29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Փետրվարի 9-ին, կաշառք վերցնելու պահին ձերբակալված «Գորիս» քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ Մարեկ Հարությունյանը ոտքի կոտրվածք է ստացել և գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում: Վիճակի կայունացումից հետո նրան պատրաստվում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց: Քիչ առաջ ՔԿՀ մամլո ծառայությունից հայտնեցին, որ Հարութունյանը դեռևս տեղափոխված չէ:
ՀՔԾ –ն տեղեկացնում է, որ ոտքի կոտրվածքի պատճառը, եղել է փախուստի փորձը. Իբր այն պահին, երբ մայոր Հարությունյանը փորձել է փախչել, ընկել է ու կոտրել ոտքը:
Եվ սա այն դեպքում, երբ ի լուր հանրության ցուցադրվեց արդարադատության մայորին կալանքի վերցնելու պահը, մարդիկ տեսան թե ինչպես կալանման խումբը հայտնվեց դեպքի վայրում, ինչպես Հարութունյանին վարպետորեն «վերցրեցին» հենց կաշառք ստանալու պահին: Սա այն դեպքն է, երբ փախուստի փորձի մասին խոսելն անտրամաբանական է: Այլ բան է, որ ՔԿՀ-ի նախկին աշխատակցի նկատմամաբ կալանման խմբի կողմից ոչ օրինաչափ ուժ է կիրառվել և դրա արդյունքում նա կոտրել է ոտքը:
Ակնհայտ է, որ լինելով համակարգի նախկին աշխատակից Հարութունյանը չէր կարող լավ չպատկերացնել իրավիճակը: Իսկ այս տեղեկությունը տարածվել է միայն մեկ` կալանման խմբի ոստիկաններին պատասխանատվությունից ազատելու և գործադրված ոչ պրոֆեսիոնալիզմն ու դաժանությունը պարտակելու նպատակով:
ՀՔԾ-ի ձևակերպումից արդեն ակնհայտ է, որ գործընթաց ոստիկանների ոչ օրինաչափ ուժ կիրառելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հետ կապված չի լինելու:
Հիշեցնենք, որ Հարությունյանը ձերբակալվել է այն պահին, երբ դատապարտյալներից մեկից 4 հազար դոլար կաշառք է վերցրել` դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար:
«Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ«Ժառանգություն» կուսակցությունը հինգ տոկոսանոց շեմը չի ապահովի, եթե առանձին մասնակցի ընտրություններին: Նա իհարկե կասկած չունի, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմելու։
«Երկրորդ տեղը հաստատ կզղբաղեցնի ԲՀԿ-ն, որն անցած հինգ տարիների ընթացքում ինտենսիվ աշխատանք է իրականացրել: Երրորդ տեղում կլինի ՀԱԿ-ը: Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին որ ՀԱԿ–ն ունի ընտրազանգված»,- ասաց նա:
Իսկ կոալիցիայի մաս կազմող «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ըստ նրա, կլինի չորրորդ տեղում. «ՕԵԿ-ի արժանիքն այն է, որ համագործակցում է պետական կառավարման հարցում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև խիստ պայքար չի ծավալվելու և ՕԵԿ-ը կօգտվի մյուսների իմիջից»:
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ որպես ավանդական կուսակցություն «Հայ հեղափոխական դաշնակցությունը», ինչպես միշտ, այս անգամ ևս կունենա իր հինգ տոկոսը: Պատգամավորը ասաց այն ինչ առանց նրա էլ բոլորը գիտեն, թերևս ՀՀԿ-ն իր անդամներին ասուլիսի է ուղարկում հանրության շրջանում էլ ավելի ամրապնդելու իրեն ձեռնտու տեսլականը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալիս Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ։ Այդ կապակցությամբ հիմնադրամը ստորագրահավաք է սկսում:
Հայաստանում Միացյալ թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին եւ պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային եւ պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում եւ ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը եւ ձեռքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի եւ պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են եւ որի պատմության կրողներն են»։
Դեսպաններին հղված ուղերձում երախտիքի խոսք է ասվում Մեծ Բրիտանիային՝ հայկական մշակութային ժառանգությունը թուրքական վանդալիզմից փրկելու եւ պահպանելու համար։ «Սակայն պատմական արդարությունը պահանջում է, որպեսզի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենադարձվեն եւ հանգրվանեն ծագման երկրում։ Համոզված ենք՝ Մեծ Բրիտանիան կհարգի մեր նախաձեռնությունը եւ կվերադարձնի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները»,- ասված է ուղերձում։
Նշենք, որ այս ոլորտի շատ հայ մասնագետներ պնդում են, որ շատ ավելի նախընտրելի է, որ Անահիտ աստվածուհու արձանը մնա բրիտանական թանգարանում, սակայն պետք է նշվի, որ այն հայկական է:
Այսօր փետրվարի 16-ին, կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը հայտարարեց որ , Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են գոլդ (մեծ պահանջարկ ունեցող) համարանիշներ ստանալ առանց աճուրդի`կառավարության հաստատմանը ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծ:
Տրանսպորտային միջոցների այսպես կոչված «գոլդ» համարանիշները աճուրդային կարգով հատկացվում են 2006 թվականից:
Կառավարության որոշմամբ, նախատեսվում է գոլդ համարանիշները աճուրդով հատկացնելու փոխարեն տրամադրել լրացուցիչ հաստատագրված գումարի վճարման դեպքում: Այդ գումարը փոխանցվելու է ոստիկանության արտաբյուջետային հաշվին:
Ցանկալի համարանիշների (այդպես են կոչվում այն համարանիշները, որոնք տրվում են հերթականության խախտմամբ) տրամադրման համար սահմանված 60 հազ. դրամի փոխարեն նախատեսվում է 36 հազ. դրամի չափով վճար: Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների (գոլդ) համար սահմանվում են հաստատագրված վճարներ` 60 հազ., 120 հազ., 240 հազ., 600 հազ., 1.2 մլն եւ 5 մլն դրամի չափերով:
Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեոք բերվել, որ բանաստեղծ Հովհ. Թումանյանի թբիլիսյան տան այն հատվածը, որը վրացի սեփականատեր ունի, հայկական կողմը գնելու 145 հազար դոլարով: Գործարքը կկայանա փետրվարի 22-ին:
Վրացի սեփականատեր Արշիլ Լեժավան ավելի վաղ համարժեք բնակարան էր պահանջել: ՀԳՄ նախագահ Լետն Անանյանը, որը երեկ է վերադարձել Վրաստանից, «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է, թե բնակարանը, որն առաջարկվել է Լեժավային և որն արժեր 133 հազար դոլար, նա չի ցանկացել, իսկ որն ինքն է ուզել, արժեր 240 հազար դոլար: Արդյունքում, համաձայնության չգալով` կողմերը կանգ են առել 145 հազար դոլարի վրա: Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանը այսօր գումարը պետք է փոխանցի ՀԳՄ համահայկական գրական հիմնադրամին, որն էլ, փաստորեն, կդառնա Թումանյանի տան սեփականատերը: Թե որքան ժամանակով, դեռ հայտնի չէ:
Փետրվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Ջրվեժի Մայակ թաղամասից բերման են ենթարկել 46-ամյա մի տղամարդու:Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 20 մլ ծավալով ներարկիչ՝ թմրամիջոցի նմանվող 11 մլ հեղուկով:Ըստ բերման ենթարկվածի հայտարարության` հայտնաբերվածը «Օմնոպոն» թմրամիջոց է՝ իր օգտագործման համար:Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար: Կատարվում է հետաքննություն:
Օրերս Հայաստանից հեռացող մի ընտանիք հայտնվել է շատ ողբերգական իրավիճակում, երբ տունը վաճառելուց հետո, փորձել է հեռանալ Հայաստանից:
Բանն այն է, որ ընտանիքը տան վաճառքից ստացված ամբողջ գումարը փորձել է կանխիկ դուրս բերել երկրից, մինչդեռ Հայաստանից կանխիկ ձևով 5 միլիոն դրամից ավելի չի թույլատրվում դուրս բերել: Այս մասին է, որ տեղյակ չի եղել նշված ընտանիքը:
Օդանավակայանում գումարը հայտնաբերվել ու բռնագանձվել է: Մարդիկ հայտնվել են ողբերգական իրավիճակում. Կհաջողվի՞ նրանց գտնել գումարը հետ վերադարձնելու ճանապարհներ, թե` ոչ, հայտնի չէ, սակայն մի բան փաստ է, օրենսգիրքն ասում է` չիմանալը չի ազատում պատասխանատվությունից: Ու չի բացառվում, որ նրանք ըստ մեր ունեցած տեղեկության, նաև պատասխանատվության ենթարկվեն: Մինչդեռ կանխիկ գումարը (ցանկացած չափի) հայտարարագրելուց հետո տեղափոխումը կլիներ առավել տրամաբանական, կարծում են այն քաղաքացիները ովքեր իրենք, կամ իրենց հարազատները երբևէ առնչվել են այս խնդրին:
Այս միջադեպի հետ կապված, կամ այս համատեքստում կա մի խնդիր, որ երևի թե հարկ է հաշվի առնել. հայաստանյան բանկերն աշխատում են ինչպես ասում են` «սպիտակ մարդու պես». Այսինքն բոլոր այն օրերին` (մեռելոցներն ու մյուս տոները ներառյալ) որ չի աշխատում Հայաստանի բնակչությունը, չեն աշխատում նաև բանկերը:
Սա մարդկանց համար ստեղծում է ոչ միայն տեղաշաժի սահմանափակման խնդիր, այլև լրացուցիչ դժվարություններ: Քաղաքացին պետք է կարողանա գործարք կատարել շաբաթվա բոլոր օրերին, բացի թերևս կիրակիից: Այս սկզբունքով են աշխատում միջազգային շատ հեղինակավոր բանկեր,( ի դեպ արդեն մեծ մասը քարտով կամ օնլայն , այս դեպքում խոսքը խոշոր գումարների մասին է) որը, սակայն, Երևանին կարծես չի վերաբերվում:
Օրերս բազմաբնակարան շենքերի լիազորները բնակարաններում հաշվառում էին անցկացնում, ասելով, որ իրենք աղբահանության վճարների գանձման հետ կապված հրահանգ ունեն արձանագրելու փաստացի ապրողների թիվը: Նախկինում հաշվառված անձանց թվով գանձումների փոխարեն այսուհետ աղբի վարձավճար գանձվելու է բնակվողների թվով:
Երեկ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարներին. Նախագիծը հիմնավորվում է Երևան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-Ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները վերապահվել է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին։ Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից: Աղբահանության վճարի գանձումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ավագանին հավանություն է տվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին վերջիններիս կողմից հավաքագրված գումարների մինչև 10% չափով որպես խրախուսում նվիրատվություն տրամադրելու մասին նախագծին:
Արդյո՞ք մտավախություն չունի քաղաքապետարանը կամ ավագանին, որ նման որոշման արդյունքում աղբահանության վճարները էականորեն կնվազեն, և կարիք կառաջանա ներկայիս գանձվող 200 դրամ գումարի փոխարեն թանկացնել վարձավճարը. քանի որ հաշվառված և ապրող բնակիչների թվի ակնառու տարբերություն կա:
Հարցին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ասացին, որ որոշումը ընդունվել է արդարության սկզբունքը հաշվի առնելով. այսինքն` վարձավճար գանձել անձի աղբի արտադրության քանակով: Աղբ չարտադրող քաղաքացին պարտավոր չէ վճարել իր ընտանիքի հաշվառված, սակայն բացակա անդամի փոխարեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.