե՞ս է հնարավոր պատժել մեղավորներին այն դեպքում, երբ հայտնի չէ, թե ով է կրակել:
— Դուք հավատու՞մ եք, որ հնարավոր չէ զենքի նույնականացում:
— Կարծում եմ, հնարավոր է, բայց կարող է բարդ լինել: Հատկապես այն դեպքում, եթե տարբեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները միանման դիմակներով և սաղավարտով են եղել և սև հագուստով: Ավելի հեշտ կլիներ իդենտիֆիկացնել, թե ով ինչ զենքից է կրակել, եթե ինչ-որ տարբերանշաններ լինեին: Եւս մեկ հարց` ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի մարդիկ հաջորդ ընտրությունների ժամանակ, մայիսին, հավատան իրեն, ինչ է անելու, որ արդար նախընտրական գործընթաց ապահովվի բոլոր քաղաքական ուժերի համար:
— Ինչ եք կարծում, հնարավո՞ր է այդ Ձեր ասած վստահության վերականգնումը, եթե մինչև հիմա պաշտոնապես հաստատված չեն մեղավորները, և ոչ միայն կրակողները, այլ նրանք, ովքեր հրամաններ են արձակել և կազմակերպել են այս ամբողջ սպանդը:
— Իհարկե, լավ է, որ որոշակի դրական քայլեր կան, բայց պատասխանատվության ենթարկելու հարցը ամենակարևորն է: Կարծում եմ, որ դա բխում է հենց իշխանությունների շահերից, մարդկանց հավատը, վստահությունը գրավելու, լեգիտիմություն վաստակելու համար:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 00.10-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 7-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին, իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107», «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ռոստոմյան փողոցի թիվ 22 տան մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա մի տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն ժամին Երևան-Աշոցք ճանապարհի 140-րդ կմ-ին «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 19.00-ին, Հրազդանի կիրճում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և շրջվելով ընկել Հրազդան գետը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 10.00-ին, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-311000» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-311000»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ժամը 08.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կիևյան փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում ստացած կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Միքայել Ասոյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ հաղորդում տալու:
Պարզվել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, Հալաբյան փողոցի թիվ 34/Ա շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 36-ամյա Հրաչյա Գևորգյանն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Միքայել Ասոյանին և պատճառել վնասվածք:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին Հրաչյա Գևորգյանը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Հ. Գևորգյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Զինվորական ոստիկանության Երևան քաղաքի մեկուսարանի պետ Արթուր Եգանյանի նկատմամբ Գլխավոր դատախազությan ցուցումով քրեական գործ է հարուցվել:
Եգանյանը մեղադրվում է սահմանված կարգը խախտելու մեջ: Նա մեկուսարանում ոչ հարազատների ու աղջիկների հետ տեսակցություններ է թույլատրել, ինչը արգելվում է օրենքով:
Իռլանդիայի հավաքականի ավագ Ռոբի Քինի փոխարեն թիմ հրավիրված հարձակվող Սայմոն Քոքսը դարձավ Հայաստանի հետ հանդիպման բեկումնային դրվագի հրահրողը: 27-րդ րոպեին նա մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ: Հայաստանի հավաքականի դարպասապահը դուրս եկավ տուգանային հրապարակից եւ կրծով կասեցրեց գնդակի ընթացքը: Իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը համարեց, որ Բերեզովսկին ձեռքով է խաղացել:
BBC-ի հետ զրույցում Քոքսը հայտարարել է, որ Ռոման Բերեզովսկուն հեռացնելն արդարացի չէր, քանի որ նախքան այդ ինքն էր ձեռքով խաղացել, իսկ Բերեզովսկին էլ տուգանային հրապարակի սահմաններում էր:
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով 1994թ.-ից մայիսի 12-ից մինչեւ 2011թ. սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերում մահացած, անհայտ կորած եւ բռնությունների ենթարկված անձանց ցանկը:
Նախաձեռնող խումբը, մասնավորապես, խնդրում է հայտնել այդ ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մահացած, անհայտ կորած եւ բռնությունների ենթարկված անձանց ցանկը, ներառյալ` անունը, ազգանունը, բնակության վայրը, մահանալու, անհայտ կորելու եւ խեղվելու հանգամանքներն ու պատճառները,
կանոնադրական կանոնների խախտման, սպանությունների, այլ զինվորական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցանկը, ներառյալ` պաշտոնը, պատասխանատվության կամ պատժի տեսակը,
դատարանի կողմից զինվորական հանցագործության համար դատապարտված եւ պատիժը կրած, զինված ուժերում ներկայումս ծառայող սպաների թիվը.
առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողների թիվը.
օտարերկրյա պետությունների ռազմական հաստատություններում ուսման կամ վերապատրաստման ուղարկված սպաների ցանկը, ներառյալ տվյալներ, թե նրանցից ովքեր են ներկայումս շարունակում ծառայությունը ՀՀ զինված ուժերում.
ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց որդիների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալներ, ներառյալ` տարկետումների կամ զինծառայությունից ազատման հիմքերը,
ՀՀ զինված ուժերին սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ մատակարարող` պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը:
Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Բանակն իրականում» խումբը, որին անդամակցում է շուրջ 200 օգտագործող:
Այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ քննվելու էր սփյուռքահայ գործարար — բարերար Նազարեթ — Հագոփ Բերբերյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Սերգեյի Բադալյանի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ Գևորգ Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր`Պետրոս Թեմիրյանի մտերիմ Նազարեթ-Հագոփ Բերբերյանին սպանելու և նրան առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել Կարեն Դալաքյանի հետ և Պետրոս Թեմիրյանի հետ: Վերջինս ձեռք է բերել մետաղյա մալուխ, որի վերջնամասերին ամրացրել է մետաղյա մանեկներ` այն հարմարեցնելով մարդուն խեղդամահ անելու համար: Պետրոս Թեմիրյանը, նախապես մշակելով սպանության մեխանիզմը և կատարելով հստակ դերաբաշխում, գնացել է Նազարեթ Բերբերյանին պատկանող Երևան քաղաքի Ամիրյան փող. 5-րդ շենքի 3-րդ բնակարան, որտեղ վերջինիս հետ ոգելից խմիչք են օգտագործել և ժամանակ անցկացրել: Պայմանավորվածության համաձայն` Պ. Թեմիրյանը չի կողպել բնակարանի մուտքի դուռը, իսկ ինքն ու Կարեն Դալլաքյանը ապօրինի մուտք են գործել բնակարան, որի նախասրահում իրենք հարձակվել են Ն. Բերբերյանի վրա և մալուխը գցելով Ն. Բերբերյանի պարանոցից նրան խեղդամահ են արել:
Ամբաստանյալ Գևորգ Բադալյանը Վերաքննիչ դատարանին անձամբ էր գրել իր բողոքը`պատժի վերանայման հետ կապված, քանի որ պաշտպան չի ունեցել:
Բադալյանին Առաջին ատյանի դատարանում դատապարտել են ցմահ ազատազրկման, պահում են որպես հույժ վտանգավոր հանցագործ, և նա զրկված է զանգի ու տեսակցության հնարավորությունից: Ու քանի որ պաշտպան չուներ, նա դիմեց դատարանին`միջնորդելու, որ իրեն պաշտպան տրամադրեն. «Ֆինանսական խնդիրներից ելնելով`պայմանական պաշտպան չեմ ցանկանում, թող ինձ պաշտպանի հանրային փաստաբան»,-ասաց ամբաստանյալը: Մեղադրող Արթուր Երիցյանն էլ չառարկեց այս միջնորդությանը, և դատական նիստը հետաձգվեց:
«Որ օրենք լիներ, էստեղ չէինք լինի, իրենց փողի համար օրենքը ո՞նց ուզում, նենց գրում են ու դրանով դատապարտում անմեղ մարդկանց»,-բարձրաձայնեց ամբաստանյալի մայրը, ով, իրոք, հուսահատ վիճակում էր և մեզ հետ զրույցում ասաց, որ որդին երկու անչափահաս երեխա ունի, որոնց թողնում են առանց հայր:
Հիշեցնենք, որ 58-ամյա գործարար Նազարեթ — Հագոփ Բերբերյանի դին մայիսի 15-ին գտել էին Երևան-Սևան մայրուղու 25կմ-ի վրա, ճամփեզրի ձորակում` թաղված: Դիակի վրա եղել են բռնության հետքեր: Նա ապրիլի 28-ին տնից դուրս էր եկել ու այլևս չէր վերադարձել: Մեքենան գտել են օդանավակայանում: Առաջինը, ում կասկածում էին սպանության մեջ Պետրոս Թեմիրյանն էր , որ միասեռական է: Եղել է «Շանզելիզ» գիշերային ակումբի տնօրենը: Վերջինս եղել է գործարարի մտերիմներից: Ըստ դատաքննության` նա իր երկու հանցակիցների հետ Բերբերյանին սպանել են, թաղել, իսկ հետո հետքերը կորցնելու համար նրա մեքենան տարել-կանգնեցրել օդանավակայանում, որ կարծեն, թե նա մեկնել է Հայաստանից: Հանցագործին հայտնաբերել են բջջային հեռախոսահամարով, որով խոսել է Բերբերյանի հետ:
Այս սպանության հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում, մասնավորապես` այն կապվում է Բերբերյանի գործունեության հետ: Նա, լինելով հաջողակ գործարար, 1998թ. Հայաստանում հիմնադրեց «Բեռնար» գորգերի արտադրական ընկերությունը: Սովորական գորգերից բացի` գործվում էին նաև մետաքսյա գորգեր. նման բան Հայաստանում երբևէ չէր եղել:
Բերբերյանի երկրորդ`«Լիլ նար» ընկերությունը, զբաղվում էր շինարարական նախագծերով: Վերջին նախագիծը Աբովյան-Պուշկին խաչմերուկում կառուցվող հյուրանոցն էր, որի հողատարածքի 50 տոկոսն է միայն կազմակերպությանը` ըստ Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի:
Վարկած կար, որ քայքայված դին, որը տեղափոխվել էր ԱՄՆ, հարազատները չէին ընդունել համարելով, որ դա Բերբերյանի դին չէ: Փորձաքննությունը ևս չէր հաստատել ինքնությունը, որը կրկնելու անհրաժեշտություն էր առաջացել: Դեռ այն ժամանակ կասկածներ կար, որ այս գործում ինչ- որ բան այն չէ, և այն մարդիկ, ովքեր մեղադրվում են սպանության մեջ, իրականում այսբերգի միայն երևացող մասն էին:
Աննա Ալեքսանյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.