29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձություններից ավելի քան երեք տարից անց՝ այսօր էլ, դեռեւս որեւէ բովանդակալից հաշվետվություն չի ներկայացվել իրավապահների կողմից ուժի անհամաչափ գործադրման վերաբերյալ», — փաստում է զեկույցն ու հավելում. — «Թեեւ Երեւանի քաղաքապետարանը 2011 թվականի ապրիլին արտոնեց ընդդիմությանը բողոքի ցույցը Ազատության հրապարակում, այդուամենայնիվ, ընդդիմության ակտվիստները հայտարարում են, որ իշխանությունները խոչընդոտել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժն ու մասնակցությունը մայրաքաղաքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին»։
Զեկույցը փաստում է, որ Հայաստանում շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում ու բանակում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, որոնց մասին հաղորդում են տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
«Օգոստոսին ոստիկանությունը ծեծի ենթարկեց եւ ձերբակալեց Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստների, յոթին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ու թեեւ բժիշկները նրանց մոտ վնասվածքներ էին հայտնաբերել, այդուամենայնիվ, որեւէ քննություն չիրականացվեց ոստիկանության գործողությունների շուրջ», — արձանագրում է Human Rights Watch-ը եւ հավելում, որ բռնություններից ու կտտանքներից բացի` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ստվերում են նաեւ չպատճառաբանված մահվան դեպքերը ազատազրկման վայրերում ու բանակում։
Մամուլի ազատությանը նվիրված բաժնում կազմակերպությունը փաստում է, որ իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, սակայն փոխարենը` դատարանները սկսել են մեծ տուգանքներ ու ոչ համաչափ փոխհատուցումներ սահմանել, որոնք «որոշ դեպքերում սպառնալիք են դարձել թերթերի գոյության համար»։
Զեկույցի վերջում Human Rights Watch-ը փաստում է, որ 2011-ին Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը։
«2011 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, արձանագրելով, որ 2008 թվականի մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել», — հիշեցնում է Human Rights Watch-ն ու անհարկի որակում Հայաստանի կառավարությանը տրված այդ վստահությունը։
Նախկին զինդատախազ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ չի ցանկանում գնահատել իր ներկայումս իր տեղը զբաղեցնող Կոստանյանի աշխատանքը. ապա` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀԱԿ-ը ժամանակին չի վճարել իրեն ծառայություններ մատուցած փաստաբաններին, հայտարարեց. որ ՀԱԿ-ը ոչ բանկ է, ոչ վարկային կազմակերպություն. «Նախ, ես պետք է շնորհակալություն հայտնեմ այն բոլոր փաստաբաններին, որոնք այս տարիների ընթացքում համագործակցել են ՀԱԿ-ի հետ: Պիտի ասեմ, որ նրանցից շատ-շատերը դա արել են անկաշառ, առանց վարձատրության: Ես չգիտեմ որևէ փաստաբանի, որ մեզանից բողոքի: Պայմանագրերը չեն կնքվում Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի հետ, կնքվում են բանտարկյալների հարազատների հետ, վճարումներն էլ կատարում են հարազատները»:
Սուրեն Սիրունյանի իր բողոքը Եվրադատարանից հետ վերցնելու հայտարարության վերաբերյալ էլ, նախ ներողություն խնդրեց Սիրունյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանից, ապա հրապարակեց նրա նամակը, որ վերջինս է ուղարկել ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի աշխատակց Արմեն Խաչատրյանին. «Բարև, Արմեն ջան, էդ ի՞նչ հրապարակումներ են, ո՞վ է էդ թեման տվել, էդտեղ էդ ի՞նչ խոսակցություններ են գնում: Ես տեղյակ չեմ, ՀՀ-ում չեմ, կամ ինչ կապ ունի Սուրիկը իմ պայմանագրի կամ եվրաբողոքի հետ: Ես որ գամ՝ պիտի ասեմ, որ եվրաբողոքի հետ վերցնելը,- եթե ինքը ունի նման ցանկություն,- ի՞նչ կապ ունի այս գործի հետ: Ինքն այստեղ մի բանտարկյալի անուն է տալիս, ես չեմ տա, եթե ինքը հարմար գտնում է, կգա, կասի»:
Ինչ վերաբերվում է Մարտի մեկին, նախկին զիդատախազի կարծիքը այս հարցում չի փոխվել.Լրագրողի հարցին՝ այդ դեպքում ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանի՝ անցած տարվա ապրիլին ՀՔԾ-ին տված հանձնարարականը, բանախոսը պատասխանեց, թե այս հաղորդումն ընդամենը ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջի կատարումն է: Այդ պահանջը կատարելու միտումով՝ հաղորդում է ներկայացվել, քննարկելու բան չկա, նոր բան չեն արել: «Ավելին ասեմ, ըստ էության, սրանով իշխանություններն իրենց համար փակում են «մարտի 1»-ը»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
«Ես չեմ ուզում ձեզ հիասթափեցնել: Միգուցե ինչ-որ բան փոխվի, բայց այն, որ Հայաստանի վերաբերյալ վերջին 18.37 բանաձեւի մեջ, ըստ էության, քողարկված դրված էր եւ այժմ էլ կա, 10 սպանությունների չբացահայտելու , այսպես ասած, «թույլտվությունը»՝ ակնհայտ է»,- ասաց նա:
Հարցին՝ թե ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանի՝ անցած տարվա ապրիլին ՀՔԾ-ին տված հանձնարարականը,Ջհանգիրյանը մեկ անգամ էլ կրկնեց, որ այս հաղորդումն ընդամենը ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջի կատարումն է: Այդ պահանջը կատարելու միտումով՝ հաղորդում է ներկայացվել, քննարկելու բան չկա, նոր բան չեն արել: «Ավելին ասեմ, ըստ էության, սրանով իշխանություններն իրենց համար փակում են «մարտի 1»-ը»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
Այսօր զինդատախազ Գևորգ Կոստանյանն ամփոփելով իրեն վստահված ոլորտի նախորդ տարվա պատկերը, խոստացավ, թե հրաժարական կտա, եթե պարզվի, որ սպանության գոնե մեկ գործ որակվել է ինքնասպանություն, դժգոհեց բանակում տեղի ունեցած հանցագործությունների ԶԼՄ-ների լուսաբանումից, ապա նաև խոսեց ՊՆ-ի հետ համատեղ մշակված օրենսդրական փոփոխությունների մասին, հույս հայտնելով, թե դրանք կբարելավեն ԶՈՒ մթնոլորտը և կօգնեն ինչ որ չափով կանխել հանցագործությունները:
Ամենագլխավորը, որ նա ուրախությամբ նշեց անցյալ տարվա մահվան դեպքերի նվազման ցուցանիշն էր: <2011 թվականին 36 մահվան ելքով դեպքեր ունենք բանակում, որոնցից 30-ն են հանցագործությունների հետևանք: Մինչդեռ 2010-ին առնվազն 40 տոկոսով շատ էր գրանցվել` 54 մահվան ելքով հանցագործություն: 30 հանցագործություններից 10-ը կատարվել են հակառակորդի կողմից: Զինվորական պարտականությունների կատարման կապակցությամբ արձանագրվել է ընդամենը երկու սպանություն, 2010 թվականի 17-ի համեմատությամբ, այսինքն, 80 տոկոսով պակաս>, — տեղեկացրեց զինդատախազը:
Կոստանյանի ելույթի երկրորդ մասը մի տեսակ դասի էր նման. ուղղված ոլորտը լուսաբանող լրագրողներին.<Մենք ականատես ենք եղել, որ տարածվում է այնպիսի տեղեկատվություն, որը ոչ միայն բացարձակ ապատեղեկատվություն է պարունակում, այլև շատ դեպքերում այն հասարակության մեջ լայն տարածում է գտնում և ընկալվում է որպես տեղի ունեցած փաստ>:
Այսօր Ժամանակավոր պահման մեկուսարան տեղափոխվեցին Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործով ձերբակալված Նարեկ Մանվելյանը և Էդգար Նահապետյանը: Նրանցից առաջինը Davidoff ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ «Ավերս» ընկերության բաժնետեր` Արթուր Մանվելյանի որդին է, իսկ երկրորդը` Էդգար Նահապետյանը` «ՆԻԿՕ» կահույքի սրահի սեփականատիրոջ եղբոր` Արմենի որդին: Երկու երիտասարդն էլ սովորում են Երևանի տնտեսագիտական համալսարանում։
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ 19-ամյա Էդգար Նահապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, (խուլիգանությունը, որը կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից) իսկ 18-ամյա Նարեկ Մանվելյանի նկատմամբ, օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով` (խուլիգանություն, որը կատարվել է զենքի, կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևանի Տիգրանյան փողոցի վրա գտնվող «Նիկո» խանութների ցանցի դիմաց մի խումբ երիտասարդների միջև տեղի էր ունեցել վեճ, ծեծկրտուք, որն ավարտվել էր կրակոցներով։ Հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի Տիգրան Մեծ 8 շենքի բնակիչ 22-ամյա Տիգրան Հակոբյանը:
Դեպքի վայրում հայտնաբերվել էին 3 տեսակի հրազենից արձակված 10-ից ավելի պարկուճներ։ Կրակոցի արդյունքում վնասվել էին նաև «Նիկո» խանութի ապակիները։
Այդ օրը դեպքի վայրում է եղել նաև Հովհաննես Վարդանյանը` «Լիդերը»: Ըստ որոշ տեղեկությունների նրա տղան ևս եղել է ռազբորկայի մասնակիցներից, սակայն նա պատճառաբանել է, որ ինքն ապրում է դեպքի վայրի հարևանությամբ, իսկ ծեծկրտուքի մասնակիցներն ընդամենն իր տղայի ընկերներն են:
Դեպքի վայրից ֆոտոն` Գագիկ Շամշյանի
Այսօր Կառավարության շենքի առջև ՝ բազմամարդ էր: Մարդիկ տարբեր հարցեր ունեին. կենտրոնական փողոցներում իրենց բնակարանները կորցրած բնակիչները, չգիտես ինչու մոտեցան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նախարարը, որ իր ոլորտի խնդիրների ձեռքն է կրակն ընկել, ասաց, թե` իրավասու չէ այդ հարցով զբաղվել, համենայնդեպս՝ կփորձի ինչ-որ կերպ օգնել:
Իսկ Օհանյանի լիազորության շրջանակում գտնվող` բանակում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները մոտեցան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն մնացին անպատասխան:
Ակցիան ավարտվեց, և իրենց բնակարանները կորցրած բնակիչները շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ շարունակելու նստացույցը: Նրանք մարտական էին տրամադրված և ասում էին, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է, որ հացադուլ սկսեն։
Ի դեպ կառավարության նիստից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ զինվորական հոսպիտալի բժիշկը, որը «բուժել» է ջրծաղիկի հետևանքով մահացած Հայկ Խաչատրյանին, ձերբակալվել է:
Ադրբեջանի բանակում հերթական միջադեպն է գրանցվել, որի հետեւանքով զինծառայող է սպանվել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեպքը գրանցվել է այսօր` հունվարի 18-ին: Ըստ այդմ, զինվոր Ասիման Հուսեյնզադեն ինքնաձիգից արձակված կրակոցով սպանել է Շահադեթ Գուլիեւին, եւս երկու զինծառայող վիրավորվել է:
Փաստի առթիվ, զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել:
«Գևորգս մի քանի անգամ ինձ ասել էր, որ իրեն օրեկան 3-ից 5 հազար դոլար են առաջարկել, որ կոնկրետ գործերի վրա աչք փակի, բայց ինքը հրաժարվել էր: Ասել էր`էդ հարցերով դիմեք Ալիկ Սարգսյանին: Հենց սրա պատճառով էլ ինքը գնաց: Ինձ իմ նպատակն է հետաքրքրում: Ես չեմ բավարարվի մի հոգուն պատժելով: Ոչ ոք իմ էրեխին կյանք չէր տվել, ու ոչ մի մարդ իրավունք չուներ կյանք խլելու», երեկ «ՀԺ»-ին ասել է Պետրոս Մհերյանը` 2009 թվականին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը, հայտնելով, որ գտել է որդուն սպանողին:
Հիշեցնենք, որ ժամանակին բավականին մեծ արտոնություններ վայելով երիտասարդ փոխոստիկանապետը սպանվել է իր տան մուտքում: Մինչ օրս սպանությունը բացահայտված չէ:
Պետրոս Մհերյանն ասել է նաև թե տեղյակ է, որ մարդասպանն այժմ կալանավորված է այլ հանցագործության համար:
«Կատարողն իր պատիժը իր ձևով կստանա, բայց ինձ հետաքրքիր են որդուս կյանքը լափողները, այդ ամենը կազմակերպողները: Ես գիտեմ, թե ինչու է մարդասպանը ուրիշ գործով նստած, թե ով է այնպես արել, որ ուրիշ գործով նստի: Այս ամեն ինչը գիտեմ, բայց ես ավելի խորն եմ ուզում հասնել: Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, որոնք տեղյակ են այս ամեն ինչից ու լուռ են մնում»,- ասել է սպանված փոխոստիկանապետի հայրը և նշել, որ դեռևս չի հայտնի սպանությունը կատարողի անունը»:
«Ես որդուս սպանության գործում լուրջ արդյունքների եմ հասել: Սպանությունից երկու օր անց տղայիս տնից կորել էր մի քանի բան: Գևորգը ֆլեշկա` կրիչ ուներ, միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ ինձ ասաց` սպասում է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան վերադառնա, որ նրան կարևոր բան հայտնի, որ կրիչի մեջ պահվող տվյալները նրան փոխանցի, բայց, փաստորեն, չհասցրեց դա անել:
Սպանությունից հետո ես գործը վարող մարդկանցից հարցրի, թե ուր է ֆլեշկան, ասացին, թե` բա ի՞նչ ֆլեշկա, այդպիսի բան չի եղել: Բայց ես վերցրեցի գործի նյութերը, դեպքի օրը Գևորգի տան սենյակում կազմված արձանագրությունները նայեցի, այնտեղ գրված էր, որ սենյակում ֆլեշկա է հայտնաբերվել, սեղանին դրված ֆաքսի ապարատ կար, որը ևս կորել էր, եղել են նաև բավականին լուրջ փաստաթղթեր, որոնք քրեական գործերի հետ են կապ ունեցել: Այստեղ մի հարց էլ է ինձ մոտ ծագել: Սպանության դեպքի վայրն ինչու էին թողել ու գնացել նրա սենյակում զննություն իրականացնում: Ի՞նչ է, նրա սենյակում գրված դրվա՞ծ էր մարդասպանի անունը: Ոչ, ուղղակի պետք էր սենյակը քրքրել: Արձանագրության մեջ գրված էր, որ եղել է փաստաթուղթ, որտեղ գրված է եղել Բնապահպանության նախարարություն. խիստ հսկողության տակ: Ո՞ւր է կորել այդ թուղթը: Ո՞ւր է դատախազությունը կորցրել այս թղթերը»,- պատմել է Մհերյանի հայրը թերթին:
Արդյո՞ք նա ի նկատի ուներ Իգիթյան եղբայրներից մեկին` որին այս գործի շրջանակներում կալանավորեցին, ապա ապացույցների բացակայության պատճառով չկարողացան մեղադրանք առաջադրել, ու քանի որ բավական երկար տևեց նրան կալանքի տակ պահելու ժամանակը, մեր ունեցած տեղեկություններով, (այդ մասին արդեն գրել ենք) այլ գործով նրան մեղադրեցին ու դատապարտեցին:
Հիշեցնենք, որ Իգիթյան եղբայրներից մեկը ժամանակին մեղադրվում էր սփյուռքահայ մեծահարուստ մի ընտանիքի քցելու ու խոշոր գումարներ յուրացնելու գործով: Երկար ժամանակ նրա մեղադրանքը չէր հաստատվում, տարիներ տևող դատավարությունը, որն ի դեպ կարծիք էր ստեղծել` թե երիտասարդ ամբաստանյալի թիկունքին հզոր մարդիկ են կանգնած, ի վերջո լուծում ստացավ Բաղրամյան 26-ի միջամտությամբ: Իսկ այն ժամանակ, այդ տեսակ գործերի կուրացիան վստահված էր Գևորգ Մհերյանին:
Ի վերջո, նաև փոխոստիկանապետի ջանքերով, Իգիթյանի մեղադրանքը հաստատվեց: Տարիներ անց Գևորգ Մհերյանի սպանության, որպես հնարավոր վարկած դիտվեց վրեժխնդրությունը, որ Իգիթյան եղբայրներից մեկն իրականացրել էր երկար տարիների դատապարտված իր եղբոր համար: Շատ հնարավոր է, որ Պետրոս Մհերյանը հենց այս անձին ի նկատի ունի, ասելով թե` գտել է մարդասպանին: Հնարավոր է նաև, որ Իգիթյանին այլ մեղադրանքով դատապարտելով, իրոք, ինչպես հայրն է պնդում, փորձել են թաքցնել շատ ավելի լուրջ հետքեր:
.
Ըստ թուրքական Today’s Zaman պարբերականի՝ Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանն «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին։
Գործով անցնող մյուս ամբաստանյալը`Էրհան Թունցելն արդարացվել է սպանության մասով. նրան դատարանը մեղավոր է ճանաչել 2004թ. Ստամբուլի McDonalds’-ի պայթյունը կազմակերպելու գործում մասնակցության համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։
Հրանտ Դինքի ընտանիքը համաձայն չէ վճռի հետ և գտնում է, որ արդարությունը չի հաղթանակել. Ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը մեկնաբանելով դատարանի վճիռն ասել է, թե` այն նշանակում է, որ «քաղաքական սպանությունների պետական ավանդույթը» միտումնավոր կերպով անփոփոխ մնաց, քանի որ այն չի առնչվում 2007թ. Դինքի սպանությանը պետության ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքներին։ «Հինգ տարի տևած դատական գործընթացի ընթացքում նրանց ծիծաղեցին մեզ վրա։ Մենք չէինք սպասում, որ նրանք ամենամեծ կատակը կթողնեին վերջին պահի համար»,- վճռի հրապարակումից հետո ասել է նա։
Դինքի ընտանիքի փաստաբանը խոստացել է օգտագործել դատական բոլոր հնարավոր միջոցներն ընդդեմ դատարանի վճռի՝ վստահեցնելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը դեռ ոչինչ չի նշանակում. այն Դինքի գործի միայն սկզբնական փուլն է։
«Այս վճիռը նշանակում է, որ մի սովորույթ անփոփոխ մնաց՝ քաղաքական սպանությունների պետական ավանդույթը, որով այն խտրականություն է դնում իր որոշ քաղաքացիների նկատմամբ և նրանց վերածում թշնամիների»,- նկատել է փաստաբանը։
Դատարանի շենքի դիմաց ինչպես միշտ մարդաշատ է եղել. Մարդիկ ցուցապասառներով էին. «Դատական այս գործն այսօր չի ավարտվի» կարգախոսով:
«Հրանտի ընկերներ» անվամբ խումբը, որը դատական բոլոր նիստերի ժամանակ բողոքի ցույցեր է կազմակերպել դատարանի շենքի առջև, այսօր նույնպես Ստամբուլի դատարանի շենքի դիմաց էր:
Պարզվում է որ մեղադրող դատախազը նույնպես բավարարված չէր վճռով, նա դատարանից պահանջել էր ցմահ դատապարտել Դինքի սպանությամբ մեջ մեղադրվող յոթ մարդու, իսկ դատավճռի հրապարակումից հետո ասել է, որ ինքը կբողոքարկի վճիռը:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրության շենքի դիմաց 2007թ. հունվարի 19-ին։
Հերթական անախորժ լուրը ստացվեց: Կրկին Վրաստանից: Այն, որ սա վերածվել է տխուր ավանդույթի, որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ: Դեռ մեկ շաբաթն էլ չի բոլորել, որ մեր հարևանները գուժեցին Սուրբ Նշան եկեղեցու հրկիզման ու փլուզման մասին: Այժմ կորստի վտանգ է կախվել մեկ այլ հայկական մշակութային արժեք ներկայացնող կառույցի՝ Հովհաննես Թումանյանի տան վրա: Եվ վերստին կրկնվում է հին պատմությունը՝ վրացիները հետևողականորեն ջնջում են յուրաքանչյուր հայկական հետք, իսկ հայերը ուշացած աղմկում ու վշտանում են դրանց համար:
Թումանյանի տան շուրջ ծավալվող խմորումները նոր չեն: Նույնիսկ կարելի է ասել՝ դրանք այնքան հին են, որ այս ժամանակահատվածում միանգամայն հնարավոր էր ինչ-որ բան ձեռնարկել, գալ ընդհանուր համաձայնության, ստեղծված կացությունից ելք գտնել: Եթե, իհարկե, լիներ նման ցանկություն ու անհրաժեշտ հետևողականությունը: Բայց արի տես, որ չկար ոչ մեկը ոչ մյուսը:
Այդ հայտնի շինությունը, որ գնվում է Թբիլիսիի գեղատեսիլ անկյուններից մեկում և որի պատին ամրացված խոշոր հարթաքանդակը տեղեկացնում է, թե 1909-21 թթ. այս հարկի տակ ապրել է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը, կարծես թե իր պատկանելությունը ապացուցելու հետ կապված խնդիրներ պիտի չունենար: Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունները 1921 թ. բնակարանն անհատույց հանձնել էին Թումանյանին՝ ի նշան նրա արվեստի գնահատանքի: Իշխանությունների տված մանդատով այն ենթակա չէր բռնագրավման կամ որևէ այլ փոփոխության: Մի խոսքով, կար ժամանակ, երբ վրացիները խոստովանում ու ճանաչում էին հայ մտավորականի ծառայությունները ոչ միայն հայկական, այլև վրացական մշակույթին: Սակայն ժամանակներն անցան, վերաբերմունքն էլ փոխվեց, և այսօր Թումանյանը նրանց հարկավոր չէ, մինչդեռ տունը անձից առավել մեծ արժեք է ներկայացնում:
Մի կարևոր դրվագ էլ՝ պարզաբանման կարգով: 1949 թ Թումանյանի կինը` Օլգա Մաճկալյանը, դիմում է Թբիլիսիի քաղաքային իշխանություններին և առաջարկում, որպեսզի շինության 7 սենյակներից 4-ը դարձնեն գրողի անունը կրող մանկական գրադարան: Ծրագիրն իրագործվում է, իսկ նույն տարում Թումանյանին պատկանող բոլոր իրերը փոխադրվել են Երևան՝ այդ բնակարանի նմանությամբ կառուցված գրողի տուն-թանգարան: Շատերն այսօր Թումանյանի ներկայիս տունը շփոթում են հանրահայտ «Վերնատան» հետ»: Ասենք, որ սրանք ոչ միայն տարբեր կառույցներ են եղել, այլև «Վերնատանը» գրողի ընտանիքը բնակվել է վարձով և այն երբեք չի եղել նրա սեփականությունը: Այդ տունը վաճառվել է վաղուց ու այնտեղ այսօր բնակվում է մի վրացի կին: Իսկ ահա մյուս՝ իրական տանը միանգամայն այլ ճակատագիր էր վիճակված:
Դեսևս 1990-ականների կեսերին Թբիլիսիի քաղաքապետարանը մի գործարք կնքեց վրացի բիզնեսմեններից մեկի՝ ոմն Արչի Լեժավայի հետ, ով քաղաքին բենզին էր մատակարարել, իսկ տեղի իշխանություններն էլ կուտակված պարտքերը մարելու այլ խելամիտ եղանակ չգտնան, քան իբրև փոխհատուցում նրան առաջարկել Թումանյանի գրադարանի տարածքը, որը փաստացի կազմում էր գրողի տան մի մասը: Մի քանի տարի տևած դատական քաշքշուկն այդպես էլ որևէ արդյունք չտվեց: Գործարքի գինը կազմեց 162,000 դոլար և տարածքը հանձնվեց վրացի օլիգարխին: Դեռ այն ժամանակ ամենքին ապշեցրեց Հայաստանի իշխանությունների պահվածքը: Մի քանի մտավորականներ ահազանգեցին այդ մասին, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանը բարձրացրեց այդ հարցը և պաշտոնական խողովակով դիմեց արտգործնախարարությանը: Սակայն արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզապես անպատասխան թողեց իր դեսպանին: Ասում են, որ դեսպան Հրաչ Սիլվանյանը նույնիսկ փորձել էր բանակցել սեփականատիրոջ հետ` տարածքը հետ գնելու առնչությամբ, սակայն Լեժավան հրաժարվել է այդ առաջարկից: Գործարարը մտադրվել էր Թումանյանի գրադարանը վերածել բնակելի տարածքի և լայնածավալ վերանորոգում էր սկսել:
Այսօր ճիշտ նույն իրավիճակում է հայտնվել տան մյուս հատվածը: Տեղի իշխանությունները վերջնականապես այն վաճառելու լուրջ մտադրություն ունեն, իսկ պատմական շինության միակ գնորդի դերում հանդես է գալիս ոչ այլ ոք, քան «ՋեոԹուրան» թուրք-վրացական համատեղ ընկերությունը: Հայ դասականի տունը թուրքերին հանձնելու հեռանկարը հատկապես վիրավորական է դիտվում հայերի համար, իսկ թուրքերն էլ իրենց հերթին են խտացնում արդեն իսկ մռայլ գույները՝ հայտարարելով, թե իրենց նպատակն է Թումանյանի տունը վերածել թուրք բանվորների հանրակացարանի: Ընկերության ղեկավարությունը նույնիսկ առաջարկությամբ դիմել է բանաստեղծի ծոռնուհուն՝ Ալինա Թումանյանին, ով ներկայումս բնակվում է շենքի երկրորդ հարկաբաժնում՝ այդ տարածքը ևս գնելու նկատառումներով, սակայն մերժում է ստացել:
Կասկած չկա, որ առևտուրը կկայանա և Թումանյանի տունը կհանձնվի օտարին: Թբիլիսիի հայերի միությունն այս օրերին հատարարություն է տարածել՝ ահազանգելով, որ եթե անմիջապես չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, ապա մեկընդմիշտ կկորցնենք հայ մշակույթի պատմությունը մարմնավորող ևս մի հուշարձան: Սակայն հազիվ թե նրանց հույսերը արդարանան: Հայաստանի մշակույթի նախարարությունը և մյուս պատկան կառույցները համանման իրավիճակներում անմիջապես վերածվում են գլուխն ավազների մեջ խրած ջայլամի՝ ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք լսել: Իսկ երբ վրա է հասնում վախճանը, անմիջապես լսելի է դառնում նրանց վշտահար, մտահոգ հառաչանքը: Եվ թումանյանական «Միտք եմ անում, միտք ու չեմ հասկանում՝ ով է մեղավոր…» հանրահայտ հարցը նման դեպքերում ունի իր պատասխանը, սակայն ի՞նչ է փոխվում այդ պատասխանից: Ոչինչ:
Արդեն գծագրվում է այն ոչ հեռու ապագան, երբ Թբիլիսիի քարտեզից ի սպառ կջնջվեն հայերի ներկայության մասին բոլոր վկայությունները, պատմությունը այլ իմաստ ու ձև կստանա, քաղաքը կկորցնի երբեմնի իրական տերերի վերջին նշխարները: Չէ, վրացիներին մեղադրելու մտադրություն չկա: Իրենց քաղաքն է, կարող են վարվել այնպես, ինչպես կցանկանան: Բայց պատմությունը, մշակույթը, հիշատակը հո մե՞րն է: Եվ կորուստն էլ մերն է: Միայն թե կորցնելն այլևս չի մտահոգում նրանց, ովքեր ոչինչ չեն ստեղծել, որպեսզի զգան կորստի ցավը:
Արման ՎԱՀԱՆՅԱՆ «Ազգային Գաղափար»
Հ.Գ. Այո, այսօր Վրաստանում ամեն ինչ անում են ջնջելու հայերի հետքերը: Տարիներ առաջ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվադնաձեն հայ մեծերի պանթեոնի վերանորոգման առիթով Թբիլիսի մեկնած հայ պատվիրակներիս ասաց, թե` «Թիֆլիսը կառուցել են հայերն, իրենց ոսկե ձեռքերով»: Իսկ մերոնք`հայտնի արվեստագետներ ու մշակույթային կառույցների ղեկավարներ, այդ պահին հալվեցին հրճվանքից: Ցավոք այսօր այդ նույն մարդիկ լռում են, (և ոչ միայն այս հարցում) իշխանությունն էլ պահանջատեր չէ, իսկ զանազան քաղաքացիական նախաձեռնություններ, լռում են այնտեղ` որտեղ չպետք է լռեն:
Ռ.Ա.
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի դատավարությունը:
Մարգար Օհանյանի հետ նույն գործով որպես ամբաստանյալ ընդգրկված են նաեւ նրա նախկին աշխատակիցները` Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանն ու Սամվել Մախմուրյանը: Օհանյանը, մտնելով դահլիճ, ընդհանրապես չբարեւեց իր գործընկերներին, որոնք ցուցմունքներ էին տվել նրա դեմ:
Ամբաստանյալները նաեւ ինքնաբացարկի միջնորդություններ չունեին ոչ դատավորի, ոչ դատական նիստերի քարտուղարի, ոչ էլ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի դեմ:
Դատախազի միջնորդությամբ գործում որպես տուժողի` Հայաստանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ ընդգրկվեց ՃՈ ավագ լեյտենանտ Ժիրայր Կարապետյանը:
Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդեց փոխել խափանման միջոց կալանքը կամ փոխարինել 3 միլիոն դրամ գրավով: Ըստ փաստաբանի` Մարգար Օհանյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի դատավարությանը, նաեւ չի կարող ազդել վկաների եւ մյուս ամբաստանյալների վրա: Վասակյանն ասաց, որ ՃՈ նախկին պետի ընտանիքը վերականգնել է պետության հասցված 137 միլիոն դրամը, պատրաստ է վերականգնել նաեւ փորձաքննության ընթացքում ավելացած 19 միլիոն դրամի վնասը: Օհանյանն իր խոսքում խնդրեց առանձին` առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ դահլիճում գտնվող անձանց, զրուցել դատավոր Մխիթար Պապոյանի եւ դատախազ Հարություն Հարությունյանի հետ` նշելով, որ շատ կարեւոր բան ունի հայտնելու: Նա մասնավորապես նկատեց, թե 2011թ. օգոստոսի 30-ին ՀՔԾ-ում մի զանգ է հնչել, որից հետո վկայի իր կարգավիճակը փոխվել է մեղադրյալի կարգավիճակով: Դատավորը հայտնեց, որ քրեական դատավարության օրենսգրքով նման կարգ գոյություն չունի:
Միակ մարդը , ով առարկեց միջնորդությանը, մեղադրող Հարությունյանն էր, ով իր խոսքում ասաց, թե Մարգար Օհանյանը կարող է թաքնվել քննությունից, նաեւ ազդել դատավարության մյուս մասնակիցների վրա: Իսկ ՃՈ նախկին պետի հայտարարությանն էլ արձագանքեց, թե նա կարող է դատարանի դահլիճում բարձրաձայնել իր մտահոգությունները:
«Ուրիշի կռիվը ձեր վրա մի վերցրեք»,- պատասխանեց Մարգար Օհանյանը, ով նաեւ խոստացավ դատաքննության ընթացքում շատ բաներ բացահայտել, ասել, թե ում շնորհիվ են մյուս ամբաստանյալները հայտնվել ազատության մեջ:
Դատավոր Մխիթար Պապոյանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ` քննարկելու պաշտպանի միջնորդությունը: Դատական նիստը վերսկսվելու է ժամը 14:30-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.