29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Արդեն մի քանի ամիս է, ինչ ՌԴ Կենտրոնական բանկն ապարդյուն փորձեր է անում «Պետրոֆֆ–բանկի» տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ներսիսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։
Ինչպես գրում է РБК daily–ին, Ներսիսյանը Կենտրոնական բանկից պարտք է վերցրել 3,86 միլիարդ ռուբլի, սակայն պարտքը չի վերադարձնում, իսկ Կենտրոնական բանկն էլ չի կարողանում գտնել նրան և ստանալ իր փողերը։
Տիգրան Ներսիսյանը 2010թ. ամռանը ԿԲ–ից հետ ստորագրել է 4,2 միլիարդ ռուբլու պարտքի երաշխավորագիր։ Իր պարտավորվածությունների մի մասը Ներսիսյանը չի կատարել, որից հետո Մոժայսկի քաղաքային դատարանը որոշում է կայացրել նրանից բռնագանձել 3,86 միլիարդ ռուբլի։ Սակայն այդ որոշումը չի իրականացվել. վերջին անգամ Ներսիսյանին այն հասցեում, որտեղ նա գրանցված է, տեսել են 15 տարի առաջ։ Իսկ թե որտեղ է գտնվում նա հիմա, հայտնի չէ։
ԿԲ–ն երկու անգամ խնդրել է քրեական գործ հարուցել Ներսիսյանի նկատմամբ, սակայն երկու անգամ էլ քննիչները հրաժարվել են դա անել։ Բացի այդ, Գլխավոր դատախազության ներկայացուցիչները РБК daily–ին ասել են, որ չեն հասկանում՝ ինչու քննիչները Ներսիսյանի գործողություններում հանցակազմ չեն տեսնում։
Նշվում է նաև, որ «Պետրոֆֆ–բանկի» արտոնագիրը հետ է կանչվել 2010թ. վերջին։
Այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ քննվելու էր դեռևս հոկտեմբերի 11-ին հետաձգված դատական նիստը, որտեղ պիտի քննվեր սփյուռքահայ գործարար – բարերար Նազարեթ – Հագոփ Բերբերյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Սերգեյի Բադալյանի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ Գևորգ Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր`Պետրոս Թեմիրյանի մտերիմ Նազարեթ-Հագոփ Բերբերյանին սպանելու և նրան առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել Կարեն Դալաքյանի հետ և Պետրոս Թեմիրյանի հետ: Վերջինս ձեռք է բերել մետաղյա մալուխ, որի վերջնամասերին ամրացրել է մետաղյա մանեկներ` այն հարմարեցնելով մարդուն խեղդամահ անելու համար: Պետրոս Թեմիրյանը, նախապես մշակելով սպանության մեխանիզմը և կատարելով հստակ դերաբաշխում, գնացել է Նազարեթ Բերբերյանին պատկանող Երևան քաղաքի Ամիրյան փող. 5-րդ շենքի 3-րդ բնակարան, որտեղ վերջինիս հետ ոգելից խմիչք են օգտագործել և ժամանակ անցկացրել: Պայմանավորվածության համաձայն` Պ. Թեմիրյանը չի կողպել բնակարանի մուտքի դուռը, իսկ ինքն ու Կարեն Դալլաքյանը ապօրինի մուտք են գործել բնակարան, որի նախասրահում իրենք հարձակվել են Ն. Բերբերյանի վրա և մալուխը գցելով Ն. Բերբերյանի պարանոցից` նրան խեղդամահ են արել:
Դատական նիստը այս անգամ ևս հետաձգվեց, քանի որ հանրային պաշտպան Հայկ Իսրայելյանը չէր ներկայացել դատական նիստին ( հիշեցնենք, որ ամբաստանյալը պաշտպան չուներ և դիմել էր դատարանին`միջնորդելու, որ իրեն պաշտպան տրամադրեն): Պաշտպանը դիմում էր ներկայացրել, որտեղ նշել էր, որ չի կարող ներկայանալ այս նիստին`այլ դատարանում ուրիշ գործ ունենալու պատճառով: Եվ միջնորդել էր հետագա լսումները չնշանակել հոկտեմբերի 20-27 ընկած ժամանակահատվածը: Դատարանը բավարարեց պաշտպանի խնդրանքը. նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 21-ին`հավելելով, որ դատարանը ևս ծանրաբեռնված է, և պաշտպանը պիտի հարմարեցնի իր շխատանքը դատարանի ծանրաբեռնվածության հետ:
Մի հարց էլ` Ամբաստանյալը դիմեց դատարանին,միջնորդելով տեսակցության ու հեռախոսազանգի արգելքը հանելու որոշում կայացնել, քանի որ մեկուսարանից ամբաստանյալին ասել էին, որ այդ հարցը դատարանը պետք է լուծի:Սակայն դատավոր Ավետիսյանն ասաց, որ դա դատարանի իրավասության մեջ չի մտնում. դա մեկուսարանի խնդիրն է: Նիստի ավարտին մեղադրողը դատավորին տեղեկացրեց, որ դա ոչ թե մեկուսարանի, այլ դատարանի իրավասության շրջանակներում է: Քանի որ նիստն արդեն ավարտվել էր, հարցի քննարկումը հետաձգվեց:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի: Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է, կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը:
Մենք` Հայաստանում լույս տեսնող թերթերի ներքոստորագրյալ խմբագիրներս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները եւ դրանց դատական կիրառումը համարում ենք հակասահմանադրական, որի հեռահար նպատակը ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է:
Հաշվի առնելով, որ ՄԻ պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, Սահմանադրական դատարանին կոչ ենք անում մինչեւ վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով:
Ընդգծում ենք նաեւ, որ պատրաստ ենք լիազորված անձանց միջոցով պատկան մարմիններին ներկայացնել իրավիճակի հաղթահարման կոնկրետ առաջարկներ:
Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ անկախ դատական եւ այլ կարգի հետապնդումներից` հավատարիմ ենք մնալու ընթերցողներին տեղեկություններ տրամադրելու մեր մասնագիտական պարտքին, եւ հետեւողականորեն պայքարելու ենք Խոսքի ազատության, ինչպես նաեւ տեղեկություններ փնտրելու, ստանալու, տարածելու Սահմանադրական իրավունքի պաշտպանության համար:
ԱՌԱՎՈՏ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԵՐԿԻՐ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ԱՆՆԱ Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
168 ԺԱՄ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՇՈՂԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Առաջիկա 10 օրվա ընթացքում կհրապարակվեն 45-օրյա մշտադիտարկման արդյունքները, որ անցկացրել են Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության Սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության ու Անասնաբուժական տեսչության աշխատակիցները: Հատկապես արագ փչացող սննդի անվտանգության մշտադիտարկման միջոցառումն ավարտվել է հոկտեմբերի 3-ին, այսօրվա ասուլիսում հայտնեց Սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:
Ծառայության, երեւանյան 2500 խանութներում իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել, որ խանութների 80 տոկոսը խախտում են սննդի անվտանգության պահանջները: « Խանութներից 80%-ում հայտնաբերվել են նորմերին պարենամթերքի անհամապատասխանության դեպքեր, որոնք վերաբերել են, օրինակ, պիտակի վրա պիտանիության ժամկետը կամ ստանդարտի կամ տեխնիկական պայմանի համարը նշելուն»:
Եւ սա միայն երևանում. Տեսչության պետը նշեց, որ մշտադիտարկումն անցկացվել է ըստ եվրոպական «ռիսկայնության» մեթոդոլոգիայի, որով հող է նախապատրաստվել 2012թ.-ից Հայաստանի ձեռնարկություններում ռիսկայնության գործոնը (ցածր, միջին և բարձր ռիսկեր) հաշվի առնող ստուգումների անցկացման համար:
Տեսչության պետը պարզաբանեց, որ իրենք առայժմ բավարարվել են բացատրական աշխատանքներով, երևի թե արդարացնելու մի ողջ տեսչության գործունեությունը որ բյուջեից աշխատավարձ են ստանում ոչինչ չանելու դիմաց, քանի որ վրաչապետի համապատասխան հրաման կա: «Ամբողջ հանրապետության 2,3 հազ. պարենային խանութներում անցկացված մշտադիտարկման առաջին փուլում տեսուչների և մասնագետների կողմից կատարվել է բացատրական աշխատանք, իսկ երկրորդում` տեսուչները ստուգել են անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ հանձնարարականների կատարումը: Մասնագետի խոսքը հաճախ ավելի ազդեցիկ է եղել, քան վարչական տույժի կիրառումը»,- նշեց Վարժապետյանը:
Ըստ նրա հայտնաբերվել է ժամկետանց մթերքի վաճառքի 28 դեպք: 14 ընկերություններ տուգանվել են 1,5 մլն դրամի (մոտ 4 հազ. ԱՄՆ դոլար) չափով: Նշվեց, որ խանութներում գործող նորմերին պարենամթերքի անվտանգության համապատասխանության խախտումները ենթակա են 30-300 հազ. դրամ, իսկ արտադրությունում նկատվածները` 150-300 հազ. դրամ վարչական տույժի:
Վարժապետյանը, բավականին լավատես էր. Հայաստանում սննդի անվտանգությունը 5 բալանոց սանդղակով գնահատեց 3-4:
Ստացվում է, որ 80 տոկոսը անորակ սնունդը, սանդղակով, բալերի վերածելիս 3 -4 –ի հետ հավասար է:
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով կարգապահական տույժի է ենթարկվել զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը: Համաձայն նշանակված կարգապահական վարույթի` Ա. Մարգարյանը, հանդիսանալով պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնական անձ, դրսեւորել է դատախազին ոչ վայել եւ անարդարացի վարքագիծ եւ խախտել օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ա. Մարգարյանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի (Հավասարությունը օրենքի եւ դատարանի առջեւ) 1-ին եւ 2-րդ մասերի, 17-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ (Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.), 4-րդ (մարդու եւ քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը) եւ 9-րդ (դատախազի մասնագիտական վարքագծի կանոն՟ները պահպանելը) կետերի, ՀՀ գլխավոր դատախազի «Դատախազի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» N 17 հրամանով հաստատված կանոնագրքի 2.1 կետի «ա», «բ», «գ», «դ», «զ» եւ «թ» ենթակետերի, 4.1, 4.3, 4.4 եւ 4.6 կետերի պահանջները եւ նրա նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի կարգապահական տույժ:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ծննդյան և Քլինթոնի բարեգործական ֆոնդի 10-ամյակին նվիրված համերգի ժամանակ փոփ երգչուհի Լեդի Գագան որոշել է ետ չմնալ 20-րդ դարի սեքս-կուռք Մերլին Մոնրոյից և փոխելով դիմահարդարումը` նմանվել նրան ու նախագահին նվիրել իր հայտնի Bad Romance հիթը վերափոխված Bill Romance-ի, ինչպես ժամանակին արել է Մերիլին Մոնրոն` Ջոն Քենեդիի համար երգելով «Շնորհավոր ծնունդդ, պարոն նախագահ»: Այս մասին հայտնում է glamour.ru-ն: Նա փոխել է դիմահարդարումն ու կեղծամ դրել` երբեմնի սեքս սիմվոլին նմանվելու համար: Լեդի Գագայից բացի համերգին մասնակցել են Աշերը, Սթիվի Ուանդերը, U2-ն և այլք: Երեկույթին հրավիրված էին Քոլին Ֆարելը, Ջեյսոն Սեգելը, հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեդջեներեսը, Էշտոն Կատչերը:
http://www.youtube.com/watch?v=Vv9uqB1g9vk&feature=player_detailpage
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի և ծրագրի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը և «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվական կենտրոնի ղեկավար Արուս Հարությունյանը ներկայացրին իրենց իրականացրած ծրագրի արդյունքները: Հետազոտությունը նպատակ է ունեցել բացահայտել տեղեկացվածության աստիճանը և վերաբերմունքն ու դիրքորոշումը ԼԳԲՏ անձանց մասին: Ծրագիրը գոյություն ունի 2009 թվականից:
ՀՀ երեք քաղաքներում իրենց անցկացրած հարցման արդյունքները ներկայացնելով` Հարությունյանը տեղեկացրեց, որ 1156 հարցազրույց է անցկացվել և պարզվել է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը հիմնականում անհանդուրժողական է:
Ըստ նրա` հարցվողների մոտ գիտելիքներն այս անձանց մասին սահմանափակվում են նույնասեռականների մասին ունեցած գիտելիքներով, ինչը բացատրվում է կարծրատիպերով: Հարցվողների 15 տոկոսի համար ԼԳԲՏ անձանց մասին տեղեկատվություն ստանալու աղբյուր է հանդիսանում համացանցը: Նրանց գիտելիքը ԼԳԲՏ անձանց մասին կարծրատիպային է և
գիտական բացատրության շրջանակից դուրս է:
Հարցվածների 18.6 տոկոսը ԼԳԲՏ անձանց հակումները դիտում է որպես հիվանդություն, 12,7 տոկոսը` արտասահմանյան երկրների ազդեցություն, 10.8-ը` դաստիարակություն, 9.8-ը` համացանցային շփումներ:
Հարությունյանը նշեց, որ հարցվածների 27.4 տոկոսը վիրավորանքներով է խոսել ԼԳԲՏ անձանց մասին, 17,4-ը բացասական վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ, և միայն 11,5 տոկոսն է հանդուրժող, իսկ 2.5 տոկոսը կարեկցանք է զգում նման անձանց նկատմամբ. «Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ հարցվածների 49,6 տոկոսն առավել անհանդուրժող է ԼԳԲՏ անձանց նկատմամբ»:
ԼԳԲՏ անձանց նկատմամբ առավել հանդուրժող են կանայք, քան տղամարդիկ, և հարցին, թե կօգնե՞ք ԼԳԲՏ անձանց, եթե տեսնեք, որ նրանց բռնության են ենթարկում, հարցվածների մեծ մասը և մասնավորապես` տղամարդիկ նշել են, որ անտարբեր կանցնեն, սակայն կին սեռական փոքրամասնությունների նկատմամբ տղամարդկանց վերաբերմունքն առավել հանդուրժող է:
Ընդհանրացնելով արդյունքները` Հարությունյանը նշեց, որ ԼԳԲՏ անձանց մասին ամենատեղեկացվածներն ու ամենահանդուրժողները 18-20 տարեկան երևանաբնակներն են և բարձրագույն կրթությամբ կին հարցվողները:
Հոկտեմբերի 17-ին, կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Հայաստանի ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը:
ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի զինվորական դատախազության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կասկածանքով (քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնել) ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր` «Ժողովուրդ» օրաթերթը, ստացել է հոկտեմբեր ամսվա մեջ թվով երրորդ դատական ծանուցումը: Հոկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը վարույթ է ընդունել ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանի հայցն` ընդդեմ «Ժողովուրդ»-ի:
Վիրավորանքի եւ զրպարտության հիմքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, Բենիկ Հարությունյանը «Ժողովուրդ» թերթից պահանջում է 2 միլիոն դրամ եւ եւս 244.000 դրամ` փաստաբանական եւ դատական ծախսերի համար:
«Ժողովուրդ» թերթը տարածել է հերթական հաղորդագրությունը. «Ղարաբաղյան ծագում ունեցող, Սերժ Սարգսյանի մտերիմ Բենիկ Հարությունյանի հայցը վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 9-ի համարում տպագրված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածին, որտեղ ներկայացրել էինք ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, որ Բենիկ Հարությունյանը, ում հետ համատեղ բիզնես են ունեցել, չի վերադարձնում իր կողմից ներդրված 218 հազար ԱՄՆ դոլարը: Ընդ որում, նույն հրապարակման մեջ հանգամանալի կերպով ներկայացրել էինք թե Բենիկ Հարությունյանի եւ թե իր փաստաբան Մհեր Սիմոնյանի հերքումներն ու պատասխան մեղադրանքները, ինչպես նաեւ` նրանց տրամադրած բոլոր փաստական տվյալները:
Այսպիսով, երեք տարբեր հայցերով «Ժողովուրդ»-ից պահանջվում է վճարել ընդհանուր առմամբ 5 միլիոն 244 հազար ՀՀ դրամ»:
Երեկ, ժամը 20:00-ի սամաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: ՀՀ Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը պարզաբանում է տվել լրատվամիջոցներից մեկին: Հարցին, թե Ու՞մ մեղքով է տեղի ունեցել խաղաղ պայմաններում ևս մեկ զինվորի կորուստը և արդյո՞ք Երևանում տեղակայված զորամասում ծառայող զինվորներն իրավունք ունեին լինելու Սևանի ճանապարհին, Գասպարյանն ասել է.
«Ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեցել են կարճատև արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չեն ունեցել դուրս գալ Երևանի կայազորի տարածքից: Որպես կանոն, զինվորները կարճատև արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարության կողմից: Տվյալ դեպքում այդ զինվորները, հետևելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երևանի կայազորի տարածքից և ուղղություն վերցրել դեպի Սևան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս էլ տեղի է ունեցել ավտոպատահարը:
Գասպարյանն ասել է. «Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.