02.05.2024 | 14:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Մայիսի 15-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սլավիկ Մ.-ին և 1976 թ. ծնված Կարեն Ս.-ին:
Պարզվել է, որ նրանք Երասխ գյուղում գտնվող մի հիմնարկության տարածքից փորձել են գողանալ մոտ 500 կգ պողպատյա զսպանակներ, սակայն բռնվել են ընկերության պահակի կողմից:
Կատարվում է հետաքննություն:
«Հրապարակ». Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, դարձյալ վերականգնվել է աշխատանքում: Թերթի տեղեկություններով, երկու ամիս է` նա 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն է: Թերթը հիշեցնում է, որ Գրիշա Խաչատուրովը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց համակարգից, երբ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին: 2010-ի աշնանը սկանդալային բացահայտումներ եղան Արարատի զորամասում: Պարզվել էր, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել, ինչը հովանավորվել է Գենշտաբի պետի որդու կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրգործ հարուցվեց, և այդ գործում գլխավոր դերակատարում ունեցած «Ռոժ» մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանն ու խմբի մյուս անդամները մեղադրվեցին ֆինանսական մեքենայությունների, դրամաշորթության, զինվորներին ծեծելու և նվաստացնելու մեջ: Բացահայտումից հետո ձերբակալվեցին Վ. Մարտիրոսյանը, գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը և այլք: Կարճ ժամանակ անց նրանք հայտնվեցին ազատության մեջ: Իսկ Գրիշա Խաչատուրովը հրաժարականի ձևակերպմամբ հեռացավ համակարգից: Ըստ նախապատրաստվող նյութերի, զինակոչիկներից շորթել էին մոտ 1 միլիոն, իսկ պայմանագրային զինծառայողներից` 90 մլն դրամ:
Մենք արդեն անդրադարձել ենք լրագրողների հետ հանդիպման ժամանակ «DIY» ակումբի ղեկավար Ծոմակի հայտարարությանը, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության կողմից. դրան ի պատասխան նաև դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատասխանին:
Թեման շարունակություն ունի.
Այս կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Հաշվի առնելով DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը` հարկ եմ համարում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ. դատապարտում եմ ակումբի սեփականատերերի և նրանց աջակիցների կողմից երևույթի անհարկի քաղաքականացումը և, հատկապես, ՀՅԴ անվան շահարկումը: Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում ձեռք բերել և իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը, ապա խորհուրդ կտամ զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից, առավել ևս, երբ իրենց արդեն հաջողվել է ճանաչում ձեռք բերել իրենց ավելի «հարազատ միջավայրում»:
Իբրև Ազգային Ժողովի պատգամավոր, բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը` որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա: Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ անձնական երաշխավորությունը կամ գրավը որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ հանդես գամ թե՛ օրենսդրական առաջարկների ձևով, և թե՛ մասնավոր դեպքերում:
Դրական համարելով դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց կիրառելու որոշումը` հույս ունեմ, որ Հայաստանի իրավական համակարգը, ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում ի զորու կլինի երևույթին տալ իրավական ճշմարիտ գնահատական:
Ուստի առաջարկում եմ չփորձել ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ»:
«Ժամանակ». Ըստ ՀՀ նախագահական նստավայրում թերթի ունեցած աղբյուրների` անկախ նրանից առաջիկայում կլինի կոալիցիա, թե ոչ, արդեն որոշվել է, որ կառավարության կազմում չն լինելու մի շարք նախարարներ` կրթության եւ գիտության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, բնապահպանության:
«Պաշտոնանկ կարվեն նաեւ մի քանի մարզպետներ`Շիրակի, Կոտայքի Սյունիքի: Մեր տեղեկություններով, առաջիկայում ԿԳ-ն տրվելու է ԲՀԿ-ին, նախարարի հավանական թեկնածուն Նաիրա Զահրաբյանն է, բնապահպանության նախարար հավանաբար կլինի Սամվել Նիկոյանը, իսկ տրանսպորտի եւ կապի նախարար` Գագիկ Բեգլարյանը: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կնշանակվի նոր կազմավորվող ՀՀ ներքին գործերի նախարար, իսկ ԱԻ նախարար կնշանակվի «Հայոց արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանը»,- գրում է «Ժամանակ» թերթը:
«Հայկական ժամանակ». Մայիսի 17-ին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ էլ, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, հայտնի կդառնան վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անունները, ինչպես նաև` իշխանական կոալիցիայի կազմը:
Հանրապետական շրջանակները վստահեցնում են, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիայի հարցը, ըստ էության, լուծված է և, անկախ ՀՀԿ-ԲՀԿ որոշ շրջանակների առարկությունների, ձևավորվելու է: Շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել է նաև Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ, ըստ իշխանական թերթի աղբյուրների, շատ բան հստակեցվել է: Սակայն և´ հանրապետական, և´ ԲՀԿ-ական շրջանակները զերծ են մնում սույն թեմայով որևէ բան պաշտոնապես ասելուց: Ավելին, լրագրողների հետ շփումներից խուսափելու համար այս օրերին շատերն անջատել են իրենց հեռախոսներն ու ընդհատակ անցել, շատերն էլ պնդում են, թե ոչինչ հայտնի չէ կամ իրենք ոչ մի բանից տեղյակ չեն: Իրականում, ինչպես հայտնում են իշխանական աղբյուրները, իշխանության ներսում, մեծ հաշվով, շատ բան չի փոխվելու, կոալիցիան նույն ձևաչափով պահպանվելու է, վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել նույն պաշտոնում, ԱԺ նախագահ է դառնալու Հովիկ Աբրահամյանը: Երեկ Ազգային ժողովի գրեթե ողջ աշխատակազմի քննարկման թեման այն էր, որ Հովիկ Աբրահամյանը կրկին վերադառնում է խորհրդարան: «Իմացա՞ք, որ Հովիկն է գալիս», «Ասում են` Հովիկն է դառնալու Աժ նախագահ», «Գիտե՞ք, Հովիկ Աբրահամյանին են նորից բերում»,- իրար էին փոխանցում Աժ աշխատակազմում: Նույն շրջանակները, ինչպես նաև իշխանական աղբյուրները հայտնում են, որ ԲՀԿ-ն պահպանելու է ԱԺ փոխնախագահի իր քվոտան և այդ պաշտոնում կրկին առաջադրելու է Բալասանյանին: ՀՀԿ քվոտայով Աժ մյուս փոխնախագահի պաշտոնի համար խորհրդարանում քննարկվում էր երկու անուն` Սամվել Նիկոյան և Գալուստ Սահակյան: Նայած` թե նրանցից ով կառաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում, ըստ այդմ էլ` մյուսը կդառնա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, չէր բացառվում, որ քարտուղարն էլ դառնա ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս ամենը, սակայն, դեռևս ոչ պաշտոնական բնույթ է կրում, և հնարավոր է` վերջին պահին ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվի:
«Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը 2012թ. ապրիլի 27-ին քննելով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, հրապարակել է նախադեպային որոշում:
Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիմնական նպատակներից է օրենքների միատեսակ կիրառությունը, այսինքն՝ եթե օրենքը որոշակի ձևով կիրառվել է մի անձի նկատմամբ, ապա հասարակության մնացած անդամները նմանատիպ գործերով կարող են դատարանից պահանջել, որպեսզի նույն օրենքն իրենց նկատմամբ էլ նույն կերպ կիրառվի: Բացի այդ, օրենքի միատեսակ կիրառման համար կարևոր է այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի որոշումներն ավելի մատչելի լինեն հասարակության համար:
Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրության շրջանում վերջին տարիներին լայն քննարկման առարկա է դարձել ընդդեմ լրատվության միջոցների ներկայացված հայցերի դատական գործերն ու դրանցով կայացված դատական ակտերը՝ Դատական դեպարտամենտը հանրության ուշադրությանն է ներկայացնում վերոհիշյալ գործով կայացված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը:
Հիշեցնենք, որ Դիմելով դատարան՝ Թաթուլ Մանասերյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը
«Ժամանակե օրաթերթի առաջին էջում հերքել Թաթուլ Մանասերյանի վերաբերյալ
հրապարակված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև որպես
փոխհատուցում վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով` 2.000.000 ՀՀ
դրամ, փաստաբանի վարձատրության գումարը` 500.000 ՀՀ դրամ և նախապես վճարված
պետական տուրքի գումարը։ Ընդ որում, Թաթուլ Մանասերյանը մասնավորեցրել է, որ
«Ժամանակե օրաթերթում 29.09.2010 թվականին հրապարակված «Քրգործ` ԱԺ նախագահի
խորհրդականի դե՞մե վերտառությամբ հոդվածում իր պատիվն ու արժանապատվությունն
արատավորել են այն տեղեկությունները, թե «ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական
Թաթուլ Մանասերյանի դեմ քր. գործ է հարուցվելե և «նրան կասկածում են վաշխառությամբ
զբաղվելու մեջե, իսկ նույն օրաթերթի սեպտեմբերի 30-ին հրապարակված հոդվածում` հոդվածի
վերնագիրը` «Պրն Մանասերյան, $ 40.000 տոկոսով չեք տվե՞լե, և «Թաթուլ Մանասերյանը տվել է
40.000 դոլար՝ 12% տոկոսադրույքովե արտահայտությունը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանի (նախագահող դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.09.2011
թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է պարտավորեցնել Ընկերությանը
հերքելու «Ժամանակե օրաթերթի թիվ 159 (1860), 29.09.2010 թվականի համարի առաջին էջում`
վերևի աջ կողմում «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մե խորագրով հոդվածում
Թաթուլ Մանասերյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող)
տեղեկությունները (այն է` ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի խորհրդական Թաթուլ
Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության Կենտրոնի քննչական
բաժնում` հատուկ կարևորագույն քննիչներից մեկի վարույթում։ Նրան կասկածում են
վաշխառությամբ զբաղվելու մեջ) և հերքումը տպագրել նույն «Ժամանակե օրաթերթում` վճիռն
օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքումե խորագրի ներքո
հետևյալ բովանդակությամբ. ««Ժամանակե օրաթերթի թիվ 159 (1860), 29 սեպտեմբերի 2010
թվականի համարի առաջին էջում` վերևի աջ կողմում «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի
դե՞մե խորագրով հոդվածը, որում հայտնվում էր, որ «ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի
խորհրդական Թաթուլ Մանասերյանի դեմ քրգործ է հարուցվել, և այն գտնվում է ոստիկանության
Կենտրոնի քննչական բաժնում` հատուկ կարևորագույն քննիչներից մեկի վարույթում։ Նրան
կասկածում են վաշխառությամբ զբաղվելու մեջե։ Հոդվածում ներկայացված տեղեկությունները
չեն համապատասխանում իրականությանըե։ Հերքման տեղակայման, ձևավորման,
տառատեuակի չափն ու տեuակը չպետք է զիջի «Ժամանակե օրաթերթի թիվ 159 (1860), 29
սեպտեմբերի 2010 թվականի համարի առաջին էջում` վերևի աջ կողմում «Քրգործ` ԱԺ
նախագահի խորհրդականի դե՞մե խորագրով հոդվածի տեղեկատվությանը։ Ընկերությունից
բռնագանձել 510.000 ՀՀ դրամ, որից 300.000 ՀՀ դրամը` որպես փոխհատուցման գումար, 200.000
ՀՀ դրամը` որպես փաստաբանի վարձատրություն, 10.000 ՀՀ դրամը` որպես նախապես
վճարված պետական տուրքի գումար։ Հայցը մնացած մասով մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2011
թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի
20.09.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Ընկերությունը դիմել է վճռաբեկ: Վճռաբեկը ևս մերժել է և որոշել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, նաև .«Սկիզբ Մեդիա Կենտրոնե ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա ևՎճռաբեկ դատարանի 07.03.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։
ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մայիսի 15-ին կմեկնի Ռուսաստանի դաշնություն:
Նախագահի մամուլի գրասենյակիցհայտնում են, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին:
Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին:
Պարզվել է մայիսի 13-ին, ժամը 16.35-ին Երևանի Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու տվյալները: Նա նորքի 4 զանգվածի բնակիչ, 1991 թվականին ծնված Ազատ Սարգսյանն է: Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հաղորդում:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Հետաքրքիր է, որ ԱԻՆ-ը դեպքից հետո իր կայքում նշել էր, թե կտրվի լրացուցիչ տեղեկություն, սակայն մինչ այս պահը որևէ նշում չկա այս ինքնասպանության վերաբերյալ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` կրկին հետաձգվել է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատական նիստին չի ներկայացել:
Դատավոր Մխիթար Պապոյանը դատարանում հայտնել է, որ Մկտրիչ Վասակյանը վատառողջ է և այդ պատճառով չի ներկայացել դատաքննությանը:
Նշենք, որ ապրիլի 17-ին Վասակյանը կրկին չէր ներկայացել նույն պատճառաբանությամբ: Նա դատարանում պետք է ներկայացներ իր պաշտպանական ճառը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին ժամը`14:30-ին:
Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական զորքը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական և նախատոնական օրերին, որի ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով մոտ 700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել ադրբեջանական զորքերի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում -
02.05.2024 | 02:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.