04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Ադրբեջանի բանակում հերթական միջադեպն է գրանցվել, որի հետեւանքով զինծառայող է սպանվել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեպքը գրանցվել է այսօր` հունվարի 18-ին: Ըստ այդմ, զինվոր Ասիման Հուսեյնզադեն ինքնաձիգից արձակված կրակոցով սպանել է Շահադեթ Գուլիեւին, եւս երկու զինծառայող վիրավորվել է:
Փաստի առթիվ, զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել:
«Գևորգս մի քանի անգամ ինձ ասել էր, որ իրեն օրեկան 3-ից 5 հազար դոլար են առաջարկել, որ կոնկրետ գործերի վրա աչք փակի, բայց ինքը հրաժարվել էր: Ասել էր`էդ հարցերով դիմեք Ալիկ Սարգսյանին: Հենց սրա պատճառով էլ ինքը գնաց: Ինձ իմ նպատակն է հետաքրքրում: Ես չեմ բավարարվի մի հոգուն պատժելով: Ոչ ոք իմ էրեխին կյանք չէր տվել, ու ոչ մի մարդ իրավունք չուներ կյանք խլելու», երեկ «ՀԺ»-ին ասել է Պետրոս Մհերյանը` 2009 թվականին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը, հայտնելով, որ գտել է որդուն սպանողին:
Հիշեցնենք, որ ժամանակին բավականին մեծ արտոնություններ վայելով երիտասարդ փոխոստիկանապետը սպանվել է իր տան մուտքում: Մինչ օրս սպանությունը բացահայտված չէ:
Պետրոս Մհերյանն ասել է նաև թե տեղյակ է, որ մարդասպանն այժմ կալանավորված է այլ հանցագործության համար:
«Կատարողն իր պատիժը իր ձևով կստանա, բայց ինձ հետաքրքիր են որդուս կյանքը լափողները, այդ ամենը կազմակերպողները: Ես գիտեմ, թե ինչու է մարդասպանը ուրիշ գործով նստած, թե ով է այնպես արել, որ ուրիշ գործով նստի: Այս ամեն ինչը գիտեմ, բայց ես ավելի խորն եմ ուզում հասնել: Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, որոնք տեղյակ են այս ամեն ինչից ու լուռ են մնում»,- ասել է սպանված փոխոստիկանապետի հայրը և նշել, որ դեռևս չի հայտնի սպանությունը կատարողի անունը»:
«Ես որդուս սպանության գործում լուրջ արդյունքների եմ հասել: Սպանությունից երկու օր անց տղայիս տնից կորել էր մի քանի բան: Գևորգը ֆլեշկա` կրիչ ուներ, միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ ինձ ասաց` սպասում է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան վերադառնա, որ նրան կարևոր բան հայտնի, որ կրիչի մեջ պահվող տվյալները նրան փոխանցի, բայց, փաստորեն, չհասցրեց դա անել:
Սպանությունից հետո ես գործը վարող մարդկանցից հարցրի, թե ուր է ֆլեշկան, ասացին, թե` բա ի՞նչ ֆլեշկա, այդպիսի բան չի եղել: Բայց ես վերցրեցի գործի նյութերը, դեպքի օրը Գևորգի տան սենյակում կազմված արձանագրությունները նայեցի, այնտեղ գրված էր, որ սենյակում ֆլեշկա է հայտնաբերվել, սեղանին դրված ֆաքսի ապարատ կար, որը ևս կորել էր, եղել են նաև բավականին լուրջ փաստաթղթեր, որոնք քրեական գործերի հետ են կապ ունեցել: Այստեղ մի հարց էլ է ինձ մոտ ծագել: Սպանության դեպքի վայրն ինչու էին թողել ու գնացել նրա սենյակում զննություն իրականացնում: Ի՞նչ է, նրա սենյակում գրված դրվա՞ծ էր մարդասպանի անունը: Ոչ, ուղղակի պետք էր սենյակը քրքրել: Արձանագրության մեջ գրված էր, որ եղել է փաստաթուղթ, որտեղ գրված է եղել Բնապահպանության նախարարություն. խիստ հսկողության տակ: Ո՞ւր է կորել այդ թուղթը: Ո՞ւր է դատախազությունը կորցրել այս թղթերը»,- պատմել է Մհերյանի հայրը թերթին:
Արդյո՞ք նա ի նկատի ուներ Իգիթյան եղբայրներից մեկին` որին այս գործի շրջանակներում կալանավորեցին, ապա ապացույցների բացակայության պատճառով չկարողացան մեղադրանք առաջադրել, ու քանի որ բավական երկար տևեց նրան կալանքի տակ պահելու ժամանակը, մեր ունեցած տեղեկություններով, (այդ մասին արդեն գրել ենք) այլ գործով նրան մեղադրեցին ու դատապարտեցին:
Հիշեցնենք, որ Իգիթյան եղբայրներից մեկը ժամանակին մեղադրվում էր սփյուռքահայ մեծահարուստ մի ընտանիքի քցելու ու խոշոր գումարներ յուրացնելու գործով: Երկար ժամանակ նրա մեղադրանքը չէր հաստատվում, տարիներ տևող դատավարությունը, որն ի դեպ կարծիք էր ստեղծել` թե երիտասարդ ամբաստանյալի թիկունքին հզոր մարդիկ են կանգնած, ի վերջո լուծում ստացավ Բաղրամյան 26-ի միջամտությամբ: Իսկ այն ժամանակ, այդ տեսակ գործերի կուրացիան վստահված էր Գևորգ Մհերյանին:
Ի վերջո, նաև փոխոստիկանապետի ջանքերով, Իգիթյանի մեղադրանքը հաստատվեց: Տարիներ անց Գևորգ Մհերյանի սպանության, որպես հնարավոր վարկած դիտվեց վրեժխնդրությունը, որ Իգիթյան եղբայրներից մեկն իրականացրել էր երկար տարիների դատապարտված իր եղբոր համար: Շատ հնարավոր է, որ Պետրոս Մհերյանը հենց այս անձին ի նկատի ունի, ասելով թե` գտել է մարդասպանին: Հնարավոր է նաև, որ Իգիթյանին այլ մեղադրանքով դատապարտելով, իրոք, ինչպես հայրն է պնդում, փորձել են թաքցնել շատ ավելի լուրջ հետքեր:
.
Ըստ թուրքական Today’s Zaman պարբերականի՝ Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանն «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին։
Գործով անցնող մյուս ամբաստանյալը`Էրհան Թունցելն արդարացվել է սպանության մասով. նրան դատարանը մեղավոր է ճանաչել 2004թ. Ստամբուլի McDonalds’-ի պայթյունը կազմակերպելու գործում մասնակցության համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։
Հրանտ Դինքի ընտանիքը համաձայն չէ վճռի հետ և գտնում է, որ արդարությունը չի հաղթանակել. Ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը մեկնաբանելով դատարանի վճիռն ասել է, թե` այն նշանակում է, որ «քաղաքական սպանությունների պետական ավանդույթը» միտումնավոր կերպով անփոփոխ մնաց, քանի որ այն չի առնչվում 2007թ. Դինքի սպանությանը պետության ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքներին։ «Հինգ տարի տևած դատական գործընթացի ընթացքում նրանց ծիծաղեցին մեզ վրա։ Մենք չէինք սպասում, որ նրանք ամենամեծ կատակը կթողնեին վերջին պահի համար»,- վճռի հրապարակումից հետո ասել է նա։
Դինքի ընտանիքի փաստաբանը խոստացել է օգտագործել դատական բոլոր հնարավոր միջոցներն ընդդեմ դատարանի վճռի՝ վստահեցնելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը դեռ ոչինչ չի նշանակում. այն Դինքի գործի միայն սկզբնական փուլն է։
«Այս վճիռը նշանակում է, որ մի սովորույթ անփոփոխ մնաց՝ քաղաքական սպանությունների պետական ավանդույթը, որով այն խտրականություն է դնում իր որոշ քաղաքացիների նկատմամբ և նրանց վերածում թշնամիների»,- նկատել է փաստաբանը։
Դատարանի շենքի դիմաց ինչպես միշտ մարդաշատ է եղել. Մարդիկ ցուցապասառներով էին. «Դատական այս գործն այսօր չի ավարտվի» կարգախոսով:
«Հրանտի ընկերներ» անվամբ խումբը, որը դատական բոլոր նիստերի ժամանակ բողոքի ցույցեր է կազմակերպել դատարանի շենքի առջև, այսօր նույնպես Ստամբուլի դատարանի շենքի դիմաց էր:
Պարզվում է որ մեղադրող դատախազը նույնպես բավարարված չէր վճռով, նա դատարանից պահանջել էր ցմահ դատապարտել Դինքի սպանությամբ մեջ մեղադրվող յոթ մարդու, իսկ դատավճռի հրապարակումից հետո ասել է, որ ինքը կբողոքարկի վճիռը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրության շենքի դիմաց 2007թ. հունվարի 19-ին։
Հերթական անախորժ լուրը ստացվեց: Կրկին Վրաստանից: Այն, որ սա վերածվել է տխուր ավանդույթի, որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Դեռ մեկ շաբաթն էլ չի բոլորել, որ մեր հարևանները գուժեցին Սուրբ Նշան եկեղեցու հրկիզման ու փլուզման մասին: Այժմ կորստի վտանգ է կախվել մեկ այլ հայկական մշակութային արժեք ներկայացնող կառույցի՝ Հովհաննես Թումանյանի տան վրա: Եվ վերստին կրկնվում է հին պատմությունը՝ վրացիները հետևողականորեն ջնջում են յուրաքանչյուր հայկական հետք, իսկ հայերը ուշացած աղմկում ու վշտանում են դրանց համար:
Թումանյանի տան շուրջ ծավալվող խմորումները նոր չեն: Նույնիսկ կարելի է ասել՝ դրանք այնքան հին են, որ այս ժամանակահատվածում միանգամայն հնարավոր էր ինչ-որ բան ձեռնարկել, գալ ընդհանուր համաձայնության, ստեղծված կացությունից ելք գտնել: Եթե, իհարկե, լիներ նման ցանկություն ու անհրաժեշտ հետևողականությունը: Բայց արի տես, որ չկար ոչ մեկը ոչ մյուսը:
Այդ հայտնի շինությունը, որ գնվում է Թբիլիսիի գեղատեսիլ անկյուններից մեկում և որի պատին ամրացված խոշոր հարթաքանդակը տեղեկացնում է, թե 1909-21 թթ. այս հարկի տակ ապրել է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը, կարծես թե իր պատկանելությունը ապացուցելու հետ կապված խնդիրներ պիտի չունենար: Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունները 1921 թ. բնակարանն անհատույց հանձնել էին Թումանյանին՝ ի նշան նրա արվեստի գնահատանքի: Իշխանությունների տված մանդատով այն ենթակա չէր բռնագրավման կամ որևէ այլ փոփոխության: Մի խոսքով, կար ժամանակ, երբ վրացիները խոստովանում ու ճանաչում էին հայ մտավորականի ծառայությունները ոչ միայն հայկական, այլև վրացական մշակույթին: Սակայն ժամանակներն անցան, վերաբերմունքն էլ փոխվեց, և այսօր Թումանյանը նրանց հարկավոր չէ, մինչդեռ տունը անձից առավել մեծ արժեք է ներկայացնում:
Մի կարևոր դրվագ էլ՝ պարզաբանման կարգով: 1949 թ Թումանյանի կինը` Օլգա Մաճկալյանը, դիմում է Թբիլիսիի քաղաքային իշխանություններին և առաջարկում, որպեսզի շինության 7 սենյակներից 4-ը դարձնեն գրողի անունը կրող մանկական գրադարան: Ծրագիրն իրագործվում է, իսկ նույն տարում Թումանյանին պատկանող բոլոր իրերը փոխադրվել են Երևան՝ այդ բնակարանի նմանությամբ կառուցված գրողի տուն-թանգարան: Շատերն այսօր Թումանյանի ներկայիս տունը շփոթում են հանրահայտ «Վերնատան» հետ»: Ասենք, որ սրանք ոչ միայն տարբեր կառույցներ են եղել, այլև «Վերնատանը» գրողի ընտանիքը բնակվել է վարձով և այն երբեք չի եղել նրա սեփականությունը: Այդ տունը վաճառվել է վաղուց ու այնտեղ այսօր բնակվում է մի վրացի կին: Իսկ ահա մյուս՝ իրական տանը միանգամայն այլ ճակատագիր էր վիճակված:
Դեսևս 1990-ականների կեսերին Թբիլիսիի քաղաքապետարանը մի գործարք կնքեց վրացի բիզնեսմեններից մեկի՝ ոմն Արչի Լեժավայի հետ, ով քաղաքին բենզին էր մատակարարել, իսկ տեղի իշխանություններն էլ կուտակված պարտքերը մարելու այլ խելամիտ եղանակ չգտնան, քան իբրև փոխհատուցում նրան առաջարկել Թումանյանի գրադարանի տարածքը, որը փաստացի կազմում էր գրողի տան մի մասը: Մի քանի տարի տևած դատական քաշքշուկն այդպես էլ որևէ արդյունք չտվեց: Գործարքի գինը կազմեց 162,000 դոլար և տարածքը հանձնվեց վրացի օլիգարխին: Դեռ այն ժամանակ ամենքին ապշեցրեց Հայաստանի իշխանությունների պահվածքը: Մի քանի մտավորականներ ահազանգեցին այդ մասին, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանը բարձրացրեց այդ հարցը և պաշտոնական խողովակով դիմեց արտգործնախարարությանը: Սակայն արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզապես անպատասխան թողեց իր դեսպանին: Ասում են, որ դեսպան Հրաչ Սիլվանյանը նույնիսկ փորձել էր բանակցել սեփականատիրոջ հետ` տարածքը հետ գնելու առնչությամբ, սակայն Լեժավան հրաժարվել է այդ առաջարկից: Գործարարը մտադրվել էր Թումանյանի գրադարանը վերածել բնակելի տարածքի և լայնածավալ վերանորոգում էր սկսել:
Այսօր ճիշտ նույն իրավիճակում է հայտնվել տան մյուս հատվածը: Տեղի իշխանությունները վերջնականապես այն վաճառելու լուրջ մտադրություն ունեն, իսկ պատմական շինության միակ գնորդի դերում հանդես է գալիս ոչ այլ ոք, քան «ՋեոԹուրան» թուրք-վրացական համատեղ ընկերությունը: Հայ դասականի տունը թուրքերին հանձնելու հեռանկարը հատկապես վիրավորական է դիտվում հայերի համար, իսկ թուրքերն էլ իրենց հերթին են խտացնում արդեն իսկ մռայլ գույները՝ հայտարարելով, թե իրենց նպատակն է Թումանյանի տունը վերածել թուրք բանվորների հանրակացարանի: Ընկերության ղեկավարությունը նույնիսկ առաջարկությամբ դիմել է բանաստեղծի ծոռնուհուն՝ Ալինա Թումանյանին, ով ներկայումս բնակվում է շենքի երկրորդ հարկաբաժնում՝ այդ տարածքը ևս գնելու նկատառումներով, սակայն մերժում է ստացել:
Կասկած չկա, որ առևտուրը կկայանա և Թումանյանի տունը կհանձնվի օտարին: Թբիլիսիի հայերի միությունն այս օրերին հատարարություն է տարածել՝ ահազանգելով, որ եթե անմիջապես չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, ապա մեկընդմիշտ կկորցնենք հայ մշակույթի պատմությունը մարմնավորող ևս մի հուշարձան: Սակայն հազիվ թե նրանց հույսերը արդարանան: Հայաստանի մշակույթի նախարարությունը և մյուս պատկան կառույցները համանման իրավիճակներում անմիջապես վերածվում են գլուխն ավազների մեջ խրած ջայլամի՝ ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք լսել: Իսկ երբ վրա է հասնում վախճանը, անմիջապես լսելի է դառնում նրանց վշտահար, մտահոգ հառաչանքը: Եվ թումանյանական «Միտք եմ անում, միտք ու չեմ հասկանում՝ ով է մեղավոր…» հանրահայտ հարցը նման դեպքերում ունի իր պատասխանը, սակայն ի՞նչ է փոխվում այդ պատասխանից: Ոչինչ:
Արդեն գծագրվում է այն ոչ հեռու ապագան, երբ Թբիլիսիի քարտեզից ի սպառ կջնջվեն հայերի ներկայության մասին բոլոր վկայությունները, պատմությունը այլ իմաստ ու ձև կստանա, քաղաքը կկորցնի երբեմնի իրական տերերի վերջին նշխարները: Չէ, վրացիներին մեղադրելու մտադրություն չկա: Իրենց քաղաքն է, կարող են վարվել այնպես, ինչպես կցանկանան: Բայց պատմությունը, մշակույթը, հիշատակը հո մե՞րն է: Եվ կորուստն էլ մերն է: Միայն թե կորցնելն այլևս չի մտահոգում նրանց, ովքեր ոչինչ չեն ստեղծել, որպեսզի զգան կորստի ցավը:
Արման ՎԱՀԱՆՅԱՆ «Ազգային Գաղափար»
Հ.Գ. Այո, այսօր Վրաստանում ամեն ինչ անում են ջնջելու հայերի հետքերը: Տարիներ առաջ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվադնաձեն հայ մեծերի պանթեոնի վերանորոգման առիթով Թբիլիսի մեկնած հայ պատվիրակներիս ասաց, թե` «Թիֆլիսը կառուցել են հայերն, իրենց ոսկե ձեռքերով»: Իսկ մերոնք`հայտնի արվեստագետներ ու մշակույթային կառույցների ղեկավարներ, այդ պահին հալվեցին հրճվանքից: Ցավոք այսօր այդ նույն մարդիկ լռում են, (և ոչ միայն այս հարցում) իշխանությունն էլ պահանջատեր չէ, իսկ զանազան քաղաքացիական նախաձեռնություններ, լռում են այնտեղ` որտեղ չպետք է լռեն:
Ռ.Ա.
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի դատավարությունը:
Մարգար Օհանյանի հետ նույն գործով որպես ամբաստանյալ ընդգրկված են նաեւ նրա նախկին աշխատակիցները` Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանն ու Սամվել Մախմուրյանը: Օհանյանը, մտնելով դահլիճ, ընդհանրապես չբարեւեց իր գործընկերներին, որոնք ցուցմունքներ էին տվել նրա դեմ:
Ամբաստանյալները նաեւ ինքնաբացարկի միջնորդություններ չունեին ոչ դատավորի, ոչ դատական նիստերի քարտուղարի, ոչ էլ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի դեմ:
Դատախազի միջնորդությամբ գործում որպես տուժողի` Հայաստանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ ընդգրկվեց ՃՈ ավագ լեյտենանտ Ժիրայր Կարապետյանը:
Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդեց փոխել խափանման միջոց կալանքը կամ փոխարինել 3 միլիոն դրամ գրավով: Ըստ փաստաբանի` Մարգար Օհանյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի դատավարությանը, նաեւ չի կարող ազդել վկաների եւ մյուս ամբաստանյալների վրա: Վասակյանն ասաց, որ ՃՈ նախկին պետի ընտանիքը վերականգնել է պետության հասցված 137 միլիոն դրամը, պատրաստ է վերականգնել նաեւ փորձաքննության ընթացքում ավելացած 19 միլիոն դրամի վնասը: Օհանյանն իր խոսքում խնդրեց առանձին` առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ դահլիճում գտնվող անձանց, զրուցել դատավոր Մխիթար Պապոյանի եւ դատախազ Հարություն Հարությունյանի հետ` նշելով, որ շատ կարեւոր բան ունի հայտնելու: Նա մասնավորապես նկատեց, թե 2011թ. օգոստոսի 30-ին ՀՔԾ-ում մի զանգ է հնչել, որից հետո վկայի իր կարգավիճակը փոխվել է մեղադրյալի կարգավիճակով: Դատավորը հայտնեց, որ քրեական դատավարության օրենսգրքով նման կարգ գոյություն չունի:
Միակ մարդը , ով առարկեց միջնորդությանը, մեղադրող Հարությունյանն էր, ով իր խոսքում ասաց, թե Մարգար Օհանյանը կարող է թաքնվել քննությունից, նաեւ ազդել դատավարության մյուս մասնակիցների վրա: Իսկ ՃՈ նախկին պետի հայտարարությանն էլ արձագանքեց, թե նա կարող է դատարանի դահլիճում բարձրաձայնել իր մտահոգությունները:
«Ուրիշի կռիվը ձեր վրա մի վերցրեք»,- պատասխանեց Մարգար Օհանյանը, ով նաեւ խոստացավ դատաքննության ընթացքում շատ բաներ բացահայտել, ասել, թե ում շնորհիվ են մյուս ամբաստանյալները հայտնվել ազատության մեջ:
Դատավոր Մխիթար Պապոյանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ` քննարկելու պաշտպանի միջնորդությունը: Դատական նիստը վերսկսվելու է ժամը 14:30-ին:
Կալանավայրում դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել դատապարտյալ 1987թ. ծնված Սահակ Ավետիսյանը:
2007 թվականին Ավետիսյանը Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7, 8 և 11-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով ինչպես և` 175 հոդվածի 3-րդ մասով դատապարտվել էր 15 տարի ազատազրկման:
Ս. Ավետիսյանը երկտող է թողել. Նա խնդրում է իր մահվան համար ոչ ոքի չմեղադրել` որ արարքի պատճառն իր ընտանեկան խնդիրներն են:
2011 թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի մեջ կատարվեց փոփոխություն’ ըստ որի որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի’ նախկինում 15 տարվա փոխարեն:
Ըստ մասնագետների, ցմահ դատապարտյալների գործերի վերանայման տրամաբանությունը հետևյալն է: Ցմահ ազատազրկման դատապարտվածների պարագայում հիշյալ օրենքը նախատեսում է բարելավում,իսկ բարելավում նախատեսող օրենքներն ունեն հետադարձ ուժ: Օրենքի փոփոխությունների հիմնավորման մեջ նշվում է, որ հաճախ 15 տարին մեղմ պատիժ է, իսկ ցմահը՝ ծանր: Բնականաբար, եթե որևէ մեկը նախկինում նույն արարքի համար կպատժվեր ցմահ ազատազրկմամբ, ապա օրենքի ընդունումից հետո կարող է դատապարտվել նաև 15-ից մինչև 20 տարի ազատազրկման: Այսինքն` եթե ներկայիս ցմահ դատապարտյալները, որոնցից 42-ը նախկին մահապարտներն են, դատապարտվեին մեր օրերում, միգուցե նրանց արարքին համարժեք լիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16, 17… այսինքն` մինչև 20 տարի պատժաչափը, ինչպես որ նախատեսում է օրենքի փոփոխությունը: Ցմահ դատապարտյալների մասով այն միանշանակ մեղմացում է, հետևաբար, պիտի ունենա հետադարձ ուժ. այս տեսակետն են հայտնում որոշ իրավաբաններ:
42 ցմահ դատապարտյալներ դիմել են առաջին ատյանի դատարաններ, գործերը վերանայվել են, սակայն պատժաչափերը մնացել են անփոփոխ` ցմահ դատապարտություն:
Հ.Գ. Դեկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քր. օրենսգրքի փոփոխությունների հիմքով առաջին ատյանի դատավճռի բողոքարկումը, ըստ որի պատժաչափը /ցմահ ազատազրկում/ մնացել էր անփոփոխ:
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ամփոփելով տարին, գնահատելով իր կատարած աշխատանքը, նշեց, որ հինգբալանոց համակարգով առաջնորդվելիս իրեն 3 է գնահատում դատական համակարգում, 4` նոտարիատում կատարած աշխատանքի և 4` պետռեգիստորի համակարգում կատարած աշխատանքի համար: «2` ոչ մի դեպքում և ոչ մի ոլորտի համար ինձ չեմ նշանակի»,- ասաց նա:
Դատական իշխանությունների վերաբերյալ նախարար Թովմասյանի մտահոգությունն արդարացի է. «Ոլորտում փոփոխություններն ընթանում են ամենադանդաղ կերպով: Ամեն անգամ այս համակարգի մասին խոսելիս ասում եմ, որ խնդիրները բազմաթիվ ու բազմաշերտ են: Ոլորտում անելիքները շատ մեծ են: Եկող տարի պատրաստվում եմ կատարել աշխատանք, որը կապահովի դատական իշխանության հանդեպ վստահության բարձրացումը, դատական ակտերի բողոքարկման տոկոսի իջեցումը, փաստաբանական ինստիտուտի կայացումը և այլն»,- ասաց նախարարը:
Այս պահի դրությամբ Հայաստանում ավելի քան 4500 դատապարտյալ կա: Մարդկանց ճակատագրերը որոշում է մի համակարգ որը, արդարադատության նախարարի բնորոշմամբ շարունակում է մնալ աքիլլեսյան գարշապար:
Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` ամիսներ առաջ իրեն հայտնած անվստահությանը, Թովմասյանը ասաց, որ, չնայած դրան ՄԻՊ-ին դիտարկում է որպես իր դաշնակից: «Բայց ես մտավախություն ունեմ, որ, Աստված չանի, ժողովուրդը կարող է հիասթափվել նրանից: Ես չեմ ուզում գնահատականներ տալ նրան: Կարծում եմ՝ կգտնենք համագործակցության առավել շատ եզրեր»,- ասաց նա:
Լրագրողներին հետաքրքրում էր նաև նախարարի առօրյան: Նշենք, որ Թովմասյանը ԱԺ-ի «ամենամատչելի» նախարարն է, և մյուսների նման հարցը կիսատ լսած չի փախչում, այլ սիրով ու հանգամանորեն է պատասխանում:
Նա ասաց, որ թեպետ ազատ ժամանակ քիչ ունի, սակայն ժամանցը ընկերների և ընտանիքի հետ անցկացնում է սրճարաններում ու ակումբներում, զբոսնում Երևանի փողոցներում:
Չինաստանի իշխանությունները պարտավորեցրել են տեղի միկրոբլոգային հարթակներ ունեցող ընկերություններին պահանջել օգտատերերից գրանցվել իսկական անուններով:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, միկրոբլոգների օգտատերերն այսուհետ ստիպված կլինեն իրենց իրական անունները հայտնել կայքի ադմինիստրացիային, իսկ հաղորդագրությունը կարելի է թողնել արդեն կեղծանվան տակ: Առանց իսկական անունը նշելու՝ բլոգերները կկարողանան միայն կարդալ մյուսների հաղորդագրությունները: Արդեն գրանցված բլոգերները պետք է իրենց իսկական անունները նշեն երեք ամսվա ընթացքում:
Իշխանությունները նշում են, որ այս միջոցառումն ուղղված է օգտատերերի շահերի պաշտպանությանը և համացանցում տեղեկատվության նկատմամբ վստահության բարձրացմանը: Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ համացանցում տարածված լուրերը «կոկաինից վատն են»: Վերջերս երկու չինացի ձերբակալվեցին համացանցում տարածած լուրերի պատճառով:
Իրական անունը նշելու պահանջն առաջին հերթին կվերաբերի Weibo.com ծառայությանը, որը Twitter-ի չինական անալոգն է: Այստեղ գրանցված է շուրջ 250 մլն օգտատեր:
Բացի այդ, նոր օրենքով արգելվում է հրապարակել անօրինական տեղեկություն, այդ թվում՝ պետական գաղտնիքներ և ատելություն բորբոքող լուրեր:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր ըստ որի նախագահը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի 2011թ. դեկտեմբերի 13-ի եզրակացությունները, ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Զոյա Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Բակո Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի 2011թ. դեկտեմբերի 13-ի որոշումները, դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր` դատավորների թեկնածուների եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները հաստատելու մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են նաև, որ նախագահ Սահակյանի հրամանագրով մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտարի մշակույթի պալատի ռեժիսոր Ռաշիդ Աղամալյանին շնորհվել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.