29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր Քրեական գործերով Վերաքննիչ դատարանում շարունակվեց թրաֆիկիկնգի` ըստ որի Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ և Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի, գործով դատական նիստը:
Դատավորների կազմում փոփոխություն չկար. նախագահող դատավորն Արմեն Դանիելյանն էր:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս նիստը սկսվեց ուշացումով, բայց այս անգամ գոնե պարզաբանեցին պատճառը` 14.00-ին Դանիելյանի նախագահությամբ երկու նիստ էր նշանակված:
Պաշտպան Վ. Բաբայանը շարունակեց ներկայացնել իր դիմում- բողոքը: Ըստ նրա՝ դատարանը անհիմն ու չբացահայտված փաստերի հիման վրա է դատապարտել Ալիկ Կիրակոսյանին: Հեռախոսհամարի (093.334-122) ելքային ու մուտքային զանգերի վերծանման պատճառաբանությունը ևս անհիմն է, քանի որ դատարանն համապատասխան քննություն չի կատարել, և միայն ենթադրում են, որ դա Ալեքսանի հեռախոսահամարն է, և եթե դա նույնիսկ այդպես էլ լիներ, դա դեռ չի նշանակում, որ այս հարցով նա օգնել է քրոջը: 3.07.2009թ. քննիչ Նաիրի Ղալույանը ապօրինի գործողություններ է կատարել և չի պահպանել 203/1մասի 1կետի պահանջները, քանի որ Ալիկի դեմ մեղադրանք առաջադրելու համար նա հիմնավոր ապացույցներ չուներ. Այս սխալ որոշման մեջ իր մեղքի բաժինն ունի նաև դատավոր Գագիկ Ավետիսյանը: Քրեական գործով հավաքված ապացույցները պիտի պատշաճ ձևով գնահատվեին: 2011թ. հուլիսի 12-ի Կենտրոն և Նորք- Մարաշ դատարանի դատավճիռը պիտի բեկանել և մեղադրանքը կարճել, քանի որ ամբաստանյալը հիվանդ հայր, հաշմանդամ քույր ունի, նրա խնամքի տակ է զոհված եղբոր ընտանիքը, մասնակցել է Արցախյան ինքնապաշտպանական մարտերին:
Գործի դատավարական նախապատմությունը ներկայացրեց նախ պաշտպան Կ.Գրիգորյանը, ապա՝ ամբաստանյալը:
« Քննիչ Վահագն Հարությունյանից է սկսվել ամեն ինչ: Եթե պետք է հեռախոսային վերծանում կանենք: Նա անընդհատ զանգում էր Ալիկին և հարցնում քրոջ տեղը, քանի որ քույրը հետախուզման մեջ էր: Ալիկը ամեն անգամ նրան պատասխանել է, թե ինձանից ձեռք քաշեք, ես գործ չունեմ քրոջս հետ, և մի զանգի ընթացքում այնքան է ներվայնացրել Ալիկին, որ նա մորն է հայհոյել, և սա հիմք է դարձել, որ այս ամենը նրա գլխին սարքեին: 2007թ-ից ոչ մեկ Ալիկին չի նեղել, չի ասել, որ քո դեմ հետախուզում կա»:
«95 թվից հետո ես քրոջիցս խաբար չունեմ. եղբորս մահից հետո մենք թշնամիներ ենք ,էդ էլ իմ համարը չի: 2007-ից հետս խոսում են, 2009-ին նոր են բռնում: Երեք քննիչ են եկել մոտս, անկապ խոսում էին: Ռիման էլ իմ կինն է, ի՞նչ սիրուհի. առանց զագսի ապրում ենք: Ֆակտով բերեք, դրեք դեմս իմ մեղավորությունը, ասեմ հա»,-ասաց ամբաստանյալը:
Այնուհետև, վերաքննիչ բողոք ներկայացրեց Հասմիկ Քարամյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը. «Կիսում եմ իմ կոլեգաների բերած բոլոր փաստարկները,և վերաքննիչ բողոքը, եթե գրում ենք, ուրեմն փաստեր ունենք, ոչ թե աննպատակ խոսում: Երկու տուժող է եղել Հ.Քարամյանից: Նրանք նոր կյանք մտած աղջիկներ են եղել,որոնք ոչ նորմալ կրթություն են ունեցել, ոչ տուն: Հասմիկը ուղղակի խորհուրդ է տվել Եսթեր Մեսրոպյանին գնալ Թուրքիա, քանի որ լավ փող կաշխատի, բայց չի ստիպել, որ գնա, ու ահա թրաֆիկինգի մեջ են մեղադրում: Վստահության չարաշահման մասին խոսք չի կարող լինել, քանի որ նրանք մինչ այդ էլ են եղել մարմնավաճառ: Վիճակի խոցելիություն ևս չկա. նրանք ազատ տեղաշարժվել են, ոչ մեկ չի ստիպել նրանց գնալ Թուրքիա: Առաջարկել է, ոչ թե ստիպել, և Եսթերի խնդրանքով է Հասմիկը զանգել Կիրակոսյանին (նշենք,որ Հասմիկը նախկինում ևս եղել է մարմնավաճառ և աշխատել է Կիրակոսյանի մոտ): Ալլա Սիմոնյանին էլ են ասում, թե Հասմիկն է ուղարկել, բայց դա այդպես չէ: Եսթերն ինքն է Ալլային առաջարկել ու իր խոսքում էլ նշել է այդ մասին: Երկուսով եկել են Հասմիկի մոտ ու ասել, որ գնում են`Գոհարի մոտ աշխատելու: Առաջինը Ալլան է գնացել, 15 օր հետո Եսթերը, քանի որ նա հղի է եղել, երեխայից ազատվել է, ապա նոր գնացել: Հասմիկն է տուժող. նրանք իրենց կամքով են գնացել: Եսթերի քույրը գիտեր, թե քույրն ուր է, և եթե լեզու չգիտեր, ի՞նչ էր անելու Թուրքիայում, եթե ոչ մարմանավաճառություն: Սուտ տուժող ձևանալով`քանդեցին իմ պաշտպանյալի նորաստեղծ ընտանիքը: Նրանց բռնել են ոստիկանները և բերման ենթարկել, բռնվելու պահին էլ հարյուրավոր դոլարներ են եղել նրանց մոտ: Միջնորդում եմ դատարանին, որ Եսթերին ու Ալլային հոգեբանական քննության ենթարկեն, այս մասին ինքը միջնորդել է նաև առաջին ատյանում, սակայն մերժվել է: Նաև միջնորդում եմ դատարանին, որ պարզեն, թե արդյո՞ք ճիշտ է այն, որ Ինտերպոլը ձերբակալել է Գոհար Կիրակոսյանին, իսկ հետո ազատ արձակել:
Ամբաստանյալ Հասմիկ Քարամյանն էլ միացավ իր պաշտպանին`ասելով. « Ալլայի մասով անջատեք ինձանից, 500 դոլար չի եղել, Ալլայի մամային էլ են ուղարկել, դե իրան էլ մեղադրանք առաջարկեք: Ինչի՞ եք ինձ 7 տարի տվել: Ես մենակ ավտոբուս եմ նստացրել ու գնացել են, քանի որ Գոհարն ասել էր որ տեղը չգիտեն, ես իրենց հետ Թուրքիայում չեմ եղել»:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով ԱՄՆ դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Հեֆերնը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Հեֆերնը զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի` ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Զինված ուժերի N զորամասում, հոկտեմբերի 14-ի կեսօրին, մոտ 7 սերժանտներ դաժան ծեծի են ենթարկել նույն զորամասում ծառայող մեկ այլ սերժանտի:
Վեճն սկսվել է ապարանցիների մասին կատակից, այնուհետ շարունակվել է փոխադարձ հայհոյանքով եւ խմբակային ծեծկռտուքով: Այդ մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:
Ծեծկռտուքի ժամանակ սպայական կազմը, ըստ փոխնախարարի, եղել է խորհրդակցության: Օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տեսանյութի հիման վրա կատարվում է քննություն եւ, ըստ Վլադիմիր Գասպարյանի, մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:
Ժամկետային զինծառայողները, այդ թվում ծեծի ենթարկվածը հրավիրվել էին տեսանյութը դիտելու: Ծեծողներից ոչ մեկը չներկայացրեց պատճառաբանություն, թե ինչու են ծեծի ենթարկել ծառայակցին, վերջում նշեցին, որ զղջում են իրենց արարքի համար:
Իսկ մինչ տեսանյութը դիտելը որեւէ մեկը չի խոստովանել իր մեղքը: Նշենք, որ բոլոր սերժանտները մոտ մեկ ամսից պետք է զորացրվեին:
«Եթե չկանխվեր այս միջադեպը, ապա դա կարող էր հերթական արյունալի միջադեպին հանգեցնել»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:
Ռազմական ոստիկանություն են հրավիրվել զինծառայողների ծնողները, որոնք չցանկացան մեկնաբանություններ անել:
Նշենք, որ պաշտպանության նախարարությունը խոստացել է տեսանյութը տրամադրել երկուշաբթի օրը:
Գիշերը, Երեւանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, զոհվել է երեք հոգի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04.15-ի սահմաններում Չարենցի փողոցի 23 շենքի դիմաց «Ֆոլցվագեն-Պասսատ» մակնիշի 02 ՍՍ 256 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 23-ամյա Գարիկ Հովհաննիսյանը, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում որպես հետաքննության տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ, ընդհարվել է «Վոլվո-ՖՀ 13» մակնիշի 482 ԼՍ 68 համարանիշի բեռնատար ավտոմեքենային: Բեռնատարը պատկանում է «Սպայկա» ՍՊԸ-ին, որը վարել է 30-ամյա Գեւորգ Մարկոսյանը: Որից հետո «Ֆոլցվագեն-Պասսատ»-ը հարվածել է աջ մայթեզրին կայանված «Նիսսան X Թայլ» մակնիշի 616 ԼՕ 43 համարանիշի ավտոմեքենային: Նշված ավտոմեքենան պատկանում է «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ին եւ ամրակցված է վարորդ, 36-ամյա Վահան Ստեփանյանին: Այնուհետեւ «Ֆոլցվագեն-Պասսատ»-ը հարվածել է ծառին: Վթարի հետեւանքով «Ֆոլցվագեն-Պասսատ»-ի վարորդը եւ ուղեւորներ, 24-ամյա Հարություն Քարամյանը, որն աշխատում էր ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում որպես տեղամասային տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ, եւ Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Սիմոնյանը տեղում մահացել են: Իսկ Վոլվոյի վարորդը բուժօգնության է դիմել Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մահացածների մարմինները ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի քաղաքի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները: Շուրջ 3 ժամ պահանջվեց նրանցից, որպեսզի հատուկ տեխնիկայի միջոցով կարողանան դուրս բերել մահացածների մարմինները: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղական Աշոտ Միրիջանյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանը օպերատիվ խմբով: Այստեղ էին նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննչական խումբը բաժնի պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում մոտ 4 ժամ դադարեցվել էր երթեւեկությունը, որն ապահովում էին Երեւանի ՃՈ աշխատակիցները Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում էին նաեւ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության ավտոտեխնիկական բաժնի աշխատակիցները բաժնի պետ Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հավանաբար նախապատրաստված նյութերը կուղարկվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:
Մեր ունեցած տեղեկություններով վրաերթի ենթարկված տղաները եղել են ծայրաստիճան հարբած վիճակում, նրանք գնացել են մոտակայքում գտնվող զվարճանքի վայրերից մեկը, որտեղ նրանց ներս չեն թողել:
Դմիտրի Մեդվեդևը չի հավանում «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն իր ներկայիս տեսքով, համարելով, որ այն ժամանակավոր երևույթ է, ռուսական Rbc.ru կայքի փոխանցմամբ, Մոսկվայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահը:
«Որևէ սարսափելի բան չկա նրանում, որ կուսակցության շարքերն ազդեցիկ մարդիկ են համալրում, այդ թվում քաղաքական գործիչներ։ Որևէ սարսափելի բան չկա, որ կուսակցությունում կան նախարարներ, պատգամավորներ, այն, սակայն, պետք է ժողովրդի աջակցությունն ունենա: Կուսակցությունը պետք է փոխվի, այն պետք է ավելի քիչ բյուրոկրատական լինի»:
Ռուսաստանի նախագահն առաջարկել է «ընդլայնված կառավարություն» ստեղծել, որը կհամագործակցի այլ կուսակցությունների, հանրության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փորձագետների հետ: Նա ընդգծել է, որ պետք է շարունակել նաև փոփոխությունները քաղաքական համակարգում. «Մեր ռազմավարական խնդիրն է կատարելագործել պետական կառավարման համակարգը։ Պետք է մտածել,՝ ինչպես դա անել՝ առանց դրամատիզմի, հաստատակամորեն և անշեղորեն զբաղվել բարեփոխումներով»,–ասել է նա:
Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններին չմասանակցելու իր որոշմանը՝ Մեդվեդևն դա համարել է . երկարտև վերլուծության արդյունք։ «Քաղաքականությունը դաժան կատակ է, հնարավոր է հեշտությամբ «միավորներ» կորցնել։ Մենք պետք է հաշվի առնեինք տիրող իրադրութունը։ Այն բավական պարզունակ է՝ վարչապետն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ես»:
2011թ. հոկտեմբերի 12-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գևորգի Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր , հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գևորգի Ներսիսյանը:
Քննությունը տարվում է հետևյալ վարկածի հիման վրա. զինծառայողը միզել է խրամատում, որը տեսնելով` ծառայակիցները սկսել են հայհոյել ու ստորացնել նրան: Զինծառայողը վիրավորանքներին չի արձագանքել, սակայն մոտ կես ժամ անց, չդիմանալով նվաստացումներին, դիմել է ինքնասպանության:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ամբողջ ղեկավար կազմի հետ հոկտեմբերի 14-ին ընդունել է բանակում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների:
ՊՆ քննչական ծառայության քննիչները և ռազմական ոստիկանության աշխատակիցները զոհված զինծառայողների հարազատներին պարզաբանումներ են տվել և ներկայացրել նրանց որդիների մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի ընթացքը, պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Զինուժ» հեռուստածրագրին տված հարցազրույցում պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը խոսել է բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարների կապակցությամբ հասարակությանը հուզող հարցերի մասին:
Խոսելով վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերի մասին` պաշտպանության փոխնախարարը նշել է, որ պարզված են այդ արտակարգ պատահարների հանգամանքները, այժմ քննություն է գնում, որի ընթացքում կպարզվի յուրաքանչյուրի մեղավորության չափը: Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ թեև որոշ դժվարություններ կան մոտ տաս տարվա վաղեմություն ունեցող մի քանի քրեական գործերի հարցում, սակայն այդ և մյուս բոլոր հանցագործությունները բացահայտվելու են, իսկ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Պաշտպանության փոխնախարարը մասնավորապես ասել է. «Ոչ միայն ի զորու ենք, այլև բացահայտում ու պատժում ենք: Հասնելու ենք նրան, որ բանակում արտակարգ պատահարները լինեն տրամաբանական մինիմումի աստիճանի»:
Անդրադառնալով մերթընդմերթ հնչող մեղադրանքներին, թե ինչու է մահվան ելքով պատահարից անմիջապես հետո հաճախ քրեական գործ հարուցվում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Վլադիմիր Գասպարյանը ասել է. «Քրեական գործ հարուցվում է այն հատկանիշների հիման վրա, ինչ դեպքից անմիջապես հետո երևում է: Եթե քրեական գործ հարուցեին սպանություն հոդվածով, հետո պարզվեր ինքնասպանություն է, նույն մեղադրանքներն էին հնչելու, որ տեսեք-տեսեք սպանությունը վերածեցին, դարձրեցին ինքնասպանություն: Ինքնասպանությունը նախաքննության ընթացքում կարող է փոխվել սպանության: Հավատացեք հարցադրումները շատ ավելի խիստ կլինեին և ցուցարարաների թվաքանակը շատ ավելի շատ կլիներ, եթե սպանություն հատկանիշով հարուցվեր քրեական գործ և հետո այն վերաորակվեր ինքնասպանություն»:
Անդրադառնալով բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարները քաղաքականացնելու և շահարկելու փորձ կատարող որոշ խմբերի գործունեությանը, որոնք բանակի նկատմամբ տեղին-անտեղին քննադատությունը դարձրել են առօրյա զբաղմունք` Վլադիմիր Գասպարյանը մասնավորապես ասել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, անշնորհք, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: Քավ լիցի, մենք մեր արածի համար թողեք պատասխան տանք, ձեր չարածները, ձեր քաղաքական երազանքները բանակի հետ մի կապեք, բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ, բանակը քաղաքականությունից դուրս է և թույլ չի տա, որ նման չարախոսություններով իրեն ներքաշեն քաղաքականության մեջ: Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:
Ի պատասխան «Բանակն առանց կասկածելի ինքնասպանությունների» ֆեյսբուքյան խմբի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջի շուրջ միավորվելու կոչին, «Չենք լռելու» նախաձեռնությունը հայտնում է, որ հայկական բանակի զորակազմի անմիջական կառավարումն իրականացնում է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ Գլխավոր շտաբի պետը: «Ինչպես հայտնի է, Հայաստանում այդ պաշտոնը զբաղեցնում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հենց Գլխավոր շտաբի միջոցով է իրականացվում բանակային առօրյայի անմիջական կազմակերպումն ու իրականացումը, հետևաբար՝ շտաբի պետն անմիջական և ուղղակի պատասխանատվություն է կրում բանակային կյանքի կազմակերպման որակի համար: Այդ իմաստով, անհրաժեշտաբար պետք է հանրայնորեն դրվի ոչ թե պաշտպանության նախարարի, այլ Գլխավոր շտաբի պետի հրաժարականի պահանջ»,- հայտարարում է նախաձեռնությունը:
«Իհարկե, ակնհայտ է նաև, որ դրանով պետք չէ սահմանափակվել, և այդ հրաժարականը պետք է դառնա Հայաստանի բանակի գեներալակազմի փոփոխության ընդամենը սկիզբը: Որքան այդ պրոցեսն ուշանա, այնքան շարունակելու են բանակում վտանգված մնալ մեր եղբայրներն ու ընկերները»,- նշվում է հայտարարությունում:
«Չենք լռելու»-ն հայտնում է, որ տիրապետում է բացառիկ տեղեկությունների և ապացույցների (հիմնականում` տեսանյութերի տեսքով)` կապված զինված ուժերի 18 բարձրաստիճան զինվորականների կոռումպացվածության և ունեցվածքի հետ, սակայն դեռևս նպատակահարմար չի գտնում դրանց հրապարակումը:
Նախաձեռնությունը նշում է, որ բանակում իրավիճակ կարող է փոխել հրաժարականը, որովհետև այդ պաշտոնին կարող է նշանակվել մարդ, ով ավելի հետաքրքրված կլինի զինված ուժերի վիճակով, զինվորի կյանքով, ով կտիրապետի ժամանակակից ռազմարվեստի և ռազմական կառավարման հոգեբանության հմտություններին:
Նախագահականի մոտ դեռ սպասում են.
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր կազմակերպել է հերթական մեծածավալ բողոքի ակցիան:Այս պահին նախաձեռնության մասնակիցները գտնվում են նախագահական նստավայրի մոտ: Մի խումբ մայրեր պահանջում են, որպեսզի Գերագույն գլխավոր հրամանատարը երաշխիքներ տա, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ և առողջ:
Երկու սպայական շարք, հետևում բերետավորներ պատնեշել են ցույցի մասնակիցներին, որոնք բղավում են, ահավոր լարվածություն կա:
Մեր թղթակցի փոխանցմամբ ոստիկաները բավականին բարեհաճ են: Չնայած դրան այս պահին դեռ որևէ պաշտոնյա կամ իրավասու անձ չի մոտեցել բողոքավորներին:
Քիչ առաջ նախագահականի մոտ հավաքված ցուցարարները տեղեկացրեցին, որ իրենց է մոտեցել Գասպարյան Վովայի օգնականը`Վարդան Ղուկասյանը և առաջարկել գնալ ռազմական ոստիկանություն, երկխոսելու: Սակայն ցուցարարները չեն ցանկանում գնալ այդ քայլին, քանի որ Ղուկասյանն արդեն հասցրել է նրանց դուր չգալ. Նա ասել է, որ պատճառը զինվորներ են, որոնք լավ չեն դաստիարակված: Այս պահին ցուցարարները նրան «քշել են» տարածքից, և այժմ սպասում են:
Իջևանի զորամասում հոկտեմբերի 13–ին տեղի ունեցած զինծառայողի մահվան փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել` ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»: Ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանը բանակ էր զորակոչվել 2011թ. առաջին զորակոչի ժամանակ։ Ըստ նախնական վարկածի՝ նա զենքը մաքրելիս խախտել է անվտանգության կանոնները և անզգուշությամբ կրակել է և որովայնի շրջանում ստացած վնասվածքից մահացել է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.