29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներն երեքժամյա հանդիպում են ունեցել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Ըստ նախաձեռնության անդամների, այն անցել է բավական անմիջական մթնոլորում:
Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը տեղեկացրել է, որ ըստ Դավիթ Տոնոյանի, ներկայումս քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է մշակվում, որը ենթադրաբար հանգեցնելու է վարչական իրավախախտումներից որոշ դրույթներ քրեական օրենսգիրք տեղափոխելուն, իսկ քրեական օրենսգրքով նախատեսված կետեր կտեղափոխվեն վարչական իրավախախտումների դաշտ: Տոնոյանն առաջարկել է շահագրգիռ խմբերին մասնակցել փոփոխությունների մշակմանը, մտնել աշխատանքային խմբի մեջ: ՊՆ պաշտոնյան հավաստիացրել է, որ այդ փոփոխությունները, ազդելու են մի շարք ենթաօրենսդրական ակտերի վրա, այդ թվում կանոնագրքի վրա:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ իր հերթին տեղեկացրել է, որ իրենք անդրադարձել են բանակում սպանությունների հետ կապված նախաքննության ոչ պատշաճ իրականացմանը, եթե դա չի բերում պատասխանատուների բացահայտման ու պատասխանատվության ենթարկելուն, ապա անվստահությունը շարունակվելու է:
Սաքունցը ներկայացրեց իրենց առաջ քաշած պահանջները. Առաջինը` երեկ ակցիայի մասնակից Վարդգես Գասպարիի ձերբակալության փաստն է, Երկրորդը` պաշտպանության փոխնախարարՎ.Գասպարյանի հրապարակային արտահայտություններն են, երրորդ պահանջը վերաբերվում է տեղեկատվություն ստանալու հարցին: Սաքունցը համոզված է, որ այս երեք խնդիրների վերաբերյալ պատասխան վերաբերմունքը հիմք կտա մտածելու, որ իրապես բանակում իրավիճակը փոխելու ցանկություն կա:
Տոնոյանն ասել է, նաև որ ՊՆ-ում աշխատանք է տարվում տեղեկությունների բազային որակի փոփոխման ուղղությամբ, և գաղտնիքների շեմը, ամենայն հավանականությամբ, կիջեցվի, և որոշ տեղեկություններ, որոնք նախկինում գաղտնի են համարվել, փոփոխությունների հաստատվելուց հետո կբացվեն: Բարսեղյանն էլ հավելեց, որ իրենց պահանջներից մեկը պաշտոնատար անձանց զավակների ծառայել-չծառայելու տեղեկությունների տրամադրումն է:
Ըստ Սաքունցի Տոնոյանն իր հերթին խոստովանել է, որ ՊՆ որոշակի քայլեր կատարելու ցանկություն ունի, պետք է սպասել: Նա իրավապաշտպան ՀԿ-ների դրամաշնորհ ստանալը համարել է անհրաժեշտություն, որը հնարավորություն է տալիս որոշակի փորձաքննություն իրականացնելու, ինչը նրա կարծիքով բավական լուրջ ներդրում է բանակում:
Իսկ ինչ վերաբերվում է ՊՆ Վովա Գասպարյանի` վերջին օրերին կատարած հայտարարություններին, Բարսեղյանն ասել է, թե Դավիթ Տոնոյանն հավատացրել է, որ առաջիկա օրերին` նախարարի վերադառնալուց հետո քննարկելու են հարցը, և կլինի հաղորդագրություն:
Անցել է գրեթե մեկ դար, սակայն Թուրքիայի Հանրապետությունը շարունակաբար վարկաբեկվում է Հայոց ցեղասպանությունը համառորեն մերժելու համար:
Հոկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտեց Թուրքիային՝ հայտարարելով, որ 96 տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի Անկարան հաշվի նստի իր կատարած ցեղասպանական արարքների հետ: Նա նաև սպառնաց Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու օրենք ընդունել, եթե Թուրքիան մոտ ապագայում չճանաչի ցեղասպանությունը: Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի ողջամիտ խորհրդին հետևելու փոխարեն, Թուրքիայի ղեկավարները հակադարձեցին՝ հարձակվելով նրա վրա և նախատելով նրա երկիրը:
Ահա թուրք ժխտողականների կողմից արված որոշ հայտարարություններ՝
— Վարչապետ Էրդողան. «Սարկոզին լավ կանի ինքն իր խորհրդին հետևի: Նա տարբեր է Ֆրանսիայում, տարբեր է Հայաստանում և առավել տարբեր Թուրքիայում: Քաղաքական առաջնորդը չպետք է երկերեսանի լինի: Քաղաքականությունը ազնվություն է պահանջում: Դուք պետք է իմանաք, որ Թուրքիան այն փոքրիկ պատառը չէ, որ հեշտությամբ կարելի է կուլ տալ»:
— Արտաքին գործերի նախարար Դավութօղլու. «Ֆրանսիան պետք է առերեսվի իր սեփական պատմության հետ: Ես նման ակնարկներն համարում եմ քաղաքական օպորտունիզմ»:
— Թուրքիայի՝ Եվրոպական Միության հարցերով նախարար Էգեմեն Բագիշ. «Եթե Սարկոզին պատմաբանի դեր ստանձնելու փոխարեն աշխատեր դուրս բերել իր երկիրը տնտեսական տագնապից, ավելի մեծ օգուտ կտար ինչպես Ֆրանսիային, այնպես էլ Եվրոպային»:
— Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելի. Ֆրանսիայի նախագահը «կոպիտ և վատ դաստիարակված» մարդ է: «Մեր խորհուրդն է Սարկոզիին, որ եթե նա ցանկանում է տեսնել ցեղասպանության օրինակ, ապա պետք է ետ նայի իր պատմությանը: Նա հստակ կտեսնի Ալժիրում իրականացված բարբարոսությունները և կնկատի բացահայտ և թաքուն ջարդերը Հյուսիսային Աֆրիկայում»:
Թուրքիայի հարձակումները շարունակվեցին անցյալ շաբաթ Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսարանի առջև ցույցերով, որտեղ ցուցարարները բռնել էիր Ադոլֆ Հիտլերի բեղերով պատկերված Սարկոզի դիմանկարը և Ֆրանսիայի կողմից Ալժիրյան պատերազմում կատարված ենթադրյալ հանցագործությունների ուղղությամբ արված ամբաստանություններով:
Զարմանալիորեն, Թուրքիայի պաշտոնատարները սահմանափակվեցին նախագահ Սարկոզիի հայտարարությունների վերաբերյալ միայն մեղադրական բառեր հնչեցնելով: Բացակայում էր արդեն սովորական դարձած Թուրքիայի դեսպանի հետկանչի և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու սպառնալիքները: Հաչան շունը կծան չի լինում: Ֆրանսիայի նախագահը հանգիստ ընդունեց թուրքական պոռթկումները: Փարիզ վերադառնալուն պես, նա նամակ ուղարկեց նախագահ Սերժ Սարգսյանին, վերահաստատելով Հայաստանում իր կողմից արված հայտարարությունները. «Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնարարությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղած ձևով չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից»: Նախագահ Սարկոզին շարունակեց իր խոսքն՝ ասելով, որ «իմ պետական այցից նախ և առաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս»: Երբ Ֆրանսիայի նախագահը լսեց իր հայտարարությունների կապակցությամբ Թուրքիայի կատաղի արձագանքը, ասաց իր օգնականներին, որ ինքը չի զղջում. «Թուրքերը միշտ ատել են ինձ, դա խնդիր չէ»:
Այնուամենայնիվ, Ֆրանսիայի խորհրդարանականներից ոմանք վրդովվել էին՝ լսելով, որ վարչապետ Էրդողանը մեղադրել է նախագահ Սարկոզիին երկերեսանի լինելու մեջ: Նրանք Թուրքիայի ղեկավարի վիրավորական բառերը ընդունեցին հեգնական բացականչություններով Ֆրանսիայի խորհրդարանում:
Նախկին դեսպան Օմեր Էնգին Լութեմը իր մտահոգությունը հայտնեց, որ եթե Ֆրանսիան արգելի Հայոց ցեղասպանության հերքումը, այլ եվրոպական երկրներ կհետևեն նրա օրինակին: Նա զգուշացրեց Թուրքիայի հանրությանը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրադարձությունների նման զարգացումը կդառնա հայերի մեծ հաղթանակը:
Թուրքիայի՝ մարդու իրավունքների ոլորտում ակտիվիստ Մուրադ Բելգեն, բացասաբար ընդունեց իր երկրի ղեկավարների արձագանքը: Նա խիզախորեն մեղադրեց բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ «Մենք թուրքերս լավ մարդիկ ենք, մենք չեն սպանում կամ ցեղասպանություն չենք գործում»: Նման հայտարարությունները «զրպարտություն» են, նշեց Բելգեն:
Մեկ այլ ականավոր թուրք մտավորական և մեկնաբան Ահմեդ Ինսելը կշտամբեց վարչապետ Էրդողանին այն խոսքերի համար, որ Նախագահ Սարկոզին պետք է նայի Ֆրանսիայիգաղութատիրական անցյալին: Ինսելին հետաքրքրում է, թե արդյո՞ք Էրդողանն իսկապես կընդուներ Հայոց ցեղասպանության փաստը, եթե Ֆրանսիան ընդուներ իր սեփական պատմությունը: Եվ ինչ կաներ Թուրքիան, եթե միևնույն առաջարկները հնչեին մի երկրի կողմից, ով չունի պատմության մութ էջեր: Ինսելը նկատեց, որ սա միևնույն վարչապետն է, ով հայտարարում էր, որ օսմանյան բոլոր արխիվները բաց են, այնինչ նրա կառավարությունը արգելում է այս փաստաթղթերի տեղադրումը ինտերնետային կայքում:
Ինչպես իրանացի մի դիվանագետ վերջերս նշել էր. «Հայոց ցեղասպանությունը Դամոկլյան սուր է՝ կախված Թուրքիայի գլխին»: Վաղ թե ուշ, Թուրքիայի մի իմաստուն ղեկավար վերջապես կհասկանա, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ավելի շահավետ է Թուրքիայի համար, քան դրա շարունակական մերժումը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարի Տավուշի մարզի «Մեհրաբներ» կոչվող հենակետային դիրքերից մեկում մահացած սպա Արտակ Նազարյանի գործով հերթական նիստի ընթացքում բավարարվել է Արտակ Նազարյանի մոր փաստաբանի` Մուշեղ Շուշանյանի ներկայացրած միջորդությունը, որպեսզի դատական արտագնա նիստեր անցկացվեն Երևանում: Այսուհետ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը լսվելու են ոչ թե Տավուշում, այլ` Երևանում, քանի որ գործին մասնակից գրեթե բոլոր կողմերը Երեւանից են եւ նրանց համար Տավուշ հասնելը բավականին դժվար է:
Տուժող կողմի շահերը այսուհետ կպաշտպանի ոչ թե մեկ, այլ երկու փաստաբան:
Ըստ Գլխավոր դատախազության կայքի` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը, վերանայելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող եկեղեցու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար հարուցված քրեական գործի նյութերը, որոշել է մեղադրյալ Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխել և նոր մեղադրանք առաջադրել: Գլխավոր դատախազության կայքից։
Որոշումը հրապարակվել է այսօր` հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ: Ստորև ներկայացվում է դատական դռնբաց նիստում հնչեցված որոշման բովանդակությունը:
Մասնավորապես` Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ մայիսի 15-ին կիրառվել էր բռնություն: Նախաքննությամբ պարզվել էր, որ 2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում, «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի Քահանա Արթենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը և Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել էր նրանց և խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ա. Մակվեցյանը և Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ և վիճաբանել են Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում, քահանան փորձել էր բջջային հեռախոսով նկարել Ա. Մակվեցյանի և Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չէր տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել էր ետ վերցնել իր հեռախոսը, բայց Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել էր նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանայի հասցեին:
Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ բացի վերոհիշյալ հանցավոր արարքները կատարելուց, ամբաստանյալ Ա. Մակվեցյանը կատարել է այլ հանցանք ևս, այն է` վերջինս, քրիստոնեական եկեղեցու նկատմամբ ատելություն դրսևորելով և իր գաղափարախոսությունը քարոզելու շարժառիթից ելնելով, խախտել է Պ. Բադոյանի` առաքելական եկեղեցուն դավանելու, եկեղեցի այցելելու, ինչպես նաև` Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանի` «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մեջ իր կրոնի հետևորդներին ներգրավելու փորձ կատարող անձանց գործողությունները կանխելու իրավունքը:
Ա. Մակվեցյանը, հարվածել է Տեր Եսայի քահանային, ապօրինի վերցրել նրա հեռախոսը, սպառնալիքներ տվել` էական վնաս պատճառելով Պ. Բադոյանին և Տեր Եսայի քահանա Արթենյանի օրինական շահերին` խախտելով ՀՀ սահմանադրության 8.1 հոդվածով վերջիններիս վերապահված իրավունքներն ու ազատությունները:
Այսպիսով` դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը որոշել է փոփոխել Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը և նրան առաջադրել նոր մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով և 143-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու որոշում է կայացրել:
Այսօր քրեական գործերով Վերաքննիչ դատարանում շարունակվեց թրաֆիկիկնգի գործը, որին մենք հետևում ենք: Հիշեցնենք, որ Գոհար Կիրակոսյանը քննությամբ պարզված ոմն Ալիի և ՀՀ քաղաքացի Ագապի Ասոյանի հետ ստեղծել են հանցավոր կազմակերպված խումբ և 2004թ. ընթացքում խարդախությամբ հավաքագրել են ՀՀ քաղաքացիներ ու Թուրքիայի Տրապիզոն քաղաքում աշխատելու պատրվակով, ենթարկել սեռական պարտադրանքի:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս նիստը սկսվեց ուշացումով: Նախագահող դատավորն Արմեն Դանիելյանն էր:
Այս նիստին կողմերը հանդես եկան ճառերով.
Մեղադրողը նշեց, որ հարկ է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավճիռը թողնել ուժի մեջ այն հիմնավորմամաբ, որ նախաքննության ժամանակ Գայանե Մելքոնյանը ընդունել է իր մեղքը: Նա անհիմն համարեց պաշտպան Ջուվանովայի նշած փաստերը, թե իր պաշտպանյալի վիճակը վատթարացել է ավելորդ քաշքշուկից: Չպատճառաբանված ու հիմնազուրկ համարեց Գ.Մելքոնյանի նույն գործով երկու անգամ դատապարտվելու պնդումը:
Ասաց, որ Հասմիկ Քարամյանը իր խոստովանական ցուցմունքում ևս ընդունել է իր մեղքը, նրա մեղավորությունն ապացուցված է տուժողների ու վկաների ցուցմունքներով, կան հեռախոսազանգերի համապատասխան վերծանումներ ևս: Ալեքսան Կիրակոսյանը ևս ընդունել է իր մեղքը, և նրա ցուցմունքում էլ կան մտացածին մտքեր. պատճառը` փորձել է խուսափել հետագա տույժերից: Ապացուցված փաստ է, որ Ալ.Կիրակոսյանը 2006 — ի կեսերին զանգ է ստացել քրոջից` Գոհար Կիրակոսյանից, ով Ալիկին ասել է, թե Աննա Հարությունյանին արտաքսել են Թուրքիայից , եթե կարող ես օգնի, սակայն նա չի կարողացել գործը գլուխ բերել: Պաշտպանների բերած այն փաստարկները, թե ժամանակագրական փոփոխություններ ու սխալներ են թույլ տրված (հունիս-հուլիս) ևս անհիմն են: Առերես հարցաքննման ժամանակ`2007թ. Մայիսի 25-ին, վկա Անժելա Գյուրջյանն ասել է, որ Ալիկը գիտեր, թե Աննան ինչի համար է գնում Թուրքիա և ճիշտ է այն, որ մինչև գնալը Աննան մնացել է Ալիկի տանը`Քանաքեռում: Այս ամենը Անժելան իր ձեռքով է գրել: Նա նաև իր խոսքում պնդել է, որ Վալյայից ու Հերմինեից անձամբ է իմացել, որ իրենց Գոհարի մոտ է ուղարկել Ալիկը, և որ նա հաստատ կապ ուներ քրոջ հետ: Բացի այդ` Աննան ու Ծաղիկը Անժելային ասել են, որ գնում են Ալիկի մոտ, քանի որ նա պիտի իրենց Թուրքիա ուղարկի: Պաշտպանները նշում են, որ վկաներ Ծաղիկ Մկոյանի, Ռեմիկ Մինասյանի ու Ռուզան Մովսիսյանի ցուցմունքները կապ չունեն Ալիկին առաջադրված մեղադրանքի հետ, սակայն, ըստ մեղադրողի, սրանք լուրջ հիմքեր են: Այս ամենից հետո ինչպե՞ս է ամբաստանյալը պնդում, թե ինքը կապ չունի քրոջ հետ: Վկա Ռուզան Մովսիսյանը ևս փաստել է այն, որ նրանք կապ են ունեցել, և որ ինքը ապրանք է բերել Թուրքիայից, որը Վանաձորից ուղարկել է Երևան: Ապրանքը պիտի վերցներ կամ Ալիկը կամ Ռեմիկը: Ալոյան Արտաշին է տվել և ասել. «Տա’ր, տու’ր Գոհարի եղբորը»:
Երբ մեղադրողն ավարտեց ճառը, պաշտպան Հոբոսյանը ոչինչ չասաց. խնդրեց մեղադրական եզրակացության գրավոր տարբերակը: Կ.Գրիգորյանը խոսքեր չէր գտնում լսածը վերլուծելու համար. «Ի՞նչ է նշանակում լսել է այս, լսել է այն, ապացույցներ չկան: Նշված ութ վկաներից չորսի ցուցմունքները կապ չունեն իմ պաշտպանյալի մեղադրաքի հետ: Նորից եմ կրկնում մեղադրական եզրակացությունը, մեղադրողի ճառը ամբողջությամբ հետ ու առաջ արված տարբերակով արտատպված է դատավճռից , նույնիսկ չեն էլ աշխատել վրան. գոնե կարդային: Հիմք չպետք է ընդունեն վկա Անի Մատինյանի ցուցմունքը, քանի որ նա չի պնդել իր նախնական ցուցմունքը, առերեսում չի եղել իր քեռու`Ալիկի հետ, և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ոչինչ չի կատարվել. անօրինական գործողությունների շարան է սա: Պարզ է` դատարանն օգնում էր մեղադրող կողմին, և այս ամենը չի կարող հիմք հանդիսանալ բողոքի մերժման համար: Ենթադրությունների վրա մեղադրանք ու դատավճիռ չեն կայացնում»:
Նիստը հետաձգվեց. դատավոր Դանիելյանն այդ ժամին նշանակված մեկ այլ նիստ ուներ:
Աննա Ալեքսանյան
Հոկտեմբերի 21-ին`«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակում ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել է սեմինար՝ նվիրված սահմանային անվտանգության խնդիրներին:
Սեմինարի համակազմակերպիչներն էին ՀՀ արտգործնախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմը:
Սեմինարին մասնակցելու համար Երևան է ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը՝ Պաշտպանական քաղաքականության և պլանավորման ստորաբաժանման պաշտպանական քաղաքականության և կարողությունների բաժնի ղեկավար Սթիվեն Սթըրմի գլխավորությամբ:
Աշխատանքային երկու նստաշրջանի ընթացքում` ընդհանուր «Տեղեկատվության հավաքման, ռիսկերի գնահատման և ռեսուրսների տեղաբաշխման արդյունավետության բարձրացում» թեմայի շրջանակում քննարկվել են պետական սահմանների համալիր կառավարման, ռիսկերի վերլուծության մոդելի մշակման և այլ խնդիրներ:
Հոկտեմբերի 20-ին ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Սթիվեն Սթըրմը դասախոսություն է կարդացել ՀՀ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների համար` նվիրված Լիսաբոնի գագաթաժողովի որոշումների լույսի ներքո ՆԱՏՕ-ի օրակարգային առաջնահերթ հարցերին, Դաշինքի կողմից իրականացվող գործողություններին:
Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող:
Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով, հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Զաքարյանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածով, մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Ասատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել:
Սևանա լճի ափամերձ հատվածը այսօր բազմաթիվ խնդիրների առջև է կանգնած. ու դա ապաշնորհ կառավարողների, ընչաքաղց չինովիկների և ոչ սրտացավ վերաբերմունքի արդյունքում: Տարիներ շարունակ Սևանն օգտագործելով իրար փոխարինող պաշտոնյաները վարպետացել են անաշխատ եկամուտներ ստանալու հարցում, որոնք չգիտես էլ թե քանի- քանի գրպանն է մտնում:
Այս պահին կառավարության որոշմամբ չեղյալ են համարվել մոտ 350-400 ափամերձ օբյեկտների ու շինությունների վարձակալության իրավունքը, որոնք կադաստրային գրանցում չունեն` այսինքն ժամանակին տրվել են ապօրինի կարգով: Սակայն մարդիկ օգտագործում են դրանք և շարունակում են վարձավճարներ մուծել քանի, որ Սևան Ազգային Պարկում նրանց հավատացնում են թե պայմանագիր ունեք, վճարեք ու հարց չկա: Հիմա հարց է ծագում. Ո՞ւր են գնում այդ գումարները, ո՞ւր են գնացել տարիներ շարունակ, երբ չգրանցված ապօրինի կառույցները գործել են ու վարձավճար է գանձվել վարձակալից: Ո՞վ է հաշվարկել, թե ինչքան վարձ կամ տույժ ու տուգանքի տեսքով գումարներ են հոսել «լևի» խողովակով և ում գրպանը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.45-ին, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի նախասրահից բերման են ենթարկվել 22-ամյա երկու երիտասարդ:
Խուզարկությամբ նրանցից մեկի դրամապանակում’ թղթե փաթեթի մեջ, հայտնաբերվել և առգրավվել է կանեփանման, թմրանյութի նմանվող զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ինչպես «Առաջին լրատվականին» հաղորդում են ոստիկանությունից, հոկտեմբերի 19-ին`ժ. 11:30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Էդուարդ Ներսիսյանը:
Վերջինս հաղորդել է, որ հոկտեմբերի 17-ին` ժ. 21:00-ին, Դավիթաշենի 3-րդ փողոցի թիվ 35 տան մոտ, նկարահանումներից հետո, մի քանի անծանոթ անձինք վիճաբանել են իր և ընկերոջ` Սամվել Օհանյանի հետ, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրենց ու պատճառել վնասվածքներ:
Տուժողներին տրվել են դատաբժշկական փորձաքննության որոշումներ:
Կատարվում է հետաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.