29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Որքան էլ հանրությունը դեմ լինի, օրենքի պահանջն է, և մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը շատ հնարավոր է հայտնվի ազատության մեջ:
Այս պահին նա գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում: Անցանկալի հետևանքներից խուսափելու համար չէր հրապարակում հիվանդանոցի անունը: Ավելի ուշ պարզվեց, որ նա գտնվում է Միքաելյան հիվանդանոցում: Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք` քաղցկեղ: Սա բավականին բարդ վիրահատություն է պահանջում, իսկ ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը պարզ կդառնա միայն վիրահատությունից հետո:
Վիրահատությունը ձգձգվում է. Բժիշկը հայտարարել էր թե` այն կկատարվի երկուշաբթի — երեքշաբթի: Իսկ այսօր ՔԿՀ վարչության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ Տեր Պողոսյանին դեռ չեն վիրահատել:
Թե ինչ արդյունք կտա վիրահատությունը առայժմ պարզ չէ, սակայն ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին», նախնական տվյալներով համապատասխանում է Սերոբ Տեր-Պողոսյանի հիվանդության ախտորոշումը:
Իսկ կառավարության թիվ 825 որոշման մեջ հիշյալ ցանկի «Նորագոյացություններ» բաժնում գրված է. «Նորագոյացություններ. Յ-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման: Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ, և այլն: Ասել է թե`Մանկապիղծ դատապարտյալի ազատությունը 7 սարի հետևում չէ:
Երկու շաբաթից ավելի է, կալանքի տակ է Հեռուստառադիոպետկոմի նախկին ղեկավար, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը:
Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Խոշոր չափի յուրացումը կամ վատնումը): Մեր ունեցած տեղեկություններով խոսքը մոտ 184 միլիոն դրամի մասին է: Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի եղբոր՝ Վահան Մուսինյանի նկատմամբ, որն այժմ հետախուզման մեջ է: Գործին քաջատեղյակ մարդիկ ևս տարակուսած են ու գտնում են, որ այս պատմության մեջ ինչ որ բաներ մութ են: Արման Մուսինյանը չի խոսում այս մասին. Պարզաբանումներ չկան: Սա առիթ է տալիս մնալու պաշտոնական վարկածի շրջանակներում:
Ըստ նախնական վարկածի ռուսաստանաբնակ գործարարներից մեկի, ոմն Գոռի ֆինանսավորմամբ Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը Լոռու մարզում գյուղատնտեսական, անասնապահական գործունեություն են ծավալել՝ ֆերմա են ստեղծել: Բիզնեսի անհաջող ընթացքը, թե մեկ այլ հանգամանք գործարարին ստիպել է դիմել է դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով 500 հազար դոլարից ավելի վատնման կամ յուրացման մասին: Ինչքանով հայտնի է` Տիգրան Հակոբյանին մեղսագրվող գումարը նշվածի 10 տոկոսից պակաս մասն է, մնացած գումարը մեղսագրվում է Վահան Մուսինյանին, սակայն ՍՊԸ տնօրենը եղել է Հակոբյանը:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով բացի Տիգրան Հակոբյանից, այս գործով ևս մեկ կալանավորված անձ կա, երեկ ոստիկանությունը ի պատասխան մեր հարցման հերքեց այս լուրը:
Գործը քննում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը: Նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունն այլ մանրամասներ չի հաղորդում:
Թուրքիայում 2012 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Օտարերկրացիների` Թուրքիայում կեցության եւ ճամփորդության մասին» թիվ 5683 օրենքի 3-րդ կետի 1-ին ենթակետի փոփոխությունները լուրջ անհանգստություն են առաջ բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում եւ հարեւան երկրներում:
Փոփոխված օրենքի եւ Թուրքիայում անօրինական աշխատող հայաստանցիների կարգավիճակի մասին ոչ բավարար տեղեկությունների հետեւանքով մամուլում պտտվում է այն կարծիքը, թե նոր օրենքն ուղղված է Թուրքիայում աշխատող հայաստանցիների դեմ` ի պատասխան Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունների մասին ընդունված օրինագծի: Այս խոսակցությունների սկզբնաղբյուրները կրկին թուրքական մի քանի թերթեր են, որոնք փորձում են փոփոխված օրենքի կիրառումը պայմանավորել Թուրքիայից հայերին արտաքսելու ցանկությամբ։
Իսկ ի՞նչ է կատարվում իրականում, ե՞րբ է փոփոխվել եւ հաստատվել օրենքը եւ իրականում ո՞ւմ է վնասելու: 2003-ին ընդունված «Օտարերկրացիների` Թուրքիայում կացության եւ ճամփորդության մասին» թիվ 5683 օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք հաստատվել են Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից 2011-ի հոկտեմբերի 10-ին` 2012-ի փետրվարի 1-ից կիրառվելու պայմանով: Այսինքն` օրենքի ընդունման ժամանակ Ֆրանսիայի ազգային ժողովի օրակարգ դեռ չէր ընդգրկվել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Թուրքական իշխանությունների հավաստմամբ` օրենքի փոփոխությունը միտված է նվազեցնել Թուրքիայում անօրինական աշխատող օտարերկրացիների թիվը, դրա փոխարեն ներգրավել տեղի աշխատուժին` նվազեցնելով գործազրկությունը:
Նշվում է, որ Թուրքիայում չգրանցված աշխատողները կազմում են մոտ 42 տոկոս: Իսկ անօրինական աշխատող օտարեկրացիների թիվն անցնում է 1 մլն-ից, ինչն էլ անհանգստացնում է թուրքական իշխանություններին: Համեմատության համար նշենք, որ Թուրքիայում անօրինական աշխատող հայաստանցիների թիվը մոտավոր հաշվարկներով 10-15 հազար է, որը 1 մլն-ի մեջ կազմում է 1-1,5 տոկոս: Այսինքն` հայաստանցիները Թուրքիայում օտարերկրացի աշխատուժի մեջ ծովում մի կաթիլ են:
Փոփոխված օրենքի համաձայն` 3 ամսով վիզա ստացած օտարերկրացիներն այդ ժամկետը լրանալուց հետո պետք է հեռանան եւ Թուրքիա կրկին կարող են այցելել միայն 3 ամիս հետո: Նախկին օրենքով 3 ամիս Թուրքիայում մնալուց հետո բավական էր մեկ օրով դուրս գալ սահմանից եւ կրկին մտնել` նորից մնալով եւս 3 ամիս եւ այդպես շարունակ:
Սակայն Հայաստանի քաղաքացիների դեպքում ամեն ինչ այլ է: Դեռ հայտնի չէ, թե Հայաստանի քաղաքացիների համար ինչ սկզբունք է գործելու: Հայաստանի քաղաքացիների համար Թուրքիայի սահմաններում տրվում էր ընդամենը 30 օր վավերականություն ունեցող վիզա, այսինքն` Թուրքիայում աշխատող հայաստանցիները, ովքեր ցանկանում էին օրինական գտնվել Թուրքիայի տարածքում, ամիսը մեկ պետք է ելք ու մուտք անեին սահմանից: Սակայն սա Թուրքիայում համեստ աշխատավարձով աշխատող շատ հայաստանցիների համար անհնարին էր նաեւ ժամանակի առումով, քանի որ երեխա խնամող կինը չէր կարող ամսվա մեջ 3 կամ 4 օր բացակայել աշխատանքից: Թուրքիայում աշխատող շատ փոքր թվով հայաստանցիներ են ամիսը մեկ ելք ու մուտք անում՝ մշտապես գտնվելով օրինական կեցության մեջ։ Հետեւաբար, Թուրքիայում աշխատող հայաստանցիների մեծամասնության համար կարեւորություն չունի այն փաստը, թե Թուրքիայից դուրս գալուց հետո իրենք որոշ ժամանակ չեն կարող մտնել Թուրքիա: Թուրքիայում աշխատող հայաստանցիների մեծ մասը Թուրքիայից հեռանում են 1-5 տարի հետո: Իսկ 1 թե՞ 5 տարի, արդեն նշանակություն չունի, քանի որ տույժը մեկն` նրանց արտաքսում են` 1 ամսից ավել մնալու պատճառով, իսկ արտաքսվելուց հետո նրանք Թուրքիա կարող են այցելել միայն 5 տարի հետո։
Այսինքն` նոր օրենքը Թուրքիայում անօրինական ապրող եւ աշխատող հայաստանցիների վրա լուրջ ազդեցություն չի ունենա: Սակայն անհանգստացնող է այն հանգամանքը, որ չգրանցված աշխատողներ պահելու համար գործատուների տուգանքը խստացվելու է, ինչը բնականաբար կարող է ստիպել գործատուներին խուսափել առանց աշխատանքի թույլտվություն ունեցող օտարերկրացի աշխատողներ վերցնելուց։ Իսկ հայաստանցիները Թուրքիայում աշխատում են առանց աշխատանքի եւ կացության թույլտվության։
Բացի այդ, եթե թուրքերին պետք լինի հայաստանցիներին արտաքսել, դրա համար հատուկ օրենքի կարիք չկա, քանի որ Թուրքիայում անօրինական ապրող եւ աշխատող ցանկացած հայաստանցու հանգիստ կարող են արտաքսել, քանի որ նրանց վիզայի ժամկետը լրացել է: Դժվար չէ հասկանալ, որ Թուրքիայում անօրինական աշխատող հայաստանցիների բնակության եւ աշխատանքի վայրերը հայտնի են իրավապահներին, ավելին՝ այդ հայաստանցիների երեխաները ազատ ունկնդրի կարգավիճակով այցելում են Ստամբուլի հայկական դպրոցները: Թուրքական ոստիկանությունը շարունակական պրոֆիլակտիկ փոքր մասշտաբի արտաքսումներ միշտ էլ իրականացնում է, սակայն իշխանությունները միջազգային սկանդալից խուսափելու համար ձեռնպահ են մնում զանգվածային արտաքսումներից:
Սակայն նոր օրենքից կտուժվեն Թուրքիայի հետ աշխատող հայ գործարարները, ովքեր հաճախակի են այցելում Թուրքիա: Այս հարցը լրջորեն անհանգստացնում է ոչ միայն հայ գործարարներին, այլ նաեւ Թուրքիայի գործարար կապերի մեջ գտնվող այլ երկրների գործարարներին: Այս խնդրի կարգավորման տարբերակների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Հիշյալ օրենքը խիստ անհանգստացրել է նաեւ Վրաստանին: Վրացական մամուլում տեղեկություններ եղան, թե Սահակաշվիլին Էրդողանին խնդրել էր, որ այդ օրենքը չտարածվի Վրաստանի քաղաքացիների վրա, սակայն Էրդողանը դրական չի պատասխանել:
Թուրքիայում այս օրենքի դեմ ընդվզում են տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները` պնդելով, թե անօրինական աշխատողների դեմը առնելու դիմաց զոհաբերվում է տուրիզմը: Թուրքիայի ճամփորդական գործակալությունների միության նախագահը դիմել է Տուրիզմի եւ մշակույթի նախարարություն` բողոքելով, որ նոր օրենքը սահմանափակում է Թուրքիա տարին մի քանի անգամ այցելել ցանկացող զբոսաշրջիկների ճամփորդելու իրավունքը: Բողոքի մեջ նշվել է, որ նոր օրենքը հակասում է Թուրքիայի Սահմանադրության այն կետին, որտեղ նշվում է, որ բոլորն իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու եւ ճամփորդելու:
Թուրքիայի տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ նոր օրենքը լրջորեն կհարվածի տուրիզմին եւ Թուրքիա այցելող զբոսաշրջիկներին կուղղի այլ երկրներ: Նրանք կոչ են անում կառավարությանը` հետաձգել օրենքի կիրառումը, մինչ կկատարվեն փոփոխություններ, որոնց արդյունքում չի հարվածվի տուրիզմի զարգացմանը:
Թուրքիայի ոստիկանությունը խնդրի հետ կապված հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե օրենքում փոփոխություններն արվել են, որպեսզի այն համապատասխանի ԵՄ վիզային կանոններին: «Արված փոփոխությունները կհեշտացնեն զբոսաշրջիկների երկարաժամկետ այցերը Թուրքիա: Եթե զբոսաշրջիկի վիզայի ժամկետը մոտենում է ավարտին, նա կարող է դիմել ոստիկանության համապատասխան բաժանմունք եւ երկարացնել այն եւս 6 ամսով, որից հետո նա կարող է ընդամենը 1 օրով դուրս գալ երկրից եւ կրկին ստանալ 3 ամսվա վիզա եւ այնուհետ կրկին դիմել ոստիկանություն` ստանալու եւս 6 ամսվա մնալու իրավունք»,-նշվել է հայտարարության մեջ:
Նշվել է, որ այն օտարերկրացիները, ովքեր ցանկանում են Թուրքիայում աշխատել որպես հիվանդապահ, տնային աշխատող կամ երեխա խնամող, կարող են դիմել աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարություն, ստանալ իրավունք եւ այնուհետ ոստիկանություն` կեցության թույլտվության համար:
News.am
Հ.Գ.Մենք կապվեցինք Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցչի հետ. Նա հաստատեց օրենքի ընդունման և առանց գրանցման ապրող օտարերկրացիների նկատմամբ քաղաքականության խստացման փաստը, նշելով, որ խոսքը 20 հազար հայաստանցու մասին չէ միայն, այլ Թուրքիայում աշխատող ռուսների, չեչենների տաջիկների և այլոց:
Հաշված օրեր են մնացել, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատավարությանը։ Եթե անակնկալներ չլինեն, նախաքննությունը կարելի է ավարտված համարել:
Մեր ունեցած տեղեկությամբ գործը հանձնվել է բոլորովին վերջերս դատավորի պաշտոն ստանձնած, Կենտրոն Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ Բարդ ու խճճված գործը նորաթուխ դատավորին հանձնելը, կարող է տեղավորվել միայն գործը ՀՔԾ-ի ազդեցությունից դուրս չթողնելու նկատառումով:
Բանն այն է, որ Արշակ Վարդանյանը Կենտրոնի դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանի որդին է, իսկ մինչև դատավորի պաշտոնին նշանակվելը նա ՀՔԾ քննիչ էր։
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրվում են նաև ոստիկանության Արաբկիրի օպերատիվ բաժնի պատասխանատու Արմեն Պողոսյանն ու ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի վարչության ավագ քննիչ Վահան Խանզադյանը։ Նրանց առաջադրվել է մեղադրանք` պաշտոնական լիազորությունների չարաշահում հոդվածով։
Իսկ Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք: Նշենք նաև, որ Թամամյանը չի ընդունում իրեն մեղսագրված արարքը:
Հունվարի 25-ին 28-ամյա մի աղջիկ ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ «odnoklassniki.ru» սոցիալական ցանցի 2 տարբեր անձնական անկետաներով անհայտ անձինք հունվարի 11-ից սկսած կապի են դուրս գալիս իր հետ և պահանջում 250.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իր անձը արատավորող սեռական բնույթի նկարներ կտարածեն ինտերնետ ցանցում և իր ընկերական շրջապատում:
Այս արարքը հաջորդել է այն բանին, երբ աղջիկը ծանոթանալով վերոհիշյալ անձի հետ, նրա հետ մտերմացել է և օնլայն հարաբերություններ հաստատել: Ըստ նախնական տվյալների նա սկզբում վախեցել, ու գումարը փոխանցել է դատապարտյալի ուղարկած անձի միջոցով, ապա` դիմել է ոստիկանությանը:
Նույն օրը բերման է ենթարկվել տաքսի ծառայություններից մեկի մի վարորդ, որի մոտից հայտնաբերվել է աղջկա կողմից փոխանցած 250.000 դրամը, ինչը վերջինս պետք է փոխանցեր այլ անձի:
Ինչպես պարզվել է, այդ անձը նախկինում 5 անգամ դատապարտված, ներկայումս կալանավայրերից մեկում հերթական պատիժը կրող 37-ամյա մի տղամարդ է, որին տաքսու վարորդը շորթված գումարը պետք է փոխանցեր նրա հոր միջոցով:Սակայն չի հասցրել. ոստիկանությունը չի հրապարակում դատապարտյալի անունը, պատճառաբանելով նախաքննության շահերը:
Արդեն նշել ենք, որ նրան իր լուսանկարներն ուղղարկել է աղջիկը, որն էլ հետո տղամարդն օգտագործել է շորթման նպատակով:
Քիչ առաջ լրացվեց մեր ունեցած տեղեկությունը. դատապարտյալն, իրոք, գտնվում է Սևան ՔԿՀ -ում: Նա 1976 թվականին ծնված Արտակ Աբրահամյանն է, որը 5 -րդ անգամ դատապարտվել է 177 հոդվածի 2 մասի 3-րդ կետով (բնակարանային գողություն):
Ցմահ դատապարտյալների խնդիրները լուծելու խնդրանքովՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին,ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին,ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին,ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին դիմում են հասցեագրել թվով յոթ ՀԿ-ներ
Մենք` <Ցմահ ազատազրկում. ՀՀ նախագահի 2003 թ.-ի հրամանագրից մինչև 2011թ.-ի Քր.Օր.-ի վերջին փոփոխությունները> թեմայով կլոր սեղանի մասնակիցներս ևս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում ցմահ դատապարտյալների մեծ թվի առնչությամբ: Նրանց 104 հոգանոց խումբը, սակայն, միատարր չէ. կան տարբերություններ` սկսած հանցանքը կատարելու պահին անձի տարիքից, դատվածությունների քանակից մինչև մեղադրանքի տեսակ և որակ: Մինչդեռ պատժի կիրառման հետ կապված որևէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ: Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև ութ մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: Ուստի ցմահ դատապարտյալների թվի կրճատման նպատակով առաջարկում ենք`
1. Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաև` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում: Ամենազարգացած փորձը Անգլիայում և Իտալիայում է:
2. Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը և այլն: Օրինակ`20 տարուց վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե անձի 21 տարին լրացած չի եղել հանցանքը կատարելու պահին /Ֆիննլանդիայի փորձով/ կամ վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե առաջին դատվածությամբ է անձը դատապարտվել ցմահ ազատազրկման /Բելգիայի փորձով/: Եվ առհասարակ, առաջարկում ենք իջեցնել ցմահ ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շեմը 20-ից 15-ի:
3. Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 15-ը ցմահ են դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-20 տարեկանում: Մինչդեռ Ավստրիայում և Շվեդիայում եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձևավորված չէ: Առաջարկում ենք Հայաստանի Քր. Օր.-ում փոփոխություն կատարել և ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21:
4. Քր. Դատավարության Օրեսգրքում փոփոխություններ կատարել և իրեղեն ապացույց հանդիսացող իրերը չոչնչացնել, հատկապես երբ խոսք է գնում երկարատև դատապարտմանն ու ցմահ ազատազրկմանը: Գիտության զարգացմամբ և ԴՆԹ թեսթի կիրառմամբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ քիչ չեն աշխարհում դատական սխալների շտկումները և ուշացած հաղթանակները:
5. Ո՛չ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ-ի մայիսի 23-ի Քր.Օր.-ի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ուպատժաչափերի վերանայումներ: 2006 թ-ին և 2011-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Կոչ ենք անում սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ` հաշվի առնելով նաև դատական սխալներ հավանականությունը:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև Հայաստանում ցմահ ազատազրկման հետ կապված հետևյալ խնդիրներին.
1.Դեռևս 2009 թ-ի հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի և Հանրային խորհրդի նախագահի անունով 12.500 ՀՀ քաղաքացիներից /կից ստորագրություններով/ դիմումներ են հանձնվել Նախագահի նստավայր և Հանրային խորհուրդ` Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկություններով http://www.hra.am/hy/events/2009/06/29/panishment Անցել է մոտ երեք տարի, սակայն առ այսօր որևէ պատասխան չի տրվել դիմումի հեղինակներին:
2. Վերը նշված դիմումի մեջ առաջարկություն կար կրճատել որոշակի տարիներով պատժի առավելագույն չափի և ցմահ դատապարտության միջև եղած տարբերությունը` 15 տարվա ազատազրկումը` դարձնելով 20 տարի:
3. 2011 թ-ի մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունեց <Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> նախագիծը, որով 15 տարվա պատժաչափը փոխարինվեց 20-ի: Օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: Արդյո՞ք սա նշանակում է, որ 97 –ն էլ, եթե դատապարտվեին մեր օրերում, բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման:
Մենք`այս կլոր սեղանի մասնակիցներս, համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով և գործերի վերանայմամբ, հնարավոր կլինի էականորեն կրճատել ցմահ դատապարտյալների թիվը` որոշ դեպքերում ապահովելով նրանց վերադարձը հասարակություն:
P.S. Այս դիմումը բաց է ստորագրման համար: Արդեն ստորագրել են 7 ՀԿ-ներ:
Օրերս արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, թե` Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ, ինչը բավական մեծ թիվ է երկուսուկես միլիոնանոց բնակչության համար: Այս արտահայտությունը բավականին ոգևորել է թե ցմահներին, թե նրանց հարազատներին, թե իրավապաշտպան կառույցներին:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը դատապարտված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց, թե սա մի նախադասություն է, որը վաղուց էին սպասում լսել:
Սակայն Իշխանյանը խնդիրների իրավական լուծման առումով, տեղաշարժեր է ակնկալում:
«Հայաստանում ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը երկակի է: Նախկինում նրանց իրավունքների պաշտպանությունը ընդհանրապես չգիտես` ինչպես էր ընկալվում: Հիմա, իհարկե, որոշ փոփոխություններ նկատվում են, սակայն դրանք բավական չեն»,- հայտարարեց Իշխանյանը:
Նրա համոզմամբ` նախորդ տարվա ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները ստեղծել են գործերի վերանայման հիմքեր, ինչն էլ
ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով և գործերի վերանայմամբ հնարավոր կդարձնի էականորեն լուծել խնդիրը:
Իրավաբան Ռոբերտ Ռևազյանը հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունների իրականացման փուլում, գլխավոր դատախազն ինքն էր ասում, որ պատժաչափի վերին շեմը 15 տարի լինելու հետևանքով շատերին ստիպված են ցմահ ազատազրկել, սակայն այսօր դատախազությունը գործերի վերանայման առումով ոչ մի քայլ չի ձեռնարկում:
Համեմատելով տարբեր երկրներում առկա իրավիճակը` ցմահ ազատազրկվածների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանն էլ իր հերթին ասաց, որ հիմնականում ցմահ դատապարտվում են սերիական մարդասպանները և մանկապիղծները, սակայն Հայաստանի 104 ցմահ դատապարտվածների թվում այդպիսիք չկան:
Քիչ առաջ կառավարությունը որոշեց հաստատել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի առաջարկը և քննարկելով ժամային գոտու խնդիրը, որոշեց. Հայաստանում ժամն այլևս չի փոխվի:
Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT 3 ժամային գոտում, սակայն ժամերի առաջ և հետ տալը խախտում է այդ գոտին: Նա տեղեկացրեց, որ Վրաստանն ու Ռուսաստանն էլ են անցել այդ գոտուն:
Այսօր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է նախարարությանն առընթեր Եվրոպական դատարանների նախադեպերի փորձագիտական խումբ: Այն ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները, անհրաժեշտության դեպքում վերացնելու դրանց հայաստանյան օրենսդրության անհամապատասխանությունները:
Արդարադատության Նախարարը նաև Կառավարության նիստի ավարտին բարձրաձայնել է մի ակնհայտ ճշմարտություն.Դատական համակարգի նկատմամբ անվստահությունը մոտ է ծայրահեղ մակարդակին:
Այդ մասին, ըստ նրա, վկայում են հասարակական կարգի հարցումները. «Եթե այսօր դատական համակարգի նկատմամբ անվստահությունը, պայմանական ասած, գտնվում է 70 — 80 տոկոսի վրա, մենք կցանկանայինք հասցնել այն 30 — 40 տոկոսի: Դատական համակարգի բոլոր մեխանիզմները` թափանցիկություն, դատական աշխատողների պատասխանատվություն, նրանց աշխատանքի գնահատում, պետք է գտնվեն բարձր մակարդակի վրա: Դա թույլ կտա հայտնաբերել դատական սխալն ու հասկանալ դրա պատճառները: Դա շատ կարևոր է և հասարակական կարծիքի համար, որովհետև քանի դեռ հանրության աչքի առջև մնան տարիներ ձգվող գործընթացները, դատական համակարգի նկատմամբ անվստահությունը կպահպանվի»,
Այսօր` հունվարի 24-ին, ՏՄՊՊՀ-ն ամփոփեց «Քեթրին գրուպ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում գործող ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: ՏՄՊՊՀ որոշմամբ, ընկերության հանդեպ կիրառվեց 10 մլն դրամ տուգանք: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից.
Նախորդ տարի մայիսին, Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում, այլ կերպ ասած` վերավաճառողների մոտ արձանագրվել էր մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի (50 կգ ) դիմաց: Ուսումնասիրելով գերիշխող տնտեսվարողների ապրանքի ձեռբերման փաստաթղթերը, Հանձնաժողովը պարզեց, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է 6200-6400 դրամ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի շուկայում գործող գերիշխող տնտեսվարողները պարարտանյութը իրացնեն ողջամիտ` տվյալ դեպքում 7 հազար դրամ գնով: Շուկայում գերիշխող 3 տնտեսվարողները հրավիրվել են Հանձնաժողով, տեղեկացվել են ուսումնասիրության արդյունքներին և համաձայնել, որ 1 պարկի դիմաց 7 հազար դրամ գինը բավարար շահութաբեր է և պատրաստ են ողջ տարին գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ մատակարարել այդ գնով:
Նկատի ունենալով պարարտանյութերի կարևորությունը գյուղացիական տնտեսությունների համար, վերոնշյալ ուսումնասիրությունից հետո ևս Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանել տվյալ շուկայում: Հետևողականորեն իրականացվող մոնիտորինգի ընթացքում պարզվել է, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը որոշ խմբաքանակներ 7000-ի փոխարեն իրացրել է 7600 դրամ գնով: Այս առնչությամբ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ընկերությունից պահանջել է հիմնավորումներ` գնային փոփոխության վերաբերյալ: Ընդ որում, այս շուկայի մյուս երկու գերիշխողները («Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ), գնային որևէ փոփոխություն չեն իրականացրել:
Ըստ «Քեթրին գրուպ»-ից ստացված պարզաբանումների, տեղի է ունեցել ապրանքի ձեռքբերման գնի աճ, ինչպես նաև գնի վրա ազդել են լրացուցիչ տրանսպորտային ծախսերը: Սակայն, նշվածներից և որևէ մեկը փաստաթղթերով չի հիմնավորվել: Բացի այդ, Հանձնաժողովը ստուգումների միջոցով պարզել է, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպը» ներմուծում չի իրականացրել, այլ վաճառել է պահեստում առկա մնացորդները, որոնք ձեռք էր բերել ավելի ցածր գնով:
Հանձնաժողովի մասնագետները ընկերության գործունեությունը որակեցին որպես գերիշխող դիրքի չարաշահում և առաջարկեցին ընկերությանը տուգանել 20 մլն. դրամի չափով: Ընկերությունը գրավոր դիմում է ներկայացրել Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ խախտման տևողությունը փոքր է եղել, բացի այդ խախտման փաստն ամբողջությամբ վերացվել է: Ներկայումս գնային փոփոխությունները համարժեք են ձեռքբերման գներին:
Հաշվի առնելով, որ ընկերության մոտ գների բարձրացումը համատարած բնույթ չի կրել և միայն որոշ խմբաքանակների գներն են բարձրացել, բացի այդ խախտումն արդեն իսկ վերացված է, Հանձնաժողովի անդամները որոշեցին վերանայել առաջարկվող տուգանքի չափը և ընկերության հանդեպ կիրառեցին 10 միլիոն դրամ տուգանք: Հաշվի առնվեց նաև այն, որ, որպես իրավախախտ ընկերություն, «Քեթրին գրուպը» Հանձնաժողովի տեսադաշտում է հայտնվում առաջին անգամ: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.